Skip to main content

Հաջողակ տղամարդկանց սովորությունները

 

Մեզ հաճախ թվում է, թե հաջողությունը մեզ հետ կապ չունի։ Հաջողակ տղամարդիկ լավ պաշտոններ են զբաղեցնում, մեծ փողեր են աշխատում։ Ըստ երևույթին, նրանք պարզապես բախտավոր աստղի տակ են ծնվել և վերջ։ Բայց դա այդպես չէ։

Հաջողության գաղտնիքները

«Եթե նույնիսկ ցանկանաս տիեզերք թռչել, կթռչես»,- սրանք հայտնի երգի խոսքերն են։ Հաջողության հիմքում ընկած է ներքին մտադրությունը։ Դա պարզապես վառ ցանկություն կամ մտածված նպատակ չէ, այն ավելի խորն է։

Ցանկություններն ու նպատակները կառավարվում են մտքով, իսկ զգացմունքներն ու մտադրությունները՝ հոգով։ Լավ է, երբ կա նպատակ և ցանկություն՝ սա հաջողության հասնելու առաջին քայլն է (շատերը նույնիսկ չեն համարձակվում դա անել՝ համարելով, որ ամոթ է հաջողություն ցանկանալը)։ Բացի բազմոցին պառկելուց, հաջողության մասին երազելուց, դուք պետք է գործի անցնեքսա հաջողության հասնելու երկրորդ գաղտնիքն է։ Դուք պետք է պատրաստ լինեք քայլեր ձեռնարկել ձեր ընտրած ուղղությամբ։ Դուք պետք է ցանկանաք հասնել նպատակին, որպեսզի ձեր ցանկությունը վերածվի մտադրության։ Այստեղ հաճախ առաջանում են անձնային խոչընդոտներ։ Մարդկանց մեծամասնությունը սովորել է ապրել այնպես, ինչպես ապրում է։ Հոգու խորքում նրանց դուր է գալիս ծույլ լինել, ոչինչ չանել, չէ որ հաջողությունը միայն ձեռքբերումները, հարստությունը և այլ հաճելի բաներ չեն։ Հաջողությունը քրտնաջան աշխատանք է, անվերջ գաղափարներ, ձախողումներ դրանց իրականացման ճանապարհին, պատասխանատվություն և շատ այլ ջանքեր, որոնք այդ մարդիկ չեն ցանկանում ձեռնարկել։ Քրտնաջան աշխատանքը ամեն ինչում հաջողության հասնելու գաղտնիքներից մեկն է։ Հիշեք հայտնի հաջողակ մարդկանց՝ Սթիվ Ջոբսին, Բիլ Գեյթսին, Հենրի Ֆորդին, Թոմաս Էդիսոնիննրանք բոլորն էլ հազարավոր ժամեր են ծախսել՝ իրականացնելու իրենց երազանքները։

Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր քրտնաջան աշխատանքը նրանց օգնեց հաջողության հասնել, նրանք բազմոցին պառկած չէին երազում։ Իհարկե, երբեմն նրանց համար դժվար էր, բայց նրանք բոլոր խոչընդոտները հաղթահարեցին շնորհիվ այն էներգիայի, որը տվել էր իրենց նպատակը։ Կարևոր բանը, որն ընկած է ցանկացած հաջողության հիմքում, վստահությունն է քո և քո նպատակի նկատմամբ։ Տիեզերքը կառուցված է էներգիայի և ռեսուրսի խնայողության սկզբունքով, և հաջողությունը այդ գաղափարի կենդանի մարմնավորումն է։

Բայց բանականությունը խոչընդոտներ, հակասություններ է ստեղծում, իսկ ծրագրված պլանից ցանկացած շեղում ընկալում է որպես բոլոր հույսերի փլուզում և հանձնվելու ազդանշան։ Տիեզերքն անսահման է իր հնարավորություններում, և ամեն ինչ կարող է պատահել։

Ի՞նչ է ձեզ համար հաջողությունը

Հարստություն, ընտանիք, սեր, ընկերություն, կարիերա, փառքայս ամենն ավելի կոնկրետ է, քան վերացական հաջողությունը։

Այդպիսին էլ պետք է լինի ձեր նպատակը՝ կոնկրետ և դրական։ Նախ, դուք պետք է պատկերացնեք այն բոլոր մանրամասներով։ Հետո մտածեք այն մասին, թե ինչպիսին եք դուք այդ ապագայում՝ ուժեղ, համարձակ, կիրթ, խորամանկ կամ վերլուծող։

Այս սովորությունները դուք պետք է զարգացնեք ներկայում՝ հաջողության հասնելու համար։ Ի վերջո, մտածեք, թե ինչը կարող է օգնել ձեզ հասնել ձեր նպատակին։

Գնացեք սովորելու

Ամեն ինչում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գիտելիքի մշտական հոսք։ Այդ իսկ պատճառով, կարդացեք։ Եթե կարդալ չեք սիրում, գնացեք դասընթացների կամ դասախոսությունների։ Եթե չես սիրում դասընթացների կամ դասախոսությունների հաճախել, ճանապարհորդեք։ Եթե դուք չեք կարող ճանապարհորդել, շփվեք տարբեր մարդկանց հետ։ Փնտրեք ցանկացած տեղեկատվություն ձեր թեմայի վերաբերյալ, դրան նվիրեք ձեր ազատ ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը։ Գիտելիքը երբեք շատ չի լինում, և երբեք չգիտես, թե ինչն է օգտակար և ինչը ոչ։ Գումար մի խնայեք ձեր կրթության վրա, սա միակ գրագետ և արդյունավետ ներդրումն է։

Դարձեք ձեր կյանքի հեղինակը

Ինչո՞վ են տարբերվում հաջողակները պարտվողներից։ Նրանով, որ իրենք են ստեղծում իրենց կյանքը՝ չհաշտվելով ճակատագրի կամ այլ արտաքին հանգամանքների հետ։ Երբ նրանց կյանքում ինչ-որ խոչընդոտ է լինում, նրանք իրենց 2 հարց են տալիս՝ ինչպե՞ս և ինչո՞ւ ես դա արեցի։

Փորձեք

Սկզբում դժվար կլինի, բայց շուտով դա սովորություն կդառնա, և դուք չեք նկատի, թե ինչպես եք սկսում քաղել ձեր հաջողության առաջին պտուղները։ Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, դուք պետք է խոչընդոտը հաղթահարելու միջոց գտնեք։

Հոգեբանները բացահայտում են հաջողակ մարդկանց գլխավոր գաղտնիքները։ Ձեր հաջողությունը կախված է ձեր մտքերից և արարքներից։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ ավելի հաջողակ, քան մյուսները։ Եթե դուք տալիս եք այս հարցը, ապա ժամանակն է վերանայել ձեր վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ։ «Մարդիկ իրենք են իրենց հաջողակ և անհաջողակ դարձնում»,- ասում է հոգեբան Ռիչարդ Ուայզմանը։ Ուայզմանն ուսումնասիրել է հաջողության ֆենոմենը և դրա ազդեցությունը մարդկանց կյանքի վրա։ Նա իր աշխատանքն անվանում է «գիտական հետաքննություն», որը նվիրված է իրենց հաջողակ համարող և իրենց անհաջողակ համարող մարդկանց միջև տարբերությունների բացահայտմանը։ Ի՞նչ եզրակացության է եկել հետազոտության հեղինակը։

Ըստ Ուայզմանի՝ հաջողությունը ինչ-որ կախարդական ունակություն չէ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք ընկալում աշխարհը և ինչպիսի վարք ենք դրսևորում։

Մարդիկ, ում հաջողակ ենք համարում, առնվազն 4 բան ճիշտ են անում

1․Օգտվում են նոր հնարավորություններից

Նրանք, ովքեր հաջողակ են համարվում, սովորաբար միշտ նկատում են նոր հնարավորություններ և բաց չեն թողնում դրանք, իսկ երբ նրանք տեսնում են նոր հնարավորություն, նրանք հաճույքով օգտագործում են այն և պատրաստ են վճռական քայլերի։ Անհաջողակների մոտ ճիշտ հակառակն է,- ասում է Ուայզմանը։ «Նրանք թաղված են առօրյայի մեջ, հետևաբար, եթե անգամ նոր հնարավորություններ ունենան, ամենայն հավանականությամբ կվախենան օգտվել դրանցից»,- ասում է գիտնականը։

2Լսում են ներքին ձայնին

Ընձեռնված շանսն օգտագործելու կարողությունը մեծապես կախված է ձեր ներքին ձայնը լսելու կարողությունից։ Իսկ բախտավոր մարդիկ չեն վախենում ապավինել իրենց ինտուիցիային։ Եթե զգում են, որ իրենց ընտրությունը ճիշտ է, ուրեմն վճռական քայլ են անում ու առաջ են գնում։ Անհաջողակները ի տարբերություն հաջողակների՝ սովորաբար չափից շատ են վերլուծում և հակված են ռեֆլեքսիայի, նրանք չափազանց երկար են մտածում իրենց գործողությունների ու ստեղծված իրավիճակի մասին։ Նրանց մեծ խնդիրը անվճռականությունն է։ «Նրանցից չափազանց երկար ժամանակ է պահանջվում որևէ որոշում կայացնելու համար։ Եվ, որպես կանոն, նրանց մտածողությունը գնում է ոչ այնքան արդյունավետ ուղղությամբ»,- ասում է Ուայզմանը։

3Հույսը դնում են հաջողության վրա

Լինելով լավատես, հաջողակները, սկսելով ցանկացած գործ, հույսը դնում են հաջողության վրա։ «Նրանք վճռական են տրամադրված, որ ամեն ինչ լավ է լինելու, և նման վստահությունը դառնում է յուրօրինակ կանխատեսում»,- ասում է Ուայզմանը։ Իհարկե, միշտ չէ, որ նրանց լավատեսական ակնկալիքները արդարանում են, սակայն դրական վերաբերմունքն օգնում է նրանց հաղթահարել դժվար ժամանակները՝ ավելի քիչ կորուստներով։ Անհաջողակները հակված են հոռետեսության և դա վանում է մարդկանց։ Այն պատճառով, որ նրանք սովորաբար ընկճված վիճակում են և բավականին մռայլ տեսք ունեն, մյուսները փորձում են խուսափել նրանցից,- ասում է Ուայզմանը։

4Չեն հանձնվում

Գլխավորը դրական վերաբերմունքը պահպանելն է։ Յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ մեզանից ոչ ոք պաշտպանված չէ կյանքում անհաջողություններից և վատ բաներից, սակայն հաջողակ մարդիկ ի վիճակի են ավելի արագ վերականգնվել վշտից, պարտությունից կամ ձախողումից։

Նրանք դասեր են քաղում անհաջող փորձից և չեն ընկճվում։ Այդ կարողությունը անհաջողությունը դրական փորձի է վերածում։ Նրանք, ովքեր իրենց անհաջողակ են համարում, ի տարբերություն հաջողակների՝ սովորաբար հուսահատվում են նույնիսկ փոքր անհաջողության դեպքում և հանձնվում են, երբ նրանց ճանապարհին աննշան խոչընդոտ է հայտնվում։ Նրանք համոզված են, որ ապագան մռայլ է լինելու, և իմաստ չունի փորձել հաջողության հասնել։ Ցանկանո՞ւմ եք հաջողակ լինել։ Բարեբախտաբար, անհաջողակների համար էլ հույս կա։ Ռիչարդ Ուայզմանը ասում է, որ հոգեբանական մի շարք մեթոդներ կօգնեն հոռետեսներին սովորել իրենց հաջողակ մարդ համարել և գործել հաջողակ մարդու պես։ Այդ տեխնիկաներից մեկը հաջողակ մարդու օրագիր պահելն է, որտեղ պետք է գրի առնել օրվա ձեռքբերումները։ «Գրանցեք այսօր ձեզ հետ պատահած ամենադրական բաները, որքան էլ դրանք չնչին լինեն»,- խորհուրդ է տալիս Ուայզմանը։ Սա օգնում է նվազեցնել աշխարհի և դրանում սեփական անձի բացասական ընկալման մակարդակը և կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա։ Իսկապես, մեր կյանքում շատ բաներ մեր վերահսկողությունից դուրս են, և կյանքում շատ իրադարձություններ տեղի են ունենում մեր կամքին հակառակ։ Բայց «հաջողակ մարդու օրագիր» պահելը կօգնի մեզ ավելի կենսունակ վերաբերմունք ձևավորել տեղի ունեցողի նկատմամբ։

Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Կանայք և տղամարդիկ»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...