Skip to main content

Posts

Showing posts from July, 2025

Շրջափակման ճեղքումը

  Շուշին կորցնելով՝ թշնամին բարոյալքվել էր, իսկ մենք, հակառակը, հաղթանակից ոգևորված՝ առաջ էինք մղվում ու շարունակեցինք հարձակումը Լաչինի ուղղությամբ: Մեզ համար կենսականորեն կարևոր էր միջանցք բացել դեպի Հայաստան ու երկիրը դուրս բերել շրջափակումից: Պետք էր պահել տեմպը, որպեսզի թույլ չտանք թշնամին ուշքի գա ու վերախմբավորվի՝ պաշտպանություն կազմակերպելու համար: Հարձակումը սրընթաց էր, մեր ջոկատները գյուղ գյուղի ետևից էին գրավում՝ համարյա ոչ մի տեղ դիմադրության չհանդիպելով: Հակառակորդը խուճապահար նահանջում էր՝ թողնելով ամեն ինչ՝ զենքը, տեխնիկան, զինամթերքը: Դրա շնորհիվ անընդհատ համալրում էինք մեր պաշարները, ընդ որում՝ ոչ միայն զինվորական. բոլոր բնակավայրերում հայտնաբերում էինք սննդամթերքի, վառելիքի պաշարներ, լքված անասուններ, այն ամենը, ինչի կարիքը ծայրահեղ զգում էինք: Խաղաղ բնակչությունը հետևում էր գյուղի պաշտպանների հետ. այդպիսին էր այդ պատերազմի յուրահատկությունը. ահռելի թվով փախստականներ՝ 2 կողմերից: Մարդկանց մի մասը ներքև էր իջնում՝ դեպի Արաքս գետը, մյուսները՝ հյուսիս՝ Քելբաջարի շրջա...

Ինքնապաշտպանության կոմիտեն

  Գերագույն խորհուրդը ձևավորեց Նախարարների խորհուրդ, որի նախագահ նշանակվեց Օլեգ Եսայանը: Ծանրագույն խնդիրներ էին կանգնած կառավարության առաջ, իսկ դրանց լուծման հնարավորությունները ծայրահեղ սուղ էին: Հետաքրքիր է, որ Գերագույն խորհրդում Դաշնակցության մեծամասնության պարագայում կառավարությունում դաշնակցականներ չկային: Բոլոր հայտնի կուսակցական ակտիվիստները նախընտրել էին առանցքային դիրքեր գրավել Գերագույն խորհրդի նախագահությունում: Օլեգը լավ կրթություն ստացած, շփվող, հումորի անզուգական զգացումով, անձնական հարաբերություններ հաստատելու ունակությամբ օժտված մարդ էր, մասնագիտությամբ տնտեսագետ: Նախկինում դասավանդել էր բուհում, մարզային մասշտաբի կառավարչական փորձ ուներ: Կառավարության ղեկավարի պաշտոնում Եսայանի առաջին որոշումներից մեկը Ինքնապաշտպանության կոմիտեի ստեղծումն էր, որի ղեկավար նշանակվեց Սերժ Սարգսյանը, տեղակալ՝ Սամվել Բաբայանը: Այդպես առաջին անգամ պաշտոնական տեսք ստացավ ինքնապաշտպանության ուժերի համակարգումը. աշխատանք, որով և՛ Սերժը, և՛ Սամվելը վաղուց էին զբաղվում՝ առանց պաշտոնական կ...

Խորհրդարանական ընտրություններ

  1991 թվականի դեկտեմբերի վերջին տեղի ունեցան ԼՂՀ խորհրդարանի ընտրությունները: Չնայած դրանք ընթանում էին ծավալվող ռազմական գործողությունների ֆոնին, մշտական հրետակոծությունների տակ, շատերը եկան քվեարկելու, և պատգամավորների մեծ մասն ընտրվեց հենց առաջին փուլում: Ադրբեջանական շրջանները, որոնց ներկայացուցիչների համար 10 տեղ էր նախատեսված 81-ից, հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Իհարկե, խորհրդարանական կառավարումը լավագույն ձևը չէր այդ շրջանում, բայց քննարկումների համար ժամանակ չէր մնացել, ու մենք պարզապես պատճենեցինք Հայաստանում գործող մոդելը: Երկրում իրական պատերազմ էր, և չէինք կարող կռահել, թե որքան արդյունավետ կլինի այդպիսի մոտեցումը: Նախկինում գործ չէինք ունեցել պետական կառավարման հետ. զբաղվում էինք կուսակցական աշխատանքով, ունեինք մարդկանց հետ համագործակցելու փորձ, կազմակերպչական հմտություններ ու՝ վերջ: Հասկանում էինք, որ երկրին շտապ սեփական օրինական իշխանության մարմիններ են հարկավոր, բայց դրանց մասին մեր բոլոր պատկերացումները հիմնված էին անցյալի, սովետական փորձի վրա: Ես նախը...

Սովետական զորքերի դուրսբերումը

  Զորքերը մեզ մոտ մնացին ամբողջ աշուն, իսկ 366-րդ մոտոհրաձգային գունդը՝ մինչև 1992 թվականի փետրվար: Չնայած Սովետական Միությունն այլևս գոյություն չուներ, զորքերը չէին կարող հեռանալ «ոչ մի տեղ», իրավունք չունեին սեփական ցանկությամբ լքել զորամասերը: Զինվորականները ենթարկվում են հրամաններին և սպասում էին տարհանման հրամանի ու բարձր հրամանատարության՝ տեխնիկան ու սպառազինությունը դուրս բերելու կարգադրությանը՝ ինչպես և ուր տանել: Բայց երկիրը փլուզվում էր, ու համատարած քաոսի մեջ անհասկանալի էր՝ ով և երբ կարող է այդպիսի հրաման տալ, իսկ զինվորականներին հասնող կարգադրությունները հաճախ հակասում էին իրար: Պոլյանիչկոն, իր կազմկոմիտեով հանդերձ, դեռ մինչև ներքին զորքերի դուրսբերումն էր փախել, չնայած Ստեփանակերտի հրետակոծությունների սկզբից էլ արդեն հազվադեպ էր հայտնվում կուսակցության մարզկոմի շենքում: Ըստ երևույթին զգացել էր, որ իրադարձությունները լիովին դուրս են եկել վերահսկողությունից, և իրավիճակը վտանգավոր է դառնում: Ճիշտ էր զգացել. մի քիչ էլ մնար մեզ մոտ, դժվար թե ընդհանրապես կարողանար մեկնել:...

Կյանքը կրակի տակ

  Այդ ամբողջ ընթացքում Ստեփանակերտի հրետակոծությունը շարունակվում էր: Սկզբում կրակում էին հակակարկտային «Ալազան» կայանքներով: Սովորական հրթիռի գլխիկը փոխում էին՝ դատարկելով ամպերը ցրելու համար նախատեսված նյութը, ու փոխարինում ամոնիտով. այդպիսով, դաշտերն ու բերքը պաշտպանելու համար արված գյուտը վերածվում էր ավերի ու սպանության գործիքի: Հետագայում, մեր դառը փորձից սովորելով, մենք էլ որպես հրետանի կօգտագործենք «Ալազանը», բայց մինչ այդ այն ուղղված էր մեր դեմ: Քաղաքին խփում էին Շուշիից ու մերձակա ադրբեջանական գյուղերից. դիրքի շնորհիվ Ստեփանակերտին մոտ ու բարձր լինելով՝ դրանք իդեալական կրակակետեր էին դարձել, որտեղից անպաշտպան քաղաքն ասես ափի մեջ լիներ: Այդ զենքը նշանառու հեռահարություն չուներ, դրա համար էլ պարզապես կրակի տակ էին առնում տարածքները: Շատ շուտով «Ալազանին» փոխարինելու եկավ մարտական հրետանին: Ադրբեջանի բախտը բերել էր. նրա տարածքում տեղակայված էին բազմաթիվ զորամասեր, 3 զինվորական օդանավակայան ու Անդրկովկասի զինվորական օկրուգի զինամթերքի պահեստը: Այնտեղ բազմապատիկ ավելի սպառազ...

Հետգրություն

  Ցավոք, ստիպված եմ հետգրություն էլ անել՝ ձեռագիրը հրատարակչի սեղանին դնելուց ընդամենը մի քանի օր առաջ: Նոր էի ավարտել գրքի վերջաբանի վերջին նախադասությունը, երբ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հնարավոր հետևանքների վերաբերյալ վատթարագույն տագնապներս սկսեցին իրականություն դառնալ: Հեղափոխական ամբոխահաճությունը պրոֆեսիոնալ աշխատանքի վերափոխելու ոչ մի նշան այդպես էլ չհայտնվեց, հակառակը՝ պետական իշխանության ինստիտուցիոնալությունն ուղղակի սկսեցին ավերել մարդիկ, որոնք չնչին պատկերացում իսկ չունեն նրա գործառնության մեխանիզմի մասին: Ես անթույլատրելի էի համարում կրավորական պահվածքը տեղի ունեցողի հանդեպ ու սկսեցի արտահայտել իմ տեսակետը ինչպես բազմաթիվ անձնական հանդիպումների ժամանակ, այնպես էլ հանրային տարածքում: Նոր իշխանությունն իմ տագնապն ու անհանգստությունը երկրի ճակատագրի համար գնահատեց որպես քաղաքականություն վերադառնալու մտադրություն և ընկալեց իբրև իր բարօրությանն ուղղված սպառնալիք: Անմիջապես հետևեց հարվածը. հապճեպ քրեական գործ սարքվեց տասնամյա վաղեմության դեպքերի կապակ...

Կյանք և ազատություն

  Երբ այս գիրքն արդեն գրված էր, Հայաստանում «թավշյա հեղափոխություն» եղավ, որը հանկարծակիի բերեց երկրի ամբողջ քաղաքական վերնախավին: Դա տեղի ունեցավ 3 տարի առաջ անցկացված հանրաքվեի արդյունքներով կառավարման խորհրդարանական կարգի անցնելու ընթացքում: Շատ էին խոսակցությունները, թե բարեփոխման իրական պատճառը նախագահի՝ վարչապետական բազկաթոռը զբաղեցնելու ձգտումն է, չնայած նա բազմիցս հրապարակավ հավաստիացրել էր, որ այդպիսի նպատակ չունի: Ինչպես պարզվեց՝ ժողովրդի այդ կասկածներն անհիմն չէին, սակայն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու փորձը տառացիորեն պայթեցրեց հայ հասարակությունը: Ներկայիս իրադարձությունների իրական պատճառ դարձան քաղաքական համակարգի լճացումը, տնտեսության մոնոպոլացումն ու կլանային բնույթի խորացումը, աղքատության աճն ու իշխանության ծայրահեղ հեղինակազրկումը: Հասարակությունը թաղվել էր խոր անտարբերության մեջ՝ կորցնելով որևէ փոփոխության հնարավորության հույսը: Ընդամենը 1 տարի առաջ իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում: Չնայած ընտրությունների արդյո...

Հանրաքվե

  1991 թվականն ավարտվում էր Սովետական Միության հոգեվարքի ֆոնին: Կողմերն ակտիվորեն պատրաստվում էին պատերազմի, զենքի ու զինամթերքի քանակն անընդհատ աճում էր, շաբաթ առ շաբաթ մեծանում էր հրաձգությունների ու բախումների ուժգնությունը: Իրադարձությունների վրա ազդելու պարետության փորձերն անարդյունավետ էին ու հանգում էին ավելի շուտ միջադեպերի արձանագրման, քան դրանց կանխմանը: Մարտունիում կատարված այդպիսի մի դեպքի քննության համար նոյեմբերի վերջին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, ուժային գերատեսչությունների ղեկավարների, պատգամավորների, լրագրողների և Ռուսաստանի ու Ղազախստանի դիտորդների մի խումբ Աղդամից ուղղաթիռով թռավ Մարտունի: Բայց ուղղաթիռը նշանակման վայր չհասավ՝ աղետի ենթարկվելով Կարաքենդ գյուղից մի քանի կիլոմետրի վրա: Աղետի նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ առաջադրվեցին: Մենք մինչ օրս համոզված ենք, որ աղետի պատճառը եղանակային վատ պայմաններն էին. թանձր մառախուղի պատճառով ուղղաթիռի պոչի պտուտակը դիպել էր ծառին, մեքենան կորցրել էր կառավարումն ու ընկել: Ադրբեջանական կողմը պնդում էր,...

Կենսակերպ և աշխատաոճ

  2003 թվականին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքը նկարահանեց «Աշխատանք համար մեկ» ֆիլմը՝ նախագահի աշխատանքային օրվա մասին: Այն ժամանակ ֆիլմը բազում խոսակցությունների տեղիք տվեց. իսկապե՞ս նախագահն աշխատում է այդպիսի ռեժիմով, թե՞ դա գեղարվեստական հորինվածք է՝ նախագահի գովազդի համար: Դա իսկապես իմ սովորական աշխատանքային օրն էր, որի ընթացքում ինձ ուղեկցում էր տեսախցիկը, ընդ որում, երկար դիմադրում էի, մինչ համաձայնեցի նկարահանումներին: Ի դեպ, ֆիլմի հեղինակ լրագրողը հետագայում դարձավ իմ մամուլի քարտուղարը; Ոմանց իմ օրակարգը գուցեև ձանձրալիորեն միօրինակ թվար: 10 տարի ապրում էի միևնույն գրաֆիկով: Աշխատանքային օրս սկսվում էր ժամը 9-ին: Երբեք չէի ուշանում աշխատանքից: Աշխատում էի շաբաթական 6 օր, ունեի 1 հանգստյան օր՝ կիրակին: Սկզբնական շրջանում աշխատավայրում մնում էի մինչև ուշ գիշեր, բայց շուտով հասկացա, որ առավոտյան թարմ ուղեղով ավելի արդյունավետ եմ աշխատում: Սկսեցի տուն գնալ երեկոյան ժամը 9-ին, երբ հոգնածությունից արդեն դժվարությամբ էի կենտրոնանում: Աշխատում էի շաբաթը 2 անգամ մարզասրահ գն...