Skip to main content

Posts

Showing posts from March, 2025

Սեյյեդ Աբբաս Արաղչի

  Երբ խոսում ենք դիվանագիտական բանակցությունների մասին, շատերի երևակայության մեջ մի պատկեր է ստեղծվում. կոկիկ հագնված, խնամված մարդիկ, ովքեր նստած են շքեղ սեղանների շուրջ՝ թանկարժեք սուրճ խմելով ու ժպտալով քննարկում են այն թեմաները, որոնք իրենց վստահվել են: Սակայն իրական պատկերը բոլորովին այլ է: Երբ լրագրողները դուրս են գալիս բանակցությունների սրահից, ամեն ինչ հանկարծակի փոխվում է: Ժպտացող դեմքերը լրջանում են և երբեմն՝ նույնիսկ խոժոռվում: Այն փաստաթղթերը, թղթապանակներն և ժամանակակից դյուրակիր համակարգիչները, որոնք մինչ այդ հեռու էին հետաքրքրասեր լրագրողների աչքերից, հայտնվում են սեղանների վրա: Սկսվում է «կամքի և հմտությունների պատերազմը», և ի վերջո՝ բանակցությունների սրահից դուրս են գալիս հոգնած, կարծես փլուզված շինությունների տակից դուրս եկած դիվանագետներ: Դիվանագիտական բանակցությունները մարտադաշտ են, իսկ դրանց միջոցով անցնելը նման է ականապատ տարածքը հաղթահարելուն՝ լարված ու վտանգավոր. ամենափոքր անուշադրությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Նման դաշտում գտնվելը պահանջու...

Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները

  Արդի աշխարհում դիվանագիտությունը շարունակում է ծառայել որպես պետությունների միջև հարաբերությունների կարգավորման, համագործակցության ամրապնդման, անվտանգության հաստատման ու խաղաղության պահպանման կարևորագույն գործիք: Ընդունված է համարել, որ բանակցությունը բազմաշերտ դիվանագիտության առանցքային բաղադրիչներից է, կամ, ինչպես բնութագրում է սույն արժեքավոր աշխատության հեղինակը՝ «կամքի և հմտությունների պատերազմ», որից դուրս են գալիս հոգնած, երբեմն նաև հյուծված մարդիկ: Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի՝ հազարամյակներով թվագրվող դիվանագիտության ժամանակակից առաջամարտիկներից է, որը հայտնի է դիվանագիտության տեսության վերաբերյալ խոր ու հիմնարար գիտելիքներով և թրծվել է ծանր ու բազմաբաղադրիչ բանակցությունների հորձանուտում: Որպես Իրանի միջուկային բանակցությունների առանցքային մասնակից՝ նա ուղղորդել է դիվանագիտական բարդագույն գործընթացներ: Դոկտոր Արաղչիի կուտակած հարուստ փորձը, բանակցային հմտություններն ու դիվանագիտական խոհեմությունը հնարավորություն են ընձեռել մշակելու բանակցություններ վարելու յուրահատուկ մո...

Գիտելիքի տարածման նոր ուղիներ

  Արագությունը տիեզերքում, մասնավորապես՝ մարդկության առաջընթացի հարցում, որոշիչ դեր է խաղում: Երբ առևտրականը Հնդկաստանից Եվրոպա ապրանքը ձիով էր տեղափոխում, տնտեսությունը դանդաղ էր զարգանում: Հայտնվեցին ավտոմեքենաներն ու ինքնաթիռները, և տնտեսությունը սկսեց արագ զարգանալ: Երբ գիտելիքը մի մարդուց մյուսին դանդաղ էր հասնում, մարդիկ դանդաղ էին զարգանում: Երբ այդ արագությունն ավելացավ, մարդկային զարգացումը հսկայական թռիչք ապրեց: Նույնիսկ ժամանակն է այլ օրենքներով գործում մեծ արագությունների դեպքում: Մարդկությունը դեռ չի ստեղծել մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարելի է չափել գիտելիքի տարածման արագությունը, մինչդեռ այդ արագությունը հսկայական դեր է խաղում մեր կյանքում: Գիտելիքի տարածման արագության հաշվարկի սկիզբը կարելի է համարել այն պահը, երբ ժայռակտորների վրա փորագրվեցին առաջին պատկերները: Այդ ժամանակ ինֆորմացիան փոխանցելու համար մարդու գլխավոր գործիքը ձեռքերն էին: Այդ պատճառով գիտելիքի տարածման այս եղանակը պայմանականորեն կարելի է կապել մարդու շոշափելիքի զգայարանի հետ: Հետո մենք մեր ձեռքը վեր...

Գիտելիքի տարածման արագությունը

  Մինչ այժմ մարդկության առաջընթացն ապահովող կարևորագույն գործոնը եղել է գիտելիքի տարածման արագությունը: Որպեսզի մարդկությունն առաջ շարժվի, պետք է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց գիտելիքն ու փորձը միմյանց կապվեն: Խողովակները, որոնցով մարդկային փորձն ու գիտելիքն իրար են կապվում, անընդհատ փոխվում են: Ժամանակին դրանք պապիրուսի կամ ժայռակտորի վրա արված պատկերներն ու գրառումներն էին կամ բանավոր խոսքի միջոցով ինֆորմացիայի փոխանակումը: Հետագայում դրանք ձեռագիր գրքերն էին, որոնք բազմացնելու համար մարդիկ ստիպված էին տարիներով արտագրել (այդքան էլ հեշտ տարբերակ չէ աշխարհում եղած գիտելիքը մարդկանց հասանելի դարձնելու համար): Գիտելիքի տարածման արագության իրական առաջընթացը սկսվեց 1445 թվականին՝ մի հայտնագործության շնորհիվ: Գերմանական Մայնց քաղաքում Յոհանես Գութենբերգը ստեղծեց շարժական տառերը և տպագրության տեխնիկան: Այդ հայտնագործության շնորհիվ ստեղծվեցին առաջին տպագրահաստոցները, որոնց օգնությամբ գիրք ստեղծելն արտագրելուց վերածվեց մեխանիկական գործընթացի: Գութենբերգի հայտնագործությունից կ...

Ինչպես են իմաստուն դառնում

  Իմաստունները, ի տարբերություն մարդկանց մեծամասնության, ունեն ազատ ժամանակ՝ մտածելու համար, և դա նրանց գլխավոր առավելություններից մեկն է: Խոսքն այն մասին է, երբ որոշակի գիտելիք ես կուտակում, որոշակի փորձ ես ձեռք բերում, հետո այդ ամենը կարգավորում, իրար ես միացնում, վերլուծություններ ու հետևություններ ես անում և արդյունքում ինչ-որ նոր բան ես ստանում: Գործարար մարդը, ով իր բիզնեսում մեծ հաջողությունների է հասել, նույնպես կարող է իմաստուն լինել, եթե ունենա ազատ ժամանակ՝ աշխատանքից կտրվելու, կյանքը վերլուծելու, մարդկանց հետ շփվելու, տարբեր իրավիճակներում հայտնվելու, այլ ոլորտներից գիտելիք ստանալու համար: Սակայն եթե նրա մտքերն անընդհատ զբաղված են իր աշխատանքով, նա բաց է թողնում այդ հնարավորությունը: Աղքատության մեջ ապրող մարդը նույնպես հնարավորություն ունի իմաստուն լինելու, եթե մտքերն ուղղի կյանքը վերլուծելուն, այլ մարդկանց փորձին ծանոթանալուն, սովորելուն, աշխարհն ավելի լայն տեսնելուն: Սակայն եթե նրա մտքում միայն գումար աշխատելն է, ապա նա նույնպես բաց է թողնում իմաստուն դառնալու հնար...

Ճապոնական ընտանիքները

  Թեև 1990-ականներից սկսած տնտեսական անկայուն վիճակը սկսել է խարխլել այս կարգը, բայց հետպատերազմական շրջանի ճապոնական ընտանիքները կարելի էր բնութագրել հետևյալ կերպ՝ գումար աշխատող ու ընտանիքի կարիքներն ապահովող ամուսին և տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ զբաղվող տնային տնտեսուհի կին: Շատերը կարծում են, թե սա դարերից եկող ճապոնական ընտանիքի կերպարն է, բայց ընտանիքի սոցիալական պատմությամբ զբաղվող հետազոտությունները ցույց են տալիս, որ «աշխատող ամուսին-տնային տնտեսուհի կին» ընտանեկան կարգը բավական կարճ պատմություն ունի: Մինչև 19-րդ դարի վերջը 80 տոկոսից ավելի գյուղական բնակչություն ունեցող Ճապոնիայում կանայք պարզապես հնարավորություն չունեին միայն տան գործերով զբաղվելու և տղամարդկանց հետ աշխատում էին բրնձի դաշտերում, հետագայում նաև ածխի հանքերում և գործարաններում: Կանանց՝ «տնային տնտեսուհի» դառնալու գործընթացը սկսվել է շատ ավելի ուշ՝ երկրորդ աշխարհամարտից հետո, երբ տնտեսական նոր պայմանները և սոցիալական դիսկուրսները նրանց մղել են այդ ապրելակերպին: Ճապոնական ընտանիքը մինչմ...

Շրջակա միջավայր և բնապահպանություն

  Հայկական երևակայության մեջ Ճապոնիան հաճախ է պատկերվում որպես մի երկիր, որտեղ մարդիկ առանձնահատուկ կապ ունեն բնության հետ և ավելի հարգանքով ու պատկառանքով են վերաբերվում դրան, քան շատ այլ ժողովուրդներ: Բնության հանդեպ այս սերը կամ «պաշտամունքը» հաճախ բացատրվում է դարերից եկող կրոնական հավատալիքներով ու փիլիսոփայությամբ: Իսկապես, սինտոիզմում բնությունը սրբազան է համարվում և հանդիսանում է երկրպագության առարկա, և ճապոնիայում մինչև այժմ պահպանվել են բնության երկրպագման դրսևորումներ: Ճապոնիան նաև զարգացած երկրների մեջ ամենահարուստն է անտառներով, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 70 տոկոսը: Սակայն այսպիսի պատկերացումները միայն որոշ չափով են ճշմարտացի: Ճապոնիան միաժամանակ ունի բնության շահագործման և աղտոտման երկար փորձ: Ճապոնիայում բնության աղտոտման դեպքեր հայտնի են եղել դեռևս Էդոյի ժամանակաշրջանից, իսկ 19-րդ դարի վերջից տեղի են ունեցել բազմաթիվ բնապահպանական և արդյունաբերական աղետներ, որոնք առավել սուր են դրսևորվել 1960-ական թվականներին: Դրանց կարելի է ավելացնել օդի աղտոտումը, կու...

Բնապահպանական շարժումներ

  1950-ից 60-ականները Ճապոնիայի բնապահպանական պատմության թերևս ամենավատ տարիներն էին: Կային բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ, օդի աղտոտվածությունը մեծ քաղաքներում: Պատմաբան Սայմոն Ավենելը գրում է, որ 1960 թվականին Օսակայի երկինքը 165 օր սմոգով էր պատված, իսկ ներկայումս Տոկիոյի խորհրդանիշներից մեկը համարվող Սումիդա գետը 1955 թվականից այնքան էր աղտոտված, որ կարծես կոյուղի լիներ: 1960-ականների կեսին Ճապոնիան զարգացած երկրների շարքում ամենաաղտոտվածն էր: Հենց այս իրավիճակն էլ զարկ է տալիս ճապոնական բնապահպանական շարժմանը: 1964 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման տարում լույս տեսած «Սարսափազդու աղտոտվածությունը» գրքի հեղինակներ Շյոջի Հիկարուն (հանրային առողջապահության մասնագետ) և Միյամոտո Կեն-իչին (տնտեսագետ) վերջին՝ «Համազգային շարժման անհրաժեշտություն» կոչվող գլխում գրում են, որ մարդկության պատմության մեջ չեն եղել այնպիսի դեպքեր, երբ մասնավոր ձեռնարկությունները, տեղական ինքնակառավարման մարմինները կամ պետությունը ինքնաբուխ միջոցառումներ ձեռնարկեն շրջակա միջավայրի աղտոտվածություն...

Հաշմանդամությունը Ճապոնիայում

  2016 թվականի հուլիսի 26-ի վաղ առավոտյան Կանագավա պրեֆեկտուրայի Սագամիհարա քաղաքի մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց «Ցուկուի Յամայուրի-էն» տուն-ինտերնատ ներխուժեց նախկին աշխատակից Ուեմացու Սատոշին՝ դանակի հարվածներով սպանելով 19 և վիրավորելով 27 հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք այդ պահին իրենց սենյակներում քնած էին: Դեպքից հետո Ուեմացուն ինքնակամ ներկայացավ ոստիկանության մոտակա բաժանմունք և խոստովանեց հանցանքը՝ որպես հանցագործության դրդապատճառ նշելով, որ «հաղորդակցվելու կարողություն չունեցող մարդկանց պետք է էֆթանազիայի ենթարկել»: Դեպքից տարիներ անց Ուեմացուն շարունակում է ասել, որ գործել է հասարակության շահերից ելնելով՝ ազատելով այնպիսի մարդկանցից, որոնք «հաղորդակցվելու ընդունակություն չունեն», «չեն կարող ճշգրիտ ասել իրենց անունը, տարիքը, հասցեն և որոնց պահելու համար հսկայական գումարներ և ժամանակ է ծախսվում»: Դեպքը ոչ միայն խորապես ցնցեց Ճապոնիան, այլև մեծ քննարկումներ ծավալեց ճապոնական հասարակությունում հաշմանդամություն ունեցող անձանց դիրքի և իրավունքների, հասարակութ...