Skip to main content

Գիտելիքի տարածման նոր ուղիներ

 

Արագությունը տիեզերքում, մասնավորապես՝ մարդկության առաջընթացի հարցում, որոշիչ դեր է խաղում: Երբ առևտրականը Հնդկաստանից Եվրոպա ապրանքը ձիով էր տեղափոխում, տնտեսությունը դանդաղ էր զարգանում: Հայտնվեցին ավտոմեքենաներն ու ինքնաթիռները, և տնտեսությունը սկսեց արագ զարգանալ: Երբ գիտելիքը մի մարդուց մյուսին դանդաղ էր հասնում, մարդիկ դանդաղ էին զարգանում: Երբ այդ արագությունն ավելացավ, մարդկային զարգացումը հսկայական թռիչք ապրեց: Նույնիսկ ժամանակն է այլ օրենքներով գործում մեծ արագությունների դեպքում:

Մարդկությունը դեռ չի ստեղծել մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարելի է չափել գիտելիքի տարածման արագությունը, մինչդեռ այդ արագությունը հսկայական դեր է խաղում մեր կյանքում: Գիտելիքի տարածման արագության հաշվարկի սկիզբը կարելի է համարել այն պահը, երբ ժայռակտորների վրա փորագրվեցին առաջին պատկերները: Այդ ժամանակ ինֆորմացիան փոխանցելու համար մարդու գլխավոր գործիքը ձեռքերն էին: Այդ պատճառով գիտելիքի տարածման այս եղանակը պայմանականորեն կարելի է կապել մարդու շոշափելիքի զգայարանի հետ: Հետո մենք մեր ձեռքը վերցրինք գիրքը: Սա անցում էր շոշափելիքի զգայարանից դեպի մյուս զգայարաններ, սակայն դեռ կապված էր վերջինիս հետ: Ստեղծվեցին հեռախոսակապը, ռադիոն ու հեռուստատեսությունը: Գիտելիքի տարածման գործում սկսեց ակտիվ դեր խաղալ լսողական զգայարանը: Երբ հայտնվեց համացանցը, գիտելիքի տարածման գլխավոր դերը ստանձնեց տեսողական զգայարանը: Մինչ այս պահը գիտելիք ստանալու գործում ակտիվ մասնակցություն չեն ունեցել մեր մյուս 2 զգայարանները՝ համի և հոտառության (խոսքը կամայական գիտելիքի մասին է, ոչ թե ճաշի համի կամ ծաղկի բույրի): Մեր ստանդարտ մտածելակերպի սահմաններում չի կարող տեղավորվել, թե ինչպես մենք կարող ենք գիտելիք ստանալ, ասենք՝ հոտառության միջոցով (շների կամ մրջյունների մոտ դա ավելի զարգացած է): Երբ ես խոսում եմ ոչ ստանդարտ մտածելակերպի մասին, նման օրինակները նկատի ունեմ. ինչպե՞ս մարդը կարող է ցանկացած տեղեկատվություն ստանալ հոտառության միջոցով: Դա դժվար ընկալելի է ուղեղի համար, այնպես չէ՞ (նույնիսկ եթե դա հնարավոր է, ապա ընկած է հազարամյակներ այն կողմ):

Գիտելիքի փոխանցման վերաբերյալ երկրորդ դատողությունը կապված է գիտելիք ստանալու աղբյուրի հասանելիության հետ: Երբ խոսքը ժայռապատկերների մասին է, աշխարհի մի ծայրում գտնվող մարդը չէր կարող աշխարհի մյուս ծայրը գնալ՝ գիտելիք ստանալու համար: Այդ գիտելիքը հասանելի էր հիմնականում տվյալ վայրում բնակվող մարդկանց կամ ճանապարհորդներին: Երբ ստեղծվեց տպագիր գիրքը, գիտելիքը հասանելի դարձավ գրադարաններում՝ ավելի շատ մարդկանց համար: Սակայն գրադարանները շատ չէին, և մարդը պետք է ֆիզիկապես տարածություն անցներ՝ գիտելիք ստանալու համար (կարելի էր նաև գիրքը տուն տանել կամ գնել, սակայն այն ժամանակ դա բոլորին հասանելի չէր, ինչպես այսօր): Երբ ի հայտ եկան հեռախոսակապը, հեռուստացույցն ու ռադիոն, գիտելիք ստանալու աղբյուրը մուտք գործեց մեր տուն: Մենք հնարավորություն ստացանք սովորել, բազմազան գիտելիքներ ստանալ՝ տանը նստած: Թվում է, թե դրանից լավ տարբերակ չէր էլ կարող լինել, բայց խելացի հեռախոսները և համացանցը գիտելիք ստանալու աղբյուրը տեղափոխեցին անմիջապես մեզ վրա: Անկախ նրանից՝ տանն ենք մենք, փողոցում, թե լեռան գագաթին, մենք կարող ենք գիտելիք ստանալ:

Գիտելիք ստանալու հաջորդ քայլը կլինի այն, որ գիտելիք ստանալու աղբյուրը մուտք գործի մեր մարմին կամ գիտակցություն: Օրինակ՝ ինչ-որ փոքրիկ սարք մեզ միացնելով, նյարդային կամ այլ համակարգերի հետ այն կապելով՝ մարդն ունակ կլինի գիտելիք և տեղեկատվություն ստանալ աչքերը փակ վիճակում՝ տեսնելով, կամ սեփական ականջների միջոցով՝ լսելով (հետագայում գուցե հնարավոր լինի նաև մեկ այլ՝ մինչ այժմ մեզ անհայտ զգայարանի միջոցով գիտելիք ստանալ): Կրկին դժվար է պատկերացնել, այնպես չէ՞: Սակայն չեմ կարծում, որ հաջորդ սերունդների համար դա անհնար է լինելու:

Գիտելիքի տարածման նոր ուղիներ, անկասկած, կլինեն: Որքան արագ դրանցով գիտելիքը տարածվի, որքան մարդկանց հասանելի լինի, որքան կարգավորված և զտված այն մեզ հասնի, այնքան նոր և ավելի մեծ ձեռքբերումների կհասնենք մենք, այնքան աշխարհն ավելի հեշտ և ճշգրիտ կպատկերացնենք: Գիտելիքի ծավալներն են մեզ մոտեցնում կյանքի իրական ընկալմանը: Քանի դեռ գիտելիքը քիչ է, մենք շատ բաներ չենք հասկանում, սխալվում ենք, կոր ճանապարհներով ենք անցնում: Այդպես եղել է միշտ, և այդպես շարունակվելու է:

Նյութի աղբյուրը՝ Հրաչյա Մանուկյան- «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...