Skip to main content

CV թե՞ ռեզյումե- սա է խնդիրը

 

Որևէ առաջարկ տեքստով ներկայացնելը սկսվում է նրանից, թե ինչպես ենք ինքներս մեզ ներկայացնում մեր մասին պատմող որևէ փաստաթղթում։

Տեքստերով վաճառքը պետք է սկսել սեփական գիտելիքն ու հմտությունը գործատուին վաճառելուց։ Ամենևին կարևոր չէ՝ մասնագիտությամբ ով ենք։ Մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել ինքներս մեզ՝ առանց ավելորդության, առանց ընթերցողին ձանձրացնելու։

Այո, խոսքը CV-ի կամ ռեզյումեի մասին է։ Ինչպես հասկացաք, սկզբունքը նույնն է մենք հանդիսանում ենք «պրոդուկտ», իսկ գործատուն գնորդն է, ով վճարելու է մեր գիտելիքի, մեր ներդրած ժամանակի և վերջնական արդյունքի համար։

Գործատուն մեր մասին պատմող գրառման մեջ ցանկանում է մեր մասին կարդալ այն, ինչը կօգնի պատկերացնել տվյալ հաստիքում մեր գիտելիքների ու հմտությունների պիտանելիությունը։ Օրինակ՝ հաշվապահի հաստիքի համար կոշկակարի կամ խոհարարական հմտությունների մասին նշելն անիմաստ է, եթե անգամ փայլուն համբավ ունեք այդ ոլորտներում։ Ավելին, դա կստեղծի այնպիսի տպավորություն, թե հաշվապահական հմտությունների բացակայության պատճառով տեքստը շաղախել եք ավելորդ մանրամասներով։ Բայց հիշում եք, չէ՞, գնորդին հետաքրքիր է, թե նա՛ ինչ է ունենալու մե՛ր առաջարկից օգտվելու արդյունքում։

Ուրեմն, միշտ պետք է պատմել այն ամենի մասին, ինչ ցանկանում է կարդալ ընթերցողը, տվյալ պահին՝ գործատուն։

Չմոռանանք CV-ի և ռեզյումեի տարբերությունների մասին։ Այս երկուսը հաճախ շփոթում են նույնիսկ գործատուները։

Որպես կանոն՝ ռեզյումեում իրադարձությունները գրվում են հակառակ ժամանակացույցով՝ ներկայից անցյալ։

Իսկ CV-ում՝ հակառակը, ամեն բան ներկայացնում ենք անցյալից գալով մեր օրեր։

Եթե հայտարարության մեջ նշվում է՝ «Ռեզյումեներն ուղարկել նշված հասցեին», իմացեք, որ այն չպետք է սկսվի ծննդյան կամ կրթության մասին թվականներից, այլ հակառակը՝ «X մասնագետ եմ։ Ունեմ X տարվա փորձ, վերջին X տարիներին զբաղեցրել եմ X պաշտոնը՝ իրականացնելով X գործառույթը, որը ընկերությանը տվել է լայնածավալ X արդյունք։ Ավարտել եմ X դպրոցը, ստացել եմ X մասնագիտական վկայական․․․»։

Ռեզյումեում խոսեք այն ամենի մասին, ինչում մասնագիտացված եք հենց հիմա, այս պահին, հմտացել եք վերջին մի քանի տարիների ընթացքում։ Իսկ հետո շարունակության մեջ հավելեք, թե ինչ կրթություն եք ունեցել անցյալում, ինչ դիպլոմներ և վկայականներ եք ստացել տարբեր ժամանակներում։

CV գրելիս սկսում ենք սկզբից ծննդյան մասին տվյալներով, թե կրթության թվականներով՝ ձեր որոշումն է։ Կարևորը հերթականությունը պահելն է՝ անցյալից գալով մեր օրեր։ «Ծնվել եմ X թվականին, X քաղաքում․․․» կամ «Ավարտել եմ X ծխական վարժարանը, այնուհետև տեղափոխվել Կոստանդնուպոլիս․․․» և այլն։

Կարևոր կետեր Ռեզյումեի և CV-ի տարբերությունների մասին

Ռեզյումեն պատմում է քո մասնագիտական որակավորման մասին, իսկ CV-ն՝ քո։

Ռեզյումեն ունի համառոտ և ստանդարտ ֆորմատ։ Նրանում գրվում են՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն, մեդալներ, դիպլոմներ։

CV-ն ունի ծավալուն և ազատ ֆորմատ։ Նրանում ներկայացվում են՝ դասընթացներ ու վերապատրաստումներ, իր աշխատած ընկերության ձեռքբերումները, որոնցում ինքը անմիջական մասնակցություն է ունեցել, սիրելի զբաղմունք, կարդացած գրքեր, հոբբի, ինքնագնահատականին վերաբերող հարցեր, վախեր, հիասթափություններ, անձնական կամ ընտանեկան կարգավիճակ։

Պատճառներ, թե ինչու չեն խրախուսվում երկար տեքստերը CV կամ ռեզյումե գրելիս

Սա այն է, ինչը գործատուն ստանում է հարյուրներով, հազարներով։ Եվ սահմանված ժամկետում պետք է հասցնի ընտրել լավագույնին։

Լավագույնին արագ ընտրելու համար յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը։ Մեկը կարդում է առաջին մի քանի բառը, մյուսը նայում է ամբողջական տեսքին, երրորդն առաջնորդվում է ինտուիցիայով՝ նայելով կցված նկարին, չորրորդը վստահում է նշված բրենդներին, որտեղ աշխատել է դիմորդը, մեկ ուրիշն էլ՝ կրեատիվ տեսքին, CV-ի գույնին, ձևավորմանը։

Անցնենք ուսումնասիրությունների արդյունքներին

·       CV-ն կարդում են 3 վայրկյանում։ Եթե հետաքրքրեց՝ 15 րոպե

·       Աշխատանքային փորձը կարդում են 35-45 վայրկյանում

·       Առհասարակ, CV-ն պետք է հնարավոր լինի կարդալ 45-50 վայրկյանում

Պարզվել է, որ գործատուների մեծամասնության համար ամենաուշագրավ տեղեկությունները 5-ն են՝

·       Վերջին 3 ժամանակահատվածում զբաղեցրած հաստիքները

·       Նախկինում աշխատած ընկերության ճանաչելիությունը

·       Որքան ժամանակ է աշխատել այդ ընկերություններում

·       Մի աշխատանքից մյուսին անցնելիս ժամանակային դադարները

·       Մասնագիտական աճը տարբեր ժամանակահատվածներում

Գործատուների համար ամենակասկածելի թեկնածուները նրանք են, ովքեր ամեն ինչ կարող են, ամեն ինչում մասնագիտացված են։

Մարդիկ, որոնք մեկ ձեռքով 5 ձմերուկ գրկելու պատրաստ, «Վերջում էլ ինչ կտաք, կտաք» կարգախոսով են մտնում աշխատանքի, սովորաբար լինում են գերծանրաբեռնված, ամեն ինչից հոգնած, ամեն գործը հազիվ հասցնող, ընտանեկան խնդիրների մեջ խրված և լճացած անձինք։ Որևէ գործատու չի երազում իր ընկերությունում ունենալ նման աշխատակից։ Հետևաբար չի կարելի CV ուղարկել ամեն պատահած հաստիքի համար՝ պատճառաբանելով, թե «Գործ ա, էլի, մի ձև գլուխ կհանեմ»։ Հստակ որոշեք՝ ինչ մասնագետ եք, ինչ կարող եք անել, ինչում եք հմտացած, ո՞ր ոլորտում կկարողանաք ավելի լավ արդյունք տալ, քան մեկ ուրիշը։ Այս ամենից հետո կենտրոնացեք միայն տվյալ հաստիքի վրա։

Յուրաքանչյուր հաստիքի համար ուղարկեք առանձին CV, որտեղ նշված կլինեն տվյալ հաստիքում ձեր ներկայությունն արդարացնող մանրամասներ։ Գործատուին դա՛ է պետք, ոչ թե մեկ CV բոլոր հաստիքների համար, որտեղ 37-ամյա երիտասարդը ներկայանում է 16 տարեկանի իր ավարտական լուսանկարով։

Յուրաքանչյուր CV ուղարկելուց առաջ փորձեք ունենալ տվյալ ընկերության հեռախոսահամարը, որով զանգահարելու են ձեզ։ Հավատացեք, գործատուի համար մեծ տարբերություն կա, երբ զանգելիս լսում է «Բարև Ձեզ, սիրելի X ընկերություն։ Սիրով սպասում էի Ձեր զանգին, լսում եմ Ձեզ», քան «Ալո, ո՞վա․․․ Կհիշեցնե՞ք ձերը ինչ ընկերություն էր։ Էնքան տեղ եմ CV ուղարկել, սկի չեմ էլ հիշում՝ դուք դրանցից որ մեկն եք»։

CV ուղարկելիս մի մոռացեք ուղեկցող նամակի մասին։ Դա ամենահարմար տեղն է փոքր-ինչ ազատ, նուրբ հումորային ոճով ներկայանալու։ Հումորը հրաշքներ է գործում շփման մեջ։

Եթե կարողանաք ոլորտում հայտնի որևէ երաշխավորից ձեր մասին երկտող ներկայացնել, դա կավելացնի ձեր հանդեպ վստահությունը։ Բայց հիշեք, ձեզ երաշխավորող անձը ավելի հայտնի կամ ազդեցիկ պետք է լինի, քան դուք։ Այլապես ձեր ուսանողների սիրառատ տողերը ընկեր X-յանի մասին գործատուին միայն ժպիտ կպարգևեն, ոչ ավելին։

CV-ն ուղարկում ենք այն լեզվով, որով պահանջել է գործատուն՝ ուղղակի կամ անուղղակի։

Եթե հայտարարությունը գրված է անգլերենով, չինարենով կամ ռուսերենով, ապա ինքնին պարզ է, որ գործատուն փնտրում է համապատասխանաբար՝ անգլերեն, չինարեն կամ ռուսերեն շփում։ Այսինքն՝ ոչ միայն CV-ն, այլ նաև շփումը պետք է լինի տվյալ լեզվով։

Իսկ եթե հայաստանյան ընկերության համար պահանջվում է հայ աշխատակից, որտեղ գործատուն հայ է, գնորդը հայ է, աշխատակիցները հայ են, գործընկերները հայ են, հայտարարությունն էլ գրված է հայերենով, ապա նման դեպքում այլ լեզվով CV ուղարկելն արդարացված չէ։

Թյուրիմացություն է այն պատճառաբանությունը, թե «Հաստիքի համար պահանջվում էր անգլերենի իմացություն, դրա համար միանգամից CV ուղարկեցի անգլերենով»։

Հարգելիներս, մի պահ պատկերացրեք, թե դուք CV- եք ուղարկում պարուսույցի թափուր հաստիքի համար։ Եթե հայտարարության մեջ նշված է, որ պահանջվում է լատինաամերիկյան պարերի իմացություն, ուրեմն CV-ն HR-ին հանձնելու ենք բաչատա պարելո՞վ։ Դժվար թե։ Մենք լավ գիտենք, որ այդ հմտությունը գործի դնելու տեղն էլ կգա, ժամն էլ։

Նույն սկզբունքն է։ Եթե պահանջվում է որևէ հավելյալ հմտություն, լեզուների իմացություն կամ մասնագիտական որակավորում, դա նշանակում է, որ այն պետք է գալու աշխատանքի որևէ փուլում, ոչ թե շփման առաջին վայրկյաններին։

Ի դեպ, միայն ձեր ոսկետառ գրված CV-ով չէ, որ գնահատելու էին ձեր անգլերենի իմացության մակարդակը։ Անհոգ եղեք, գործատուն ձեր անգլերենի մակարդակը կստուգեր քասթինգի փուլերից մեկի ընթացքում։

Իսկ եթե կարևոր եք համարում միաժամանակ անգլերեն կամ այլ լեզվով CV-ն, ապա կարելի է հայերեն բառերի տակ նույնը գրել անգլերեն կամ այլ լեզվով։ Կամ իրար կցված երկու առանձին CV ուղարկել՝ տարբեր լեզուներով։

·   CV-ն ուղարկեք միայն Pdf տարբերակով։ Այս մասին բազմիցս խոսվել է, թե որքան անլուրջ և վտանգավոր է Word տարբերակով CV ուղարկելը։ Վերցնենք ամենասովորական խնդիրը գործատուի համակարգչում կարող է այլ թվականի ծրագիր լինել, որը ձեր ուղարկած Word ֆայլ կամ չբացի, կամ էլ բացի աղավաղված տեսքով։

·       CV-ում չպետք է լինեն ուղղագրական սխալներ։

·    CV-ն չի կարելի ուղարկել ընկերուհու կամ մորաքրոջ աղջկա էլփոստից։ Այն պետք է լինի թեկնածուի անունից, թեկնածուի էլփոստից։

·  CV-ն ուղարկեք վստահելի էլփոստից։ Փորձեք ունենալ ձեր անուն-ազգանվամբ կոկիկ էլփոստ՝ առանց ավելորդ թվերի, կրկնվող տառերի և արտահայտությունների։

·    Ցանկալի է ունենալ 1 էջանոց CV։ Առավելագույնը՝ 2 էջ։ Երաշխավորի անունից 1-2 տողը CV-ում չէր խանգարի, իսկ առավել ծավալուն երաշխավորագրերը CV-ում ներառելու կարիք չկա։ Կարող եք նշել, որ ցանկության դեպքում կուղարկեք նշված անձանց երաշխավորագրերի սկանավորված տարբերակը։

· CV-ում ցանալի է ներառել ձեր աշխատած ընկերությունների լոգոները՝ վիզուալ տպավորության համար։

·    Որքան հնարավոր է, խոսեք փաստերով, ժամկետներով։ Նախկին աշխատատեղերի մասին խոսելիս՝ նշեք, թե որքան շահույթ եք բերել ընկերությանը, գործատուին, պատվիրատուին և որ ոլորտում։

Անձնական որակներ, որոնք կարող եք նշել Ձեր CV-ում, եթե իրականում կրում եք դրանք Ձեր մեջ

·       Կոկիկություն

·       Ակտիվություն

·       Նվիրվածություն

·       Անալիտիկ ունակություններ

·       Արագ սովորելու ունակություն

·       Բարեհամբույր, հարգալից

·       Ուշադրություն

·       Բարձր աշխատունակություն

·       Ճկունություն

·       Կարգապահություն

·       Ընկերասիրություն

·       Բարեխղճություն

·       Նախաձեռնող

·       Բարձր կատարողականություն

·       Շփման ունակություն

·       Կրեատիվություն

·       Հավատարմություն

·       Հուսալիություն

·       Համառություն

·       Հնարամտություն

·       Կենտրոնացում արդյունքի վրա

·       Ոչ կոնֆլիկտայնություն

·       Լավատեսություն

·       Հռետորական վարպետություն

·       Կազմակերպչական ունակություն

·       Կազմակերպվածություն

·       Կենտրոնացում որակի վրա

·       Պատասխանատվություն

·       Սեփական կարծիքն արտահայտելու ունակություն

·       Պարտաճանաչություն

·       Ձեռնարկող

·       Ներկայանալի տեսք

·       Սկզբունքայնություն

·       Ճշտապահություն

·       Պլանավորված աշխատելու ունակություն

·       Ինքնատիրապետում

·       Ինքնաքննադատական վերաբերմունք

·       Կայացած

·       Բծախնդրություն

·       Արագ և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն

·       Արդարամտություն

· Մասնագիտական մակարդակը բարձրացնելու ձգտում /ինքնակատարելագործում/մասնագիտական աճ/զարգացում

·       Սթրեսակայուն

·       Հանձնարարությունները կատարելու ճիշտ ուղիներ գտնելու պրոֆեսիոնալ մոտեցում

·       Աշխատասիրություն

·       Ինքնավստահություն

·       Փոփոխություններին հարմարվելու ունակություն

·       Թիմում աշխատելու ունակություն

·       Ապացուցելու ունակություն

·       Գեղեցիկ տեմբր, ձայնի դիկցիա

·       Նպատակասլացություն

·       Պարզություն, անկեղծություն

·       Հումորի զգացում

·       Էներգիայով լեցուն

·       Համբերատարություն

Այս ցուցակում կարող եք ավելացնել նաև ձեր տարբերակները, սակայն որակները նշելուց առաջ ուշադիր եղեք, նույն որակը մի իրադրությունում կարող է լինել առավելություն, մեկ այլ մասնագիտության մեջ՝ թերություն։ Ամեն բան կախված է այն հաստիքից, որի համար գրվում է CV-ն։

Ցուցակում առկա որակներից կարող եք ընտրել միայն մի քանիսը (5-10), որոնք դուք իսկապես կրում եք, և հենց դրանք են համապատասխանում գործատուի պահանջներին։

Պատրաստ եղեք նշված որակները ցուցադրել հենց հարցազրույցի ժամանակ, բայց ոչ թե արհեստականորեն, այլ բնական ձևով։

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Կարոյան- «CopyWռայթինգ 5 օրում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...