Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան
և մեթոդաբանությունը
Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն:
Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը
ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը:
1.Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության
լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ:
2.Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում
է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում
է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ:
3.Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում
է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագույն կատեգորիաները՝ պետությունը,
իրավունքը, իրավահարաբերությունը, իրավագիտակցությունը, օրինականությունը:
4.Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է սոցիոլոգիական գիտություն, որովհետև ուսումնասիրում
է հասարակության հասարակական կյանքի, սոցիումի կարևորագույն ոլորտը. հասարակական հարաբերությունների
կարևորագույն տեսակը՝ իրավահարաբերությունները:
5.Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է մեթոդոլոգիական գիտություն, որովհետև մշակում
է պետության և իրավունքի, պետաիրավական տարաբնույթ երևույթների ուսումնասիրության միջոցները
և եղանակները՝ մեթոդները:
6.Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև բուն իրավաբանական գիտություն, որովհետև
ուսումնասիրում է գործող իրավունքի ինստիտուտները և նրանց գործունեության օրինաչափությունները
(պոզիտիվ իրավունքը՝ ներպետական գործող իրավունքը, որը ընդունվում է պետության կողմից)
Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է բարդ գիտություն, որն իր մեջ ընդգրկում է.
1. անալիտիկ
(վերլուծական) իրավագիտությունը
2. իրավունքի
սոցիոլոգիան
3. իրավունքի
փիլիսոփայությունը
Պետության
և իրավունքի տեսությունը ընդգրկում է այնքան լայն շրջանակ, որ իրականացնում է տարբեր
մակարդակների դիտարկումներ և ուսումնասիրություններ:
Պետության
և իրավունքի տեսության այն մասը, որը նպատակամղված է գործող ներպետական իրավունքի և
ազգային պետականության ուսումնասիրությանը, կազմում է անալիտիկ իրավագիտություն:
Պետության
և իրավունքի տեսության շրջանակներում ընդգրկված սոցիոլոգիական մասը հանդիսանում է իրավունքի
սոցիոլոգիան, որն ուսումնասիրում է պետությունը և իրավունքը լայն սոցիալական համակարգում,
այլ հասարակական երևույթների հետ սերտ առնչման ներքո:
Պետության
և իրավունքի տեսության բարձրաստիճան մակարդակը հանդիսանում է իրավունքի փիլիսոփայությունը,
որը ուսումնասիրում է պետաիրավական երևույթների սուբստանցիան (սկզբնատարրը, խորքային
բնույթը, ունիվերսալ հատկանիշները): Այսպիսով, պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում
է նաև բարդ գիտություն, որովհետև իրականացնում է տարաբնույթ մակարդակների ուսումնասիրությունը:
Հաճախ այս գիտությունը անվանվում է իրավունքի ընդհանուր տեսություն:
Պետության
և իրավունքի տեսությունը զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը հասարակագիտության համակարգում:
Հասարակագիտությունը հանդիսանում է այն հասարակական գիտությունների ամբողջությունը,
որոնց միջոցով ուսումնասիրվում է հասարակությունը և հասարակական զարգացման օրինաչափությունները:
Հասարակագիտության համակարգում ընդգրկվում են բազմաթիվ գիտություններ, որոնցից առաջնայինը
հանդիսանում են փիլիսոփայությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը և տնտեսական գիտությունը:
Փիլիսոփայությունը
ունիվերսալ գիտություն է, որի ուսումնասիրության օբյեկտը հանդիսանում է ողջ օբյեկտիվ
իրականությունը: Փիլիսոփայությունը ուսումնասիրում է կեցությունը, մատերիան, իրականությունը,
իմացությունը, ձևը, բովանդակությունը:
Պետության
և իրավունքի տեսությունը հանդիսանում է ավելի նեղ, մասնավոր գիտություն՝ փիլիսոփայության
նկատմամբ: Փիլիսոփայության տարաբնույթ ուղղությունները, տեսությունները կազմում են
պետության և իրավունքի տեսության մեթոդոլոգիական հիմքը:
Սոցիոլոգիայի
հիմնադիրը համարվում է ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտը: Սոցիոլոգիան ուսումնասիրում
է հասարակությունը, հասարակական պրակտիկան և հասարակական զարգացման կարևորագույն օրինաչափությունները:
Քանի որ պետաիրավական ոլորտը հանդիսանում է հասարակական պրակտիկայի ընդամենը մեկ մասը,
բնականաբար, սոցիոլոգիան հանդիսանում է ընդհանուր մեթոդոլոգիական գիտություն պետության
և իրավունքի տեսության համար:
Քաղաքագիտությունը
ձևավորվել է որպես ինքնուրույն գիտություն նոր պատմական ժամանակաշրջանում: Քաղաքագիտության
հիմնադիրներից մեկը հանդիսանում է Մաքիավելին: Քաղաքագիտությունն ուսումնասիրում է
հասարակական կյանքի քաղաքական ոլորտը, այսինքն այն սոցիալական դաշտը, որն առաջանում
է սոցիալական տարբերությունների արդյունքում: Ակնհայտ է, որ պետությունը, պետական իշխանությունը,
պետաիրավական ինստիտուտները առաջանում և գործում են քաղաքական հասարակությունում, այսինքն՝
այն հասարակությունում, որն ունի բարդ սոցիալական կառուցվածք: Քաղաքագիտությունը ևս
հանդիսանում է պետության տեսության մեթոդոլոգիական հիմքը:
Տնտեսագիտությունը
ուսումնասիրում է հասարակության էկոնոմիկան, արտադրաեղանակը, սեփականության ձևերը,
արտադրահարաբերությունները: Հասարակության տնտեսական ոլորտը հանդիսանում է այն տնտեսական
հիմքը, որի միջոցով սպասարկվում է ողջ հասարակությունը: Տնտեսական մաարդակի զարգացման
աստիճանից կախված է հասարակական և քաղաքական ինստիտուտների բնույթը և որակը: Օրինակ՝
քաղաքացիական հասարակությունը կարող է ձևավորվել միայն այն հասարակությունում, որտեղ
առկա է, գործում է զարգացած շուկայական էկոնոմիկա: Այդ հասարակության պայմաններում
ձևավորվում է իրավական պետություն: Թերզարգացած հասարակությունում անհնարին է դեմոկրատական
ռեժիմի, ժողովրդական սուվերենության, իրավական պետության գոյությունը: Տնտեսական գիտությունը
ևս դիտարկվում է որպես պետության և իրավունքի տեսության մեթոդոլոգիական հիմք:
Գիտության
դերը և նշանակությունը հասարակական պրակտիկայում դրսևորվում է նրա կարևորագույն ֆունկցիաների
միջոցով: Յուրաքանչյուր գիտության առաջնային և կարևորագույն ֆունկցիան հանդիսանում
է իմացաբանական ֆունկցիան: Իմացաբանական ֆունկցիան նպատակամղված է գիտության օբյեկտի
և առարկայի իմացության ապահովմանը՝ ուսումնասիրելով, դիտարկելով, հետազոտելով իր օբյեկտը
և առարկան, գիտությունը ապահովում է նրանց վերաբերյալ գիտելիքի ձեռքբերմանը:
Հաջորդ կարևորագույն
ֆունկցիան, որը իրականացնում է գիտությունը, հանդիսանում է էվրիստիկ կամ հայտնագործողական
ֆունկցիան: Յուրաքանչյուր գիտություն, իրականացնելով ուսումնասիրություններ, պարբերաբար
կատարում է հայտնագործություններ, որոնցով և պայմանավորված է նշված ֆունկցիայի իրականացումը:
Հաջորդ ֆունկցիան,
որը իրականացնում է յուրաքանչյուր գիտություն, հանդիսանում է օնթոլոգիական (գոյաբանական)
ֆունկցիա: Այս ֆունկցիայի նպատակն է հանդիսանում իրականում գոյություն ունեցող երևույթի
ուսումնասիրությունը և բնույթի բացահայտումը:
Պետությունը,
իրավունքը, իրավական նորմաները հանդիսանում են հասարակական կյանքի պարտադիր և առաջնային
երևույթները, որոնց բնույթի, բովանդակության, կառուցվածքի առանձնահատկությունների հետազոտումը
ընդգրկում է նշված օնթոլոգիական գործառույթում:
Հաջորդ ֆունկցիան
մեկնաբանական ֆունկցիան է, որի իրականացման ընթացքում գիտության ձեռք բերված իմացությունը
մատուցվում է լսարանին, այլոց, որպեսզի ապահովվի անհրաժեշտ գիտելիքի մատչելիությունը:
Այս ֆունկցիան հատկապես մեծ չափով իրականացվում է ուսուցման ընթացքում՝ դասախոսությունների
միջոցով:
Հաջորդ ֆունկցիան
հանդիսանում է գիտական կանխատեսման ֆունկցիա: Յուրաքանչյուր գիտություն ուսումնասիրելով
իր օբյեկտի, առարկայի առանձնահատկությունները, զարգացման օրինաչափությունները ի վիճակի
է կանխատեսելու նրանց զարգացման հեռանկարները:
Հաջորդ ֆունկցիան
հանդիսանում է մեթոդոլոգիական ֆունկցիան: Այս ֆունկցիայի դրսևորումն է հանդիսանում
այն, որ յուրաքանչյուր գիտություն մշակում է իր առարկայի ուսումնասիրության միջոցները
և եղանակները:
Գիտության կապը պրակտիկայի հետ
Պրակտիկան
հանդիսանում է օբյեկտիվ իրականության այն ոլորտը, որը ենթարկվում է ուսումնասիրության
որոշակի գիտության կողմից: Պրակտիկան անխզելիորեն, սերտորեն փոխկապված է գիտության
հետ: Գիտությունը կոչված է կազմակերպելու և կատարելագործելու պրակտիկան: Պրակտիկայի
նկատմամբ գիտությունը իրականացնում է հետևյալ կարևորագույն ֆունկցիաները.
1.Անալիտիկ
ֆունկցիան, որի իրականացման ընթացքում գիտությունը մանրակրկիտ ուսումնասիրում, հետազոտում
է պրակտիկան
2.կառուցողական
ֆունկցիան, որի դեպքում գիտությունը ի հայտ բերելով պրակտիկայի պահանջները իրականացնում
է լայնածավալ գործունեություն պրակտիկայի թերությունների հաղթահարման տեսական մոդելներ
մշակելու ընթացքում
Այսպիսով,
գիտությունը իր պրակտիկայի նկատմամբ իրականացնում է երկու հատուկ կամ կիրառական ֆունկցիաներ.
1.պրակտիկան
իր հերթին ազդում է գիտության վրա: Նախ և առաջ նա նպաստում է գիտության զարգացմանը,
որովհետև ընձեռում է համապատասխան էմպիրիկ նյութ գիտական ամփոփումների և ընդհանրացումների
համար
2.պրակտիկան
իր հիմնախնդիրներով հանդերձ նպաստում է գիտության այս կամ այն ոլորտի առաջացմանը և
զարգացմանը
3.պրակտիկան
հանդիսանում է գիտության ճշմարտացիության հիմնավորման չափանիշը
4.պրակտիկան
միշտ ենթարկում է ստուգման ու հիմնավորման՝ գիտական հիմնադրույթները, հայտնագործությունները:
Այդ պատճառով պրակտիկան ունի հսկայական ազդեցություն գիտության զարգացման վրա:
Գիտության մեթոդոլոգիա
Գիտության
ուսումնասիրության ուղիների, միջոցների, եղանակների ամբողջությունը կազմում է գիտության
մեթոդոլոգիա: Մեթոդ բառը առաջացել է հին հունական մեթոդոս բառից, որը նշանակում է իմացության
ապահովման ուղի՝ զննում, դիտարկում: Յուրաքանչյուր գիտություն ունենալով իր ուսումնասիրության
օբյեկտը և յուրահատուկ առարկան, մշակում է հետազոտման ուսումնասիրության միջոցներ և
եղանակներ: Գիտության զարգացման պրոցեսում ձևավորվել են բազմաթիվ և բազմաբնույթ հետազոտման
միջոցներ և եղանակներ: Ժամանակակից գիտության մեթոդները դասակարգվում են 3 կատեգորիայի.
1. Համընդհանուր
գիտական կամ փիլիսոփայական, ունիվերսալ մեթոդներ
2. համատեսական
մեթոդներ
3. մասնագիտական
մեթոդներ
Համընդհանուր
գիտական կամ փիլիսոփայական մեթոդներն օգտագործվում և կիրառվում են բոլոր գիտություններում:
Ժամանակակից
գիտության համընդհանուր փիլիսոփայական մեթոդները հանդիսանում են դիալեկտիկական մեթոդը
և պատմական մեթոդը: Դիալեկտիկա բառը առաջացել է հին հունարենից և նշանակում է շարժում,
զարգացում, փոփոխում:
Դիալեկտիկա
սկզբում նշանակում էր ճշմարտության ի հայտ բերումը վեճի ընթացքում: Դիալեկտիկայի հիմնադիրը
համարվում է հին հույն փիլիսոփա Հերակլիտը,
որին պատկանում են հետևյալ դրույթները՝
1. Ամեն ինչ
հոսում, ամեն ինչ փոփոխվում է
2. միևնույն
գետը անհնարին է մտնել երկու անգամ
Դիալեկտիկայի
զարգացման փուլերը հայտնագործել է հին հույն աշխարհագետ և պատմաբան Պավսանինը: Իր «Էլլադայի
նկարագիրը» աշխատությունում Պավսանինը ներկայացրել է զարգացման (գենեզիսի) հետևյալ
փուլերը.
1. երևույթի
առաջացումը, ձևավորումը
2. պրոգրեսիվ
(առաջընթաց) զարգացումը
Այս փուլում
զարգանում և դրսևորվում են երևույթի դրական անհրաժեշտ հատկանիշները և առանձնահատկությունները:
3.Երբ դադարում
է առաջընթաց զարգացումը և դեռ չի սկսվել ռեգրեսը՝ ընթանում է այն փուլը, որը կոչվում
է ստագնացիա (լճացում)
4.Ռեգրեսիվ,
այսինքն՝ հետադիմական զարգացումը, որի ընթացքում այն դառնում է հետադիմական, կոնսերվատիվ
երևույթ
5. վախճանը
Դիալեկտիկայի
օրենքները մշակել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա
Հեգելը: Դիալեկտիկայի օրենքները հանդիսանում են՝
1. հակասությունների
միասնությունը և պայքարը որպես զարգացման աղբյուր
2.քանակական
փոփոխությունների վերաճումը, տրանսֆորմացումը որակական փոփոխությունների
3.զարգացումը
ոչ թե ուղղահայաց, այլ պտուտակաձև, այսինքն դժվար ընթացքը պրոգրեսիվ զարգացմամբ
4. զարգացման
ընթացքը ինչպես էվոլյուցիոն (աստիճանաբար), այնպես էլ թռիչքաձև
Դիալեկտիկայի
սկզբունքները հանդիսանում են՝
1.Երևույթների
պարտադիր և բազմաբնույթ կապերը այլ երևույթների հետ (մեկուսացված երևույթներ գոյություն
չունեն)
2. երևույթների
անընդմեջ զարգացումը և փոփոխումը
Հաջորդ կարևորագույն
մեթոդը հանդիսանում է պատմական մեթոդը: Այս մեթոդը ձեռք է բերել համընդհանուր մեթոդի
կարգավիճակ վերջին տարիներին, իսկ նախկինում ընդգրկվում էր մասնագիտական մեթոդիկայում:
Համաձայն պատմական
մեթոդի՝ բոլոր երևույթները պետք է դիտարկվեն իրենց առաջացման, ձևավորման կոնկրետ պատմական
պայմանների ուսումնասիրության ներքո: Այս մեթոդի անհրաժեշտությունը պայմանավորված է
նրանով, որ յուրաքանչյուր ուսումնասիրվող օբյեկտի բնույթը, բովանդակությունը, առանձնահատկությունները
հնարավոր է ուսումնասիրել, եթե մանրակրկիտ անդրադառնանք նրա գոյացման պայմաններին և
օրինաչափություններին:
Համատեսական
մեթոդները հանդիսանում են այն ուսումնասիրության միջոցները, որոնք օգտագործվում ե ն
գիտական հետազոտությունների ընթացքում:
Կարևորագույն
համատեսական մեթոդները հանդիսանում են՝
1. անալիզը
և սինթեզը
2. ինդուկցիան
և դեդուկցիան
3.անցումը
ցածրաստիճան աբստրակցիայից (վերացական) դեպի բարձրաստիճան աբստրակցիա
4. մոդելավորումը
Համատեսական
առաջնային մեթոդները հանդիսանում են անալիզը և սինթեզը: Անալիզը իրենից ներկայացնում
է հետազոտման այն միջոցը, որի ընթացքում երևույթը բաժանվում է կարևորագույն մասերի՝
մանրակրկիտ ուսումնասիրության նկատառումով: Անալիզի արդյունքում ձեռք բերած իմացությունը
միավորվում, համախմբվում է սինթեզի ընթացքում՝ տալով երևույթի ամբողջական իմացությունը:
Հաջորդ համատեսական
մեթոդը հանդիսանում է ինդուկցիան, որի ընթացքում առանձին երևույթների ուսումնասիրությամբ
հանգում են ընդհանուր իմացության:
Ի տարբերություն
ինդուկցիայի՝ դեդուկցիան ենթադրում է անցումը ընդհանուրից դեպի մասնավորը: Դեդուկցիան
սովորաբար կիրառվում է գիտական հիմնավորումների ապացուցման ընթացքում:
Վերացարկման
բարձրաստիճան մակարդակի միջոցով գիտականորեն, տեսականորեն ըմբռնվում է երևույթի բնույթի
այն հատկանիշները, որոնք անհնարին է դիտարկել առանց խորը գիտական, տեսական ուսումնասիրությամբ:
Մոդելավորումը
ևս հանդիսանում է ուսումնասիրության միջոց, որի ընթացքում իրականում գոյություն ունեցող
երևույթը, պրոցեսը մտովի վերարտադրվում է ավելի պարզեցված ձևով:
Մասնագիտական մեթոդիկա
Այն մեթոդների ամբողջությունը, որոնք մշակվում են գիտության կողմից որոշակի օբյեկտի և իր յուրահատուկ առարկայի ուսումնասիրության նկատառումով կոչվում է մասնագիտական մեթոդիկա: Իրավագիտության մասնագիտական մեթոդիկան հիմնականում մշակվում է պետության և իրավունքի տեսության կողմից և կոնկրետանում իրավաբանական այլ գիտությունների միջոցով: Իրավագիտության մասնագիտական մեթոդիկայում ընդգրկվում են հետևյալ կարևորագույն մեթդները.
1. լեզվատրամաբանական (դոգմատիկ)
2. կոնկրետ սոցիոլոգիական և ստատիստիկ մեթոդը
3. համեմատական կամ կոմպարատիվիստիկայի մեթոդը
4. համակարգակառուցվածքային մեթոդը
5. սիներգետիկ մեթոդը
Յուրաքանչյուր մեթոդ օգտագործվում է կոնկրետ, որոշակի հետազոտությունների նպատակով:
Լեզվատրամաբանական մեթոդը ուղղված է իրավական նորմերի իմաստի և բովանդակության ի հայտ բերմանը և վերլուծությանը, այն իմաստի, որը ներդրվել է իրավունքում, իրավական նորմում օրենսդրի կողմից: Լեզվատրամաբանական մեթոդի կիրառման դեպքում մանրակրկիտ անալիզի է ենթարկվում ուսումնասիրվող իրավական նորմը՝ ելնելով լեզվի առանձնահատուկ կանոններից և տրամաբանական օրինաչափություններից: Այս դեպքում իրավական նորմի տեքստը ենթարկվում է լեզվական վերլուծության, որից հետո տրամաբանական օրենքների կիրառմամբ ի հայտ է բերվում նորմի իմաստը և բովանդակությունը՝ իրավական պահանջը:
Իրավունքում ընդգրկված գիտելիքը, իմացությունը իրավական պահանջների վերաբերյալ կազմում է իրավունքի դոգմա: Այդ պատճառով այս մեթոդը կոչվում է նաև դոգմատիկ մեթոդ:
Կոնկրետ սոցիոլոգիական մեթոդը օգտագործվում է գործող իրականությունում առկա պետաիրավական երևույթների դերի և նշանակության հետազոտման նկատառումով: Այս մեթոդի դեպքում կուտակվում են քանակական տվյալներ, որոնց վերլուծությունը և ամփոփումը դրսևորում է հետազոտվող երևույթի առանձնահատկությունները, դերը և նշանակությունը հասարակական պրակտիկայում:
Համեմատական մեթոդը հանդիսանում է հետազոտման արդյունավետ միջոցներից մեկը: Ապացուցված է, որ երևույթի շատ հատկանիշները հնարավոր է ի հայտ բերել միայն համեմատման միջոցով:
Համեմատման մեթոդն այնքան արդյունավետ է, որ նրա հիման վրա առաջացել և կյաացել են կոնկրետ գիտություններ, որոնցից մեկը հանդիսանում է իրավաբանական համեմատական իրավունքը:
Համակարգակառուցվածքային մեթոդը օգտագործվում է բարդ երևույթների բովանդակության և կառուցվածքի ուսումնասիրության ընթացքում: Օրինակ, այս մեթոդի կիրառմամբ հետազոտվում է իրավունքի բարդ կառուցվածքը, որը բաղկացած է իրավունքի ճյուղերից, իրավունքի ենթաճյուղերից և ինստիտուտներից և իրավական նորմերից: Այս մեթոդի դեպքում երևույթը դիտարկվում է որպես բարդ համակրգ, որը բաղկացած է ենթահամակարգերից և ավելի ցածր՝ մինի համակարգից:
Սիներգետիկ մեթոդը հանդիսանում է վերջին տարիներին մշակված հետազոտման մեթոդներից մեկը, որը ընդօրինակվել է բնագիտությունից: Սիներգետիկ հանդիսանում են արագընթաց, աննախադեպ զարգացող երևույթները, որոնք ընթանում են բազմաբնույթ գործոնների արդյունքում և ինքնակազմակերպվում են այդ զարգացման ընթացքում:
Մասնագիտական մեթոդիկայում ընդգրկվում է նաև սիստեմատիկ մեթոդը: Այս մեթոդի դեպքում դիտարկվում են այն բազմաթիվ կապերը, որոնցով ուսումնասիրվող երևույթը փոխկապված է տվյալ համակարգի այլ տարրերի հետ: Օրինակ, իրավունքի համակարգում բոլոր իրավական նորմերը սերտորեն փոխկապված են ուղղահայաց և հորիզոնական կապերով և որպեսզի ուսումնասիրվի յուրաքանչյուր նորմի իրական դերը իրավունքում, պետք է հաշվի առնվեն և հետազոտվեն այդ բազմաբնույթ կապերը:
Հետազոտման բոլոր մեթոդները սերտորեն փոխկապված են միմյանց: Մի մեթոդի կիրառումը հիմնվում է մյուսի վրա, զուգորդվում է այլ մեթոդների օգտագործման ու կիրառման հետ և պատահական չէ, որ յուրաքանչյուր գիտությունում վիթխարի տեղ է զբաղեցնում մեթոդաբանությունը, որի իմացությունից կախված է յուրաքանչյուր մասնագիտական որակավորումը:
Նախնադարյան հասարակությունը որպես մինչպետական և մինչպատմական ժամանակաշրջան
Մինչպետական ժամանակաշրջանը հանդիսանում է մարդկային հասարակության զարգացման մինչպատմական փուլը, որի ընթացքում ձևավորվեցին պետության և իրավունքի անցման բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Մարդկությանը բնորոշ է այն հատկանիշը, որը կոչվում է սոցիալականություն: Սոցիալականությունը հանդիսանում է համատեղ կենսագործունեությունը, որը հանդիսանում է մարդկության և մարդկային հասարակության առաջացման և զարգացման նախադրյալը և արդյունքը: Սոցիալականության դրսևորման օբյեկտիվ գործոնը հանդիսանում է հասարակությունը: Հասարակության կայացման նախադրյալները (օրինաչափությունները) հանդիսանում են.
1. մարդու որպես բանական էակի (homo sapiens)
և գործունյա էակի (nomo gaber) ձևավորումը
2. աշխատանքի որպես նպատակամղված, գիտակցված գործունեության առաջացումը
3. աշխատանքի փոխանակումը և փորձի փոխանցումը
Հասարակությունը հանդիսացավ արյունակցական համայնքը: Իր տնտեսական բնութագրմամբ այս հասարակությունը հանդիսանում էր պրիմիտիվ /պարզունակ/ հասարակություն, որը հիմնվում էր յուրացնող կամ սպառողական էկոնոմիկայի վրա (յուրացնող կոչվում էր այն պատճառով, որ առաջին հասարակությունում գոյության միջոցները ձեռք էին բերվում, յուրացվում էին բնությունից՝ հավաքչության, ձկնորսության միջոցով:Այս տնտեսությունը կոչվում էր նաև սպառողական տնտեսություն, որովհետև աշխատանքի գործիքների ցածր մակարդակի արդյունքում ողջ ձեռքբերվածը սպառվում էր անմիջապես՝ ապահովելով ընդամենը գոյատևումը:
Սոցիալական չափանիշներով այս հասարակությունը գտնվելով զարգացման չափազանց ցածր մակարդակի վրա, հանդիսանում էր սոցիալապես միատարր հասարակություն: Այս հասարակության պայմաններում օբյեկտիվորեն ծագեց և առաջացավ առաջին սոցիալական իշխանությունը): Սոցիալական իշխանությունը կոչված է ապահովելու համընդհանուր շահը, օբյեկտիվ անհրաժեշտությունը և տվյալ հասարակության, տվյալ սոցիալական միավորման միասնությունը և անվտանգությունը: Յուրաքանչյուր սոցիալական իշխանություն հանդիսանում է ընդհանուր կամքի, ընդհանուր շահի ըմբռնման, դրսևորման և իրականացման սուբյեկտը:
Այսպիսով, սոցիալական իշխանությունը բնութագրվում է որպես օբյեկտիվորեն կայացած, ձևավորված գործոն, որի միջոցով համախմբվում, կազմակերպվում, ղեկավարվում և կառավարվում է հասարակությունը: Առաջին սոցիալական իշխանությունը հայտնի է գիտությանը որպես հզորություն: Պոտեստար իշխանության առանձնահատկությունները հանդիսանում են՝
1.հիմնվում է պրիմիտիվ բնույթի էկոնոմիկայի վրա (որը կրում է սպառողական և յուրացնող բնույթ)
2. այս իշխանության սոցիալական հիմքը հանդիսանում է պարզունակ, էգալիտար հասարակությունը
3.գաղափարական հիմքը հանդիսանում է դիցաբանական աշխարհայացքը
4.պոտեստար իշխանությունը կրում է սինկրետիկ բնույթ (սինկրետիկ նշանակում է տարրերի չբաժանված, միաձուլված): Պոտեստար իշխանության սինկրետիզմը դրսևորվում է առաջին հերթին նրանում, որ իշխանության սուբյեկտը չի բաժանվում, չի տարանջատվում իշխանության օբյեկտից: Իշխանության օբյեկտը հանդիսանում է այն սոցիալական միջավայրը, որի վրա տարածվում է իշխանությունը:
Պոտեստար իշխանության սուբյեկտը հանդիսանում էր ցեղի, համայնքի ընդհանուր ժողովը: Իշխանության օբյեկտը հանդիսանում էր ցեղը, համայնքը:
5.Պոտեստար իշխանությունը դրսևորվում և արտահայտում էր ողջ համայնքի կամքը, այդ պատճառով ուներ հսկայական հեղինակություն և իրականացվում էր առանց հատուկ իշխանության ինստիտուտների:
6.Պոտեստար իշխանությունը ինչպես յուրաքանչյուր սոցիալական իշխանություն, իրականացվում է նաև ուժի, հարկադրանքի կիրառմամբ, որը կիրառվում է ողջ ցեղի կողմից հանուն համայնքի շահերի: Դաժանագույն պատժամիջոց հանդիսանում էր օստրակիզմը՝ ցեղից վտարումը:
7.Պոտեստար իշխանության ռեգուլյատիվ գործոնը հանդիսանում են առաջին սոցիալական նորմերը՝ մոնոնորմերը (մոնո-պարզունակ), որոնք հանդիսանում են հարաբերությունները կարգավորող նորմերը, որոնք կրում էին սինկրետիկ բնույթ:
Մոնոնորմերը չէին նախատեսում իրավունքը և պարտականության տարանջատումը:
Մոնոնորմը իրենցից ներկայացնում էր հրամայական, անհերքելի արգելքների՝ տաբուների, սովորույթների, ծեսերի, բարոյական գնահատականների, դիցաբանական պատկերացումների, ավանդույթների անխզելի միասնությունը:
Մոնոնորմերը պայմանավորված էին օբյեկտիվ անհրաժեշտությամբ և արտահայտում էին ընդհանուր կամքը, որի պատճառով ընձեռնված էին հսկայական հեղինակությամբ և կատարվում էին կամովի:
Նախնադարյան հասարակության զարգացման երկրորդ փուլը հանդիսացավ հարևանական համայնքը: Արյունակցական կապերը զիջեցին իրենց տեղը տարածքային կազմակերպմանը: Երկրորդ հասարակությունն այսպիսով կոչվում է հարևանական կամ գյուղացիական համայնք: Այս հասարակությունը հանդիսանում էր ավելի զարգացած հասարակությունը, որի պայմաններում առաջացավ հավելյալ արտադրանքը, ավելցուկը:
Երկրորդ հասարակությունը իր զարգացման ընթացքում ապահովեց պատմական անցման բոլոր նախադրյալները: Երկրորդ սոցիալական իշխանությունը հանդիսացավ պրոտոպետությունը (մինչ պետությունները):
Երկրորդ հասարակությունը հանդիսացավ սոցիալական շերտավորման (ստրատիֆիկացիայի) պրոցեսում գտնվող հասարակություն: Երկրորդ հասարակության կայացման ընթացքում ինտենսիվ զարգացավ տնտեսական ոլորտը, գոյացավ հավելյալ արտադրանքը: Արտադրական գործիքների զարգացման արդյունքում տնտեսությունը յուրացնող և սպառողական բնույթից վերափոխվեց արտադրողական էկոնոմիկայի: Այս հանգամանքը սկիզբ դրեց արտադրական էկոնոմիկայի, մասնավոր սեփականության ձևավորմանը և սոցիալական շերտավորմանը: Տվյալ հասարակությունում սոցիալական իշխանությունը հանդիսացավ պոտեստար իշխանության հաջորդ փուլը՝ պրոտոպետությունը:
Պրոտոպետական իշխանության առանձնահատկություններն են՝
1.տնտեսական հիմքը հանդիսացավ արտադրողական էկոնոմիկան, որը ապահովում է ավելցուկի գոյացումը
2.սոցիալական հիմքը հանդիսացավ հասարակական շերտավորման ընթացքում գտնվող հասարակությունը
3. այս իշխանության ռեգուլյատիվ գործոնը հանդիսացան մոնոնորմերի միասնական հիմքի վրա առաջացած տարաբնույթ սոցիալական նորմերը՝ ավանդույթները, սովորույթները, բարոյական նորմերը, կրոնական կանոնները
4.պրոտոպետությունը տարածքը դարձրեց իշխանության անխզելի տարրը (ատրիբուտը)
5.պրոտոպետությունը խախտեց իշխանության սինկրետիզմը՝ տարանջատելով իշխանության սուբյեկտին իշխանության օբյեկտից: Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ ղեկավարումը և կառավարումը դարձան գործունեության առանձին ձև:
Նախորդ հասարակությունում տեղի էին ունեցել աշխատանքի 3 խոշոր սոցիալական բաժանումները.
1. անասնապահությունը անջատվեց հողագործությունից
2. արհեստը անջատվեց հողագործությունից
3.առաջացավ փոխանակողների խմբավորումը, որը զբաղված էր արտադրանքի փոխանակմամբ
Աշխատանքի չորրորդ խոշոր սոցիալական բաժանումը հանդիսացավ կառավարողների խմբավորման առաջացումը: Այս խմբավորումը, որի բացարձակ զբաղմունքն էր հանդիսանում կառավարման ֆունկցիաների իրականացումը՝ անվանվեց հրապարակային իշխանություն: Հրապարակային իշխանությունը առաջանում է հասարակությունից, հետո աստիճանաբար հեռանում է իր սոցիալական հիմքից, այնուհետև հարմարեցվում է հասարակական շահերը կառավարման շահերին, որի պատճառով հետզհետե օտարվում է հասարակությունից և, ի վերջո, հակադրում է իրեն հասարակությանը:
6.Պրոտոպետությունը նպաստեց մասնավոր սեփականության առաջացմանը և գույքային անհավասարությանը
7.պրոտոպետությունը արագացրեց և որոշակիացրեց սոցիալական շերտավորումը
Պրոտոպետությունը հանդիսացավ պետականությանը անցման պարտադիր փուլը, որովհետև ստեղծեց պետության և իրավունքի առաջացման բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Պետականության առաջացման օրինաչափությունները և ուղիները
Գոյություն ունեն պետականության առաջացման երկու ուղիներ՝
1. ասիական կամ արևելյան ուղի
2. եվրոպական կամ արևմտյան ուղի
Արևելյան պետությունները առաջացան Արևելքում բռնակալական միապետությունների տեսքով (Հին Եգիպտոս, Հին Հնդկաստան, Հին Չինաստան, Բաբելոն): Հին արևելյան պետությունն ուներ հետևյալ առանձնահատկությունները՝
1. իշխանության բռնակալական բնույթը
2.հին արևելյան պետությունները առաջացել էին կոլեկտիվ աշխատանքի իրականացման անհրաժեշտությամբ: Այդ պատճառով գոյություն ունի պետականության առաջացման իրիգացիոն տեսությունը, որը բացատրում է այն պետությունների առաջացումը բնակլիմայական պայմաններով
3.Հին Արևելքում գոյություն ուներ նատուրալ տնտեսություն և ընդհանուր առմամբ տնտեսական զարգացման ցածր մակարդակ, որի պատճառով հասարակությունում բացակայում էին լուրջ քաղաքական ուժեր, որոնք կարող էին սահմանափակել բռնակալական իշխանության լիազորությունները: Այդ պատճառով իշխանությունը կրում էր անսպառ և անսահմանափակ բնույթ և ոչ մի պատասխանատվություն չէր կրում իր գործողությունների համար
4.Հին Արևելքում մասնավոր սեփականությունը ուներ սահմանափակ տարածում և սեփականության հիմնական ձևերը հանդիսանում էին պետական սեփականությունը, համայնական սեփականությունը և տաճարային սեփականությունը
5.Հին արևելյան պետականության սոցիալական հիմքում ընկած էր նախորդ հասարակությունից եկած համայնքը, որը ուներ մեծագույն ազդեցություն հասարակական համակարգի վրա և ոչնչացնում էր այն ամենը, այն նորը, որը սպառնում էր իր գոյությանը
6.Հին արևելյան հասարակությունը և պետությունը կրում էին խիստ ընդգծված ստագնացիոն բնույթ: Հին Արևելքում հազարամյակների ընթացքում ոչինչ չէր փոխվում ո՛չ հասարակությունը, և ո՛չ էլ պետությունը
7.Հին Արևելքում ռեգուլյատիվ կարևորագույն գործոնը հանդիսանում էր հնագույն սովորույթը: Ավանդույթը և սովորույթը օժտված էին մեծագույն հոգևոր արժեքով: Իրավունքը հանդիսանում էր իշխանության հրամանը և զուրկ էր որևէ հոգևոր ազդեցությունից
8. Հին Արևելքում ստրկատիրությունը կրում էր նահապետական բնույթ
9. Հին Արևելքում մեծագույն արժեք հանդիսանում էր իշխանությունը: Իշխանության մոտ լինելու աստիճանից կախված էր տնտեսական, սոցիալական վիճակը և դիրքը, կորցնելով իշխանությունը կորցնում էին ամեն ինչ
Հին եվրոպական պետականությունն առաջացավ ավելի ուշ. սկզբում Հին Հունաստանում, իսկ հետո Հին Հռոմում: Հին եվրոպական պետականությունն ուներ լիովին այլ հատկանիշներ, որոնցով արմատապես տարբերվում էր Հին Արևելքի հնագույն պետություններից: Հին եվրոպական պետությունների առանձնահատկությունները կայանում էին հետևյալում՝
1.լայն տարածում էր ստացել մասնավոր սեփականությունը
2.կարգավորման հիմնական գործոն հանդիսանում էր իրավունքը, որն ուներ մեծագույն հոգևոր արժեք
3.Հին Եվրոպայում մեծագույն արժեք դիտարկվում էր նաև ազատությունը: Ազատությունից զրկված անձը չէր ընկալվում որպես մարդ՝ լիարժեք էակ
4.Ստրկատիրությունը իր զարգացմամբ հասավ դասական մակարդակի: Ստրուկը հանդիսանում էր իրավունքի օբյեկտ, խոսող գործիք, գույք
5. Հին Եվրոպայում սկիզբ դրվեց անթրոպոցենտրիզմին՝ մարդու մեծագույն արժեքին, նրա բնական անօտարելի իրավունքներին
6.Հին Եվրոպայում ձևավորվեց հանրապետական պետությունը: Հանրապետական կառավարման ձևը սկիզբ դրեց ժողովրդական սուվերենությանը՝ ժողովրդի մեծագույն դերին իշխանության կերտման հարցում
7. Հին Եվրոպայում ձևավորվեց և զարգացավ դեմոկրատական ռեժիմը
8. Հին եվրոպական հասարակությունը և պետությունը կրում էին դինամիկ բնույթ
Պետության առաջացման հարցի նկատմամբ ձևավորվել է պլյուրալիստական մոտեցում, որի դրսևորումն է հանդիսանում բազմաթիվ տեսությունների առկայությունը: Հնագույն տեսություններն են աստվածաբանական և նահապետական տեսությունները: Աստվածաբանական տեսությունը ձևավորվելով հին աշխարհում, գոյություն ունի մինչ այժմ: Նրա խոշոր ներկայացուցիչները հանդիսանում են Մարկ Ավրելին, Թովմաս Աքվինացին: Ըստ հնագույն աստվածաբանական տեսության՝ պետությունը և իրավունքը, ինչպես ողջ իրականությունը, ստեղծվել և կերտվել են աստծու կողմից: Պետական իշխանությունը կրում է սրբազան բնույթ: Յուրաքանչյուր ոտնձգություն իշխանության դեմ դիտարկվում է որպես սրբապղծություն: Պետության գլուխը դիտարկվում էր որպես աստծո ներկայացուցիչը հողագնդի վրա: Իրավունքը ներկայացվում էր որպես աստծո պատգամը. պատվիրանները մարդկանց: Աստվածաբանական տեսությունը իր ողջ բովանդակությամբ նպաստում էր իշխանության, պետության լեգիտիմացմանը (օրինականացման և հեղինակության բարձրացմանը):
Նահապետական տեսության հիմնադիր է համարվում Արիստոտելը, ըստ որի պետությունը «վերաճած» ընտանիք է, որ ընտանիքներն աճելով ու վերարտադրվելով՝ ստեղծում են պետություն:
Պետությունը և պետական իշխանությունը
Հասարակության զարգացման որոշակի փուլում ընթանում է սոցիալական շերտավորումը, որը ձևավորում է հասարակության քաղաքական ոլորտը: Քաղաքական դաշտը ձևավորվում է սոցիալականության երկրորդ մակարդակում: Քաղաքական հասարակությունում սոցիալական իշխանությունը ձեռք է բերում քաղաքական բնույթ՝ դառնալով պետական իշխանություն: Այսպիսով, պետական իշխանությունը հանդիսանում է սոցիալական իշխանության քաղաքական ձևը, կարևորագույն քաղաքական իշխանությունը, քաղաքական իշխանության առաջնային կարևորագույն տարատեսակը: Պետական իշխանությունը հանդիսանում է չափազանց բարդ երևույթ, որը ներկայացվում, ընկալում, ըմբռնվում է 3
առումով.
1.լայն առումով պետական իշխանությունը հանդիսանում է սոցիալական իշխանության կարևորագույն տարատեսակ
2. պետական իշխանությունը հանդիսանում է քաղաքական իշխանության առաջնային տեսակը: Քաղաքական իշխանությունը՝ ի տարբերություն նախորդ իշխանության փուլերի, հանդիսանում է ողջ հասարակության կյանքի դրսևորման և ապահովման սուբյկետը, և միևնույն ժամանակ, առաջնակարգ ձևով սպասարկում է հասարակության հզոր, ազդեցիկ ուժերի՝ խավերի շահերը
3.պետական իշխանությունը հանդիսանում է յուրովի հարաբերություն, որի բովանդակությունն է կազմում իշխանության սուբյեկտի, կամքի պարտադրումը իշխանության օբյեկտին: Կամքի պարտադրումը կախված է քաղաքական, պետաիրավական ռեժիմից և տեղի է ունենում 3 միջոցներով.
1.Գաղափարական ազդեցություն, որի արդյունքում պարտադրվող վարքագիծը ներկայացվում է որպես միակ արդարացվածը և օբյեկտիվորեն անհրաժեշտը: Այս ձևով իրականացվում է իշխանությունը դեմոկրատական ռեժիմի պայմաններում: Պետական հարկադրանքը այս դեպքում գործում է վերջին հաշվով:
2.Պարտադրվող կամքը ապահովվում է հիմնականում հարկադրանքի միջոցով: Շեշտը դրվում է հարկադրանքի սպառնալիքի վրա, որը անխուսափելիորեն կկիրառվի պահանջվող վարվելակերպից խուսափելու դեպքում: Այս մեթոդը կիրառվում է ավտորիտար հետադիմական ռեժիմի դեպքում:
3.Բացարձակ բռնությամբ, որը իրականացվում է դիկտատուրայի դեպքում: Դիկտատուրա կոչվում է այն իշխանությունը, որը իրականացվում է բռնության միջոցով: Այդպիսի ռեժիմը հանդիսանում է տոտալիտարիզմը (կարմիրը, շագանակագույնը, սևը),
որի դեպքում սահմանվում է պետական հսկողություն հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ:
Պետական իշխանությունը հանդիսանում է բարդ երևույթ և իր կազմում այն ընդգրկում է 4
կառուցվածքային տարր.
1.պետական կամքը, որն իրենից ներկայացնում է պետականորեն ապահովված և սոցիալական անհրաժեշտությամբ պայմանավորված հասարակական կամքը
2. համախմբված, կենտրոնացված ուժը
3. իշխանության իրականացման մեխանիզմը
4.իրավունքը, այսինքն այն կառուցվածքային տարրը, որի միջոցով պետական կամքին ընձեռվում է համապարտադիր բնույթ
Պետական կամքը և համախմբված ուժը հանդիսանում են պետական իշխանության բռնապետական առաջնային տարրերը: Համախմբված ուժն իրենից ներկայացնում է հարկադրանք իրականացնող բոլոր կառույցների ամբողջությունը, որոնց միջոցով ապահովվում և երաշխավորվում է պետական կամքի իրականացումը:
Պետական իշխանության երրորդ տարրը հանդիսանում է իշխանության իրականացման մեխանիզմը: Իշխանության մեխանիզմը իրենից ներկայացնում է պետական մարմինների և ազդեցիկ քաղաքական ուժերի կողմից ստեղծված կառույցները, որոնց շնորհիվ իրականացվում է պետական կամքը:
Չորրորդ տարրը՝ իրավունքը, ձևավորվում է պետական իրավաստեղծ գործունեության արդյունքում, որի միջոցով պետական կամքին ընձեռնվում է համապարտադիր բնույթ: Իրավունքը, որը ստեղծվում է պետության կողմից և հանդիսանում է իշխանության ռեգուլյատիվ գործոնը, կոչվում է պոզիտիվ իրավունք:
Իշխանության մեխանիզմը և իրավունքը որպես ռեգուլյատիվ գործոն հանդիսանում են իշխանության ֆունկցիոնալ տարրերը: Այլ բառերով ասած՝ պետական իշխանության առաջնային բովանդակալից տարրը հանդիսանում է պետական կամքը, մյուս բոլոր տարրերն ապահովում են նրա իրականացումը: Համահասարակական կամքը և այն ապահովող ուժը ընդգրկվում են յուրաքանչյուր սոցիալական իշխանության կազմում:
Երկու հաջորդ ֆունկցիոնալ տարրերը՝ իշխանության իրականացման մեխանիզմը և իրավունքը որպես իշխանության ռեգուլյատիվ գործոն, ընդգրկվում են պետական իշխանության կառուցվածքում որպես գործառութային ֆունկցիոնալ տարրեր: Պետական իշխանությունը օբյեկտիվացվում, ֆորմալիզացվում, օրինական ձևով և կարգով ձևակերպվում է: Ֆորմալիզացում նշանակում է պաշտոնապես և գրավոր ձևով պաշտոնականացնել (ֆորմալիզացված է պետության և իրավունքի կողմից):
Պետությունը և պետական իշխանությունը սերտորեն, անխզելիորեն փոխկապված են միմյանց հետ: Նրանց տարանջատումը, բաժանումը հնարավոր է միայն տեսականորեն՝ ուսումնասիրության նկատառումով: Այդ պատճառով կարևորագույն պետաիրավական ինստիտուտների ամբողջությունը, որոնց միջոցով կազմակերպվում, համախմբվում, ղեկավարվում է հասարակությունը, կոչվում է պետականություն: Պետականորեն կազմակերպված հասարակությունը կոչվում է ազգ:
Պետական իշխանությունը օբյեկտիվացվում է պետության կողմից: Պետությունը հանդիսանում է պետական իշխանության հատուկ մարմին: Միևնույն ժամանակ պետական իշխանությունն իրենից ներկայացնում է պետության բովանդակությունը: Պետությունը հանդիսանում է լայն հասկացություն, որը ընդգրկում է մի կողմից պետական իշխանությունը, մյուս կողմից՝ հասարակությունը, որը այս դեպքում անվանվում է ազգ: Պետությունը և պետական իշխանությունը սերտորեն և անխզելիորեն փոխկապված են միմյանց:
1. Պետությունը նյութականացնում է իշխանությունը
2. Պետությունը օրինականացնում, լեգալացնում է պետական իշխանությունը
3. Պետությունը ընձեռում է պետական իշխանությանը ինստիտուցիոնալ բնույթ
4.Պետությունը ընձեռում է պետական իշխանությանը կառուցվածքայնություն, բաժանելով տարբեր հիերարխիկ մակարդակների (միկրոիշխանություն, միջիշխանություն, մակրոիշխանություն)
5. Պետությունը ապահովում է պետական իշխանության իրականացումը
Պետությունը և պետական իշխանությունը անխզելիորեն փոխկապված են միմյանց հետ: Այդ պատճառով ունեն հետևյալ ընդհանուր առանձնահատկությունները.
1.Բնակչության, այսինքն՝ դեմոգրաֆիկ գործոնը փոխկապված է պետության, պետական իշխանության ներքաղաքացիության կապերով: Պետական իշխանությունը տարածվում է բնակչության վրա ոչ միայն պետության ներսում, այլ նաև իր քաղաքացիների վրա՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
2. Տարածքը, որի վրա տարածվում է տվյալ պետության իրավասությունը:
3.Պետական ինքնիշխանությունը հանդիսանում է պետության և պետական իշխանության հատուկ քաղաքական իրավաբանական հատկանիշը, որը դրսևորվում է պետական իշխանության գերագույն բնույթում, միասնության և սեփականության ոլորտում: Պետական սուվերենությունը ենթադրում է պետական իշխանության հետևյալ առանձնահատկությունները՝
1.Իշխանության
գերագույն բնույթը. սա նշանակում է, որ տվյալ պետությունում, հասարակությունում գոյություն
չունի պետական իշխանությունից վեր կանգնած այլ իշխանություն
2.Պետական
իշխանության միասնական բնույթը. սա նշանակում է, որ պետական իշխանությունը մեկն է,
երկրորդ իշխանություն գոյություն ունենալ չի կարող: Ինչպես հայտնի է, ժամանակակից պետություններում
մեկ պետական իշխանությունը բաժանվում է 3 թևերի կամ ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր,
դատական, սակայն այս հանգամանքը ամենևին չի խախտում պետական իշխանության միասնությունը,
այլ պահպանվում է շնորհիվ օրենքների գերակայության
3. Պետական
իշխանության անկախությունը, որը նշանակում է, որ միայն պետությունն է իրավասու ինքնուրույն
լուծելու իր ներքին և արտաքին խնդիրները, իրականացնելու ներքին և արտաքին գործառույթները
4.Պետության
լիիշխանությունը, որը նշանակում է, որ միայն պետությունն է իրավասու տարածելու իր իշխանությունը
բոլորի վրա՝ երկրի ներսում
5.Պետության
մենաշնորհը ընդունելու համապարտադիր վարքագծի կանոններ՝ իրավանորմեր
Ժամանակակից
պետությունների պետական սուվերենությունը հիմնվում է ժողովրդական սուվերենության վրա:
Ժողովրդական սուվերենության գաղափարը մշակվել է Ժան Ժակ Ռուսոյի կողմից՝ պայմանագրային
տեսության շրջանակներում: Ժողովրդական սուվերենությունը նշանակում է, որ իշխանությունը
պատկանում է հասարակությանը և ձևավորվում է նրա կողմից, կազմված է իր ներկայացուցիչներից:
Դեմոկրատական զարգացած պետություններում պետական սուվերենությունը հիմնվում է ժողովրդական
սուվերենության վրա:
6.Հարկերը,
այսինքն բնակչությունից հարկադրաբար գանձվող միջոցները, որոնք անհրաժեշտ են պետական
գործունեության, սոցիալական ծրագրերի և հասարակական շահերի ապահովման համար
7. Հրապարակային
իշխանությունը, որը բնորոշ է միայն պետությանը
8.Պետական
հարկադրանքը, որը իրականացվում է հատուկ ստեղծված ուժային կառույցների միջոցով՝ հանուն
հասարակական շահերի, օրինականության ռեժիմի ապահովման, պետական ու հասարակական անվտանգության
ապահովման:
Ժամանակակից
իրավագիտությունում գոյություն ունեն բարդ և լայնածավալ այնպիսի հասկացություններ,
ինչպիսիք են՝ իրավական համակարգը, իրավական կարգավորման մեխանիզմը, պետականությունը:
Պետականությունը բնութագրվում է որպես հասարակության որակական կարգավիճակ, որը դրսևորում
է սոցիալական համակարգի զարգացման համապատասխան մակարդակը և հասարակական զարգացումների
ապահովման ուղիները:
Պետականությունը
ընդգրկում է կարևորագույն պետաիրավական ինստիտուտները, որոնցից առաջնային հանդիսանում
է պետությունը, պետական իշխանությունը, հասարակության քաղաքական համակարգը, հասարակության
իրավական համակարգը, իրավունքը և օրենքը:
Պետականության
առաջացման օրինաչափություններն են.
1.Աշխատանքի
խոշոր սոցիալական բաժանումները: Աշխատանքի առաջին խոշոր սոցիալական բաժանումը հանդիսացավ
անասնապահության անջատումը հողագործությունից: Երկրորդ խոշոր սոցիալական բաժանումը
հանդիսացավ արհեստի անջատումը հողագործությունից: Երրորդ խոշոր սոցիալական բաժանումը
դա փոխանակողների խմբավորման առաջացումն էր: Չորրորդ խոշոր սոցիալական բաժանումը հանդիսացավ
կառավարողների խմբավորման առաջացումը:
2. մասնավոր
սեփականության առաջացումը
3. սոցիալական
շերտավորումը
4. հրապարակային իշխանության առաջացումը
Պետության ֆունկցիաները
Պետության
ֆունկցիաներում դրսևորվում են պետության գործնական դերը և պետության բնույթն ու էությունը:
Պետության ֆունկցիաների առանձնահատուկ հատկանիշներն են.
1.Նրանք հանդիսանում
են պետական գործունեության ոչ բոլոր, այլ միայն կարևորագույն ուղղությունները
2.պետության
ֆունկցիաները իրացվում են անընդհատ, սիստեմատիկորեն և ոչ պարբերաբար
3.պետության
ֆունկցիաները կոչված են լուծելու, իրականացնելու պետական առաջնակարգ խնդիրները և պրոբլեմները
4.պետության
ֆունկցիաները ընդգծված, ցայտուն կերպով դրսևորում են պետության էությունը
Պետության
ֆունկցիաները դասակարգվում են ըստ տարատեսակների՝ հետևյալ չափանիշներով՝
1.Ըստ գործունեության
տարածքի լինում են ներքին և արտաքին ֆունկցիաներ: Պետության ներքին ֆունկցիաները կոչված
են պետության ներքին խնդիրների լուծմանը: Պետության արտաքին ֆունկցիաները նպատակամղված
են միջազգային հիմնախնդիրների լուծմանը: Պետության ներքին և արտաքին ֆունկցիաները սերտորեն
փոխկապված են միմյանց հետ: Արտաքին ֆունկցիաները հանդիսանում են ներքին ֆունկցիաների
շարունակությունը:
2.Ըստ գործունեության
ոլորտի՝ լինում են տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ ֆունկցիաներ
3.Ըստ գործունեության
ժամանակի գոյություն ունեն մշտական և ժամանակավոր ֆունկցիաներ: Մշտական ֆունկցիաները
իրականացվում են անընդմեջ և զուգորդում են պետական առօրյա գործունեությունը
Ժամանակավոր
ֆունկցիաները իրականացվում են արտառոց իրավիճակների, օրինակ, տարերային աղետների ժամանակ,
ճգնաժամերի պայմաններում, համաճարակների, պատերազմական պայմաններում:
4.Որոշակի
դասագրքերում, իրավաբանական որոշ գրականությունում պետության ֆունկցիաները բաժանվում
են նաև կարևորագույն և երկրորդական տարատեսակների: Սակայն պետության ֆունկցիաների դասակարգումը
կարևոր և երկրորդական տարատեսակների անհիմն է և ոչ արդարացի: Ակնհայտ է, որ պետության
ֆունկցիաները հանդիսանում են պետական գործունեության կարևորագույն ուղղությունները,
ուստի և անհնարին է ընդունել երկրորդական ֆունկցիաների առկայությունը: Երկրորդական
ֆունկցիաները հանդիսանում են կարևորագույն ֆունկցիաների բաղադրամասերը, այսինքն՝ ենթաֆունկցիաները:
Օրինակ՝ հարկային ֆունկցիան, մաքսային ֆունկցիան հանդիսանում են ոչ թե ենթաֆունկցիաներ,
այլ տնտեսական ֆունկցիայի բաղադրամասեր:
Պետության
ֆունկցիաներում դրսևորվում է պետության էությունը և բնույթը: Տարբեր պատմական ժամանակաշրջաններում
պետությունները իրականացնում են տարաբնույթ ֆունկցիաներ: Ժամանակակաից պետությունները
իրականացնում են հետևյալ ներքին ֆունկցիաները.
1.Տնտեսական ֆունկցիան, որի նպատակն է այն անհրաժեշտ պայմանների ստեղծումը, որոնց առկայության դեպքում կարող է գործել ժամանակակից բարդ շուկայական էկոնոմիկան:
2.Սոցիալական ֆունկցիան, որը նպատակաուղղված է հասարակության պետական ղեկավարմանը, այնպիսի կարևորագույն սոցիալական ոլորտների կազմակերպմանը, որպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապահովությունը: Պետությունը այս սոցիալական ֆունկցիայի իրականացման արդյունքում ապահովում է հասարակության սոցիալական անվտանգությունը և անպաշտպան սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությունը:
3.Դեմոկրատական ռեժիմի, ժողովրդական սուվերենության ապահովման և զարգացման ֆունկցիան:
4. Պետության կարևորագույն ներքին ֆունկցիան է հանդիսանում նաև էկոլոգիական կամ բնապահպանական ֆունկցիան: Ժամանակակից գիտատեխնիկական զարգացման պայմաններում այս ֆունկցիան ուղղված է բնության պահպանությանը և շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը, բնական ռեսուրսների վերարտադրության ապահովմանը:
5.Հաջորդ կարևորագույն ֆունկցիան հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավունքների առաջնության ապահովումը, այսինքն՝ իրականացման երաշխավորմանը:
Ժամանակակից պետությունների արտաքին ֆունկցիաներն են՝
1.Երկրի անվտանգության ապահովումը և արտաքին ագրեսիաներից պաշտպանությունը
2. այլ պետությունների հետ խաղաղ գոյակցությունը և տարաբնույթ կոնֆլիկտների լուծման խաղաղ ուղիների ապահովումը
3.այլ պետությունների հետ փոխշահավետ կապերի և տնտեսական հարաբերությունների ձևավորումը և զարգացումը
4.դիվանագիտական կապերի զարգացումը և պետությունների փոխօգնության ապահովումը
Պետության ֆունկցիաները իրականացվում են երկու հիմնական ձևերով.
1. իրավական ձևով
2. կազմակերպչական ձևով
Երկու նշված ձևերը սերտորեն փոխկապված են միմյանց: Պետության ֆունկցիաների իրավական ձևը հանդիսանում է առաջնայինը և ընդգրկում է պետության իրավաստեղծ, իրավունքի իրացման և իրավունքի կիրառման գործունեությունը, որի ընթացքում և արդյունքում պետությունը ապահովում է կարևորագույն նորմատիվ ակտերի իրականացումը հասարակական պրակտիկայում:
Պետության իրավապահ գործառույթի իրականացման ընթացքում պետական գործունեության միջոցով վերականգնվում է խախտված իրավունքը և պահպանվում է օրենքը: Պետության ֆունկցիաների իրականացման երկրորդ ձևը, որը հանդիսանում է կազմակերպչական ձևը, կիրառվում է արտառոց իրավիճակներում: Սակայն բոլոր դեպքերում կազմակերպչական ձևը պահանջելով օպերատիվ գործողությունների իրականացում՝ ի վերջո ձևակերպվում է իրավաբանորեն:
Պետության ֆունկցիաների իրականացման մեթոդներն են.
1. լիբերալ մեթոդները, որոնք ընդգրկում են համոզման միջոցները
2.հարկադրանքի մեթոդը, որի դեպքում վերջին հաշվով կիրառվում է պետական հարկադրանքի տարաբնույթ մեթոդները
Պետության ձևերը
«Պետության ձև» կատեգորիան բարդ հասկացություն է, որը սերտորեն փոխկապված է պետական իշխանության հետ: Պետության ձևը դրսևորում է բարձրագույն պետական իշխանության ձևավորման կարգը, իրավասության շրջանակները և գործունեության սկզբունքները:
Պետության ձևը լայն կատեգորիա է, որը բաղկացած է 3
բաղադրամասից.
1. կառավարման ձևից
2. պետական կառուցվածքից
3. պետաիրավական կամ քաղաքական ռեժիմից
Այսպիսով, պետության ձևի տարրերն են կառավարման ձևը, պետական կառուցվածքը և պետաիրավական կամ քաղաքական ռեժիմը:
Կառավարման ձևը հանդիսանում է պետության ձևի կարևորագույն տարրը, որը ցույց է տալիս բարձրագույն պետական իշխանության ձևավորման կարգը, իրավասության շրջանակները և գործունեության սկբունքները: Ըստ կառավարման ձևի՝ պետությունները լինում են միապետական և հանրապետական:
Միապետական կառավարման ձևն ընդգրկում է հետևյալ իրավաբանական հատկանիշները՝
1.Բարձրագույն պետական իշխանության մարմինը փոխանցվում է ըստ ժառանգության ինստիտուտի
2. բարձրագույն պետական իշխանությունը իրականացվում է միանձնյա
Պետական կառավարման երկրորդ ձևը հանդիսանում է հանրապետությունը: Հանրապետական կառավարման ձևը իր հերթին ունի հետևյալ բնութագրական հատկանիշները՝
1.բարձրագույն պետական իշխանության մարմինը ձևավորվում է ընտրությունների միջոցով
2. բարձրագույն իշխանության մարմինը գործում է կոլեգիալ (համատեղ) կարգով
Պետության ձևի երկրորդ տարրը հանդիսանում է պետական կառուցվածքը: Պետական կառուցվածքը ցույց է տալիս պետական իշխանության կազմակերպումը ըստ տարածքային սկզբունքի: Ներկայումս գոյություն ունեն պետական կառուցվածքի երկու հիմնական ձևեր՝
1. ունիտար (պարզ) կառուցվածք
2. դաշնային պետություն
Ունիտար պետությունը ունի պարզ պետական կառուցվածք, որովհետև նրա տարածքը բաժանվում է միայն վարչատարածքային միավորումների և չի ընդգրկում քաղաքական սուբյեկտներ: Ունիտար պետություններում գոյություն ունի պետական մեխանիզմի մեկ համակարգ. այսինքն՝ մեկ նախագահ, մեկ կառավարություն:
Պետական կառուցվածքի երկրորդ տեսակը հանդիսանում է ֆեդերացիան: Ֆեդերատիվ պետությունը ունի բարդ պետական կառուցվածք, որովհետև նրա կազմում ընդգրկվում են քաղաքական միավորումներ, որոնք կոչվում են ֆեդերացիայի սուբյեկտներ (ԱՄՆ-ում կոչվում են շտատներ/նահանգներ, ՌԴ-ում՝ հանրապետություններ, ԳՖՀ-ում՝ հողեր):
Ֆեդերատիվ պետություններում գոյություն ունի պետական մեխանիզմի երկու համակարգ՝ դաշնայինը և ֆեդերացիայի սուբյեկտներինը: Ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես պետական կառուցվածքի ձև՝ կոնֆեդերացիան: Կոնֆեդերացիաները հանդիսանում են լիարժեք սուվերեն պետությունների միավորում: Այդ պատճառով նրանք չեն հանդիսանում պետական կառուցվածքի ձև: Կոնֆեդերացիաները ստեղծվում են որոշակի կարևորագույն հարցի լուծման համար: Նրանց գոյությունը կարճատև է, որովհետև այդ գլոբալ հարցի լուծումից հետո կոնֆեդերացիաները կամ կազմալուծվում են կամ վեր են ածվում ֆեդերացիաների:
Պետության ձևի երրորդ տարրը հանդիսանում է պետաիրավական կամ քաղաքական ռեժիմը, որը դրսևորում է պետական իշխանության իրականացման ձևերի, եղանակների և մեթոդների ամբողջությունը:
Իրավագիտությունում պետաիրավական ռեժիմը հաճախ անվանվում է քաղաքական ռեժիմ, սակայն քաղաքական ռեժիմը իրականում հանդիսանում է շատ ավելի լայն երևույթ, քան պետաիրավականը: Գոյություն ունեն քաղաքական ռեժիմի երկու հիմնական տարատեսակներ՝
1.դեմոկրատական
2. ավտորիտար (հետադիմական)
Դեմոկրատական ռեժիմը ունի հետևյալ առանձնահատկությունները.
1. ժողովրդական սուվերենության ռեալ առկայությունը
2.իշխանությունների բաժանումը պետական մեխանիզմում, որի նպատակն է հանդիսանում պետական կամայականության սահմանափակումը
Մեր պետական իշխանությունը բաժանվում է 3
ճյուղերի՝
1. օրենսդիր իշխանություն, որը ընդունում է օրենքը և ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտերը
2.գործադիր իշխանությունը, որը իրականացնում է հասարակության պետական կառավարումը օրենքի հիման վրա և ի կատարումն օրենքի պահանջների
3.դատական իշխանությունը, որը ապահովում է իրավապահ գործունեությունը և օրենքի պաշտպանությունը
Հետադիմական ռեժիմի ներքո ընդգրկվում են բազմաթիվ տարատեսակներ: Հետադիմական ռեժիմի առանձնահատուկ տեսակն է հանդիսանում տոտալիտար ռեժիմը (ֆաշիզմը): Այս ռեժիմը բնութագրվում է նրանով, որ պետական հսկողությունը տարածվում է առանց բացառության հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա՝ ընդհուպ մինչև մարդկային մտածողությունը: Տոտալիտար ռեժիմը ոտնահարում է մարդու իրավունքները, արգելում է ազատ զարգացումը, և անխուսափելիորեն հանգեցնում է ճգնաժամային ստագնացիայի: Հետադիմական ռեժիմները բնութագրվում են հետևյալ առանձնահատկություններով՝
1. ժողովրդական սուվերենության բացակայությամբ
2. պետական կամայականության լայն դրսևորմամբ
3. մարդու իրավունքների ոտնահարմամբ և բացակայությամբ
4. իրավունքի ձևական բնույթով
5. դեմոկրատական ինստիտուտների ձևական բնույթով
6. օրինականության ռեժիմի և կայուն իրավակարգի բացակայությամբ
Պետության ձևը անցել է զարգացման երկարատև պատմական ուղի: Հին պատմական ժամանակաշրջանում գոյություն են ունեցել հին արևելյան դեսպոտ միապետությունները և հանրապետական ձևը Հին Եվրոպայում: Հին եվրոպական հանրապետությունները դրսևորվել են երկու տարբերակով.
1.դեմոկրատական ստրկատիրական հանրապետություններ, որտեղ բարձրագույն իշխանության մարմնի ընտրություններին մասնակցել է ողջ ազատ բնակչությունը (Հին Աթենք)
2.ազնվական կամ ստրկատիրական հին հանրապետություններ, որտեղ բարձրագույն իշխանության մարմնի ընտրություններին մասնակցել են միայն ազնվական ցեղերի ներկայացուցիչները (Հին Սպարտա, Հին Հռոմ)
Միջնադարում կառավարման տարածված ձևը եղել է միապետությունը: Միջնադարյան միապետությունը ապրել է զարգացման 3 փուլ՝
1. ապակենտրոնացված թագավորություն
2. թույլ արքայական
3. ուժեղ տեղայնական իշխանություն
Միջին, միջնադարյան, դասային ներկայացուցչական մարմին, որտեղ գոյություն է ունեցել երկու բարձրագույն իշխանության մարմին՝ արքան և դասական ներկայացուցչական մարմինը: Երկու բարձրագույն իշխանության մարմինները դրսևորել է փոխզիջումը ամրացող արքայական իշխանությանն և իրենց գիտելիքները զիջող հողային արիստոկրատիաների միջև: Եվ միջնադարի երրորդ փուլի բացարձակ իշխանություն, որը հաստատվեց արդյունաբերողների խավի առաջացման արդյունքում: Միջնադարում հանրապետական կառավարման ձևը գոյություն է ունեցել միայն քաղաք-պետություններում, որոնք հանդիսացել են մշակութային, գիտական և արդյունաբերական կենտրոններ: Այս հանրապետություններում իշխանությունը պատկանել է հարուստ առևտրականների և արհեստապետների ցեղերին (Վենետիկ):
Նոր պատմական ժամանակաշրջանում կառավարման տարածված ձևը հանդիսացել է հանրապետությունը: Գոյություն ունեն նոր հանրապետությունների երկու տեսակ՝
1.պրեզիդենտական
2. պառլամենտական
Պրեզիդենտական հանրապետությունները բնութագրվում են նրանով, որ պրեզիդենտը զբաղեցնում է պետական մեխանիզմում երկակի ստատուս, հանդիսանում է պետության գլուխը, գործադիր իշխանության գլխավորը:
Պառլամենտական հանրապետություններում կառավարությունը ձևավորվում է պառլամենտի կողմից և հաշվետու է պառլամենտին: Պրեզիդենտը հանդիսանում է միայն պետության գլուխը: Գոյություն ունեն խառը պառլամենտական հանրապետություններ: Զուտ դասական պառլամենտական հանրապետություն գոյություն չունի: Միապետական կառավարման ձևը հանդիսանում է սահմանադրական միապետությունը, որոնցում արքայի իշխանությունը կրում է հիմնականում անվանական բնույթ: Արքան ներկայացնում է պետությունը և իրականացնում է դիվանագիտական գործունեություն:
Պետության տիպերը
Գոյություն ունեն պետությունների դասակարգման տարբեր չափանիշներ: Առավել տարածված դասակարգման միջոցը հանդիսանում է ֆորմացիոն և ցիվիլիզացիոն մոտեցումները: Ֆորմացիոն մոտեցումը հիմնված է մարքսիստական տեսության կողմից մշակված ֆորմացիա հասկացության վրա: Մարքսիստական տեսությունը հիմնավորում է մարդկային պատմության զարգացումը, ընթացքը, ֆորմացիաների փոփոխումը: Ֆորմացիան համարվում է այն հասարակությունը, որը գործում է որոշակի պատմական ժամանակաշրջանում, ունի միևնույն որոշակի արտադրաեղանակը, սեփականության հիմնական ձևերը և դասակարգային կառուցվածքը: Այսպիսով, հասարակությունների ֆորմացիոն բաժանման հիմքում ընկած են հետևյալ չափանիշները.
1.արտադրաեղանակը, որը պայմանավորված է պատմական զարգացման որոշակի մակարդակով
2. սեփականության հիմնական ձևերը
3. դասակարգային կառուցվածքը
Ըստ մարքսիզմի գոյություն ունեն հետևյալ ֆունկցիաները՝
1. նախնադարյան սոցիալ-տնտեսական ֆորմացիա
2. ստրկատիրական ֆորմացիա
3. ֆեոդալական կամ ճորտատիրական ֆորմացիա
4. կապիտալիստական կամ բուրժուական ֆորմացիա
5. սոցիալիստական կամ կոմունիստական ֆորմացիա
Ստրկատիրական ֆորմացիայում գոյություն ունի ստրկատերերի սեփականությունը արտադրության գործիքների և միջոցների նկատմամբ և ստրկատերերից ու ստրուկներից բաղկացած հասարակություն:
Ճորտատիրական կամ ֆեոդալական սոցիալ-տնտեսական ֆորմացիա գոյություն ունի ֆեոդալների սեփական արտադրության միջոցների հողերի նկատմամբ և ոչ լրիվ սեփականություն ճորտերի նկատմամբ, որոնք ձեռք էին բերում կյանքի իրավունք: Այս հասարակությունում գոյություն ունեն 2 դասակարգ՝ ֆեոդալներ (հողի սեփականատերեր) և ճորտեր:
Կապիտալիստական ֆորմացիայում գոյություն ունի կապիտալիստների մասնավոր սեփականություն արտադրության գործիքների և միջոցների նկատմամբ և առկա են 2
դասակարգ՝ կապիտալիստներ (բուրժուա) և պրոլետարիատը (բանվոր դասակարգը, որը զուրկ է արտադրության գործիքներից և միջոցներից): Այս երեք ֆորմացիաներում գործող պետությունները համարվում են շահագործողական պետություններ և հանդիսանում են շահագործող փոքրամասնության (ստրկատերերի, ֆեոդալների, կապիտալիստների) քաղաքական կազմակերպությունը, որի շնորհիվ շահագործվում է և նեղ շրջանակների մեջ է պահվում աշխատավոր մեծամասնությունը:
Կապիտալիստական հասարակությունում գոյություն չունի արտատնտեսական ճնշում, ինչպես ստրկատիրական և ֆեոդալական հասարակությունում: Պրոլետարիատը և աշխատավոր գյուղացիությունը հանդիսանում են իրավաբանորեն ազատ մարդիկ, սակայն չունենալով արտադրության գործիքներ և միջոցներ, ուստի և տնտեսական ինքնուրույնություն, հարկադրված են իրենց աշխատուժը վաճառել արտադրության գործիքների և միջոցների սեփականատերերին, այսինքն՝ կապիտալիստներին, այն պայմաններով, որոնք ձեռնտու են վերջիններին:
Այսպիսով, իրականացվում է անողոք շահագործում:
Սոցիալիստական ֆորմացիան հանդիսանում է նոր և բարձր տիպի հասարակություն, որտեղ գոյություն ունի հանրային սեփականությունը, որը պատկանում է բոլորին և 2
դասակարգ բանվոր և գյուղացիություն ու մեծ շերտ սոցիալիստական մտավորականություն:
Սոցիալիստական պետությունը հանդիսանում է նոր պատմական տիպի պետություն, որը գործում է հանուն աշխատավոր մեծամասնության, իսկ հետագայում, երբ վերացվելու են դասակարգերը, հանուն ողջ դասակարգի պետք է իբրև ձևավորվի կոմունիզմ (համայնավարություն): Սակայն ֆորմացիոնի մոտեցումը հանդիսանում է պարզունակ մոտեցում և ներկայացվում է հասարակությունը և հասարակական զարգացումները սխեմատիկ կերպով: Հասարակական կյանքի սոցիալական կառուցվածքը շատ ավելի բարդ է, քան ներկայացնում է տվյալ տեսությունը: Այդ պատճառով ֆորմացիոն մոտեցումը ներկայումս օգտագործվում է որպես ուսումնասիրության լրացուցիչ մեթոդ:
Քաղաքակրթական մոտեցումը դասակարգում է հասարակությունները և պետությունները ըստ տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման մակարդակների: Ցիվիլիզացիաները հանդիսանում են հասարակություններ, որոնք գտնվում են միանման պատմական պայմաններում, ունեն նմանատիպ սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային մակարդակ, զարգացման աստիճան և թույլ են տալիս ավելի բազմակողմանիորեն և մանրամասն ուսումնասիրել հասարակությունը և պետությունը:
Այսպիսով, քաղաքակրթական մոտեցումը շատ ավելի արդյունավետ և ուշագրավ է, քան ֆորմացիոնը, որը թույլ չի տալիս պետականության ուսումնասիրությունը՝ ողջ բարդությամբ հանդերձ:
Պետությունները դասակարգվում են տարատեսակների նաև այլ չափանիշներով՝
1.ըստ զարգացման պատմական ժամանակաշրջանի գոյություն ունեն հին, միջնադարյան, նոր և նորագույն պետություններ
2.ըստ կրոնի դերի և նշանակության քաղաքական համակարգում գոյություն ունեն աշխարհիկ և կրոնական պետություններ
3.ըստ կառավարման ձևի գոյություն ունեն հանրապետական և միապետական պետություններ
4.ըստ պետությունների կառուցվածքի գոյություն ունեն ունիտար և դաշնային պետություններ
5.ըստ պետաիրավական ռեժիմի գոյություն ունեն դեմոկրատական և ավտորիտար պետություններ
Պետականության զարգացման փուլերը
Պետականության
զարգացման պրոցեսը ընդգրկում է մարդկային պատմության հետևյալ ժամանակագրական փուլերը.
1. հին պատմական
ժամանակաշրջանի պետությունները (հին պետականությունը)
2.միջնադարի
պետականությունը՝ վաղ միջնադարյան, միջին միջնադարյան և ուշ միջնադարի պետություններով
հանդերձ
3.նոր պատմական
ժամանակաշրջանի քաղաքացիական հասարակությունը որպես իրավական պետություն
4. նորագույն
շրջանի սոցիալական, իրավական պետությունը
Մարդային զարգացման
առաջին երկու փուլերը (հին և միջնադարյան) ընդգրկվում են ավանդական հասարակության և
պետության շրջանակներում: Սա նշանակում է, որ ավանդական պետականությունը անցել է 2
զարգացման փուլ՝ առաջին պետականությունը (Հին արևելյան և հին եվրոպական) և երկրորդ՝
միջնադարյան ապակենտրոնացման դասային ներկայացուցչական և բացարձակ միապետության ժամանակաշրջանը:
Ավանդական
պետականությունն ունի հետևյալ առանձնահատկությունները.
1. պրիմիտիվ
ավանդական (պատրիարխալ տնտեսություն)
2. սոցիալական
հիմքը հանդիսանում է ավանդական հասարակությունը, որում գոյություն ուներ հիերարխիկ
կապ տարբեր սոցիալական շերտերի միջև
3.ավանդական
պետության և իրավունքի դասային բնույթը (իրավունքը ամրագրում է տարբեր իրավական ստատուս
տարբեր սոցիալական խավերի համար, որը ընձեռում է այդ հատկությունը հիերարխիկ բնույթ)
4. ավանդական
պետականությունը գերակայում էր հասարակության նկատմամբ
5.պետությունը
չէր կրում պատասխանատվություն հասարակության և սոցիալական խմբերի առջև
6. իրավունքը
չէր քողարկում ուժի արտոնությունը և առավելությունը, որի պատճառով հանդիսանում է բռունցքի
իրավունք
7.իրավունքը
հին աշխարհում և միջնադարում ամբողջապես ներթափանցված էր եկեղեցական նորմերով, որի
պատճառով հանդիսանում էր կանոնական իրավունք
8. պետությունը
և իրավունքը ապահովում և ամրագրում էին ապատնտեսական ճնշումը, որը իրականացվում էր
ստորին դասերի նկատմամբ
Նոր պատմական
ժամանակաշրջանը հանդիսանում է էապես այլ հասարակություն, որը տարբերվում է նախորդ պատմական
փուլերի հասարակությունից: Բուրժուական հեղափոխություններից հետո Եվրոպայում ձևավորվեց
նոր հասարակություն, որը հայտնի է որպես քաղաքացիական հասարակություն: Քաղաքացիական
հասարակությունը հանդիսացավ առաջին հասարակությունը, որում բացակայում էր սոցիալական
հիերարխիան՝ ենթակայությունը: Այս հասարակությունը ընդգրկում է ավտոնոմ անհատների,
որոնք ունեն միևնույն իրավաբանական ստատուսը, իրավական կարգավիճակը: Այսպիսով, այս
հասարակության անդամները հանդիսանում են իրավահավասար անհատներ, որոնք ընդգրկվում էին
քաղաքացիական հասարակությունում՝ որպես անդամներ: Քաղաքացիական հասարակությունը իրավահավասար
է պետության հետ և կապված է իշխանության հետ փոխադարձ իրավունքներով և պարտականություններով:
Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը ընդունակ է ինքնակազմակերպման, ինքնակառավարման
և վերարտադրման: Քաղաքացիական հասարակության պետությունը հանդիսանում է իրավական պետություն:
Իրավական պետությունը գործում է օրենքի հիման վրա, օրենքի շրջանակներում և հիմնված
է ժողովրդական սուվերենության վրա, որը վեր է դասվում պետական սուվերենությունից: Իրավական
պետության առանձնահատուկ հատկանիշներն են.
1.Նրանց տնտեսական
հիմքն է հանդիսանում նոր արտադրական եղանակը, որը նպատակամղված է ապրանքաարտադրությանը:
Այս տնտեսական համակարգը կոչվում է շուկայական էկոնոմիկա, որը կոչված է բավարարելու
հասարակության պահանջարկը:
Շուկայական
էկոնոմիկայի բնորոշ հատկանիշները այս փուլում հանդիսանում են սուր մրցակցությունը,
սեփականության բազմաձևությունը:
2.Իրավական
պետության սոցիալական հիմքը հանդիսանում է քաղաքացիական հասարակությունը
3.Գաղափարական
հիմքը հանդիսանում է համամարդկային արժեքների համակարգը (սոցիալական արդարություն,
հումանիմ, ժողովրդավարություն, իրավահավասարություն)
4.Իրավական
պետությունը ձևավորվում է իշխանության բաժանման սկզբունքի հիման վրա: Իշխանությունների
բաժանման նպատակն է հանդիսանում սահմանափակել պետական կամայականությունը: Բաժանելով
պետական իշխանությունը 3 ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և չինական, ստեղծվում են պայմաններ,
որոնք թույլ չեն տալիս իշխանության կենտրոնացումը մեկ ձեռքում և ձևավորում են մեխանիզմ,
որի միջոցով իշխանության թևերը վերահսկում և սահմանափակում են միմյանց:
Իշխանության
միասնությունը ապահովվում է օրենքի գերակայության շնորհիվ:
5.Իրավական
պետությունում ձևավորվում է զարգացած դեմոկրատական ռեժիմ, որի հիմքում ընկած է ժողովրդական
սուվերենությունը
6.Իրավական
պետությունում գործում է իրավունքի առաջնությունը և օրենքի գերակայությունը
7. Իրավական
պետությունում ձևավորվում է օրինականության խստիվ ռեժիմ, առանց որի հնարավոր չէ դեմոկրատական
ռեժիմը: Օրինականությունը հանդիսանում է դեմոկրատական ռեժիմի հիմքը:
8.Իրավական
պետությունում ապահովվում է մարդու իրավունքների առաջնությունը և նրանց ապահովման երաշխիքները
Իրավական պետությունը
գոյություն ուներ նոր պատմական ժամանակաշրջանում (17-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը):
20-րդ դարի վերջերում ձևավորվեց նոր հետարդյունաբերական հասարակությունը:
Նորագույն
պատմական ժամանակաշրջանի հասարակությունը հանդիսանում է ավելի զարգացած քաղաքացիական
հասարակությունը, որի գերակշռող մեծամասնությունը հանդիսանում է միջին խավը: Միջին
խավը բաղկացած է ազատ ձեռներեցներից, որոնք տնտեսապես ինքնուրույն են և անկախ են պետությունից:
Այս հասարակությունը ամերիկյան սոցիոլոգիայում անվանվում է ազատ ձեռներեցության հասարակություն:
Այս հասարակության անդամները ունեն ավելի լայն իրավունքներ և ազատություններ, և մասնավորապես,
սոցիալ-տնտեսական իրավունքներ: Նորագույն պատմական ժամանակաշրջանի հասարակությունը
հանդիսանում է էապես այլ, շատ ավելի զարգացած քաղաքացիական հասարակություն, որի անդամներն
օժտված էին լայն իրավունքներով և ազատություններով: Այս հասարակության պետությունը
հանդիսանում է իրավական պետությունը, որն իր հերթին հանդիսանում է իրավական պետության
զարգացման հետագա փուլը:
Սոցիալական,
իրավական պետությունը ընդգրկում է իրավական պետության բոլոր հատկանիշները և տարբերվում
է հետևյալ առանձնահատկություններով.
1. Այս պետության
տնտեսական հիմքը հանդիսանում է ավելի զարգացած շուկայական էկոնոմիկան, որի ոլորտում
ընդգրկվում են նաև ծառայությունները և սոցիալական գործողությունները: Այսպիսով ժամանակակից
էկոնոմիկայի լայնածավալ ոլորտը կազմում է ծառայությունները և սոցիալական գործողությունները:
Արդի ժամանակի շուկայական էկոնոմիկան բնութագրվում է նաև ազատ մրցակցությամբ, նոր տեխնոլոգիաների անընդմեջ
ներդրմամբ և հակամոնոպոլիստական (հակամենաշնորհային) ուղղվածությամբ:
2.Սոցիալական,
իրավական պետության սոցիալական հիմքը հանդիսանում է ազատ ձեռներեցության հասարակությունը,
որն իրենից ներկայացնում է ավելի զարգացած քաղաքացիական հասարակություն:
3.Սոցիալական,
իրավական պետության պայմաններում իրականացվող իշխանությունների բաժանումը բնութագրվում
է իշխանության ճյուղերի փոխօգնությամբ և համագործակցությամբ:Նախկինում գոյություն ունեցող
լարվածությունը իշխանության թևերի միջև փոխարինվում է համագործակցությամբ:
4.Սոցիալական,
իրավական պետությունը ի տարբերություն նախորդ փուլի՝ իրավական պետության, իրականացնում
է լայնածավալ, սոցիալական գործունեություն, որի նպատակն է հանդիսանում անպաշտպան խավերի
պաշտպանությունը և հասարակության սոցիալական անվտանգության ապահովումը:
5.Սոցիալական
պետության պայմաններում գործում է ավելի զարգացած դեմոկրատական ռեժիմը, կայուն համակարգը
և խստիվ օրինականությունը:
Պետականությունը արդի ժամանակաշրջանում զարգանում է գլոբալիզացիայի պայմաններում: Գլոբալիզացիան ենթադրում է հասարակական և պետական կապերի աննախադեպ զարգացում արդի ժամանակաշրջանում: Գլոբալիզացիան որպես մարդկային կապերի զարգացում բնորոշ է մարդկության զարգացման բոլոր պատմական փուլերին, սակայն ներկայումս այս պրոցեսը ընթանում է շատ ավելի արագ և ինտենսիվ: Արդի ժամանակաշրջանում առաջանում են հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, օրինակ, Եվրոմիությունը, որի իշխանությունը հանդիսանալով քաղաքական իշխանություն, վեր է կանգնած որոշակի ոլորտներում ազգային պետական իշխանությունից: Օրինակ՝ մարդու իրավունքների ապահովման ոլորտում միջազգային կազմակերպությունների փաստաթղթերը, որոշումները պարտադիր են յուրաքանչյուր անդամ պետությունների համար: Միջազգային վերպետական կազմակերպությունների իշխանությունը նպատակամղված է մարդու իրավունքների, հումանիտար իրավունքի պաշտպանությանը և մարդկության գլոբալ պրոբլեմների լուծմանը, օրինակ, բնապահպանումը:
Պետության մեխանիզմը
Պետական մեխանիզմը
բնութագրվում է որպես պետական մարմինների ամբողջություն, որոնց ստեղծման կարգը, գործունեության
սկզբունքները, իրավասության շրջանակները սահմանվում են օրենսդրորեն և որի միջոցով իրականացվում
է հասարակության պետական ղեկավարումը, կազմակերպումը, կառավարումը:
Այսպիսով,
պետական մեխանիզմը բաղկացած է պետական մարմիններից: Պետական մարմինը բնութագրվում է
որպես պետական մեխանիզմի կարևորագույն տարր, որի առաջացման կարգը, գործունեության սկզբունքները,
իրավասության շրջանակները սահմանվում են օրենսդրորեն և որի միջոցով իրականացվում է
հասարակական կյանքի որոշակի ոլորտի պետական ղեկավարումը, կազմակերպումը և կառավարումը:
Պետական մարմինն
ունի հետևյալ առանձնահատկությունները՝
1.Այն հանդիսանում
է պետական մեխանիզմի առաջին տարրը
2.Պետական
մարմնի ինչպես ձևավորման, առաջացման կարգը, այնպես էլ իրավասության շրջանակները, գործունեության
սկզբունքները սահմանվում են օրենքի միջոցով և իրականացվում են օրենքի շրջանակներում
և նախատեսված կարգով
3.Պետական
մարմինն օժտված է իշխանական լիազորություններով, որոնց շրջանակը սահմանվում է որպես
յուրիսդիկցիա (նշանակում է օրենքով սահմանված հնարավորություն/իրավազորություն/ լուծելու
հարցերի որոշակի շրջանակ՝ ելնելով իր լիազորություններից)
4.Պետական
մարմնին ընձեռված է օրենքով սահմանված իրավունքների և պարտականությունների շրջանակ,
որը կոչվում է իրավասություն՝ կոմպետենցիա
5.Պետական
մարմինները դասակարգվում են բազմաթիվ տարատեսակների, ըստ հետևյալ սկզբունքների.
1. Ըստ առաջացման,
ձևավորման կարգի պետական մարմինները լինում են ընտրովի և նշանակովի: Ընտրովի հանդիսանում
են սովորաբար պետական իշխանության ներկայացուցչական մարմինները:
2.Ըստ գործունեության
սկզբունքի գոյություն ունեն կոլեգիալ և միանձնյա պատասխանատվությամբ պետական մարմիններ
3.Գոյություն
ունեն ըստ լիազորությունների բնույթի և շրջանակի՝ ընդհանուր իրավասության պետական մարմիններ
և հատուկ իրավասության պետական մարմիններ: Ընդհանուր իրավասության պետական մարմինները
իրականացնում են պետական ղեկավարումը և կառավարումը ընդհանուր առմամբ: Ընդհանուր իրավասության
պետական մարմին հանդիսանում է կառավարությունը, այսինքն՝ նախարարների խորհուրդը:
Հատուկ իրավասության
պետական մարմինները հանդիսանում են հատուկ ոլորտների պետական կառավարումը իրականացնող
մարմինները՝ նախարարությունները, կոմիտեները: Օրինակ՝ արդարադատության նախարարությունը,
պաշտպանության նախարարությունը:
4.Ըստ գործունեության
բովանդակության և բնույթի լինում են պետական օրենսդիր իշխանության մարմին. պետական
կառավարման մարմիններ, դատական, այսինքն՝ արդարադատություն իրականացնող իրավապահ մարմիններ:
5.Ըստ գործունեության
տարածքի՝ գոյություն ունեն կենտրոնական և լոկալ պետական մարմիններ:
Կենտրոնական
պետական մարմինները իրականացնում են իրենց գործունեությունը ողջ պետության տարածքում:
Պետական մարմնի
յուրաքանչյուր տարատեսակի առանձնահատկությունները սահմանում է նրանց տեղը և դերը պետական
մեխանիզմում:
1.Այսպիսով,
ըստ բնույթի, պետական մարմինները լինում են պետական իշխանության մարմիններ, որոնք հանդիսանում
են ընտրովի, ներկայացուցչական մարմիններ, օժտված ընդարձակ լիազորություններով, որոնց
ակտերը ունեն ավելի բարձր իրավական ուժ՝ ի համեմատություն այլ պետական մարմինների ակտերին:
2.Կառավարման
մարմինները, որոնք հանդիսանում են իշխանության մարմինների գործադիր և կարգադրիչ մարմինները
և կոչված են իրականացնելու հասարակության օպերատիվ պետական կառավարումը օրենքի հիման
վրա և ի կատարումն օրենքի պահանջների: Պետական իշխանության և պետական կառավարման մարմինները
հանդիսանում են պետական մեխանիզմի միակ օրգանները, որոնք ընձեռնված են իրավաստեղծ լիազորություններով:
3.Դատական
մարմինները, որոնք կոչված են իրականացնելու արդարադատություն: Արդարադատության իրականացումը
ընդգրկում է դատական մարմինների հետևյալ 3 ֆունկցիաների իրականացումը: Այդ ֆունկցիաները
հանդիսանում են.
1. բոլոր իրավախախտման
դեպքերի հայտնաբերումը
2.իրավախախտին
պատժումը, սոցիալական ռեաբիլիտացիայի (վերականգնման) նկատառումով և մեղավոր արարքի
դեպքում պատժի անխուսափելիության նկատառումով
3.խախտված
իրավունքի վերականգնումը: Երեք նշված ֆունկցիաների ամբողջությունը կազմում է արդարադատության
իրականացումը:
4.բոլոր իրավապահ
մարմինները, որոնց համակարգում առաջնային տեղը պատկանում է դատարաններին՝ դատական ատյաններին
5. դատախազական
մարմինները, որոնք եվրոպական պետություններում ընդգրկվում են դատական իշխանության համակարգում,
իսկ ՌԴ-ում զբաղեցնում են իրենց առանձնահատուկ տեղը պետական մեխանիզմում: Դատախազությունը
կոչված է իրականացնելու պետական հսկողությունը և վերահսկողությունը օրենքներին ճիշտ
և անշեղ իրականացման նկատմամբ:
6.հարկադրանք
իրականացնող մարմինները, որոնք կոչված են ապահովելու և երաշխավորելու պետական կամքի
իրականացումը, այսինքն՝ պետական գործունեության նորմալ ընթացքը, օրենքների ճիշտ և անշեղ
իրականացման կարգը, պետական հարկադրանքի կիրառումը: Պետական հարկադրանքի մարմիններ
հանդիսանում են բանակը, ոստիկանությունը, հետախուզությունը, անվտանգության կոմիտեները,
նրանց հատուկ բաժանմունքները: Բոլոր նշված մարմինները միավորված հանդիսանում են համախմբված
ուժ:
Պետական մեխանիզմը
իրավական պետության պայմաններում ունի հետևյալ կառուցվածքը.
1.օրենսդիր
իշխանության մարմինները, որի համակարգում ընդգրկվում են բոլոր ընտրովի ներկայացուցչական
մարմինները: Նրանք կազմում են միասնական համակարգ և հանդես են գալիս որպես պետության
քաղաքական հիմքը:
2.գործադիր
իշխանության մարմինների ամբողջությունը, որտեղ ընդգրկվում են բոլոր կառավարման մարմինները
3.դատական
իշխանության մարմինները, որոնց համակարգում ընդգրկում է բոլոր իրավապահ մարմինները,
որոնք կոչված են օժանդակելու արդարադատության իրականացմանը:
Օրենսդիր իշխանության
կարևորագույն և առաջնային մարմինը հանդիսանում է պառլամենտը, որն իրականացնում է պետական
սուվերենությունը՝ հանդիսանալով նրա հիմնական կրողը: Օրենսդիր իշխանությունը իրականացվում
է պառլամենտի միջոցով, որը հանդիսանում է պետության միակ օրենսդիրը:
Գործադիր իշխանությունը
ղեկավարում է նախագահական հանրապետություններում նախագահը, ով գլխավորում է այդ իշխանությունը,
ձևավորում է կառավարությունը, որը հաշվետու է իր առջև: Նախագահական հանրապետություններում
նախագահը հանդիսանում է պետության գլուխը, սահմանադրության երաշխավորը:
Դատական իշխանությունն
իրականացնում է հսկայական դեր՝ օրինականության ռեժիմի ապահովման և օրենքի պահպանության
գործում:
Պետական մեխանիզմը
գործում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
1. իրավունքի
առաջնությունը և օրենքի տեղակայությունը, գերակայությունը
2.իրավահավասարության
սկզբունքը, որը ենթադրում է նաև բոլորի հավասարությունը օրենքի առջև
3.դեմոկրատիզմի
սկզբունքը, որի հիմնական տարրն է հանդիսանում ժողովրդական սուվերենության ապահովման
անհրաժեշտությունը
4.պատժի անխուսափելիությունը
և պատասխանատվության պարտադիր իրականացումը
5. մարդու իրավունքների առաջնությունը
Հասարակության քաղաքական համակարգը և պետության տեղը և դերը քաղաքական համակարգում
Հասարակության քաղաքական համակարգը
ձևավորվում է սոցիալական բարդ կառուցվածք ունեցող հասարակությունում: Սոցիալապես միատարր
հասարակությունում գոյություն ունի միայն սոցիալականության մեկ մակարդակ: Երբ առաջանում
է շերտավորումը, սոցիալական խմբերը և խավերը, մասնավոր սեփականությունը զարգանում,
և բարդանում է սոցիալական կյանքը, սոցիալական տարբերությունների արդյունքում առաջանում
և ձևավորվում է հասարակության քաղաքական ոլորտը, որը հանդիսանում է սոցիալականության
երկրորդ մակարդակը (սոցիալական տարբերությունների արդյունքում առաջացած, գոյացած սոցիալական
ոլորտը կոչվում է քաղաքական ոլորտ, և հանդիսանում է սոցիալականության երկրորդ մակարդակը):
Քաղաքական հասարակությունում
քաղաքական դաշտը ձևավորվում, կազմակերպվում է քաղաքական համակարգի միջոցով: Քաղաքական
համակարգը կազմակերպում է հասարակական պրակտիկան և նպաստում է հասարակության դինամիկ
զարգացմանը:
Պետական և ոչ պետական՝ քաղաքական,
հասարակական կազմակերպությունների ամբողջությունը, որոնց միջոցով կազմակերպվում է քաղաքական
ոլորտը, և որոնք հանդիսանում են տվյալ հասարակության քաղաքական հարաբերությունների
սուբյեկտներ, կոչվում է հասարակության քաղաքական համակարգ: Որքան զարգացած է հասարակության
քաղաքական համակարգը, այնքան ընդլայնվում են հասարակական առաջընթաց զարգացման հնարավորությունները:
Թերզարգացած քաղաքական համակարգի պայմաններում հասարակությունը հայտնվում է ստագնացիայի՝
այսինքն լճացման վիճակում:
Քաղաքական համակարգում ընդգրկվում
են 3 կառուցվածքային տարրեր՝
1. իշխանության մեխանիզմը
2. դիմադրության մեխանիզմը
3. ցենտրիստական (կենտրոնամետ)
կազմակերպությունների ամբողջությունը
Իշխանության մեխանիզմը բնութագրվում
է որպես պետական մեխանիզմի և հեղինակավոր, ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների,
կուսակցությունների ամբողջությունը, որոնց միջոցով իրականացվում է հասարակության քաղաքական
ղեկավարումը:
Իշխանության մեխանիզմը ավելի
լայն հասկացություն է ի համեմատություն պետական մեխանիզմի: Հասարակության քաղաքական
ղեկավարման համար անհրաժեշտ է նաև քաղաքական ազդեցիկ, հզոր ուժերի առկայություն: Իշխանության
մեխանիզմում ընդգրկվում են մի կողմից պետական մարմինները, մյուս կողմից՝ քաղաքական
ազդեցիկ ուժերի, կուսակցությունների ամբողջությունը:
Իշխանության մեխանիզմը հանդիսանում
է քաղաքական համակարգի առաջնային տարրը:
Դեմոկրատական ռեժիմի պայմաններում
իշխանության մեխանիզմը հիմնվում է ժողովրդական սուվերենության սկզբունքի վրա և համագործակցում
է հասարակության հետ: Իշխանության մեխանիզմը դեմոկրատական ռեժիմի պայմաններում կրում
է լեգիստական (օրինական), լեգիտիմ (հասարակական հեղինակության ընձեռած) բնույթ: Այս
երկու հասկացությունը ներառում է նույն բառը՝ լեքս բառը՝ այսինքն՝ օրենք:
Ավտորիտար և հատկապես տոտալիտար
ռեժիմի պայմաններում իշխանության մեխանիզմը չի հիմնվում ժողովրդական սուվերենության
վրա, առաջանում է անօրինական կարգով և օժտված չէ հասարակական հեղինակություններ լեգիտիմ
բնւյթով և վստահությամբ: Դա նշանակում է, որ ավտորիտար ռեժիմի դեպքում իշխանության
մեխանիզմը զուրկ է այն հատկանիշներից, ինչպիսիք հանդիսանում է լեգիստական և լեգիտիմ
բնույթը: Հետադիմական ռեժիմի դեպքում իշխանության մեխանիզմը հանդես է գալիս որպես դիկտատուրայի
մեխանիզմ (դիկտատուրա կոչվում է այն իշխանությունը, որն իրականացվում է բացարձակապես
բռնության միջոցով):
Իշխանության մեխանիզմի երկրորդ
տարրը հանդիսանում է դիմադրությունը: Դիմադրության մեխանիզմը բնութագրվում է որպես
քաղաքական, հասարակական կազմակերպությունների ամբողջությունը, որոնք իրենց գործունեությամբ
հակադրվում են պաշտոնական (պետական) քաղաքականությամբ: Դիմադրության մեխանիզմը ունի
հսկայական դրական նշանակություն հասարակության զարգացման հարցում: Դիմադրության մեխանիզմը
սահմանում է հասարակական հսկողություն իշխանության գործունեության օրինականության նկատմամբ:
Դիմադրության մեխանիզմի տարատեսակներն
են հանդիսանում կառուցողական և ապակառուցողական դիմադրության մեխանիզմները:
Կոնստրուկտիվ դիմադրությունը
իր գործունեությամբ ապահովում է հասարակության շահերը, ազդում է իշխանության վրա՝ հանուն
հանրային շահերի իրականացման:
Դեստրուկտիվը գործում է բացարձակապես
իր շահերի նկատառումով՝ իշխանության հասնելու նպատակով: Դեմոկրատական ռեժիմի պայմաններում
դիմադրությունը նախատեսվում է օրենսդրորեն և օժտված է գործելու լայն հնարավորություններով:
Ավտորիտար ռեժիմի պայմաններում
սահմանափակվում է դիմադրության գործունեությունը, իսկ հաճախ արգելվում է: Դիմադրությունն
ավտորիտար հասարակությունում իրականացվում է առանձին անհատների կողմից, որոնք երկրի
ներսում կոչվում են այլախոհ՝ դիսիդենտներ, իսկ դրսում՝ իրավապահպաններ:
Ցենտրիստական հանդիսանում են
այն կազմակերպությունները, միավորումները, որոնք անմիջականորեն չեն մասնակցում քաղաքականությանը,
սակայն իրենց տնտեսական, մշակութային գործունեությամբ նպաստում են գործող իշխանության
ամրապնդմանը: Քաղաքական համակարգի սուբյեկտներ են պետությունը, քաղաքական կուսակցությունները,
արհմիությունները, տարաբնույթ այլ կազմակերպություններ (կրոնական, ստեղծագործական միություններ,
երիտասարդական միություններ):
1.Քաղաքական համակարգի առաջնային
սուբյեկտը հանդիսանում է պետությունը: Պետությունն օժտված է սուվերենությամբ, որի պատճառով
կարող է սահմանել այլ սուբյեկտների ակտիվության չափը: Պետությունը կարող է անգամ արգելել
որոշակի քաղաքական կուսակցությունների գործունեությունը: Այլ բառերով ասած, պետությունը
հանդիսանում է առաջնային, որովհետև օժտված է պետական սուվերենությամբ:
2.Քաղաքական համակարգի երկրորդ
սուբյեկտը հանդիսանում են քաղաքական կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունները
միավորում են որոշակի սոցիալական խմբի ակտիվ ուժերը: Կուսակցությունները դրսևորում,
պաշտպանում են որոշակի սոցիալական խմբերի, խավերի շահերը: Նրանք իրականացնում են քաղաքական
գաղափարախոսության մշակումը, քաղաքական պայքարի ուղիների, միջոցների սահմանումը և քաղաքական
խնդիրների լուծումը:
3.Արհմիությունները միավորում
են քաղաքացիներին ըստ գործունեության ոլորտի կամ մասնագիտական չափանիշների: Արհմիությունների
առաքելությունն է հանդիսանում իրականացնելու պայքարը իրենց անդամների աշխատանքային
պայմանների և սոցիալական վիճակի բարելավման համար:
4.Այլ կազմակերպությունները, միավորումները, որոնք նպաստում են իրենց անդամների քաղաքական ակտիվությանը և հնարավորությունների զարգացմանն ու դրսևորմանը:
Իրավունք
Իրավունքը հանդիսանում է չափազանց
բարդ և բազմաբնույթ երևույթ: Իրավունքը իրականացնում է հասարակական պրակտիկայում կարևորագույն
և առաջնային դեր: Նախ և առաջ իրավունքը ամրապնդում, ընդգրկում, պարունակում է կարևորագույն
հումանիստական արժեքներ, որոնցից կարևորագույնները հանդիսանում են արդարադատությունը,
հավասարությունը, հումանիզմը, դեմոկրատիզմը:
Իրավունքը լայն առումով հանդիսանում
է համամարդկային վերպետական ֆենոմեն: Այս առումով իրավունքը հանդես է գալիս որպես մշակութային
ինստիտուտ, որի միջոցով և որի շնորհիվ կայանում, ձևավորում, ամրակայվում են այնպիսի
բարձրագույն սոցիալական արժեքները, ինչպիսիք են հանդիսանում հավասարությունը և սոցիալական
արդարությունը: Իրավունքը որպես համամարդկային երևույթ բարձրագույն արժեք է հռչակում
ազատությունը, որը հանդիսանում է ընդհանուր իրավունքին բնորոշ անհրաժեշտ նախադրյալը:
Իրավունքը հանդես է գալիս որպես
այն կարևորագույն երևույթը, որը չունի սահմաններ և չի կարող դիտարկվել որպես առանձին
պետություններում գործող երևույթ: Իրավունքը բնորոշ է ողջ մարդկությանը և այդ առումով
իրավունքը կրում է վերպետական բնույթ:
Իրավունքը հանդիսանում է նաև
կարևորագույն սոցիալական կարգավորման միջոց: Իրավունքի շնորհիվ և իրավունքի միջոցով
կարգավորվում են առաջնային և կարևորագույն հասարակական հարաբերությունները: Այս առումով
իրավունքը հանդիսանում է սոցիալական կարգավորման առաջնային և կարևորագույն միջոց: Կարգավորելով
կարևորագույն հասարակական հարաբերությունները՝ իրավունքը սահմանում է հասարակական հարաբերությունների
կազմակերպվածությունը, իրավակարգը, որը հանդիսանում է հասարակական կարգի առաջնային
և կարևորագույն տարրը: Այսպիսով, իրավունքը հանդիսանալով համամարդկային մեծագույն արժեքների
ֆենոմեն, միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես սոցիալական կարգավորման առաջնային
ու արդյունավետ գործոն:
Այնուհետև իրավունքն ընդգրկում
է նաև այնպիսի դրսևորման եղանակ, ինչպիսին է հանդիսանում ներպետական իրավունքը: Առաջանալով
պետության հետ միաժամանակ, միևնույն գործոնների և օրինաչափությունների արդյունքում
իրավունքը հանդես է գալիս որպես պետականության կարևորագույն բաղադրամասը՝ որպես պետական
իրավաստեղծ գործունեության արդյունք և պետական իշխանության կարգավորիչ գործոն: Պետական
իրավաստեղծ գործունեության արդյունքը, որի միջոցով ամրապնդվում և դրսևորվում է պետական
կամքը, կոչվում է պոզիտիվ իրավունք: Պոզիտիվ իրավունքը բնութագրվում է որպես իրավական
նորմերի, նրանց պաշտոնական աղբյուրների ամբողջությունը, որը սահմանվում, ամրապնդվում,
ապահովվում է պետության կողմից և որի միջոցով կարգավորվում է առաջնային, կարևորագույն
բնույթի հասարակական հարաբերությունները: Պոզիտիվ իրավունքը հանդիսանում է նույն ներպետական
ազգային իրավունքը: Պոզիտիվ իրավունքի միջոցով ապահովվում է տարբեր սոցիալական խմբերի
և խավերի ազատ և համերաշխ գոյակցությունը: Այս առումով իրավունքը հանդիսանում է սոցիալական
համերաշխության գործոն: Նշվածում է կայանում իրավունքի սոցիալական առաքելությունը:
Այս առումով իրավունքը ներկայացվում է որպես սոցիալական դաշինքի ապահովման միջոց:
Պոզիտիվ իրավունքը, հանդիսանալով
ներպետական իրավունք, օժտված է հետևյալ առանձնահատկություններով.
1.Նորմատիվ բնույթով: Իրավունքի
նորմատիվ բնույթը նշանակում է նրա հնարավորությունը կարգավորելու, կազմակերպելու հասարակական
հարաբերությունները: Իրավունքի նորմատիվ բնույթը ընդգրկում է 2 կարևորագույն տարրեր՝
համընդհանուր բնույթը (մատնանշում է իրավական նորմում, ամրագրում համընդհանուր կանոններ),
համապարտադիր բնույթը (իրավական նորմերը պարտադիր են բոլորի համար)
2.Ֆորմալ որոշակիությունը:
Ֆորմալ հասկացությունը նշանակում է պաշտոնապես սահմանված կարգով և ձևով ընդունված,
որոշակիությունը նշանակում է, որ իրավական նորմում սահմանվում է կարգավորվող հարաբերության
մասնակիցների՝ կողմերի իրավունքները և պարտականությունները, որոնց պետք է հետևեն բոլոր
նրանք, ում վրա տարածվում է տվյալ նորմը:
3.Պոզիտիվ իրավունքի հաջորդ
առանձնահատկությունն է համակարգված բնույթը: Համակարգված բնույթը նշանակում է, որ իրավական
բոլոր նորմերը ընդգրկվում են իրավունքի միասնական համակարգում: Իրավական բոլոր նորմերը
կապված են միմյանց հետ բազմաթիվ հորիզոնական և ուղղահայաց կապերով: Այս կապվածությունը
հանդիսանում է պոզիտիվ իրավունքի բնորոշ հատկանիշը:
4. Հիերարխիկ (ենթակայական)
բնույթը՝ սա նշանակում է, որ իրավական նորմերը, որոնք ընդգրկվում են պոզիտիվ իրավունքում,
ունեն տարբեր իրավական ուժ: Գոյություն ունեն նորմեր, նորմատիվ ակտեր, որոնք օժտված
են բարձրագույն իրավական ուժով: Առկա են նաև ակտեր, որոնք ունեն նվազագույն իրավական
ուժ: Բնականաբար այս պատճառով պոզիտիվ իրավունքը կրում է հիերարխիկ բնույթ:
5.Պոզիտիվ իրավունքն ունի պետական
ապահովվածություն: Սա նշանակում է, որ պետությունը ոչ միայն ընդունում, այլ նաև ապահովում
է իրավական նորմերի իրագործումը տարբեր միջոցներով, այդ թվում նաև պետական հարկադրանքի
միջոցով:
Իրավունքը սոցիալական կարգավորման համատեքստում
Սոցիալական
նորմաները առաջանում են հասարակական յուրաքանչյուր միավորումից: Առաջին սոցիալական
նորմաները գոյացան մինչհասարակական զարգացման վերջին փուլում տաբուների տեսքով: Առաջին
տաբուները նպաստեցին հասարակության առաջացմանը: Առաջին սոցիալական նորմաները հայտնի
են որպես պարզունակ մոնոնորմաներ, որոնց միասնական հիմքի վրա ձևավորվեցին բազմաթիվ
այլ սոցիալական նորմաներ: Սոցիալական նորմաների միջոցով կարգավորվում են հասարակական
հարաբերությունները և կազմակերպվում է հասարակական ոլորտը: Սոցիալական նորմաները ամրապնդում
և դրսևորում են սոցիալական արժեքները: Նրանց բովանդակությունը ածանցվում է հասարակության
զարգացման սոցիալ-տնտեսական և հոգևոր մակարդակից: Նորմաները ձևավորվում և առաջանում
են օբյեկտիվորեն և դրսևորում են յուրաքանչյուր հասարակության առանձնահատկությունները:
Սոցիալական կարգավորումը բարդ պրոցես է, որը ընդգրկում է հետևյալ կարևորագույն փուլերը՝
1. Սոցիալական
որոշակի նորմա է գոյացումը և առաջացումը
2.ձևավորված
սոցիալական նորմայի ազդեցությունը հասարակական հարաբերությունների և կապերի վրա
3.սոցիալական
նորմայի ընդհանուր պահանջի հիման վրա կոնկրետ անհատի վարքագծի դրսևորումը
Սոցիալական
նորման ձևավորվում է օբյեկտիվորեն՝ հիմնվելով հասարակության սոցիալ-տնտեսական, հոգևոր
զարգացման մակարդակի վրա՝ դրսևորելով և ամրապնդելով հասարակությանը բնորոշ և նրա զարգացման
մակարդակին համապատասխանող արժեքները: Սոցիալական նորմաները բազմաթիվ են և բազմաբնույթ:
Տարբեր աղբյուրներում առաջարկվում են նրանց տարաբնույթ դասակարգումը: Գոյություն ունեն
բարոյական, էթնիկական, էստեթիկական, տնտեսական, սովորութային, ավանդական, քաղաքական,
իրավական և բազմաթիվ այլ սոցիալական նորմաներ:
Առավել նպատակահարմար
է հանդիսանում սոցիալական նորմաների հետևյալ դասակարգումը՝
1.Իրավական
նորմաներ, որոնք հանդիսանում են պետական, իրավական ստեղծագործական գործունեության արդյունք,
և որոնց միջոցով կարգավորվում են առավել կարևոր առաջնային բնույթի հասարակական հարաբերությունները:
2.Բարոյական
նորմաներ, որոնց համակարգում ընդգրկվում են նաև էթնիկական վարքագծի կուլտուրայի և էստեթիկական
գեղեցիկի վերաբերյալ նորմաները: Բարոյական նորմաները հանդիսանում են վարքագծի կանոններ,
որոնք առաջանում և ձևավորվում են այնպիսի սոցիալական արժեքների հիման վրա, ինչպիսիք
են պատիվը և անպատվությունը, գովելին և պարսավելին, լավը և վատը: Բարոյական նորմաները
կրում են աշխարհայացքային բնույթ և դրսևորում է մարդկանց մոտեցումը օբյեկտիվ իրականությանը:
Բարոյական նորմաներով կարգավորվում են գրեթե բոլոր հասարակական հարաբերությունները:
Շատ քիչ հասարակական հարաբերություններ չեն ենթարկվում բարոյական գնահատման: Այդ պատճառով
բարոյական նորմաների կարգավորման ոլորտը չափազանց լայն է և գերազանցում է բոլոր սոցիալական
նորմաների կարգավորման շրջանակները:
3.Սովորութային
նորմաները ընդգրկում են նաև ավանդույթները, ադաթները, ծեսերը: Սովորութային նորմաները
հանդիսանում են վարքագծի կանոններ, ձեռք են բերում սոցիալական կարգավորման գործոնի
դեր իրենց երկարատև գոյության և բազմաթիվ կիրառման արդյունքում:
4.Կորպորատիվ
նորմաները հանդիսանում են հասարակական կազմակերպությունների, միավորումների նորմաները,
որոնք կարգավորում են տարաբնույթ հարաբերությունները, որոնց կողմերից մեկը հանդիսանում
է տվյալ կազմակերպությունը: Կորպորատիվ նորմաների կարևորագույնը հանդիսանում է կուսակցության
և այլ միավորումների կանոնադրությունը:
5.Տեխնիկական
նորմաները հանդիսանում են աշխատանքի գործիքների և արտադրության միջոցների օգտագործման
և շահագործման կանոնները: Տեխնիկական նորմաները պայմանավորված են գիտության և տեխնիկայի
զարգացման աստիճանից: Նրանք ձեռք են բերում սոցիալական բնույթ հաճախ սանկցիավորվելով
պետության կողմից:
6.Սոցիալական
կարգավորման համակարգում իրավունքը, իրավական նորմաները զբաղեցնում են առանձնահատուկ
տեղ: Որպեսզի բացահայտվի իրավական և այլ սոցիալական նորմաների նմանությունը և առանձնահատկությունները
անհրաժեշտ է կիրառել կոմպարատիլիստիկայի մեթոդը: Իրավական և այլ սոցիալական նորմաների
ընդհանրությունը դրսևորվում է նրանց նորմատիվ բնույթում: Առանձնահատկությունները իրավական
և այլ սոցիալական նորմաներում դրսևորվում է նրանց հետևյալ հատկություններում՝ իրավական
նորմաները դրսևորում են պետականորեն ընդգրկված հասարակական կամքը՝ հանդիսանալով պետական
իրավաստեղծ գործունեության արդյունք:
1.Այլ սոցիալական
նորմաները ձևավորվում են հասարակական կյանքի ընդերքում՝ աստիճանաբար սոցիալ-տնտեսական
և հոգևոր զարգացման պրոցեսում
2.Իրավական
նորմաները կրում են ֆորմալ-որոշակի բնույթ:
3.Այլ սոցիալական
նորմաները չունեն ֆորմալ-որոշակիություն, կարգավորում են հասարակական հարաբերությունները
ընդհանուր առմամբ և հանդիսանում են նորմեր-սկզբունքներ:
4.Իրավական
նորմաները ունեն օբյեկտիվացված, նյութականացված ձև: Նրանք գրի են առնվում, ձևակերպվում
են պաշտոնապես և արտացոլվում, տեղադրվում են իրավունքի համապատասխան աղբյուրներում
օրենսդրության ժողովածուները: Այլ սոցիալական նորմաները գոյություն ունեն մարդկանց
գիտակցությունում, այսինքն չունեն օբյեկտիվացված ձև:
5.Իրավական
նորմաները ապահովվում են պետության կողմից վերջին հաշվով պետական հարկադրանքի միջոցով:
Այլ սոցիալական նորմաները ապահովվում են հասարակական կարծիքի շնորհիվ կամ հասարակական
նոր գործողությունների միջոցով:
Իրավունքի սկզբունքները և ֆունկցիաները
Իրավունքի
սկզբունքները հանդիսանում են այն առաջնային և ելակետային, հիմնային դրույթները, որոնց
վրա հիմնվում և որոնցով ներթափանցված են տվյալ իրավական համակարգ, տվյալ իրավունքը:
Իրավունքի սկզբունքները դրսևորում են իրավունքի բնույթը, դերը, նշանակությունը: Այսպիսով
իրավունքի ֆունկցիաները կարելի է բնութագրել որպես իրավունքի էության, բնույթի, դերի
և նշանակության դրսևորումը հասարակական պրակտիկացումը: Իրավունքի սկզբունքները դրսևորում
են իրավունքի բնույթը, էությունը և բովանդակությունը: Իրավունքի սկզբունքները բաժանվում
են 3 կատեգորիայի՝
1.իրավունքի
ընդհանուր սկզբունքները
2.իրավունքի
միջճյուղային սկզբունքները
3.իրավունքի
ճյուղային սկզբունքները
Իրավունքի
ընդհանուր սկզբունքները հանդիսանում են այն առաջնային, ելակետային դրույթները, որոնք
բնորոշ են իրավունքին ամբողջապես: Ժամանակակից իրավունքի ընդհանուր սկզբունքները հանդիսանում
են՝
1.Իրավահավասարության
սկզբունք, իրավահավասարությունը ենթադրում է ոչ թե փաստացի հավասարություն, որը դրսևորվում
է որպես հասարակության թերզարգացած, հետամնաց մակարդակ, այլ նշանակում է հավասար հնարավորությունների
առկայություն և քանի որ հավասար հնարավորությունները տարբեր կերպ են օգտագործվում տարբեր
անձանց կողմից, այդ պատճառով ձևավորվում է քաղաքակիրթ անհավասարություն:
2.Բոլորի հավասարությունը
օրենքի առջև: Սա նշանակում է, որ ոչ ոք չի օգտվում որևէ արտոնությունից խուսափելու
օրենքով սահմանված պատասխանատվությունից:
3.Իրավունքների
ու պարտականությունների միասնությունը: Այս սկզբունքը նշանակում է, որ բոլոր իրավունքներին
համապատասխանում են համարժեք պարտականություններ և հակառակը: Գոյություն չունի իրավունք
առանց պարտականության, ինչպես նաև պարտականություն առանց իրավունքի:
4.Իրավունքի
առաջնությունը և օրենքի գերակայությունը
5.Մարդու իրավունքների
առաջնության սկզբունքը: Սահմանադրականության ռեժիմի պայմաններում իրավունքի համակարգում
չպետք է լինեն մարդու իրավունքները ոտնահարող կամ սահմանափակող նորմաներ: Այդպիսի նորմաները
ենթակա են վերանայման, կասեցման սահմանադրական արդարադատության կողմից:
6.Միջազգային
իրավունքի առաջնությունը ներպետական, ազգային իրավունքի նկատմամբ
7.Դեմոկրատիզմի
սկզբունքը
8.Հումանիզմի
սկզբունքը
Իրավունքի
սկզբունքների համակարգում բացի ընդհանուր սկզբունքներից գոյություն ունեն միջճյուղային
և ճյուղային սկզբունքներ: Միջճյուղային սկզբունքները բնորոշ են իրավունքի երկու կամ
մի քանի ճյուղերին:
Մրցակցության
սկզբունքը հանդիսանում է բոլոր պրոցեսուալ իրավունքի ճյուղերի պարտադիր պահանջը:
Գոյություն
ունեն նաև իրավունքի ճյուղային սկզբունքներ, որոնք բնորոշ են իրավունքի որևէ տվյալ
ճյուղին: Օրինակ՝ ընտանեկան իրավունքի սկզբունքներ են հանդիսանում՝ ծնողների պարտականությունը՝
դաստիարակել երեխաներին, վերջիններս էլ՝ նրանց հոգ տանելու: Իրավունքի սկզբունքները
սերտորեն կապված են միմյանց հետ: Իրավունքի ընդհանուր սկզբունքներից բխում են իրավունքի
ճյուղային սկզբունքները:
Իրավունքի
ֆունկցիաները դրսևորում են իրավունքի դերը և նշանակությունը սոցիալական ոլորտում: Իրավունքի
ֆունկցիաները լինում են՝
1.սոցիալական
բնույթի, ինչպիսիք հանդիսանում են տնտեսական, սոցիալական, կոմունիկատիվ
2.իրավաբանական
բնույթի
Իրավաբանական
բնույթի ֆունկցիաները լինում են՝
1.Ռեգուլյատիվ-դինամիկ
2.ռեգուլյատիվ-ստատիկ
3.գնահատման
4.կանխարգելիչ
Իրավունքի
ֆունկցիաների համակարգում կարելի է ընդգրկել նաև բնոսոլոգիական ֆունկցիան, որի շնորհիվ
ապահովվում է իրավական ոլորտի և պետական իշխանության բնույթի ուսումնասիրությունը:
1.Իրավունքի
ֆունկցիաների միջոցով, մասնավորապես ռեգուլյատիվ-դինամիկ ֆունկցիայի շնորհիվ ապահովվում
է հասարակական հարաբերությունների զարգացումը, պրոգրեսիվ դինամիկան
2.Ռեգուլյատիվ-ստատիկ
ֆունկցիայի միջոցով ապահովվում է հասարակական հարաբերությունների անհրաժեշտ կապերի
սկզբունքների ամրապնդումը
Գոյություն
ունեն հարաբերություններ, կապեր, որոնք ընկած են հասարակական վիճակի հիմքում: Այդպիսի
հարաբերությունները կայունացվում են պետության կողմից իրավունքի միջոցով:
3.Գնահատման
ֆունկցիայի միջոցով սահմանվում է իրավաչափ վարքագծի շրջանակները, որոնց միջոցով հասարակական
կյանքի սուբյեկտները իրականացնում է օրինաչափ վարքագիծը, որը աստիճանաբար կերտում է
հասարակության անդամի՝ որպես իրավական էակ:
Իրավական ավանդական
հասարակություններում սոցիալական բոլոր սուբյեկտները չեն շեղվում օրինաչափ վարքագծից՝
ապահովելով քաղաքակիրթ իրավական դաշտ:
Իրավահասկացողություն
Իրավահասկացողությունը
բնութագրվում է որպես որոշակի տեսության վրա հիմնված իրավունքի ամբողջական ընկալումը
իրավունքի բնույթի, դերի, նշանակության առանձնահատկությունների մեկնաբանումը և բացահայտումը:
Իրավահասկացողությունը սերտորեն և անխզելիորեն փոխկապված է որոշակի տեսության հետ:
Յուրաքանչյուր իրավահասկացողություն հիմնվում է կոնկրետ տեսության վրա և ելնում է նրա
հիմնադրույթներից: Գոյություն ունի այնքան իրավահասկացողություն, որքան գոյություն
ունի տեսությունում: Գոյություն ունեն արդի ժամանակաշրջանում երեք հիմնական և կարևորագույն
իրավահասկացողություն՝
1.լեգիստական
կամ պոզիտիվիստական
2.յուստիցիոնալ
կամ իրավաբանական
3.լիբերտար
կամ ազատական
Ինչպես լեգիստական,
այնպես էլ իրավաբանական իրավահասկացողությունը առաջացել են հին դարաշրջանում և ունեն
զարգացման երկարատև պատմություն: Լեգիստական իրավահասկացողությունը հիմնվում է տեսությունների
վրա, որոնցից կարևորագույնը հանդիսանում է նորմատիլիստական տեսությունը: Էտատիկ տեսությունները
համարում են պետությունը առաջնային երևույթ, որից բխում և ածանցվում է իրավունքը:
Համաձայն այս
տեսությունների՝ իրավունքը հանդիսանում է միմիայն պետական իրավաստեղծման արդյունքը
և կոչված է ընդամենը դրսևորելու սուվերենի բարձրագույն պետական իշխանության կամքը:
Իրավունքի ինքնարժեքը, նրա հեղինակությունը պայմանավորված է ընդամենը սուվերենի կամքի
դրսևորման հետ: Նորմատիվիստական տեսությունը համարում է, որ գոյություն ունեն ընդամենը
պետության կողմից սահմանված նորմատիվ ակտեր, որոնց ուսումնասիրությունը, հետազոտումը,
մեկնաբանումը հանդիսանում է իրավագիտության ուսումնասիրության օբյեկտը և իրավաբանի
աշխատանքը: Նորմատիվիստական տեսության հիմնադիրը՝ գերմանացի իրավագետ Կենզելը, որը
համարում է, որ գոյություն ունի միայն պոզիտիվ իրավունք, բացառվում է որևէ այլ իրավունքի
առկայությունը: Պոզիտիվ իրավունքը ընդգրկում է միայն նորմատիվ ակտեր, որոնք հանդես
են գալիս հիերարխիկ կապ: Լեգիստական իրավահասկացողության կողմնակիցները գոյություն
ունեն մինչ այժմ: Լեգիստական բառն առաջացել է լեքս-օրենք բառից:
Հաջորդ իրավահասկացողությունը հանդիսանում է յուստիցիոնալ իրավահասկացողությունը, որը հիմնվում է բնական իրավունքի տեսության վրա: Բնական իրավունքի տեսությունը սկսել է ձևավորվել անտիկ ժամանակաշրջանում:
Միջնադարում բնական իրավունքի տեսությունը հիմնավորվում, զարգացվում էր հին միջնադարյան եվրոպական գիտական կենտրոններում: Միջնադարյան հումանիզմ մտածողները փորձում էին մշակել արդարացի իրավունքի մոդելը, որը չպետք է կախված լիներ իշխանության կամայական կամքից: Ինչպես օբյեկտիվ իրականության օրենքները, այնպես էլ իրավունքը ենթարկվում է բնական զարգացման օրինաչափությունների, որի արդյունքում մարդուն ընձեռնվում է իրեն բնորոշ անօտարելի իրավունքներով կյանքի, անձնական անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքներով: Բնական իրավունքի հիմնադրույթները գոյություն են ունեցել հին հունական և հին հռոմեական ժամանակաշրջաններում: Վերջնականորեն բնական իրավունքի տեսությունը որպես ինքնուրույն տեսություն ձևավորվել է
16-րդ դարի վերջում Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանում իրավաբանական ֆակուլտետի կողմից: Բնական իրավունքի տեսությունը ենթարկվեց ընդօրինակման նոր պատմական ժամանակաշրջանում: Իրավական պետությունը, հիմնվելով բնական իրավունքի տեսության վրա, լիովին վերանայեց պետության և պետական իշխանության բնույթը և առաքելությունը: Սկսվեց նոր պատմական ժամանակաշրջանի պետականության կերտումը: Բնական իրավունքի տեսությունը որպես իրավունք դիտարկում է մարդու իրավունքները և նրանց հետ սերտորեն փոխկապակցված արժեքները: Իրավունքը հանդիսանում է վերպետական համամարդկային ֆենոմեն, որը կրում է օբյեկտիվ բնույթ՝ ընդգրկում է հումանիստական արժեքները և հռչակում է մարդուն ազատ էակ, որի անօտարելի իրավունքները չեն կարող սահմանափակվել ոչ մի իշխանության կողմից: Բնական իրավունքի տեսությունը անվանում է պոզիտիվ իրավունքը օրենք, որը պետք է հիմնվի իրավունքի վրա և ներառի որպես սկզբունքներ իրավական հիմնադրույթներ: Բնական իրավունքի տեսությունը միայն այդ օրենքներն է համարում իրավական օրենքներ՝ տարանջատելով դրանց հակաիրավական, ոչ իրավական օրենքներից:
Համաձայն այս
տեսության՝ իրավական օրենքը կարող է իրականացվել և ընդունվել հասարակության կողմից:
Ոչ իրավական օրենքները հանդիսանում են կամայականության դրսևորում և ենթակա չեն իրականացման:
4-րդ դարի
վերջին հակադրվում էին միմյանց լեգիստական և յուստիցիոնալ իրավահասկացողությունները:
Եվ միայն 20-րդ դարի վերջին տասնամյակում մշակվեց նոր տեսություն, որի հիմնադիրը հանդիսացավ
ժամանակակից հումանիստ իրավագետ Ներսեսյանցը: Այդ տեսությունը անվանվեց ազատական: Ներսեսյանցը
հրավիրեց հասարակության ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ սահմանադրականության
ռեժիմի բնույթը հանդիսացավ մարդու իրավունքների սահմանադրական ամրապնդումը, այսինքն՝
պոզիտիվացումը: Ժամանակակից պոզիտիվ իրավունքը արդի պատմական պայմաններում ամբողջապես
հիմնվում է բնական իրավունքի տեսության վրա՝ ամրագրելով սահմանադրական օրենքներով հումանիստական
պահանջներն ու մարդու իրավունքները: Հակաիրավական օրենքները չպետք է տեղ գտնեն ժամանակակից
պոզիտիվ իրավունքում, որովհետև պետք է կասեցվեն սահմանադրական արդարադատության կողմից:
Այսպիսով,
լիբերալ տեսության համաձայն՝ արդի իրավունքը հանդիսանում է միասնական իրավական օրենք,
որի հեղինակությունը պայմանավորված է հումանիստական արժեքների և մարդու իրավունքների
սահմանադրական ամրագրմամբ:
Ժամանակակից
պոզիտիվ իրավունքը իրենից ներկայացնում է բնական իրավունքի պոզիտիվացման արդյունք,
որի ներքո ընդգրկվում են սոցիալ-իրավական պետության իրավաստեղծ և իրավապահ գործունեությունը:
Իրավական նորմա
Իրավունքի սկզբնական տարր հանդիսանում
է իրավական նորման: Իրավական նորման իրենից ներկայացնում է վարքագծի համընդհանուր մոդել,
վարքագծի կանոն: Իրավական նորման բնութագրվում է որպես վարքագծի համընդհանուր, համապարտադիր
չափանիշ, որը սահմանվում, ամրապնդվում, ապահովվում է պետության կողմից և կոչված է կարգավորելու
հասարակական հարաբերությունների որոշակի տարատեսակը: Իրավունքի նորման, հանդիսանալով
իրավունքի առաջնային և սկզբնական տարր, ընձեռնված է իրավունքին բնորոշ առանձնահատկություններով՝
1.նորմատիվ բնույթ
2.ֆորմալ բնույթ՝ որոշակիությունը
3.պետական ապահովվածությունը
Իրավական նորման ընդգրկում է
որոշակի պարտադիր մասեր, կառուցվածքային տարրեր: Իրավական նորմայի կառուցվածքային տարրերը
հանդիսանում են՝
1.հիպոթեզը
2.դիսպոզիցիան
3.սանկցիան
Հիպոթեզը հանդիսանում է իրավական
նորմայի նկարագրողական մաս, որտեղ մատնանշված են այն փաստացի հանգամանքները, որոնց
առկայության դեպքում գործում է տվյալ իրավական նորման:
Դիսպոզիցիան հանդիսանում է իրավական
նորմայի առաջնային կառուցվածքային տարրը: Դիսպոզիցիան մատնանշում է վարքագծի բուն կանոնը
կարգավորվող հարաբերության կողմերի իրավունքները և պարտականությունները:
Սանկցիան հանդիսանում է իրավական
նորմայի վերջին տարրը, որտեղ նշվում է պետական հարկադրանքի, այսինքն՝ պատասխանատվության
այն միջոցները, որոնք անխուսափելիորեն կկիրառվեն դիսպոզիցիայի խախտման դեպքում:
Հիպոթեզը բաժանվում է տեսակների՝
ըստ հետևյալ սկզբունքների.
1.ըստ շարադրման ծավալի լինում
է պարզ, բարդ, ալտերնատիվ
2.ըստ շարադրման միջոցների լինում
է կազուիստիկ և աբստրակտ: Կազուիստիկ հիպոթեզներում նշվում են ստույգ և կոնկրետ փաստացի
հանգամանքները: Աբստրակտ հիպոթեզները ընդհանուր առմամբ նկարագրում են իրավիճակները
3.ըստ որոշակիության չափի լինում
են որոշակի և հարաբերական որոշակի: Որոշակի հիպոթեզում նշվում է սպառիչ և ստույգ այն
փաստացի հանգամանքները, որոնք անհրաժեշտ են տվյալ նորմի գործողության համար: Հարաբերական
որոշակի հիպոթեզում փաստացի հանգամանքները նկարագրվում են ավելի ընդհանուր առմամբ:
Դիսպոզիցիան բաժանվում է հետևյալ
տեսակների՝ որոշակի, ալտերնատիվ, բլանկետային: Որոշակի դիսպոզիցիայի դեպքում սահմանվում
է ստույգ կերպով պահանջվող վարքագծի կանոնը: Ալտերնատիվի դեպքում նշվում են 2 վարքագծի
կանոններ՝ մեկի կիրառման անհրաժեշտությամբ: Բլանկետային դիսպոզիցիաները ընդգրկում են
վարքագծի կանոնը ընդհանուր ձևով՝ վկայակոչելով կամ հղում կատարելով այլ նորմերիի: Սանկցիաները
լինում են՝
1.բացարձակ-որոշակի, որտեղ ստույգ
նշվում են պետական ներգործության միջոցները
2.հարաբերականորեն որոշակի,
որտեղ նշվում են պետական հարկադրանքի շրջանակները
3.ալտերնատիվ (օրինակ՝ կամ ազատազրկում,
կամ հսկայական տուգանք)
Նշված տարրերը բնորոշ են բոլոր
իրավական նորմաներին, սակայն իրավական նորմաների առանձին տարրերը կարող են տեղադրվել
տարբեր նորմատիվ ակտերում: Իրավաբանական գրականությունում երբեմն հայտնվում է կարծիք
այն մասին, որ առանձին նորմերին կարող են բնորոշ լինել տարր: Օրինակ՝ բացակայի սանկցիան:
Այս կարծիքը չի հիմնավորվում, որովհետև յուրաքանչյուր նորմայի բացակայող կառուցվածքային
տարրը գտնվում է գործող օրենսդրության այլ մասում, այլ նորմայում:
Բացի իրավական նորմաներից,
այսինքն՝ դասական մոդելից, գոյություն ունեն նաև այլ նորմաներ,
որոնք կոչվում են նորմեր-սկզբունքներ, դեկլարատիվ նորմաներ, նորմեր-ծրագրեր: Նորմ հասկացությունը այստեղ օգտագործվում է այլ առումով՝ իրականում հանդիսանալով իրավունքի սկզբունքներ,
նպատակներ, հռչակագրեր:
Իրավական նորմաները դասակարգվում են տարատեսակների՝ ըստ տարբեր սկզբունքների.
1.ըստ գործունեության տարածքի գոյություն ունեն համապետական,
կենտրանոկան մարմինների կողմից ընդունված նորմաներ, որոնք գործում են պետության ողջ տարածքում, և լոկալ նորմաներ,
որոնք ընդունվում են տեղական պետական մարմինների կողմից և ունեն գործունեության սահմանափակ տարածք:
2.ըստ անձանց շրջանակի գոյություն ունեն ընդհանուր և հատուկ իրավական նորմաներ:
Ընդհանուր իրավական նորմաները վերաբերում են բոլոր անձանց, ովքեր գտնվում են նորմայի հիպոթեզում նշված իրավիճակում:
Հատուկ իրավական նորմաները վերաբերվում են մարդկանց որոշակի պետծառայողների,
առողջապահության և այլ ոլորտների ծառայողներին:
3.ըստ գործունեության ժամանակի գոյություն ունեն մշտական և ժամանակավոր նորմաներ: Մշտական նորմաները գործում են այնքան ժամանակ, մինչ համապատասխան իրավաստեղծ մարմինը կճանաչի նրանց ուժը կորցրած նորմաներ:
Ժամանակավոր իրավական նորմաները ընդունվում են որոշակի իրավիճակների պայմաններում և գործում են սահմանված ժամկետում պատերազմական,
տարերային աղետների և այլ ժամանակվա դեպքում:
4.ըստ կարգավորման առարկայի գոյություն ունեն տնտեսական,
սոցիալական, քաղաքական,
գույքային հարաբերությունները կարգավորող իրավական նորմաներ:
5.ըստ կարգավորման մեթոդի գոյություն ունեն իմպերատիվ և դիսպոզիտիվ հրամայական նորմաներ:
Իմպերատիվ իրավական նորմաներում նշվում է վարքագծի ստույգ կանոնը,
որին անշեղորեն պետք է հետևեն կարգավորվող հարաբերության սուբյեկտները:
Իմպերատիվ մեթոդի առանձնահատկությունն է հանդիսանում նաև այն, որ կարգավորվող հարաբերության սուբյեկտները ունեն տարբեր իրավական կարգավիճակ՝ նրանցից մեկը ընձեռնված է իշխանական լիազորություններով մյուս սուբյեկտի նկատմամբ:
Դիսպոզիտիվ մեթոդը իր հիպոթեզի միջոցով սահմանում է պահանջվող վարքագծի շրջանակները, որոնք կարող են ճշտվել, կոնկրետացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագրերի միջոցով:
Դիսպոզիտիվ մեթոդի դեպքում կարգավորվող հարաբերության սուբյեկտները գտնվում են իրավահավասար վիճակում:
Դիսպոզիտիվ մեթոդը բնորոշ է քաղաքացիական իրավունքին,
իմպերատիվը՝ քրեական իրավունքին:
6.ըստ իրավական ուժի գոյություն ունեն օրենքի նորմաներ և ենթաօրենսդրական ակտերի նորմաներ
7.ըստ բնույթի գոյություն ունեն նյութական և պրոցեսուալ իրավական նորմաներ: Նյութական իրավական նորմաները ընդգրկում են վարքագծի կանոնը:
Պրոցեսուալ իրավական նորմաները նախատեսում են նյութական,
իրավական նորմերի իրականացման մեխանիզմը:
Այդպիսիք հանդիսանում են դատաիրավական նորմաները:
8.ըստ դրսևորված կամքի և շահի գոյություն ունեն հանրային իրավական նորմաներ և մասնավոր:
Հանրային իրավական նորմաները դրսևորում են հանրային շահը: Մասնավոր իրավական նորմաները նախատեսում են մասնավոր շահը և գործում են մասնավոր ոլորտում:
9.ըստ իրավունքի ճյուղերի գոյություն ունեն քաղաքացիաիրավական,
քրեաիրավական և այլ ճյուղերին վերաբերող իրավական նորմաներ:
Իրավաստեղծումը և իրավագոյացումը
Ինչպես հայտնի է, իրավունքը
հանդիսանում է օբյեկտիվ երևույթ, որը դրսևորվում է օբյեկտիվ իրավունքում, սակայն իրավաստեղծումը
իրականացվում է մարդկանց կողմից: Իրավագոյացման պրոցեսը ընթանում է անկախ պետության
օրենսդրի կամքից և կրում է օբյեկտիվ բնույթ: Իրավագոյացումը իրենից ներկայացնում է
սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքում տեղի ունեցող, ընթացող պրոցես, որի արդյունքում
կայանում և ձևավորվում է իրավական նորմաները: Իրավագոյացումը ընդգրկում է հետևյալ կարևորագույն
փուլերը՝
1.Սոցիալ-տնտեսական զարգացման
ընթացքում հասարակական շահի գոյացումը
2.հասարակական շահի ըմբռնումը
առաջադիմական, սոցիալական ուժերի կողմից
3.հասարակական շահի արտացոլումը
հասարակական գիտակցության տարբեր ձևերի միջոցով
4.հասարակական շահի վերածումը,
վերափոխումը հասարակական անհրաժեշտության
5.հասարակական անհրաժեշտության
արտացոլումը իրավագիտակցության ոլորտ
6.իրավագիտակցության համապատասխան
կատեգորիայի ձևավորումը
7.հասարակական անհրաժեշտության
արտացոլումը պաշտոնական, հրապարակային իշխանության՝ պետական իրավագիտակցություն
8.իրավաստեղծ գործունեությունը,
որը իրականացվում է իրավասու պետական մարմինների կողմից և որի արդյունքում ընդունվում
է արդեն իսկ կայացած իրավական նորման
Այսպիսով, իրավագոյացման վերջին
և պարտադիր փուլը հանդիսանում է պետական իրավաստեղծ գործունեությունը: Իրավաստեղծ գործունեությունը
իրականացվում է երկու հիմնական ձևերով՝
1.սանկցիավորմամբ
2.անմիջական պետական պաշտոնական
գործունեությամբ
Սանկցիավորումը հանդիսանում
է իրավաստեղծման առաջին պատմական ձևը: Սանկցիավորումը բնութագրվում է որպես արդեն իսկ
գործող սոցիալական նորմայի պաշտոնական հավանությունը իրավասու պետական մարմնի կողմից,
որը ընձեռնում է նրան իրավական ուժ, համապարտադիր բնույթ:
Անմիջական իրավաստեղծ գործունեությունը
ընդգրկում է հետևյալ փուլերը՝
1.Իրավաստեղծման նախաձեռնության
դրսևորումը: Իրավաստեղծ նախաձեռնությունը իրենից ներկայացնում է այս կամ այն իրավաստեղծման
սուբյեկտին պատկանող իրավունքը՝ առաջարկելու որոշակի իրավական նորմայի ընդունումը:
2.ընդունվող իրավական նորմայի
նախագծի կազմումը
3.նախագծի քննարկումը և համաձայնեցումը
4.իրավական նորմայի ընդունումը
5.իրավական նորմայի հրապարակումը
Վերջինս ապահովում է իրավունքի
իմացության կանխավարկածը:
Իրավաստեղծման կարևորագույն
տեսակը համարվում է օրինաստեղծումը: Օրինաստեղծումը տարբերվում է իրավաստեղծման այլ
տեսակներից հետևյալ առանձնահատկություններով՝
1.Օրինաստեղծման սուբյեկտը կարող
է հանդիսանալ միմիայն պետության միակ օրենսդիրը (պառլամենտը) կամ հասարակությունը,
ժողովուրդը անմիջականորեն իմպերատիվ ռեֆերենդումի միջոցով (հանրաքվե):
2.Օրինաստեղծ գործունեության
միջոցով կարգավորվում են առաջնային, կարևորագույն հասարակական հարաբերությունները:
3.Օրինաստեղծ գործունեության
կարգը ունի լայն և կարևոր նշանակություն, որի պատճառով ամրապնդվում է սահմանադրորեն:
4.Օրինաստեղծման արդյունքում
ընդունվում են բարձրագույն իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտեր՝ օրենքներ:
Օրինաստեղծ գործունեությունը
ընդգրկում է հետևյալ փուլերը՝
1.Օրինաստեղծման նախաձեռնության
դրսևորումը
2.օրենքի նախագծի կազմումը
3.նախագծի քննարկումը և համաձայնեցումը
4.օրենքի ընդունումը
5.օրենքի հրապարակումը
Իրավաստեղծ գործունեության սկզբունքները
հանդիսանում են՝հումանիզմը, դեմոկրատիզմը, մարդու իրավունքների առաջնությունը, իրավահավասարությունը:
Իրավունքի ձև (աղբյուր)
Իրավունքի աղբյուր հասկացությունը հանդիսանում է բարդ կատեգորիա,
որն ընկալվում և մեկնաբանվում է երեք առումով՝
1.Իրավունքի աղբյուրը նյութական առումով,
որն իրենից ներկայացնում է սոցիալ-տնտեսական գործոնների ամբողջությունը,
կյանքի են կոչում իրավունքը:
2.Իրավունքի աղբյուրը գաղափարական առումով,
որն իր ներքո ընդգրկում է տնտեսական հիմնադրույթները, իրավական կոնցեպցիաները,
իրավագիտակցությունը, գաղափարները, նպաստում են իրավունքի կայացմանը:
3.Իրավական աղբյուրը իրավաբանական առումով իրենից ներկայացնում է իրավական նորմաների ամրապնդման նորմաները, եղանակները,
ձևերը
Այսպիսով,
իրավունքի աղբյուրը իրավաբանական առումով հանդիսանում է իրավունքի ձևը.
օրենքները, օրենսգրքերը,
սահմանադրությունը: Իրավունքի ձևը բնութագրվում է որպես այն միջոցների ամբողջությունը,
որոնց շնորհիվ ամրապնդվում և դրսևորվում է իրավական նորման:
Իրավունքի առաջին պատմական ձևը հանդիսացավ իրավական սովորույթը:
Վերջինս բնութագրվում է որպես այն ավանդույթը,
որը սանկցիավորվում է պետության կողմից: Նաև հանդիսանալով իրավունքի առաջին պատմական ձևը, իրավական սովորույթը հանդիսանում է իրավունքի ձև մինչ այժմ: Իրավական սովորույթը հանդիսացավ ավանդական իրավունքի սպեցիֆիկ ձևը:
Այն իրավունքը, որի սպեցիֆիկ ձևը հանդիսանում է իրավական սովորույթը,
կոչվում է սովորութային իրավունք:
Այն իրավունքը,
որը բաղկացած է իրավական սովորույթներից, կոչվում է սովորութային իրավունք:
Իրավական սովորույթը գործում է մինչ այժմ բոլոր իրավական համակարգերում:Սակայն սովորութային իրավունքը առանձնահատուկ տարածում է ստացել կրոնական,
մուսուլմանական և ավանդական իրավական համակարգերում: Իրավունքի երկրորդ պատմական ձևը հանդիսացավ դատական նախադեպը: Դատական նախադեպ կոչվում է որոշակի դատական ատյանի կողմից ընդունված վճիռը, որը հետագայում հիմք է հանդիսանում նմանատիպ գործերի վերաբերյալ վճիռ կայացնելիս: Դատական նախադեպը առանձնահատուկ տարածում է ստացել անգլո-սաքսոնական իրավական համակարգում (Անգլիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան և այլն):
Այն իրավունքը, որի բացարձակ ձևը հանդիսանում է դատական նախադեպը,
կոչվում է ընդհանուր իրավունք:
Ընդհանուր իրավունքի առկայության դեպքում պետական իրավաստեղծ գործունեության արդյունքը անվանվում է ապարատ: Իսկ պոզիտիվ իրավունքը կոչվում է ապարատուրային իրավունք:
Իրավունքի երրորդ պատմական ձևը հանդիսացավ նորմատիվ ակտը:
Նորմատիվ ակտը բնութագրվում է որպես պետական իրավաստեղծ մարմնի կողմից ընդունված պաշտոնական ակտ,
որի միջոցով ձևակերպվում է իրավական նորմայի ընդունումը, բովանդակության փոփոխումը և ուժի դադարեցումը:
Նորմատիվ ակտը ունի հետևյալ առանձնահատկությունները՝
1.Այն հանդիսանում է պետական իրավաստեղծման արդյունքը:
Այն իրենից ներկայացնում է իրավական նորմայի ամրապնդման և դրսևորման միջոց:
2.Իրավական նորման և նորմատիվ ակտը, բովանդակությունը և ձևը
3.Նորմատիվ ակտը կոչված է կարգավորելու կարևորագույն հասարակական հարաբերությունները
4.Նորմատիվ ակտը գործում է այնքան ժամանակ,
մինչև համապատասխան իրավաստեղծման մարմինը կճանաչի այն ուժը կորցրած,
որից հետո դադարում է նրա գործունեությունը:
5.Նորմատիվ ակտը գործում է անորոշ քանակով
6.Նորմատիվ ակտը չունի կոնկրետ հասցեատեր, այլ վերաբերում է բոլոր նրանց,
ովքեր գտնվում են նորմատիվ ակտում նախատեսված իրավիճակում:
7.Նորմատիվ ակտը ապահովվում է պետության կողմից հարկադրանքի, համոզման,
խրախուսման և այլ միջոցներով:
Բոլոր դեպքերում նորմատիվ ակտի իրականացումը երաշխավորվում է պետության կողմից:
8.Նորմատիվ ակտը հանդիսանում է Մայրցամաքային Եվրոպայի պետությունների կողմից ընդունված իրավունքի առանձնահատուկ ձև:
Եվրոպական պետությունների իրավական համակարգը կոչվում է ռոմանո-գերմանական իրավական համակարգ,
որի բացարձակ ձևը հանդիսանում է նշված նորմատիվ ակտը:
Այն իրավունքը, որն ընդգրկում է նորմատիվ ակտերը որպես պետական իրավաստեղծ գործունեության արդյունքը, կոչվում է պոզիտիվ իրավունք:
Օրենսդրություն հասկացությունը և կառուցվածքային տարրերը
Իրավագիտությունում
լայն տարածում է ստացել օրենսդրություն հասկացությունը, որը օգտագործվում է լայն և
նեղ իմաստով: Լայն առումով օրենսդրությունը ընդգրկում է ներպետական իրավաստեղծ մարմինների
կողմից ընդունված նորմատիվ ակտերը: Նեղ առումով օրենսդրություն հասկացությունը ընդգրկում
է բարձրագույն իշխանության և կառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը՝ օրենքները,
նախագահի նորմատիվ հրամանագրերը, կառավարության նորմատիվ ակտերը՝ որոշումները:
Օրենսդրությունը
իրենից ներկայացնում է նորմատիվ ակտերի ամբողջություն, որոնք գտնվում են միմյանց նկատմամբ
ուղղահայաց և հորիզոնական կապերի ներքո: Օրենսդրության համակարգում առաջնային տեղը
պատկանում է օրենքին:
Օրենքը բնութագրվում
է որպես առաջնային և կարևորագույն բնույթի նորմատիվ ակտ, որը ընդունվում է պետության
միակ օրենսդիրի կողմից հատուկ սահմանադրորեն սահմանված կարգով, որն ընձեռնված է բարձրագույն
իրավական ուժով և որի միջոցով կարգավորվում են կարևորագույն հասարակական հարաբերությունները:
Ինչպես բխում
է բնորոշումից՝ օրենքը տարբերվում է այլ նորմատիվ ակտերից հետևյալ առանձնահատկություններով՝
1.ընդունման
հատուկ սուբյեկտով, որը կարող է հանդիսանալ պետության բարձրագույն ներկայացուցչական
մարմինը՝ պառլամենտը
2.հատուկ սահմանադրորեն
սահմանված կարգով, որն, ունենալով հսկայական քաղաքական նշանակություն, սահմանվում է
պետության կարևորագույն օրենքում՝ սահմանադրությունում
3.կարգավորման
առանձնահատուկ օբյեկտ, որը հանդիսանում է առաջնային, համահասարակական, կարևորագույն
հարաբերությունները
4.բարձրագույն
իրավական ուժ, որը նշանակում է, որ բոլոր այլ նորմատիվ ակտերը հիմնվում են օրենքի վրա
և ուղղված են օրենքների պահանջների կատարմամբ, իրականացմամբ
Օրենքները
լինում են հետևյալ տեսակների՝
1.Սահմանադրություն,
որը հանդիսանում է պետության հիմնական օրենքը
2.օրենսգրքերը,
որոնք հանդիսանում են կոդիֆիկացված օրենքներ
3.ընթացիկ
օրենքներ
Ֆեդերատիվ
պետություններում գործում են ֆեդերալ օրենքները և ֆեդերալ բնույթի կոդիֆիկացված ակտերը:
Օրենսդրության հիերարխիկ համակարգում հաջորդ տեղը պատկանում է նախագահի նորմատիվ ակտերին՝
հրամանագրերին: Իրենց իրավական բնույթով նախագահի հրամանագրերը հանդիսանում են ենթաօրենսդրական
նորմատիվ ակտեր, որոնք միևնույն ժամանակ ընձեռնված են վերընթաց իրավական ուժով ի համեմատություն
այլ նորմատիվ ակտերի:
Հաջորդը հանդիսանում
են կառավարության նորմատիվ ակտերը՝ որոշումները: Սովորաբար կառավարությունը իր նորմատիվ
ակտերը ընդունում է որոշումների տեսքով, իսկ անհատական բնույթի ակտերը՝ կարգադրության
ձևով: Հաջորդը հանդիսանում են նախարարությունների նորմատիվ ակտերը՝ նախարարների հրամանները,
ինստրուկցիաները:
Նախարարների
հրամանները հանդիսանում են հատուկ բնույթի նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են հասարակական
պրակտիկայի հատուկ, կոնկրետ ոլորտը: Նորմատիվ ակտերի հիերարխիացում նվազագույն իրավական
ուժով ընձեռնված են տեղական պետական իշխանության և կառավարման մարմինների նորմատիվ
ակտերը, որոնք կոչվում են նորմատիվ որոշումներ:
Ժամանակակից
իրավունքի հումանիստական սկզբունքներից մեկը հանդիսանում է խստացնող օրենքի հետադարձ
ուժի բացակայությունը և մեղմացնող օրենքին հետադարձ ուժով ընձեռնումը:
Իրավունքի համակարգը
Իրավունքի
համակարգը բնութագրվում է որպես իրավական նորմերի օբյեկտիվորեն պայմանավորված միասնականությունը
և նրանց դասակարգումը ըստ տարբեր կառուցվածքային տարրերի: Իրավունքի համակարգը ձևավորվում
է օբյեկտիվորեն և կախված չէ օրենսդիրի կամքից: Իրավունքի համակարգի առաջնային տարրերն
են՝ իրավունքի ճյուղերը և իրավունքի ինստիտուտները: Իրավունքի ճյուղերի բաժանման հիմքում
ընկած են օբյեկտիվ չափանիշներ՝ իրավական կարգավորման առարկան, իրավական կարգավորման
մեթոդը:
Իրավական կարգավորման
առարկան հանդիսանում են հասարակական հարաբերությունների համապատասխան տարատեսակները,
որոնք ենթարկվում են իրավական կարգավորման: Իրավական կարգավորման առարկան նպաստում
է իրավական կարգավորման մեթոդի ընտրությանը: Իրավական կարգավորման մեթոդը այն միջոցների
ու եղանակների ամբողջությունն է, որոնց շնորհիվ և որոնց միջոցով իրականացվում է իրավական
կարգավորումը: Գոյություն ունեն իրավական կարգավորման 2 հիմնական մեթոդ՝
1.հետերոնոմիայի
(դրսից ազդու) մեթոդ, որը կոչվում է նաև իմպերատիվ մեթոդ
2.Ավտոնոմիայի
մեթոդ, որը անվանվում է նաև դիսպոզիտիվ մեթոդ
Կարգավորման
հետերոնոմիայի դեպքում կարգավորվող հարաբերության սուբյեկտները գտնվում են միմյանց
նկատմամբ ոչ հավասար, այլ տարբեր իրավական կարգավիճակում: Կարգավորվող հարաբերության
սուբյեկտներից մեկն օժտված է իշխանական լիազորություններով մյուս սուբյեկտի նկատմամբ:
Այս մեթոդով կարգավորվում են քրեաիրավական, վարչական, սահմանադրաիրավական հարաբերությունները:
Ավտոնոմիայի մեթոդի դեպքում հարաբերությունների կողմերն ունեն հավասար իրավական կարգավիճակ
և կապված են միմյանց հետ փոխադարձ իրավունքներով և համապատասխան պարտականություններով:
Ավտոնոմիայի մեթոդը գործում է քաղաքացիական իրավունքում և մասնավոր իրավունքի բոլոր
ճյուղերում: Իրավական նորմերի ամբողջությունը, որոնք բնութագրվում են միևնույն կարգավորման
առարկայով և կարգավորման մեթոդով, կազմում են «իրավունքի ճյուղ» հասկացությունը: Իրավունքի
ճյուղերն ընդգրկում են իրավունքի ինստիտուտներ: Իրավունքի ինստիտուտ կոչվում է իրավական
նորմերի սերտ միասնությունը, որի միջոցով իրավունքի միևնույն ճյուղի շրջանակում կարգավորվում
են համասեռ, նույնանման, նույնատիպ հասարակական հարաբերությունները: Օրինակ՝ սեփականության
ինստիտուտը՝ քաղաքացիական իրավունքում, պատժի ինստիտուտը՝ քրեական իրավունքում, վարձակալության
ինստիտուտը, հեղինակային իրավունքի ինստիտուտը՝ քաղաքացիական իրավունքում, ամուսնության
ինստիտուտը՝ ընտանեկան իրավունքում: Իրավունքի համակարգը ընդգրկում է նաև 2 կարևորագույն
կառուցվածքային տարրեր՝ նյութական իրավունքի ճյուղերը, պրոցեսուալ իրավունքի ճյուղերը:
Նյութական
իրավունքի ճյուղերն են՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, ընտանեկան
իրավունքի ճյուղերը: Պրոցեսուալ իրավունքի ճյուղերը հանդիսանում են նյութական իրավունքի
ճյուղերի իրականացման մեխանիզմը՝ քրեադատավարական, վարչադատավարական, քաղաքացիադատավարական
իրավունքի ճյուղեր, սահմանադրական արդարադատություն: Իրավունքի համակարգը հանդիսանում
է իրավունքի ներքին ձևը, որը դրսևորվում և ամրապնդվում է օրենսդրության համակարգի միջոցով:
Օրենսդրության համակարգը բնութագրվում է որպես տվյալ ազգային իրավունքում ընդգրկված
նորմատիվ ակտերի ամբողջությունը և նրանց միաժամանակյա բաժանումը ըստ օրենսդրության
տարբեր կառուցվածքային տարրերի: Օրենսդրության համակարգի ձևավորումը հիմնվում է իրավունքի
համակարգի վրա, սակայն կախված է նաև օրենսդիրի կամքից, որովհետև ելնում է նաև կառավարման
արդյունավետության ապահովման նկատառումներից: Այսպիսով, որքան մոտ է օրենսդրության
համակարգը իրավունքի համակարգին, այնքան օբյեկտիվ է նրա բնույթը: Օրենսդրության համակարգը
հանդիսանում է իրավունքի արտաքին ձևը:
Իրավագիտակցություն
Իրավագիտակցությունը
բնութագրվում է որպես հայացքների, գաղափարների, զգացմունքների, տրամադրությունների
ամբողջություն, որոնց միջոցով գնահատվում է հասարակության վերաբերմունքը գործող իրավունքի
և համակարգի նկատմամբ: Իրավագիտակցության մակարդակները լինում են՝
1.էմպիրիկ
կամ առօրյա իրավագիտակցություն, որը դրսևորվում է անընդմեջ հասարակության բոլոր անդամների
մոտ իրենց կենսագործունեության ընթացքում
2.իրավաբանների
իրավագիտակցությունը, որը դրսևորում է մասնագիտացված մոտեցում իրավական ոլորտի վերաբերյալ
3.դոկտրինալ,
բարձրաստիճան իրավագիտակցություն, որը դրսևորվում է տարաբնույթ իրավական տեսությունների
և նրանց վրա հիմնված իրավահասկացողության վրա:
Իրավագիտակցությունն
իրականացնում է հետևյալ ֆունկցիաները.
1.իրավունքի
գնահատման ֆունկցիա
2.իրավունքի
իմացաբանական ֆունկցիա
3.կարգավորիչ
ֆունկցիա, քանի որ ապահովվում է սոցիալական սուբյեկտների ուղղվածությունը դեպի օրինաչափ
վարքագիծ կամ իրավախախտում
4.կանխարգելման
ֆունկցիա
Իրավագիտակցությունն
ունի հսկայական ազդեցություն իրավաստեղծման, իրավաիրացման, օրինականության հաստատման,
դեմոկրատական ռեժիմի ապահովման և ժողովրդի սուվերենության իրացման գործում: Իրավագիտակցությունը
ազդում է նաև պետաիրավական ռեժիմի վրա:
Օրինականությունը և իրավակարգը
Օրինականությունը բարդ և բազմաբնույթ
երևույթ է: Իրավագիտությունում օրինականությունը ուսումնասիրվում է լայն առումով՝ որպես
գործունեության սկզբունք, ինչպես նաև վարքագծի մեթոդ: Օրինականությունը դիտարկվում
է 3 առումով՝
1.Լայն առումով օրինականությունը
ժողովրդավարական քաղաքական ռեժիմի հիմքն է, հասարակական պրակտիկայի իրավիճակ: Այս տեսանկյունից
օրինականությունը ընկալվում է որպես ռեժիմ՝ նեղ առումով:
2.Օրինականությունը պետական
մեխանիզմի, այսինքն՝ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության սկզբունք
է:
3.Օրինականությունը իրավունքի
բոլոր սուբյեկտների և պետական ու ոչ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների
և միավորումների, ինչպես նաև ֆիզիկական անձանց գործունեության անհրաժեշտ մեթոդ է:
Երեք մոտեցումները սերտորեն
փոխկապված են միմյանց հետ, որովհետև օրինականությունը հաստատվում է այն դեպքում, երբ
պետությունը՝ պետական իշխանության մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց գործունեության
ընթացքում ելնում են օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ճիշտ և անշեղ իրականացման
անհրաժեշտությունից: Օրինականությունը որպես հասարակական կյանքի իրավիճակ հնարավոր
է միայն այն դեպքում, երբ իրավունքի բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ քաղաքացիները իրենց
գործունեության ընթացքում հիմնվում են օրենքի պահանջների վրա: Այսպիսով, օրինականությունը
այն հասարակական իրավիճակն է, որի դեպքում հասարակական հարաբերությունների բոլոր սուբյեկտները
ճշգրտորեն և անշեղ կերպով իրականացնում են օրենքի պահանջները: Ժողովրդավարական ռեժիմն
ապահովվում է օրինականության պայմաններում: Օրինականության հակադիր վիճակն է կամայականությունը
և ապօրինությունը: Երբ իշխանությունը հրաժարվում է օրինականությունից, իրավունքը ձեռք
է բերում դեկլարատիվ բնույթ և դադարում է իրականացնել իր առաքելությունը որպես սոցիալական
կարգավորիչ: Միայն օրինականության պայմաններում է հնարավոր քաղաքացիական հասարակության
ձևավորումը և իրավական պետության կայացումը:
Օրինականությունը ենթադրում
է որոշակի անհրաժեշտ պայմաններ, որոնք կոչվում են օրինականության պահանջներ: Օրինականության
պահանջները սերտորեն փոխկապված են օրինականության սկզբունքների հետ: Օրինականության
սկզբունքներն են՝
1.օրինականության համապարտադիր
բնույթը
2.օրինականության համընդհանրությունը
3.պետության պարտավորությունը՝
ապահովելու դեմոկրատական ինստիտուտները, մարդու իրավունքներն ու ազատությունները և
սահմանափակելու պետության կամայականությունը
4.օրինականության հաջորդ սկզբունքը
օրինականության միասնականությունն է: Օրինականությունը կրում է միասնական բնույթ և
գործում է ողջ պետության տարածքում:
5.օրենքի գերակայությունը և
իրավունքի առաջնությունը
Օրինականության իրականացումը
հանգեցնում է իրավակարգի ձևավորմանը: Իրավակարգը հասարակական հարաբերություններում
ձևավորված կարգն է, որն առաջանում է օրենքների և ենթաօրենսդրական ակտերի իրականացման
արդյունքում: Իրավակարգը հանդիսանում է հասարակական կարգի բաղադրամասը, հասարակարգի
առաջնային և կարևորագույն տարրը:
Հասարակական կարգը իրենից ներկայացնում
է հասարակական հարաբերություններում գոյացած, սահմանված կարգը, որը ձևավորվում է բոլոր
սոցիալական նորմաների իրականացման արդյունքում: Իրավակարգը հանդիսանում է հասարակական
կարգի կայուն ու առավել պաշտպանված տարրը: Իրավակարգը, ըստ էության, իրենից ներկայացնում
է իրացված, նյութականացված օրինականություն: Այս երկու երևույթները հարաբերակցում են
ինչպես պատճառը և հետևանքը:
Իրավունքի իրացումը
Իրավունքի իրացումը իրենից ներկայացնում
է իրավունքի պահանջների իրականացումը և նրանց վերջնական մարմնավորումը հասարակական
հարաբերություններում իրավունքի սուբյեկտների գործունեության և վարքագծի միջոցով: Գոյություն
ունեն իրավունքի իրացման 4 ձև՝ իրավունքի պահպանումը, իրավունքի կատարումը, իրավունքի
օգտագործումը, իրավունքի կիրառումը:
Իրավունքի պահպանումը հանդիսանում
է իրավունքի իրացման այն ձևը, որի ընթացքում իրավունքի սուբյեկտները իրականացնում են
իրավունքի պահանջները պասիվ գործողությունների միջոցով, այսինքն՝ ձեռնպահ մնալով որոշակի
գործողությունների իրականացումով: Այս ձևով իրացվում են բոլոր արգելող նորմաները, օրինակ՝
քրեական իրավունքի նորմերը:
Իրավունքի կատարումը հանդիսանում
է իրացման նույն ձևը, որի ընթացքում իրավունքի սուբյեկտները իրականացնում են իրավական
նորմաների պահանջները ակտիվ գործողությունների միջոցով: Այս ձևով իրականացնում են դիսպոզիտիվ
նորմերը (լիազորող, քաղաքացիական նորմերը):
Իրավունքի իրացման երրորդ ձևը
հանդիսանում է իրավունքի օգտագործումը, որի ընթացքում իրավունքի սուբյեկտը կարող է
օգտագործել կամ չօգտագործել իրեն ընձեռնված իրավունքը (կրթության իրավունքը):
Իրավունքի իրացման հաջորդ ձևը
հանդիսանում է իրավունքի կիրառումը: Իրավունքի կիրառումը տարբերվում է իրավունքի իրացման
այլ ձևերից 2 էական հատկություններով՝
1.Իրավունքի իրացման սուբյեկտ
կարող է հանդիսանալ միայն իշխանական լիազորություններով ընձեռնված սուբյեկտը, այսինքն՝
պետական մարմինը և պաշտոնատար անձը: Իրավունքի իրացման այլ ձևերի սուբյեկտներ կարող
են հանդիսանալ իրավունքի բոլոր սուբյեկտները:
2.Իրավունքի կիրառման ձևով իրացվում
են մարդկանց առավել կարևոր իրավունքները և պարտականությունները: Իրավունքի կիրառումը
իր իրավական բնույթով հանդիսանում է ենթանորմատիվ, կոնկրետ անհատական իրավական կարգավորում:
Իրավունքի կիրառումը հանդիսանում է բարդ պրոցես, որը գտնվում է հետևյալ փուլերում՝
1.Տվյալ կոնկրետ հարաբերության,
կոնկրետ դեպքի բոլոր փաստացի հանգամանքների մանրակրկիտ վերլուծությունը
2.այլ իրավական նորմայի ընտրությունը,
որի միջոցով կարգավորվում է տվյալ հարաբերությունը
3.ընտրված իրավական նորմայի
մեկնաբանումը
4.կիրառման ակտի ընդունումը,
որի միջոցով կոնկրետ և սպառիչ կարգավորվում է տվյալ հասարակական հարաբերությունները
5.ընդունված կիրառման ակտի իրականացումը
Կիրառման ակտը իր իրավական բնույթով
հանդիսանում է ենթանորմատիվ կոնկրետ անհատական իրավաբանական ակտ: Որպեսզի ի հայտ բերենք
կիրառման ակտի առանձնահատկությունները, կարող ենք դիմել կոմպարատիլիստիկայի մեթոդին
համեմատելով այն նորմատիվ ակտի հետ:
1.Եթե նորմատիվ ակտը ունի համընդհանուր
բնույթ, ապա կիրառման ակտը կարգավորելով կոնկրետ հասարակական հարաբերությունը կրում
է կազուալ բնույթ
2.նորմատիվ ակտը գործում է անընդմեջ
և հնարավոր չէ կանխատեսել քանի անգամ այն կգործի, կիրականացվի նորմատիվ ակտի գործողությունը,
շարունակվում է այնքան, մինչև իրավաստեղծման համապատասխան սուբյեկտը կճանաչի այն ուժը
կորցրած ակտ: Կիրառման ակտը գործում է մեկ անգամ և իրացվելով կորցնում է իր իրավական
ուժը:
3.նորմատիվ ակտը չունի կոնկրետ
հասցեատեր, այն վերաբերում է բոլոր այն անձանց, որոնք գտնվում են նորմատիվ ակտում մատնանշվող
իրավիճակում
Կիրառական ակտը ընդունվում է
որոշակի կոնկրետ անձանց վերաբերյալ, ուստի և ունի կոնկրետ հասցեատերեր:
Որքան էլ զարգացած է օրենսդրությունը,
իրավունքը միևնույն է՝ հասարակական պրակտիկայի բարդ բազմաբնույթ իրավիճակը առաջացնում
է իրավական կարգավորման անհրաժեշտության համապատասխան նորմայի բացակայության դեպքում:
Այսպիսի իրավիճակները իրավագիտությունում անվանում են իրավունքի բացեր:
Իրավագիտությունում մշակվել
են իրավունքի բացերի լրացման 2 ձև՝ իրավունքի անալոգիան և օրենքի անալոգիան: Իրավունքի
անալոգիան հանդիսանում է իրավունքի բացի լրացման այն ձևը, երբ իրավունքով չնախատեսված
հասարակական հարաբերությունը կարգավորվում է համապատասխան իրավունքի ճյուղի և՛ սկզբունքով
և՛ ոգով: Իրավունքի բացի լրացման երկու ձևը հանդիսանում է օրենքի անալոգիան, որն իրենից
ներկայացնում է իրավունքի բացի լրացման այն ձևը, երբ որոշակի հասարակական հարաբերությունը,
որը չի կարգավորվում օրենսդրորեն, ենթարկվում է իրավական կարգավորման այն նորմայի միջոցով,
որը նախատեսում է համասեռ նմանատիպ հասարակական հարաբերության կարգավորում:
Անալոգիայի ինստիտուտը գործում
է մասնավոր իրավունքում և որոշակի դեպքերում հանրային իրավունքի որոշակի ճյուղերում.
գոյություն ունեն իրավունքի ճյուղեր, որտեղ արգելվում է անալոգիայի կիրառումը, այդպիսին
է քրեական իրավունքը, դատավարական իրավունքը:
Իրավական նորմերի մեկնաբանումը
Իրավունքի մեկնաբանումը իրենցից
ներկայացնում է այն իմաստի բովանդակության բացահայտումը, որը ներդրված է իրավական նորմայում
իրավաստեղծման սուբյեկտի կողմից: Իրավունքի մեկնաբանումը նպատակամղված է համապատասխան
իրավական նորմայի իմաստի, բովանդակության, ոգու բացահայտմանը:
Իրավունքի մեկնաբանումը հանդիսանում
է բարդ պրոցես, որը ընդգրկում է 2 կարևորագույն փուլ.
1.հանդիսանում է մտավոր պրոցես,
որի ընթացքում մեկնաբանման սուբյեկտը իր համար բացահայտում է այլ իմաստ, որը ներդրված
է իրավական նորմայում
2.մեկնաբանման երկրորդ փուլը
հանդիսանում է նորմայի, բացահայտված, պարզաբանված իմաստի պարզաբանումը այլ անձանց,
այլ սուբյեկտներին: Մեկնաբանման երկրորդ փուլը կոչվում է ինտերպրետացիա: Այսպիսով մեկնաբանումը
ընդգրկում է 2 փուլ և իրենից ներկայացնում է պարզաբանված նորմայի և բովանդակության
բացահայտումը այլ սուբյեկտներին: Մեկնաբանումը բաժանվում է տարատեսակների ըստ հետևյալ
չափանիշների՝ ըստ սուբյեկտների, ըստ միջոցների, ըստ ծավալի:
Ըստ մեկնաբանման սուբյեկտների
այն բաժանվում է պաշտոնական և ոչ պաշտոնական մեկնաբանման: Պաշտոնական մեկնաբանումը
իրականացվում է պաշտոնական լիազորությունով ընդունված սուբյեկտի՝ պետական մարմնի և
պաշտոնատար անձի կողմից: Պաշտոնական մեկնաբանումը կրում է պարտադիր բնույթ և օգտագործվում է իրավական նորմայում
կիրառման, իրացման բոլոր դեպքերում: Պաշտոնական մեկնաբանումը իր հերթին ընդգրկում է
2 հիմնական տարատեսակներ՝ աուտենտիկ և լեգալ: Աուտենտիկ մեկնաբանումը իրականացվում
է իրավաստեղծման համապատասխան սուբյեկտի կողմից, այսինքն՝ այն պետական մարմնի, որը
ընդունել է տվյալ իրավական նորման: Լեգալ մեկնաբանումը իրականացվում է այն պետական մարմնի կողմից, որը ընձեռնված է այդ իրավունքով
համապատասխան լիազորագրի, այսինքն՝ մեկնաբանման իրավունքը ընձեռնվում է այդ մարմնին
ըստ օրենքի: Այդպիսին են հանդիսանում օրենքների մեկնաբանումը կառավարության կողմից:
Ըստ սուբյեկտների մեկնաբանումը
լինում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ
պաշտոնական: Ոչ պաշտոնական մեկնաբանումը իրականացվում է բոլոր սուբյեկտների կողմից
և չի կրում պարտադիր բնույթ, այսինքն՝ հաշվի չի առնվում նորմայի կիրառման, օգտագործման
դեպքում: Ոչ պաշտոնական մեկնաբանումը բաժանվում է 3 տարատեսակների.
1.էմպիրիկ մեկնաբանումը, որն
իրականացվում է մարդկանց կողմից իրենց առօրյա կենսագործունեության ընթացքում
2.մասնագիտական մեկնաբանում,
որն իրականացվում է իրավաբանական միջոցով
3.դոկտրինալ, որն ունի մեծագույն
նշանակություն իրավունքի զարգացման և ուսումնասիրության հարցում
Մեկնաբանումը լինում է նաև նորմատիվ
և կազուալ: Նորմատիվ մեկնաբանումը հետազոտում, ուսումնասիրում, վերլուծության է ենթարկում
մեկնաբանվող նորման ամբողջականորեն: Մեկնաբանումը իրականացվում է կոնկրետ դեպքի, կոնկրետ
հարաբերական կապակցման վերաբերյալ: Կազուալ է օրինակ, իրավական նորմաների մեկնաբանումը
իրավունքի իրացման ընթացքում:
Մեկնաբանումը ըստ միջոցների
լինում է քերականական, տրամաբանական, սիստեմատիկ, պատմաքաղաքական և ֆունկցիոնալ: Քերականական
կամ լեզվի մեկնաբանման դեպքում մանրակրկիտ վերլուծության է ենթարկվում իրավական նորմայի
տեքստը: Այս դեպքում ուսումնասիրվում, բացահայտվում են տերմինների նշանակությունը,
կետադրական նշանների դերը իմաստի ըմբռնման հարցում, լեզվի քերականական կանոնները:
Տրամաբանական մեկնաբանումը իրականացվում
է ֆորմալ տրամաբանական օրենքների կիրառմամբ, որպեսզի մանրակրկիտ բացահայտվի և ներկայացվի
մեկնաբանվող նորմայի իմաստը և բովանդակությունը:
Իրավագիտությունում այս երկու
միջոցները հաճախ միավորվելով կոչվում են լեզվատրամաբանական մեկնաբանման միջոց: Այս
մեթոդը հաճախ կոչվում է դոգմատիկ մեթոդ: Իրավական պահանջը, ընդգրկված կարգադրանքը հանդիսանում
է իրավունքի դոգման, որի մեկնաբանմանը նպատակամղված է տվյալ մեկնաբանումը: Իրավունքի
դոգմա կոչվում է այն համալիր ամբողջական գիտելիքը, որը ի հայտ է գալիս գործող պոզիտիվ
իրավունքի ուսումնասիրության, վերլուծության և մեկնաբանման արդյունքում: Լեզվաբանական
կամ դոգմատիկ մեկնաբանության դեպքում քերականական լեզվաբանական անալիզի է ենթարկվում
մեկնաբանվող նորմայի տեքստը և տրամաբանությունը օրենքով կիրառմամբ: Բացահայտվում է
այն իմաստը, որը ներդրված է մեկնաբանվող նորմայում: Հաջորդ մեկնաբանման միջոցը հանդիսանում
է սիստեմատիկ մեկնաբանումը, որի դեպքում մեկնաբանվող նորմայի իմաստը և բովանդակությունը
բացահայտվում և ներկայացվում են ուսումնասիրելով այն որպես իրավունքի միասնական համակարգի
տարրը: Այս դեպքում անդրադառնում են այն բազմաթիվ նորմաներին, որոնց հետ փոխկապված
են մատնանշվող նորման ուղղահայաց և հորիզոնական կապերով:
Ըստ միջոցների մեկնաբանումը
լինում է նաև ֆունկցիոնալ, որի դեպքում մանրակրկիտ
ուսումնասիրվում է այն կոնկրետ հանգամանքները, կոնկրետ հարաբերության առանձնահատկությունները,
որոնց կարգավորմանն ուղղված է կոնկրետ նորման: Պատմական մեկնաբանումը որոշ աղբյուրներում
կոչվում է նաև պատմաքաղաքական մեկնաբանում: Այս դեպքում մանրակրկիտ վերլուծության են
ենթարկվում այն փաստացի հանգամանքները, որոնց առկայության դեպքում ընդունվել է մեկնաբանվող
նորման:
Մեկնաաբանումը ըստ ծավալի լինում
է սահմանափակ, ադեկվատ և տարածական: Սահմանափակ մեկնաբանության դեպքում սահմանափակվում
է այն իմաստը և բովանդակությունը, որը ներդրված է մեկնաբանվող նորմայում օրենսդիրի
կողմից: Այդպիսի մեկնաբանում իրականացվում է իրավունքի կիրառման ընթացքում կոնկրետ
դեպքի վերաբերյալ:
Տարածական մեկնաբանումը հանդիսանում
է մեկնաբանման այն տեսակը, որի դեպքում ընդլայնվում է մեկնաբանվող նորմայում ներդրված
իմաստը և բովանդակությունը: Այդպիսի մեկնաբանումը իրականացվում է, օրինակ, իրավունքի
բացի լրացման դեպքում օրենքի անալոգիայի միջոցով:
Եվ վերջին՝ ադեկվատ մեկնաբանումը
հանդիսանում է այն տարատեսակը, որի պարագայում մեկնաբանվող նորմայի բովանդակությունը
ոչ թե ընդլայնվում, սահմանափակվում է, այլ ներկայացվում է ադեկվատ:
Իրավահարաբերություններ
Այն հասարակական հարաբերությունները, որոնք կարգավորվում
են իրավական նորմերով, կոչվում են իրավահարաբերություն: Այն հասարակական հարաբերությունները,
որոնց կողմերը փոխկապակցված են սուբյեկտիվ իրավունքներով և իրավաբանական պարտականություններով,
կոչվում են իրավահարաբերություններ: Այն կարևորագույն հասարակական հարաբերությունները,
որոնք կարգավորվում են իրավական նորմաներով, որոնց կողմերը կապված են փոխադարձ իրավունքներով
և պարտականություններով, կոչվում են իրավահարաբերություններ, որոնք հանդիսանում են
հասարակական հարաբերություններ: Իրավահարաբերությունները ունեն հետևյալ առանձնահատկությունները՝
1.Նախատեսվում (կարգավորվում) է իրավական նորմայով: Սերտորեն
կապված են իրավական նորմայի հետ, առաջանում են իրավական նորմայի վրա
2.իրավահարաբերության կողմերը փոխկապված են միմյանց հետ իրավունքներով
և պարտականություններով (սուբյեկտիվ իրավունքներով և իրավաբանական պարտականություններով)
3.կրում են կամային բնույթ
4.պաշտպանվում են պետության կողմից
Իրավահարաբերության պարտադիր տարրերը հանդիսանում են՝
1.իրավահարաբերության կողմերը, որոնք կոչվում են իրավահարաբերության
սուբյեկտներ
2.իրավահարաբերության օբյեկտը
3.իրավահարաբերության բովանդակությունը
Իրավահարաբերության նշված տարրերը հանդիսանում են իրավահարաբերության
կազմը: Իրավահարաբերության սուբյեկտները հանդիսանում են իրավահարաբերության կողմերը,
որոնք ընձեռնված են իրավասուբյեկտիվությամբ: Իրավասուբյեկտները իրենցից ներկայացնում
են իրավունքի սուբյեկտի հնարավորությունը, հանդիսանում են իրավահարաբերության կողմը:
Իրավաունակությունը իրենից ներկայացնում է սուբյեկտի հնարավորությունը ունենալու իրավունքներ
և օրինական շահեր: Իրավաունակությանը ընձեռնված են իրավունքի բոլոր սուբյեկտները: Իրավաունակության
անձը ընձեռնվում է ծննդյան պահից, որը տևում է մինչ մահը:
Գործունակությունը իրենից ներկայացնում է իրավունքի սուբյեկտին
իր գործողություններով ձեռք բերելու իրավունքներ և պարտականություններ: Գործունակությունը
ենթադրում է օբյեկտիվ իրականության ադեկվատ և գնահատման հնարավորությունը: Գործունակ
կարող է լինել անձը, եթե կարող է վերահսկել իր գործողությունները և հաշիվ տալ իրեն
իր վարքագծի համար: Գործունակությունը պահանջում է նախ՝ որոշակի տարիք, երկրորդ՝ պարտադիր
է կախվածությունը բացակայության որևէ արատավոր երևույթներից (ալկոհոլիզմ և այլն): Եթե
իրավաունակությունը առաջանում է ծննդյան պահից, ապա գործունակությունը գոյանում է իրավասության
պահից (նորմալ տեխնիկական վիճակի դեպքում): Գործունակության սահմանափակումը կամ վերացումը
ճանաչելը կարող է իրականացվել դատարանի կողմից: Իրավաունակության և գործունակության
առկայությունը հանդիսանում է իրավասուբյեկտության հնարավորություն: Իրավահարաբերության
սուբյեկտներ կարող են հանդիսանալ իրավունքի բոլոր սուբյեկտները՝ իրավասուբյեկտության
առկայության դեպքում ֆիզիկական անձանց մոտ իրավաունակությունը և գործունակությունը
առաջանում են տարբեր ժամանակներում: Պետական մարմինների, կազմակերպությունների մոտ
իրավաունակությունը և գործունակությունը առաջանում են միաժամանակ, և հանդես են գալիս
որպես կոմպերենցիա: Իրավահարաբերության օբյեկտ հանդիսանում են նյութական և հոգևոր բարիքները,
որոնց կապակցությամբ առաջանում է իրավահարաբերությունը: Որոշ իրավագետներ բացի նշված
բարիքներից իրավահարաբերության օբյեկտ համարում են նաև այն գործողությունները, որոնք
իրականացվում են իրավահարաբերության սուբյեկտների կողմից, այդ բարիքների ձեռքբերման
նկատառումներով: Իրավահարաբերության բովանդակությունը հանդիսանում է իրավահարաբերության
կողմերի, սուբյեկտների իրավունքների և պարտականությունների ամբողջությունը: Իրավահարաբերության
կողմերի իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, այսինքն՝ սուբյեկտիվ իրավունքների
և իրավաբանական պարտականությունների ամբողջությունը հանդիսանում է իրավահարաբերության
բովանդակությունը իրավաբանական առումով:
Իրավահարաբերության բովանդակությունը նյութական առումով իրենից
ներկայացնում է իրավահարաբերության կողմերի այն փաստացի գործողությունները, վարքագիծը,
որոնք ուղղված են սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտականությունների իրականացմամբ:
Սուբյեկտիվ իրավունքը իրենից ներկայացնում է իրավահարաբերության
կողմի սուբյեկտին օրենքով ընձեռնված հնարավորությունը՝ պահանջելու իրավահարաբերության
երկրորդ կողմից համապատասխան գործողությունների իրականացումը իր շահի բավարարման նկատառումով:
Սուբյեկտիվ իրավունքը ընդգրկում է հետևյալ տարրերը՝
1.պահանջի իրավունքը, որը ներկայացվում է պարտավորված կողմին
համապատասխան գործողությունների իրականացման նկատառումով
2.իր գործողությունների անխոչընդոտ իրականացման հնարավորությունը
հանուն իր շահի
3.իրենից ներկայացնում է սուբյեկտի հնարավորությունը դիմելու
պետական հարկադրանքի մեխանիզմին իր պահանջի չկատարման դեպքում
Իրավաբանական պարտականությունը իրենից ներկայացնում է իրավահարաբերության կողմի օրենքով նախատեսված, պարտադրվող վարքագիծը, գործողությունները, որոնք անհրաժեշտ են սուբյեկտիվ իրավունքի բավարարման համար: Յուրաքանչյուր սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է իրավաբանական պարտականությունը: Իրավահարաբերությունները դասակարգվում են հետևյալ տարատեսակների՝
1.ըստ իրավական նորմայի բնույթի և կարգավորման միջոցի լինում են իրավապահպան և ռեգուլյատիվ
2.ըստ իրավունքի ճյուղի, որի նորմայով կարգավորվում է հարաբերությունը: Տարբերվում են քրեաիրավական, քաղաքացիաիրավական և այլ հարաբերություններ
3.ըստ կողմերի կապի լինում են պարզ և բարդ հարաբերություններ: Պարզ հանդիսանում են նրանք, որոնք ունեն 2 կողմ: Բարդ՝ որոնք որ ունեն պարտավորված և լիազորված անձանց շրջանակ
4.ըստ պարտավորված կողմերի որոշակիության չափի լինում են հարաբերական և բացարձակ: Հարաբերական իրավահարաբերություններում կոնկրետ նշվում է անձանց կազմը, ակնհայտ է նրանց որոշակիությունը: Բացարձակ իրավահարաբերությունների դեպքում պարտավորված կողմ համարվում են բոլորը, ովքեր կարող են խախտել իրավունքը: Պարտավորված հանդիսանում է անձանց անորոշ քանակը:
Այն փաստացի հանգամանքները, որոնց հետ օրենքը կապում է իրավահարաբերությունների
առաջացումը, փոփոխումը կամ դադարեցումը, կոչվում են իրավաբանական փաստեր: Իրավաբանական
փաստերը դասակարգվում են 2 հիմնական կատեգորիայի՝ իրադարձությունների, գործողությունների:
Իրադարձություններ հանդիսանում են այն փաստացի հանգամանքները,
որոնք առաջանում են անկախ մարդկային կամքից և նախատեսվում են օրենսդրորեն, որպես իրավահարաբերությունների
առաջացման, փոփոխման կամ դադարեցման հիմքեր: Իրադարձություններ հանդիսանում են տարերային
աղետը, մարդկային մահը և այն բոլոր հանգամանքները, որոնք առաջանում են անկախ առաջացած
հարաբերությունների կողմերի կամքից: Երկրորդ տարատեսակը հանդիսանում է գործողությունները:
Գործողություններ հանդիսանում են այն փաստացի հանգամանքները, որոնք գոյանում են կախված
մարդկային կամքից: Կրում են կամային բնույթ: Որոշակի գործողությունների համար անհրաժեշտ
են 2 կամ ավելի իրավաբանական փաստեր: Իրավաբանական փաստերի ամբողջությունը, որոնք անհրաժեշտ
են իրավահարաբերության առաջացման, փոփոխման կամ դադարեցման համար, կոչվում են փաստացի
կազմ: Փաստացի կազմերը լինում են 3 տեսակի՝
1.ազատ փաստացի կազմեր
2.կապված փաստացի կազմեր
3.խառը փաստացի կազմեր
Ազատ փաստացի կազմերի դեպքում չունի որևէ նշանակություն իրավաբանական
փաստերի գոյացման հերթականությունը: Օրինակ՝ կենսաթոշակ ստանալու համար որևէ դեր չի
իրականացնում համապատասխան տարիքին հասնելը կամ արածի անհրաժեշտ գոյացումը: Կապված
փաստացի կազմերի դեպքում իրավահարաբերության առաջացման, դադարեցման և փոփոխման հանդեպ
ունի մեծագույն նշանակության իրավաբանական փաստերի առաջացման հետևականությունը: Խառը
փաստացի կազմի հանգամանքներում որոշակի փուլում ունի մեծագույն նշանակություն իրավաբանական
փաստերի գոյացման հերթականությունը, որը կորցնում է իր նշանակությունը հաջորդ փուլերում:
Իրավական
կարգավորում
Իրավական կարգավորումը հանդիսանում
է սոցիալական կարգավորման կարևորագույն տարատեսակը: Իրավական կարգավորումը բնութագրվում
է որպես իրավունքի նպատակամղված ազդեցությունը հասարակական հարաբերությունների վրա
և նրա պահանջների կոնկրետ իրականացումը հասարակական պրակտիկայի ոլորտում սուբյեկտիվ
իրավունքների և իրավաբանական պարտականությունների իրականացման արդյունքում:
Իրավական կարգավորումը անցնում է
3 կարևորագույն փուլ՝
1.Իրավական նորմայի առաջացումը իրավաստեղծ
գործունեության միջոցով: Այս փուլը կարելի է բնութագրել որպես իրավաստեղծման փուլ,
որի արդյունքում ձևավորվում, առաջանում են իրավական նորմաները:
2.Իրավահարաբերությունների առաջացումը
կոնկրետ իրավական նորմաների հիման վրա, որոնց միջոցով կոնկրետացվում է իրավական նորմերի
ընդհանուր պահանջները վերածվելով օբյեկտիվ իրավունքից սուբյեկտիվ իրավունքի:
3.Ավարտական փուլ, որի միջոցով վերջնականորեն
իրացվում են սուբյեկտիվ իրավունքները և իրավաբանական պարտականությունները՝ մարմնավորելով
իրավունքի պահանջները հասարակական պրակտիկայում:
Իրավական կարգավորումը հանդիսանում
է սոցիալական կարգավորման կարևորագույն ձևը, որովհետև համահասարակական կարևորագույն
բնույթի հարաբերությունները նախատեսվում և կարգավորվում են իրավունքի միջոցով, ինչպես
նաև պաշտպանվում, ապահովվում, երաշխավորվում են պետության կողմից: Իրավական կարգավորման
անհրաժեշտությունը կյանքի է կոչում այն երևույթը, որը հայտնի է որպես իրավական կարգավորման
մեխանիզմ: Իրավական կարգավորման մեխանիզմը ներկայումս հանդիսանում է իրավունքի ընդհանուր
տեսության առաջնային և կարևորագույն կատեգորիան: Իրավական կարգավորման մեխանիզմը ընդգրկում
է բոլոր իրավական երևույթները ֆունկցիոնալ գործնական և դինամիկ վիճակում: Եթե ստատիկ
ինստիտուտները, օրինակ իրավական համակարգը ընդգրկում է բոլոր իրավական երևույթները,
կայուն ստատիկ վիճակում որպես ինստիտուտներ (ինստիտուցիոնալ վիճակում), ապա իրավական
կարգավորման մեխանիզմը ընդգրկում է բոլոր իրավական երևույթները գործող դինամիկ վիճակում
և ներկայացնում, մշակում է նրանց ֆունկցիոնալ բնութագրերը: Իրավական կարգավորման մեխանիզմը
բնութագրվում է որպես իրավական բոլոր երևույթների միասնական համակարգ, որոնց շնորհիվ
ապահովվում և իրականացվում է իրավական կարգավորումը:
Իրավական կարգավորման մեխանիզմում
ընդգրկվում են և՛ իրավագիտակցությունը, և՛ իրավագոյացումը, և՛ իրավաստեղծումը, և՛ իրավական
նորմաները, իրավահարաբերությունները՝ նրանց իրավաբանական և նյութական բովանդակությունը,
իրավաբանական փաստերը, ինչպես նաև իրավական գործողությունները և արարքները, որոնց միջոցով
ապահովվում և իրականացվում են սուբյեկտիվ իրավունքները և պարտականությունները: Իրավական
կարգավորման մեխանիզմը հանդիսանում է բարձր համակարգ, որի կազմում առանձնանում են
3 կարևորագույն ենթահամակարգեր: Յուրաքանչյուր ենթահամակարգ որպես առանձին տարր ընդգրկում
է իրավական կարգավորման ընթացքին համապատասխանող 3 կարևորագույն իրավական գործոնները՝
իրավական նորմաները, իրավահարաբերությունները և սուբյեկտիվ իրավունքներն ու իրավաբանական
պարտականությունները:
Այսպիսով, իրավական կարգավորման
մեխանիզմում առանձնանում են 3 կարևորագույն առաջնային տարրեր: Իրավական կարգավորման
մեխանիզմը հանդիսանալով բարդ և բարձրաստիճան համակարգ, ընդգրկում է 3 ենթահամակարգեր՝
1.Այն ենթահամակարգը, որտեղ ընդգրկվում
են իրավագոյացումը, իրավաստեղծումը, իրավագիտակցությունը և ամենաէական իրավական նորմաները:
Այսպիսով, առաջին ենթահամակարգում ընդգրկվում են իրավաստեղծմանը նախորդող և հաջորդող
բոլոր կարևորագույն իրավական երևույթները:
2.Այս ենթահամակարգում ընդգրկվում
են իրավաբանական փաստերը, իրավահարաբերությունները, իրավունքի իրացումը, իրավունքի
կիրառումը, իրավագիտակցությունը, օրինականությունը և իրավահարաբերությանը նախորդող
և զարգացող բոլոր իրավական երևույթները: Երկրորդ ենթահամակարգի կարևորագույն համակարգ
հանդիսանում են իրավահարաբերությունները:
3.Այս ենթահամակարգում ընդգրկվում
են սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտականությունների իրականացումը ապահովող
բոլոր փաստացի գործողությունները: Երկրորդ ենթահամակարգի կարևորագույն տարրերն են հանդիսանում
իրավաբանական պարտականությունները և սուբյեկտիվ իրավունքները:
Օրինականությունը, իրավագիտակցությունը
և իրավական մշակույթը ընդգրկվում են իրավական կարգավորման բոլոր փուլերում և իրավական
կարգավորման մեխանիզմի բոլոր ենթահամակարգերում: Օրինականությունը հանդիսանալով հասարակական
կյանքի իրավիճակ, զուգորդում է իրավական կարգավորման բոլոր փուլերը: Իրավագիտակցությունը
հանդիսանալով իրավական կարգավորման բոլոր փուլերի անհրաժեշտ տարրը, ապահովվում է իրավական
կարգավորման արդյունավետությունը: Իրավական մշակույթը հանդիսանում է հասարակական պրակտիկայի
այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ապահովվում է բոլոր գործընթացների, գործունեության
ընթացքը, իրավական հիմքի, պահանջների պլատֆորմի վրա: Իրավական մշակույթը պայմանականորեն
ընդգրկում է 3 տարր՝
1.Իրավագիտակցությունը, որը բարձր
մակարդակով ապահովում է նաև իրավական մշակույթի զարգացման աստիճանը
2.իրավական գործունեությունը, որն
իր հերթին բաժանվում է երկու տարատեսակի՝ տեսական իրավական գործունեություն և պրակտիկ
իրավական գործունեություն: Տեսական իրավական գործունեությունը ընդգրկում է իրավաբանական
գիտական միտքը, իրավաբանական կրթության դրվածքը, իրավահասկացողության ձևը: Պրակտիկ
իրավական գործունեությունը ընդգրկում է իրավակիրառ, իրավաիրացման արդյունավետությունը,
մարդու իրավունքների արդարության սկբունքների ապահովման աստիճանը:
3.Հանդիսանում է իրավական բոլոր
ակտերի մակարդակը, ընդ որում պոզիտիվ իրավունքի որակը, պոզիտիվ իրավունքի իրավական
բնույթը, իրավաիրացման ակտերի պայմանագրերի, գործարքների կազմելու մշակույթը, մակարդակը,
իրավակիրառ ակտերի որակը:
Իրավական մշակույթը ընդգրկում է
այս կառուցվածքային տարրը պայմանականորեն: Իրականում այն հանդիսանում է միասնական երևույթ,
որը կախված է իրավագիտակցության զարգացման աստիճանից: Իրավական մշակույթը սերտորեն
փոխկապված է համամարդկային մշակույթի հետ, հանդիսանում է նրա էական տարրը: Այն հասարակությունում,
որտեղ պետական իշխանության գործունեության սկզբունքը չի հանդիսանում օրինականությունը,
ընթանում է աստիճանական իրավունքի արժեզրկում: Այդ իրավիճակը խորանալով հանգեցնում
է իրավական նիհիլիզմի: Այդ պայմաններում սահմանվում է արտակարգ իրավիճակ հասարակական
պրակտիկայում, չեն ապահովվում մարդու արժանապատվությունը, հիմնական, թեև սահմանադրորեն
ապահովված իրավունքները և պարտականությունները: Սահմանվում է հասարակությանը բնորոշ
բոլոր բացասական արատավոր երևույթները: Այդ իրավիճակում տեղի է ունենում պետական իշխանության
տրանսգրեսիա: Պետությունը ձեռք է բերում կամայականալու լայն հնարավորություններ: Այս
ամենը խանգարում է սոցիալական զարգացումներին և հասարակական առաջընթացին՝ ազդելով նաև
հասարակական, տնտեսական, քաղաքական, հոգևոր ոլորտների վրա:
Ինչ վերաբերում է իրավական իդեալիզմ
հասկացությանը, ապա այս երևույթը արհեստականորեն անջատում է իրավական ոլորտը իր տնտեսական,
քաղաքական, արժեքային նախադրյալներից: Իրավական իդեալիզմը համարում է, որ կատարյալ
օրենքները ի վիճակի են կատարելագործելու հասարակությունը և սոցիալական պատը, իրականում
իրավունքը չի կարող գերազանցել հասարակության մակարդակը. այն համապատասխանում է տնտեսական,
սոցիալական, հոգևոր զարգացման աստիճանին: Եվրոպական ժողովածուների մենթալիտետը դրսևորում
է անհանդուրժողական վերաբերմունք հակաօրինականության և պետական կամայականության վրա:
Օրենսդրության համակարգումը
Օրենսդրության համակարգումը բնութագրվում է որպես գործող
նորմատիվ ակտերի ներքին և արտաքին վերամշակումը և վերամշակված նորմատիվ ակտերի տեղադրումը
օրենսդրության ժողովածուներում կամ նոր նորմատիվ ակտի ընդունումը որպես միասնական օրենք:
Օրենսդրության համակարգումը նպատակաուղղված է օրենսդրության վիճակի ապահովմանը: Օրենսդրության
համակարգման պրոցեսում ի հայտ են բերվում միմյանց հակասող իրավական նորմաները և արդեն
իսկ չգործող հնացած նորմատիվ ակտերը: Ի հայտ բերված թերությունները ներկայացվում են
համապատասխան իրավաստեղծ մարմիններին ազատելով օրենսդրությանը մղված, հակասող և կրկնվող
նորմատիվ ակտերից: Համակարգման արդյունքում օրենսդրությունը ձեռք է բերում ճկուն գործող
վիճակ՝ ապահովելով օրենքի իմացության պրեզումցիա:
Այսպիսով, օրենսդրության համակարգումը իրականացնում է հետևյալ
դերը.
1.ապահովվում է նորմատիվ ակտերի, այսինքն՝ օրենսդրության
լայն առումով գործող վիճակը
2.ազատելով օրենսդրությունը հնացած, միմյանց կրկնող, հակառակող
նորմատիվ ակտերից, ապահովում է նրա ճկունությունը և մատչելիությունը
3.նպաստում է օրինականության ռեժիմի ամրապնդմանը՝ ապահովելով
օրենքի իմացության պրեզումցիան
4.նպաստում է օրենսդրության, պոզիտիվ իրավունքի զարգացմանը
և կատարելագործմանը
Գոյություն ունեն օրենսդրության համակարգման կարևորագույն
3 ձև և ինկորպորացիայի 3 տեսակ: Օրենսդրության համակարգումը իրենից ներկայացնում է
այս գործոնները, որի արդյունքում օրենսդրությունը ենթարկվում է ներքին կամ արտաքին
վերամշակման, որից հետո կամ ընդունվում է որպես միասնական օրենք, կամ տեղադրվում է
օրենսդրության ժողովածուներում ըստ որոշակի սկզբունքի: Գոյություն ունեն օրենսդրության
համակարգման 3 տարբերակ.
1.Պաշտոնական համակարգում, որի դեպքում համակարգումը իրականացվում
է օրենսդիր կամ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի հանձնարարությունը, որից հետո
սանկցիավորվում է նրա կողմից: Տվյալ դեպքում օրենսդրության համակարգման արդյունքը՝
օրենսդրության ժողովածուն ենթարկվում է սանկցիավորման իրավասու իրավաստեղծ մարմնի կողմից,
և նրանում տեղադրված նորմատիվ ակտերը հանդես են գալիս որպես իրավունքի աղբյուր:
2.Օրենսդրության համակարգումը լինում է նաև պաշտոնական,կիսապաշտոնական:
3.Ոչ պաշտոնական համակարգումը իրականացնում է պրակտիկ իրավաբանների կամ գիտական նկատառումներով, և չունի ոչ պաշտոնական նշանակություն: Այս դեպքում օրենսդրության համակարգումը ձեռք է բերում տեղեկատվական նշանակություն և նպատակաուղղված է իրավական մշակույթի բարձրացմանը և կատարելագործմանը:
Գոյություն ունեն օրենսդրության համակարգման 3 ձև.
1.օրենսդրության ինկորպորացիա
2.օրենսդրության կոնսոլիդացիա
3.օրենսդրության կոդիֆիկացիա
Ինկորպորացիան հանդիսանում է օրենսդրության համակարգման ձևը, որի ընթացքում նորմատիվ ակտերը ենթարկվում են արտաքին վերամշակման, որից հետո տեղադրվում են օրենսդրության ժողովածուներում ըստ ժամանակագրական կամ սիստեմատիկ սկզբունքի: Արտաքին վերամշակում նշանակում է ակտերի խմբագրության բարելավումը, տերմինների կատարելագործումը և այլ փոփոխությունները, որոնք կրում են արտաքին բնույթ: Ինկորպորացիայի 3 տեսակները հանդիսանում են՝
1.Ժամանակագրական ինկորպորացիա, որի ընթացքում ակտերը վերամշակվելով արտաքնապես տեղադրվում է օրենսդրության ժողովածուներում ըստ ակտերի ընդունման ժամանակի
2.Սիստեմատիկ ինկորպորացիա, որի ընթացքում նորմատիվ ակտերը ենթարկվելով արտաքին վերամշակման, տեղադրվում են օրենսդրության սիստեմատիկ ժողովածուներում ըստ ակտերի կարգավորման առարկայի
3.Հանդիսանում է բարձրաստիճան ինկորպորացիա, որի ընթացքում ակտերը մինչ տեղադրվելը օրենսդրության սիստեմատիկ ժողովածուներում ենթարկվում են կանխապես կոնսոլիդացման և կոդիֆիկացման: Բարձրաստիճան սիստեմատիկ ինկորպորացիաների արդյունքը հանդիսանում է հավաք օրինացը:
Օրենսդրության համակարգման երկրորդ ձևը հանդիսանում է կոնսոլիդացիան: Կոնսոլիդացիայի իրականացման արդյունքում միևնույն հարցը կարգավորող նորմատիվ ակտերը միավորվում են մեկ ամբողջական նորմատիվ ակտում: Կոնսոլիդացիայի ընթացքում չի փոփոխվում այնտեղ միավորվող նորմատիվ ակտերի բնույթը և բովանդակությունը:
Իրավական կարգավորումը չի ենթարկվում փոփոխման՝ ուղղակիորեն իրականացվում է նոր խմբագրություն, որի միջոցով մեկ ակտով դրսևորվում է բազմաթիվ նորմատիվ ակտերի իրավական բնույթը և պահանջը: Կոնսոլիդացիան առանձնահատուկ տարածում է ստացել եվրոպական պետություններում, մասնավորապես Ֆրանսիայում: Կոնսոլիդացման արդյունքը այնտեղ կոչվում է պայմանականորեն մինի կոդեքս:
Օրենսդրության համակարգման երրորդ ձևը հանդիսանում է կոդիֆիկացիան: Կոդիֆիկացիայի ընթացքում բոլոր իրավական պահանջները վերանայվելով ընդունվում են որպես մեկ ամբողջական օրենք: Կոդիֆիկացիան հանդիսանում է օրինաստեղծման կարևորագույն ձևը: Ի տարբերություն համակարգման այլ ձևերի՝ կոդիֆիկացիայի արդյունքում նորմատիվ ակտերը ենթարկվում են ներքին վերամշակման և արդյունքում հանդես են գալիս որպես մեկ ամբողջական օրենք: Հավաք օրինացը հանդիսանում է օրենսդրության կարևորագույն աղբյուրը նորմատիվ ակտերի ժողովածուն իրենից ներկայացնելով գործող օրենսդրության կատարելագործման և արտացոլման կարևորագույն ձևը և միջոցը:
Իրավաբանական
տեխնիկա
Իրավաբանական տեխնիկան կոչված է
ապահովելու օրենքների և այլ նորմատիվ ակտերի արդյունավետությունը: Իրավաբանական տեխնիկայի
միջոցով իրականացվում են նորմատիվ ակտերի արդյունավետության ապահովման հետևյալ միջոցները՝
1.Ապահովվում են իրավաբանական ձևակերպումների
մատչելիություն, բնույթը, պարզությունը
2.ապահովում են նորմատիվ ակտերի
դրույթների տրամաբանական կապը
3.ապահովում են իրավաբանական հասկացությունների
և կատեգորիաների միասնությունը
4.ընդհանուր առմամբ կատարելագործում
են իրավական նորմերի նովելները
Այս խնդիրների լուծման համար իրականացվում
են իրավաբանական տեխնիկայի կանոնները և միջոցները, որոնք կիրառվում են նորմատիվ ակտերի
պատրաստման, ձևակերպման ընթացքում: Այսպիսով, կարելի է հետևյալ կերպ բնութագրել իրավաբանական
տեխնիկան: Իրավաբանական տեխնիկան իրենից ներկայացնում է կանոնի միջոցների ամբողջությունը,
որոնք կիրառվում են նորմատիվ ակտերի մշակման, ձևակերպման և համակարգման ընթացքում:
Իրավաբանական տեխնիկայի առաքելությունը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի պարզության,
մատչելիության և արդյունավետության ապահովումը: Իրավական տեխնիկայի օբյեկտը հանդիսանում
է նորմատիվ ակտի կամ այլ պաշտոնական ակտի տեքստը: Իրավաբանական տեխնիկայի մակարդակը
կախված է հասարակական, իրավական, մշակութային զարգացման աստիճանից: Իր հերթին իրավական
տեխնիկայի զարգացման համար հանդիսանում է իրավունքի էության չափանիշը: Իրավաբանական
տեխնիկայի միջոցները բազմաթիվ են և բազմաբնույթ: Նրա կարևորագույն պահանջները հանդիսանում
են՝ ստույգության բնույթը, մատչելիությունը, պարզության և իրավական կարգավորման լիարժեք
բնույթը:
2.Խիստ տրամաբանական կապի ապահովումը
նորմատիվ ակտի մասերի և նորմատիվ ակտերի միջև
3.իրավունքի բացերի, կրկնությունների
նվազեցումը նորմատիվ ակտերում և օրենսդրության համակարգում
4.Իրավաբանական հասկացությունների
պարզությունը, ստույգ բնույթը և բազմանշանակության վերացումը
5.նորմատիվ ակտերի տեքստի կոմպակտ
բնույթի ապահովումը
Իրավունքի կիրառմանը և իրավունքի
կիրառման ակտերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝ հիմնավորվածություն, օրինականության
պահանջը, նպատակահարմարության պահանջը:
Հիմնավորվածությունը ենթադրում է
եզրակացությունների, ամփոփումների իրականացումը միայն փաստերի հիման վրա: Օրինականությունը,
որը ներկայացվում է իրավունքի կիրառմանը, ընդգրկում է հետևյալ պահանջները՝
1.յուրիսդիկցիայի շրջանակների խիստ
պահպանումը
2.բոլոր պրոցեսուալ պահանջների կատարումը,
որոնք ուղղված են փաստերի ձեռքբերմանը և գործի ըստ էության լուծմանը, կարգավորմանը
Նպատակահարմարությունը պարտադրում
է որոշման կայացումը՝ ելնելով արդար սկզբունքից: Նպատակահարմարությունը մղված է խուսափելու
շատ անարդարացված մեղմ պատժից կամ չափազանց խիստ, չարդարացված պատժից:
Օրինաչափ վարքագիծ
Օրինաչափ վարքագիծը հանդիսանում է հատկապես անհրաժեշտ, անցանկալի
կամ թույլատրելի վարքագիծը, որը համապատասխանում է իրավական նորմաների պահանջներին:
Այն վարքագիծը, որը համապատասխանում է հասարակական շահերին և չի հակասում, այլ ելնում
է իրավական նորմերի պահանջներից, կոչվում է օրինաչափ վարքագիծ:
Օրինաչափ վարքագիծը ունի հետևյալ առանձնահատկությունները՝
1.Այն իրենից ներկայացնում է գործողություն, այսինքն՝ արտաքնապես
դրսևորված վարքագծի մտքերը: Կարծիքները, գաղափարները չեն հանդիսանում գործողություններ,
ուստի դրանք վարքագիծ են:
2.Օրինաչափ վարքագիծը իրենից ներկայացնում է կամային գործողություն
3.Օրինաչափ վարքագիծը հանդիսանում է սոցիալապես օգտակար վարքագիծ
4.Օրինաչափ վարքագիծը համապատասխանում է իրավական նորմերի,
այսինքն՝ իրավունքի ու օրենքի պահանջներին
Միայն նշված հատկանիշների առկայության դեպքում գործողությունը կարող է դիտվել, բնութագրվել որպես իրավաչափ արարք: Գոյություն ունեն իրավաչափ վարքագծի հետևյալ տեսակները՝
1.կարող են դրսևորվել որպես ակտիվ և պասիվ գործողություններ
2.սուբյեկտիվ կողմից իրավաչափ վարքագիծը լինում է անհատական և խմբային
3.ըստ իրավաբանական հետևանքների օրինականության առանձին իրավաբանական ակտերը, իրավաբանական ակտերն ու իրավաբանական գործողությունները ստեղծում են օբյեկտիվացված արդյունք, ձևավորում են իրավաբանական փաստերը
4.ըստ սուբյեկտիվ կողմի, այսինքն՝ ֆունկցիոնալ հատկանիշի, անձի վերաբերմունքի իր նկատմամբ, կարող է լինել՝
1.սոցիալապես ակտիվ գործողություն
2.օրինատարր վարքագիծ, որը դրսևորում է օրենքի պահանջների նկատմամբ հնազանդություն
3.կոնֆորմիստական, երբ սուբյեկտը անվերապահորեն վերաբերում է շրջապատի ոլորտին՝ աշխատելով արժանանալ հավանության նրա վարքագծին
4.հատուկ տեղ է զբաղեցնում մարգինալ վարքագիծը, որը չի խախտում իրավական նորմաները, սակայն ենթարկվում են հասարակական գնահատմանը
Իրավախախտում
և իրավական պատասխանատվություն
Այն վարքագիծը, որը հակասում է իրավական
նորմաներին, հասցնում է հասարակական վտանգ և կրում է կամային բնույթ, կոչվում է իրավախախտում:
Իրավախախտումը ունի հետևյալ առանձնահատկությունները.
1.կրում է կամային բնույթ
2.խախտում է իրավական նորման
3.իրականացվում է գործունակ սուբյեկտների
միջոցով
4.հանդիսանում է մեղավոր արարք,
ենթակա է մեղքի առկայությունը
5.առաջացնում է իրավական պատասխանատվություն
Իրավախախտումը բաղկացած է որոշակի
պարտադիր տարրերից, որոնց ամբողջությունը հանդիսանում է նրա կազմը: Իրավախախտման պարտադիր
տարրերն են՝
1.սուբյեկտները, որոնք հանդիսանում
են իրավախախտում թույլ տվող անձինք
2.օբյեկտը, որի դեմ ուղղված է իրավախախտումը
3.օբյեկտիվ կողմ, որը դրսևորվում
է որպես կատարված իրավախախտված արարք, որը իրենից ներկայացնում է հասարակական կտտանք
4.սուբյեկտիվ կողմ, որը բնութագրվում
է որպես իրավախախտողի վերաբերմունքը իր արարքի, այսինքն՝ իր մեղքի առկայությունը
Մեղքը լինում է երկու տեսակի՝ որպես
դիտավորություն և որպես անզգուշություն:
Դիտավորությունն էլ իր հերթին լինում
է երկու տեսակի՝ ուղղակի և անուղղակի դիտավորություն:
Իրավախախտումները բաժանվում են երկու
տեսակի՝ հանցագործություններ, զանցանքներ: Հանցագործություններն իրենցից ներկայացնում
են մեծագույն հասարակական վտանգ և խախտում են քրեական օրենսգրքի նորմերը:
Զանցանքները իրենցից ներկայացնում
են հասարակական վնաս, վտանգ և զուգորդվում են պոզիտիվ իրավունքի նորմաների խախտմամբ:
Գոյություն ունեն տուգանքների հետևյալ տեսակները՝
1.վարչական իրավախախտումներ, որոնք
նախատեսվում են վարչական օրենսդրությամբ
2.քաղաքացիական իրավախախտումներ
3.կարգապահական իրավախախտումներ,
որոնք ենթադրում են աշխատանքային օրենսդրություն և լոկալ նորմաների խախտում
Իրավական պատասխանատվությունը հանդիսանում
է պետական հարկադրանքի կիրառման չափը, իրականացվում է մեղավոր արարքի և իրավախախտման
դեպքում: Իրավական պատասխանատվությունը որպես հիմք ենթադրում է հետևյալ հատկանիշները՝
1.հակաօրինական արարք, այսինքն՝
օրենքի, իրավունքի խախտումը
2.մեղքի առկայությունը
3.հասարակական վտանգ և վնաս
Իրավական պատասխանատվությունը հանդիսանում
է պետական հարկադրանքի չափը, որը նախատեսում է իրավական նորմայի սանկցիան:
Իրավական համակարգը իրենից ներկայացնում
է իրավական բոլոր երևույթների ամբողջությունը, որոնք առկա են տվյալ հասարակությունում
և որոնց միջոցով ձևավորվում և կայանում է իրավական ոլորտը և դաշտը: Ի տարբերություն
իրավական կարգավորման մեխանիզմի, որտեղ ընդգրկվում են բոլոր իրավական երևույթները՝
գործնական, ֆունկցիոնալ, դինամիկ վիճակում, իրավական համակարգում նրանք ներկայացվում
են ինստիտուցիոնալ կարգավիճակում, այսինքն՝ որպես երևույթներ, ֆենոմեններ, ինստիտուտներ:
Իրավական համակարգում ընդգրկվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են իրավաբանական կարևորագույն
դոկտրինան, իրավագիտությունը, որոնք հանդիսանում են իրավական համակարգի տեսակներ, գաղափարական
հիմք:
Յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր
պետություն ունի իր յուրովի իրավական համակարգը, որը և հանդիսանում է ազգային իրավական
համակարգ, սակայն իրավագիտությունում իրավական համակարգերի համեմատման հիման վրա գոյացել
են այնպիսի հասկացություններ, որպիսիք են հանդիսանում իրավական ընտանիքները իրենց ողջ
հատկություններով, անխզելի տարրերով:
Առաջացել է նաև գիտություն, որը
հատուկ զբաղվում է իրավական համակարգերի, իրավական ընտանիքների ուսումնասիրությամբ՝
հիմնվելով կոմպարատիլիստիկայի մեթոդի վրա:
Իրավական համակարգերը դասակարգվում
են ըստ իրենց ընդհանուր հատկանիշների, հետևյալ տարատեսակների՝
1.ռոմանո-գերմանական կամ մայրցամաքային
Եվրոպայի իրավական համակարգ
Այս իրավական համակարգում իրավունքի
առաջնային, համատարած ձևը նորմատիվ ակտն է, գործում է նաև իրավական սովորույթը, և ոչ
մի դեպքում իրավաստեղծման աղբյուր չի հանդիսանում դատական գործունեությունը: Նոր պատմական
ժամանակաշրջանի իրավունքի վրա բացարձակ ազդեցություն է ունեցել բուրժուական հեղափոխությունից
հետո ընդունված քաղաքացիական օրենսգիրքը, որի կազմմանը մասնակցել է Նապոլեոնը:
2.Անգլո-սաքսոնական իրավական համակարգը,
որում մեծագույն դեր է զբաղեցնում դատական նախադեպը: Իրավունքում ստույգ առանձնացված
չեն իրավունքի ճյուղերը և մեծապես նշանակություն ունեն իրավական սովորույթները:
3.Մուսուլմանական և ընդհանուր առմամբ
կրոնական իրավական համակարգը որտեղ իրավունքի առաջնության աղբյուրը հանդիսանում է Սուրբ
գիրքը և կրոնական նորմաները:
4.Առանձնացվում է սոցիալիստական
իրավական համակարգը, որը ուղղակիորեն մոտ է ռոմանո-գերմանական իրավական համակարգին,
սակայն ունի իր առանձնահատկությունները:
5.Առանձնանում է նաև ավանդական իրավական
համակարգը, որը բնորոշ է հետամնաց, թերզարգացած հասարակություններին:
Օգտակար հղումներ
Comments
Post a Comment