Skip to main content

Posts

Showing posts from November, 2025

«Զանգեզուրի միջանցքով» դեպի թյուրքական աշխարհը. նեոպանթյուրքիզմի դրսևորումները

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում, Արցախում տարած հաղթանակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ, Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթում տեղ էին գտել բազմաթիվ թեզեր, որոնք առաջին հայացքից կապ չունեին բուն 44-օրյա պատերազմի հետ և ներկայացվում էին Թուրքիայի իշխանությունների պանթյուրքական օրակարգը: Դիմելով խորհրդանշական լեզվին՝ Էրդողանը ոչ միայն նշեց, որ այսօր փառավորվում են Էնվեր և Նուրի փաշաների հոգիները, այլև ակնարկեց տարածքային նոր նվաճումների մասին: Ինքնին խոսուն այս ելույթը հուշում էր, որ Թուրքիայի առջև դրված նպատակները չեն սահմանափակվում միայն Արցախով կամ Ադրբեջանով, այլ թիրախավորում են այլ տարածքներ՝ «Թյուրքական աշխարհը»: Ուստի պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո «միջանցքի» բացման համար մեկնարկած քարոզչական արշավի արդեն ամենասկզբում Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապի ապահովումից զատ հավասարապես կարևորվում էր այդ ծրագրի շնորհիվ «Թյուրքական աշխարհի» հետ կապվելու և այդպիսով այն միավորելու հնարավորությունը: Ժամանակակից թուրքական քաղաքական մշակույթում «Թյուրքական աշխարհ...

Քաղաքական պանթյուրքիզմի իրագործման լոգիստիկ-տնտեսական խայծը

  «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ աշխատանքը չի սահմանափակվում միայն քաղաքական և դիվանագիտական ջանքերով: 2021 թվականից ի վեր 2 երկրները նաև գործնական ու տեխնիկական աշխատանքներ են իրականացնում՝ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ցամաքային կապի ապահովման համար: Այդ աշխատանքներն ունեն մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնց շարքում առաջին հերթին պետք է նշել բուն ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծումը: Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքը Սյունիքով Նախիջևանին միացնող ճանապարհային ենթակառուցվածքի շինարարության ծրագրերի մասին հայտարարվեց 2021 թվականի հունվարի 11-ին, երբ Մոսկվայում ստորագրվեց հերթական եռակողմ հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, որում խոսվում էր նաև տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերակառուցման կամ նորերի կառուցման մասին, «որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով կատարվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև հավասարապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստա...

«Միջանցքի» բացումը՝ պետական քաղաքականություն, նախապայման և սպառնալիք

  Թուրքիայի և Ադրբեջանի մեդիա դաշտում անհրաժեշտ տեղեկատվական արշավին զուգահեռ «միջանցքի» թեմային սկսեց անդրադառնալ Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը: Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Նախիջևան-Ադրբեջան «միջանցքի» մասին առաջին հիշատակումը եղել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին: ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում նախագահ Էրդողանն ընդգծել էր «Ադրբեջան-Նախիջևան միջանցքի բացման» կարևորությունը: Հաջորդ օրը Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում Էրդողանը ևս մեկ անգամ անդրադարձավ «միջանցքին»՝ հայտարարելով, որ «ապահովվելու է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցային կապը և այդ նպատակով նոր ճանապարհ է կառուցվելու»: Օրեր անց իր մեկ այլ ելույթում Էրդողանը նշում է, որ «միջանցքի շնորհիվ Թուրքիան և Ադրբեջանը կհասնեն անխոչընդոտ ցամաքային կապի»: Հաջորդիվ իր բազմաթիվ ելույթներում նախագահ Էրդողանը պարբերաբար անդրադառնում է «միջանցքի» թեմային՝ դրա համար օգտագործելով տարբեր բնորոշումներ: Նախագահ Էրդողանից զատ «միջանցքի» թեմայով ...

«Զանգեզուրի միջանցքի»-ի սահմանների և պատմական ենթատեքստի թուրքական պատկերացումները

  Հետպատերազմական առաջին օրերին Ադրբեջան-Նախիջևան -Թուրքիա ցամաքային կապի և ընդհանուր սահմանի մասին թուրքական և ադրբեջանական հրապարակումներում այդ հաղորդակցային գիծը նկարագրելու համար օգտագործվում էին տարաբնույթ տերմիններ՝ «Միջանցք դեպի Բաքու», «Նախիջևանի միջանցք», «Զանգեզուրի գիծ», «Մեղրիի միջանցք», «Նախիջևան-Ադրբեջան միջանցք»: 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թուրք-ադրբեջանական խոսույթում ավելի հազվադեպ կարելի էր հանդիպել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, սակայն ավելի ուշ՝ 2021 թվականից սկսած, այն դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի թե՛ պետական, թե՛ հասարակական-քաղաքական խոսույթում կիրառվող հիմնական արտահայտությունը: «Զանգեզուրի միջանցք» անվան ընտրությունը և պաշտոնականացումը պատահական չեն, քանի որ ժամանակակից Թուրքիայում և Ադրբեջանում այն պարունակում է խոսույթային որոշակի իմաստներ և օգտագործվում է կոնկրետ համատեքստում: Մասնավորապես, թուրքական գիտական և քաղաքական ավանդույթում Սյունիքի մարզը ներկայացվում է որպես «թյուրքական Նախիջևանի» և Ադրբեջանի միջև գտնվող «պատմական թյուրքակա...

«Միջանցք» եզրույթի էվոլյուցիայի ժամանակագրությունը թուրքական ԶԼՄ-ներում

  ՀՀ տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի մասին առաջին խոսակցությունները հայտնվեցին 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում: 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, երբ դեռ ռազմաճակատի մեծ մասում իրավիճակը շարունակում էր գտնվել հայկական բանակի վերահսկողության ներքո, թուրք հայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի իշխող «ժողովրդական դաշինքի» անդամ հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հավատում եմ, որ անպայմանորեն տրորելու ենք օձի գլուխը: Այս զարգացումների համատեքստում պարտադիր պայման է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապվի Ադրբեջանի Հանրապետությանը, դա պատմական անհրաժեշտություն է, շուտափույթ մի կարիք. թերևս կարելի է ասել, որ կյանքի-մահվան հարց է: Այս միավորման արդյունքում որպես 1 ձայն, 1 շունչ, 1 սիրտ պայքար կմղվի թշնամու դեմ»: Պատերազմական օրերին թուրք գործչի կողմից արված այս հայտարարությունը մեծ ուշադրության չարժանացավ և ընկալվեց որպես հերթական քարոզչական դրվագ: Բահչելիի խոսքում չէր օգտագործվել «միջանցք» բառը: Ս...

ԽՍՀՄ փլուզումն ու սողացող պանթյուրքիզմի ակտիվացումը

  ԽՍՀՄ փլուզումից հետո, բնականաբար, Թուրքիան անմիջապես ակտիվացրեց իր քաղաքականությունը նախկին խորհրդային թյուրքալեզու պետությունների ու, առաջին հերթին, Ադրբեջանի նկատմամբ: Այդ քաղաքականության մեջ ակնհայտորեն գերիշխում էր պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որը դրսևորվում էր և՛ թուրքական պետական հռետորաբանության մեջ, և՛ իրականացվող քայլերում: Արցախյան առաջին պատերազմի տարիներին չկարողանալով բացահայտ միջամտել ռազմական գործողություններին՝ Թուրքիան իրականացնում էր ոչ միայն ուղիղ և անուղղակի ռազմական օգնություն Ադրբեջանին, այլև ձեռնարկում էր ստրատեգիական, լոգիստիկ ու խորհրդանշական իմաստ ունեցող քայլեր: Դրանց թվում կարևոր էր Թուրքիայի և Նախիջևանի միջև Արաքս գետի վրա 1991-1992 թվականներին կառուցված կամուրջը, որը պաշտոնապես անվանվում է «Հույսի կամուրջ», սակայն դրա համար լայնորեն կիրառվում է նաև «Կարոտի կամուրջ» ձևակերպումը: Ե՛վ պաշտոնական, և՛ ժողովրդի մեջ տարածված անվանումները՝ հույս, կարոտ, իրենց մեջ պարունակում են հստակ ենթատեքստ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարախոսական: 1992 թվականի ...

Պանթյուրքիզմն ընդդեմ հակապանթյուրքիզմի. հայ-ադրբեջանական քաղաքական պայքարը Սյունիքի համար 1920-1980-ական թվականներին

  ԽՍՀՄ գոյության տարիներին հայ-ադրբեջանական հարաբերություններն ունեին պասիվ բացասականից ակտիվ բացասականի՝ թշնամականի վերածվելու առնվազն մի քանի նախադրյալներ, որոնց մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում Սյունիքով Նախիջևանի հետ ցամաքային կապի հաստատման Խորհրդային Ադրբեջանի անթաքույց ձգտումը, որը թուրք-ադրբեջանական նախորդիվ չիրականացված ծրագրի հստակ շարունակությունն էր: ԽՍՀՄ ձևավորումից հետո Խորհրդային Ադրբեջանի քաղաքական բացահայտ և քողարկված օրակարգում արագ հայտնված և այսօր «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը դառնալու էր ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պրոբլեմատիկ հարցերից մեկը, այլև ձեռք էր բերելու միութենական նշանակություն, որին տարբեր փուլերում մասնակցելու էին Մոսկվայի կենտրոնական իշխանությունները: Խնդիրը, որն իրականում թուրք-ադրբեջանական տանդեմի նախորդ փուլում իրականացված հետևողական քայլերի կամ կիսատ մնացած տեղից շարունակելու ցանկությունն էր, ներկայացվում էր իբրև թե պարզ կոմունիկացիայի «անմեղ» ու տեխնիկական հարց. Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն առաջարկում էին Մեղրիո...

«Թյուրքական դարպաս»-ն ու «եռանկյունի գոտին»

  1920 թվականի վերջին քեմալա-բոլշևիկյան բանակցություններում Թուրքիան նպատակադրված էր ամրագրել նախորդող ամիսներին իր տարածքային ձեռքբերումները Հարավային Կովկասում և դարձյալ փորձել ստանալ Ադրբեջանի հետ ուղիղ ցամաքային կապ: Ընդ որում՝ այն դիտարկվում էր երկարաժամկետ հեռանկարում որպես ոչ միայն Ադրբեջանի, այլ ամբողջ թյուրքական աշխարհի հետ կապի ապահովման անհրաժեշտ պայման: Քեմալականները համոզված էին, որ բարենպաստ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում ամրագրված նույնիսկ նվազագույն ձեռքբերումը թույլ կտա նորից հավակնել թյուրքական աշխարհի վրա Թուրքիայի քաղաքական ազդեցության գոտու ձևավորմանը: Այս տրամաբանությունից ելնելով՝ Մոսկվայում բանակցություններ վարող թուրքական պատվիրակության ղեկավար Քեմալին ուղղված իր հրահանգում Մուստաֆա Քեմալը նշել էր. «Նախիջևանը թյուրքական դարպասն է: Այս հանգամանքը ուշադրության կենտրոնում պահելով՝ արե՛ք առավելագույնը»: Պահպանվել է նաև Ստալինի և Քեմալի միջև զրույցի արձանագրությունը, որը տեղի է ունեցել Մոսկվայում՝ բանակցությունների ընթացքում, և որում ի պատասխան Ստալին...