Skip to main content

Արտագնա տուրիզմի ոլորտում կիրառվող հիմնական տերմիններն ու բացատրությունները

 

Տուրիզմի տեսակները

1.Ներքին տուրիզմ

Տեղացիների կողմից սեփական երկրի սահմաններում իրականացվող ճանապարհորդություն: Օրինակ՝ Երևանի բնակիչը հանգստանում է Սևանում:

2.Ներգնա տուրիզմ

Օտարերկրացիների այցերը տվյալ երկիր: Օրինակ՝ ֆրանսիացի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան:

3.Արտագնա տուրիզմ

Տեղացիների կողմից մեկ այլ երկիր այցելություն: Օրինակ՝ հայաստանցին մեկնում է Դուբայ:

Տուր մենեջերի գործառույթները

Հաճախորդներին խորհրդատվություն տալ ուղղությունների, փաթեթների և գնային տարբերակների մասին

Անհրաժեշտ փաստաթղթերի (վիզա, ապահովագրություն) ձևակերպում

Ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում

Տրանսֆերների և էքսկուրսիաների կազմակերպում

Խնդիրների լուծում ճանապարհորդության ընթացքում

Հաճախորդի հետ կապի պահպանում նաև ճամփորդությունից հետո

Գործընկերների հետ աշխատանք

Կապ հաստատել և պահպանել միջազգային և տեղական գործընկերների հետ (տուր օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ)

Գների և պայմանների շուրջ բանակցություններ վարել

Փաթեթների և ակցիաների մշակում

Գործընկերներից ստացված տեղեկատվության և առաջարկների մշտական թարմացում

Լավ տուր մենեջերի աշխատանքը դա հաճախորդի համար ապահով և անխոչընդոտ կերպով հանգստի կազմակերպում է, հաճախորդի պահանջների և նախընտրությունների հիման վրա:

Տուրիզմի հիմնական հասկացություններ

Տուր օպերատոր

Տուր օպերատորը այն ընկերությունն է, որը ստեղծում և ձևավորում է ամբողջական տուրիստական փաթեթներ՝ ներառելով տրանսպորտ, հյուրանոց, էքսկուրսիաներ և այլ ծառայություններ: Նրանք աշխատում են ուղղակիորեն ծառայությունների մատակարարների հետ և առաջարկում պատրաստի փաթեթներ տուր գործակալություններին կամ հաճախորդներին:

Տուր գործակալ

Տուր գործակալը միջնորդ ընկերություն կամ մասնագետ է, ով վաճառում է տուր օպերատորների ստեղծած փաթեթները և առանձին ծառայություններ: Գործակալը հաճախորդին խորհրդատվություն է տալիս, ընտրում է համապատասխան փաթեթ և կազմակերպում է ամրագրումները:

B2B (Business to Business)

Տուրիզմում B2B մոդելը նշանակում է բիզնեսների միջև համագործակցություն, օրինակ՝ տուր օպերատորի և տուր գործակալի կամ հյուրանոցի և տուրիստական ընկերության միջև: Այս մոդելը նպատակ ունի մեծածախ վաճառքի և գործընկերային ցանցերի զարգացման:

B2C (Business to Consumer)

B2C մոդելը վերաբերում է բիզնեսի և վերջնական սպառողի (տուրիստի) ուղղակի կապին: Օրինակ՝ տուր գործակալությունը կամ օպերատորը ուղղակիորեն վաճառում է փաթեթը հաճախորդին՝ առանց միջնորդի:

DMC (Destination Management Company)

DMC-ն տեղային ընկերություն է, որը մասնագիտացած է կոնկրետ ուղղության տուրիստական ծառայությունների կառավարման և կազմակերպման մեջ: Նրանք ապահովում են էքսկուրսիաներ, տրանսֆերներ, միջոցառումներ, տեղային ուղեկցորդներ և այլ ծառայություններ, որոնք նպաստում են ճանապարհորդության հարմարավետ և անվտանգ իրականացմանը: Տուր գործակալությունները և օպերատորները հաճախ համագործակցում են DMC-ների հետ, որպեսզի ապահովեն բարձրորակ տեղային սպասարկում:

Տուրիստական տերմիններ

Սնունդ

RO- Room Only- տեղակայում հյուրանոցում առանց սննդի

BB- միայն նախաճաշ

HB- half board- կիսապանսիոն նախաճաշ և ճաշ (կամ ընթրիք)

FB- full board- լրիվ պանսիոն նախաճաշ, ճաշ, ընթրիք

All inclusive- ամեն ինչ ներառված է- սննդի տեսակը և հյուրանոցի տրամադրած ծառայությունները, ուտեստներ և տեղական խմիչք (այդ թվում նաև ալկոհոլային), հյուրանոցի տարածքում գտնվող ծառայությունների մեծ մասը անվճար է

UAL- ultra all inclusive- նախաճաշ, ուշ նախաճաշ, ճաշ, լանչ, ընթրիք (շվեդական սեղան), քաղցրավենիք, տարատեսակ խորտիկներ, տեղական և արտասահմանյան խմիչքների լայն ընտրանի: Ultra all inclusive համակարգով աշխատող հյուրանոցների մեծ մասը առաջարկում են հյուրերին տարբեր խոհանոցներից սնունդ:

A la carte restaurant- ռեստորան, որտեղ կարելի է պատվիրել ճաշացանկի ցանկացած ուտեստ

Համարի դիրք, տեսարան

Balcony- համար պատշգամբով

Beach front- համարն անմիջապես ափի մոտ է

City view- դեպի քաղաք նայող համար

Garden view- դեպի այգի նայող համար

Inside view- հյուրանոցի ներս նայող համարներ

Land view- դեպի շրջակայք նայող համարներ

Mountain view- դեպի լեռները նայող համար

Ocean view- դեպի օվկիանոս նայող համար

Park view- դեպի այգի նայող համար

Pool view- դեպի լողավազան նայող համար

Sea view- դեպի ծով նայող տեսարան

Համարի տեսակը

Single- մեկտեղանի համար

Double- երկտեղանի համար 1 երկտեղանի անկողնով

Deluxe- գրեթե suite, բայց ավելի թանկարժեք սպասարկումով

Double bed- մեծ մահճակալ

Triple- 3 տեղանի համար

Twin- երկտեղանի համար 2 առանձին անկողնով

Extra bed- լրացուցիչ անկողին

Family room- ընտանեկան համար

King size bed- թագավորական անկողին

Queen size bed- երկտեղանի համար

Connected room- 2 կից համարներ

Corner room-  անկյունային համար

Cottage- քոթեջ

Studio- ստուդիա, 1 սենյականոց համար հարմարավետ խոհանոցով

Suite- առավել բարձր հարմարավետություն ունեցող համար

Bedroom- ննջարան

Bungalow- կառույց՝ հիմնական շինությունից առանձնացված, տնակ

Այլ տերմիններ

Check in- հյուրանոց մուտք գործելու գործընթաց

Check out- հյուրանոցից դուրս գալու գործընթաց

Person, Pax- մարդ, անձ

Child- մինչև 12 տարեկան երեխա

Diving- սուզում ջրի տակ

Executive- ավելի բարձր հարմարավետություն ունեցող համար

First floor- առաջին հարկ

Ground floor- նկուղային հարկ

Honeymoon room- համար նորապսակների համար

Honeymoon suite- լյուքս համար նորապսակների համար

Reception- ընդունարան

Residence- առանձին վիլլաներ

Room service- սպասարկում համարում (պատվերով սնունդ և խմիչք ռեստորանից)

Sitting area- տարածք հանգստի համար, համարում մի մաս, որտեղ դրվում են ժուրնալի սեղան, երբեմն նաև բազկաթոռ

SPA- գեղեցկության սրահ, առողջարանային կենտրոն

Standard room- ստանդարտ համար

Թռիչքների հետ կապված հիմնական տերմիններ

Ռեգիստրացիա

Գործընթաց, որի ընթացքում ուղևորները հաստատում են իրենց մասնակցությունը թռիչքին, ստանում են տոմսի հաստատում և նստատեղի քարտ: Կարող է իրականացվել օդանավակայանում կամ օնլայն:

Չարտերային թռիչք

Հատուկ պատվերով կազմակերպված թռիչք, որը սովորաբար չի ընդգրկվում ավիաընկերության կանոնավոր ժամանակացույցում: Օգտագործվում է խմբային տուրերի, սեզոնային պահանջարկի կամ հատուկ միջոցառումների համար:

Կանոնավոր թռիչք

Թռիչք, որը իրականացվում է ավիաընկերության հաստատված ժամանակացույցի համաձայն՝ կրկնվող և կանխատեսելի օրերին և ժամերին:

Օվերբուքինգ

Երբ ավիաընկերությունը վաճառում է ավելի շատ տոմս, քան ինքնաթիռում առկա նստատեղերի քանակը, կանխատեսելով, որ որոշ ուղևորներ չեն ժամանի: Սա կարող է բերել տեղերի պակասի թռիչքի օրը:

Տրանսֆեր

Ուղևորի տեղափոխում մեկ օդանավակայանից մյուսը կամ մեկ ինքնաթիռից մյուսը՝ միջանկյալ կանգառի ժամանակ:

Տրանզիտ

Երբ ուղևորը մեկ երկրի օդանավակայանում սպասում է հաջորդ թռիչքին՝ առանց մուտք գործելու տվյալ երկրի տարածք:

Լեյովեր

Միջանկյալ կանգառ, որը կարող է տևել մի քանի ժամից մինչև 1 օր՝ հաջորդ թռիչքին սպասելու համար:

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...