Skip to main content

Խորհուրդներ այցեքարտի ձևավորման և տեսակների մասին

 

Կարող ենք վստահորեն ասել, որ առաջին այցեքարտերը ի հայտ են եկել ավելի քան 2500 տարի առաջ Չինաստանում։

Դրանք իրենցից ներկայացնում էին բարակ բամբուկե տախտակներ։ Այդ տախտակների վրա ուղղահայաց գրվում էր տեքստը, որում նշվում էր խնդրանք ներկայացնող կամ այցելություն կատարող անձը։ Մթա 3-րդ դարում բամբուկե տախտակները փոխարինվել են մետաքսից պատրաստված այցեքարտերով։

Բնականաբար, նման բացիկները չէին կարող համընդհանուր լինել, քանի որ դրանք պատրաստվում էին յուրաքանչյուր դեպքի համար անհատապես, և բացի այդ, դրանք բարձր արժեք ունեին։

Ավելի ուշ՝ 17-րդ դարի կեսերին, Ֆրանսիայում՝ Լյուդովիկոս 14-րդի օրոք, հայտնվեցին այցեքարտեր, որոնք ավելի նման էին ժամանակակից այցեքարտերին, պատրաստված էին ստվարաթղթից։ Ֆրանսիական արքունիքի շքեղությունը պատճառ դարձավ, որ աշխարհիկ էթիկետի մեջ ներմուծվի այցեքարտը։

Հետագայում սովորական ստվարաթղթե այցեքարտը վերածվել է գրաֆիկական արվեստի իսկական գլուխգործոցի և դարձել է հիանալի լրացում՝ տիրոջ փայլին, կոչմանը և դիրքին։

Ռուսաստանում առաջին այցեքարտերը հայտնվեցին Եկատերինա Մեծի օրոք։

Այցեքարտը կամ, ինչպես ժողովուրդն էր ասում՝ այցետոմսը, շարունակում էր մնալ ազնվական ծագում ունեցող անձանց բնորոշ հատկանիշը։ Ոչ բոլորին էր թույլատրվում այցեքարտ ունենալ։ Օրինակ, նույնիսկ շատ հարուստ ու հայտնի վաճառականը իրավունք չուներ ունենալ այցեքարտ։

Ժամանակի ընթացքում փոխվեց  վերաբերմունքը այցեքարտի նկատմամբ։

19-րդ դարի սկզբին հասարակության մեջ լայն տարածում գտան առավոտյան այցելությունները հարազատներին, ծանոթներին ու գործընկերներին։ Իսկ մոտավորապես 19-րդ դարի երկրորդ կեսին նման այցելությունները սովորություն դարձան։

Այցեքարտը նման այցելությունների անբաժանելի մասն էր։ Այսպիսով, այցեքարտը դառնում է աշխարհիկ էթիկետի մաս։ Այցեքարտերի ներկայացման կանոնների իմացությունը նույնքան կարևոր է, որքան դանակներ օգտագործելու իմացությունը։

Պատահական չէ, որ այցեքարտի անգլերեն անվանումը բառացի թարգմանությամբ հնչում է որպես «բիզնես քարտ» և նպաստում է գործարար կապերի զարգացմանը։

Ցավոք, հետհեղափոխական Ռուսաստանում այցեքարտերը երկար ժամանակ ընդհատակ անցան՝ որպես բուրժուազիայի մասունք։ Խորհրդային տարիներին այցեքարտերը շրջանառվում էին միայն դիվանագիտական և արտաքին տնտեսական գործունեության ոլորտներում։

Թե ինչպես և ինչու են օգտագործվում այցեքարտերը, խորհրդային ժամանակներում ապրող մարդու համար անհայտ ու անհասկանալի էր։

Այցեքարտերի էթիկետի վերածնունդը սկսվեց մեր երկրում ձեռնարկատիրական գործունեության զարգացմամբ՝ անցյալ դարի 80-ականների վերջին։ Այդ ժամանակ այցեքարտը կրկին իր տեղը սկսեց զբաղեցնել գործարար հաղորդակցության ոլորտում։ Այցեքարտը ընկերության իմիջի և նրա սեփականատիրոջ անձնական կերպարի բաղադրիչներից մեկն է։ Այն ոչ միայն անձի անհատական ոճի և ճաշակի արտահայտությունն է, այլ նաև ընկերության կորպորատիվ ինքնությունը։

Այցեքարտը պարտադիր հատկանիշ է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների հետ գործարար կապեր հաստատելիս, հատկապես առաջին հանդիպումների ժամանակ։

Որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Չինաստանը, Հոնկոնգը և Կորեան, այցեքարտերը փոխարինում են ցանկացած փաստաթղթի։

Օրինակ՝ Ճապոնիայում առանց այցեքարտի մարդն իրականում ոչինչ է որպես մարդ, քանի որ գործարար աշխարհում հայտնի է միայն այն ընկերությունը, որտեղ նա աշխատում է։ Այցեքարտով և նույնիսկ բաճկոնի ծայրին ընկերության կրծքանշանով նա անձնավորում է հենց ընկերությունը՝ անկախ նրանից, թե ընկերությունում ինչ պաշտոն է զբաղեցնում։

Ճապոնացու հետ լուրջ գործնական շփումները կարող են սկսվել միայն այն բանից հետո, երբ նրան տաք Ձեր այցեքարտը։

Ցավոք, շատերը պատշաճ ուշադրություն չեն դարձնում անձնական այցեքարտի առկայությանը և դրա ներկայացման կանոններին։

Ամերիկացի գործարար հաղորդակցության մասնագետ Լեյլ Լոուսենդը հետաքրքիր պատմություն է պատմել Ճապոնիա մեկնած ամերիկուհու սխալների մասին «Դեպի Տոկիո երկար թռիչքի ժամանակ հարմարավետ զգալու համար նա հագավ իր սիրելի նորաոճ ջինսերն ու բաճկոնը։ 14 ժամ անց Նարիտա օդանավակայանում նրան դիմավորեցին 4 անթերի հագնված պարոններ։ Ժպտալով և խոնարհվելով՝ նրանք նրան հանձնեցին իրենց այցեքարտերը։ Շնորհակալություն հայտնելով և հայացք նետելով այցեքարտերին, դրանք դրեց իր ջինսե տաբատի հետևի գրպանը։ Հետո նա հանեց իր այցեքարտը։ Որոշելով, որ օտարերկրացիների համար դժվար կլինի արտասանել իր լրիվ անունը՝ Ջերալդինա, որը տպված էր բացիկի վրա, նա վերևում գրել է «Ջերրի»։ Ջենթլմենները երկար ուսումնասիրեցին այցեքարտը և մի քանի անգամ նայեցին հակառակ կողմը։ Ջերրիի սխալը այցեքարտերի հանդեպ արհամարհական վերաբերմունքն էր։ Ասիայում մեծ ուշադրություն են դարձնում այցեքարտին, այն միշտ հանձնում և ընդունում են 2 ձեռքով, ընդգծված հարգանքով։ Բացի այդ, Ջերրին շատ արագ տեղավորեց իրեն հանձնված այցեքարտերը։

Ասիայում փորձում են զրույց սկսել՝ կարդալով այցեքարտի տեղեկատվությունը, իսկ զրուցակիցը պետք է խնամքով և հարգանքով տեղավորի իրեն հանձնված այցեքարտը։ Ջինսե տաբատի հետևի գրպանում այցեքարտ դնելը ծայրահեղ անհարգալից վերաբերմունքի նշան է։

Ջենթլմենները մի քանի անգամ շուռումուռ տվեցին Ջերրիի այցեքարտը՝ փորձելով հետևում ճապոներեն գտնել նրա անունը և ընկերության մասին տեղեկությունները, որոնցում նա աշխատում է։ Այցեքարտի հակառակ կողմը մաքուր էր։

Ջերրին չպետք է իր անունը գրեր այցեքարտի վրա։

Քրիստի Լին «Բիզնեսի օրենքներ» գրքում գրում է «Այցեքարտը բիզնեսի կարևոր մասն է։ Դա գովազդի արդյունավետ և էժան ձև է․․․ Քարտը ռազմավարական զենք է։ Այն նպաստում է բիզնեսի զարգացմանը։ «Ի՞նչ եք անում» հարցի պատասխանը պետք է լինի Ձեր գրպանում․․․»։

Այսօր գոյություն ունի այցեքարտերի 3 հիմնական տեսակ։

Անձնական՝ որպես կանոն նշվում է սեփականատիրոջ անունն ու ազգանունը։

Կոնտակտային հեռախոսահամարները, պաշտոնը և հասցեն միշտ չէ, որ նշված են, դրա անհրաժեշտությունը չկա։

Անձնական քարտը կարող է պարունակել տեղեկություններ սեփականատիրոջ պաշտոնի կամ գիտական աստիճանի մասին, օրինակ՝ տնտեսագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, գեներալ-մայոր։ Այս տվյալները նշվում են անվան և ազգանվան տակ և տպագրվում են փոքրատառերով։ Կարող է նշվել նաև այլ փոստային հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն։

Լրացուցիչ տեղեկությունները սովորաբար տպվում են մանր շրիֆտով՝ ստորին աջ անկյունում։ Արևմուտքում ընդունված է անձնական այցեքարտի վրա նշել ակումբի հասցեն։ Օրինակ՝ ներքևի ձախ անկյունում ակումբի հասցեն է, իսկ ներքևի աջ անկյունում՝ տան հասցեն։ Այսպիսով, ստանալով նման քարտ, մի զարմացեքանձնական քարտը հենց այդ պատճառով էլ կոչվում է անձնական, որը պարունակում է համապատասխան տեղեկատվություն դրա սեփականատիրոջ մասին։

Բիզնես քարտ, որի վրա նշվում է անունը, ազգանունը, պաշտոնը, ընկերության անվանումը և տվյալները։ Օգտագործվում է ընկերության ֆիրմային ոճը, լոգոն, որպես կանոն, նման այցեքարտը պատրաստվում է խիստ, բիզնես ոճով։

Կորպորատիվ քարտ, որի վրա չի նշվում անձի անունը, ազգանունը։ Նշվում է ընկերության գործունեության ոլորտը, ծառայությունների ցանկը, կոնտակտային համարները, կայքի հասցեն, բրենդինգը։ Նման այցեքարտի հիմնական նպատակը կարճ գովազդային տեղեկատվությունն է։ Կորպորատիվ այցեքարտերը հիմնականում պետք են գալիս ցուցահանդեսներին։ Հաճախ նման այցեքարտերը պատրաստվում են երկկողմանի կամ գրքույկի տեսքով։ Բացի այդ, կան նաև պաշտոնական անձանց ներկայացուցչական, ամուսնական քարտեր և այցեքարտեր։

Այցեքարտերի ձևավորման կանոններ

1․Գործարար աշխարհում այցեքարտերի կատարման համար շատ կոնկրետ պահանջներ կան։ Սովորական այցեքարտը հարթ ստվարաթղթի կտոր է։ Այցեքարտի չափերը կարող են փոքր-ինչ տարբեր լինել տարբեր երկրներումռուսական և հայկական քարտի ստանդարտը՝ 50x90 մմ, ամերիկյանը՝ 51x89 մմ, ճապոնականը՝ 55x91 մմ։

2Ընկերության անվանումը գրվում է ամբողջությամբ, որքան էլ այն երկար լինի, առանց հապավումների և ճիշտ այնպես, ինչպես գրանցված է հիմնադիր փաստաթղթերում։ Ծայրահեղ դեպքերում ընդունելի է ընդհանուր ընդունված «ընկերություն» անվանումը։

3Ազգանունը, անունը, հայրանունը գրվում են ամբողջությամբ։ Եթե անունը պետք է տպագրվի օտար լեզվով, իսկ հայրանունը նախատեսված չէ, ապա դուք կարող եք սահմանափակվել՝ նշելով հայրանունը մեկ մեծատառով։

Օրինակ, «Օլգա Իվանովնա Սվիրիդովան» անգլերեն տարբերակում այսպիսի տեսք կունենա՝ «Olga I. Sviridova»։ Գործարար էթիկետի որոշ խորհրդատուներ խորհուրդ են տալիս նման դեպքերում այցեքարտի վրա հայրանունը նշել ամբողջությամբ։

Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Բիզնեսը և էթիկան»

Comments

Popular posts from this blog

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...