Skip to main content

Posts

Showing posts from September, 2024

Աշխարհառազմավարական խաղացողներ և աշխարհաքաղաքական առանցքներ

  Աշխարհառազմավարական ակտիվ խաղացողներն այն պետություններն են, որոնք առկա աշխարհաքաղաքական դրությունը փոխելու համար ունեն սեփական սահմաններից դուրս իշխանություն, ազդեցություն գործադրելու բավարար ունակություն և ազգային կամք՝ ընդհուպ մինչև Ամերիկայի շահերի վրա ներգործությունը։ Աշխարհաքաղաքական առումով նրանք աչքի են ընկնում անկայունության մեծ ներուժով կամ նախատրամադրվածությամբ։ Անկախ այնպիսի պատճառներից, ինչպիսիք են՝ ազգային վսեմության ձգտումը, գաղափարական իրացվելիությունը, կրոնական մեսիականությունը կամ տնտեսական վերելքը, որոշ պետություններ իրապես ձգտում են հասնել տարածաշրջանային գերիշխանության կամ աշխարհի մակարդակով էական դիրք ունենալ։ Նրանց շարժառիթները խորը արմատներ ունեն և բավականին բարդ են, և լավագույնս բացատրվում են Ռոբերտ Բրաունինգի բնորոշմամբ ․ « ․․․ Մարդու՝ ինչ-որ բանի հասնելու կարողությունը պետք է գերազանցի այդ բանը ձեռքում բռնելու ունակությանը, այլապես ինչի՞ համար է երկինքը»։ Այդպիսով նրանք հանգամանորեն հաշվարկում են Ամերիկայի կարողությունը, ուրվագծում են այն սահմանները, ...

Աշխարհաքաղաքականություն և աշխարհառազմավարություն

  Ամերիկայի գլոբալ գերակայության իրացման ընթացքում պետք է հաշվի առնել այն նուրբ փաստը, որ քաղաքական աշխարհագրությունը միջազգային հարաբերություններում սկզբունքային նշանակություն ունի։ Ասում են՝ Նապոլեոնը մի առիթով ասել է՝ եթե տիրապետում ես երկրի աշխարհագրությանը, ապա գիտես նաև այդ երկրի արտաքին քաղաքականությունը։ Սակայն «քաղաքական աշխարհագրություն» հասկացության մեր ընկալումները պետք է հարմարեցվեն ուժային նոր իրողություններին։ Միջազգային հարաբերությունների պատմության մեծ մասում քաղաքական հակամարտությունները սևեռված են եղել տարածքի նկատմամբ հսկողության խնդրի վրա։ Ազգայնականության ի հայտ գալուց ի վեր արյունալի պատերազմների մեծ մասի պատճառը կա՛մ նոր տարածքներ գրավելուն ուղղված սեփական ազգայնական ձգտումները բավարարելն էր, կա՛մ էլ ազգային կորստի զգացումը՝ պայմանավորված «սրբազան» հողերի կորուստներով։ Չափազանցություն չի լինի ասելը, որ տարածքային հրամայականն ազգ-պետության վարքագիծը կառավարող հիմնական խթանն էր։ Կայսրությունները ևս ստեղծվում էին հանգամանորեն մտածված նվաճումներով ու կենսական ...

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները

  Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն ունեն յուրահատուկ պատմական ջերմ հարաբերություններ։ ԱՄՆ անկախություն ձեռք բերելու ճանապարհին բախվելով գաղութարարությանը և կայսերականությանը՝ արժանացել էր Ֆրանսիայի աջակցությանը։ 1778 թվականին երկու երկրների միջև ստորագրվել է դաշնակցային պայմանագիր, ինչն ամրապնդվել է ժողովուրդների բարեկամությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի ընդգծվեց պետությունների ջերմ հարաբերությունները, երբ Գերմանիան կարողացել էր օկուպացնել Ֆրանսիան՝ այնտեղ գործող թուլակամ ռեժիմի պատճառով, որն ունակ չէր պաշտպանելու Ֆրանսիայի տարածքային ամբողջականությունը՝ Եվրոպային առերեսված մարտահրավերների ժամանակ։ «Ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն»-ից Էդուարդ Դալադիեն, իսկ հետագայում «Դեմոկրատական դաշինք»-ից Պոլ Ռեյնոն չկարողացան դժվարին ժամանակներում ապահովել Ֆրանսիայի անվտանգությունը և ստիպված եղան կարճ ժամանակահատվածում հանձնվելով լքել Ֆրանսիան՝ բռնելով Լոնդոնի ուղին (Եվրոպայի օկուպացված պետությունների ղեկավարները սովորաբար պարտությունից հետո տեղափոխվում էին Լոնդոն, ա...

ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունները

  Միացյալ Նահանգների և Գերմանիայի հարաբերությունները «անցել են» անհարթ ճանապարհ, դրանք դաշնակցային մակարդակի հասան երկարատև և բարդ ուղի անցնելով, հատկապես երբ պատերազմող կողմեր էին թե՛ առաջին, թե՛ երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Առաջին աշխարհամարտի մեկնարկին Միացյալ Նահանգները հետամուտ էր հիմնադիր հայրերի կողմից կանխորոշված իզոլյացիոնիստական արտաքին քաղաքականությանը և բացարձակապես չէր ցանկանում միջամտել միջեվրոպական պատերազմին (սովետական պատմագրությունը պնդում է, որ Միացյալ Նահանգների տնտեսական կարողությունները այս ընթացքում էականորեն աճեցին, իսկ պատերազմի ընթացքում ձևավորված պայմանները նպաստավոր էին ամերիկյան բիզնեսի և մոնոպոլիստների շահերի համար)։ Նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմամբ Միացյալ Նահանգները պատերազմին միջամտեց 1917 թվականին։ Կարևորագույն նպատակը նոր աշխարհակարգի ձևավորումն էր, ինչը պետք է իրականանար նոր Ազգերի լիգայի միջոցով։ Վիլսոնը պնդում էր, որ «գերմանացի ագրեսորների» հետ կոմպրոմիսներ և խաղաղություն հնարավոր չէ։ Պատերազմի ավարտից հետո, երբ գերմանական...

ԱՄՆ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ

  Միացյալ Նահանգները և Ռուսաստանը մշտապես ունեցել են աշխարհաքաղաքական և գաղափարական սուր հակասություններ։ Առաջին մեծագույն հակամարտությունը այս երկու տերությունների միջև եղել է առաջին համաշխարհային պատերազմի ավարտին և հաջորդող մի քանի տարիներին, երբ 1917 թվականին Պետրոգրադ քաղաքում Լենինը մեկնարկեց բոլշևիկյան հեղափոխությունը։ Չնայած Միացյալ Նահանգների, Բրիտանական կայսրության և արևմտյան այլ տերությունների ջանքերին՝ Լենինին հաջողվեց Ռուսաստանում իրականացնել բոլշևիկյան հեղաշրջում՝ նաև ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող բազմաթիվ այլ երկրներում։ Բոլշևիկները կարողացան հաղթել Ռուսական կայսրության քաղաքացիական պատերազմում՝ պարտության մատնելով սպիտակգվարդիականներին, ցարական բանակի գեներալ Դենիկինին և ադմիրալ Կոլչակին։ Իրավամբ նոր ձևավորված բոլշևիկյան կառավարության մեծագույն հաջողությունն էր հաղթելը նման ծանր ճնշման ներքո։ Եվ Վլադիմիր Լենինին օբեկտիվորեն կարելի է դասել պատմության մեծագույն քաղաքական գործիչների շարքում (անկախ գաղափարական տեսակետներից)։ Բոլշիկյան Ռուսաստանի ձև...

ԱՄՆ հարաբերությունները Ուկրաինայի հետ

  Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հարաբերությունները ռուս-ուկրաինական պատերազմից հետո ավելի ջերմացան և արևմտյան երկրները սկսեցին Ուկրաինային օժանդակել ռազմական և ֆինանսական միջոցներով։ Ուկրաինային աջակցելու առումով Միացյալ Նահանգները առաջինն էր, հաջորդը Միացյալ Թագավորությունը և Լեհաստանն էին, որոնք մշտապես ունեցել են հակառուսական տրամադրություններ և Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցելը համարում են բարոյական և աշխարհաքաղաքական պարտք։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ 1991 թվականին Ուկրաինան հռչակեց անկախություն, Ռուսաստանը մշտապես կիրառելով իր զինանոցում գտնվող միջոցները, փորձում էր Ուկրաինային կախման մեջ պահել։ 2010 թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստիպված էր ռուսական ճնշումների ներքո գնալ զիջումների՝ համաձայնելով Սևաստոպոլում գտնվող ռուսական ռազմածովային բազայի ժամկետը 25 տարով երկարաձգելուն։ Տարիներ անց Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Ղրիմը և ռուս-ուկրաինական հարաբերությունները վերջնականապես սրվեցին, հետագայում կոնֆլիկտը ընդարձակվեց, երբ Ուկրաինայի արևելյան շր...

Անգլո-ամերիկյան հարաբերությունները

  ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները ընդունված է համարել «յուրահատուկ հարաբերություններ» ․ այն առաջին անգամ հնչել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից՝ իր հայտնի ֆուլտոնյան՝ «Երկաթյա վարագույր» ելույթում, ըստ էության, մարտահրավեր նետելով Սովետական Միությանը՝ միավորվելու կոչ անելով «ազատ աշխարհի» երկրներին ․ «Սա հանդիսավոր պահ է ամերիկյան ժողովրդավարության համար, որովհետև գերակայելու առաջնահերթությունից զատ ավելանում է ապագայի հանդեպ ակնածանք ներշնչող պատասխանատվություն»։ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները տարիների ընթացքում թշնամանքից վերափոխվեցին դաշինքի և եթե 18-րդ դարում ԱՄՆ ժողովուրդը պայքարում էր Բրիտանական կայսրության դեմ, ապա 20-րդ դարում երեք անգամ միավորվել են մի գաղափարի շուրջ՝ արևմուտքում ապահովելով խոշոր կոնսոլիդացիա (առաջին համաշխարհային պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, սառը պատերազմ)։ Անգլո-ամերիկյան հարաբերություններին ակնածանքով և ավելի բարձր մակարդակի նպատակաուղղելու գործում Չերչիլը մեծագույն ավանդ ուներ, այդ խնդրում էական գործո...

Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում

  Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները չի վարում հետևողական ինտերվենցիոնիստական քաղաքականություն, այստեղ ամերիկացիները ապավինում են փափուկ, և ոչ թե կոշտ ուժին։ Տեսանելի ապագայում Միացյալ Նահանգների հետ դաշնակցային մակարդակի հարաբերություններ ունենալու հնարավորություն այս տարածաշրջանում թերևս ունի միայն Վրաստանը։ 2003 թվականի նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունը» ստեղծեց նշանակալի հնարավորություններ՝ արտաքին քաղաքական կողմնորոշումը անշրջելիորեն դեպի արևմուտք ուղղելու համար։ Վրաստանում Շևարդնաձեի ռեժիմին փոխարինելու եկավ նախկին արդարադատության նախարար Միխեիլ Սաակաշվիլին, և ի տարբերություն Շևարդնաձեի (ով նախկինում ղեկավարում էր սովետական Վրաստանը , իսկ հետագայում զբաղեցրեց Սովետական Միության արտգործնախարարի պաշտոնը ։ Այդ տարիներին Ադրբեջանում իշխանության էր եկել նույնպես սովետական նախկին չինովնիկ՝ Հեյդար Ալիևը։ Հայաստանում նույնպես սպասվում էր, որ 1974-1988 թվականներին Սովետական Հայաստանը ղեկավարած Կարեն Դեմիրճյանը իշխանության կգա, բայց դա տեղի չունեցավ) աչք...