Skip to main content

ԱՄՆ հարաբերությունները Ուկրաինայի հետ

 

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հարաբերությունները ռուս-ուկրաինական պատերազմից հետո ավելի ջերմացան և արևմտյան երկրները սկսեցին Ուկրաինային օժանդակել ռազմական և ֆինանսական միջոցներով։ Ուկրաինային աջակցելու առումով Միացյալ Նահանգները առաջինն էր, հաջորդը Միացյալ Թագավորությունը և Լեհաստանն էին, որոնք մշտապես ունեցել են հակառուսական տրամադրություններ և Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցելը համարում են բարոյական և աշխարհաքաղաքական պարտք։

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ 1991 թվականին Ուկրաինան հռչակեց անկախություն, Ռուսաստանը մշտապես կիրառելով իր զինանոցում գտնվող միջոցները, փորձում էր Ուկրաինային կախման մեջ պահել։

2010 թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստիպված էր ռուսական ճնշումների ներքո գնալ զիջումների՝ համաձայնելով Սևաստոպոլում գտնվող ռուսական ռազմածովային բազայի ժամկետը 25 տարով երկարաձգելուն։ Տարիներ անց Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Ղրիմը և ռուս-ուկրաինական հարաբերությունները վերջնականապես սրվեցին, հետագայում կոնֆլիկտը ընդարձակվեց, երբ Ուկրաինայի արևելյան շրջաններում, հատկապես Դոնբասում գլուխ բարձրացրին ռուսախոս սեպարատիստները։

Այս իրավիճակում Ուկրաինան Միացյալ Նահանգների և մնացյալ արևմտյան պետությունների հետ հարաբերությունների խորացումից և նրանց աջակցությանը ապավինելուց զատ այլընտրանք չուներ։

Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացումից և խիստ թշնամական դառնալուց հետո, ըստ էության, Ուկրաինան վերածվեց արևմտյան և ռուսական հակասությունների թատերաբեմի սառը պատերազմի ավարտից և ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի ջերմացումից հետո, երբ Արևելյան Եվրոպան ազատվել էր օտար լծից և այլևս սովետական ազդեցության գոտում չէր։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նպատակներից էր Արևելյան Եվրոպան հնարավորինս ռուսական էքսպանսիայից զերծ պահել։

2019 թվականին Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վոլոդիմիր Զելենսկու ընտրվելը իհարկե, չափազանց ռիսկային էր Ուկրաինայի նման խնդրահարույց երկրի համար, որտեղ կոռուպցիան աննախադեպ ծավալների էր հասնում և ուներ լրջագույն խնդիրներ իր ամենահզոր հարևանի՝ աշխարհի հզորագույն բանակներից մեկի հետ։

Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման գագաթնակետ հանդիսացավ 2022 թվականի փետրվարը, երբ իրավիճակը կառավարելիությունից դուրս եկավ՝ ի հակադրություն բազմաթիվ հակառակը պնդող վերլուծաբանների կանխատեսումների։ Ուկրաինայի ուլտրանացիոնալիստ շրջանակների ճնշմամբ և Վոլոդիմիր Զելենսկու անկամայնության պատճառով չհաջողվեց խուսափել արյունալի պատերազմից։

Նյութի աղբյուրը՝ Արի Անդրանիկյան- «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...