Skip to main content

ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունները

 

Միացյալ Նահանգների և Գերմանիայի հարաբերությունները «անցել են» անհարթ ճանապարհ, դրանք դաշնակցային մակարդակի հասան երկարատև և բարդ ուղի անցնելով, հատկապես երբ պատերազմող կողմեր էին թե՛ առաջին, թե՛ երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։

Առաջին աշխարհամարտի մեկնարկին Միացյալ Նահանգները հետամուտ էր հիմնադիր հայրերի կողմից կանխորոշված իզոլյացիոնիստական արտաքին քաղաքականությանը և բացարձակապես չէր ցանկանում միջամտել միջեվրոպական պատերազմին (սովետական պատմագրությունը պնդում է, որ Միացյալ Նահանգների տնտեսական կարողությունները այս ընթացքում էականորեն աճեցին, իսկ պատերազմի ընթացքում ձևավորված պայմանները նպաստավոր էին ամերիկյան բիզնեսի և մոնոպոլիստների շահերի համար)։

Նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմամբ Միացյալ Նահանգները պատերազմին միջամտեց 1917 թվականին։ Կարևորագույն նպատակը նոր աշխարհակարգի ձևավորումն էր, ինչը պետք է իրականանար նոր Ազգերի լիգայի միջոցով։

Վիլսոնը պնդում էր, որ «գերմանացի ագրեսորների» հետ կոմպրոմիսներ և խաղաղություն հնարավոր չէ։

Պատերազմի ավարտից հետո, երբ գերմանական կայսրությունը հիմնովին ջախջախված էր, կնքվեց Վերսալի հաշտության պայմանագիրը, որը Հիտլերը համարում էր «ամոթալի»։ Այս պայմանագրով արևմտյան ուժերը հետամուտ էին, որ Գերմանիան հրաժարվի իր ռազմական ուժից, բանակի թվակազմը չպետք է գերազանցեր 100000-ը, նաև կտրականապես պետք է հրաժարվեր ռազմական ավիացիայից և նավատորմից։

Գերմանիան պարտավորվել էր զիջել բազմաթիվ տարածքներ Բելգիային, Դանիային, Լեհաստանին, Ֆրանսիային (վերադարձվելու էր պատմական ֆրանսիական Ստրասբուրգը և Էլզասը), ապառազմականացվում էր Ռայնլենդը (Գերմանիայի արևմտյան հատվածը)։ Գերմանիան զրկվում էր աֆրիկյան գաղութներից դրանք փոխանցվում էին արևմտյան մյուս տերություններին։

Այս պայմանագիրը, իհարկե, դրդապատճառ հանդիսացավ երկրորդ համաշխարհային պատերազմի, որովհետև հենց այս պայմանագիրն էր Հիտլերին տոգորում ռևանշիզմի ոգով՝ ստիպելով պայքարել Գերմանիայի համաշխարհային հեգեմոնիայի համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում կրկին գերիշխող էին իզոլյացիոնիստական տրամադրությունները, ամեն դեպքում Միացյալ Նահանգները ստիպված եղավ պատերազմել առանցքի երկրների դեմ։

Իհարկե, Հիտլերը բացարձակապես ռացիոնալ քաղաքական գործիչ չէր և չէր վարում իրատեսական արտաքին քաղաքականություն, բայց չենք կարծում, թե նա այնքան արկածախնդիր և իռացիոնալ էր, որ չհասկանար Միացյալ Նահանգների պատերազմին միանալու մեծագույն վտանգը և այդ դեպքում Գերմանիայի և իր դաշնակիցների հաղթանակի շանսերի կտրուկ զրոյացումը։ Վստահաբար կարելի է ասել, որ Ճապոնիան, ռմբակոծելով Փիրլ Հարբորը, փաստի առաջ կանգնեցրեց իր մերձավորագույն դաշնակցին։

Պատերազմի ավարտից հետո Գերմանիան բաժանվեց 4 մասի (հետագայում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միավորեցին Արևմտյան Գերմանիան՝ ստեղծելով Գերմանիայի ֆեդերալ հանրապետությունը)։

Հիտլերյան արկածախնդրության արդյունքում գերմանացիների հայրենիքը 45 տարի բաժանված էր 2 մասի՝ արևմտյան և արևելյան շրջանների։

Սառը պատերազմի տարիներին Արևմտյան Գերմանիան կարողացավ ողջամիտ արտաքին քաղաքականության շնորհիվ ինտեգրվել «ազատ աշխարհին» և արևմտյան դեմոկրատական ընտանիքին։ Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերը մեծագույն դերակատարում է ունեցել Գերմանիայի հետպատերազմյան արտաքին քաղաքականության մշակման գործում, իր ջանքերով կարգավորվեցին հարաբերությունները «հավերժական թշնամի» Ֆրանսիայի հետ։ Իհարկե, Շառլ դը Գոլը ի սկզբանե մեծագույն սկեպտիցիզմով էր վերաբերվում ֆրանս-գերմանական մերձեցմանը, և իր մտահոգությունները հիմնավոր էին, դժվար է անտեսել այն փաստը, որ 1870-1940 թվականների ընթացքում առաջին անգամ ֆրանսիացիները կորցրին Էլզասը և Ստևասբուրգը, բայց երկրորդ անգամ համառ պայքարում ազատագրեցին նախորդ պատերազմում կորսված հայրենիքը։ Արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ Ֆրանսիայի ժողովրդի զգոնությունը բթացված էր և նրանք պատրաստ չէին Հիտլերի «բլիցկրիգին», գերմանացիները անտեսելով «Մաժինոյի գիծը», անսպասելիորեն գրոհեցին Բելգիայի վրա և հարթեցին իրենց ճանապարհը՝ Փարիզ։

Նման հանգամանքներում կարելի է հասկանալ դը Գոլին, ի վերջո արևմտյան ջանքերը տվեցին իրենց արդյունքը ֆրանս-գերմանական փոխվստահության մթնոլորտում հաջողվեց «մի կողմ թողնել» անցյալի ուրվականը և հասնել խաղաղ համակեցության։

Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակով կարելի է փաստել, որ այսօրինակ հարաբերությունների կարգավորումը կարող է հիմք հանդիսանալ որոշ տարածաշրջաններում հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ ավելի խրթին գործընթացների դեպքում։

Միացյալ Նահանգները սառը պատերազմից հետո «Մարշալի պլանով» Արևմտյան Եվրոպայի պետություններին տրամադրեց խոշոր ֆինանսական աջակցություն՝ ներառյալ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը։

Միացյալ Նահանգների աջակցությամբ Գերմանիան պատերազմից հետո կարողացավ վերականգնվել՝ ընթանալով ազատ շուկայական տնտեսության և պետության դեմոկրատական կառավարման ուղիով՝ ի տարբերություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արագորեն զարգացավ՝ բուժելով Հիտլերից ժառանգություն մնացած «խորը վերքերը»։

Հետպատերազմյան Գերմանիայի մասին Քեննեդին ասում էր «Ոմանք չեն հասկանում, թե որն է ազատ աշխարհի և կոմունիստական աշխարհի միջև եղած հիմնական տարբերությունը, թույլ տվեք նրանց գալ Բեռլին։ Ոմանք ասում են, որ ապագան պատկանում է կոմունիզմին, թույլ տվեք նրանց գալ Բեռլին։ Ոմանք ասում են, որ Եվրոպայում և ամենուրեք կարող է լինել կոմունիզմ, թույլ տվեք նրանց գալ Բեռլին։ Եվ նրանք, ովքեր ասում են, որ կոմունիզմը չարիք է, բայց այն ամեն դեպքում կարող է ապահովել տնտեսական առաջընթաց, թույլ տվեք նրանց գալ Բեռլին»։

Նյութի աղբյուրը՝ Արի Անդրանիկյան- «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...