Skip to main content

Անգլո-ամերիկյան հարաբերությունները

 

ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները ընդունված է համարել «յուրահատուկ հարաբերություններ» այն առաջին անգամ հնչել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից՝ իր հայտնի ֆուլտոնյան՝ «Երկաթյա վարագույր» ելույթում, ըստ էության, մարտահրավեր նետելով Սովետական Միությանը՝ միավորվելու կոչ անելով «ազատ աշխարհի» երկրներին «Սա հանդիսավոր պահ է ամերիկյան ժողովրդավարության համար, որովհետև գերակայելու առաջնահերթությունից զատ ավելանում է ապագայի հանդեպ ակնածանք ներշնչող պատասխանատվություն»։

ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները տարիների ընթացքում թշնամանքից վերափոխվեցին դաշինքի և եթե 18-րդ դարում ԱՄՆ ժողովուրդը պայքարում էր Բրիտանական կայսրության դեմ, ապա 20-րդ դարում երեք անգամ միավորվել են մի գաղափարի շուրջ՝ արևմուտքում ապահովելով խոշոր կոնսոլիդացիա (առաջին համաշխարհային պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, սառը պատերազմ)։

Անգլո-ամերիկյան հարաբերություններին ակնածանքով և ավելի բարձր մակարդակի նպատակաուղղելու գործում Չերչիլը մեծագույն ավանդ ուներ, այդ խնդրում էական գործոն է հանդիսացել Սըր Ուինսթոնի մոր ամերիկուհի լինելու հանգամանքը (սա էմոցիոնալ հարթության վրա, բայց ռացիոնալ տեսանկյունից ակնհայտ է, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի համար մեծագույն անհրաժեշտություն էր Միացյալ Նահանգների աջակցությունը սկզբնական շրջանում արվում էր լենդ-լիզի միջոցով)։

Անգլո-ամերիկյան հարաբերությունները բացառիկ են իրենց ջերմությամբ՝ պայմանավորված դաշնակցային ամենաբարձր մակարդակով։ Երկու եղբայրական ժողովուրդների ընդհանրություններից է մայրենի լեզուն (իհարկե, ակցենտի տարբերությամբ)։ Լեզվական ընդհանրությունից զատ առկա են աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր, որոնք նրանց կապում են մի գաղափարի և մի ընդհանուր նպատակի շուրջ համաշխարհային խաղաղության և աշխարհի ազգերի ազատության և իրավունքների հանդեպ հոգածություն։

Բազմիցս լծված վերոնշյալ «սրբազան» գործառույթին՝ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատերազմել, պայքարել են տոտալիտար ռեժիմների դեմ (Իրաք, Հիտլերյան Գերմանիա, Լիբիա, Սովետական Միություն)։

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության ջանքերով ջախջախվել է պատմության ամենառասիստական, ամենամարդատյաց տերությունը՝ գերմանական երրորդ Ռեյխը։ Լայն տարածում ունի այն թյուր կարծիքը, որ Սովետական Միությունը ամբողջովին միայնակ է հաղթել, սա առնվազն անարգանք է Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի, Շառլ դը Գոլի և այլ միլիոնավոր անգլիացիների, ամերիկացիների, ֆրանսիացիների հասցեին, ովքեր մեծ ներդրում են ունեցել երկրորդ աշխարհամարտում։ Չպետք է մոռանալ, որ 1940 թվականին մի քանի ամիս Մեծ Բրիտանիան ամբողջովին միայնակ էր մնացել Գերմանիայի դեմ պայքարում, երբ ընթանում էր Անգլիայի ճակատամարտը՝ անգլիացիները կարողացան պաշտպանել բրիտանական կղզիները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն Սովետական Միությանը տրամադրել են 400 հազար ջիպեր և բեռնատարներ, 12000 զրահամեքենա (ներառյալ 7000 տանկ), 11400 ինքնաթիռ, 1,75 միլիոն տոննա մթերք (նույնքան ինտենսիվությամբ անգլիացիներն են աջակցել ԽՍՀՄ-ին)։ Նույնիսկ Նիկիտա Խրուշչովն էր հավատում, որ իրենց համար անգլո-ամերիկյան աջակցությունը անհրաժեշտություն էր «Մենք չէինք կարողանա դիմադրել գերմանական ճնշմանը և տանուլ կտայինք պատերազմում, եթե նրանց դեմ միայնակ կռվեինք»։

Հաճախ հիշյալ երկրների ղեկավարների միջպետական հարաբերությունները վերաճում են ընկերական հարաբերությունների Չերչիլ-Ռուզվելտ, Ռեյգան-Թետչեր, Բորիս Ջոնսոն-Թրամփ։

Չերչիլը և Ռուզվելտը ունեին ընդհանուր նպատակներ, շահեր և Հիտլերին ջախջախելու անհրաժեշտություն։ Նրանց հարաբերությունները բնորոշող հետաքրքիր պատմություն էր տարածվել, որ այդպես էլ չհաստատվեց Չերչիլի կողմից։ Լոգարանից դուրս գալուց ամբողջությամբ մերկ Չերչիլին հանկարծ նկատում է նախագահ Ռուզվելտը, ինչին հաջորդում է Չերչիլի հետևյալ խոսքը «Մեծ Բրիտանիայի վարչապետը ԱՄՆ նախագահից ոչինչ չունի թաքցնելու»։

1939-1945 թվականների ընթացքում Ռուզվելտը և Չերչիլը ունեցել են 11 հանդիպում և փոխանակել են 1700 նամակ։ Չերչիլի համար չափազանց կարևոր էր Միացյալ Նահանգների ներգրավվածությունը երկրորդ աշխարհամարտին, Փիրլ Հարբորի ռմբակոծումից և Ճապոնիային պատերազմ հայտարարելուց հետո Չերչիլը «ցնծության մեջ էր»։

Գերմանիան և Իտալիան դեկտեմբերի 11-ին պատերազմ հայտարարեցին Միացյալ Նահանգներին, ԱՄՆ սենատոր Ջերալդ Նայը պնդում էր, որ «դա հենց այն էր, ինչ անգլիացիները պլանավորել էին մեզ համար»։

Ռեյգան-Թետչեր և Ջոնսոն-Թրամփ հարաբերություններն ունեին գաղափարական ընդհանրություններ, չորսն էլ պահպանողականներ էին։

Թետչերը և Ռեյգանը Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում վարում էին ազատական տնտեսական քաղաքականություն, փառաբանում ազատ շուկայական տնտեսության և անհատի ազատության արժեքները, միևնույն ժամանակ կարևորում ընտանեկան արժեքները։ Անգլո-սաքսոն առաջնորդները խստորեն քննադատում և պարսավանքի էին ենթարկում կոմունիզմը և Սովետական Միությանը։

Ռեյգանը Սովետական Միությանը անվանել էր «չարիքի կայսրություն», Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը համոզված էր «Սոցիալիստները չեն սիրում, երբ ժողովուրդը գործում է ինքնուրույնաբար, նրանք ցանկանում են, որ ժողովուրդը կախում ունենա պետությունից, դուք երբեք այդ կերպ հզոր հասարակություն չեք ստեղծի»։

Այս երկու նվիրյալ պատմական անձինք մեծապես նպաստել են Սովետական Միության վերջնական կազմաքանդմանը։ Այսօր էլ այս երկրները միահամուռ են տոտալիտար ռեժիմների դեմ պայքարում։

Նյութի աղբյուրը՝ Արի Անդրանիկյան- «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...