Skip to main content

Ժողովրդավարական ազգերի ընտանիքի անդամ

 

Նախ և առաջ թույլ տվեք ասել, որ մեզ համար հաճելի է և պատիվ այսօր այստեղ ներկա գտնվելը: Մեզ համար սա մի շատ կարևոր պահ է: Սա մեր առաջին հանդիպումն է որպես Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ, և մենք շատ ուրախ ենք ժողովրդավարական ազգերի ընտանիքի անդամ լինել: Եվրոպայի խորհրդին մեր դիմումի առաջին իսկ օրվանից մենք դարձել ենք այդ գործընթացի շահառուն, որովհետև որոշ պահանջներ կային, որոնք մենք պետք է բավարարեինք անդամ դառնալու համար: Այդ գործընթացը տևեց մի քանի տարի, բայց այդ ընթացքում Հայաստանն այս ոլորտում մեծ առաջընթաց գրանցեց: Հիմա մենք լիարժեք անդամ ենք:

Այնուհանդերձ, մենք հասկանում ենք, որ թեև մենք խորհրդի անդամ ենք, մենք դեռ լիովին ժողովրդավարական պետություն չենք և դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Հետևաբար, մենք սա դիտարկում ենք որպես մի գործընթաց, որից Հայաստանը կշարունակի օգուտներ քաղել: Գոյություն ունի պարտավորությունների և պատասխանատվությունների մի ամբողջ ցանկ, որը մենք ընդունել ենք լիարժեք անդամակցության հետ միասին: Եվ ես կցանկանայի զեկուցել խորհրդին, որ Հայաստանը շատ լուրջ է ընդունում ոչ միայն պարտավորությունները, այլ նաև այդ պատասխանատվությունների իրականացման ժամանակացույցը: Կցանկանայի զեկուցել, որ նախագահի անմիջական վերահսկողության ներքո ստեղծվել է հանձնաժողով, որպեսզի մենք կարողանանք հետևել այս գործընթացին: Գոյություն ունի հստակ ժամանակացույց, թե երբ պետք է կատարվի յուրաքանչյուր պարտավորությունը, և կարող եմ ասել, որ մենք արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել այս ոլորտում:

Այսօր առավոտյան ես ուրախությամբ ստորագրեցի 6 նոր եվրոպական համաձայնագրեր գլխավոր քարտուղարի հետ միասին: Եվրոպական համաձայնագրերին մեր միանալու այդ գործընթացը նույնպես կշարունակվի՝ ներքին տնտեսական ու քաղաքական բարեփոխումների ընթացքի հետ միասին: Եվրոպայի խորհուրդը վերջերս Հայաստան մի հանձնաժողով էր գործուղել՝ ուսումնասիրելու քաղաքական բանտարկյալների հետ կապված իրավիճակը: Մենք ուրախ էինք խմբից լսել, որ ցանկում միայն մեկ անուն կար: Նրանք հանդիպեցին կառավարության պաշտոնյաների, դատախազության և արդարադատության նախարարների հետ: Նրանք հանդիպեցին նաև այդ անհատի ու նրա փաստաբանների հետ: Եվ ես կարող եմ ասել, որ կառավարությունը համոզված է, որ մեղադրանքները քաղաքական նկատառումներ չունեն, և մենք հուսով ենք, որ քաղաքական բանտարկյալների մասով Հայաստանի վիճակը հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ բարվոք կլինի: Մենք ակնկալում ենք ընդունել դեսպան Պիետրո Ագոյի գլխավորած Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի խմբին: Մենք ցանկանում ենք աշխատել շատ կառուցողական, աշխատել միասին՝ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը հնարավորինս մաքուր դարձնելու համար:

Մեր անդամակցությունն ունի ոչ միայն ներքին նշանակություն, այն ունի նաև տարածաշրջանային նշանակություն: Մենք անդամ դարձանք մեր հարևան Ադրբեջանի հետ, այն բանից հետո, երբ Վրաստանն արդեն անդամակցել էր: Մենք հուսով էինք, և ես պետք է ասեմ՝ մենք դեռևս հուսով ենք, որ մեր միասնական անդամակցությունը մեկ ատյանին, այստեղ՝ Խորհրդում, կնպաստի մեր տարածաշրջանային համագործակցությանը բազմաթիվ հարցերում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Սակայն ես ցավում եմ այն փաստի առթիվ, որ հենց այսօր, խորհրդում մեր առաջին հանդիպման և ներկայության ժամանակ, ադրբեջանցի իմ գործընկերն օգտագործում է այս ամբիոնը ներքին նեղ քաղաքական նկատառումներով:

Գոյություն ունի պատճառի և հետևանքի վերաբերյալ մի ամբողջական շփոթմունք: Այն, ինչ այսօր մենք լսեցինք իմ գործընկերոջից, հետևանքներն էին մի հակամարտության, որը շատ ավելի խորը պատճառներ ունի: Հետևանքները, ինչպես նա ներկայացրեց, սխալ էին մեկնաբանված և ուռճացված էին: Այո, կան խնդիրներ, բայց ոչ այն մասշտաբի, ինչ մենք լսեցինք: Սակայն դա չէ հիմնական խնդիրը: Բանն այն է, որ այդ հետևանքները շատ ավելի խորը պատճառներ ունեն, որոնց Ադրբեջանը շարունակ մերժում է անդրադառնալ: Երբ նրանք սկսեն անդրադառնալ հակամարտության խորքային պատճառին, մենք ավելի կմոտենանք հակամարտության լուծմանը:

Սակայն, դրանով հանդերձ, կցանկանայի ներկայացնել որոշ դրական զարգացումներ, ի հեճուկս այն հոռետեսության, որ մենք լսեցինք իմ գործընկերոջից, որն իսկապես զարմացնում է ինձ և ոչ միայն ինձ: Եթե դուք հետևել եք Ֆլորիդայի Քի Վեսթում մեր հանդիպումը եզրափակող երեք համանախագահների ասուլիսին, ապա այդ հանդիպման առնչությամբ նրանց եզրափակիչ լավատեսությունը շատ խոստումնալից էր: Այդ լավատեսությունը հիմնված էր այն փաստի վրա, որ համանախագահներն ասացին, որ հիմա նրանք իրենց տրամադրության տակ բավական նյութ ունեն պաշտոնական առաջարկություն մշակելու համար, մի փաստաթուղթ, որը կներկայացվի հակամարտող կողմերին: Եվ սա իրապես մեզ մեծ հույսեր է ներշնչում, որ Ժնևում հունիսի 15-ին նախատեսված մեր հաջորդ հանդիպման ժամանակ, համանախագահներն ի վիճակի կլինեն ներկայացնելու մի փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա մեր ապագա բանակցությունների համար:

Թույլ տվեք այստեղ մի հեռահար ընդհանուր հայտարարություն անել, և ես գիտեմ, որ սա լուրջ հայտարարություն է, որը կարող եմ ասել ամբողջ պատասխանատվությամբ, որովհետև մենք սրան իսկապես հավատում ենք: Եթե երկու նախագահները հետ չկանգնեն կամ չնահանջեն իրենց պարտավորություններից, որոնք նրանք ստանձնեցին փարիզյան երկու և քիվեսթյան հանդիպումներում, եթե չնահանջեն ձեռք բերված համաձայնություններից, ապա մենք հավատում ենք, որ առաջիկա ամիսներին մենք տոնելու առիթ կունենանք: Բայց այստեղ ես պետք է կրկնեմ, սա հնարավոր կլինի, եթե երկու նախագահները արմատական կերպով հետ չկանգնեն այն սկզբնական դիրքորոշումներից ու պարտավորություններից, որ նրանք ստանձնել են: Ես պարզապես հուսով եմ, որ խորհրդի հաջորդ հանդիպման ժամանակ մենք կկարողանանք շատ նպաստավոր և դրական եղանակով խոսել այս գործընթացի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...