Skip to main content

Հասցնել Սև ծովը Երևան

 

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների 11-րդ հանդիպմանը:

Առաջին անգամն է, որ մասնակցում եմ այս հանդիպումներին որպես արտգործնախարար: Ցանկանում եմ օգտվել առիթից և վերահաստատել, որ ՍԾՏՀ գործընթացներում առաջընթացն ու դրանց աճող արդյունավետությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կարևոր առաջնայնություններ են մնում:

Մենք ՍԾՏՀ-ն համարում ենք կարևոր գործոն մեր երկրների սոցիալական ու տնտեսական աճի, փոխադարձ վստահության ամրապնդման ու ընդհանուր նպատակներին հասնելու, մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, անվտանգությունն ու կայունությունն ապահովելու, ինչպես նաև եվրոպական կառույցներին ինտեգրվելու համար:

Վերջին շրջանն իր ուրույն տեղն է ունեցել ՍԾՏՀ-ի վեցամսյա պատմության մեջ: Ավարտվել են ՍԾՏՀ կանոնադրության նախապատրաստական աշխատանքները, և մենք այն կնախաստորագրենք այսօր: Ես չեմ ուզում կրկին խոսել ՍԾՏՀ-ն տարածաշրջանային կազմակերպության վերափոխելու էական նշանակության մասին, բայց պետք է ասեմ, որ հունիսին Յալթայում՝ ՍԾՏՀ անդամների կողմից կանոնադրության ստորագրմամբ և ազգային խորհրդարանների հավանությունը ստանալուց հետո, սևծովյան գործընթացը զգալի որակական քայլ կկատարի դեպի առաջ:

Մյուս կարևոր վերջին զարգացումը Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի՝ ՍԾՏՀ առաջնորդող ֆինանսական կառույցի, պաշտոնական բացումն էր Թեսալոնիկիում այս տարվա փետրվարին: Թեև ոչ բոլոր անդամ պետություններն են առ այսօր կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, այնուհանդերձ, ամեն ինչ արդեն պատրաստ է բանկի գործարկման համար, և ես համոզված եմ, որ ամեն բան կարվի նախապատրաստական փուլն այս տարվա վերջին ավարտին հասցնելու նպատակով:

Մենք հաճախ ենք խոսել էներգետիկական ոլորտում արդյունավետ համագործակցություն ծավալելու մասին: Միայն երկու շաբաթ առաջ Երևանում կայացավ ՍԾՏՀ էներգետիկայի նախարարների հանդիպումը: Այդ ժամանակ բոլոր երկրները ստորագրեցին էներգետիկայի հարցում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկական համակարգերի ապագա ինտեգրման նախագծման պայմանների մասին հուշագիրը: Կարևոր է, որ ի սկզբանե պարզություն մտցվի այդպիսի ինտեգրացիայի նախնական ուրվագծի մեջ, ինչպես նաև այն հարցում, թե ինչպես է այսպիսի ինտեգրացիայի տեխնիկական ու տնտեսական կիրարկումը ֆինանսավորվելու: Վստահ եմ, որ համագործակցությունն այս դաշտում արագ առաջ կընթանա և կհասնի իր տրամաբանական եզրահանգմանը:

1996թ. ապրիլյան նստաշրջանի ժամանակ ՍԾՏՀ ներքին գործերի նախարարներն այստեղ՝ Երևանում, մեծ քննարկում ծավալեցին հանցագործությունների դեմ պայքարին միասնական ու համակարգված ջանքեր ներդնելու շուրջ: Այսօր այդ համագործակցությունը դինամիկ կերպով առաջ է ընթանում, ինչի մասին են վկայում ներքին գործերի նախարարների երկրորդ հանդիպումը Ստամբուլում և Աթենքում մարտին կայացած փորձագետների հավաքը:

Միևնույն ժամանակ, ես պետք է հավուր պատշաճի արձանագրեմ ու ողջունեմ տարածաշրջանային զարգացումները, որոնք տեղի են ունեցել համագործակցության արդյունքում, քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին աղետների հետևանքների վերացման ոլորտներում: Այս մասին Սոչիում, ապրիլի 16-ին, ՍԾՏՀ արտակարգ իրավիճակների հարցերով պատասխանատու նախարարների կողմից բազմակողմանի պայմանագիր է ստորագրվել:

Առաջընթաց կա նաև ՍԾՏՀ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում: Փետրվարին Երևանում կայացած աշխատանքային հանդիպմանը ՍԾՏՀ առևտրի ու տնտեսական զարգացման աշխատանքային խումբը մշակեց գործողությունների ծրագիր ազատ առևտրի գոտի ստեղծելու համար: Ես համոզված եմ, որ հետագա խմբագրումից հետո այդ փաստաթուղթը մեր հաջորդ հանդիպմանը կներկայացվի ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների ընդունմանը:

Շատ կարևոր է շարունակել տարածաշրջանի գործարարների միջև համագործակցության հաստատման գործընթացը: Ակնհայտ է, որ այսպիսի ջանքերը պետք է առաջնային համարվեն: ՍԾՏՀ գործարար խորհրդի վերակառուցումը, արդարացիորեն, ՍԾՏՀ գործարար խորհրդի նախագահության օրակարգի հիմնական կետն էր Երևանում այս ապրիլին կայացած հանդիպման ժամանակ:

Էական է, որ առավել լավ փոխգործակցություն լինի ՍԾՏՀ տարբեր մարմինների միջև՝ առավել համակարգված փոփոխվող նախագահություններով ու ՍԾՏՀ ու նրա խորհրդարանական վեհաժողովի միջև առավել լայն փոխգործարկելիություն տեղի կունենա, ինչպես նաև էական է, որ հասնենք գործող նախագահի ու ՍԾՏՀ մշտական քարտուղարության միջև ջանքերի առավել ներդաշնակեցմանը:

Մենք ողջունում ենք ՍԾՏՀ գործողությունների հանդեպ Եվրոպական Միության անդամների աճող հետաքրքրությունը: Ֆրանսիայի դիմումը՝ ՍԾՏՀ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար նման հետաքրքրության լավագույն դրսևորումն է: Կարևոր է, որ ՍԾՏՀ-ն հետագա զարգացում ապրի՝ անցնելով զուտ տնտեսական ոլորտից այն կողմ, և հաշվի առնելով տնտեսական ու քաղաքական հարթությունների միջև առկա նուրբ սահմանագիծը, օժանդակի անդամ երկրների անդամակցության խորացմանն ու ինտեգրացիային բազմակողմ ատյաններում, և առաջին հերթին՝ Եվրոպական Միությունում: Հավասարապես կարևոր է, որ ՍԾՏՀ-ն պատշաճ ու փոխլրացնող դեր ստանձնի Ատլանտյան օվկիանոսի ափերից դեպի Ուրալ ձգվող համագործակցային կառույցների երևան եկող ճարտարապետության մեջ:

Միևնույն ժամանակ մենք չենք կարող չնկատել, որ ՍԾՏՀ ընդլայնումը խրթին հարց է, որն իր ազդեցությունն ունի նրա զարգացման վրա: ՍԾՏՀ անդամ երկրները տարբերվող կարծիքներ ունեն այս հարցում: Կանոնադրությունը ստորագրելուց հետո անհրաժեշտ կլինի, որպեսզի տարբեր մակարդակներով հանդիպումներ կազմակերպվեն և միասնական մոտեցում մշակվի ՍԾՏՀ ընդլայնման հարցում:

ՍԾՏՀ գործընթացների դինամիկան պետք է նպատակաուղղված լինի ՍԾՏՀ դերի ամրապնդմանը եվրոպական ու միջազգային կառույցներում՝ ավելացնելով նրա կշիռը միջազգային ասպարեզում և այդ նպատակներին հասնելու ավելի մեծ հանձնառության հանգեցնելով մասնակից պետությունների պարագայում: Սևծովյան երկրների միջև արդյունավետ ու օգտաշատ համագործակցությունը կօգնի համախմբել այս տարածաշրջանին բնորոշ ռազմավարական տնտեսական ներուժը, առաջ մղել ազատ առևտուրը, բացել մեր ճանապարհները և հաղորդակության այլ ուղիները, մեր ժողովուրդների բարեկեցությունը մեծացնել՝ դրանով իսկ խթանելով առկա քաղաքական վեճերի խաղաղ կարգավորումը, և ամրապնդել մեր պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական զարգացումը:

Եվրոպան, ինչպես և նրա նոր աշխարհագրական ու քաղաքական չափորոշիչները հիմնավորապես են փոխվել: Մենք վստահ ենք, որ սևծովյան տարածաշրջանը, որպես ուրույն անվտանգության միջավայր, պետք է համախմբվի որպես ընդհանուր եվրոպական անվտանգության տարածքի անբաժանելի մաս: Մենք ՍԾՏՀ հիմնադիր բոլոր անդամներին կոչ ենք անում իրենց ներդրումը բերել նման տարածաշրջանային համախմբմանը՝ ներգրավվելով երեք զուգահեռ հարթություններում. ուղիղ քաղաքական երկխոսություն, բարելավված գործակցություն և հաստատուն, հեռանկարային տարածաշրջանային համագործակցության օրակարգի հաստատմանն ու կիրարկմանն ուղղված ջանքերում ներգրավում:

Մարտահրավերն ընդունելու և մեր ընդհանուր անվտանգության, համագործակցության և բարեկեցության նպատակներն առաջ տանելու համար վճռական է սևծովյան համայնքի բոլոր պատասխանատու անդամների ակտիվ ներգրավումն ու համագործակցային ջանքերի գործադրումը: Միավորելով մեր բոլորի շահերը բոլոր մակարդակներում, մենք կկարողանանք մտնել նոր՝ 21-րդ դարը, կայունության, անվտանգության ու համընդհանուր հիմնարար արժեքներով:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...