https://drive.google.com/drive/u/1/folders/1bDim9XQUXBNizoYCOfM2C18D0rBvMlrs
http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.1/book/content.html
http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.2/book/content.html
http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.3/book/content.html
http://serials.flib.sci.am/Founders/H.Manandyan%20h.1/book/content.html
Հայկական լեռնաշխարհի միջազգային դրությունը Ք.ա. 15-13-րդ դարերում
Առաջին գրավոր տեղեկությունները
Հայաստանի մասին են: Այն հարևան էր կասկերի ցեղի հետ: Ե՛վ մեկը, և՛ մյուսը հիշատակվել
են խեթական աղբյուրներում: Դիվանագիտական արխիվը հայտնաբերվել է Բուղազ-Քյոյում: Առաջին
հիշատակումը վերաբերվում է խեթական թագավոր Թութխալիա III-ին (Ք.ա.1410-1390թթ.):
Նրա որդի Սուպիլուլումասը նշում է, որ հոր հետ արշավանք է կատարել դեպի Հայասա: Պետական
աղբյուրներում նշվում է, որ երբ Սուպիլուլումասը դառնում է արքա, Հայասայի և խեթերի
միջև կնքվում է պայմանագիր: Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ պայմանագրի տեքստը
բնագիրը չէ, այլ դրա ընդօրինակված տարբերակն է: Այս տեքստում որոշ անուններ և գործող
անձինք նույնացվում են: Կարդալով պայմանագրի տեքստը, այն իրենից ներկայացնում է ժամանակակից
միջպետական պայմանագրի նախատիպը: Այն ունի ներածություն, որից հետո կոնկրետ հոդվածներ
կամ պարտավորություններ և վերջաբան: Ընդ որում, պայմանագրի կետերի իրականացման համար
կա հստակ երաշխավորություն: Պայմանագրի ներածությունում խոսվում է խեթական թագավորի
կողմից Խուկանային ցուցաբերած լավ ընդունելության մասին, խոսվում է Աննիյա թագավորի
մասին: Խուկանային որակում է քաջ և ազնիվ մարդ:
1.Հայասայի թագավորը
պարտավորվում է Արև արքայի ժառանգներից բացի որևէ մեկին չճանաչել նրա իրավահաջորդը:
Այդպիսի պարտություն ստանձնում է նաև խեթերի թագավորը:
2.Հայասայի թագավորը
պարտավորվում է չհրապարակել իրեն հայտնի դարձած խեթական թագավորության պետական գաղտնիքները:
Ենթադրենք, որ Խուկանան տեղեկացվել է խեթերի կողմից Միտաննի թագավորության դեմ պատերազմի
մասին:
3.Խեթերի թագավորը պարտավորվում
է թշնամիների հարձակման դեպքում պաշտպանվել, նույնպիսի պարտավորություն էր ստանում
նաև Հայասայի թագավորը:
4.Այդ պայմանագիրը ամրապնդվում
է խեթերի թագավորի քրոջ և Հայասայի թագավորի ամուսնությամբ, սակայն պայմանով, որ խեթերի
արքայադուստրը լինելու է Հայասայի թագուհին, իսկ Խուկանայի նախկին կինը դառնալու է
նրա հարսը:
5.Խեթական դիցարանի և
Հայասայի աստվածները հանդիսանում են պայմանագրի իրագործման երաշխավորողներ:
6.Խեթերի թագավորը նշում
է, որ եթե Հայասան խախտի պայմանագիրը, ապա Արև արքան իրեն ազատ է համարում պայմանագրից
բխող պարտականությունները կատարելուց:
Չնայած խեթական թագավորի
խնամակալական տոնին, այս պայմանագիրը իրավահավասար էր: Չկար որևէ կետ, որ միակողմանի
պարտություն ենթադրեր Հայասայի համար: Խուկանան ո՛չ ռազմատուգանք էր վճարում, ո՛չ հարկեր
էր վճարում, բայց ինչպես երևում է պայմանագրի հետագա տեքստից, Խուկանայի մահից հետո
հաջորդ արքայի՝ Աննիասի կողմից խախտվում է: Սուպիլուլումասի որդի Մուրսիլիսը ստիպված
է լինում նորից ռազմական գործողություններ սկսել Հայասայի դեմ: Դա մոտավորապես ք.ա.
1335 թվականն էր: Երբ Մուրսիլիսը զբաղված էր պատերազմական գործողություններով, Աննիասը
հարձակվում է խեթական Դանկուվա քաղաքի վրա և Հայասա փոխադրում ռազմագերիներին: Մուրսիլիսը
ուղիղ 4 տարի բանակցություններ էր վարում Աննիասի հետ, բայց ապարդյուն, Աննիասը հրաժարվում
է վերադարձնել ռազմագերիներին: Ք.ա. 1335թ. Մուրսիլիսը հարձակվում է Հայասայի վրա:
Երբ գործին միջամտում են Հայասայի ավագները, Հայասայի և խեթերի միջև կրկին հաստատվում
է խաղաղություն: Վերջին տեղեկությունները Հայասայի մասին վերաբերվում են ք.ա. 13-րդ
դարում Թութխալիա IV-ին (ք.ա.1260-1230թթ.): Հայասան հիշատակվում է նաև որպես թշնամի պետություն:
Ըստ էության, սրանք են վերջին տեղեկությունները Հայասայի մասին: Շուտով խեթերի թագավորը
կործանվում է, և վերանում են նաև տեղեկությունները Հայասայի մասին:
Հայկական լեռնաշխարհի հաջորդ պետական կազմավորումներից են Իսուվան և Ալզին: Այս երկու պետական կազմավորումները ավելի թույլ էին, քան Հայասան: Նրանք գտնվում էին խեթական թագավորության և Միտաննիի ազդեցության տակ: Խեթական աղբյուրները վկայում են, որ նույնիսկ Միտաննիի թագավորի դրդմամբ Իսուվայի թագավորը հարձակվել է խեթական թագավորության վրա: Շուտով և՛ Իսուվան, և՛ Ալզին ընկնում են Ասորեստանի ազդեցության ներքո:
Վանի թագավորության արտաքին քաղաքականությունը
ք.ա. 9-րդ դարի կեսերից մինչև ք.ա. 7-րդ դարը
Ք.ա. 9-րդ դարի կեսերից Ասորեստանի արքաները առավել հաճախ տեղեկություններ են
հայտնում Վանի թագավորության մասին: Ավելին, ավելի հաճախ են դառնում 2 թագավորությունների
միջև բախումները: Ինչպես գիտենք, Վանի թագավորությունը շատ ավելի վաղ է իջել պատմական
ասպարեզ, բայց Ասորեստանի և Վանի թագավորության միջև մինչև ք.ա. 9-րդ դարի կեսը ռազմական
խոշոր բախումներ չէին արձանագրվել: Ո՞րն էր դրա պատճառը: Ենթադրում են, որ մինչև ք.ա.
9-րդ դարի կեսերը Ասորեստանի համար Ուրարտուն վտանգ չէր ներկայացնում: Եվ այդ իսկ պատճառով
բախումներ երկու պետությունների միջև գրեթե տեղի չի ունենում: Ասորեստանի արքաների
ռազմական գործողությունները ավելի շատ պայմանավորված էին ոչ թե Ուրարտուի կամ Վանի
թագավորության նվաճմամբ, այլ Ասորեստանի հյուսիսային սահմանների անվտանգության ապահովմամբ:
Այժմ մի քանի խոսք ասուրական արքաների արձանագրությունների վերաբերյալ: Ասուրական արքաների
արձանագրություններում նշված է, որ նրանք արշավանք կատարելով Վանի թագավորությունում,
հիմնովին ավերել են ամբողջ երկիրը: Վաղուց ապացուցված փաստ է, որ այդ արձանագրությունները
չափից ավելի ուռճացված են: Եթե վերլուծենք 2 թագավորությունների հարաբերությունների
մոտավորապես 300-ամյա պատմությունը, ապա կարելի է ընդամենը առանձնացնել 3-4 արշավանք,
որը լուրջ հարված է հասցրել Վանի թագավորությանը.
1.1114թ. Թիգլաթպալասար I-ի արշավանքը
2.Սալմանասար III-ի ք.ա. 859-833թթ. 4 արշավանքները
3.ք.ա. 735թ. Թիգլաթպալասար III-ի արշավանքը
4.ք.ա. 714թ. Սարգոն II-ի արշավանքը
Ահա այս 4 արշավանքներն են, որոնք հիմնականում հաջողություն են ունեցել: Ասորեստանի
արքաներին որքանո՞վ է հաջողվել առաջանալ Վանի թագավորության կենտրոնական շրջանները:
Եթե մենք հավատանք արձանագրության հեղինակներին՝ արքաներին, ապա ստացվում է, որ նրանք
ամբողջ Վանի թագավորությունը գրավել են և ավարի են ենթարկվել, բայց հետախուզական պեղումների
արդյունքում Հայաստանի ամենահյուսիսային շրջանը, որտեղ հայտնաբերվել է ասուրական արքաների
արձանագրությունը, դա Մանազկերտի դաշտն էր: Ասուրական զորքերը երբեք Մանազկերտից դեպի
հյուսիս չեն շարժվել: Այսինքն՝ Ուրարտու տարածաշրջանում եղել է բավականին հզոր պետություն,
և Ասորեստանին միշտ չէ, որ հաջողվել է հաղթանակ տանել իր հյուսիսային հարևանի նկատմամբ:
Սալմանասար III-ի 4 արշավանքները դեպի Վանի թագավորություն վկայում են այն մասին,
որ Սալմանասարի առաջին արշավանքները այդքան էլ հաջողություն չեն ունեցել, թեև ինքը՝
Սալմանասարը, նշում է, որ հաջողվել է գրավել Արզասկու քաղաքը և պարտության մատնել Արամու
թագավորին: Ք.ա. 833թ. արշավանքի ժամանակ ասուրական զորքերը գլխավորում էր Սարգոնը:
Վանի ժայռին թողած իր արձանագրությունում Սարդուրին հիշատակվում է, որ նա հարկեր է
վերցնում իրեն ենթակա թագավորներից և այս մասին Ուրարտուի արքան խոսում է իր հզոր հարավային
հարևանի 4 արշավանքներից հետո: Կարող ենք արձանագրել, որ միգուցե Սարդուրին է չափազանցնում,
բայց դատելով Սարդուրիի հաջորդների ռազմական արշավանքներից, կարելի է ճշտել, որ Վանի
թագավորությունը կամ Ուրարտուն իսկապես հանդիսանում էր Առաջավոր Ասիայի հզոր պետություններից
մեկը: Այսպես, Իշպուինի արքայի գահակալության շրջանում մենք տեսնում ենք, որ Վանի թագավորությունը
տարածքային նվաճումներ է կատարում հարավարևելյան գոտում՝ հասնելով Ուրմիո լճի ավազանը:
Իսկ արդեն նրա հաջորդի՝ Մենուայի օրոք Վանի թագավորությունը շատ հաջողությամբ նոր տարածքներ
է ձեռք բերում հյուսիսում՝ գրավելով Դիաուխի երկիրը, իսկ հարավ-արևմուտքում Վանի թագավորության
զորքերը հաստատվում են Եփրատի ափին: Մենուայի ռազմական քաղաքականության կարևոր ձեռքբերումներից
է համարվում հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում հաստատվելը: Այս ուղղությամբ
Մենուան Արաքսի ափին կառուցում է ռազմական հենակետ: Մենուայի հաջորդների օրոք հյուսիսարևելյան
ուղղությունը կարևոր նշանակություն է ձեռք բերում, քանի որ այն հանդիսանում է Վանի
թագավորության տնտեսական անվտանգության ապահովման կարևոր շրջանակը: Մոտավորապես ք.ա.
806-805թթ. Մենուան մարտահրավեր է նետում Ասորեստանին: Մենուան արշավանք է կատարում
դեպի Ուրմիո լճի ավազան՝ գրավելու համար Մանա, Բուշտու և Պարսուա երկրները: Սա նշանակում
է, որ Մենուան բավականաչափ հզոր էր զգում իրեն արդեն պատերազմի մեջ մտնելու Ասորեստանի
հետ, և ահա ք.ա. 801թ. Մենուան հաջողությամբ է ավարտում ռազմական գործողությունները
Ասորեստանի հետ: Ուրարտուի հզորացմանը զուգահեռ Ասորեստանը թևակոխում է ներգահակալական
պայքարի և թուլացման ժամանակաշրջանում: Ահա սրանով է պայմանավորված, որ հետագա տասնամյակներում
Ասորեստանի և Վանի թագավորության միջև շատ հազվադեպ էին ռազմական բախումները տեղի ունենում:
Մենուային հաջորդած Արգիշտի I-ը ստիպված էր կրկին արշավանքներ կազմակերպել մոտավորապես
այն ուղղությամբ, որ ուղղություններով ժամանակին արշավանք էր կատարել Մենուան: Խնդիրը
նրանում էր, որ նոր թագավորի գահ բարձրանալուն զուգահեռ Վանի թագավորության ենթակա
թագավորները կամ գոնե դրանց մի մասը չէին ցանկանում հնազանդվել նոր գահակալին: Ասուրական
աղբյուրները վկայում են, որ ք.ա. 779, 777 և 776թթ. Ասորեստանի և Վանի թագավորության
միջև ռազմական բախումներ են տեղի ունեցել, բայց դրանք ավարտվել են Արգիշտի I-ի հաղթանակով:
Եթե Արգիշտի I-ի ռազմական նվաճումները անմիջական վտանգ չէին ներկայացնում Ասորեստանին,
ապա Սարդուրի II-ի օրոք իրավիճակը արմատապես փոխվեց: Ք.ա. 753 կամ 752թ. Սարդուրին
արշավանք է ձեռնարկում դեպի Բաբիլու երկիր: Սա արդեն սպառնալիք էր Ասորեստանի գոյությանը:
Եվ այս իրավիճակը ըստ էության պահպանվեց մինչև ք.ա. 745թ.:
Ք.ա. 745թ. Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III-ը: Թիգլաթպալասարը
կատարեց ռազմական և վարչական բարեփոխումներ.
1.Նախ նա բանակից հեռացրեց աղքատներին
2.Խոշոր մարզերը ավելի փոքր վարչական միավորի բաժանեց: Այս կերպ նա մարզի կառավարչին
զրկում էր ռազմական և տնտեսական հզորությունից:
Ք.ա. 743թ. Թիգլաթպալասարը տեղեկություն է ստանում իր լրտեսներից, որ հակաասորեստանյան
կոալիցիան պատրաստվում է իր դեմ պատերազմին, և Թիգլաթպալասարը որոշում է նախահարձակ
լինել: Հարվածը հիմնականում ուղղում է հակաասորեստանյան կոալիցիայի անդամ Արպադ քաղաքի
դեմ: Որպես հակաասորեստանյան կոալիցիայի առաջնորդ՝ Սարդուրի II-ը շտապում է Արպադին
օգնության: Սակայն դաշնակիցները ծանր պարտություն են կրում: Ավելին, եթե հավատանք ասուրական
աղբյուրներին, Սարդուրին հազիվ էր խուսափում գերի ընկնելուց: Բայց Թիգլաթպալասարը հասկանում
էր, որ քանի դեռ Վանի թագավորությունը պարտված չէ, հյուսիսից Ասորեստանին սպառնացող
վտանգը չի վերացվել: Եվ ահա ք.ա. 735թ. Թիգլաթպալասարը արշավում է դեպի Վանի թագավորություն:
Ասորեստանի արքաներին հաջողվում է հասնել Վան քաղաքի մատույցներին և այն գրավել: Սարդուրի
II-ին հաջորդած Ռուսա I-ը ստիպված էր իր գահակալության առաջին տասնամյակում Ասորեստանի
նկատմամբ վարել շատ զգույշ քաղաքականություն: Այս ընթացքում Ասորեստանը փորձեց գրավել
Իսրայելը: Ք.ա. 725թ. սկսված ռազմական գործողությունները Ասորեստանի համար այդքան էլ
հաջող չէին ընթանում: Անհաջողության մատնվեց նաև Իսրայելի լեռնային քաղաք հանդիսացող
Սամարիա քաղաքի պաշարումը: Ք.ա. 722թ. Ասորեստանի թագավոր Սալմանասար V-ը դավադրաբար
սպանվում է: Ք.ա. 722թ. Սարգոն II-ը գահ բարձրանալով, որոշեց ակտիվորեն նախապատրաստվել
նոր պատերազմի: Սարգոն II-ը Վանի թագավորությունում բառացիորեն ստեղծեց խիտ լրտեսական
ցանց: Ասուրական լրտեսները ամենուր էին, նրանք տեղեկություններ էին հայտնում Վանի թագավորության
սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, թագավորության ռազմաքաղաքական իրավիճակի մասին:
Ավելին, լրտեսները տեղեկություն էին հայտնում Սարգոնի զորախմբերի տեղաշարժի մասին:
Նշենք, որ հակառակ կողմում Ռուսան ևս ձեռքերը ծալած չէր նստել: Երկու կողմն էլ սկսել
էին ակտիվ դաշնակիցներ որոնել: Մեզ է հասել Մուսասիրի թագավորի և Սարդուրի II-ի նամակագրությունը:
Սարգոնը նախատում է Մուսասիրի թագավորին, որ թույլատրել է Վանի թագավորության ուխտագնացներին
զոհեր մատուցել Մուսասիրին Խալդ աստծու տաճարում: Պատասխան նամակում Մուսասիրի թագավորը
հայտնել է, որ նա չի արգելել նաև Մուսասիրի տաճարում զոհեր մատուցել Ասորեստանից ժամանած
ուխտագնացներին: Ըստ էության, Մուսասիրի թագավորը ձգտում էր պահպանել չեզոքություն
Վանի թագավորության և Ասորեստանի միջև, բայց հետագա նամակագրությունից պարզ է դառնում,
որ Սարգոնին հաջողվել է իրեն ենթարկել Մուսասիրի արքային: Այս ընթացքում Ռուսային հաջողվում
է ստեղծել երկրորդ հակաասորեստանյան կոալիցիան: Այս կոալիցիայի մեջ մտնում էին այնպիսի
մանր թագավորություններ, ինչպիսիք էին Զիկերտուն, Մերիցը, Թաբալը: Ք.ա. 719 թվականից
մինչև 714թ. կողմերը կարծես թե հետախուզում էին միմյանց: Եվ ք.ա. 714թ. Սարգոնը կատարեց
իր հայտնի արշավանքը Վանի թագավորությունում: Այս արշավանքից հետո մենք որևէ տեղ այլևս
չենք հանդիպում Ռուսա թագավորի մասին հիշատակումը: Ասուրական աղբյուրները ակնարկում
են, թե իբր Ռուսան լսելով Արդինի-Մուսասիրի թագավորության գրավման մասին, ինքնասպան
է լինում: Սկսած ք.ա. 713 թվականից՝ Ուրարտուում կամ Վանի թագավորությունում գահակալում
է Արգիշտի II թագավորը: Հետաքրքիր մի տեղեկություն. ք.ա. 712թ. Սարգոնը գրավում է Ումենդու
երկրի հինգ քաղաքներ և դրանք դարձնում ռազմական հենակետեր՝ ընդդեմ Վանի թագավորությանը:
Հարց է առաջանում. եթե ք.ա. 714թ. արշավանքը ծանր հարված էր հասցրել Վանի թագավորությանը
և ջլատել ռազմաքաղաքական հզորությանը, հետևաբար նաև Ասորեստանի համար վերացել էր հյուսիսից
սպառնացող վտանգը: Հարց է առաջանում. ինչո՞ւ Սարգոնը ռազմական հենակետեր էր կառուցում
ընդդեմ Ուրարտուի: Շարունակում էր հյուսիսից վտանգ սպառնալ Ասորեստանը: Սկսած ք.ա.
716-715թթ.՝ Հյուսիսային Կովկասից տարածաշրջան ներխուժեցին կիմմերները և սկյութները:
Ըստ էության, նախնադարյան համայնական հասարակարգում էին ապրում: Հավանաբար հյուսիսից
սպառնացող վտանգն էր, որ ստիպեց նախկին ախոյաններին հաշտության եզրեր որոնել: Ք.ա.
706թ. Վանի թագավորության և Ասորեստանի միջև համաձայնություն ձեռք բերվեց սահմանային
շրջաններում անտառահատումներ կազմակերպելու նպատակով: Սակայն 2-3 տարի անց աղբյուրների
վկայությամբ Ասորեստանի և Վանի թագավորության հետախույզների միջև ընդհարումներ են տեղի
ունենում: Շուտով Ասորեստանը պատերազմ է սկսում Իսրայելի, Էլամի և Մարաստանի դեմ: Սա
հնարավորություն է տալիս Արգիշտի II-ին ակտիվացնել իր ռազմական քաղաքականությունը:
Մասնավորապես ք.ա. 690-ական թթ. Արգիշտին արշավանք է ձեռնարկում դեպի հարավ-արևելք
և հասնում մինչև Կասպից ծովի ափը: Հետագա տասնամյակներին Վանի թագավորության և Ասորեստանի
հարաբերություններում էական տեղաշարժ չի նկատվում: Երկու պետություններն էլ գրեթե ուժասպառ
էին եղել երկարատև մրցակցությունից: Արգիշտիին հաջորդած Ռուսա II-ի ժամանակ շարունակվեցին
Ասորեստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը: Ավելին, մ.թ.ա. 673թ. Ասորեստանը
գրավեց Արմե-Շուբրիայի թագավորությունը և այդտեղ ապաստան գտած ուրարտացի փախստականներին
վերադարձրեց Վանի թագավորություն: Մի բան, որ նախկինում հրաժարվում էր կատարել Արմե-Շուբրիայի
թագավորը: Ք.ա. 7-րդ դարի կեսերին Ասորեստանը իր ուշադրությունը սևեռել է արևելյան
հարևանների վրա, և այս առումով Ուրարտուի հետ լուրջ խնդիրներ չառաջացան: Մեզ է հասել
Սարդուրի III-ի նամակը՝ ուղղված Ասորեստանի Աշուրբանիպալ թագավորին: Այս հայտնի նամակում
Վանի թագավորը Ասորեստանի արքային համարում է իր տերը: Առաջին հայացքից թվում է, որ
Սարդուրիի կողմից նման դիմումը միանշանակ ենթակայության արտահայտություն է: Բայց պարզվում
է, որ Աշուրբանիպալի որդիները նույնպես իրենց հորը դիմել են այդպիսի դիմելաձևով: Այստեղ
խնդիրը տարիքային էր: Սարդուրի III-ը դիմել է Աշուրբանիպալին այնպես, հաշվի առնելով
տարիքը, ոչ թե քաղաքական կարգավիճակը: Նույն նամակում Սարդուրի III-ը նշում է, որ իր
եղբայրական ողջույնն է փոխանցում Աշուրբանիպալին: Քաղաքական ենթակայության տակ գտնվող
թագավորը չէր կարող հավասարը հավասարի պես խոսել, առավել ևս եղբայրական ողջույններ
հղել: Հետագա տասնամյակների երկու երկրների միջև հարաբերությունների մասին մենք տեղեկություններ
գրեթե չունենք, թեև մեր խնդրին չի անդրադառնում Ուրարտուի անկման տարեթվին: Այդուհանդերձ,
շատ կարևոր է նշել, որ գոյություն ունի երկու տեսակետ.
1.585 թվականն է անկման տարեթիվը. սա գերմանացի հեղինակ Լերման Հաութի տեսակետն
է
2.Նիկողայոս Ադոնցի տեսակետն է, որ Ուրարտուն անկում է ապրել մինչև մ.թ.ա.
616-612թթ.:
Ինչո՞ւ մ.թ.ա. 616-612թթ. անկում ապրեց, որովհետև մ.թ.ա. 612թ. հակաասորեստանյան
կոալիցիան կարողացավ գրավել Նինվեն: Այս դեպքերի առնչությամբ Ուրարտուի մասին որևէ
հիշատակում չկա: Եթե Ուրարտուն գոյություն ուներ մինչև մ.թ.ա. 612թ., բնական է, այս
իրադարձությունների հետ կապված պետք է որ հիշատակվեր: Ամբողջ խնդիրը նրանում է, որ
մ.թ.ա. 585թ. մայիսի 26-ին տեղի է ունեցել Հալիս գետի ճակատամարտը: Լերման Հաութը ենթադրում
է, որ մարական զորքերը Հալիս գետ շարժվելու համար պիտի անցնեին հայկական լեռնաշխարհով:
Սա ամենակարճ ճանապարհն էր Լյուդիական թագավորության դեմ կռվելու համար, և բնական է,
որ պետք է Ուրարտու պետությունը գոյություն չունենար:
Ո՞րն էր Ուրարտուի պատմական նշանակությունը և դերը: Ժամանակի արևելագետները
ընդգծել էին, որ Ուրարտուի և Ասորեստանի միջև ըստ էության, կար մշակութային և քաղաքակրթական
տարբերություններ: Մարդը տարբեր կերպ էր գնահատվում Ուրարտուում և Ասորեստանում: Դատելով
ասուրական աղբյուրներից՝ մարդը արժեք չուներ իրենց մոտ: Ասուրական արձանագրություններում
ասվում է, որ մենք հարձակվեցինք կատաղած շան պես Ուրարտուի վրա և նրանց հողը տրորեցինք
կատաղած ցլի պես: Ուրարտական արքաների արձանագրություններում մենք այսպիսի երևույթների
չենք հանդիպում: Հետևաբար, այս երկու պետությունների համակեցությունը նույն տարածաշրջանում
(Առաջավոր Ասիա) շատ դժվար էր լինելու: Ուրարտուն, դիմակայելով Ասորեստանի արշավանքներին,
կամ արշավանքներ ձեռնարկելով դեպի Ասորեստան, այս կերպ կասեցնում էր հայկական լեռնաշխարհ
սեմական ժողովուրդների թափանցումը: Ահա այսպիսին է եղել Ուրարտուի քաղաքական դերը հայկական
լեռնաշխարհի համար:
Երվանդունիների արտաքին քաղաքականությունը ք.ա. 6-րդ դարից մինչև
ք.ա. երրորդ դար
Մ.թ.ա. 612թ. Մարաստանը և Բաբելոնը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Վերջին հենակետը Կարքեմիշն էր, գրավեցին մ.թ.ա. 605թ.: Եվ ահա եթե հավատանք Մովսես Խորենացու տեղեկություններին՝ Մարաստանի թագավորը հայկական զորքերի առաջնորդ Պարույրին ճանաչում է հայոց թագավոր: Թե ինչպիսին է եղել դրանից հետո հայ-մարական հարաբերությունները, մեզ տեղեկություններ են հաղորդում հույն պատմիչ Քսենոփոնը, Խորենացին, և մասամբ այս երկուսի տեղեկությունը լրացնում է Հերոդոտոսը: Շատ մասնագետներ Քսենոփոնի տեղեկությունները ընդհանրապես համարում են լիրիկայի ժանրից: Օրինակ՝ Քսենոփոնը իր մտքերը փորձում է ներկայացնել Կյուրոսի շուրթերով, ինչպես ասում են, ի տարբերություն Պլատոնի, որը սիրում է հանրապետական կարգը, Քսենոփոնը ջատագովն էր միապետության: Քսենոփոնի մոտ Կյուրոսը շատ անգույն է ներկայացված: Կյուրոսը կարողանում է հաղթել իր թշնամիներին խաբեությամբ, անակնկալներով և այլն: Քսենոփոնի մոտ խախտված է պատմական դեմքերի ժամանակագրությունը: Եվ այս ամենը նրա պատմությանը առասպելախառն երանգավորում են տալիս: Հայ Երվանդունիները Մարաստանի նկատմամբ պարտավորություն են ունեցել հարկեր վճարել, զորք տրամադրել և ամրոցներ չկառուցել: Եվ ահա այս պարտավորությունները խախտում է հայոց արքա Երվանդը: Ենթադրում են, որ երբ գահ է բարձրացել Աստիագես արքան, Երվանդը հրաժարվել էր պարտավորությունները կատարել: Բավական երկար ժամանակ Աստիագեսը փորձում էր անտեսել Երվանդի այդպիսի պահվածքը: Մարաստանի արքան փորձում էր այն պարզ տրամաբանությամբ, որ քանի դեռ չուներ բավականաչափ ուժ, պետք չէ թշնամիների թիվը ավելացնել ևս մեկով: Եթե հավատանք Քսենոփոնին, ապա Կյուրոսը դրամի կարիք ունենալու պատճառով հիշում է, որ ժամանակին Աստիագեսը իրեն ասել է, որ հայոց թագավորը հարկեր չի վճարում և կարողանում է հաջողությամբ ծուղակ վարել և ձերբակալել հայոց թագավորին՝ ողջ արքայական ընտանիքին: Կյուրոսը կազմակերպում է դատավարություն: Դատավարության ընթացքում հայոց արքան պատասխանում է, որ նա ազատասեր էր և ձգտում էր ազատություն ժառանգել իր որդիներին: Շուտով դատին միջամտում է Երվանդի որդի Տիգրանը և կարողանում է Կյուրոսին համոզել, որ Երվանդ թագավորին սպանելով Կյուրոսը դրանից օգուտ չի ստանում: Բայց փոխարենը հայոց արքան եթե հավատարմորեն ծառայի Կյուրոսին, ապա Կյուրոսը կարող է դրանից օգտվել միայն, և ինչպես նշում է Քսենոփոնը, Կյուրոսը համաձայնվում է ազատ արձակել հայոց թագավորին պայմանով, որ հայոց թագավորը շարունակի կատարել նախկին պարտավորությունները: Քսենոփոնը նշում է, որ Կյուրոսը Երվանդ թագավորից որոշակի գումար էր պահանջել: Երվանդը ավելին էր տվել, քան պահանջել էր Կյուրոսը, բայց Կյուրոսը գումարի մի մասը հետ էր ուղարկել: Կյուրոսը տեղեկանում է նաև, որ հայերի և խալդայների միջև կա թշնամություն: Կյուրոսի միջնորդությամբ հայերի և խալդայների միջև հաշտություն է կնքվում: Կարծում են, որ հաշտությունը կնքվեց գումարը վերցնելու համար: Թեև Հայաստանը ենթարկվեց Մարաստանին, բայց դրա փոխարեն
Կյուրոսի և հայոց արքայի միջև ջերմ հարաբերություններ հաստատվեցին: Քսենոփոնը ք.ա.
401թ. անցնելով հայկական լեռնաշխարհով, նշում է, որ խալդայների հետ կնքված պայմանագիրը
շարունակվում էր գործել: Կյուրոսի միջնորդությամբ կնքված այս պայմանագիրը կողմերին
պարտավորեցնում են հետևյալը.
1.հայերը օգտվում էին խալդայներից՝ հարկերը վճարելու նպատակով
2.խալդայներն իրենց հերթին օգտվում էին հայերին պատկանող վարելահողերից հարկ
վճարելու պայմանով
3.կողմերը պարտավորվում են իրենց օգնել թշնամիների հարձակման ժամանակ
4.թույլատրվում է 2 կողմերի միջև ազատ ամուսնություն
Այս պայմանագրի կենսագործման երաշխավորողը հանդիսանում է Կյուրոսը: Ահա այսպիսի
իրավիճակում հայերը շարունակեցին պահպանել հարաբերությունները Մարաստանի հետ: Հայաստանի
ռազմաքաղաքական դերը այնքան էր կարևորվում մարական արքունիքում, որ Մարաստանի արքան՝
Աստիագեսը, կնության էր վերցրել Տիգրան Երվանդունու քրոջը կամ Երվանդ Սակավակյացի աղջկան:
Ք.ա. 553թ. Կյուրոսը ապստամբում է Աստիագեսի դեմ և իշխանությունը վերցնում է իր ձեռքը:
Այս ապստամբությունը գրեթե հեղաշրջման էր նման: Մարերից իշխանությունը անցնելը պարսիկներին
կարծես թե դինաստիական ոտնձգություն էր: Ընդ որում, նշենք, որ սատրապական համակարգը
Պարսկաստանը ժառանգել էր Մարաստանից, բայց Կյուրոսը իր գրաված տարածքները վերածեց սատրապությունների:
Ինչպիսի՞նն էին Կյուրոս Մեծի և Տիգրան Երվանդունու հարաբերությունները: Թեև երկուսի
միջև կար բարեկամական հարաբերություններ, բայց հանուն արդարության նշենք, որ Հայաստանը
վասալական թագավորության մեջ էր: Ընդհանրապես Կյուրոսի ենթակա թագավորություններից
հաստատագրված հարկեր չէր վերցնում: Թագավորները նրան տալիս էին ընծաներ: Ասում են,
որ Կյուրոսը բնավորությամբ շատ բարի էր, նրան անվանում էին հայր: Կյուրոսը մայրաքաղաքը
Էկբատանից տեղափոխեց իտալական մշակույթի կենտրոնը: Դատելով Կյուրոսի պալատների կառուցվածքից՝
Պասարգատեն ժամանակավոր էր: Ընդ որում, Կյուրոսը ուներ 2 պալատներ: Կյուրոսի տերության
համակարգում Հայաստանը չնայած ուներ առանձնահատուկ տեղ, բայց գտնվում էր վասալական
կախվածության մեջ: Ք.ա. 529թ. Կյուրոսը սպանվում է մասարգատների դեմ մղված ճակատամարտում:
Կյուրոսին հաջորդեց Կամբիզը: Նա շարունակեց Կյուրոսի քաղաքականությունը տերության սահմանները
ընդլայնելու հարցում: Ի տարբերություն Կյուրոսի հանգիստ բնավորության՝ Կամբյուսին անվանում
էին բռնակալ: Չնայած Կամբյուսի դաժանությանը՝ որևէ երկիր նրա դեմ չէր ապստամբել: Մ.թ.ա.
525թ. Պերուսիայի ճակատամարտում Կամբյուսը հաղթանակ է տանում եգիպտական զորքերի դեմ:
Երբ Կամբյուսը Եգիպտոսում էր, լուր ստացավ, որ նրա դեմ երկրում ապստամբություն է բարձրացել
և ապստամբությունը ղեկավարում է Գաումատան: Իհարկե, այս ապտսմաբության իշխանությունը
գրավելու մասին տեղեկություններ է հայտնում Հերոդոտոսը, որը հիմնվում է բեհիսթունյան
արձանագրությունների վրա: Բայց բեհիսթունյան արձանագրությունը որոշակի կասկածի տեղիք
էր տալիս: Դարեհը արձանագրության մեջ նշում է, որ հավատան իրեն, այլ ոչ թե թշնամիներին:
Ինչպես Նիկողայոս Ադոնցն էր ասում. «Ճշմարտությունը գովազդի կարիք չունի»: Դարեհը անընդհատ
պնդում էր, որ ինքը ճիշտ է, և սխալ են իր թշնամիները: Բոլոր հիմքերը կան ենթադրելու,
որ Գաումատայի պատմությունը հորինվել է Դարեհի կողմից: Սովորաբար միապետերը արշավանքից
առաջ լուծել էին հնարավոր իրավահաջորդի հարցը: Կամբյուսը եղբորը՝ Բարդիային նշանակել
էր որպես ժառանգորդ: Բայց Դարեհի տեղեկությունների համաձայն՝ Գաումատան սպանել է Բարդիային,
և իշխանությունը վերցրել է իր ձեռքը՝ ներկայանալով որպես կեղծ Բարդիա: Երկրորդ տեղեկության
համաձայն՝ Կամբյուսը ինքն էր սպանել իր եղբորը՝ նախանձելով նրան: Ամենայն հավանականությամբ
Դարեհը ինքն էր սպանել Բարդիային կամ գոնե մասնակցել նրա սպանությանը, և այս կերպ կատարել
պալատական հեղաշրջումը: Դարեհը ևս ազգակից էր Կյուրոսին: Ընդ որում, տեղեկությունները
այստեղ իրարամերժ են: Եթե հավատանք Հերոդոտոսին, ոչ ոք գլխի չէր ընկնում, որ Գաումատան
դա կեղծ Բարդիան է, և միայն Բարդիայի կնոջ հոր միջոցով է այդ ամեն ինչը բացահայտվում:
Մ.թ.ա. 522թ. տեղի է ունենում նոր պալատական հեղաշրջում, և Դարեհը դառնում է աքեմենյան
տերության թագավոր: Եթե Դարեհը մասնակցել է մոգի սպանությանը, Դարեհը ըստ էության,
վերականգնել էր արդարությունը, բայց հարց է առաջանում. ինչո՞ւ Դարեհի դեմ ապստամբեցին
ենթակա բոլոր ժողովուրդները, այդ թվում նաև Հայաստանը: Դարեհը սպանել էր իրական Բարդիային,
և փաստերը պահպանվել էին բեհիսթունյան արձանագրությունում: Մ.թ.ա. 521թ. Դարեհը կարողանում
է իր իշխանությունը հաստատել աքեմենյան տերությունում: Դարեհը կատարում է մի քանի բարեփոխումներ.
1.երկրում մտցնում է հստակ վարկային համակարգ
2.ամեն ինչ գերկենտրոնացված էր միապետի ձեռքով
3.Հայաստանը որպես ենթակա թագավորություն ք.ա. 520թ. սատրապության կարգավիճակում
ենթարկվում է աքեմենյան տերությանը
Այս բոլորը ամփոփված են Բեհիսթունի արձանագրությունում և Պերսեպոլիսի պատերի
քանդակներին: Դարեհը մայրաքաղաքը տեղափոխեց Պերսեպոլիս: Պերսեպոլիսի աստիճաններով բարձրանալիս
պատերին պատկերված են բոլոր ժողովուրդները հարկեր տալիս, այդ թվում՝ հայերին: Դարեհի
հսկայական էության բոլոր մասնակից Պերսեպոլիսը բռնի ուժով բերել էր արհեստավորներին՝
հույներ, հայեր, եգիպտացիներ, և որպեսզի այդ արհեստավորները չփախչեն, կտրել են նրանց
մարմնի որևէ հատվածը: Նրանք իրավունք չունեին ինքնուրույն ստեղծագործելու, նրանց պարտադրվում
էր, թե ինչ պետք էր անել: Հայաստանը շարունակեց մնալ սատրապ մինչև մ.թ.ա. 331թ.: Ե՛վ
իր տարածքով, և՛ իր բնական ռեսուրսներով Հայաստանը կարևոր տեղ էր զբաղեցնում աքեմենյան
տերության համակարգում: Դարեհ III-ը մինչև մ.թ.ա. 326թ. սատրապ էր եղել Հայաստանում:
Մ.թ.ա. 331 թվականից հետո պատմագիտության մեջ ընդունված է, որ Հայաստանը անկախացել
է: Սա, անշուշտ, վիճելի հարց է Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ, այլ կերպ ասած՝ դե
յուրե Հայաստանը պետք է որ լիներ մակեդոնական կայսրության կազմում: Չնայած մակեդոնական
զորքերը Հայաստան չէին մտել Ալեքսանդրի գլխավորությամբ, այնուամենայնիվ, Հայաստանում
իշխող դինաստիայի ներկայացուցիչները ենթարկվել են մակեդոնական կայսրությանը, իսկ
301թ. բաժանումից հետո Հայաստանը եթե ոչ անմիջականորեն, ապա մասնակի ենթարկվել էր Սելևկյան
թագավորությանը: Մինչև մ.թ.ա. 250թ. ըստ էության շարունակվում էր գոյություն ունենալ
տարածաշրջանում կամ Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների այն համակարգը,
որը հաստատել է՝ սկսած մ.թ.ա. 334 թվականից: Մ.թ.ա. 250թ. Պարսկաստանում իշխանության
են գալիս պարթև Արշակունիները, և աստիճանաբար Պարթևստանը սկսում է վերականգնել իր դիրքերը
Առաջավոր Ասիայում: Ք.ա. երրորդ դարում մենք գործ ունենք 4 հայկական թագավորությունների՝
Ծոփքի, Կոմմագենեի, Մեծ Հայքի, Փոքր Հայքի հետ: Այս 4 թագավորությունները հիմնականում
ենթարկվում են Սելևկյան թագավորությանը: Բնականաբար հայկական թագավորությունների առանձին
հատվածներ նվաճվել էին նաև հարևան պետությունների կողմից, օրինակ՝ մ.թ.ա. 270-ական
թվականներին Վիրքը կարողացել էր իրեն միացնել Գուգարքը, և այսպես մինչև մ.թ.ա. 201թ.:
Արտաշես Ա-ի ռազմադիվանագիտական գործունեությունը
մ.թ.ա. 189-160թթ.
Մ.թ.ա. 201թ. Արտաշեսը Սելևկյան զորքերի օգնությամբ մտնում է Հայաստան: Մեզ
հայտնի չէ, թե Արտաշեսը ինչ վիճակում է գտնվում Սելևկյան արքունիքում, և երկիր է մտել
որպես Սելևկյան զորավա՞ր, թե՞ Անտիոքոս IV-ի դաշնակից: Խորենացու տեղեկությունների
համաձայն՝ Արտաշես Ա-ն իր իշխանությունը օրինականացնելու համար իրեն ներկայացնում է
որպես Երվանդական դինաստիայի շարունակող: Հին աշխարհում և միջնադարում սա ընդունված
տարբերակ է: Իշխանությունը բռնազավթած անձը այն օրինականացնելու համար իրեն ներկայացնում
է որպես կառավարող տոհմի հեռու կամ մոտ ազգական: Անկախ այս ամենից՝ Մխիթարյան միաբանության
անդամ Աստուիդանի բնութագրումով Արտաշեսը այն հմուտ ռազմաքաղաքական գործիչն էր, որը
կարողացավ հասարակությունից հասնել անկախության, իշխանությունից հասնել թագավորության:
Ք.ա. 190թ. Մագնեսիայի ճակատամարտը ճակատագրական եղավ և՛ Սելևկյան թագավորության համար,
և՛ փոքրասիական հելլենիստական պետությունների համար: Սելևկյան թագավորության պարտությունից
հետո Արտաշեսը Զարեհի հետ միասին բանակցությունների մեջ է մտնում հռոմեացիների հետ:
Բանակցությունները կողմերի համար հաջող ավարտ են ունենում: Հռոմեացիները ըստ էության,
ճանաչում են և՛ Ծոփքի, և՛ Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Առայժմ չկան փաստեր
ապացուցելու համար, որ հայկական զորքերը մասնակցել են Մագնեսիայի ճակատամարտին, թե
ոչ: Այդ իսկ պատճառով դժվարանում են ասել Հռոմի և Սելևկյանների միջև տեղի ունեցած պատերազմում
հայկական կողմը ինչպիսի դիրք է գրավել մինչև մ.թ.ա. 190թ.: Ք.ա. 188թ. Ապամեայի հաշտության
պայմանագրով Անտիոքոս III արքան պարտավորվում է ոչնչացնել իր բանակի ողջ մարտական փղերը,
իսկ նավատորմը հանձնել հռոմեացիներին: Սա նշանակում էր, որ Սելևկյան թագավորության
ռազմական հզորությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Անշուշտ, Ապամեայի պայմանագիրը
ձեռնտու էր Արտաշեսին, քանի որ այդ ժամանակ հայոց պետականության սպառնացող հիմնական
վտանգը գալիս է Սելևկյան թագավորությունից: Նոր ռազմաքաղաքական իրավիճակը թույլ էր
տալիս Արտաշեսին իր իշխանության ներքո միավորել հայոց թագավորությունից անջատված մի
շարք շրջաններ: Հունահռոմեական աղբյուրները ուղղակի և անուղղակի կերպով վկայում են,
որ այս տարածքները մի քանի հարյուր տարի բնակեցված են եղել հայերով: Արտաշեսը հայոց
թագավորությանը միացրեց.
Արևելքում՝ Փավնետիոսը, Կասպիենեն, Բասուրոպետը
Հյուսիսիում՝ Գուգարենը
Արևմուտքում՝ Աքիլլիսենեն, Դեքսենեն, Կարինիտիսը
Հարավում՝ Տմորիտիսը
Արտաշեսը առաջին հայոց արքան էր, ով առաջինը գիտակցեց հայոց լեզվի միավորիչ
ուժը: Իր թագավորությանը միացված տարածքներում բնակվող տարատեսակ ցեղերը ի վերջո միաձուլվեցին
արդեն տեխնիկապես գերակշռող հայերին: Ք.ա. 193թ. փոքրասիական հելլենիստական պետությունների
միջև պատերազմ սկսվեց: Ենթադրվում է, որ այս պատերազմում Արտաշեսը պետք է որ գաղտնի
աջակցեր Փոքր Հայքին: Մ.թ.ա. 179թ. հաշտության պայմանագիրը ստորագրելիս Արտաշեսը հրավիրված
է եղել որպես վկա: Արտաշեսի կարևոր խնդիրներից է Ծոփքի թագավորության հարցը: Մոտավորապես
մ.թ.ա. 168թ. մահանում է Զարեհը: Սովորույթի համաձայն՝ գահը պետք է ժառանգեր ավագ որդին,
բայց Արտաշեսը փորձեց Ծոփքի գահին բարձրացնել Զարեհի կրտսեր որդուն: Ավագ որդին դիմում
է Կապադովկիայի օգնությանը, և կարողանում է պաշտպանել իր իրավունքները գահի նկատմամբ:
Արտաշեսը չցանկանալով պատերազմի մեջ ներքաշվել Կապադովկիայի հետ, տեղիք է տալիս: Հավանաբար
սա պայմանավորված է Սելևկյան թագավորության հետ ունեցած հարաբերությամբ և սպասվում
էր Սելևկյան զորքերի ներխուժումը Հայաստան: Մ.թ.ա. 165թ. Սելևկյան արքա Անտիոքոս IV-ը
ներխուժում է Հայաստանի հարավային շրջաններ՝ փորձելով վերադարձնել Տմորիքը: Բայց ինչպես
երևում է Սելևկյան զորքերի տեղաշարժից, Սելևկյանները չեն կարողացել պարտության մատնել
Արտաշեսին և առաջ շարժվել երկրի խորքերում: Արտաշեսի հակասելևկյան քաղաքականությունը
երևում էր ամբողջ 160-ական թվականներին: Արտաշեսը աջակցում էր նաև Տիմարքոսին, և վերջինս
մ.թ.ա. 162թ. ապստամբություն էր բարձրացրել: Արտաշեսին հաջորդած արքաները՝ Արտավազդ
I-ը և Տիգրան I-ը հիմնականում պահպանել են Արտաշեսի ձեռք բերած հաջողությունը: Պատմական
կցկտուր տեղեկությունների համաձայն՝ Արտավազդը պարտություն է կրել պարթևներից և հաշտության պայմանագիր է կնքել
պարթևների հետ: Այդ իսկ պատճառով էլ Տիգրան II արքային պատանդ էր տվել պարթևներին:
Տիգրան Բ-ի արտաքին քաղաքականությունը ք.ա. 95-69թթ.
Ք.ա. 95թ. մահանում է
Տիգրան I-ը, և
հայոց արքունիքը դիմում է Միհրդատ II
Արշակունուն՝ թույլատրելու թագաժառանգ Տիգրանին վերադառնալ Հայաստան:
Պարթևները արևելյան սովորույթի համաձայն՝ սակարկում են, և Տիգրանի վերադարձի մասին
պահանջում են տարածքային զիջումներ՝ պատմության մեջ հայտնի «70 հովիտներ» կոչվող տարածքը:
Հայկական կողմը ստիպված էր գնալ այդպիսի զիջումների: Ք.ա. 95թ. Տիգրանը վերադառնում
է Հայաստան, և 1 տարի անց շատ հաջողությամբ Ծոփքի թագավորությունը և Կորդուքը միացնում
է հայոց թագավորությանը: Ծոփքի միացումը արդեն ցույց էր տալիս, որ հայոց թագավորը չի
կարող լինել պարթևական արքա Միհրդատ II-ի հավատարիմ արքան: Ք.ա. 94 թվականից հայոց թագավորի հետ դաշնակցային հարաբերություններ
հաստատելու համար նախաձեռնություն էր ցուցաբերում Պոնտոսը: Միհրդատ Եվպատորը այս կերպ
ցանկանում էր լուծել Կապադովկիայի խնդիրը: 5 տարուց ավել է Միհրդատ Եվպատորը ցանկանում
էր գրավել Կապադովկիան: Առաջին փորձը, որը կատարեց Կապադովկիան գրավելու համար, դա
ք.ա. 100-99թթ. էր: Կապադովկիայի համար պայքարում էր Բյութանիան և Հռոմեական հանրապետությունը:
Ք.ա. 95թ. Հռոմը կարողանում է Կապադովկիայում գա բարձրացնել իրեն հավատարիմ արքային՝
Արիոբարզանես Հռոմեասերին: Այս թագավորի մականունը մատնանշում էր նրա քաղաքական կողմնորոշումը:
Միհրդատ Եվպատորը հասկանում էր, որ Կապադովկիայի հարցը չէր կարող միայնակ լուծել, և
անհրաժեշտ են լուրջ դաշնակիցներ: Արևմտյան պատմաբանները կարծում են, որ ք.ա. 94թ. կնքված
հայ-պոնտական դաշինքով հայոց արքա Տիգրանը դարձավ Կապադովկիայում Միհրդատ Եվպատորի
շահերը սպասարկող արքան: Իսկապես վիճաբանությունների տեղիք է տալիս Կապադովկիայում
Տիգրանի վարած քաղաքականությունը: Արտաշատի պայմանագրով նախատեսվում էր, որ Կապադովկիան
գրավելուց հետո Տիգրանին էին անցնելու միայն շարժական գույքը, տարածքը մնում էր Եվպատորին:
Բացի այդ, Տիգրանը ներքաշվում էր Հռոմի հետ բախման մեջ, եթե ոչ պատերազմի: Այդ դեպքում
հարց է առաջանում. ո՞րն է Տիգրանի շահը Կապադովկիայում: Ամբողջ խնդիրը նրանում է, որ
Տիգրանը հասկանում էր, որ Կապադովկիան գտնվելով հռոմեական հանրապետության ներքո, անմիջականորեն
վտանգ էր ստեղծում իր սահմաններում: Հայոց թագավորության համար ավելի նպատակահարմար
և ապահով է Կապադովկիայում տեսնել հայոց թագավորությունը գոնե բարեկամորեն տրամադրված
թագավորին: Նախկինում Կապադովկիայի թագավորը և՛ Ծոփքի հարցում է ընդդիմացել հայոց արքային,
և՛ Փոքր Ասիայում պաշտպանում էր հռոմեական հանրապետության շահերը: Հավանաբար Տիգրանի
խնդիրն է՝ Հռոմի և հայոց թագավորության միջև պատկերավոր ասած՝ բուֆերային գոտի ունենալ:
Տիգրանի հետագա գործողությունները Կապադովկիայում գոնե այս տրամաբանության մեջ են տեղավորվում:
Ք.ա. 93թ. հայ-պոնտական զորքերը մտնում են Կապադովկիա, Արիոբարզանես Հռոմեասերը փախչում
է Հռոմ: Ք.ա. 92թ. Հռոմը կարգադրում է Սուլլային վերականգնել Արիոբարզանես Հռոմեասերին
Կապադովկիայի գահին և Տիգրանը Կապադովկիայում բախման մեջ է մտնում հռոմեական լեգեոնների
հետ: Թեև անհաջողություն է կրում, հայկական զորքերը դուրս են գալիս Կապադովկիայից:
Ք.ա. 91թ. մենք տեսնում ենք հայկական զորքերին նորից Կապադովկիայում: Պոնտական զորքերը
չէին երևում այստեղ: Երբ ք.ա. 89թ. սկսվել էր Միհրդատյան առաջին պատերազմը, Միհրդատ
Եվպատորը իր զորքի առջև ճառ արտասանելիս նշել է, որ Կապադովկիայում հռոմեական սենատը
մեղադրում է իրեն, այնինչ պոնտական զորքերը որևէ կապ չունեն դրա հետ: Կապադովկիայում
գտնվում են Տիգրանի զորքերը: Այսպիսով, պարզ է դառնում, որ Տիգրանի մասնակցությունը
Կապադովկիայի կոնֆլիկտին ամենևին չէր նշանակում, որ Տիգրանը սպասարկում էր Միհրդատի
շահերը: Տիգրանի քայլերը մտավախություն էր առաջացրել Միհրդատ II Արշակունու մոտ: Պարթևները
Տիգրանին տեսնում էին պոտենցիալ հակառակորդի ավելին, քան հռոմեացին: Ընդ որում, այս
մտայնությունը շարունակվեց պարթևների մոտ պահպանվել մինչև մ.թ.ա. 66թ.: Ք.ա. 92թ. Սուլլան
բանակցություններ է սկսում պարթևների հետ՝ ընդդեմ Տիգրան Մեծի: Պարթևների կողմից մասնակցում
էր դեսպան Օրոնբազը:
Հռոմեացիների և պարթևների
միջև ավելի շատ հակասություններ կար, քան նմանություններ: Այդ դաշինքը այդպես էլ չկայացավ,
իսկ ավելի ուշ Միհրդատը հրամայեց գլխատել Օրոնբազին, քանի որ վերջինս բանակցությունների
ժամանակ թույլատրել էր, որպեսզի Սուլլան նստի կենտրոնում ավելի բարձր, իսկ դեսպանը՝
ավելի ցածր՝ Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսի դիմաց: Ք.ա. 88թ. մահանում է Միհրդատ
II-ը: Տիգրանը
ք.ա. 87թ. ներխուժում է Մարաստան: Հայկական զորքերին հաջողվում է գրավել Էկբատանի մատույցները
և դրանք կրակի մատնել: Այս փաստը ահռելի տպավորություն էր թողնում պարթևների վրա, և
նույն թվականին պարթևների արքան հաշտության պայմանագիր է կնքում Տիգրանի հետ: Հայոց
թագավորությանն է անցնում Ատրոպատյան Մարաստանը: Հայոց թագավորության միջազգային հեղինակությունը
բարձրացավ այս պայմանագրով, և պարթևների արքան կամավոր հրաժարվում է «արքայից արքա»
տիտղոսից: Բացի այդ, պայմանագիրը Տիգրանի առջև հնարավորություն է բացում անարգել գրավել
Հյուսիսային Միջագետքում: Այսպիսով՝ մ.թ.ա. 86 թվականից սկսած մենք ըստ էության, գործ
ունենք հայկական կայսրության հետ: Տիգրան Մեծի հաջորդ խոշոր նվաճումը Ասորիքի նվաճումն
էր, բայց այստեղ կա որոշակի նրբություն. Տիգրանը ոչ թե նվաճել է Սելևկյան թագավորությունը,
այլ նրան հրավիրել են գահակալելու այստեղ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Ասորիքը հայկական
թագավորության կազմում ոչ թե ուղղակի ենթակա թագավորության կարգավիճակ ուներ, այլ մի
տեսակ գտնվում էր քաղաքական ունիայի մեջ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ երկու
պետություններ կամավոր միավորվել են մեկ պետության շրջանակներում: Օրինակ՝ Ավստրո-հունգարական
կայսրությունը կամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չեխիայի և Սլովակիայի միությունը:
Անտիոքը հոգնել էր երկարատև գահակալական կռիվներից, և այդ հակամարտությունը վերջ դնելու
համար որոշել էին հրավիրել նոր գահակալի: Թեկնածուները երեքն էին՝ Եգիպտոսի պտղոմեոսները,
Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը, հայոց արքա Տիգրան Մեծը: Անտիոքում մտավախություն կար,
որ պտղոմեոսներին հրավիրելուց հետո վերջիններս կարող էին գրավել Սելևկյան թագավորությունը,
ինչի մտադրությունը նրանք նախկինում ունեցել էին, հետևաբար վտանգավոր էր երկրի կառավարումը
հանձնել նրանց: Երկրորդ թեկնածուն Միհրդատ Եվպատորն էր, բայց այս անգամ անընդհատ պատերազմների
մեջ էր Հռոմի հետ: Խնդիր էր առաջանում, որ Սելևկյան թագավորությունը իր կամքից անկախ, ներքաշվում
էր Հռոմի դեմ պատերազմում: Եվ այս
առումով Միհրդատի գահակալումը
դառնում էր անցանկալի: Մնում էր հարմար
թեկնածուն հայոց արքան, որը և՛զորք ուներ, և՛
պարթևների արքայի դաշնակիցն էր: Ք.ա. 84թ. Տիգրանը հրավիրվում է գահակալելու Սելևկյան թագավորությունում, բայց ոչ թե
արքայից արքա, այլ
Սելևկյան արքա: Դրա
մասին էին վկայում նաև Անտիոքում
հատած դրամները: Այստեղ բացակայում էր «արքայից արքա» մակագրությունը, և փոխարենը մակագրված է միայն արքան, ի
տարբերություն Արտաշատում հատած դրամների, որտեղ առկա է «արայից
արքա» մակագրություն: Սելևկյան թագավորությունում կար
ընդդիմադիր կուսակցություն, որը չէր ցանկանում Տիգրանի գահակալումը: Սելևկյան թագավորությունում գահ բարձրանալուց
հետո Տիգրանը ստիպված էր պայքարել
այդ ուժերի դեմ: Նա մոտավորապես 10 տարուց ավել պայքարել էր և վերջնական հաղթանակ տարավ ք.ա. 71թ.: Մինչ հայոց արքա Տիգրանը զբաղված էր Սելևկյան թագավորությունում ընդդիմադիր
ուժերի դեմ պայքարով, Միհրդատ Եվպատորը տանուլ էր տվել հերթական պատերազմը Կաբիլիայի ճակատամարտում և քաղաքական ապաստան գտել Տիգրան արքայի մոտ: Հայոց արքան Միհրդատին ապաստան տվեց ոչ թե հայոց արքունիքում, այլ երկրի հյուսիսային ակոսներից մեկում: Ենթադրում են, որ այս
քայլով Տիգրանը զգուշանում է Միհրդատ
Եվպատորից, քանի որ հայոց արքունիքում Միհրդատը ուներ հզոր դաշնակիցներ՝ ի դեմս Կլեոպատրա թագուհու և գահի
ժառանգորդ Տիգրան Կրտսերի: Ք.ա. 69թ. հավանաբար ձմռանը հռոմեացի զորավար Լուկոլլոսը դեսպանություն
է ուղարկում Տիգրանի մոտ՝ Պապիոս Կլավդիոսի գլխավորությամբ: Պատմադիվանագիտական գրականության մեջ կա երկու տեսակետ, որ դեսպանի ժամանելու պահին Տիգրանը Արտաշատում էր կամ Անտիոքում: Ինչո՞ւ ենք այս հարցին մենք անդրադառնում. որովհետև սա բացահայտում
է Տիգրանի ռազմավարական
հմտությունները: Հռոմեական աղբյուրները վկայում են, որ Պլատիոսը
ժամանելով Հայաստան, չի կարողացել հանդիպել Տիգրանին, որովհետև վերջինս Անտիոքում էր, և
հայոց արքունիքից նրան ուղեկցել են Տիգրանի մոտ, բայց ճանապարհին դեսպանը հասկացել է, որ
հայերը միտումնավոր երկարացնում
են ճանապարհը: Հասկանալով այդ՝ դեսպանը փոխում է Անտիոք հասնելու ճանապարհը: Ինչո՞ւ պետք է հայերը ժամանակ շահեին, որպեսզի
դեսպանը արագ չհանդիպեր Տիգրանին: Դեսպանի հայ ուղեկցորդները ունեին համապատասխան հանձնարարական, և ինքը՝ Տիգրանը, ուզում էր ժամանակ շահել:
Կլավդիոսը նշում է, որ նա
անձամբ է հանդիպել հայոց արքային: Բայց այս փաստը խիստ կասկածելի է: Դեսպանը նշում է, որ Տիգրանի դեմքին զարմանք նկատեց, և դա
բացատրում է նրանով, որ հայոց արքան 25 տարվա մեջ առաջին անգամ էր ազատ քաղաքացու խոսք լսում: Բայց սա կասկածելի է, որովհետև դեսպանին չպիտի թույլատրեին հայոց արքային մոտենալ այդքան մոտ: Հռոմեական դեսպան Կլավդիոսի տեղեկությունները կասկածելի են թվում և ենթադրում
են, որ դեսպանը ընդհանրապես չի հանդիպել հայոց արքայից արքային, այլ իր խնդրանքը արքային
փոխանցվել է պալատականների միջոցով: Պլուտարքոսը վկայում է, որ հայոց արքան իրականությունից
ամբողջովին կտրվել էր, և անգամ երբ սուրհանդակը հայտնեց, որ հռոմեական զորքերը մտել
են Հայաստան, Տիգրանը հրամայեց գլխատել սուրհանդակին՝ վատ լուր բերելու համար: Այսպես
նա վարվեց նաև երկրորդ սուրհանդակի հետ: Միայն նրա զորավարներից Մերուժանն էր, որ համարձակվել
է ասել ճշմարտությունը, և քանի որ արքան չէր կարող իր սիրելի զորավարին գլխատել, որպես
պատիժ նրան հանձնարարեց Լուկոլլոսին դուրս վտարել երկրից: Տիգրանի պատերազմական դիվանագիտության
մեջ մեզ հաջորդ հետաքրքրող հարցը Տիգրանակերտի ճակատամարտի խնդիրն է: Հռոմեական աղբյուրները
վկայում են, որ Տիգրանակերտի մոտ խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել, բայց կարծում ենք,
որ աղբյուրները չափազանցված են: Այս պարագայում շատ տրամաբանական հարց է առաջանում.
Տիգրանակերտի ճակատամարտի ժամանակ Տիգրանը պետք է որ պահպաներ քաղաքը: Մինչև ճակատամարտը,
երբ կանխորոշված չէր ճակատամարտի ելքը, ինչո՞ւ հայոց արքան դուրս բերեց իր կանանոցը
և գանձերը: Այս ամենը ավելի շատ վկայում են այն մասին, որ Տիգրանը չէր պատրաստվում
գլխավոր ճակատամարտ տալ Տիգրանակերտի մոտ: Տիգրանը խնայել է զորքը և Տիգրանակերտի մոտ
հրաժարվել է գլխավոր ճակատամարտ տալուց: Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա.
68թ. Արածանիի մոտ: Հռոմեական աղբյուրները չեն նշում հայկական զորքի բացարձակ հաղթանակի
մասին, միայն նշում են, որ Լուկոլլոսը չկարողացավ արշավանքը շարունակել, որովհետև զորքը
կարոտել էր իրենց ընտանիքներին: Մեզ մնում է միայն ավելացնել, որ հաղթող զորքը երբեք
չի կարոտում: Արածանիի ճակատամարտից հետո հարց էր առաջանում. ինչո՞ւ Տիգրանը չհետապնդեց
Լուկոլլոսին, այլ թողեց հռոմեական բանակի մնացորդները լքեին հայոց բանակի սահմաններին:
Մ.թ.ա. 66թ. արևելք է ժամանում Գնեոս Պոմպեոսը: Այստեղ կա մի տարօրինակ հարց. Պոմպեոսը
մտավ հայոց թագավորություն և անարգել հասավ մինչև Արտաշատ: Ինչո՞ւ Տիգրանը չփորձեց
կանգնեցնել հակառակորդին և համապատասխան հարված տալ: Ընդ որում, Արտաշատը չի պաշարում,
և հասնում է Արտաշատ: Մեզ մնում է միայն ենթադրել, որ Տիգրանի և Պոմպեոսի միջև նախապես
համաձայնություն է կայացել: Ք.ա. 66թ. Տիգրանի ռազմաքաղաքական վիճակը այդքան էլ լավ
չէր, որտեղ ապստամբել էր որդին՝ Տիգրան Կրտսերը: Պարթևների թագավոր Հրահատ III-ը պաշարել էր Արտաշատ քաղաքը:
Տիգրանին հաջողվում է մինչև Պոմպեոսի Արտաշատ հասնելը պարտության մատնել Հրահատ III-ին: Հռոմեական բանակը մոտենալով
Արտաշատին, քաղաքը չի պաշարվում: Պոմպեոսի և Տիգրանի միջև սկսվում են բանակցություններ:
Պլուտարքոսը նշում է, որ կողմերը նաև փոխանակել են պատանդներ: Արտաշատի պայմանագրի
հիմնական կետերի շուրջ կողմերը համաձայնության են եկել Արտաշատ քաղաքում: Հռոմեական
աղբյուրները վկայում են, որ Տիգրանը իբր միայնակ այցելել է հռոմեական ճամբար, և իր
թագը դրել Պոմպեոսի առջև: Կարծում են, որ փաստորեն ևս Պլուտարքոսը ընկել էր չափազանցությունների
մեջ և ամբողջովին չի ներկայացրել իրադարձությունները: Անդրադառնանք Արտաշատի պայմանագրի
բուն կետերին: Պայմանագրի համաձայն՝
1.Հայաստանը հրաժարվում
էր արևելյան-միջերկրածովյան ավազանում կատարած նվաճումներից
2.Պոմպեոսը Տիգրանին
ճանաչում էր Անտիոքի օրինական տիրակալ, Տիգրանը իր հերթին այն զիջում էր Հռոմին
3.Ծոփքի թագավոր է հռչակվում
Տիգրան Կրտսերը, որը հոր մահից հետո պետք է ժառանգեր իշխանությունը
4.Հայաստանը պարտավորվում
էր վճարել 6000 տաղանդ ռազմատուգանք: Հետաքրքիրն այն էր, որ Տիգրան Մեծն էր որոշելու,
թե որտեղից պետք է վճարի: Արտաշատի մոտ եղել են 2 ամրոցներ՝ Օլանե և Բիբարա անուններով,
որտեղ պահվել են հայոց արքայի գանձերը, բայց Տիգրանը որոշեց գումարը վճարել Ծոփքի գանձարաններից
5.Հայոց արքան պահպանում
էր «արքայից արքա» տիտղոսը, չնայած որ Պոմպեոսը խոստացել էր այդ տիտղոսը վերադարձնել
պարթևների արքային
6.Հայաստանը հայտարարվում
էր «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:
Ինչպես տեսնում ենք,
Արտաշատի պայմանագրում որևէ կետ չկար հայոց բանակի սահմանափակման մասին: Հռոմեացիները
որևէ կետ չսահմանեցին հայոց զինված ուժերի թվի վերաբերյալ: Սակարկվում է Տիգրանի ամենամեծ
հաղթանակը: Արտաշատի պայմանագրից հետո Հրահատ III-ին ուղարկած նամակում Պոմպեոսը նրան չի դիմում «արքայից
արքա» տիտղոսով, այլ դիմում է «արքա» տիտղոսով, ինչը վիրավորում է պարթև արքային: Մ.թ.ա.
64թ. հայերի և պարթևների միջև վեճ է առաջանում: Որպես հաշտարար միջնորդ՝ կողմերը դիմում
են Պոմպեոսին: Մ.թ.ա. 64 թվականից սկսած՝ պարթևները հասկացան, որ իրենց հիմնական հակառակորդը
Առաջավոր Ասիայում հռոմեացիներն են: Հետագայում մ.թ.ա. 58թ. Տիգրան Կրտսերը Հռոմից
փախուստի ճանապարհին սպանվում է: Պարթևները կաշառել էին որոշ հռոմեացիների՝ այդ փախուստը
կազմակերպելու համար:
Հայ-բյուզանդական հարաբերությունները 506-554թթ.
502թ. սկսվեցին պարսկա-բյուզանդական
երկարատև պատերազմներ, որոնց մասնակցում էր նաև հայոց այրուձին: 6-րդ դարի սկզբին Հայաստանը
մշակութային ազդեցություն ուներ Վրաստանի և Աղվանքի վրա: Մշակութային և քաղաքական առումով
Աղվանքը լրիվ Հայաստանի ազդեցության տակ էր: Ինչ վերաբերում է Վրաստանին, պետք է նշել,
որ հայերի ու վրացիների սրբատեղիները նույնն են: Վրաստանի հարավային շրջանները հայացման
եզրին էր կանգնած: Վրաց եկեղեցիներում ժամերգությունը կատարվում էր հայերենով: Մի փոքր
հետո Վրաստանը կհակադրվի, կպայքարի ազգային անհատականության համար:
Մինչ Հայաստանը իր մշակութային
և քաղաքակրթական ազդեցության տակ էր գցում Վրաստանն ու Աղվանքը հարևան ամենամեծ քրիստոնեական
կայսրությունում պայքար էր գնում Քրիստոսի միաբնակ թե երկբնակ լինելու հարցի շուրջ:
Հայաստանը հեռու էր մնացել կրոնական այս պայքարից: 325-506թթ. քրիստոնեական աշխարհում
հրավիրվեց 3 տիեզերական ժողով: Առաջինը Նիկեայի 325թ. ժողովն էր, որը միակն էր, որտեղ
մենք պատվիրակ ուղարկեցինք: 451թ. Քաղկեդոնի ժողովին մենք չմասնակցեցինք հայտնի պատճառով.
բյուզանդական կայսրությունը անընդհատ բորբոքվում էր այս պայքարի մեջ: Հայկական եկեղեցին
որպես քրիստոնեական աշխարհի մի մաս, պետք է արտահայտեր իր վերաբերմունքը Քաղկեդոնի
և Եփեսոսի տիեզերական ժողովների նկատմամբ: Եվ ահա 506թ. Դվինում հրավիրվում է եկեղեցական
ժողով, որը մերժում է քաղկեդոնականությունը: Արտաքուստ, սա չի սրում հայ-բյուզանդական
հարաբերությունները: Ամբողջ խնդիրը նրանում էր, որ բյուզանդական կայսր Անաստասը փորձում
է թուլացնել քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների միջև պայքարը և արտոնություններ
էր տվել հակաքաղկեդոնականներին: Կայսրը հասկացել էր, որ հնարավոր չէ միավորել կայսրության
բոլոր քրիստոնյա ժողովուրդներին մեկի կրոնական պատկերացման ներքո: 518թ. Անաստաս կայսրին
հաջորդեց Հուստինոսը, ով իր կրոնական պատկերացմամբ քաղկեդոնական էր: 527թ. նրան փոխարինեց
Հուստինիանոսը՝ նույնպես քաղկեդոնական: Նրանց գահակալության օրոք էր, որ ուժեղացավ
պայքարը հակաքաղկեդոնականության դեմ: Այս ոգով էլ Հուստինիանոսը անցկացրեց իր ռեֆորմները
կայսրությունում: Հետաքրքիր է, որ այս ռեֆորմները չանդրադարձան Արևմտյան Հայաստանի
հայ եկեղեցիների վրա: Կարծիք կա, որ գոնե դրանք գոնե առերես ընդունել էին քաղկեդոնականությունը:
Սա էր պատճառը, որ Հուստինիանոսի օրենքներում մենք չենք տեսնում հայ առաքելական եկեղեցու մասին հրաման: Այսպիսով՝ Բյուզանդիայում քաղկեդոնականությունը
պաշտոնապես էր հովանավորվում: 554թ. գումարվում է Դվինի
երկրորդ եկեղեցական ժողովը: Այս անգամ եկեղեցական ժողովը մերժում է քաղկեդոնականությունը: Բայց ի տարբերություն 506թ.՝ 554թ. ժողովը շատ ավելի ներկայացուցչական էր: Նրան
մասնակցում էին 35 եպիսկոպոսներ: Ներկա էր նաև
Սիրիայի եպիսկոպոս Աբդիշոն: Այն կարծես ապահովում էր սիրիա-պարսկական ազդեցությունը Դվինի ժողովին: Թվում է, թե
որևէ արտառոց բան չկա: Մենք մերժում ենք քաղկեդոնականությունը, ինչպես 506թ.: Բայց 506 և 554թթ. իրավիճակը այլ էր.
506թ. կայսրությունում գահակալում էր Անաստաս կայսրը, և
հակաքաղկեդոնական որոշումը ամենևին չսրեց հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները: Սակայն 554թ.
արդեն գահակալում էր ամբողջովին քաղկեդոնական Հուստինիանոսը: Սա, իհարկե, լարվածություն ստեղծեց հայ-բյուզանդական
հարաբերություններում:
Կար մեկ փրկություն ևս: Դվինի ժողովի վրա մեծ էր
նաև Խոսրով Անուշիրվանի ազդեցությունը. ի վերջո Դվինը գտնվում էր պարսից տիրապետության տակ գտնվող Հայաստանում: Լեոն նշում է, որ 554թ. ժողովը կղզիացրեց Հայաստանը քրիստոնեական աշխարհում: Պարսից արքա Խոսրով Անուշիրվանը այս կերպ կարողացավ հայերին մի փոքր
հեռացնել Բյուզանդիայից: Այսուհետ հայ-բյուզանդական ցանկացած հարաբերություններում ենթադրվում
էր, որ հայոց
եկեղեցուն պետք է պարտադրվեր կայսերական եկեղեցու պաշտոնական տեսակետները:
Այսպիսով՝ Դվինի առաջին և հատկապես երկրորդ եկեղեցական ժողովը կարևոր դեր խաղաց հայ-բյուզանդական հարաբերություններում: Ինչ վերաբերում
է Հայաստանի դերին պարսկա-բյուզանդական հարաբերությունների ոլորտում, ապա
502 թվականից Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվեց պատերազմ, որը ընդհատումներով տևեց 125 տարի: 532թ. Խոսրով
I Անուշիրվանը
և Հուստինիանոսը կնքեցին
«հավիտենական հաշտության» պայմանագիր, բայց 4-5 տարի անց «հավիտենական
հաշտությունը» խախտվեց: Թե՛ Խոսրովը, և թե՛ Հուստինիանոսը
իրար արժանի հակառակորդ էին:

Comments
Post a Comment