Skip to main content

Posts

Գործարարի արտաքին տեսքը

  Զարգացրեք օգտակար սովորություններ ․ բոլոր իրերը, որոնց հետ շփվում եք ողջ օրվա ընթացքում, պետք է դիտարկել ոչ միայն գործի համար օգտակարության, այլ նաև բարոյական նորմերին համապատասխանության տեսանկյունից։ Բիզնեսի ոլորտում պրոֆեսիոնալ էթիկան պակաս կարևոր չէ օգուտից ․․․ Գոյություն ունի գործարար միջավայրում վարքագծի դրսևորման 5 հիմնական սկզբունք՝ 1 ․ դրական տրամադրվածություն 2 ․ գիտակից էգոիզմ 3 ․ կանխատեսելիություն 4 ․ իրավիճակային տարբերություն 5 ․ պատշաճություն Դրական տրամադրվածությունը ենթադրում է, որ գործընկերների հետ շփման ժամանակ Դուք պետք է ձգտեք թողնել լավ տպավորություն։ Դրական կերպարի ստեղծման գործում մեծ կարևորություն ունի բացառապես ամեն ինչ՝ ժեստերը և շարժումները, ձեռքսեղմումները, ձայնի տոնայնությունը, հագուստը և օծանելիքի ընտրությունը։ Օրինակ՝ եթե Դուք խոսակցության ողջ ընթացքում ձեռքերը պահեք գրպանում, ապա Ձեր զրուցակցի մոտ տպավորություն կստեղծվի, որ անկեղծ չեք նրա հետ։ Գործարար էթիկայի երկրորդ՝ գիտակից էգոիզմի սկզբունքը մեծ դեր է կատարում Ձեր՝ որպես ձեռն...

Գործարար նամակագրություն, խոսքի մշակույթ

  Էթիկական բանաձևը, որպես խոսքի արտահայտման միջոց, հաճախ իրենից ենթադրում է արդեն ձևակերպված առաջարկ։ Դրանցից շատերը ներառում են արդեն հնացած, ինքնուրույն չկիրառվող բառեր։ Կան արտահայտություններ, որոնք շատ տարածված են ժամանակակից խոսակցական լեզվում, սակայն եթե փորձենք վերլուծել այդ արտահայտությունների առանձին բառերը, կիմանանք, որ դրանցից շատերը ինքնուրույն կիրառությունից դուրս են եկել։ Արտահայտությունների միջոցով մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը հանդիպման և հրաժեշտի ժամանակ, երբ որևէ մեկին շնորհակալություն ենք հայտնում կամ ներողություն ենք խնդրում, ծանոթության և շատ այլ դեպքերում։ Դրանց կիրառության սահմանները այսօր ևս չափազանց մեծ են։ Էթիկական բանաձևերի կիրառման սկզբունքները, բացի բազմակողմանի կիրառություն ունեցող «քաղաքավարություն» սկզբունքից, խոսքի՝ իրավիճակին համապատասխանության սկզբունքներն են։ Շփման տեսակը (պաշտոնական/ոչ պաշտոնական) և հասցեատիրոջ գործոնը (հասարակական դիրքը, անձնական արժանիքները, տարիք/սեռ, ճանաչողության մակարդակը) էթիկական բանաձևի ընտրության որոշիչ գործ...

Խորհուրդներ այցեքարտի ձևավորման և տեսակների մասին

  Կարող ենք վստահորեն ասել, որ առաջին այցեքարտերը ի հայտ են եկել ավելի քան 2500 տարի առաջ Չինաստանում։ Դրանք իրենցից ներկայացնում էին բարակ բամբուկե տախտակներ։ Այդ տախտակների վրա ուղղահայաց գրվում էր տեքստը, որում նշվում էր խնդրանք ներկայացնող կամ այցելություն կատարող անձը։ Մ ․ թ ․ ա ․ 3-րդ դարում բամբուկե տախտակները փոխարինվել են մետաքսից պատրաստված այցեքարտերով։ Բնականաբար, նման բացիկները չէին կարող համընդհանուր լինել, քանի որ դրանք պատրաստվում էին յուրաքանչյուր դեպքի համար անհատապես, և բացի այդ, դրանք բարձր արժեք ունեին։ Ավելի ուշ՝ 17-րդ դարի կեսերին, Ֆրանսիայում՝ Լյուդովիկոս 14-րդի օրոք, հայտնվեցին այցեքարտեր, որոնք ավելի նման էին ժամանակակից այցեքարտերին, պատրաստված էին ստվարաթղթից։ Ֆրանսիական արքունիքի շքեղությունը պատճառ դարձավ, որ աշխարհիկ էթիկետի մեջ ներմուծվի այցեքարտը։ Հետագայում սովորական ստվարաթղթե այցեքարտը վերածվել է գրաֆիկական արվեստի իսկական գլուխգործոցի և դարձել է հիանալի լրացում՝ տիրոջ փայլին, կոչմանը և դիրքին։ Ռուսաստանում առաջին այցեքարտերը հայտնվեցի...

Գործարար հանդիպման կանոնները

  Գործարար էթիկայում գոյություն ունի «առաջին վայրկյանների արձանագրություն», որը ներառում է ողջույնը, ներկայացումը, վերաբերմունքը և ձեռքսեղմումը։ Ներկայացման ժամանակ առաջինը ձեռքսեղմման քայլ անում է տարիքով և կարգավիճակով առավել ավագը։ Բայց արդյո՞ք պետք է տղամարդը ձեռքը մեկնի կնոջը բարևելու համար։ Գործնական հանդիպումների ժամանակ՝ այո, ընդ որում և՛ ներկայանալու ժամանակ, և՛ հրաժեշտ տալիս։ Գործարար էթիկան չի դնում սեռային տարբերություններ՝ կինը և տղամարդը հավասար են և ընկալվում են որպես գործընկերներ։ Ձեռքսեղմումը միշտ իրականացվում է աջ ձեռքով։ Բացառություններ չեն արվում անգամ ձախլիկների համար։ Ծանոթության ժամանակ, ընդհակառակը, երիտասարդն է ներկայանում իրենից ավագներին, ավելի ցածր աստիճան ունեցողը՝ բարձրաստիճաններին։ Բանակցությունների վարման ժամանակ ներկայացման գործառույթը իր վրա է վերցնում հանդիպման պատասխանատուն։ Եվ այստեղ միշտ առաջին հերթին տղամարդկանց ներկայացնում են կանանց։ Երբ ներկայացնում են տղամարդուն, ապա նա պետք է ոտքի կանգնի։ Կինը ոտքի է կանգնում այն դեպքում, երբ ծանոթա...

Գործարար էթիկայի գլխավոր կանոնները

  Գործարար միջավայրում, ինչպես և աշխարհիկ կյանքում, գոյություն ունեն որոշակի օրենքներ և կանոններ, որոնց ամբողջությունը ստացել է «գործարար էթիկա» անվանումը։ Սա, ըստ էության, մուտքն է գործարար մարդկանց աշխարհ, բիզնես միջավայրում շփման էտալոն։ Գործարար էթիկային չտիրապետելը կամ չիմանալը հաճախ որոշակի իրավիճակներում սայթաքելու պատճառ է դառնում, խոչընդոտ հանդիսանում հաջողակ բանակցություններ վարելու, շուկայում ընկերության և ապրանքի առաջմղման, հաջողակ կարիերայի ստեղծման գործում։ Պրոֆեսիոնալի կերպարը միանգամից չի ձևավորվում։ Գործարար էթիկան՝ փորձառության, փորձագիտության հետ միասին, շատ կարևոր դեր է խաղում այդ գործում։ Մարդուն պետք է դատել ըստ նրա գործերի, պահելաձևի, գործարար միջավայրում հարաբերություններ հաստատելու ունակության։ Կանոն առաջին՝ ժամանակը փող է Ճշտապահությունը, այլ մարդկանց ժամանակի նկատմամբ հարգանքը և ժամանակի կառավարման հիմունքներին տիրապետելու գրագիտությունը գործարար աշխարհի հիմքերի հիմքն են։ Կարելի է լինել վառ, խարիզմատիկ անհատականություն, հիանալի բանակցող, պրոֆեսիոն...