Skip to main content

Posts

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը

  2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում հնչեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին կրակոցները: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական վարկածի՝ կիրակի գիշերը հայկական զորքերը շփման գծի ամբողջ երկայնքով իբր կրակ են բացել, ինչի հետևանքով 14 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ադրբեջանական բանակն անմիջապես սկսել է հակաահաբեկչական գործողություն՝ դադարեցնելու գնդակոծությունը: «Երկաթե բռունցք» անվանումը ստացած գործողությունն իրականացվում էր աշխարհագրորեն միաժամանակ մի քանի ցրված ուղղություններում: Մեքենայացված խմբավորումներին աջակցում էին հրետանին և անօդաչու թռչող սարքերը: Հարձակումը նման չէր երկրի ղեկավարության իմպրովիզացիայի կամ հանկարծակի զգացմունքային որոշման. 2020 թվականին Ադրբեջանը և Թուրքիան երեք համատեղ զորավարժություն էին անցկացրել (վերջինը՝ հուլիս-օգոստոսին), երկու անգամ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը ստուգել էր ադրբեջանական զորքի մարտունակությունը, իսկ սեպտեմբերի 22-ին մասնավոր սեփականատերերից սկսել էին բացահայտ առգրավել ամենագնաց ավտոմեքենաները: Արդյունքում՝...

Ադհոկրատիայով կազմակերպություններ

  Այն կազմակերպությունների կառավարման ձևը, որոնք ունեն օրգանիկ կառուցվածք, բարդ միջավայր, վարքագծի աննշան ֆորմալացում, հորիզոնական նեղ մասնագիտացում՝ հիմնված աշխատակիցների անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների վրա, ընդունված է համարել ադհոկրատիա (հանրային կազմակերպությունների կառավարման ոճ, որը բնութագրվում է աշխատակիցների գործողություններում ազատության բարձր աստիճանով, առավելապես աշխատակիցների փոխհարաբերությունների ոչ ֆորմալ բնույթով): Այն կոնկրետ նպատակների համար ստեղծված կազմակերպություն է, որի անվանումը առաջին անգամ շրջանառության մեջ են դրել Բենիսը և Թոֆլերը 1960-1970թթ.: Ադհոկրատիան կառավարման գործառույթներն իրականացնող պրոֆեսիոնալ աշխատողներից բաղկացած ապարատ է: Սա արագ հարմարվող կառույց է, որը հիմնվում է կոնկրետ խնդիր կյանքի կոչելու նպատակով՝ մասնագիտական տարբեր գիտելիքներ ունեցող մասնագետների խմբերի միջոցով: Սրանք հիմնականում բարդ, ամենաարդիական կառուցվածք ունեցող կազմակերպություններն են, որտեղ բացակայում են կառուցվածքային տարրերը, և որտեղ առաջնային դերը պատկանում է նո...

Ստորաբաժանմունքային կառուցվածքով կազմակերպություններ

  Երբ կազմակերպությունների կառավարման մեջ կարևորվում են արդյունքների կայունությունը և վերջնական արտադրանքի կազմակերպումը, ուրեմն մենք գործ ունենք կազմակերպությունների կառավարման մի նոր ձևի՝ ստորաբաժանմունքային կառուցվածքի հետ: Ստորաբաժանմունքային ձևի առաջացումը (Du Pont ընկերությունում 1921թ., սա ամերիկյան քիմիական հսկա գործարան էր, որը հիմնվել է 1802թ.) իսկական հեղաշրջում էր: Այսպիսի կազմակերպության հիմնական մասը հիերարխիկ միջին օղակի աշխատակազմն է, որոնց գործունեությունն ուղղակի ազդում է կազմակերպության վերջնական արդյունքների վրա: Ինչպես պրոֆեսիոնալ բյուրոկրատիա ունեցող կազմակերպություններում, ստորաբաժանմունքային կառավարման ձևը ինտեգրված ամբողջություն չէ, այլ կենտրոնական վարչակազմի կողմից միավորված կիսանկախ մարմինների թիմ է: Սակայն եթե պրոֆեսիոնալ բյուրոկրատիայում այդ մարմիններն առանձին մարդիկ են, ապա ստորաբաժանմունքային կառավարման ձև ունեցող կազմակերպություններում վերջիններս առանձին կազմակերպչական միավորներն են: Այսպիսի կառավարման ձևը լայնորեն տարածված է մասնավոր և մեծ ձեռնարկ...