Վեստֆալյան խաղաղությունը Մեր օրերում Վեստֆալյան խաղաղությունն ընդունված է համարել հետագայում ամբողջ աշխարհում տարածված աշխարհակարգի նոր հայեցակարգի իրականացման առաջին քայլը: Սակայն խաղաղություն կնքելու համար հավաքված մարդկանց հետաքրքրում էին ոչ թե երկարաժամկետ հեռանկարները, այլ արարողակարգն ու կարգավիճակը: Մինչ Սրբազան հռոմեական կայսրությունն ու նրա երկու գլխավոր հակառակորդներ Ֆրանսիան ու Շվեդիան խաղաղության կոնֆերանս հրավիրելու հարցն էին համաձայնեցնում, զուգահեռաբար հակամարտությունը 23 տարի շարունակվում էր: Ճակատամարտերը տևեցին ևս 2 տարի, մինչև որ պատվիրակությունները վերջապես հանդիպեցին: Ըստ որում՝ կողմերից յուրաքանչյուրը խուսանավում էր, որպեսզի սեփական դաշնակիցների հետ կապերն ամրապնդի ու հաղթահարի ներքին հակասությունները: Ի տարբերություն նշանակալից այլ համաձայնությունների, ինչպես 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսն էր կամ 1919թ. Վերսալի պայմանագիրը, Վեստֆալյան խաղաղությունը չի ձևակերպվել մեկ խաղաղ կոնֆերանսի ընթացքում, նիստերն էլ նման չէին այդպիսի կոնֆերանսներին բնորոշ բանակցո...