Ճգնաժամ ռուս-վրացական հարաբերություններում. ՀՀ դիրքորոշումը 2008 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, Վրաստանում ու Վրաստանի շուրջ նորից բավական լարված էր: Ռուս-վրացական հարաբերությունները բավական լարված էր: Ռուս-վրացական հարաբերությունները բավական սրված էին, օգոստոսին տեղի ունեցավ օսական 5-օրյա պատերազմը. մի կողմից Հայաստանի հարևան, բարեկամ երկիրն էր, մյուս կողմից՝ ռազմավարական դաշնակիցը: Ինչպե՞ս հաջողվեց Հայաստանում նոր իշխանության եկած քաղաքական ուժին բալանսները պահել նման իրավիճակում: Այդ իրավիճակում Հայաստանի քաղաքականության ամենակարճ ու դիպուկ գնահատականը տարիներ շարունակ տալիս էին թե՛ վրաց, թե՛ ռուս գործընկերները. հնարավոր է եղել բալանսները պահել այնպես, որ Հայաստանը ոչ միայն որևէ կերպ այդ հակամարտության մաս չդառնա, այլ երկու կողմից էլ լինի վստահություն, որ Հայաստանը կարող է անգամ հարթակ լինել իրավիճակի լիցքաթափման համար: Միշտ լինում են անձինք, միգուցե քաղաքական ուժեր, որոնք փորձում են ավելի սուր, հարաբեր...