Skip to main content

Թիմի ձևավորման գործընթացի առանձնահատկությունները

 

Յուրաքանչյուր աշխատանքային թիմ գործունեության ընթացքում բախվում է մի շարք խնդիրների հետ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները. թիմում առկա մթնոլորտը և անդամների փոխհարաբերությունները, թիմի անդամների փոխգործակցությունը, նպատակի ընկալումը, տեղեկատվության տարածումը, տարաձայնությունների հաղթահարումը, որոշումների ընդունումը, աշխատանքի բաժանումը և խնդիրների բաշխումը, աշխատանքների ընթացքին վերահսկումը, թիմի անդամների աշխատանքի գնահատումը, առաջնորդությունը:

Այն, թե ինչպես է թիմը մոտենում վերը թվարկված խնդիրներին՝ կախված է վարքագծի որոշակի մոդելի կիրառումից, որը կոչվում է նաև թիմային մշակույթ: Ըստ այդմ, տարբերակվում է թիմային մշակույթի 4 հիմնական տիպեր՝ հոմոգեն, ինստիտուցիոնալ, ավտոկրատ և ինտենցիոնալ:

Հոմոգեն խմբում անդամների փոխհարաբերությունները բավական սերտ են, և վերջիններս գործում են՝ ելնելով խմբային փորձի առաջնահերթություններից:

Ինստիտուցիոնալ խմբերում անդամների փոխհարաբերություններն ավելի թույլ են և վերահսկվում են կազմակերպության կողմից:

Ավտոկրատ խմբերում բոլոր փոխհարաբերությունները կառուցված են առաջնորդի նկատմամբ հարգանքի զգացումով, իսկ խմբի անդամները գործում են այնպես, ինչպես թույլատրում է առաջնորդը:

Ինտենցիոնալ խմբի անդամներն ակտիվ համագործակցում են և կրում են հավասար պատասխանատվություն աշխատանքի և խմբի կառավարման համար:

Բավարար չէ միայն մարդկանց հավաքել միասին և հույս ունենալ, որ կձևավորվի արդյունավետ թիմ: Ընդհակառակը, արդյունավետ թիմ ստեղծելու համար կառավարիչը պետք է բավական մեծ ջանքեր գործադրի:

Առաջին քայլով նախքան խմբի ձևավորումը, կառավարիչը պետք է նախ և առաջ որոշի այն խնդիրների շրջանակը, որոնք անհրաժեշտ է լուծել և ըստ այդմ սահմանում է համապատասխան նպատակ:

Երկրորդ քայլով ստեղծվում են խմբի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ, հատկացվում են համապատասխան ռեսուրսներ:

Երրորդ փուլում կառավարիչը սահմանում է խմբի անդամության չափանիշները և պայմանները, թիմի անդամների դերակատարումներն ու պարտականությունները:

Չորրորդ փուլում կառավարիչն օգնում է թիմին խնդիրների հաղթահարման և բարձր արդյունավետության հասնելու համար:

Թիմն իր ձևավորման պահից սովորաբար անցնում է մի քանի փուլեր, որոնց ընթացքում վերջնականապես ձևավորվում են դրա անդամների փոխգործակցությունը.

Թիմի ձևավորում. թիմի առաջնային ստեղծում, անդամների հավաքագրում, փորձնական կերպով դրա նպատակի, կազմի և կոմպետենցիաների սահմանում

Թիմի անդամների միմյանց ընտելացում, որի ընթացքում ծանոթանում են միմյանց հետ և ավելի բաց կերպով են արտահայտում իրենց դիրքորոշումը

Թիմային վարքագծի նորմերի սահմանում, որն ապահովում է խմբի ներսում խաղի կանոնների ներդրումը, կոնֆլիկտների հաղթահարումը և արդյունավետ փոխհարաբերությունների հաստատումը

Բուն թիմային գործունեություն, որի ընթացքում թիմը կենտրոնանում է իր առջև դրված խնդիրների լուծման վրա:

Թիմի աշխատանքի հաջողության համար անչափ կարևոր է, որ դրա ներսում ապահովվի միասնականության և համագործակցության մթնոլորտ, թիմի անդամների գործունեության կազմակերպվածություն: Ուսումնասիրությունները վկայում են, որ եթե թիմում առկա են նույնիսկ գերազանց նույնանման մասնագիտական հատկանիշներով անդամներ, ապա նման թիմ արդյունավետ չի գործի, քանի որ մասնագիտական որակների հետ միասին անհրաժեշտ են նաև որոշակի ստեղծագործական հատկանիշներ: Հաջողակ թիմերը սահմանում են տարբեր դերակատարումներ, որոնք ստանձնում են թիմի անդամները: Ըստ հետազոտությունների արդյունքների՝ թիմի առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար վերջինս պետք է ապահովի թիմի անդամների կողմից հետևյալ 8 դերակատարումները.

Թիմի անդամ. օգնում է, որ թիմը լինի համախմբված, պարզում է, թե ինչ աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել և իրագործում է դրանք

Համակարգող. համակարգում և ուղղորդում է թիմի աշխատանքը

Ստեղծագործող. տալիս է ստեղծագործական լուծումներ քննարկվող խնդիրների վերաբերյալ

Ռեսուրսներ հետազոտող. զբաղվում է ռեսուրսների ապահովմամբ, նոր գաղափարների հայթայթմամբ՝ թիմին ներկայացնելու համար

Մասնագետ. տրամադրում են խորքային մասնագիտական կարծիք դիտարկվող հարցերի վերաբերյալ

Ձևարար. ապահովում են անհրաժեշտ ներուժ, որպեսզի թիմը չկորցնի աշխատունակությունը

Իրականացնող. ապահովում է հաստատված պլանի համաձայն աշխատանքների իրականացումը

Դիտորդ-գնահատող. ներկայացնում է հիմնավորված և անաչառ տեսակետներ քննարկվող խնդիրների վերաբերյալ

Նյութի աղբյուրը՝ Կարեն Սարգսյան- «Մարդկային ռեսուրսների կառավարում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...