Skip to main content

Թիմերի արդյունավետության գնահատումը

 

Թիմային աշխատանքի կազմակերպման բավական կարևոր խնդիր է թիմի արդյունավետության մակարդակի գնահատումը, որը պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք տվյալ թիմն ունակ է հասնելու իր նպատակներին: Սա էական է, հատկապես հաշվի առնելով, որ գնալով ավելի ու ավելի շատ բիզնես գործընթացներ են իրականացվում թիմերի միջոցով, և որ կազմակերպությունների գործունեության կայունությունը դրականորեն կապված է հաջող թիմային աշխատանքի հետ:

Թիմային աշխատանքը կազմակերպության գործունեության համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ թիմի անդամները բարձրացնում են իրենց հմտությունները, գիտելիքները և կարողությունները թիմերում աշխատելով, ինչն ազդում է կազմակերպության գործունեության և արդյունավետության վրա:

Կազմակերպությունները կենտրոնանում են թիմային աշխատանքի վրա՝ մրցակցային առավելություն ապահովելու, համագործակցության միջոցով խնդիրները լուծելու և աշխատակիցների ստեղծագործական կարողությունները խրախուսելու համար: Թիմերը կարող են ապահովել ավելի բարձր հարմարվողականություն, արտադրողականություն և կրեատիվ գործելաոճ, քան ավանդական ստորաբաժանումները, կազմակերպական խնդիրների լուծման համար առաջարկում են ավելի բարդ, նորարարական և համապարփակ լուծումներ: Հետևաբար, թիմային աշխատանքը ժամանակակից բիզնեսի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է:

Թիմի կատարողականի գնահատման հայտնի մոտեցումներից է հանդիսանում ներդրում-գործընթաց-արդյունք շրջանակային մոդելի կիրառումը:

Ներդրումներն այն գործոններն են, որոնք խթանում և սահմանափակում են մասնակիցների փոխազդեցությունը, ինչպիսիք են իրավասությունները, անհատականությունները, առաջադրանքի կառուցվածքը, առաջնորդի ազդեցությունը, կազմակերպչական կառուցվածքի առանձնահատկությունները և արտաքին միջավայրի բարդությունը: Գործընթացները նկարագրում են, թե ինչպես են կատարված ներդրումները վերածվում արդյունքների: Վերջիններս թիմային աշխատանքի արդյունքներն են, որոնք գնահատվում են մեկ կամ մի քանի դերակատարների կողմից, որոնք կարող են ներառել իրականացման ֆիզիկական աստիճանը, որակական գնահատականներ, օրինակ, անդամների արձագանքները (օրինակ՝ բավարարվածություն, նվիրվածություն, կենսունակություն):

Տարիների ընթացքում մոդելի մի քանի թարմացումներ են եղել, և այսօր այն դիտվում է որպես թիմի կատարողականը գնահատելու մեկնարկային կետերից մեկը:

Թիմային աշխատանքը կարող է ունենալ տարբեր հետևանքներ, և որ ղեկավարները պետք է իմանան, թե ինչ քայլեր ձեռնարկեն արդյունավետ թիմային աշխատանք ապահովելու համար:

Թիմի արդյունավետության ֆունկցիոնալ մոտեցումը կենտրոնանում է նպատակների, ինտեգրման, որոշումների կայացման, հանդիպումների կառավարման և որոշումների իրականացման, առողջ թիմային մթնոլորտ ստեղծելու վրա: Իհարկե, այս գործառույթներից որոշները տարբեր թիմերում տարբերվում են, օրինակ՝ արտադրական կամ սպասարկման ոլորտներում, կառավարման թիմերում կամ ինժեներական թիմերում:

Թիմի կատարողականը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Մասնավորապես, արտադրողականությունը, համախմբվածությունը և ուսումնառությունը դիտարկվում է որպես թիմային աշխատանքի 3 կարևորագույն չափանիշներ: Այլ մոտեցմամբ էլ թիմի արդյունավետությունը դիտարկվում է որակի տեսանկյունից՝ որոշման որակ, արտադրանքի որակ, արտադրության քանակ:

Թիմային աշխատանքի հիմնական արդյունքները առաջադրանքի կատարման արդյունքներն են, ինչպիսիք են սխալների մակարդակը, կատարման ժամանակահատվածը, մասնակիցների բավարարվածությունը և ուսուցման արդյունքները, ինչպիսիք են կատարելագործված գիտելիքները, հմտությունները: Թիմային աշխատանքի արդյունավետության պոտենցիալ ցուցանիշներից մեկն էլ հաճախորդների գոհունակությունն է:

Թիմի արդյունավետությունը գնահատելու համար գոյություն ունեն նաև այլ չափանիշներ, որոնք վերաբերում են թիմի անդամների աֆեկտիվ ռեակցիաներին և թիմի կենսունակությանը: Աֆեկտիվ ռեակցիաները սովորաբար վերաբերում են թիմում տիրող մթնոլորտին: Թիմի կենսունակությունը սովորաբար կապված է աշխատակիցների բավարարվածության, թիմային մթնոլորտի, նվիրվածության և խմբի համախմբվածության հետ, որոնք էլ կիրառվում են որպես կենսունակության գնահատման ցուցանիշներ:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Սարգսյան- «Մարդկային ռեսուրսների կառավարում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...