Skip to main content

Թունիս

 

Աֆրիկայի հյուսիսում գտնվող այս պետությունը սահմանակցում է Ալժիրի և Լիբիայի, Միջերկրական ծովի հետ: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռնաշղթաները, իսկ մնացած հատվածը հիմնականում տափաստանային է: Պաշտոնական լեզուն արաբերենն է, չնայած լայն կիրառում ունի ֆրանսերենը: Բնակչության ճնշող մեծամասնությունը մահմեդական է: Թունիսը գյուղատնտեսական և արդյունաբերական երկիր է՝ արագ զարգացող տնտեսությամբ: Սա նաև աշխարհի վաղ բնակեցված տարածքներից մեկն է, որտեղ մարդու գոյության հետքերն ունեն ավելի քան 200 հազար տարվա պատմություն: Այստեղ էր գտնվում փյունիկցիների կողմից հիմնված Կարթագենը, որի պատմությունը սկիզբ է առել մ.թ.ա. 814-րդ թվականից: Արագ զարգացող բնակավայրը մեծ ազդեցություն ձեռք բերեց Աֆրիկայի հյուսիսում և Միջերկրական ծովում: Կարթագենին վիճակված էր դառնալ Հռոմի գլխավոր հակառակորդը: Մ.թ.ա. 146 թվականին հռոմեացիներին վերջապես հաջողվեց գրավել քաղաքը, որը գրեթե ամբողջությամբ քանդվեց, սակայն հետագայում վերակառուցվեց: Հռոմի իշխանության տարիներին այս տարածքը կրկին զարգացում ապրեց: Քրիստոնեության տարածման ժամանակ Կարթագենը դարձավ նոր կրոնի գլխավոր կենտրոններից մեկը: Քաղաքի հետ է կապված սուրբ Օգոստինոս Երանելիի կենսագրությունը, ով շուրջ 9 տարի դասավանդել է տեղի ճարտասանության դպրոցում:

Պատմության ընթացքում Կարթագենը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, եղել վանդալների, բյուզանդացիների տիրապետության տակ: 7-րդ դարից երկիրը սկսեցին ներխուժել արաբները, ինչի արդյունքում այստեղ հաստատվեց արաբական խալիֆայությունը: Բնակիչների մեծ մասն ընդունեց մահմեդականություն, և այստեղ սկսեց տարածվել արաբական մշակույթը: Սակայն Թունիսի աշխարհագրական բարենպաստ դիրքը չէր կարող անտարբեր թողնել նաև զարգացող եվրոպական երկրներին, և արդեն 12-րդ դարում այս տարածքը գրավում են Սիցիլիայից եկած նորմանները: Շուտով սկսվում է երկրի համար 2 հիմնական ուժերի՝ եվրոպացիների և Օսմանյան կայսրության պայքարը: Ֆրանսիացիների և իսպանացիների հետ երկարատև պատերազմների արդյունքում 1587 թվականին Թունիսը պաշտոնապես հռչակվեց Օսմանյան կայսրության գավառ: 1800-ական թվականներին երկիրը կախվածության մեջ հայտնվեց Ֆրանսիայից, որին բավականին մեծ գումար էր պարտք: Եվրոպացիների նախաձեռնությամբ այստեղ իրականացվեցին բարեփոխումներ: 1861 թվականին Թունիսում ընդունվեց արաբական աշխարհում առաջին սահմանադրությունը: Երկիրն իշխելու համար սկսվեց դիվանագիտական պայքար

Ֆրանսիայի և Իտալիայի միջև: 1881 թվականին ֆրանսիական զորքերը պաշարեցին Թունիսը, և հաստատեցին Ֆրանսիայի պրոտեկտորատ: Չնայած եվրոպացիները բացեցին դպրոցներն ու կառուցեցին երկաթուղի, զարգացրեցին նավահանգիստը և ծավալուն ներդրումներ արեցին Թունիսի տնտեսության մեջ, տեղացիների դժգոհությունը չէր քչանում, քանի որ ֆրանսիական ընկերությունները զավթեցին նաև երկրի ընդերքը և հողը, որոնք անխնա շահագործվում էին: Տասնամյակներ տևած պայքարն ավարտվեց նրանով, որ 1956 թվականին երկիրը ստացավ անկախություն Ֆրանսիայից: Այսօր Թունիսը հարուստ մշակույթ և բազմաթիվ տեսարժան վայրեր ունեցող երկիր է: Թունիսի մայրաքաղաքը նույնպես կոչվում է Թունիս, և բնակեցված է հիմնականում արաբներով և ֆրանսիացիներով: Քաղաքը բաղկացած է 2 հատվածից՝ հին և նոր: Սա տիպիկ արաբական բնակավայր է փողոցային առևտրով, անկանոն երթևեկությամբ: Աֆրիկյան շատ երկրներում երթևեկությունը ճիշտ կազմակերպված չէ, Թունիսում՝ նույնպես: Ոչ պակաս խառնաշփոթ է նաև հետիոտնային հատվածում: Տեղացիներից շատերը ապահովում են իրենց գոյությունը՝ սպասարկելով տուրիստներին: Թունիսն այն քաղաքներից է, որտեղ հեշտությամբ կարելի է պատկերացում կազմել երկրի հնագույն պատմության և ժամանակակից կյանքի, կենցաղի ու սովորույթների մասին: Թունիսը բաղկացած է 15 շրջաններից և բաժանվում է 2 հատվածի՝ հին և նոր: Հին հատվածում կա մոտ 700 պատմամշակութային հուշարձան և տեսարժան վայր: Նոր քաղաքում տեղ են գտել վարչական շենքեր, բիզնես կենտրոններ, համալսարաններ, զվարճանքի կենտրոններ: Այստեղ միահյուսվել են արաբական մշակույթն ու ժամանակը, ճարտարապետությունը: Այս ամենը գրավում է Թունիս այցելող և արկածներ փնտրող տուրիստների ուշադրությունը: Առաջին իսկ հայացքից քաղաքում նկատելի են եվրոպական շունչը և ֆրանսիական ճարտարապետության ազդեցությունը: Թունիսի կենտրոնական հատվածը զբաղեցնում է հին քաղաքը՝ Մեդինան: Այն հիմնվել է 9-րդ դարում, հետագայում՝ վերակառուցվել: Հին բնակավայրն ամբողջությամբ շրջապատված էր պարսպով, որն ուներ 8 մուտք: Դրանցից պահպանվել են միայն երկուսը: Մեդինան իրենից ներկայացնում է պատմական շենքերի, մզկիթների, խանութների և նեղլիկ փողոցների համալիր: Այստեղ կան նաև 18-րդ դարի դղյակներ, որոնցում այսօր գործում են Թունիսի գիտահետազոտական ինստիտուտներ և պետական հաստատություններ: Տուրիստներից շատերը մտնելով հին քաղաք՝ մոռանում են ժամանակի մասին: Այստեղ ընդունված է բանակցել վաճառողի հետ ապրանքի գնի շուրջ, և ինչքան երկար է տևում այդ շփումը, այդքան մեծ է հավանականությունը, որ վաճառողը իրենց զեղչ կանի: Երբ դու առաջարկում ես շատ ցածր գին, վաճառողն ասում է, որ կարող ես վերցնել ապրանքն անվճար, քանի որ նա

ավելի լավ է նվիրի քեզ այդ ապրանքը, քան վաճառի այդքան ցածր գնով: Վերջում բանակցությունների ինչ-որ միջին գին է հաստատվում, և ապրանքը գնվում է:

Արաբները սիրում են կենդանի շփում, ու եթե դուք պատրաստ եք ձեր ժամանակը ծախսել հենց խոսալու վրա, դա կհամարվի հարգանքի նշան: Այստեղ ոչ միայն տուրիստներն են շատ, այլև տեղացիները, քանի որ վաճառվում են ոչ միայն հուշանվերներ, այլ նաև քաղցրավենիք, հրուշակեղեն, տարատեսակ համեմունքներ և շատ այլ մթերքներ, որոնք այստեղ համեմատաբար էժան են և որակյալ: Շատ են նաև երկրի այլ բնակավայրերից ժամանած մարդիկ: Թունիսը բավականին մեծ երկիր է: Մեդինան համարվում է Թունիսի սիրտը: Մեդինայում է գտնվում Թունիսի գլխավոր մզկիթը: Տուրիստներին չի թույլատրվում մտնել ներս, նրանք կարող են գտնվել միայն մզկիթի հրապարակում: Նկարահանումներն այստեղ արգելված են:

Երիտասարդությունը Թունիսում բավականին առաջադեմ է: Այստեղ շատ են ուսանողները, նրանց մեծ մասը տիրապետում է ֆրանսերենին, նաև անգլերեն գիտեն: Արաբական մյուս երկրներից Թունիսը տարբերվում է նաև ոգելից խմիչքների հասանելիությամբ: Գրեթե բոլոր հյուրանոցներն ունեն ալկոհոլ վաճառելու արտոնություն, ինչն էլ դուր է գալիս տուրիստներին: Տուրիստների համար Թունիսը շատ հարմարավետ երկիր է այն առումով, որ այստեղ ամեն ինչ ավելի մատչելի է, քան Եվրոպայում և մի շարք արաբական երկրներում: Այստեղ կան լավ և ոչ շատ թանկ հյուրանոցներ: Հյուրանոցներից բացի, այստեղ շատ մատչելի է նաև տրանսպորտը: Տաքսին բոլորովին թանկ չէ, գրեթե նույնպիսի գներ են, ինչպես մեզ մոտ՝ Հայաստանում: Թունիսում բավականին մատչելի է նաև սնունդը: Այստեղ կարելի է համտեսել ծովամթերքի մեծ բաժին: Այստեղ ևս կան թանկ ռեստորաններ, որոնք գտնվում են հյուրանոցների ներսում:

Մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը կատարում է նաև ուղեցույցի դեր և հայտնի է Թունիսի Բիգբեն անվանումով: Այս հրապարակը մինչև 1987 թվականը կոչվում էր Աֆրիկայի հրապարակ, որի կենտրոնում կանգնած էր անկախ Թունիսի առաջին նախագահ Հաբիբ Բուրգիբի արձանը: Երկրի հյուրերը զմայլվում են 40 մետր բարձրություն ունեցող աշտարակով, որտեղից սկիզբ են առնում քաղաքի տարբեր ծայրեր տանող տուրիստական երթուղիները: Թունիսի Անկախության հրապարակում է գտնվում կաթոլիկ տաճարը: Երբ Թունիսը Ֆրանսիայի մի մասն էր, բնակչության զգալի մասը կաթոլիկներ էին: Թունիսի ամենամեծ այգին կոչվում է Բելվեդեր: 1910 թվականին բացված այգին նորություն էր Թունիսի համար, որտեղ բնակվող մարդիկ սովոր էին աֆրիկյան շոգ կլիմայի պայմաններին և սակավաթիվ կանաչ տարածքների:

Այգու հարավային հատվածում գործում է կենդանաբանական այգի, որտեղ բնակվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ:

Տեղի գլխավոր տեսարժան վայրն հին Կարթագենն է: Հուշահամալիրն ամբողջությամբ ներգրավված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կարթագենը տեսնելու համար եկող բազմաթիվ տուրիստներից ոչ բոլորն գիտեն քաղաքի պատմությունը, բայց դրա անվանումը ծանոթ է շատերին: Հետաքրքիր է, որ Կարթագեն անվանումը նշանակում է նոր քաղաք, չնայած որ այն բավականին հին է և հիմնվել է Հռոմից մոտ 60 տարի առաջ: Այն, ինչ պահպանվել է այսօր հին Կարթագենից, ամբողջացած է բացօթյա թանգարանի տեսքով: Այստեղ 19-րդ դարից սկսած՝ արվել են պեղումներ, որոնց ընթացքում բացվել են հին քաղաքի ավերակները և այլ գտածոներ: Ամբողջ հուշահամալիրը բաղկացած է 7 հատվածից:

Այստեղ զուգորդվում են պատմության հնագույն ավերակները, արաբական արևելքի մթնոլորտն ու Աֆրիկայի վայրի բնությունը: Համմամետը ամենահայտնի տուրիստական վայրն է: Իր լողափերի շնորհիվ Համմամետը Թունիսի ջրային մարզաձևերի անցկացման լավագույն գոտին է: 400 հազար բնակչություն ունեցող քաղաքը միանգամից աշխուժանում է հատկապես ամռանը, երբ այցելուների թիվը գերազանցում է բնակչության թվաքանակին: Որպես տուրիստական կենտրոն Համմամետը տնտեսապես կարևոր է Թունիսի համար: Այդ պատճառով էլ քաղաքի շուրջը կառուցում են արվարձաններ, որպեսզի երկրի հարավային շրջանից գաղթողները, ովքեր գալիս են աշխատանք փնտրելու, մնան նպաստեն քաղաքի զարգացմանը: Արտաքին յուրօրինակ տեսքը քաղաքը ձեռք է բերել հարյուրավոր տարիների ընթացքում: Համմամետը, ինչպես Թունիսի քաղաքների մեծ մասը, սկիզբ է առել դեռևս փյունիկյան ժամանակներից: Քաղաքի ամեն անկյունից բացվող տեսարաններից երևում է, որ այն Հյուսիսային Աֆրիկայի ամենաշքեղ բնակավայրերից մեկն է, որի խորքերում ավելին է թաքնված, քան երևում է առաջին հայացքից, իսկ բյուրեղապակյա մաքրություն ունեցող Միջերկրական ծովը իր լողափերով լրացնում է քաղաքի գեղեցկությունը:

Տուրիստների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում քաղաքի հին հատվածը, որտեղ գտնվում է Մեդինա բերդը, որը նման է արևելյան հոյակապ պալատի: Մեդինայում հանդիպում են արևելյան մշակույթը ներկայացնող զարդերի, գործվածքների, հուշանվերների տոնավաճառները, որոնք միշտ լի են այցելուներով: Մեդինայի մի զգալի մասը զբաղեցնում է Կասբահ բերդը:

Ամրոցի պատմությունը սկսվում է 9-րդ դարից, երբ այն կառուցվեց ծովահեններից պաշտպանվելու համար, սակայն բազմիցս ավիրվեց ու վերակառուցվեց: Այն միշտ դարձել է հարձակումների թիրախ, բայց հիմա հաճախելի վայր է շնորհիվ իր թանգարանի, որը պատմում է թունիսյան ծովահենների և իսպանական շրջափակումների մասին: Տուրիստներն այստեղ բարձրանում են ոչ միայն պատմական փաստերին ծանոթանալու, այլև ամրոցից բացվող տեսարաններով զմայլվելու համար: Մշակույթի մեջ հետաքրքիր շտկումներ մտցրեցին ֆրանսիացիները: Այդ պատճառով էլ Համմամետը այցելուներին զարմացնում է իսլամի ու եվրոպական սովորույթների համադրությամբ:

Նախորդ դարի կեսերից կանայք հավասար իրավունքներ ունեին տղամարդկանց հետ: Ճիշտ է, կանայք այստեղ հետևում են իսլամին, բայց դա ամենևին էլ չի խանգարում կրթություն ստանալ ու աշխատել: Իրենց հերթին տեղացիներն էլ չեն անհանգստանում տուրիստների ազատությունից ու արդեն վաղուց սովորել են նրանց ներկայությանը:

Քաղաքի հանրահայտ վայրերից է Carthage Land զվարճանքների այգին, որը ներառում է ատրակցիոնների հատված, ջրային զվարճանքներ, ամենափոքրիկ այցելուների համար նախատեսված խաղեր, կինոթատրոն: Այցելուներից շատերը գալիս և մնում են այստեղ մի ամբողջ օր, որովհետև զվարճանալու հնարավորություն կա բոլորի համար, անկախ տարիքից: Մուտքի տոմսը գործում է ամբողջ օրվա ընթացքում: Այնպես որ շատերը դուրս են գալիս և որոշ ժամանակ անց նորից վերադառնում այստեղ: Համմամետի զվարճանքների այգին գործում է հիմնականում տուրիստական ամիսների ընթացքում և լավ հայտնի է երկրում: Երեխաներին նաև այստեղ ներկայացնում են Թունիսի պատմությունը և գլխավոր տեսարժան վայրերը:

Թունիսից 20 կմ հեռավորության վրա գտնվում է Սիդի բու Սաիդ քաղաքը: Սիդի բու Սաիդը զարմացնում է այցելուներին ոչ արաբական ճարտարապետությամբ և գույներով: Սա սպիտակ և կապույտ տարբեր համադրություններով ստեղծված և շատ հարամարավետ բնակավայր է, որը տեղակայված է անմիջապես ծովածոցի ափին: Քաղաքի անվանումը կապված է մահմեդականության մեջ սուրբ համարվող Աբուասիդի հետ, որն ապրել է 12-րդ դարասկզբին և ամբողջ կյանքը նվիրել մահմեդականությանը: Կյանքի վերջում նա բնակվել է այստեղ, իսկ մահից հետո նրա գերեզմանը դարձել է ուխտատեղի: 18-րդ դարում մեծահարուստները տարածքում սկսեցին շքեղ առանձնատներ կառուցել, անցկացվեցին ճանապարհներ և կոմունիկացիաներ: Այդ օրերից շատ բան չի փոխվել: Այստեղ առանձնատուն ուներ անգամ երկրի ղեկավարներից մեկը, իսկ ափամերձ տարաքծն առհասարակ ժամանակի ընթացքում ծածկվել է մասնավոր տներով և հյուրանոցներով: Սիդի բու

Սաիդում գտնվող բլուրը ժամանակին ծառայել է որպես փարոս, իսկ այսօր այն դիտահարթակ է, որտեղից տուրիստներն ուսումնասիրում են ծովածոցը և մոտակա տարածքները: Շատերը կապույտ և սպիտակ Սիդի բու Սաիդը նմանեցնում են հունական Սանտորինիի հետ: Ի դեպ, այս քաղաքը հայտնի է նաև նրանով, որ տեղացիներից շատերը սիրում են զբաղվել նկարչությամբ: Իհարկե, նրանցից ոչ բոլորն են ճանաչված դառնում, բայց ամեն դեպքում կապտասպիտակ տները և ծովը տրամադրում են ստեղծագործելու: Քաղաքի նեղլիկ փողոցներում կարելի է տեսնել արվեստանոցներ և խանութներ, որոնցում ստեղծվում և վաճառվում են գեղեցիկ բնապատկերներ: Ի տարբերություն ամբողջ աշխարհի, այստեղ համարյա չկան նորակառույց բարձրահարկեր, որովհետև թունիսցիները նախընտրում են 1-2 հարկանի առանձնատներ, ոչ թե բնակարաններ: Սիդի բու Սաիդի ճարտարապետական տեսքը գտնվում է իշխանությունների հսկողության ներքո, և այստեղ գրեթե անհնար է սեփական պատկերացումներին համապատասխան ինչ-որ բան կառուցել:

Ինչպես ցանկացած տուրիստական կենտրոնում, այստեղ նույնպես կա յուրահատուկ վերնիսաժ, որտեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ: Առևտրական այս շարքերի տարբեր տաղավարներում վաճառվում է ազգային հրուշակեղեն և քաղցրավենիք: Վաճառականների ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կենցաղում օգտագործվող նկարազարդված սպասքը, որը տուրիստների շրջանում մեծ պահանջարկ ունի: Քաղաքի կենտրոնական հատվածում գրեթե միշտ աղմկոտ է, հատկապես հուշանվերների տաղավարների մոտ: Այդ իրարանցումը հիմնականում ստեղծում են տուրիստները:

Թունիսից ընդամենը 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Լե Բարդո արվարձանում է գործում արժեքավոր գտածոների աշխարհում խոշոր թանգարաններից մեկը: Այն հիմնվել է 1888 թվականին և աչքի է ընկնում հատկապես հռոմեական խճանկարների հավաքածուով: Թանգարանը բացվել է երկրի նախկին իշխաններից մեկին պատկանող դղյակում, և այցելուներին ներկայանում է երկրի պատմության և մշակույթի մասին պատմող հարուստ ու հետաքրքիր մեծաքանակ նմուշներով: Այստեղ կարելի է ուսումնասիրել Հին Հռոմի և Հին Հունաստանի արվեստը, տեսնել քրիստոնեական և մահմեդական մշակույթների բազմաթիվ նմուշներ, մանրամասն ծանոթանալ Կարթագենի պատմությանը: Ասում են, որ այս թանգարանում է գտնվում այն ամենն, ինչ հայտնաբերվել է Թունիսում հողի տակ և ջրի մեջ: Այցելուներին են ներկայացված աստվածների և հերոսների արձաններ, բազմաթիվ այլ քանդակներ ամբողջական և մասնատված: Թանգարանի պարծանքը և ամենակարևոր նմուշները խճանկարներն

են: Այստեղ կան ինչպես խճանկարային արվեստի վաղ շրջանի պարզ օրինակներ, այնպես էլ համեստ բյուզանդական և հռոմեական ճոխ նմուշներ: Ավելի համակարգված ծանոթության համար բոլոր առարկաները դասակարգված են ծագման վայրերի անուններով սրահներում: Թանգարանի հետ կապված ուշագրավ փաստերից մեկն այն է, որ նմուշներից մի քանիսը հայտնաբերել է Ժակ-Իվ Կուստոն: Դրանց թվում են հունական բրոնզե քանդակները, բաժակները և մոմակալները: Թունիսի տարածքում զանգվածային պեղումները սկսվել են 1881 թվականին ֆրանսիական պրոտեկտորատի հաստատումից քիչ անց: Գտածոներն այնքան շատ էին, որ հարց առաջացավ, թե որտեղ պետք է դրանք պահվեն և ցուցադրվեն, որովհետև երկրում գործող թանգարաններից ոչ մեկը չէր կարող տեղավորել այսքան շատ նմուշներ: Այն ժամանակ որոշվեց թանգարան հիմնել 13-րդ դարում կառուցված դղյակում: Բարդոն մեծությամբ երկրորդն է աֆրիկյան մայրցամաքում Կահիրեի եգիպտական թանգարանից հետո: Այստեղ ներկայացված են տարածաշրջանի մոտ 3000 տարվա պատմությունը, որին կարելի է հետևել նմուշների միջոցով: Վերջերս իրականացված վերակառուցման արդյունքում թանգարանի ցուցասրահներն ավելացել են: Այցելուներին խորհուրդ է տրվում անպայման ծանոթանալ նաև ծովային ատլասներին, որոնք ներկայացնում են ջրային կենդանիներին լատինատառ անվանումներով: Վերանորոգված թանգարանն այսօր համապատասխանում է միջազգային ամենախիստ պահանջներին, որոնք վերաբերում են թե՛ նմուշների պահպանմանը և թե՛ այցելուների հարմարավետությանը: Օրինակ, առարկաները դասավորված են այնպես, որ դրանց նկարագրությունները հնարավոր լինի ընթերցել և բնական ու արհեստական լուսավորության պայմաններում: Այստեղ սիրում են ասել, որ Բարդո թանգարանը ներկայացնում է Թունիսի և այս երկրի բնակիչների ավանդը համաշխարհային պատմության մեջ: Թանգարանի զարդն ու պարծանքն է համարվում հռոմեական շրջանի խճանկարը, որի վրա պատկերված է բանաստեղծ Վերգիլիոսը իրեն ոգեշնչող մուսաների հետ: Այս խճանկարը գտել են հինավուրց Սուս քաղաքում:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...