Skip to main content

Posts

Showing posts from October, 2024

Թուրքիայի սոցիալ-քաղաքական զարգացումների հիմնական միտումները

  2018-2023 թվականների Թուրքիայի քաղաքական և հասարակական կյանքի կարևորագույն թեմաներից մեկը կարելի է համարել թուրքական տնտեսության անկայուն վիճակը։ Տնտեսական քաղաքականության անհաջողությունները գերազանցապես կապված էին նոր տնտեսական մոդելի փնտրտուքով, որը սկսվեց 2010-ականների կեսից և ուղեկցվեց տնտեսական լուրջ ցնցումներով։ Վերջիններիս պատճառների շարքում էին նաև ավտորիտար համակարգերին բնորոշ ուղիղ միջամտությունները տնտեսական կյանքին, երբ իշխող վերնախավի փոքր խումբը որոշում էր տնտեսական քաղաքականությունը՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքները և, առաջնորդվելով նեղ անձնական քաղաքական շահերով, երբեմն էլ նաև պոպուլիզմի թելադրանքով։ Տնտեսական իրավիճակի անկայունության առավել վառ դրսևորումներ կարելի է համարել ինչպես գործազրկության մակարդակի աճը, այնպես էլ ազգային արժույթի՝ թուրքական լիրայի շարունակական արժեզրկումը, կայուն գնաճն ու բնակչության գնողունակության անկումը։ 2018-2023 թվականների Էրդողանի վարած տնտեսական քաղաքականության մեջ էական նշանակություն ուներ նաև օտարերկրյա ներդրումների ...

Թուրքիայի սուպեր-նախագահական համակարգը և քաղաքական դաշտի վերաձևավորումը

  Թուրքիայում 2018 թվականին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններն արձանագրեցին մի քանի կարևոր քաղաքական իրողություններ, որոնք նախանշեցին հետագա տարիների զարգացման հիմնական միտումները։ Ընտրություններում Էրդողանի տարած հաղթանակն առաջին հերթին իրավական առումով լեգիտիմացրեց նրա միանձնյա իշխանությունը։ Դեռևս 2014 թվականին հին՝ խորհրդարանական կառավարման համակարգով, սակայն ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ընտրվելով նախագահ՝ Էրդողանը թեև դե յուրե ուներ խիստ սահմանափակ, իսկ որոշ հարցերում՝ միայն ներկայացուցչական լիազորություններ, սակայն, դե ֆակտո հենց նա էր շարունակում լինել երկրի ղեկավարը՝ վերահսկելով ու համակարգելով թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունը, ինչպես նաև շարունակելով մնալ ամենաազդեցիկ գործիչը ԱԶԿ-ում (թեև նախագահ ընտրվելուց հետո, օրենքի պահանջին համապատասխան, պաշտոնապես դուրս էր եկել կուսակցությունից)։ Կառավարման համակարգի այս «անհամապատասխանության» խոսուն բանաձևում կարելի է համարել 2016-2018 թվականներին Թուրքիայի դե յուրե ղեկավար հանդիսացող վարչապետ Բինալի ...

Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր առանձնահատկությունները

  Թուրքիայի արտաքին քաղաքականության պատմության մեջ 2018-2023 թվականները առանձնանում են իրադարձությունների և արմատական կերպափոխումների առատությամբ։ Նշված ժամանակահատվածում պաշտոնական Անկարայի գերակտիվ արտաքին քաղաքականությունը արդյունք էր թե՛ ներքին և թե՛ արտաքին միջավայրում արձանագրված իրողությունների ու փոփոխությունների։ Ներքին փոփոխությունների շարքում էական է մատնանշել Թուրքիայի ժողովրդագրական, տնտեսական, ռազմական և քաղաքական կարողությունների աճը, որն արձանագրվել էր նախորդ մի քանի տասնամյակներում։ Կուտակված ռեսուրսները Թուրքիային թույլ տվեցին հանրապետության հարյուրամյակին ընդառաջ բոլորովին նոր՝ ավելի ամուր դիրքերից հանդես գալ տարածաշրջանային ու համաշխարհային հարթակներում։ Վերոնշյալ կերպափոխումները տեղի էին ունենում արտաքին իրադրության ձևափոխման պայմաններում։ Նախ համաշխարհային մակարդակում շարունակվում էր միաբևեռ աշխարհի վերափոխումը բազմաբևեռ աշխարհի, որի արդյունքում նորից վերականգնվեցին տարբեր պետությունների և դաշինքների միջև հակամարտություններն ու բախումները մի շարք տարածաշրջան...

2023 թվականի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում

  2023 թվականի մայիսի 14-ին Թուրքիայում նշանակված էին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք մի քանի առումով ունեին որոշակի քաղաքական ամփոփումների, ջրբաժանի և հետագա գաղափարա-քաղաքական զարգացումները կանխորոշող նշանակություն։ Ընտրություններն աչքի էին ընկնում նաև խորհրդանիշների գերառատությամբ, որոնցից ամենակարևորը ընտրությունների օրն էր՝ մայիսի 14-ը, որը համընկնում էր 1950 թվականի մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների օրվան, երբ իսլամին ավելի շատ տեղ տրվող «Ժողովրդավարական կուսակցությունը» և նրա ղեկավար Ադնան Մենդերեսը ջախջախիչ հաղթանակ տարան քեմալականության և աշխարհիկության գաղափարախոսության ու վերջինիս քաղաքական արտացոլման՝ «Հանրապետական ժողովրդական կուսակցության» դեմ։ Քաղաքական իսլամի գաղափարախոսության կրող և դրա հաղթարշավի ամենաազդեցիկ կերպարը՝ Էրդողանը, ով իրեն նաև համարում է Ադնան Մենդերեսի քաղաքական ժառանգ, փորձելու էր հասնել «երկրորդ մայիսի 14-ին», այսինքն՝ ևս մեկ անգամ ֆիքսել Թուրքիայում իսլամականության գերակայությունն աշխարհիկության հանդեպ։ Այս ...

2019 թվականի ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում

  2019 թվականի մարտի 31-ին Թուրքիայում նշանակված էին ՏԻՄ ընտրություններ, որոնք, ըստ թուրքական քաղաքական ավանդույթի, ունեն կարևոր նշանակություն։ Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև պայքարի հիմնական ինտրիգն առավելապես մեծ քաղաքներն էին՝ Ստամբուլն ու մայրաքաղաք Անկարան։ Մայրաքաղաքում ընդդիմության (ՀԺԿ) թեկնածու Մենսուր Յավաշը, առաջին փուլում հավաքելով 50,93 տոկոս ձայն, հաղթեց իշխող ԱԶԿ-ի թեկնածու Մեհմեթ Օզհասեքին, ում օգտին քվեարկել էր ընտրողների 47,12 տոկոսը։ Ստամբուլում քաղաքապետի հիմնական մրցակիցներն էին ՀԺԿ-ից՝ Էքրեմ Իմամօղլուն, իսկ ԱԶԿ-ն առաջադրել էր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ում օգտին աշխատում էր նաև ողջ իշխանական ռեսուրսը։ Ստամբուլի ընտրություններն, իրոք, կարելի է համարել դրամատիկ, քանի որ, արդեն վերջնական տվյալների հայտարարելուց սկսած՝ իրավիճակը թեժ էր, և կողմերից յուրաքանչյուրը շտապում էր հայտնել, որ իրենք են հաղթել։ Ընտրությունների առաջին փուլում Իմամօղլուն ստացել էր 48,79 տոկոս ձայն, իսկ Բինալի Յըլդըրըմը՝ 48,63 տոկոս։ Ձայների վերջնական հաշվարկից հետո արձանագ...

Թուրքիայի գաղափարախոսական հոսանքներն ու տեսլականները

  Հանրության շրջանում շարունակում է աճել իսլամական ազգայնականության նշանակությունը։ Քաղաքական այս գաղափարախոսությունը, որը կարելի է համարել թուրք-իսլամական սինթեզի նորագույն դրսևորումը, դարձավ ԱԶԿ վարած հասարակական-քաղաքական փոփոխությունների առանցքային գործոնը։ Որպես տիրապետող գաղափարախոսություն այն հանդիսանում է քաղաքական իսլամիզմի և թուրքական ազգայնականության համադրություն։ Քաղաքական տիրույթում իսլամական ազգայնականության գերակա դիրքի ամրապնդմանը նպաստեց 2015 թվականի ԱԶԿ և ԱՇԿ միջև ձևավորված դաշինքը, որը շարունակվում է մինչ օրս։ Քաղաքական այս համագործակցությունն ապահովում է վերոնշյալ գաղափարախոսության հիման վրա պետության և հասարակության վերափոխումների համապատասխանությունը իշխող վերնախավի գաղափարական պատկերացումներին։ Մասնավորապես, շարունակվում է ձևավորվել թուրքական նորինքնությունը, որը հենվում է ոչ միայն իսլամականության և ազգայնականության էթիկայի ու սկզբունքների վրա, այլև ունի ընդգծված հետկայսերական (օսմանյան) քաղաքական ու մշակութային տեսլականներ՝ այսպիսով հակադրվելով նաև քեմալիստ...

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները 2019-2023 թվականներին

  3 առանձնահատկություններով (ռազմականացվածություն, ռազմավարական ինքնավարություն և ծավալապաշտություն) էլ պայմանավորված էր 2018-2023 թվականների Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում Մերձավոր Արևելքի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գերակայությունը։ Արտաքին քաղաքական օրակարգում առավել մեծ տեղ էին զբաղեցնում հատկապես սահմանակից երկրները։ Այս առումով առանձնանում էին Սիրիան և Իրաքը։ Երկու պետությունների տարածքում ռազմական գործողություններով, որոնք շարունակվում էին քննարկվող ժամանակահատվածում, Թուրքիան լուծում էր միաժամանակ երկու հիմնական խնդիր։ Մի կողմից ապահովում էր իր հարավային սահմանների անվտանգությունը՝ չեզոքացնելով ու նվազեցնելով քրդական գործոնը, մյուս կողմից՝ այդ գործողությունների արդյունքում Թուրքիան փաստացի իր տիրապետության տակ էր վերցնում նոր տարածքներ, որոնք համընկնում էին թուրքական ծավալապաշտական նկրտումների հետ։ Թե՛ Սիրիայում և թե՛ Իրաքում թուրքական կողմի ջանքերն ուղղված էին հնարավորինս ընդլայնելու...