Skip to main content

Բանակցային սեղանների նկարագրությունն ու մասնակիցների նստեցման կարգը

 

Բանակցությունների նախապատրաստման ու անմիջական վարման գործընթացի կազմակերպչական կարևոր հիմնահարցերից են նաև բանակցային սեղանների ճիշտ ընտրությունն ու դասավորությունը, ինչպես նաև բանակցությունների տեսակից ելնելով՝ մասնակիցների նստեցման կարգի որոշումը: Բանակցային պրակտիկայում կիրառվում են բանակցային սեղանների հետևյալ դասավորությունը.

ա.շրջանաձև դասավորություն

բ.օվալաձև սեղաններ ու դասավորություն

գ.սեղանների ուղղանկյուն դասավորություն

դ.սեղանների II-աձև դասավորություն

ե.սեղանների քառակուսի դասավորություն

Ընդհանրապես, հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս բանակցային սրահները կահավորել այնպես, որ հնարավորինս խուսափեն սուր անկյուններից, այդ իսկ պատճառով էլ առավել նախընտրելի բանակցային են օվալաձև ու շրջանաձև սեղանները: Շրջանաձև սեղանները դրվում  են այն ժամանակ, երբ սեղանի շուրջ նստած բանակցությունների բոլոր մասնակիցները հավասար են իրենց կարգավիճակով (օրինակ՝ բոլոր կողմերը ներկայացված են նախագահների կամ վարչապետների մակարդակով): Ուղղանկյունաձև սեղանները նույնպես հաճախ են կիրառվում հիմնականում գործարար կամ էլ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ: II-աձև դասավորությունը ավելի շատ բնորոշ է կոնֆերանսային դիվանագիտությանը, երբ բանակցություններին մասնակցում են մի քանի երկրների պատվիրակություններ, ինչպես նաև կիրառվում է դիվանագիտական ճաշկերույթների ժամանակ: Բանակցությունների ժամանակ հիմնականում խորհուրդ չի տրվում սենյակը կահավորել քառակուսի սեղաններով: Բայց եթե, այնուամենայնիվ, դրված է քառակուսի սեղան, դա նշանակում է, որ կազմակերպիչները ցանկանում են ընդգծել կողմերի հստակ սուբորդինացիան: Նման սեղաններ հիմնականում նպատակահարմար է կիրառել կարճ խորհրդակցությունների ու աշխատանքային հանդիպումների համար, այլ ոչ թե բանակցությունների:

Բանակցությունների վարման գործընթացում շատ կարևոր է նաև բանակցային մասնակիցների նստեցման ճիշտ կարգը հաշվի առնելը: Tet a Tet ռեժիմով բանակցելիս կիրառվում են հետևյալ դասավորությունները.

·  անկյունաձև դասավորություն, երբ բանակցող կողմերը նստում են միմյանց նկատմամբ մի փոքր անկյան տակ: Նպատակահարմար է բարեկամաբար տրամադրված կողմերի միջև շփումները կազմակերպելիս: Այդ դիրքը թույլ է տալիս զրույցը վարել անկաշկանդ մթնոլորտում:

· սեղանի միևնույն կողմում նստեցման կարգ, որը ենթադրում է հարաբերությունների ու փոխադարձ վստահության շատ բարձր մակարդակ: Այս դիրքը հարմար է բանակցային փաստաթղթերի նախագծերի շուրջ համատեղ աշխատանքի կազմակերպման տեսանկյունից:

· դեմ առ դեմ՝ սեղանի տարբեր կողմերում նստեցման կարգ: Հիմնականում կիրառվում է արարողակարգային, պաշտոնական բանակցությունների ժամանակ:

·   սեղանի տարբեր կողմերում՝ անկյունաձև նստեցման կարգ: Այս դիրքը ենթադրում է կողմերի միջև հարաբերությունների լարվածության մեծ աստիճան: Հազվադեպ է կիրառվում բանակցությունների ժամանակ:

Նյութի աղբյուրը՝ Խաչիկ Գալստյան- «Բանակցային տեխնոլոգիաներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...