Skip to main content

Սեպտեմբերի 11-ի համաշխարհային ճգնաժամը

 

Սեպտեմբերի 11-ին սկիզբ առած համաշխարհային ճգնաժամը մեզանից յուրաքանչյուրին մեր մայրաքաղաքներում ստիպել է վերանայել մեր կողմից տարվող քաղաքականությունը, մեր ենթադրություններն ու մեր կանխատեսումները: Մենք գիտակցեցինք, որ այն առավել լավ ու արդար աշխարհը, որ կարծում էինք, թե ստեղծում ենք սառը պատերազմի ավարտից հետո, դեռ իրականություն չի դարձել: Այն, որ 5000 և ավելի անմեղ քաղաքացիներ կարող են զոհվել մեկ օրվա ընթացքում, աշխարհի մեծագույն քաղաքներից երկուսում, հայտարարված պատերազմի բացակայության պայմաններում, նշանակում է, որ ահաբեկչությունը որակական նոր մակարդակի է հասել: Արդյունքում, միջազգային դաշինքներն ու ազգային քաղաքականությունը նույնպես նոր որակ են ստացել: Մենք միասնական ենք այս խնդրում: Ահաբեկչության դեմ պայքարի համար ձևավորված համաշխարհային կոալիցիան կախված է քաղաքակիրթ աշխարհի կողմից այսպիսի կույր ահաբեկչության միասնական դատապարտումից և դրա դեմ մինչև վերջ պայքարելու վճռականությունից:

Պարոն նախագահ, սա առիթ է գիտակցելու այս կազմակերպության արժեքը, ողջունելու նրա նպատակներն ու մեթոդաբանությունը և հուսալու, որ այն կդիտվի որպես օրինական, երկարաժամկետ, հետևողական միջոց՝ մարդու իրավունքները և իրավական հասարակության դատն առաջ տանելու համար: Հայաստանն աջակցում է ահաբեկչության վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցին և նրա ներկայացրած հանձնարարականներին: Մենք նաև ողջունում ենք այսօր մեր կողմից ընդունվող հաղորդագրությունը, որը շեշտադրումներ է անում մի քանի, մեր կողմից անհրաժեշտաբար ձեռնարկվելիք գործողությունների վրա՝ կենտրոնանալով իրավական համագործակցության, հիմնարար արժեքների ապահովման ու ժողովրդավարության հաստատմանն աջակցելուն: Իսկապես, սա մեր հաստատուն համոզմունքն է, որ որքանով ժողովրդավարական է պետությունը, այնքանով խաղաղասեր է այն: Եվ սա է պատճառը, որ Եվրոպայի խորհուրդը անփոխարինելի է իր անդամների համար, հատկապես՝ նորերի:

Պարոն նախագահ, Եվրոպայի խորհրդին անդամակցելուց մեկ տարի անց Հայաստանն արդեն օգուտներ է քաղում այդ հարաբերություններից: Մենք ողջունում ենք Եվրոպայի խորհրդի տեղեկատվական կենտրոնի բացումը Երևանում: Անհրաժեշտ իրավական ու դատական բարեփոխումներն արդեն սկսել են Հայաստանի հաստատությունները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Որոշ հարցերում, ինչպիսին է՝ մահվան դատավճռի դրույթի վերացումը, մենք կշարժվենք ըստ մեր ստանձնած հանձնառությունների: Այլ խնդիրներում, ինչպիսին է՝ կալանավայրերի համակարգի փոխանցումը ներքին գործերի նախարարության համակարգից արդարադատության նախարարության համակարգին, փոփոխություններն արդեն իրականացվել են: Մի շարք այլ կարևոր խնդիրներում, ինչպիսիք են՝ քաղաքական ու մամուլի ազատությունները, Հայաստանը, Եվրոպայի խորհրդի դիտորդների գնահատմամբ, արդարացրել է սպասումները: Մեր հաշվետվությունը մաքուր է, և մենք հույս ունենք, որ ապագայում տրվող զեկույցներում հրապարակայնորեն ու արդարացիորեն կարտացոլվեն այս ձեռքբերումները, և Հայաստանն ու անդամակցության պահանջների լիարժեք կատարմանն ուղղված նրա ջանքերը կգնահատվեն ըստ արժանվույն ու հրապարակավ:

Պարոն նախագահ, այս հանդիպման ընթացքում Հայաստանը կմիանա ահաբեկչության դեմ 6 համաձայնագրերի: Եվ մենք գնում ենք այս քայլին այն համոզմունքով, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է դատապարտի ու պայքարի այնպիսի ահաբեկչության դեմ, որը սպառնում է կյանքին ու անվտանգությանը, և որը ոչ մի կերպ չի օգնում առաջ մղելու անվտանգությանը, և որը ոչ մի կերպ չի օգնում առաջ մղելու որևէ նպատակ կամ հարց: Ընդհակառակը, մենք մերժում ենք ոմանց ջանքերը, որ փորձում են ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց նեղ ազգային քաղաքական շահերի հետապնդման համար և բորբոքել առկա թշնամությունը: Մենք հատկապես ցավում ենք, որ փորձ է արվում շինծու կերպով օգտագործել ահաբեկչություն բառը՝ աղավաղելով ու թյուր կերպով ներկայացնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար տասնամյակներ շարունակ մղվող պայքարը:

Պարոն նախագահ, սեպտեմբերի 11-ի դեպքերը և դրան հաջորդած իրադարձությունները նոր բարդություններ են ստեղծել մեր տարածաշրջանի համար, բայց մենք համոզված ենք, որ միևնույն ժամանակ նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանային համագործակցության համար: Շատ բան կախված կլինի մեր ապագա քայլերից ու քաղաքական կամքից:

Պարոն նախագահ, ամեն տարի մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պաշտպանելու և ամրապնդելու ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական համակարգի հաստատման սկզբունքները ու լուծումներ գտնելու հանրության առջև ծառացած խոշոր խնդիրների՝ ռասիզմի, անհանդուրժողականության, խտրականության, կաշառակերության ու կազմակերպված հանցագործության համար: Սեպտեմբերի 11-ից հետո մենք վերահաստատում ենք Եվրոպայի խորհրդի այս սկզբունքներն առավել քան երբևէ:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...