Skip to main content

Posts

Արտագնա տուրիզմի ոլորտում կիրառվող հիմնական տերմիններն ու բացատրությունները

  Տուրիզմի տեսակները 1.Ներքին տուրիզմ Տեղացիների կողմից սեփական երկրի սահմաններում իրականացվող ճանապարհորդություն: Օրինակ՝ Երևանի բնակիչը հանգստանում է Սևանում: 2.Ներգնա տուրիզմ Օտարերկրացիների այցերը տվյալ երկիր: Օրինակ՝ ֆրանսիացի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան: 3.Արտագնա տուրիզմ Տեղացիների կողմից մեկ այլ երկիր այցելություն: Օրինակ՝ հայաստանցին մեկնում է Դուբայ: Տուր մենեջերի գործառույթները Հաճախորդներին խորհրդատվություն տալ ուղղությունների, փաթեթների և գնային տարբերակների մասին Անհրաժեշտ փաստաթղթերի (վիզա, ապահովագրություն) ձևակերպում Ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում Տրանսֆերների և էքսկուրսիաների կազմակերպում Խնդիրների լուծում ճանապարհորդության ընթացքում Հաճախորդի հետ կապի պահպանում նաև ճամփորդությունից հետո Գործընկերների հետ աշխատանք Կապ հաստատել և պահպանել միջազգային և տեղական գործընկերների հետ (տուր օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ) Գների և պայմանների շուրջ բանակցություններ վարել Փաթեթների և ակցիաների մշակում Գործընկերնե...

Հնդկաստանի տեղն ու դերը աշխարհում

  Որևէ պետության հետ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, հնարավորությունները, տեսլականը հասկանալու համատեքստում շատ կարևոր է պատկերացում կազմել, թե տվյալ երկիրն այսօր աշխարհում ինչ դեր և ինչ հավակնություններ ունի: Հնդկաստանն արագ ու կայուն զարգացման ուղով ընթացող պետություն է՝ բավական լուրջ ռեսուրսներով: Հաշվի առնելով այս ամենը՝ ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է Հնդկաստանի տեղն այսօրվա փոփոխվող աշխարհում: Բավական հավակնոտ՝ դրա համար եղած շատ լուրջ ու օբյեկտիվ նախադրյալներով: Այդ օբյեկտիվ նախադրյալների շարքում առաջինը ժողովրդագրական պատկերն է. ներկայումս Հնդկաստանն արդեն աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրն է: Սա, անշուշտ, կանխատեսելի էր, և վերջին տասնամյակների դինամիկան հենց դա էր հուշում: Որպես գործոն՝ սա կարող է փոքր թվալ, բայց իրականում շատ կարևոր է, որովհետև ինչ աստիճանի էլ տնտեսությունը, տեխնոլոգիաները և/կամ այլ ուղղություններ զարգանան, միևնույն է, մարդկային գործոնն անփոխարինելի է: Հնդկաստանի պարագայում հաջորդն իր նշանակությամբ տնտեսությունն է, և այստեղ էլ տեսնում ենք, թե...