Հայ-ճապոնական տնտեսական, առևտրական և ֆինանսավարկային համագործակցություն Հայ-ճապոնական առևտրատնտեսական առնչությունները բազմադարյա պատմություն ունեն: Հայաստանը, հանդիսանալով պատմական «Մետաքսի ճանապարհի» ակտիվ մասնակիցներից, դեռևս հնագույն ժամանակներից սերտ առևտրական կապեր էր հաստատել ասիական մայրցամաքի երկրների, այդ թվում նաև Ճապոնիայի հետ: Երբ 20-րդ դարի սկզբում վերականգնվեց հայոց պետականությունը, Ճապոնիայի կառավարությունն ու գործարար շրջանակները շտապեցին համատեղ ծրագրեր իրականացնել: 1920թ. ամռանը մի խումբ ճապոնացի և հայ խոշոր ձեռներեցներ դիմեցին Հայաստանի կառավարությանը էլեկտրական երկաթուղու կառուցման կոնցեսիա ձեռք բերելու նպատակով: Այդ երկաթուղին, կապելով երկրի մայրաքաղաքը հյուսիսային (Երևան-Ելենովկա-Դիլիջան-Աղսթաֆա) և հարավային (Երևան-Նոր Բայազետ-Գորիս) սահմանամերձ շրջանների հետ, ռազմավարական նշանակություն պետք է ունենար Հայաստանի զարգացման գործում: Սակայն Հայաստանի խորհրդայնացումը ի չիք դարձրեց նշված կարևոր ծրագրի իրականացումը: Ճապոնիայի օգնությունը Հայաստանին 1988թ. երկրա...