Skip to main content

Էռնեստո Չե Գևարա

 

Time ամսագրի կողմից որպես «դարաշրջանի խորհրդանիշներից» մեկը համարված Էռնեստո Գևարա դե լա Սերնան ծնվել է 1928 թվականի հունիսի 14-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում: Բուենոս Այրեսում բժշկություն սովորելու տարիներին և այն ավարտելուց անմիջապես հետո մի շարք ճամփորդություններ է արել Լատինական Ամերիկայում՝ ներառյալ 1952 թվականի նրա ճամփորդությունը Ալբերտո Գրանադոյի հետ «Նորթոն» տեսակի մոտոցիկլետով:

Արդեն սկսել էր քաղաքական ակտիվության մեջ ներգրավվել ու ապրում էր Գվատեմալայում, երբ 1954 թվականին Խակոբո Արբենսի ընտրված կառավարությունը տապալվեց ԿՀՎ-ի կողմից իրականացված ռազմական օպերացիայի արդյունքում: Էռնեստոն փախավ Մեքսիկա՝ խորապես ծայրահեղականացնելով իր հայացքները:

Գվատեմալայում ունեցած կապերի շնորհիվ Գևարան կուբացի հեղափոխականների մի խումբ հավաքեց, որը Մեխիկոյում արտաքսված վիճակում էր գտնվում: 1955 թվականի հուլիսին ծանոթացավ Ֆիդել Կաստրոյի հետ ու անմիջապես ներգրավվեց պարտիզանական արշավի մեջ, որի նպատակը կուբացի բռնապետ Ֆուլխենսիո Բատիստային տապալելն էր: Կուբացիները նրան կնքեցին «Չե» մականունով, որն արգենտինական դիմելաձև է:

1956 թվականի նոյեմբերի 25-ին Գրանմա զբոսանավով դեպի Կուբա ուղևորվեց որպես պարտիզանական խմբի բժիշկ, որը կուբայական Սիեռա Մաեստրա լեռներում անցավ զինված հեղափոխական կռվի: Մի քանի ամսից դարձավ Ապստամբ բանակի գլխավոր հրամանատարը, թեև շարունակում էր բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես պարտիզաններին, այնպես էլ Բատիստայի գերեվարված զինվորներին, որոնք վնասվածք էին ունենում:

1958 թվականի սեպտեմբերին Գևարան վճռորոշ դեր խաղաց Բատիստայի ռազմական տապալման գործում, որից հետո ինքն ու Կամիլո Սիենֆուեգոսը առանձին-առանձին պարտիզանական խմբերն առաջնորդեցին դեպի Սիեռա Մաեստրայի արևմուտք:

1959 թվականի հունվարի 1-ին Բատիստայի փախուստից հետո Գևարան վերածվեց հեղափոխական նոր կառավարության բանալի առաջնորդի՝ սկզբում որպես Գյուղատնտեսական բարեփոխումների ազգային ինստիտուտի Արդյունաբերության բաժնի ղեկավար, հետո որպես Ազգային բանկի կառավարիչ: 1961 թվականի փետրվարին ստանձնեց Արդյունաբերության նախարարի պաշտոնը: Նաև մի քաղաքական կազմակերպության առաջնորդներից էր, որը 1965 թվականին դարձավ Կուբայի Կոմունիստական կուսակցություն:

Բացի այս պաշտոններից՝ Գևարան Կուբայի հեղափոխական կառավարությունը ներկայացնում էր ամբողջ աշխարհում՝ բազմաթիվ պատվիրակություններ առաջնորդելով ու ելույթներ ունենալով ՄԱԿ-ում ու Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և սոցիալիստական բլոկի երկրների միջազգային համաժողովներում: Նա ձեռք բերեց երրորդ աշխարհի ժողովրդի խանդավառ ու պերճախոս խոսնակի համբավ՝ հատկապես Ուրուգվայում՝ Պունտա դել Էստեում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որտեղ դաշինքին դատապարտեց հյուսիսամերիկյան նախագահ Քեննեդիի առաջընթացի մեջ:

1965 թվականի ապրիլին գնաց Կուբայից՝ զինված պայքարով Կոնգոյում պարտիզանական մի առաքելություն ղեկավարելու համար, ինչպես որ ի սկզբանե մտադրված էր եղել կուբայական հեղափոխական շարժմանը միանալուց հետո: Ծպտված Կուբա վերադարձավ 1965 թվականի սեպտեմբերին՝ Բոլիվիայում մեկ այլ պարտիզանական ջոկատ նախապատրաստելու համար: Երբ 1966 թվականի նոյեմբերին եկավ Բոլիվիա, Գևարայի ծրագիրն էր այս երկրի ռազմական բռնապետոթւթյանը դիմակայել և աստիճանաբար հեղափոխական շարժում առաջացնել, որը կտարածվեր ամբողջ լատինամերիկյան մայրցամաքով: 1967 թվականի հոկտեմբերի 8-ին նա վիրավորվեց ու գերեվարվեց բոլիվիական զորքերի կողմից, որոնց մարզել և ղեկավարում էր Միացյալ Նահանգները: Հաջորդ օրը սպանվեց, իսկ մարմինը թաքցրին:

Չե Գևարայի մնացորդները վերջապես հայտնաբերվեցին 1997 թվականին և վերադարձվեցին Կուբա: Նրան նվիրված հուշարձան է կանգնեցվել Կուբայի կենտրոնում՝ Սանտա Կլարայում, որտեղ Չեն հեղափոխական պատերազմի ժամանակ շատ կարևոր ռազմական հաղթանակ էր տարել:

Նյութի աղբյուրը՝ Չե Գևարա- «Մոտոցիկլավարի օրագիրը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...