Skip to main content

Posts

Showing posts from February, 2025

Ճապոնական ընտանիքները այժմ

  1990-ական թվականներից հետո ճապոնական ընտանիքը կարելի է բնորոշել հետևյալ կերպ՝ «հետպատերազմական ընտանիք»-ի մասնակի կազմաքանդում, ամուսնությունների թվի նվազում, ցածր ծնելիության պահպանում։ 1970-ականների ֆեմինիստական շարժումը, 1985 թվականի զբաղվածության հավասար հնարավորությունների մասին օրենքի ընդունումը, 1990-ականների տնտեսական ճգնաժամը իրենց ազդեցությունն են ունենում նաև ճապոնական ընտանիքների վրա՝ մասնակիորեն կազմալուծելով «տնային տնտեսուհի կին-աշխատող ամուսին» մոդելը։ Այսպիսով, առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության տվյալների համաձայն, 1980-ականներից սկսած, պակասում են այն ընտանիքները, որտեղ կինը տնային տնտեսուհի է, և ավելանում նրանք, որտեղ թե՛ կինը, թե՛ ամուսինն աշխատում են։ Եթե 1980 թվականին 12 միլիոն ընտանիքում կինը տնային տնտեսուհի էր, իսկ 6 միլիոնում՝ և՛ կինը, և՛ ամուսինն աշխատում էին, ապա 2014 թվականին առաջինների թիվը նվազել էր 6,8 միլիոն ընտանիքի, իսկ վերջիններինը հասել 11,1 միլիոնի։ 2019 թվականի տվյալներով կանայք կազմում են աշխատավորների մոտ 45 տոկոսը,...

Ճապոնիայի ուսումնասիրության համար օգտակար աղբյուրներ և "գործիքներ"

  Ճապոնիայի մասին հսկայական քանակի արխիվային նյութեր, գրքեր և հոդվածներ կարելի է գտնել Ճապոնիայի խորհրդարանի գրադարանի կայքում։ Նոր գրքերը և հոդվածները պաշտպանված են հեղինակային իրավունքով և ըստ այդմ՝ հասանելի են միայն տեղում, բայց գրադարանի կայքում գրանցվելու դեպքում դրանց մի մասը կարելի է կարդալ առցանց։ Հեղինակային իրավունքը լրացած բոլոր նյութերը հասանելի են առցանց։ Հոդվածներ և գրքեր փնտրելու չափազանց օգտակար շտեմարան է նաև ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի տվյալների բազան, որտեղ կարելի է գտնել Ճապոնիայում հրատարակված բոլոր գիտական հոդվածները, գրքերը, ինչպես նաև ատենախոսությունները։ Որոշ գիտական աշխատություններ հասանելի են առցանց։ Մշակույթի ուսումնասիրությունների հետ կապված բազմաթիվ նյութեր կարելի է գտնել Ճապոնական մշակույթի ուսումնասիրության միջազգային կենտրոնի գրադարանում (մի մասը՝ առցանց)։ Այստեղ հատկապես գրավիչ է յոկայների՝ ճապոնական բանահյուսության մեջ հանդիպող գերբնական էակների մասին նյութերի հարուստ արխվը։ Ճապոնիայի կառավարության հաշվետվությունները (“սպիտակ թղթեր”), վ...

Այնուները

  1994 թվականի նոյեմբերի 24-ին Ճապոնիայի պատմության մեջ ծագմամբ այնու առաջին պատգամավոր Կայանո Շիգերուն այնուների լեզվով ելույթ ունեցավ խորհրդարանի վերին պալատում՝ խոսելով Ճապոնիայում այնուների կրած զրկանքների և խտրականության, վերջին տասնամյակի այնուների ինքնության, վերականգնման շարժումների մասին և հայցեց գործընկերների համագործակցությունը՝ այնուների վերաբերյալ նոր օրենքի ընդունման հարցում ․ «Վաղուց, շատ վաղուց այնու ժողովրդի խաղաղ հողում՝ Հոկայդոյում, միայն այնուներ էին ապրում։ Ինչպես այնուների հեքիաթներում, այնտեղ շատ եղնիկ և սաղմոն կար, և այնուներն ապրում էին առանց մտահոգվելու, թե ինչ պետք է ուտեն կամ ինչի կարիք ունեն։ Հետո ձնաբուքի պես այդ հող եկավ ուրիշ ժողովուրդ՝ վաջինները։ Ժամանած ճապոնացիները օրենքներ պարտադրեցին մեզ՝ եղնիկ մի՛ որսացեք, սաղմոն մի՛ որսացեք, ծառ մի՛ կտրեք։ Այնուները, մնալով առանց սննդի և վառելիքի, իրար հետևից սովից մահացան։ Ողջ մնացած այնուներին ճապոնացիներն արգելեցին այնուների լեզվով խոսել, որի պատճառով նրանք համարյա մոռացան իրենց լեզուն։ Թվում էր, թե այն...

Կորեացիները Ճապոնիայում

  Ճապոնիայում ներկայումս բնակվում են 2,885,904 օտարերկրացիներ, որոնցից ամենամեծաթիվը չինացիներն են։ Երկրորդ ամենախոշոր համայնքը կորեացիներինն է (435459 անձ), թեև անհրաժեշտ է նշել, որ իրականում էթնիկ կորեացիների թիվը գրեթե կրկնակի մեծ է, սակայն ճապոնական քաղաքացիություն ընդունած անձինք վիճակագրական տվյալներում չեն երևում։ Կորեական համայնքի զգալի մասն «ձայնիչի կորեացիներ» են՝ մշտական բնակություն ունեցող անձինք, որոնց նախնիները Ճապոնիայում են հաստատվել հիմնականում 20-րդ դարի առաջին կեսին։ Ճապոնիայում առաջին կորեացի միգրանտները՝ մի քանի հարյուր հոգի, ժամանել էին դեռևս 19-րդ դարի վերջին՝ բանվորների կարիք ունեցող հանքերում և շինարարությունում աշխատելու համար։ Սակայն նրանց թիվն աճում է 1910 թվականից հետո, երբ Ճապոնիան անեքսիայի է ենթարկում Կորեան՝ այն դարձնելով Թայվանից հետո իր երկրորդ գաղութը։ 1920-ականներին աշխատուժի պակասի և Կորեական թերակղզում զբաղվածության սահմանափակ հնարավորությունների պայմաններում, հիմնականում Կորեական թերակղզու հարավից Ճապոնիա են տեղափոխվում հազարավոր կորեացին...

Հայերեն գրքեր և ուսումնասիրություններ Ճապոնիայի մասին

Ճապոնիայի մասին հայալեզու առաջին աշխատանքներից մեկը Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտույտ Ճապոնում ․ իմ հուշերից ու տպավորություններից» ուղեգրությունն է, որը տպագրվել է Թիֆլիսում 1905 թվականին։ Մելիք-Հայկազյանը 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարասկզբին ճամփորդել է Ճապոնիայի Նագասակի, Կիոտո, Կոբե, Նիկկո, Տոկիո և այլ քաղաքներում և իր տպավորություններն ու դիտարկումներն ամփոփել վերոհիշյալ ուղեգրության մեջ։ Մելիք-Հայկազյանը չի սահմանափակվել միայն տեսարանների և տեսարժան վայրերի նկարագրությամբ, այլև ընթերցողի հետ կիսվել է ճապոնական հասարակության մասին իր գիտելիքներով և դիտարկումներով, ինչպես նաև ճապոնացիների հետ շփման արդյունքում առաջացած հետաքրքրաշարժ դրվագներով։ Օրինակ՝ չափազանց հետաքրքրաշարժ են Մելիք-Հայկազյանի գրառումները ճապոնական ընտանիքների մասին։ Նա անդրադառնում է ճապոնական ընտանիքների դիրքին, տղամարդկանց և կանանց դերերին, ներկայացնում է փաստեր, որոնք կարող էին հետաքրքիր լինել ժամանակակից հայ ընթերցողին։ Հետաքրքրաշարժ են նաև Մելիք-Հայկազյանի դիտարկումները ճապոնական բարքերի, նիստուկացի, սննդ...

Հաջողության խորհուրդներ

  Խորհուրդ կտամ շատ սխալվեն ու երբեք չվախենան սխալվելուց, այլ վախենան սխալներից չսովորելուց։ Քանի որ երբեք չես կարող նոր ու մեծ բան ստեղծել, եթե վախենաս սխալվելուց, վախենաս նոր ու անհասկանալի բան անելուց։ Երազել մեծ, գործել մեծ, սխալվել շատ, սովորել շատ՝ դա է ամենակարևոր բանը, հետաքրքիր կյանք ապրելու ու մեծ պրոյեկտներ անելու կարևոր նախապայմանը։ Վահրամ Միրաքյան «Մանթաշյանց» գործարարների միության հիմնադիր Ինչ-որ բան սկսելուց առաջ փորձիր պատկերացնել այն։ Միացրու քո երևակայությունը և այն պատկերիր թղթի վրա։ Ինչպիսի՞ն է լինելու քո գաղափարը, երազանքը, միտքը 5 տարի անց։ Ուղղակի զգա ու պատկերացրու։ Կարողացա՞ր։ Ուրեմն սկսի՛ր։ Սամվել Գևորգյան «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» բեսթսելլեր գրքերի հեղինակ Երբեք մի՛ դադարեք երազել՝ թե՛ կյանքում, և թե՛ պրոֆեսիոնալ գործունեության մեջ, քանի որ այն համարվում է ինքնամոտիվացիայի լավագույն աղբյուրը և առաջընթացի նախադրյալը։ Ձեզնից յուրաքանչյուրն ունի առաքելություն, փորձեք այն գտն...