Skip to main content

Հայերեն գրքեր և ուսումնասիրություններ Ճապոնիայի մասին


Ճապոնիայի մասին հայալեզու առաջին աշխատանքներից մեկը Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտույտ Ճապոնումիմ հուշերից ու տպավորություններից» ուղեգրությունն է, որը տպագրվել է Թիֆլիսում 1905 թվականին։ Մելիք-Հայկազյանը 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարասկզբին ճամփորդել է Ճապոնիայի Նագասակի, Կիոտո, Կոբե, Նիկկո, Տոկիո և այլ քաղաքներում և իր տպավորություններն ու դիտարկումներն ամփոփել վերոհիշյալ ուղեգրության մեջ։ Մելիք-Հայկազյանը չի սահմանափակվել միայն տեսարանների և տեսարժան վայրերի նկարագրությամբ, այլև ընթերցողի հետ կիսվել է ճապոնական հասարակության մասին իր գիտելիքներով և դիտարկումներով, ինչպես նաև ճապոնացիների հետ շփման արդյունքում առաջացած հետաքրքրաշարժ դրվագներով։ Օրինակ՝ չափազանց հետաքրքրաշարժ են Մելիք-Հայկազյանի գրառումները ճապոնական ընտանիքների մասին։ Նա անդրադառնում է ճապոնական ընտանիքների դիրքին, տղամարդկանց և կանանց դերերին, ներկայացնում է փաստեր, որոնք կարող էին հետաքրքիր լինել ժամանակակից հայ ընթերցողին։ Հետաքրքրաշարժ են նաև Մելիք-Հայկազյանի դիտարկումները ճապոնական բարքերի, նիստուկացի, սննդի և կրոնի մասին։

Հայ-ճապոնական հարաբերությունների մասին կան մի քանի հայալեզու աշխատություններ, որոնցից ուզում ենք առանձնացնել Արծվի Բախչինյանի «Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչությունները», որտեղ հեղինակը, օգտվելով հարուստ աղբյուրներից, անգնահատելի տեղեկություններ է մատուցում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման մասին՝ սկսած Դիանա Աբգարի գործունեությունից մինչև մեր օրեր։ Բախչինյանի աշխատությունը կօգնի հասկանալ հայ-ճապոնական պատմական հարաբերությունների ամբողջ դինամիկան, ինչպես նաև կծանոթացնի արխիվային նյութերին, որոնք հեղինակը խնամքով հավաքել է։

Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսյան- «Ճապոնական հասարակություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...