Skip to main content

Ջորջ Բուշի որդու և թոռան ժամանումը Հայաստան

 

Առօրյա աշխատանքին զուգընթաց, աղետի գոտի ժամանած բարձրաստիճան հյուրերի անվտանգության հարցերով մենք էինք զբաղվում։

Ընդունված է, որ հավատացյալները, Քրիստոսի ծննդյան օրվա կապակցությամբ, մի բարի գործ պետք է կատարեն։ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագի որդին և թոռը 1988 թվականի դեկտեմբերի վերջին, աղետի գոտի այցելելու նպատակով՝ ժամանեցին Երևան։ Նախքան նրանց ժամանելը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Անատոլի Աշոտի Մկրտչյանի հետ ընդունեցինք ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանատան անվտանգության սպային և կազմեցինք նախագահ Բուշի որդու և թոռան անվտանգության ապահովման համատեղ պլան։ Չգիտեմ՝ նախկինում եղե՞լ էր արդյոք, որ ԱՄՆ-ի և Սովետական Հայաստանի միջև նմանատիպ համատեղ պլան կազմված լիներ։ Փաստորեն կենտրոնական դեմքը Բուշի թոռն էր։ Մեկնելուց առաջ Բուշի կինը խնդրել էր, որ թոռանը սահմռկելի տեսարաններ ցույց չտան։

Բեռնատար ինքնաթիռը մանկական խաղալիքներով և այլ պարագաներով բեռնված՝ ժամանեց թուրքական ինչ-որ ռազմաբազայից։ Ինքնաթիռի մեջ նստելու հարմարություն չկար, ոտքերը մի կերպ ծալած, բեռներով շրջապատված, 12-ամյա Բուշը հոր հետ իջան ինքնաթիռից։

Նրանց տեղավորեցինք Մատենադարանի մոտի ընդունելությունների տանը։

Եղանք Երևանի մանկական կլինիկական թիվ 3 հիվանդանոցում, որտեղ բուժում էին ստանում երկրաշարժից տուժած երեխաները։ Նրանց Բուշը նվերներ բաժանեց։ Մեկնեցինք նաև Սպիտակի շրջանի Քարաձոր ավերված գյուղը։

Այստեղ մեջբերում անենք Վալերի Հարությունյանի «Մաքառում։ Խռովահույզ մի կյանք» գիրք-պատումից։

«-Այո՛, Հայաստանը դարձել էր ոչ միայն աղետի էպիկենտրոն, այլ նաև մարդկային կարեկցանքի, հոգատարության, բարության, ակտիվ գործունեության ու պատասխանատվության կենտրոն,- ասում եմ ես՝ ՎՀարությունյանս։ Ասում եմ և հիշում 12-ամյա Ջորջ Բուշ Կրտսերի երևի կյանքում առաջին հարցազրույցի ժամանակ ասված խոսքերը, որոնք հնչում էին արցունքների միջից՝ «Այս այցելությունն ինձ համար զարմանալի փորձություն էր։ Ես ապրեցի ձեր ողբերգությունը, տեսա ավերածության ահավոր պատկերներ, մարդկային մեծ վիշտ։ Թող Հայաստանի երեխաները շուտ ապաքինվեն և արագ վերականգնվեն կործանված քաղաքներն ու գյուղերը»։

Երեկոյան հյուրերին ճանապարհելիս առատ ձյուն էր տեղում։ Նրանց Թուրքիա տանելու համար ուղարկել էին մի փոքր սպորտային ինքնաթիռ։ Զվարթնոց օդանավակայանի սպասարկող անձնակազմը և օդաչուն բավական ժամանակ չէին հասցնում ինքնաթիռի վրայի ձյունը մաքրել։ Հողմախառը տեղումներն անընդհատ ծածկում էին դիմապակին և տեսադաշտը փակում։

Անվտանգությունն ապահովելու նպատակով առաջարկեցի թռիչքն հետաձգել մինչև հաջորդ օրը։ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները համաձայնվեցին, սակայն անհրաժեշտություն առաջացավ հարցը համաձայնեցնել ԱՄՆ նախագահի հետ։ Կարճ ժամանակ հետո համաձայնությունն ստացվեց։ Թռիչքը կայացավ հաջորդ առավոտյան՝ արևոտ երկնքում։

Բուշի թոռան կամքն էր՝ ինքնաթիռով բերված խաղալիքները բաժանվեն երկրաշարժից տուժած մանուկներին։ Այդ օրերին ստեղծվել էր մանկական ֆոնդ, որի ղեկավարն էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Էդգար Հովհաննիսյանը։ Կոմպոզիտորի հետ պայմանավորվեցի և Բուշի նվերները բեռնատարներով ուղարկեցի կոնսերվատորիա։

Հայաստանի ազգային արխիվի տվյալներով Ջորջ Բուշը դիմել էր խորհրդային դեսպան Դուբինինին՝ խնդրելով հաղորդել Գորբաչովին և Շևարդնաձեին, որ խորին շնորհակալություն է հայտնում նրա որդուն և թոռանը վերջերս Հայկական ՍՍՀ ուղևորության ընթացքում հատուկ ուշադրության արժանացնելու համար։

Բուշը գրում է, որ այնտեղ տեսածների և ընկալած տպավորությունների մասին մի քանի անգամ զրուցել է տղայի հետ։ «Մեր սրտերը, աղոթքները և լավագույն ցանկությունները սևեռված են երկրաշարժից տուժած Հայաստանի շրջաններին։ Այդ ուղևորությունը մարդկայնորեն խորհրդանշում է մեր ուշադրությունն ու կարեկցանքը, որ մենք տածում ենք մեկս մյուսիս նկատմամբ»։

Նյութի աղբյուրը՝ Ավետյան Վլադիմիր- «Պատառիկներ հակահետախույզի հուշերից»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...