Skip to main content

Հետաքրքիր մտքեր հաջողության վերաբերյալ

 

Հաջողությունը սահմանում չունի, այն պետք է ինքդ սահմանես։

Հաջողության գնահատման ու սահմանման համար չկան ճշգրիտ չափանիշներ կամ մոտեցումներ այն հիմնականում անհատական ընկալման արդյունք է։

Եթե մի կայացած մարդու խնդրես պատմել իր հաջողությունների մասին, նա իր ներկա կարգավիճակն ու ձեռքբերումները մատնանշելու կամ գովերգելու փոխարեն կփորձի ներկայացնել իր ջանքերն ու անցած ճանապարհը։

Երբեմն որևէ երևույթ հասկանալու համար շատ օգտակար է նախ հասկանալ, թե ինչ չէ այն։ Նկատի ունեմ՝ որևէ բան ավելի լավ հասկանալու համար արժե նախ ցրել դրա շուրջ տարածված թյուրընկալումներն ու միֆերը։

Ուստի, իսկապես, շատ արդյունավետ կլինի նախ բացառել, ֆիլտրել սխալ կամ թյուր մոտեցումները և ավելի պարզ ֆոնի վրա մտածել բուն երևույթի մասին։

Հաջողությունը շահում չէ։

Հաջողությունը պատահական գտածո չէ։

Հաջողությունը ղեկավար պաշտոնը ստանալը չէ։

Հաջողությունը բարձր աշխատավարձ ունենալը չէ։

Հաջողությունն ինչ-որ մեկի բարեհաճությանը արժանանալը չէ։

Հաջողությունը պարզապես տուն, մեքենա, շուն ու ամառանոց ունենալը չէ։

Հաջողությունն ընտրություն է։ Որոշման արդյունք։ Գործողությունների հետևանք։

Համաձայն քեմբրիջյան բառարանի՝ «Հաջողությունը ցանկալի կամ ակնկալվող արդյունքների հասնելն է»։

Հաջողության համար օնլայն կոճակ կամ անվճար կուպոն գոյություն չունի։ Դա գիտակցված ճանապարհ է։ Ճանապարհ, որը պետք է անցնես, որն արժե անցնել և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն շատ երկար կամ տանջալից լինի։

Հաջողությունը կանխամտածված քայլերի արդյունքում սահմանված նպատակներին հասնելն է։

Հաջողությունն այսբերգ է, որի միայն 10%-ը հենց այն է, ինչն էլ սովորաբար մարդիկ տեսնում են, իսկ 90%-ն այն է, ինչ սովորաբար անտեսում են։ Այդ չերևացող 90%-ը երբեմն ենթադրում է ծանր աշխատանք, համառություն, նպատակասլացություն, ինքնակրթություն, սովորությունների ու բնավորության վերանայում և շատ ավելին։ Իսկ դրանք պարզապես անտեսելը միջին վիճակագրական տվյալ դառնալու ամենակարճ ճանապարհն է։

Ի վերջո, ակնկալվող վերջնակետից ոչ պակաս արժեքավոր է նաև այն ճանապարհը, որը քեզ ուղղորդել է դեպի ցանկալի վայր։ Շատերն են տեսնում լեռան գագաթը, բայց քչերն են ծանոթ դեպի բարձունք տանող արահետներին։ Երբ գիտես արահետը, ապա բարձունքում հայտնվելը քեզ համար կարող է դառնալ հաճախ կրկնվող վայելք։

Եթե հաջողությունը մեր B կետն է, այսինքն՝ նպատակը, ապա մեր ներկայիս գտնվելու վայրը A կետն է՝ մեր որոշումը։ Հայտնի է, որ A և B կետերի միջև ընկած ամենակարճ ճանապարհն ուղիղ գիծն է։ Թե որն է քո ուղիղ գիծը, այսինքն՝ ամենակարճ ճանապարհը դեպի հաջողություն, ինքդ ես որոշում՝ ելնելով քո արժեհամակարգից, մտածելակերպից, ձգտումներից ու քայլերից։ Հաջողությունը կարելի է գնահատել սահմանված նպատակներից ելնելով դրանք իրագործվե՞լ են, թե՞ ոչ։

Պարտադիր չէ, որ քո B կետն ու իմ B կետը նույնը լինեն, նման լինեն կամ համընկնեն, դրանք տարբեր են, քանի որ մենք ենք տարբեր, բոլոր մարդիկ են տարբեր։ Դու ինքդ պետք է սահմանես քո B կետը։

Մեր հաջողության ձգտումը չպետք է ինքնանպատակ լինի, հաջողություն՝ հանուն հաջողության այն պետք է  ամուր հիմքեր և վերջնանպատակ ունենա, այլապես մենք կվերածվենք նյութապաշտ կամ պատեհապաշտ մարդկանց։

Ուստի շատ անհրաժեշտ է, որ ինքդ քեզ համար հստակեցնես 3 կարևոր բան՝ քո արժեհամակարգը, քո մտածելակերպը, քո երազանքները։

Հաջողություն կերտող ու չերևացող կողմը հաճախ ավելի արժեքավոր է, քան բուն վերջնարդյունքը, որովհետև այն քեզ համար կարող է ծառայել որպես բազմակի կիրառման ենթակա արահետ կամ նպատակներին հասնելու հստակ բանաձև։

Հաջողությունը ստատիկ վերջնակետ չէ, այլ փոփոխական ու հարաճուն մեծություն՝ ելնելով քո անձնական աճի, նպատակների ընդլայնման ու արժեհամակարգի փոփոխություններից։

Ինքդ քեզ համար պետք է հստակեցնես քո արժեհամակարգը։

Ինչպիսին մարդու մտքերն են, այնպիսին էլ նա է ընդլայնիր ու խորացրու մտածելակերպդ։

Դու կարող ես երազել այն դեռ ոչ ոք չի արգելել օրենքով։

Նախաձեռնող եղիր մինչև չգործես ոչինչ չի պատահի, մի վախեցիր պատասխանատվություն վերցնելուց։

Համարձակ եղիր սխալվելու վախը բանտ է՝ առանց երկաթյա ճաղերի։

Համառ եղիր օլիմպիական չեմպիոն դառնալու համար միջինում 8-19 տարի է պահանջվում։

Մենք ձևավորում ենք կրկնվող սովորություններ, իսկ սովորությունները ձևավորում են մեզ։

Փոքր փոփոխությունները մեծ ազդեցություն կարող են ունենալ։

Սովորությունը կարելի է ձեռք բերել և հաստատել միջինում 66 օրում։

Հմտությունները բաժանվում են 2 խմբի՝ փափուկ և կոշտ, քեզ երկուսն էլ խիստ անհրաժեշտ են։

Ինչպե՞ս են մտածում գործատուները «Դու չես կարող որակյակ մարդուն դարձնել հավատարիմ, բայց կարող ես գտնել մի հավատարիմ մարդ և նրան դարձնել որակյալ»։

Դու առնվազն մեկ բան ավելի լավ ես անում, քան 10 000 այլ մարդ։ Գտի՛ր այդ մեկ բանը։

SWOT վերլուծությունը հնարավորություն կտա քեզ բացահայտել և հավաքագրել սեփական անձի մասին ավելի համակարգված տեղեկություն, որն էլ քեզ կդարձնի առավել ինքնավստահ ու հաստատակամ։

Յուրաքանչյուր նոր հմտություն կրկնապատկում է քո հաջողության հավանականությունը։

Հնարավորություններ միշտ կան, անհրաժեշտ է պարզապես նկատել դրանք, նախաձեռնող, համարձակ ու համառ լինել, և ամեն բան կստացվի։

Արդեն վաղուց ժամանակի ու տարածության սահմանափակումները գնալով ավելի ու ավելի են բարակում՝ հնարավորություն տալով ամենապարզ գյուղական միջավայրից զբաղվել ամենաժամանակակից ու սիրելի գործով։

Մարդիկ կարող են չտեսնել անսպասելին՝ կուրանալու աստիճանի՝ կենտրոնացված լինելով ինչ-որ բանի վրա, նույնիսկ, երբ ուղիղ նայում են տվյալ օբյեկտին։

Բաց եղիր նոր հնարավորությունների առջև։

Ներկայում հաջողելու և կայանալու համար կապեր ձևավորելու նման շատ կարևոր են գրքերը։

Ընթերցանությունն օգտակար է մեր մտավոր և հոգեկան առողջության համար։

Գիրքը կարող է դառնալ մեր մենթորն ու անհատական քոուչը։

Միջավայրի ու աճի մեջ ուղիղ կապ կա։

Քո կապերը քո կապիտալն են։

Կյանքում և բիզնեսում հաջողության հասնել միայնակ հնարավոր չէ։

Մենք ավելի շատ սովորում ենք, երբ լսում ենք, քան խոսում ենք։

Մեր գործիքները խոսում են մեր մասին։

Գործիքներն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել օրը։

Ժամանակն ամենամեծ կապիտալ ներդրումն է, որն արդեն կատարված է յուրաքանչյուրիս կյանքում։

Գնի՛ր ժամանակը։

Ջանքերի 20%-ը տալիս է 80% արդյունք, իսկ մնացած 80% ջանքերը տալիս են միայն 20% արդյունք։

Արդյունավետ մարդիկ «ապրում» են երկրորդ վանդակում։

Միջինում մարդն օրվա մեջ 35 000 որոշում է կայացնում։

Փոքրիկ իրադարձությունները կարող են ունենալ լայնամասշտաբ հետևանքներ։

Զբաղվի՛ր ոչ թե այն բանով, ինչն այժմ հարկավոր է, այլ ինչ միշտ ցանկացել ես։

«Եթե դու մտածում ես, որ կարող ես, կամ մտածում ես, որ չես կարող, երկու դեպքում էլ իրավացի ես»։

Այն, ինչ քեզ չի սպանում, մի նոր տող է ավելացնում քո CV-ի մեջ։

Նպատակասլաց մարդիկ չեն ձախողվում, այլ պարզապես ավելի են հմտանում ապագա հաջողությանն ընդառաջ։

Երբեմն հաջողությունը քո շարունակական, բայց և համառ ձախողումների ճարահատյալ վերջնարդյունքն է։

Ամեն մի փորձ իր արժեքն ունի, դրանք դիմադրության միավորներ են, որոնք կուտակելով՝ ինչ-որ մի պահի դու ինքդ ես արդեն դառնում անդիմադրելի։

Հաջողակ մարդիկ առանձնանում են, ոչ թե պարզապես լավ նպատակադրումներով, այլ համակարգեր ստեղծելով, որոնք էլ հենց առաջնորդում են նրանց դեպի այդ նպատակների իրագործումը։

Համակարգ ստեղծելը դանդաղ, աշխատատար գործընթաց է, բայց ինչ որ պահից այն ավտոմատացնում և արագացնում է ցանկալի արդյունքներ ստանալու գործընթացը։

Ստեղծիր համակարգ, որը կաշխատի քո փոխարեն։

Հաճախ ճգնաժամային իրավիճակները նոր հնարավորություններ ու դռներ են բացում։

Իրական երազանքներն ու մեծ նպատակները կարողանում են իրենց շուրջ հավաքել անհրաժեշտ ռեսուրսներն ու մարդկանց։

Կյանքի իմաստի վերացական ու փիլիսոփայական որոնումները արժե պարզապես փոխարինել քո առաքելության բացահայտմամբ։

Ձգտիր զբաղվել հենց այն բանով, ինչը կցանկանայիր անել, եթե գումար աշխատելու խնդիր չլիներ։

Մարդկային պահանջմունքների բավարարման ամենավերին՝ հինգերորդ աստիճանում, ի թիվս այլ պահանջմունքների, կարևոր տեղ է զբաղեցնում ուրիշների համար հոգատարությունը։

Երջանկությունն ու հաջողությունը շատ ունենալու մեջ չէ, այլ ունեցածից բաժնեկցել կարողանալու։

Երջանկությունը թաքնված է երջանկացնելու մեջ։

Ավելի երանելի է տալը, քան վերցնելը։

Նյութի աղբյուրը՝ Գոռ Կարապետյան- «Հաջողության թաքնված կողմը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...