Եվրասիական
ինտեգրացիայի ինստիտուցիոնալ և իրավական առանձնահատկությունները
1991թ. ԽՍՀՄ փլուզումը դարձավ համաշխարհային
հարթակի նշանակալից քաղաքական իրադարձություններից մեկը, ինչը հանգեցրեց նրա հիմքի
վրա 15 անկախ պետությունների ձևավորմանը: Դա անխուսափելիորեն իր հետևից հանգեցրեց հանրային
կյանքի տարբեր ոլորտներում համագործակցության նոր մեխանիզմների սահմանման անհրաժեշտությանը,
որոնք կհամապատասխանեին տվյալ պատմական փուլի աշխարհաքաղաքական իրողություններին: Այդպիսի
կապերի ձևավորման վրա հսկայական ներգործություն են ունեցել ԽՍՀՄ-ում երբևէ գոյատևած
և այնտեղ գործած քաղաքական, սոցիալական, տնտեսական միացյալ մեխանիզմները: Վերստին ձևավորված
պետությունները, բախվելով մի շարք դժվար լուծելի խնդիրների՝ կապված սեփական տնտեսության
աճի, նախկին խորհրդային պետությունների պետական համակարգի սահմանման, ինչպես նաև համաշխարհային
հարթակում ընթացող գլոբալացման ակտիվ գործընթացների հաշվառման հետ, պետք է իրենց տեղը
սահմանեին համաշխարհային հանրության մեջ:
Արդյունքում՝ 1991թ. դեկտեմբերի 8-ին
Բրեստի մոտակայքում (Բելոռուս)՝ Վիսկուլներում ( Բելովեժյան անտառ) 3 նախկին սոցիալիստական
հանրապետությունները (ԲԽՍՀ, Ուկրաինա,ՌԽՖՍՀ) ստորագրեցին համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին (ԱՊՀ): Թեև ԱՊՀ շրջանակներում դրված նպատակներն ամբողջությամբ չիրագործվեցին, նրա ձևավորումը կարևոր դեր ունեցավ
եվրասիական տարածաշրջանում հետագա ինտեգրացիոն գործընթացների համար, թույլ չտալով վերջնականապես
ոչնչացնել վերստին անկախացած պետությունների տնտեսական և տեխնոլոգիական կապերը, և հիմք
հանդիսացավ դրանց հետագա փոխգործակցության համար:
Անհրաժեշտ է ընդգծել եվրասիական ինտեգրացիայի
առանձնահատկությունները:
Ա.Եվրասիական տարածաշրջանի
ինտեգրացման առանձնահատուկ յուրահատկություններից մեկը՝ պատմականորեն ձևավորված կապերն
են, եվրասիական տարածաշրջանի երկրների միացյալ պատմական անցյալով, մշակութային, սոցիալական,
կրթական, լեզվական և այլ բնագավառների ամբողջությամբ:
«Մեր երկրները հնուց կապված են բազմաշերտ
և սերտ կապերով տնտեսական, մշակութային, քաղաքակրթական ոլորտներում: Բազում տարիների
ընթացքում նրանց տնտեսությունները զարգացել
են որպես մեկ միասնական տնտեսական համալիր, ինչն ապահովում էր տեխնոլոգիական տարածաշրջանի
հարաբերական համասեռությունը (միատարրությունը), հիմք դնում արտադրական համագործակցությանը»:
Այդպիսի պատմական «բեռը» չէր կարող չազդել ժամանակակից փուլում նախկին
խորհրդային հանրապետությունների ինտեգրացիոն առանձնահատկությունների վրա: Սրա հետ կապված,
անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն համաշխարհային և այլ տարածաշրջանների, մեր գործընթացներն
ընթանում են զգալիորեն արագ, տարածաշրջանում
«իրականում պահպանվել է խորհրդային ընդհանուր անցյալի ինչ-որ դրական իներցիա,
միացյալ տնտեսական համալիրի գոյությունն իր հետքն է թողել»: Եվրասիական տարածաշրջանում
ինտեգրացիոն տենդենցներ (միտումներ) առաջացնող հիմնական գործոններ են հանդիսանում դեռևս
նախորդ տարիներից գոյություն ունեցող աշխատանքի բաժանման համակարգը, տարբեր սոցիալ-մշակութային
բնագավառների (խառնածին ամուսնություններ, միացյալ մշակութային և կրթական տարածաշրջան,
լեզվական արգելքների փաստացի բացակայություն և այլն) կուռ խառնուրդն ու փոխներթափանցումը:
Ակադեմիկոս Վ.Ս. Սրեպինն արդարացիորեն
նկատում է, որ «պատմական և մշակութային կոնտեքստի հաշվառումը ժամանակակից բարեփոխիչ
գործողություններում դառնում է կարևորագույն խնդիր, առանց որի գիտակցման մենք չենք
ստանա գործնականորեն արդյունավետ և հաջող որոշումներ»:
Բ.Հետխորհրդային
տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացների երկրորդ առանձնահատկությունը պարփակված է որոշակի
գործոններում, որոնք աշխարհաքաղաքական խնդիրների լուծման նպատակով մի շարք երկրների
միավորման պատճառ են դառնում: Եվրասիական տարածաշրջանում գործում է կազմակերպությունների
մի շարք, որն ունի մասնակիցների տարաբնույթ կազմ և տարբեր առաջնահերթության խնդիրներ:
Այդ կազմակերպությունները բնութագրվում են ոչ միայն բազմաշերտ և բազմապրոֆիլ արագություն
ունեցող, այլև բազմաֆորմատ և բազմաոլորտ ինտեգրացմամբ: Այս դեպքում, մի տարածաշրջանային
կազմակերպության մասնակիցները կարող են հանդես գալ որպես նույն տարածաշրջանում գործող
այլ կազմակերպությունների մասնակիցներ: ԱՊՀ բազմաթիվ անդամներ միաժամանակ հանդիսանում
են եվրասիական տարածաշրջանի այլ տարածաշրջանային միավորումների մասնակիցներ: Մասնակցելով
ինտեգրացիոն գործընթացներին , պետություներն, այնուամենայնվ, ըստ էության, կարող են
հանդիսանալ միջազգային իրավունքի մրցակցող սուբյեկտներ, որոնք ցանկանում են ամրապնդել
իրենց քաղաքական, տնտեսական և ֆինանսական դրությունը միջազգային ասպարեզում:
Եվրասիական տարածաշրջանում գործում
է 19 տարածաշրջանային կառույցների կարգ (կազմակերպությունների, ֆորումների, ծրագրերի),
որոնք պայմանականորեն կարելի բաժանել մի քանի խմբերի.
1. Կազմակերպություններ,
որոնք հանդիսանում են եվրասիական ինտեգրացիայի հիմքը, որտեղ գերակա դերակատարություն
ունի ՌԴ (ԱՊՀ, ԵՏՄ, ՄՊ(Բելոռուս-Ռուսաստան միություն), ՀԱՊԿ): Նրանց գործունեությունը
նախ և առաջ ուղղված է երկրների տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական ոլորտների համագործակցության
վրա: Այսպես, ռազմաքաղաքական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, ինչպես
Բելոռուս-Ռուսաստան Միացյալ Պետության շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ-ում, սոցիալական
ոլորտում-ՄՊ շրջանակներում, իսկ տնտեսական հմագործակցությունը հանդիսանում է ԵՏՄ շրջանակներում
գլխավոր ոլորտը: Դրա հետ մեկտեղ, ազատ առևտրի գոտի է սկսել գործել մյուս եվրասիական
կազմակերպության՝ ԱՊՀ շրջանակներում: 2011թ. աշնանը ՌԴ նախագահ Վ.Պուտինը «Նոր ինտեգրացիոն
նախագիծ Եվրասիայի համար- ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածում հայտարարելով եվրասիական
ինտեգրացիայի հետագա զարգացման մասին, առաջ քաշեց Եվրասիայի համար նոր տարածաշրջանային
ինտեգրացիոն նախագծի գաղափարը, որում եվրասիականի տակ տվյալ կոնտեքստում հասկացվում
է «Սերտ ինտեգրացիա նոր արժեքային, քաղաքական,
տնտեսական հիմքի վրա»:
Տնտեսական
ոլորտում համագործակցության արդյունքներն այսպիսին են. սկսել է գործել Մաքսային Միությունը,
իրականացվում է միացյալ մաքսային քաղաքականություն, միացյալ մաքսային տարածքում գործում
է միացյալ մաքսային սակագին և Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը: Ինստիտուցիոնալ
փոխակերպումները դրական կերպով ներգործել են ԲՀ-ի, ՂՀ-ի և ՌԴ-ի տնտեսական համագործակցության
վրա. աճում է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը, խորանում է արդյունաբերական համագործակցությունը
ձեռնարկությունների միջև, հեշտացվում է ներքին միգրացիան:
2012թ. հունվարի
1-ից գործողության մեջ դրվեցին 17 հիմնական միջազգային պայմանագրեր, որոնք ձևավորում
էին Միացյալ տնտեսական գոտի: 2014թ. մայիսի 25-ին Աստանայում Եվրասիական Բարձրագույն
տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին
Եվրասիական տնտեսական միության պայմանագիր
(ԵՏՄ), որն ուժի մեջ մտավ 2015թ. հունվարի 1-ից:
2.Կազմակերպություններ
և գագաթաժողովներ, որոնցում Ռուսաստանը կիսում
է լիդերությունն ուրիշ երկրների հետ: Շանհայյան համագործակցության կազմակերպություն,
որտեղ բացի հետխորհրդային հանրապետություններից մտել է Չինաստանը, Ասիայում փոխգործակցության
և վստահության խորհրդակցության գագաթաժողով (ԱՀՎԽ/ՍՓՎԽ), Սևծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպություն (ՍԾՏՀ), ԲՌԻՔՍ, ՌՀՉ գագաթաժողովներ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան,
Չինաստան, ՀԱՀ / Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան), ՌՉՄ (Ռուսաստան, Չինաստան, Մոնղոլիա),
Կասպյան երկրների համաժողով(Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան):
3. Պատմականորեն
այնպես է դասավորվել, որ ԱՊՀ, ՄՊ, ԵՏՄ, ՀԱՊԿ ստեղծման առաջատար դերը բաժին է ընկել
Ռուսաստանին: Ցանկանալով հասնել ՌԴ-ից ավելի անկախության, ինչպես նաև հետխորհրդային
ըարածաշրջանում «առաջատար դերակատարման» պետություններն սկսել են
ստեղծել առանձին տարածաշրջանային կազմակերպություններ՝ առանց ՌԴ մասնակցության, որոնց
հիմնական կուրսն ուղղված է ԵՄ և ԱՄՆ հետ ինտեգրացիոն գործընթացների վրա: Այդպիսի տարածաշրջանային միավորումներից է
հանդիսանում 1997թ. ստեղծված Դեմոկրատիայի և տնտեսական զարգացման կազմակերպությունը
(ՎՈՒԱՄ /ՎՈՒՈՒԱՄ), որի անդամներ դարձան Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան
(ավելի ուշ՝ 1999թ. Անդամակցեց նաև Ուզբեկստանը, որը լքեց այն 2005թ. դեկտեմբերին):
2000թ. ՎՈՒՈՒԱՄ-ի (այդպես կոչվեց Ուզբեկստանի անդամակցությունից հետո) և ՀԱՊԿ-ի միացյալ
նիստի ընթացքում՝ «Հազարամյակի գագաթաժողով»-ի ժամանակ ՄԱԿ-ի՝ ՎՈՒԱՄ
ներկայացուցիչները կրկին ընդգծեցին իրենց ցանկությունը՝ գործել միջազգային հարթակում՝
ԱՊՀ կուրսից անկախ: Որպես ԱՊՀ հակադրություն,
2005թ. ստորագրվել է Դեմոկրատական ընտրության համագործակցություն կազմակերպությունը,
որի անդամներ դարձան Ուկրաինան, Մոլդովան, Լատվիան, Լիվան, Էստոնիան, Վրաստանը: Բացի
այդ, կազմակերպության մեջ մտան Մակեդոնիան և ԵՄ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք էին
Լեհաստանը, Սլովենիան, Ռումինիան: ԵՄ անդամ երկրների գտնվելը այս կազմակերպության մեջ
դարձավ նախկին միացյալ հանրապետությունների՝ եվրոպական ինտեգացիան միանալու ցանկության
վկայականը: Պետություննը բավականին հստակորեն սահմանել էին քաղաքական նպատակներ, որպես
տվյալ կազմակերպության շրջանակներում համագործակցության առաջնահերթ ոլորտ, նպատակ ունենալով
ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցելու:
4. Անհրաժեշտ
է առանձին խմբի մեջ միավորել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Տնտեսական Համագործակցության
Կազմակերպությունը (ՏՓԽ), Թյուրքալեզու պետությունների համագործակցությունը (Թյուրքական
խորհուրդ), Թյուրքական մշակույթի և արվեստի համատեղ զարգացման կազմակերպությունը, Պարսկախոս
երկրների միությունը (Իրան, տաջիկստան, Աֆղանստան) (ՊԵՄ), որի կազմի մեջ մտել են պետություններն
ըստ էթնիկ-տարածքային հատկանիշի: Թյուրքական խորհրդի մեջ են մտնում Ղրղզստանը, Ադրբեջանը,
Ղազախստանը, Թուրքիան: ՏՓԽ շրջանակներում, որը միավորում է հիմնականում թյուրքալեզու
և պարսկալեզու բնակչություն ունեցող պետությունները, բացի Իրանից, Աֆղանստանից, Թուրքիայից
ու Պակիսանից, միացել են նաև 6 հետխորհրդային հանրապետություններ. Թուրքմենստան, Տաջիկստան,
Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Ղրղզստան:
5. Անջատ կերպով
գործում է այնպիսի կազմակերպություն, ինչպիսին՝
«Դեմոկրատիայի և ժողովուրդների իրավունքների
համար» հանրությունն է և տարածաշրջանային ծրագրեր՝ Կենտրոնական Ասիայի Ռեգիոնալ Տնտեսական
Համագործակցություն (ԿԱՌՏՀ / ИАДЭС) և ՄԱԿ-ի հատուկ ծրագիր Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար (СПЭКА) տարածաշրջանային ծրագրերը:
Գ. Եվրասիական տարածաշրջանում շարունակվող ինտեգրացիոն գործընթացներին բնորոշ երրորդ առանձնահատկությունն է համարվում այն, որ անդամ պետությունները ինտեգրացիոն գործընթացների թուլացումը որոշակի ոլորտներում որևէ ռեգիոնալ կազմակերպության շրջանակում փոխհատուցում են (կոմպենսացնում են) այլ ռեգիոնալ կազմակերպություններում զգալի հաջողությունների հասնելու միջոցով: Այսպես, ՄՊ անդամները զգալի հաջողությունների են հասել սոցիալական ոլորտում, իսկ տնտեսական ոլորտը հիմնական բնագավառ է դարձել ԵՏՄ շրջանակներում, ընդ որում, ռազմաքաղաքական ոլորտի համագործակցությունը ակտիվորեն զարգանում է ինչպես ՄՊ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Հատկապես «ԱՊՀ փորձը թույլ տվեց հետխորհրդային տարածաշրջանում սկսել բազմամակարդակ և բազմապրոֆիլ արագությամբ ինտեգրացիա»:Համագործակցելով մեկ ռեգիոնալ միավորման շրջանակներում՝ պետությունները սահմանադրական ակտերում ուղղակիորեն նշում են տվյալ տարածաշրջանում մեկ այլ ռեգիոնալ կազմակերպության շրջանակներում հետագա համագործակցության զարգացման մասին: Մասնավորապես՝ ՄՊ ստեղծման համաձայնագրի 2-րդ էջի համապատասխան, ՄՊ նպատակներից է համարվում ԱՊՀ զարգացումը: Ըստ որում, ԱՊՀ ամրապնդման համաձայնեցված կուրսի անցկացումը վերաբերում է ՄՊ միացյալ և անդամ պետությունների համատեղ անցկացմանը: Այս կերպ, եվրասիական շրջանի տարածաշրջանային գործընթացներն օժտվում են ավաելի բարդ փոխկախվածության բնույթով: Չնայած հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զգալի դժվարություններին, փորձագետները դրական գնահատական են տալիս նվաճած արդյունքներին, ինչպես և պլանավորված ինտեգրացիոն միջոցառումների անցկացման սպասված արդյունքին: Եվրասիական տարածաշրջանի ռեգիոնալ միավորումների շրջանակներում պետությունների համագործակցության պատմական նախադրյալները, ի տարբերություն աշխարհի այլ տարածաշրջանների, կազմում են ամուր հիմք արգասաբեր և հաջող կերպով ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար:
Եվրասիական ինտեգրացիան, անկասկած պետք է դառնա գլոբալիզացիային այլընտրանքային զարգացման ուղի՝ վերազգային կազմավորման հիմքի վրա, որ «ի վիճակի է դառնալ արդի աշխարհի բևեռներից մեկը»:
Եվրասիական իրավունքի առաջացումը որպես կրթական
և գիտական դիսցիպլին
Եվրասիական տարածաշրջանում գործում
է 19 տարածաշրջանային կառույցների և գագաթաժողոների կարգը, որոնք ստեղծված են ինչպես
ՌԴ-ի մասնակցությամբ, այնպես էլ առանց նրա: Մինչդեռ, այն կազմակերպությունների տարածաշրջանային
ակտերը, որոնցում Ռուսաստանը հանդիսանում է իրավահավասար անդամ, նրա օրենսդրական համակարգի
մի մասն են կազմում: ԵՏՄ-ի մասնակից պետությունների միավորված տարածքում սկսեց գործել
Մաքսային միության օրենսգիրքը, որը փոխարինեց համապատասխան ժողովրդական կանոնների՝
կոդեքսների:2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտան բոլոր հիմնարար ակտերը ԵՏՄ-ի՝ որոնք
ուղղված էին միասնական տնտեսական տարածքի ձևավորմանը, իսկ արդեն 2014թ. մայիսի 29-ից
Աստանայում՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական միության նիստում Ռուսաստանի, Բելոռուսի
և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ի մասին, որը սկեց գործել 2015թ. հունվարի
1-ից:
Բացի այդ, ԵՏՄ-ի ստեղծումից ելնելով, կարող ենք ասել, որ ռուսաստանյան օրենսդրական համակարգում սկսեց ձևավորվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ազգային ակտերի հատուկ բլոկ, որը վկայում է նոր մասնաճյուղերի ձևավորման սկզբնական գործընթացների մասիբ: Տարածաշրջանային իրավական կառույցների ձևավորման գործընթացները նկատվում են աշխարհի շատ տարածաշրջաններում:
Եվրասիական միության իրավունքը իրենից ներկայացնում է օրենսդրության կոնսոլիդացված մասնաճյուղի օրինակ: Ներկայացվում է, որ և՛ Ռուսաստանում, և՛ Եվրասիայում անհրաժեշտ է նորմերի նմանատիպ կոնսոլիդացիա, որոնք կարգավորում են Եվրասիական ինտեգրացիայի ոլորտը մեկ միասնական բլոկի՝ եվրասիական իրավունքի մեջ, հատկապես, որ գիտական դպրոցների ստեղծման և ձևավորման գործընթացները, որոնք ուսումնասիրում են եվրասիական ինտեգրացիայի տարբեր ասպեկտներ անցկացվող գիտական դասընթացներում, առկա է:
Եվրասիական իրավունքի համակարգման հարցը, ոչ միայն որպես գիտական, այլև ուսումնական դիսցիպլին է՝ արժանի հատուկ ուշադրության: Ակնհայտ է նաև դիտարկվող ոլորտի պահանջարկը մասնագետների կողմից:
Թվում է, թե ժամանակակից մոտեցումը,
երբ եվրասիական ինտեգրացիայի ոլորտում իրավական կարգավորումը հետազոտվում է գոյություն
ունեցող դիսցիպլինների շրջանակներում, հնացել է: Անհրաժեշտ են նոր ուսումնական բլոկի բարձրագույն արհեստավարժ կրթության համակարգի
մշակում և ներդրում,համալիր բնութագրի նոր դիսցիպլին – եվրասիական իրավունքի, որը բովանդակային
կերպով կուսումնասիրի ինչպես եվրասիական, այնպես էլ արտասահմանյան ինտեգրացիոն փորձը:
Եվրասիական
իրավունքի համակարգման և կառուցակարգման հարցեր
Իրավունքի համակարգը միշտ լրացվում
է իրավունքի նոր ճյուղերով և ենթաճյուղերով, ինչն ընդհանրական ձևով այն ավելի արդյունավետ
է դարձնում: Միջազգային իրավունքի մեջ եվրասիական իրավունքի ձևավորման ժամանակ անհրաժեշտ
է հաշվի առնել, որ , ինչպես այլ համակարգ, նրա տարրերը պետք է համաձայնեցված լինեն
և գտնվեն մշտական փոխազդեցության մեջ: Նրանց համակարգումն ու կառուցակարգումն այնպիսի
մեծ ծավալով իրավունքի ներքին կառուցվածք է, որ որոշակի բարդություններ է առաջացնում
նրա տարրերի ձևավորման ժամանակ: Հենց դրա համար էլ տվյալ ընթացաշրջանում կարելի է բացառապես
ասել նրա համակարգման և կառուցակարգմանցանկալի չափանիշների դառնալու և զարգանալու մասին:
Կառուցակարգման խնդիրները պայմանավորված
են այս կամ այն ռեգիոնալ մավորումներում պետությունների ինտեգրման տարբեր մակարդակներով,
յուրաքանչյուր ռեգիոնալ կազմակերպության ներքին կառուցվածքի բազմազանությամբ, որոշումների
ընդունման գոյություն ունեցող տարբերություններով և այդպիսի որոշումների ընդունման
իրավական ուժով, և այլ տարբեր գործոններով:
Որպես համակարգող չափանիշ՝ արդյունավետ
համակարգման և կառուցակարգման համար նպատակահարմար է օգտագործել ռեգիոնալ (եվրասիական)
նշանը (հատկանիշը): Ինչպես ցույց է տալիս ռեգիոնալիզացիայի փորձը, երկրները ռեգիոնալ
խմբերի մեջ համախմբվում են ինչպես տարածքային և սոցիալակն (ընդհանուր մշակութա-պատմական
և իրավա-քաղաքական ավանդույթներ), այնպես էլ ֆունկցիոնալ սկզբունքով (դոկտրինաների
և նպատակների ընդհանրություն): Այդպիսի երկրների առջև, որպես կանոն, կանգնած են միանման
խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է համատեղ ջանքերի գործադրում: Արդեն հաստատված
շրջաններում մեծամասամբ գործում է իրավունքի յուրահատուկ համակարգ:
Իրավունքի ինստիտուտների ձևավորման
տեսանկյունից հատկապես տարածաշրջանային հատկանիշը հանդիսանում է առավել հաջող, և թուլ
է տալիս հետագայում մեծ տարածաշրջաններում արտահայտել որոշակի կանոնավորություն՝ ռեգիոնալ
ինտեգրացիոն գործընթացների համար:
Այսպիսի մոտեցումից ելնելով, անհրաժեշտ
է բացի եվրասիական իրավունքից ընդգծել նաև
Եվրոպական իրավունքը, Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի իրավունքը, որոնք
կարգավորում են այն երկրների փոխհարաբերությունները, որոնք գտնվում են տարբեր մայրցամաքներում
և միավորված չեն ընդհանուր ֆունկցիոնալ սկզբունքով (ներքաղաքական կամ ներտնտեսական
դոկտրինաների առկայություն):
Միաժամանակ, հարկավոր է հաշվի առնել,
որ յուրաքանչյուր մայրցամաքի շրջանակներում
գործում է որոշակի թվով ենթատարածաշրջանային կազմակերպությունների որոշակի քանակ, կազմակերպության կառուցվածքվ, նրանց
անդամների թվակազմով և այլ առանձնահատկություններով: Այսպես, եվրասիական ինստիտուտների
կառուցվածքի մեջ պետք է մտնեն այնպիսի կազմակերպությունների
իրավունքներ, ինչպիսիք են ՝ ԱՊՀ, ՄՊ, ԵՏՄ, Շանհանյան Համագործակցության կազմակերպություն
և այլ կազմակերպություններինը, գագաթաժողովներինը, ֆորումներինը, որոնք գործում են
Եվրասիական տարածաշրջանում:
Բնականաբար, անհեռատեսական կլիներ խոսելխնդիրների՝
որպես առանձին իրավունքի ինստիտուտի ձևավորման հիմքի առկայության մասին: Ռեգիոնալիզացիային
և ինտեգրացիային ներհատուկ և ակնհայտորեն բնորոշ խնդիրները հաշվի չառնելով, ժամանակակից
հանրության համար, շատ հնարավոր է, որ իրավունքի առանձին ճյուղի՝ ենթաճյուղի ձևավորումը
չի լուծի խնդիրը: Դրա հետ մեկտեղ, ինչպես Եվրասիայում, այնպես էլ աշխարհի այլ շրջաններում
կատարվող ինտեգրացիոն գոչծընթացներն իրավական ոլորտում պահանջում են արդեն ոչ թե կիարառական,
ինստրումենտալ, ֆունկցիոնալ կամ այլ համանման բնագավառներ, այլ տվյալ երևույթի իրավական
հասկացության սահմանների ընդարձակում:
Եվրասիական իրավունքի տեսական ասպեկտները,
որպես միջազգային տարածաշրջանային իրավունքի բաղադրամաս, պետք է , անկասկած, դասվեն
հայրենական իրավական գիտության զարգացման այն առավել առաջնահերթ ուղղություններին,
որոնք արժանի են ինքնուրույն հետազոտության և զարգացման:
ԽՍՀՄ, որը Եվրասիայի դաշնային պետություն
էր, ձևավորել էր 1922թ. Խորհրդային Միությունը,
փլուզման պահին աշխարհի ամենամեծ պետությունն էր ըստ տարածքի:
Պատմաիրավական զարգացման տեսանկյունից, անկասկած, հատուկ ուշադրություն են զբաեցնում այն կազմակերպությունները, որոնք ստեղծել էին ԽՍՀՄ այլ երկրների մասնակցությամբ՝ տարբեր ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով: Դրանք էին. Վարշավյան համաձայնագրի կազմակերպություն, Տնտեսական փոխօգնության խորհուրդ և այլն: Այս կազմակերպությունների ինտեգրացիոն փորձն, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում այն տեսանկյունից, որը փնտրում է եվրասիական տարածքում ռեգիոնալ փոխգործակցության գործընթացներ (ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ, ՇՀԿ շրջանակներում) ինչպս տնտեսական, այնպես էլ՝ ռազմաքաղաքական ոլորտներում:
Մոնղոլական
կայսրություն
Զարգացման
պատմությունը
Առաջին ազգը, որը բնակեցրեց Գորիի ծայրամասի
հարակից տարածքները, Խունիներն էին, որի ծագումն ընկնում է մ.թ.ա. IV-III դդ.: Խունիները
պայքարի մեջ մտան Չինական պետությունների հետ, որի արդյունքում, մ.թ.ա 202թ. Ստեղծվեց
առաջին մոնղոլական պետությունը, որի մասին շատ վկայություններ կան չինական տարբեր պատմական
աղբյուրներում: Ապագայում՝ 200-ական թթ. հետո , երբ տեղի ունեցավ Խունիների կայսրության
փլուզումը,Մոնղոլիայի տարածքում ստեղծվեցին մի շարք խանություններ:
III դարի սկզբին Մոնղոլական Տրեհտեչա
ցեղը ձեռնարկեց հերթական միասնության փորձը, որի արդյունքում ստեղծվեց պետական կազմավորում,
որն ավելի շատ հիշեցնում էր ցեղային միություն, և պատմության մեջ մտավ <<Ղամագ Մոնղոլ>> անունով:
Իրավիճակը փոխվեց Թեմուչինի իշխանության գալով, որը ենթարկեցրեց Մոնղոլիայի 3 ամենաուժեղ ցեղերին. Թաթարականը՝ արևելքում(1202-ին), Կրեյտներին՝
Կենտրոնական Մոնղոլիայում (1203-ին) և Նոյմանովներին՝ արևմուտքում (1204-ին) և ամրապնդեց իր դիրքերը: Արդյունքում մոնղոլական ցեղերի միավորումը Մանչժուի և Ալթյան
լեռների միջև բերեց նրան, որ 1206թ. Թեմուչինն ընտրվեց համամոնղոլական կայսր՝ Չինգիզ
Խան անունով:
Չինգիզ Խանի կառավարման ընթացքում
1206-1227թթ. բերեց նրան, որ Մոնղոլական կայսրության տարածքը ընդարձակվես ռազմական
գործողությունների արդյունքում: Կայսրությանը միացվեցին Ասիայի մեծ մասը, Չինաստանը,
Իրանը և Հին Ռուսական կայսրությունը: Այսպիսով, կայսրության կազմի մեջ էին մտնում Մոնղոլիան,
Հս. Չինաստանը, Արևելյան Թուրքմենստանը, Միջին Ասիան, Կովկասի Իրտիշ գետից մինչև Վոլգա ընկած տարածքը: Մոնղոլական
կայսրությունը արևմտյան կողմից տարածվում էր մերօրյա Լեհաստանից մինչև Կորեայի արևելք, հյուսիսում՝ Սիբիրից մինչև Օսմանյան ծոց,
իսկ հարավից՝ Վիետնամ: Այսպիսով, Մոնղոլակն կայսրության տարածքը կազմում էր 33 մլն.
քառ. կմ տարածք:
Այսպիսով, Չինգիզ Խանի կառավարման
21 տարիների ընթացքում տարածքը, որտեղ ապրում էին մոնղոլական և թյուրքական ցեղերը,
դարձավ մեկ միասնական պետություն:Խանի կառավարման սկզբում 13.000 ընտանիքներ հնազանդվեցին,
իսկ իր կյանքի վերջում, ինչպես հավաստիացնում է ռազմական պատմաբան Իվանինան, նրան հնազանդվում
էին մոտ 720 ազգ, որոնք խոսում էին տարբեր լեզուներով:
Խանի մահից հետո իշխանությունը փոխանցվեց
իր որդիներին, որոնք ստեղծեցին իրենց ուլուսները: Այդպիսի ուլուսներից էր համարվում
Ջուչիեվի ուկուսը, որը հայտնի է Ոսկե Հորդա
անվամբ:
Բերկեի կառավարման ընթացքում Ոսկե Հորդան
դուրս եկավ մոնղոլական կայսրության կազմից և դարձավ ինքնիշխան գերիշխանություն:
Գրականության մեջ նշվում է, որ Ջուչիեվի
Ուլուսի անկախության վերջնական հաստատումը տեղի ունեցավ 1269թ. Թալաս գետի մոտ:
Այսպիսով, կարելի է ասել, որ Ոսկե Հորդան
զբաղեցնումմ էր ամենամեծ տարածքը գոյություն ունեցող պետությունների համեմատությամբ:
Այն տարածվում էր Դնեստրի ափերից մինչև Ուրալ, և Կազանից մինչև Կասպից և Սև ծովեր:
Իշխանության մարմինները և կառավարումը
Չինգիզ խանի կողմից մշակվել և անցկացվել
է ռազմական-տասնորդական բարեփոխումը: Սովորաբար կայսրությունում հանրային կազմակերպություների
ստեղծումը հենվում էր արյունակցական կապերի հիման վրա:
Ամբողջ բնակչությունը բաժանվում էր
խմբերի՝ ընդգրկելով 10.000 միավոր ձիավոր, որոնց գլուխ կանգնած էին նոյոն-տեմնիկները,
հազարապետները՝ հազար, հարյուրապետները՝ հարյուր, տասնապետները՝ 10 զինվորի գլխին:
Գործում էր նաև Խանի անձնական գվարդիան,
որը ներառում էր 10.000 մարդ, կազմված շատ վստահված և ընտրյալ մարդկանցից:
Խանի կայսրության հիմնական նպատակը
եղել է մյուս ազգերի և տարածքների հպատակեցումը : Այս նպատակին կարող էր հասնել միջազգային
բանակցությունների հաջող իրականացմամբ, իսկ անհաջողության դեպքում՝ ռազմական ճանապարհով:
Չինգիզ Խանի կայսրության միջազգային քաղաքականության խնդիրները պարզ են արտահայտված
Հռոմի պապին և մի քանի Եվրոպական երկրներին ուղղված դիվանագիտական փաստաթղթերում: Խանը
պանջում էր համընդհանուր ճանաչում: Նրա կայսրության բոլոր թշնամիները նրա աչքերում
խռովարարներ էին:
Չինգիզ Խանի կառավարող դիրքերը զբաղեցնում
էին նրա հետնորդները և որդին՝ Ջուչին: Նրանց էր պատկանում բոլոր հողերը, անասունները,
անշարժ գույքը, ստրուկների մեծամասնությունը, պետական գանձարանը և այլն:Խանը ուներ
հետևյալ իրավասությունները.
1. Ամբողջ սեփականության
տնօրինում
2. Բոլոր պաշտոնատար
անձանց նշանակումը և փոխարինումը
3. Պատերազմի
հայտարարում և խաղաղության հաստատում
4. Զինված ուժերի
գլխավոր հրամանատարություն և Գլխավոր դատավորություն
Կոլեկտիվ հանդիպումների ժամանակ՝
1. Վերանայվում
էին ուլուսների սահմանները
2. Լուծվում էին
կարևոր վեճերն ու ֆեոդալական վերադասերի միջև հակամարտությունները
3. Դիտարկվում
էին խաղաղցության և պատերազմի հարցերը
4. Հայտարարվում
էին խանի ընդունածորոշումները
Գործադիր իշխանության կենտրոնական մարմինը
դիվանն էր, որը նշանակվում էր վեզիրի կողմից:
Դիվանի կազմի մեջ մտնում էին մի քանի
պալատներ՝ քարտուղարների գլխավորությամբ, գործում էին ֆինանսական, տնտեսական, հարկային
ներքաղաքական որոշակի ասպեկտներ:
Վեզիրի հրամանատարության տակ գտնվում
էր խանի գանձարանը ըև պետական գործերի ընդհանուր կառավարումը խանի անունից և հանձնարարությամբ:
Վեզիրի կողմից էին նշանակվում դիվանների
քարտուղարներն ու այլ պաշտոնատար անձինք:
Հորդայի դատական համակարգը նման էր
Չինգիզ Խանի կայսրության դատական համակարգին:
Միջազգային հարաբերությունների զարգացումը
Տարբեր պետություններում, որոնք մտնում
էին Չինգիզ խանի կայսրության մեջ, զարգանում էին տնտեսական տարբեր ճյուղեր: Օրինակ,
Հորդայում զարգանում էր անասնապահությունը և հողագործությունը:
Նշենք որ, Ոսկե Հորդայում տնտեսության
համար նշանակալի դեր ուներ առևտուրը, առաջին
հերթին դա պայմանավորված էր նրանով, որ առևտրական տուրէերը խանության գանձարանի
հիմնական մասն էին կազմում, որի արդյունքում ազնվականությունը շահագրգռված էր, որ զարգանան
ներքին առևտրային կապերը: Հորդայի տարածքով էին անցնում կարևոր առևտրային ուղիներ,
որոնցից էր Մեծ Մետաքսի ուղին, որով ապրանքները Չինաստանից հասնում էին Միջին և Առաջավոր
Ասիա:
Մոնղոլական կայսրությունը միջազգային
առևտրական կապերի մեջ քշէր Ռումինիայի, լեհաստանի, Գերմանիայի և այլ պետությունների հետ:
Կայսրությունից արտահանվում էին շատ
ապրանքներ:
Կայսրությունում դրամական միավորը մետաղադրամն
էր, սակայն Չինաստանի դեմ պայէարից հետո դարձամ թղթադրամը:
Մեծ էր գիտության զարգացման դերը: Բացվեցին
նաև ուսումնարաններ:
Առևտրային մեծ կապերը ազդեցություն
ունեցան նաև մշակույթի զարգացման վրա:
Վերջաբան
Մոնղոլական կայսրությունը պատահական
չէ, որ բնութագրվում է որպես գերհզոր գերտերություն՝ բարգավաճող տնտեսությամբ: Մոնղոլներն
օգտագործել են նաև տվյալ ժամանակահատվածին բնորոշ մի շարք նորարարություններ:
Այսպիսով, մեր օրերում մոնղոլների կողմից
օգտագործվում է նամակագրական համակրգը, որը շրջանառության մեջ է դրել Չինգիզ խանը:Այն
ներառեց նաև Եվրասիայի մեծ մասը և մի քանի դարերի ընթացքում ապացուցեց իր արդյունավետությունը:
Չինգիզ խանի կայսրությունը գոյատևեց մի քանի հարյուրամյակ՝ մինչև 1294թ., երբ սկսվեց քայքայման գործընթացը:Դրանից հետո Ոսկե Հորդան Եվրասիայում դարձավ դոմինանտ ուժ և առաջ անցավ Մոնղոլական կայսրությունից:
Ռուսական թագավորություն
Ռուսական
թագավորությունը հիմնադրվել է Իվան IV(Իվան Ահեղ) կառավարման ժամանակ և գործել է 1547-1721թթ., երբ
Պետրոս I-ի կառավարման շրջանում հռչակվել էր Ռուսական կայսրությունը:
Այս ամենի հետ մեկտեղ տեղի էր ունենում Մոսկվայի շուրջ մասնատված իշխանությունների
միավորումը, որը սկսվել էր դեռևս Իվան III-ի ժամանակ:
Մասնավորապես,
XV դարի երկրորդ կեսին մոսկովյան իշխանությունները
միավորվեցին. Յարոսլավի իշխանությունը (1463թ.), Պերմը (1472թ.), Ռոստովի իշխանությունը
(1474թ.), Նովգորոդն՝ իր ընդարձակ տարածքներով (1478թ.): Տվերի միավորումից հետի Իվան
III-ը ստեղծեց միասնական պետություն և հռչակեց իրեն «Ամբողջ Ռուսիայի ինքնիշխան» :
Թաթար-մոնղոլական
լծի ամբողջական տապալումից հետո Իվան III-ը, այնուհետև որդին՝ Վասիլի III-ը շարունակեցին պետական սահմանների ընդարձակումը: 1510թ. միավորվեց
Պսկովը, 1514թ. Մոսկովյան պետության մեջ մտավ Սմոլենսկը, իսկ 1521թ. ռյազանական տարածքները:
Տվյալ պարագայում, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան Ռուսիայի միավորման գործընթացը
XV դարում ավարտվեց եվրոպական ամենամեծ պետություններից
մեկի հիմնադրմամբ՝ Ռուսական պետության:
Իվան IV-ի տիրապետության սկզբում Ռուսական պետությունը ընդլայնվեց Սպիտակ և Բարենցեվո ծովերից մինչև Չերնիգովա՝
հյուսիս, մինչև ռյազանական հողեր՝ հարավ, Ֆիննական ծոցի ափերից և Սմոլենսկի արևմուտքից
մինչև հյուսիսային Ուրալ և Նիժնի Նովգորոդի հողեր՝ արևելքում:
1522թ.
Ռուսական պետության կազմի մեջ մտավ Կազանի խանությունը, մի քանի տարի հետո Իվան Ահեղը
հաղթեց Աստրախանի խանությանը: 1583թ. Ռուսական պետության կազմի մեջ մտավ Կոդյակի իշխանությունը:
Բռնագրավման արդյունքում 1586թ. Ռուսական պետությանը միացան Կոնդինյան և Պելիմյան իշխանությունները,
իսկ 1598թ. ավարտվեց պայքարը Սիբիրյան խանության համար:
Իշխանության մարմիններ և կառավարում
Ռուսական
պետության հիմնադրումը հանգեցրեց սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխության: Այսպիսով,
քաղաքական ցենտրալիզացիայի պայմաններում, սկսվեց կաստայական ներկայացուցչական միապետության
ձևավորումը: Այս պարագայում եկեղեցին զբաղեցնում էր հաուկ քաղաքական դեր. բարձրագույն
հոգևորականությունը պատկանում էր հասարակության արտոնյալ շերտերին, ռուսական մետրոպոլիտը
ընտրվում էր բարձրագույն իշխանի համաձայնությամբ:
XV դարի 40-ական թթ. Ավարտին՝ Իվան IV կառավարման ժամանակ, Բոյարական դումայի ներկայացուցիչներից
ձևավորվեց պետական գործիչների «հատուկ մերձավորների» շրջանը, որոնց թագավորը վստահում
էր պետական գործերի իարականացումը: Այսպես ստեղծվեց կառավարությունը, որը ստացավ «Ընտրյալների ռադա» անվանումը (վերացավ 1560թ.,
երբ Իվան Ահեղը որոշեց «ամրապնդել» անձնական
իշխանությունը): Պետության մեջ տեղի ունեցող ապստամբությունները սկսեցին XVI դարի II կեսին, որոնք պայմանավորեցին մի շարք բարեփոխումներ
իրականացնելու և իշխանության կենտրոնացումն ամրապնդելու անհրաժեշտությունը: 1549թ.
փետրվարին Իվան Ահեղը հրավիրեց ժողով՝ «Հաշտեցման
տաճար» անունով, որին, Բելյայեվի համոզմամբ, մասնակցել էին բոլոր բնակավայրերից: Այդպիսի
տաճարները ստացան «Զեմսկի» (տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններ) անվանումը:
Դրանք նվիրված էին հատուկ կարևոր հարցերի (օր.՝ պատերազմ և հրադադար), այդ թվում նաև
որոշումներ էին ընդունում, որոնք վերաբերում էին ներքին և արտաքին քաղաքականությանը,
հարկերին և այլն:
Սակայն
ողջ պետական իշխանությունը կենտրոնացած էր թագավորի ձեռքում: XVI-XVIIդդ. Բոյարական
դուման, որը ձևավորվում էր բարձր ազնվականներից, համարվում էր պետական իշխանության
բարձրագույն մարմին: Դրա պարտականությունները բացառապես որոշում էր թագավորը. այդ ժամանակ որևէ օրենսդրական ակտ գոյություն չուներ,
որը կարգավորեր այդ գործունեությունը: Ռուսական թագավորության ղեկավարման օրգաններին
էին վերաբերում նաև հրամանները, որոնք ձևավորվում էին տարբեր պատճառներով(տարածքային
և այլն):
Բարեփոխումներն
անդրադառնում էին նաև կառավարման համակարգին «տեղերում»: 1556թ. չեղյալ հայտարարվեց
«կերակրելը» (նախկինում բոյարները «կերակրվում»
էին հողերի ղեկավարման հաշվին): Ստեղծվեց նաև միջնորդական մարմին, որը կարգավորում
էր տարբեր հիմնարկների միջև հարաբերությունները և դեսպանությունը, որի ուշադրությունը
կենտրոնացած էր դիվանագիտական փոխհարաբերությունների վրա: Պետական կարգավորման հերթական
կարդինալային բարեփոխումները սկսվեցին XVIII դարի առաջին տարիներին՝ Պետրոս I-ի ժամանակ: 1702թ. Բոյարական դուման վերացավ, դրան փոխարինեց
պետական մարմիններից նախարարների կոնսիլիան,
որը ցարի կառավարման ժամանակ ամենակարևոր խորհուրդն էր: Նախարարների կոնսիլիան լիկվիդացվեց
1719թ., որըկապված էր կառավարական Սենատի ստեղծման հետ: Դրանց հետ մեկտեղ ստեղծվեցին
նաև կոլեգիաներ:
Հասարակական հարաբերությունների զարգացում
XVդ II կեսին և XVIդ I կեսը բնորոշվում
է արդյունաբերական մի շարք ոլորտների զարգացմամբ: Առաջին ամենախոշոր պետական ձեռնարկությունները
հիմնվել էին դեռևս XV-XVI dd՝ արտադրելով
ռազմամթերք: Այսպիսով, 1586թ. ձևավորվեց հայտնի
«թագավոր հրանոթը»: Հենց Ռուսական թագավորության շրջանում կառուցվեցին պատմության և ճարտարապետության հուշարձաններ
(օր.՝ Կրեմլը): Հսկայածավալ տարածքների միավորումը թույլ չտվեց գյուղատնտեսությանը զարգանալ, որը շարունակում էր մնալ պետության տնտեսության առաջատար : Ռուսական պետության հիմնադրման շրջանում արհեստներն ակտիվորեն զարգացած չէին, որը կապված էր թաթարական արշավանքների հետ: XVIIդ սկսեց գյուղատնտեսության մասնագիտացումը: Պրոնշտեյնի համոզմամբ, Նիժնի Նովգորոդում առանձին մասնագիտության յուրաքանչյուր ներկայացուցիչ բնակվում էր կոմպակտ, նույն փողոցում, միևնույն շրջանում: XVIդ II կեսին ստեղծվեցին հսկայական առևտրի շուկաներ: Առևտրային կենտրոններ էին գործում Մոսկվայում, Պսկովում և այլուր:
Ներքին շուկան կապված էր Ուկրաինայի, Բելոռուսի հետ, որտեղից ռուսական շուկա էին բերում կաշի, մորթիներ:
Լիվոնյան պատերազմում անհաջողությունից հետո Ռուսաստանը կորցրեց ճանապարհները Սմոլենսկի միջով և Բալթիկ ծովով անցումը:
1535թ. ռուսական հողերի միավորման շնորհիվ անցկացվեց դրամական բարեփոխում, որի ընթացքում վերացվեց երկակի դրամական համակարգը և տեղադրվեց մեկ միասնական համակարգ: XVI դ վերջին անկում է ապրում գյուղատնտեսությունը: Դա առաջին հերթին կապված է գյուղացիության կործանման հետ (մշտական բանակ պահելու անհրաժեշտություն), հանգեցրեց հողերի վարձակալության բարձրացման: Սկզբում, 1581թ., անցկացվեցին «վերապահման տարիներ». 5 տարվա ընթացքում գյուղացին իրավունք չուներ դուրս գալ հողատարածքից: Այս պարագայում, գյուղատնտեսական ճգնաժամի և սովի պատճառով գյուղացիների մեծ մասը ստիպված էր ստորագրել դատական վկայագրեր տանտերերի հետ: Մյուս կողմից էլ, զարգանում էին շուկայական հարաբերությունները, առևտրային հարաբերություներում շատ հաճախ հանդես էին գալիս ֆեոդալները:
Բոլոր ոլորտներում դրսևորվում էր դասային տարբերակում՝ կապված գույքային առանձնահատկությունների հետ: Օրինակ, համաձայն օրենքի, 1550թ. «անազնիվ հյուրի համար հաստատվել էր տուգանք՝ 50 ռուբլի «անազնիվ», «միջին» մարդիկ՝ 5 ռուբլի և «երիտասարդ»՝ 1 ռուբլի» :
Ռուսական թագավորության շրջանը չի կարելի բնորոշել որպես օրենքների ճյուղերի զարգացում:
Անհրաժեշտ
է նշել, որ հենց այս շրջանում հայտնվեցին ռուսական օրենքի հուշարձաններ- Դատական Իվան
III 1497թ., և Դատական Իվան IV 1550թ.: Իվան III դատական համակարգը հմարվում է ռուսական պետության առաջին կոդեքսը:
Այսպիսով,
եթե նախկինում հանցագործությունը համարվում էր անհատի կամ իր գույքի նկատմամբ կոնկրետ
գործողություն, ապա հիմա բոլորը սկսեցին հասկանալ, որ այսպես թե այնպես, գործողությունները
սպառնում եմ պետությանը կամ գերիշխող դասին:
Ռուսական
թագավորության հուշարձաններից է «Համակցված
սրբավայր», որը ներկայացնում է Ֆեոդալական Ռուսիայի կանոնների շարք: 1550թ. մինչև
1649թ. ընդունվեց 445 հրամանագրեր, նորմեր, որոնցում դեպքերի մեծամասնությունը հակասում
էր միմյանց: Այս փաստաթուղթը գործել է 200 տարի՝ ռուսական թագավորության շրջանում:
Սկզբնական շրջանում դատական իշխանությունը գործում էր եռահամակարգ շրջանակներում՝ պետական,
եկեղեցական, հայրենական: Իշխանության տարանջատման սկզբունքի բացակայության պարագայում
դատական գործառույթնորն իրականցնում էին կառավարության մարմինները: XVդարի վերջին դատական գործառույթները Մոսկվայում գործում էին,
այսպես կոչված, «լավագույն մարդիկ »- տեղացի
բնակչության ներկայացուցիչները:
Եզրակացություն
Ֆեոդալական
Ռուսաստանի պատմության մեջ չկա ավելի հակասական ժամանակ, քան XVI դարի երկրորդ կեսը: Եթե XVI դարի I կեսին տնտեսական վերելք էր, ապա դրան հետևեց
տնտեսական ճգնաժամը, որը ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոնների պատճառով էր: Գրականության
մեջ նշվում է, որ համառուսական առևտրային շուկայի ստեղծումը տեղի ունեցավ XVII դարում: Մինչ այդ շրջանը Ռուսաստանում հաստատված
կապիտալիստական հարաբերությունները և բուրժուազիան անհնար էր թվում:
Ռուսական թագավորության տնտեսական զարգացման մակարդակը XVII դարի սկզբին համեմատվում էր XIII-XVI դդ եվրոպական երկրների զարգացման հետ: Այսպիսի կարգավիճակը կարելի է բացատրել տարբեր պատճառներով, օրինակ՝ թույլ ապրանքաշրջանառության քաղաքականությամբ:
Ռուսական կայսրություն
Ռուսական պատմության հիմնադրման պատմությունը
Ռուսական կայսրության ավանդական հիմնադրումը տեղի է ունեցել 1721թ., երբ հոկտեմբերի 22-ին Հյուսիսային պատերազմից հետո Ռուսական թագավորությունը Պետրոս I-Ը հսյտարարեց կայսրություն և սենատորների խնդրանքսվ ընդունեց «Ամբողջ Ռուսաստանի ինքնշխան» և «Հայրենիքի հայր» տիտուլները: Հյուսիսային պատերազմի ընթացքում, 1702թ. Պետրոս I-ը կրկին Ռուսաստանին միավորեց Ինգրիան, ինգրիական հողերը, որոնք համաձայն լեհական զինադադարի, որը կնքեց 1583թ. Իվան Ահեղը Շվեդիայի հետ և ուներ ազդեցություն Շվեդիայի վրա: 1703թ. հիմնադրվում է Սանկտ-Պետերբուրգը և, այսպես կոչված, «Ինգերմանլանդի դքսությունը» , որը 1708թ. վերածվել էր ինգերմանլանդական գուբերնիայի: Այս ամենից բացի, Հյուսիսայի պատերազմի ավարտին՝ 1721թ., Նիարադի խաղաղության պայմանագրի համաձայն՝ Ռուսական թագավորության կազմից դուրս եկավ Կերոլիայի արևելյան մասը:
XVIII դ. II կեսին Ռեչ Պոսպոլիտան անկում է ապրում: Ռեչ Պոսպոլիտայի վրա ազդեցությունը Ռուսաստանի և Պրուսիայի կողմից ավարտվում է երեք բաժանումներով՝ 1722-1795թթ., որի արդյունքում Ռուսաստանի կազմի մեջ մտավ Բելոռուսիան, Լիտվիայի մի մասը, Ուկրաինայի մասը, Մերձբալթիկայի մասը: 1815թ. Վիեննայի կոնֆերանսի արդյունքներով ձևավորվեց Լեհաստանի թագավորությունը, որի մեջ մտան նրա բոլոր հողերը: Լեհաստանի թագավորությունը լուծարվեց 1866թ.-ից սկսած: Ռուսաստանի համար պակաս կարևոր չէր Ղրիմի թերակղզին, որը 1783թ. ապրիլի 8-ին Եկատերինա II թագավորական մանիֆեստով մտավ Ռուսական կայսրության մեջ: Ռուսական կայսրությանը Քարթլի-Կախեթի միավորումը սկսվեց 1783թ. հուլիսի 24-ին (օգոստոսի 4) ստորագրված պայմանագրով, որի համաձայն՝ Վրաստանն անցավ Ռուսաստանի հովանավորության տակ՝ փոխարենը ստանալով ռազմական օգնություն: Կապված վրացական կողմի պայմանները բավարարելու հետ՝ ռուսական զորքերը 1787թ. մտան Վրաստանի տարածք:
1799-1800թթ. Պավել I-ը վերականգնում է պայմանագիրը և Գեորգի թագավորի խնդրագրով զորքեր է ուղարկում Քարթլի-Կախեթի շրջան: Իմերեթիան XVIII դ. բազմիցս դիմել է Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ դիմակայությունում օգնելու համար: 1804թ. Սողոմոն II թագավորը ստորագրում է պաշտպանության մասին պայմանագիր (էկլասուրային կոնվենցիա) :1811թ. Իմերեթական թագավորությունը փոխակերպվեց Ռուսական թագավորության Իմերեթական շրջանի: 1803թ. Մեգրելիայի իշխանությունը, ցանկանալով ազատվել Իմերեթիայի վասալական կախումից, ընդունում է ռուսական պաշտպանությունը:
Հենց այս պատմական շրջանում Ռուսական թագավորությունը կամավոր կերպով միացել է Ղարաբաղյան և Շեկինյան խանությունները:
Կուրկչայչյան տրակտատի համաձայն 1805թ. մայիսի 14-ից սկսած Ղարաբաղյան խանությունն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ: 1805թ. մայիսին 20-ին , որպես Ռուսական կայսրությանը հավատարմության նշան, հավատարմություն հայտնեց նաև շեկինյան խանությունը: Այսպիսի միավորման իրավաբանական ամրապնդումը իր տեղը գտավ Գյուլիստանի հաշտության պայմանագրում, ըստ որի՝ Պարսկաստանը հրաժարվեց իր ձգտումներից Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Շեկինի,Բաքվի, Դերբենտի, Կուբանի, Թալիշի խանություններից, Արևելյան Վրաստանից և Դաղստանից:
Ռուս-պարսկական՝ 1826-28թթ. ավարտին ստորագրվեց Թուքմենչայի հաշտության պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանից հեռացվեցին Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի շրջանը և այլ տարածքներ: XIX դարից սկսած կայսրության կազմի մեջ մտան Ֆինլանդիան, Միջին Ասիան և Պամիրը:
1914թ. Ռուսական կայսրության պաշտպանության տակ գտնվում էր Ուրիանիայի շրջանը: Այդ փուլում Ռուսական կայսրության տարածքը բաժանված էր մարզերի և շրջանների, այս պարագայում մարզերն ու շրջանները միավորված էին գեներալ-մարզպետարաններ (վարշավյան, իրկուտակյան, մոսկովյան, ամուրյան, ֆինլանդյան):
Մարզերն ու շրջանները բաժանվում էին նահանգների և վարչական շրջանների:
Իշխանության մարմիններ և կառավարում
Ռուսական կայսրության գոյության ողջ ընթացքում պետության գլուխը կայսրն էր: XVIIIդ 20-70-ական թթ. Որպես բարձրագույն պետական մարմին, որը ենթարկվում էր կայսրին, հանդես էր գալիս Սենատը, որի ղեկավարը գեներալ-դատախազն էր: Սենատին ենթարկվում էին կոլեգիաները- կենտրոնական հաստատություններ, որոնք պատասխանատու են պետական կառավարման առանձին ճյուղերի համար: Տեղերում գործում էին մարզպետներ, որոնք նշանակվում էին կայսրի կողմից: Ռուսական կայսրությունը բաժանված էր նահանգների, մարզերի և հողերի, որոնք ղեկավարվում էին ընդհանուր հաստատություններում:Նահանգային կառավարության ղեկավարը նահանգապետն է:
1775թ. Ռուսական կայսրությունում հաստատվում էին հասարակական հրամաններ, որոնք գտնվում էին նահանգապետի ենթակայության տակ: XIX-XXդդ. սկզբում, բացի կայսրից, պետական իշխանության համակարգում ներառված էին՝
1.
Կառավարող Սենատը՝
գեներալ-դատախազի գլխավորությամբ
2.
Սուրբ ՍԻնոդը՝
գլխավոր դատախազի գլխավորությամբ
3.
Նախարարաների
հանձնաժողով՝ նախարարի գլխավորությամբ
4.
Նախարարների հ
5.
Պետական խորհուրդ
6.
Պետական Դումա
7.
Կանցլերի իմպերատորական
մեծությունը՝ ղեկավարի գլխավորությամբ
8.
Նախարարություն
(ներքին գործեր, ֆինանսներ)
Կառավարող
Սենատը բարձրագույնն խորհրդակցականմարմին է՝ կայսրի գլխավորությամբ:XIX դարի սկզբին այն իրականացնում էր վերահսկողության
գործառույթ, իսկ 1864թ. համարվում էր բարձրագույն վճռաբեկ մարմին: Նախարարաների հանձնաժողովը
զբաղվում էր հարցերի նախնական քննարկմամբ: Նախարարների խորհուրդը կայսրի գլխավորությամբ
խորհրդակցական մարմին էր և քննարկում էր ողջ պետության հարցերը, որոնք պահանջում էին ոչ միայն կայսրի կողմից հաստատում, այլև մասնակցությունը նրա քննարկմանը: 1882թ. խորհրդի հանդիպումնեը դադարեցին: Պետական խորհուրդ հիմնվեց 1810թ. Ալեքսանդր I հրամանագրով որպես բարձրագույն իրավաբանական խորհրդատվության մարմին: բացարձակ մեծամասնությունը պետական խորհրդում զբաղեցնում էին ազնվականները: 1842թ. ապրիլի 15-ին «պետական խորհրդի հիմնադրման» հետ միասին ընդունվեցին նոր ակտեր - «պետական խորհրդի ստեղծում», որն ընդարձակեց Խորհրդի գործունեության ոլորտը և փոխեց օրենքների ընդունման կանոնները: 1906թ. փետրվարի 20-ից պետական խորհուրդը դարձավ օրենսդիր մարմին- վերին պալատը՝ ստորին պալատ- պետական դումա: 1905թ. օգոստոսի 6-ին ընդունվեց մանիֆեստ՝ ստեղծելով Ռուսաստանում ընտրական (իրավաբանական) խորհրդատվություն:
1906թ. փետրվարի 20-ի օրենքը կարգավորում էր Դումայի աշխատանքը և 1906թ. ապրիլի 23-ին՝ «հիմնական պետական օրենքը» վերջնականապես հաստատեց նրանց պարտականությունները: Սրբազան կառավարական Սինոդ, որը հաստատվեց 1721թ. և գործում էր մինչև 1917թ., որը եկեղեցական-կազմակերպչական իշխանության բարձրագույն մարմինն էր, գործում էր կայսեր անունից : Վերջիններիս հրահանգները, որոնք վերաբերում էին եկեղեցական գործերին, Սինոդի համար սահմանափակ էին, և ենթակա պարտադիր իրականացման: Սինոդն իր վրա էր վերցնում պատրիարքի գործառույթները: Այն լիազորված էր բացել նոր աթոռներ, ընտրում էր եպիսկոպոսներ: Նրա ենթակայության տակ էին գնվում նաև հարցեր, որոնք վերաբերում էին եկեղեցական տոների կազմակերպմանը: Բարեփոխումների արդյունքում հայտնվեցին նաև հաստատություններ, որոնք պետք է զբաղվեին որոշակի գործերով՝ տեղական մակարդակում:
Հասարակական հարաբերությունների զարգացումը
Ռուսական
կայսրության զարգացման հետ մեկտեղ, դանդաղորեն ընթանում էր ներքին առևտրային գործունեության
ստրատեգիական ուղղվածությունը, րի արդյունքն էր կայսրության ողջ տարածքում ներքին առևտրային
կապերի սահմանումը:
Արևմտյան
շրջաններում կայսրությունը համագործակցում էր եվրոպական երկրների հետ: Միջին դարերում
զարգացան Գանզենիան միության (Գերմանական ազատ երկրների միություն) հետ կապերը, հատկապես
Շվեդիայի հետ: Ռուս վաճառականներն ազատ մուտք ունեին Շվեդական,Նորվեգական և Պրիբալթիկական
շուկաներ: 17-րդ դարում Ռուսաստանի և Արևմտյան երկրների միջև առևտուրն ընթանում էր
մի քանի ուղղությամբ:Հարավային շրջաններում ռուս վաճառականները կապեր
էին հաստատել հույն վաճառականների հետ: Հայաստանը ստեղծելով Հայկական կազմակերպությունը,
հնարավորություն ուներ առևտրային կապեր հաստատել Ռուսաստանի հետ: Արևմտյան ներքին առևտրի գլխավոր կետն Աստրախանն էր: Պետրոս I-ի օրոք Ռուսաստանը միացավ Պրիբալթիկայի կայսրությանը, ամրապնդեց ներքին առևտրի դիրքերը, առևտրային ուղի բացելով Բալթիկ ծովում: Պետրոսը լուրջ կարևորություն էր տալիս հայրենական արդյունաբերության զարգացմանը, իսկ վարած քաղաքականության հիմքն էր՝ պաշտպանել վերջինիս արտասահմանյան մրցակիցներից: Հենց նրա օրոք առաջին անգամ անցկացվեց ռուսական մաքսային ուղեվարձը:
18դ ավարտին, ռուս-թուրքական II պատերազմից հետո Ռուսական կայսրությունն ամրապնդեց դիրքերը Սև ծովի հյուսիսային ափերում: Դանդաղորեն ամրապնդվեցին անհատի իրավունքները: Սրան հաջորդեց բարձրագույն իշխանական մարմինների առաջադրումը, որոնք լուծելու էին մի շարք սոցիալական խնդիրներ: Պետրոս I-ի կառավարման շրջանում զարգանում էին քաղաքացիների սոցիալակն ապահովության միջոցները: Գործադիր ճյուղը դառնում էր միավորված:
Այս նորամուծությունների հողի վրա առաջին պայմանագիրը վերաբերում էր «մեծ մարդկանց» բուժօգնության ցուցաբերությանը: 18-րդ դարի II կեսին հիմնվում են պետական հատուկ մարմիններ, որոնց խնդիրն էր կարգավորել սոցիալական խնդիրները: Հենց այս շրջանում, չնայած որ սոցիալակն երաշխավորումները չէին տարածվում բոլոր քաղաքացիների վրա, անցկացվում էին հասարակության անդամների պաշտպանության միջոցառումներ: Եկատերինա II-ի օրոք Ռուսական կայսրությունը թևակոխում է լուսավորված ամբողջատիրության էտապ: Նրա կառավարման շրջանում ի հայտ է գալիս նոր գաղափարախոսություն: Քաղաքացիների սոցիալական ապահովագրության մասնատված կատեգորիաները դառնում են սոցիալական վերականգնման միասնական համակարգ: Իհարկե, այս ամբողջի վերաբերում էր կասրության միայն ազատ խավին: Գյուղական խավն արտոնություններ չուներ, չէր օգտվում սոցիալական բարիքներից: Սա բողոքի ալիք բարձրացրեց անազատ խավի մոտ, որը բողոքեց կառավարությանը խտրականությունները վերացնելու պահանջով:
20դ բնութագրվում էր որպես անցում ամբողջատիրական միապետությունից դեպի սահմանադրական միապետություն: 1905թ. հոկտեմբերի 17-ի մանիֆեստը ներառում էր մի շարք կետեր, որոնք թույլ էին տալիս քաղաքացիներին արտահայտել իրենց ազատ խոսքը, ստեղծշել միություններ և ունենալ անձեռնմխելիության կարգավիճակ:
Ռուսական կայսրությունում իրավունքի աղբյուր էին հանդիսանում
1. Կայսրության
հրամաններն ու ծրագրերը
2. Կայսրության
կողմից հաստատված կանոնադրությունները
3. Պետական դումայի
ր Պետական խորհրդի կողմիս հաստատված օրենքները
4. Սովորույթները
(oր.՝ Նապոլեոնի քաղաքցիական և առևտրային կոդեքսները)
1916թ. և փետրվարյան հեղափոխություններից
հետո ուժեղացան սեպարատիստական տրամադրվածությունները Լեհաստանում, Ուկրաինայում և
Ֆինլանդիայում:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը թուլ է տալիս անկախանալ Լեհաստանին՝ միայն Ռուսաստանի հետ «ազատ ռազմական դաշինքի» մեջ մտնելուց հետո:
Եզրակացություն
Անժխտելի է այն փաստը, որ ռուսական պատմությունը համարվում է հայրենական պատմության էջերի կարևոր մի դրվագ: Պետրոս I-ի օրոք Ռուսական Ռանրապետությունը հռչակվել էր կայսրություն, վերածվելով մի մեծ ձեռնարկության, բազմակողմանի մշակույթով և ավանդույթներով: Տարածքով 3-րդ էր գոյություն ունեցող հանրապեությունների մեջ (Բրիտանիայից և Մոնղոլական կայսրությունից հետո): Համարյա թե զրոյից վերաստեղծվեց ռուսական բանակն ու նավատորմը:18-րդ դարը համարվում էր «գիտելիքի զարգացման և լուսավորության» շրջան, իսկ 19-րդ դարը՝ երկրի ծաղկման շրջան, երբ զարգացավ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կառուցվեցին գործարաններ և քաղաքներ:20-րդ դարում կայսրությունը ոսկու պաշարներով առաջինն էր աշխարհում:
Անդրկովկասյան ֆեդերացիա
Ռուսաստանում
1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասյան կոմիտեի (Ռուսաստանի Ժամանակավոր
կառավարություն) նախաձեռնությամբ հրատարակվեց ազգային- պետական տարածքների սահմանազատման մասին: Սահմանազատումն
ավարտվեց 3 պետությունների ստեղծմամբ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որտեղ ձևավորվեցին
սեփական կառավարությունները (բացառությամբ Ադրբեջանի, որտեղ Բաքու քաղաքում և դրան
հարակից շրջաներում երկար ժամանակ գործում
էին սովետական ուժերը): 1918թ. սեպտեմբերի 22-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Սեյմը հրապարակեց
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը: Դա առաջին փորձն էր, ստեղծելու
պետություն՝ եվրասիակաան շրջանում:
1918թ.
ապրիլին Թուրքիան սկսեց ռազմական գործողություններ ընդդեմ ֆեդերացիայի: 1918թ. ապրիլի
26-ին Հայաստանը դուրս եկավ ֆեդերացիայի կազմից, ինչն էլ նպաստեց ֆեդերացիայի անկմանը:
1918թ. հունիսի 7-ին Թիֆլիսում Վրաստանի ազգային խորհուրդը հաստատեց Դեմոկրատական Վրաստանի
Հանրապետության ստեղծումը:
1918թ.
մայիսի 26-ին Բաթումում Անդրկովկասյան Սեյմը հայտարարեց Անդրկովկասյան Դեմոկչատական
Ֆեդերատիվ Հանրապետության անկումը, և հրաժարական տվեց: Ինչպես նշում են պատմաբանները,
ընդամենը 4 ամիս գոյատևած Անդրկովկասյան Սեյմը չկարողացավ դառնալ միացյալ պառլամենտ
ողջ Կենտրոնական Կովկասի համար առաջին հերթին այն պատճառով, որ սկզբնապես ձևավորվել
էր կուսակցական, ոչ թե ազգային առանձնահատկություններով: Անկումը պայմանավորված էր
նաև ազգային շահերի բախումներով:
Կարրմիր
բանակը Կովկաս մտավ միայն 1920թ. ամռանը, ինչը հանգեցրեց գործող վարչակարգի փլուզմանը
և 3 Անդրկովկասյան Հանրապետությունների սովետականացմանը:
1920-21թթ.
ընթացքում Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագրեր կնքեցին: 1922թ. մայիսի
12-ին Թբիլիսիում 3 երկրները ԽՍՀՄ-ին միանալն ամրագրեցին պայմանագրով, որով ստեղծվեց Սոցիալիստական Սովետական Ֆեդերատիվ Անդրկովկասյան
Հանրապետությունները: Համաձայն պայմանագրի, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը մնում էին
անկախ և սուվերեն երկրներ: Նրանք մտան ռազմաքաղաքական և տնտեսական կապի մեջ, որտեղ
գերագույն իշխանությունը պատկանում էր լիազորված կոնֆերանսին և նրանց կենտրոնական կոմիտեներին,
որոնք ընտրվում էին երկրների հավասար քանակով, իսկ միավորող ուժը դաշնակցային խորհրդի
գործադիր մարմինն էր: Նրա լիազորություններն էին՝
հարցեր կապված արտաքին քաղաքակաության, առևտրի, տրանսպորտի, ռազմական գործերի
հետ, և հակահեղափոխական ուժերի դեմ պայքար:
ԽՍՀՄ հետ
կապերը պետք է կառուցվեին պայմանագրերով: Ֆեդերատիվ միությունը գոյատևեց մոտ 9 ամիս:
1922թ. դեկտեմբերի 13 տեղի ունեցավ Անդրկովկասյան
խորհրդի առաջին նիստը Բաքվում, որտեղ Ֆեդերատիվ Սոցիալիստական Սովետական Անդրկովկասյան
միությունը վերափոխվեց Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության՝
Թիֆլիս մայրաքաղաքով (արդեն Թբիլիսի), պահպանելով երկրների ինքնուրույնությունը: Խորհուրդն
ընդունեց Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության Սահմանադրությունը, ձևավորեց Անդրկովկասյան Գործադիր
կոմիտեն, գյուղացիների, զինվորների, նավաստիների կենտրոնական կատարողական կոմիտեները,
և,նրանց առջև պատասխանատու ազգային խորհրդի կոմիտեն: Նաև հայտարարվեց Անդրկովկասյան
Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մուտքը ԽՍՀՄ:Անդրկովկասյան Սոցիալիստական
Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության առաջին Սահմանադրությունը ընդունվեց 1922թ. դեկտեմբերի
13-ին , և ուներ մի շարք տարբերություններ ԽՍՀՄ կազմում գտնվող մյուս երկրների սահմանդրություններից:
Մասնավորապես,
այստեղ այլ լուծում էր տրված «մուտքին» դեպի ԽՍՀՄ: Մեծ խնդիր էր քաղաքացիության հարցը
Անդրկովկասում, որի մասին խոսվում էր 1925թ.
Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (արդեն՝ ԱՍՖՍՀ)
սահմանադրության հոդված 6-ում, որը պահանջում էր միացյալ քաղաքացիություն ֆեդերացիայի
կազմի բոլոր երկրներում: Նաև նշվում էր, որ ԱՍՖՍՀ քաղաքացիները համարվում են «դաշնակից
քաղաքացիներ» :
Այս միությունը
(ԱՍՖՍՀ) միավորեց Անդրկովկասը եղբայրական կապերով, և դրական արդյունքներ գրանցեց: Ըստ
ԽՍՀՄ 1936թ. Սահմանադրության , Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը մտան ԽՍՀՄ կազմ իբրև
ինքնուրույն դաշնակցային երկրներ: 1937թ. փետրվար-մարտ ամիսներին ընդունվեցին նոր Սահմանդրություններ
Ադրբեջանի, Վրաստանի, հայաստանի Սովետական Հանրապետություններում: Նման իրավիճակում
ԱՍՖՍՀ-ն փաստացի վերացավ:
Աբխազական պետության առանձնահատկությունները
Աբխազիայում
ինքնուրույն իշխանական ինստիտուտների ձևավորումը սկսվեց 1917թ. դեկտեմբերին: 1921թ.
մարտի 4-ին սովետական իշխանությունը հասավ Աբխազիա, 1921թ. մարտի 31-ին հռչակվեց Աբխազիայի
Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը:
1921թ.
դեկտեմբերի 16-ին Խորհրդային Սովետական Սոցիալիստական Աբխազիան և ԽՍՍ Վրաստանը ստորագրեցին
դաշնակցային պայմանագիր (որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ), համաձայն որի վրացական
և աբխազական Հանրապետությունները միացան ֆեդերատիվ և պայմանագրային հիմքով:
Վերջաբան
Անդրկովկասյան երկրների միավորումը առաջին հերթին կապված էր ինտեգրացիոն գործընթացների հետ (որի հիմքում քաղաքական և պատմական արդյունքներն էին), 1917թ. Ռուսաստանի թուլացումը հեղափոխությունից: Սրանք Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի միացման հիմնական պատճառներն էին: Դա նաև հանգեցրեց երկրների զարգացմանը , ազգային, սոցիալ-դեմոկրատական շարժումների ձևավորմանը շրջաններում: Բայց միջէթնիկական և կրոնական խնդիրները բախումների էի հանգեցնում: Խնդիր էր նաև կառավարելը ոչ հստակ սահմանագծված տարածքներում: ԱՍՖՍՀ կազմի մեջ լինելն օգնեց ամրապնդել ԽՍՀՄ կազմը: 1922թ. Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը գտնվում էին ծայրահեղ ֆիանանսական վիճակում:1930-ական թթ. Սովետական միությունը կարողացավ կենտրոնացնել և զարգացնել ֆեդերացիայի արտաքին-տնտեսական կապերը: Իրագործվեցին բոլոր պահանջները, որպեսզի լուծվեին բյուջետային խնդիրները, և վերականգնվեր գյուղատնտեսությունը:Հատուկ ուշադրություն էր հատկացվում Անդրկովկասում գյուղատնտեսական կապերի միավորմանը, և բոլոր մաքսատների վերացմանը: 1922թ. օգոստոսի 20-ին Անդրկովկասյան կոմիտեն 24 ժամվա ընթացքում հանձնարարեց Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կենտրոնական կոմիտեներին վերացնել բոլոր սահմանափակումները և հայտարարել ազատ շուկայական հարաբերություններ իրար միջև: Սովետական միությունն ընդունեց գումարային բարեփոխումների ծրագիր, և Անդրկովկասյան մեկ միասնական արժույթի ստեղծման որոշում:
Վարշավյան
համաձայնագրի կազմակերպություն
Եվրոպայում խաղաղություն և անվտանգություն
ապահովելու պայմանով 1955թ. մայիսի 14-ին Վարշավայում կնքվում է բարեկամության, համագործակցության
և փոխադարձ օգնության պայմանագիր, որն
ստորագրել են Ալբանիան (1968թ. դուրս է եկել), Բուլղարիան, Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան, ԽՍՀՄ-ն: Սրա միջոցով ձևավորվեց սոցիալիստական երկրների բազմակողմանի ռազմաքաղաքական բլոկ (ԽՍՀՄ առաջնորդությամբ): Համաձայն II հոդվածի , պայմանագիրն ուժի մեջ է մտնում 20 տարի ժամկետով: Եթե մասնակից պետությունը ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ չեղյալ չի հայտարարել այն, ապա պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է 10 տարով: 1985թ. ապրիլի 26-ին Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԽՍՀՄ-ի և Չեխոսլովակիայի համաձայնությամբ պայմանագիրը երկարաձգվեց ևս 20 տարով և 10 տարի ինքնաբերաբար երկարաձգվելու հնարավորությամբ: Սակայն 1991թ. փետրվարի 25-ին, մասնակից երկրները վերացրին պայմանագրի ռազմական կառույցները, իսկ 1991 թ. հուլիսի 1-ին Պրահայում ստորագրվեց պայմանագիրը դադարեցնելու որոշում:
Հիմնական սկզբունքներն ու կազմակերպական կառույցները
Պայմանագրի մեջ մտնող երկրներն առաջնորդվում էին ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներով և սկզբունքներով, սեփական անվտանգությունն ապահովող միջոցներ ստեղծելու, Եվրոպայում խաղաղություն պահելու, բարեկամության ամրապնդման և զարգացման, փոխադարձ օգնության պայմանով: Առաջացած տարաձայնությունները լուծվելու էին խաղաղ ճանապարհով, առանց խաթարելու միջազգային խաղաղությունը և անվտանգությունը: Համաձայն պայմանագրի 4-րդ հոդվածի՝ Եվրոպայում որևէ երկրի վրա զինված հարձակման դեպքում, որը պայմանագրի անդամ է հանդիսանում, պետք է ստանա ռազմական օգնություն պայմանագրի անդամ այլ երկրներից:
Պայմանագրին անդամակցելը բաց էր յուրաքանչյուր ցանկացող երկրի համար, սակայն վերջինս չպետք է անդամակցեր այլ կոալիցիաներին, որոնց նպատակները դեմ էին համարվում Վարշավյան պայմանագրին:
Վարշավյան պայամանագրի շրջանակներում ստեղծվեցին հետևյալ մարմինները.
1. Քաղաքական խորհրդատվական կոմիտե (զբաղվում էր քաղաքական հարցերով)
2. Զինված ուժերի համատեղ հրամանատարություն (կառավարում էր բազմազգ զինված ուժերը՝ տեղակայված Լեհաստանում՝ Վարշավայում)
3.
Համատեղ զինված
ուժերի գրասենյակ
4.
Մշտական հանձնաժողով
5.
Միավորված քարտուղարություն
6.
Պաշտպանության
նախարարների կոմիտե
7.
Արտաքին գործերի
նախարարություն
1Քաղաքական
խորհրդատվական կոմիտե-ստեղծված էր հարցերի խորհրդատվության և քննարկման համար: Բաղկացած
էր Վարշավայի պայմանագրի անդամ երկրների ներկայացուցիչներից: Այն ի վիճակի էր անհրաժեշտության
դեպքում ստեղծել օժանդակ մարմիններ: Ժողով հրավիրում է անհրաժեշտության դեպքում, բայց
ոչ ավելի քան 2 անգամ:
2-Զինված
ուժերի համատեղ հրամանատարություն- մարմին՝ ստեղծված զինված ուժերի ղեկավարության համար:
Կողմերի մեջ կար տարածքի անձեռնմխելիության և ագրեսիվ գործողությունների դեպքում օգնություն
ցուցաբերելու երաշխիք: Տվյալ մարմնում ընդունված
որոշումները վերանայվում էին Քաղաքական խորհրդատվական կոմիտեյի կողմից: Մարմնի գլխավոր
հրամանատար էր նշանակված Խորհրդային Միության մարշալ Ի.Ս.Կոնեվը:
3-Համատեղ
զինված ուժերի գրասենյակ- ստեղծված էր միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարության
կողմից: Իր մեջ ներառում էր մասնակից երկրների գլխավոր աշխատակազմի մշտական ներկայացուցիչներին:
Գրասենյակը տեղակայված էր Մոսկվայում: Սա կազմված էր գեներալներից, ծովակալներից, սպաներից,
որոնք գործելու էին համաձայն կոնվենցիայի: Գրասենյակը համարվում էր իրավական դեմք և
իրավազոր էր պայմանագրեր կնքել, ձեռք բերել, վարձակալել և վաճառել սեփական գույքը,
հանդես գալ դատարանում:
4.5-Մշտական
հանձնաժողով և միավորված քարտուղարություն- ստեղծված էին Քաղաքական խորհրդատվական կոմիտեի
կողմից որպես օժանդակող մարմիններ: Մշտական հանձնաժողովը ստեղծված էր արտաքին քաղաքականության
հարցերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով , ներառելով ներկայացուցիչներին,
մասնակից բոլոր երկրներին:
6- Պաշտպանության
նախարարություն- ստեղծվել է 1969թ. մարտի 17-ին Բուդապեշում:
7-Արտաքին
գործերի նախարարություն- Ստեղծվել է 1976թ. նոյեմբերի 26-ին Բուխարեստում:
Գործունեության նպատակները և հիմնական ուղղությունները
Համաձայն
2-րդ հոդվածի՝ կողմերը պատրաստակամություն էին հայտնում մասնակցել միջազգային բոլոր
այն գործունեություններին, որոնք նպաստում էին միջազգային խաղաղությանն ու պաշտպանվածությանը:
Համաձայնվում էին արդյունավետ միջոցներ գտնել ատոմային, ջրածնային և մասսայական ոչնչացման
այլ ձևերի կասեցման համար:
Գործունեության
հիմնական ուղղություններ կարելի է համարել՝
1.
Համագործակցությունը՝
անվտանգության ոլորտում (ներառյալ ներքին քաղաքականությալ ոլորտը)
2. Ռազմական համագործակցություն:
Սրանց հետ մեկտեղ նար համագործակցություն տնտեսական և սոցիալական ոլորտում:
Ավտանգության և ներքին քաղաքականության
ոլորտում գործունեության շրջանակներում պետք է նշել հետևյալ նախաձեռնությունները, որոնցից
շատերը մինչ օրս չեն կորցրել իրենց ակտուալությունը.
Ա. Խստորեն հետևել ընդունված համաձայնագրի բոլոր կետերը՝ կապված
Եվրոպայումանվտանգություն պահպանելու և համագործակցության հետ: Բարիդրացիական հարաբերություններ
հաստատել երկրների միջև, ընդունել գոյություն ունեցող սահմանները:
Բ. Արգելել օգտագործել տիեզերական տարածքը ռազմական նպատակներով,
արգելել ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ին և Անգլիային օգտագործել միջուկային զենք
Գ. Թուլացնել ռազմական լարվածությունը Եվրոպայում, ստեղծել մի
տարածք զերծ ատոմային, ջրածնային և հրթիռային զենքերից:
Դ. Չհարձակման պայմանագիր և միաձայն որոշումների ընդունում
Ե. Եվրոպայի անվտանգությանը սպառնացող խնդիրների դեպքում, բանակցել
դիվանագիտական ուժերի, արտաքին գործերի նախարարության հետ:
Զ. Կանխարգելել Արևմտյան Գերմանիայի դառնալը ՆԱՏՕ-ի ատոմային
և հրթիռային գլխավոր բազան:
Է. Ուժերի չկիրառման համաշխարհային համաձայնագրի կնքում, ռազմական
բյուջետի կրճատում:
Ը. Կրճատել ռազմական հանցագործության և գործունեության մակարդակը
հետևյալ տարածաշրջաններում. Ատլանտյան, Հնդկական, Խաղաղ օվկիանոսներ, Միջերկրական ծով,
Պարսից ծոց:
Չհարձակման պակտի ծրագիրը
Վարշավայի
անդամ երկրները մտահոգված լինելով, որ CEATO (Հարավ-արևելյան Ասիայում ռազմական դաշինք), CEHTO (Բաղդադի դաշինք) չեն նպաստում միմյանց կայուն գործունեությանը
և պոտենցիալ վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը, որոշեցին չհարձակման պայմանագիր
կնքել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակից երկրների հետ:
Չհարձակման
պայմանագրի հիմնական ուղղություններն են.
1.
Չկիրառել ուժ
մեկը մյուսի նկատմամբ
2.
Չմիջամտել միմյանց
ներքին գործերին
3.
Բոլոր տարաձայնությունները
լուծել խաղաղ ճանապարհով
4. Համագործակցել
այնպիսի իրավիճակներում, երբ վտանգված է համաշխարհային անվտանգությունը
Դաշինքը
գործում էր 25 տարի ժամկետով:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության
կազմակերպման հանդիպումը
Եվրոպայում
անվտանգության և համագործակցության հայտարարոււթյունը ուներ նաև հետևյալ հիմնական սկզբունքները.
1.
Տարածքի անձեռնմխելիության
սկզբունք
2.
Ուժի չկիրառման
սկզբունք
3.
Խաղաղության գոյության
սկզբունք
4. Ի նպաստ ախարհի
բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության սկզբունք
5.
Պետությունների
միջև փոխշահավետ կապի սկզբունք
6.
Զինաթափման սկզբունք
(միջուկային զինաթափում)
7.
ՄԱԿ-ին աջակցելու
սկզբունք
Վարշավյան պայմանագրի ռազմական դոկտրինան
Դոկտրինայի
գաղափարը հետևյալն է.
1. Վարշավյան պայմանագրի
երկրները ոչ մի հանգամանքում պատերազմ չեն սկսելու մեկը կյուսի նկատմամբ
2.
Նրանք առաջինը
երբեք չեն կիրառելու միջուկային զենքը
3. Նրանք տարածքային
պահանջներ չունեն ո՛չ Եվրոպայի սահմաններում, ո՛չ էլ Եվրոպայի սահմաններից դուրս
4.
Նրանք ոչ մի երկրի
րեն ընդունում որպես իրենց թշնամի
5. Վարշավայի պայմանագրի
երկրները հայտարարում են, որ իրենց միջազգային հարաբերությունները խստորեն հիմնվում
են անկախության սկզբունքների և ազգային սուվերենության վրա:
Ռազմական
դոկտրինայի հիմնական նպատակ կարելի է նշել.
1. Կրճատել միջուկային
զենքի կիրառման մասնավոր և ամբողջական փորձերը, դրանց կատարելագործումը և արտադրությունը
2.
Արգելել և լիկվիդացնել
մասսայական ոչնչացման քիմիական և այլ տիպի զենքերը
3. Ամբողջ Եվրոպայում
կրճատել վերազինումը և հասցնել այն մակարդակի, որ երկրները մեկը մյուսին չսպառնան
4.
Խստորեն վերահսկել
զինաթափման միջոցառումները
5. Մերժել Վարշավայի
պայմանագրի և Հյուսիսատլանտյան միության ներկայացուցիչ երկրներին ռազմական նկրտումների
դեպքում, լիկվիդացնել բոլոր ռազմական բազաները տեղակայված երկու սահմաններում
6.
Անհիմն համարել
Եվրոպայի շարունակական բաժանումը ռազմական բլոկների
Տնտեսական և սոցիալական ոլորտ
Պայմանագրի
4-րդ կետում նշվում էր խորացնել սոցիալիստական երկրների տնտեսական և սոցիալիստական
երկրների տնտեսական և սոցիալական ոլորտներում
համագործակցությունը: Այս սոցիալ-քաղաքական բնույթն իր նպատակներով և բովանդակությամբ
ոչ միայն չի հակասում Եվրոպական այլ երկրների հետ հարաբերությունները, այլև նպաստում
է խաղաղության ամրապնդմանն ամբողջ Եվրոպայում:
Սրա շրջանակներում
կարելի է առանձնացնել հետևյալ ուղղությունները.
1. Ամրապնդել եղբայր
ազգերի միջև քաղաքական կապերը, այս ճանապարհով քննարկել միջազգային կյանքի ակտուալ
խնդիրները
2.
Տնտեսության բոլոր
ոլորտներում համագործակցության զարգացում, և գիտատեխնիկական ոլորտի ձեռքբերումներն
օգտագործել սեփական երկրների նյութական և հոգևոր բարեկեցության հետագա աճի նպատակով
3. Մշակույթի ոլորտում
համագործակցության ամրացում, գրականության և արվեստի արժեքների փոխանակում, պայմանագրեր
ստեղծագործական դաշինքների միջև
4.Քննարկման խնդիր
դարձնել համաեվրոպական առևտրի, տնտեսության, գիտատեխնիկական և մշակութային կապերը
5. Քննարկման առարկա
դարձնել շրջակա միջավայրի և մշակութային կապերի զարգացման խնդիրները
Վերջաբան
1991թ. հուլիսի 1-ին Պրահայում Հունգարիան, Բուլղարիան, Լեհաստանը, Ռումինիան, ԽՍՀՄ-ն և Չեխոսլովակիան ստորագրեցին արձանագրությունը, որով դադարեցվում էր Վարշավյան համաձայնագիրը: Վերլուծելով խնդիրը և նպատակը, կարելի է նշել, որ գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը ԽՍՀՄ-ում (ՌԴ) միանշանակ փոխվել է: Վարշավայի պայմանագրում Խորհրդային միությունը «գլխավոր» դերն էր խաղում:
Տնտեսական փոխօգնության խորհուրդ
Տնտեսական
փոխօգնության խորհրդի ստեղծման պատմությունը սկսվում է Մոսկվայի տնտեսական համաժողովի
գումարվան օրվանից՝ 1949թ. հունվարի 5, որին մասնակցում էին ԽՍՀՄ, Բուլղարիան, Հունգարիան,
Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակիան: Ավելի ուշ տնտեսական փոխօգնության խորհրդին միացան
Ալբանիան, ԳԴՀ, Մոնղոլական Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան և Վիետնամի Սոցիալիստական
Հանրապետությունը: Մի փոքր այլ էր Հարավսլավիայի դիրքորոշումը որպես ՏՓԽ-ի անդամ. հենց
սկզբից այն մասնակցություն չէր ունենում նրա աշխատանքներում, մինչդեռ 1964թ. սեպտեմբերի
17-ից Հարավսլավիան սկսեց մասնակցել ՏՓԽ-ի որոշ մարմինների աշխատանքներին: Այս մասնակցությունը
կարգավորվում քր Համաձայնագրին (Կոմունիկացիային) համապատասխան (1964թ. սեպտեմբերի
17)՝ ՏՓԽ-ի առանձին մարմինների աշխատանքներում Հարավսլավիայի մասնակցության վերաբերյալ:
ՏՓԽ-ում դիտորդի կարգավիճակ ունեին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը: ՏՓԽ-ի 42-րդ նիստում որպես դիտորդ մասնակցություն ունեցան Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետությունը, Եմենի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Նիկարագուայի, Եթովպիայի, Լաոսյան Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության, Մոզամբիկի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունները: 1973թ. Ֆինլանդիան ստորագրեց համաձայնագիր՝ ՏՓԽ-ի հետ համագործակցության մասին: 1975թ. նրա օրինակին հետևեցին Իրանը, Մեոսիկան, Նիկարագուան (1984թ.), Մոզամբիկի Ժողովրդական Հանրապետությունը(1985թ.), Անգոլայի Ժողովրդական Հանրապետությունը, Սոցիալիստական Եթովպիան, Եմենի Ժողովրդա-Դեմոկրատական
Հանրապետությունը (1986թ.), Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետությունը (1987թ.): 1989թ. դրությամբ ՏՓԽ-ն իր մեջ ներառում էր 10 անդամ երկրներ՝ պետությունների բնակչության ընդհանուր թվաքանակով՝
473,7 մլն. մարդ:
ՏՓԽ-ի ստեղծման մասին արձանագրությունը ստորագրվել է 1949թ. հունվարի 18-ին: Այդ արձանագրության առաջին էջի համաձայն՝ ՏՓԽ-ն ստեղծվում էր 20 տարի ժամկետով, իսկ 9-րդ էջը նախատեսում էր այդ ժամանակահատվածից հետո դրա երկարաձգումը 10 տարով:Սույն թվականի հունվարի 25-ին թողարկվեց Կոմմունիկացիան, որտեղ ուղղակիորեն նշվում էր
«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հակազդեցությունը Ժողովրդա-Դեմոկրատական երկրներին», և, ընդգծվում
էր, որ ՏՓԽ-ն ստեղծվել է «իրավահավասար ներկայացուցիչների կողմից սեփական փորձի փոխանակման»
սկզբունքի հիման վրա(փոխադարձ տեխնիկական օգնություն՝ սննդամթերք, մեքնաներ, սարքավորումներ
և այլն): Համագումարն ընդունում էր, որ ՏՓԽ-ն հանդիսանում է բաց կազմակերպություն,
որին կարող են անդամակցել Եվրոպայի մի շարք այլ երկրներ, որոնք կիսում են նրա սկզբունքները
և «ցանկություն ունեն մասնակցել լայն տնտեսական համագործակցության վերոնշյալ երկրների
հետ»: Հաստատվեց նաև այն, որ ՏՓԽ-ն «որոշում
կկայացնի միմիայն շահագրգռված երկրի համաձայնության առկայության դեպքում »և այն պարբերական
հանդիպումներ կունենա մասնակից երկրների հետ:
Առաջին
նիստը (կազմակերպական հանդիպում), որում որոշված էին ՏՓԽ-ի գործունեության հիմնական ուղությունները, անցկացվեց
Մոսկվայում 1949թ. ապրիլի 26-28: 1962թ. ձևավորվեց ՏՓԽ-ի ներկայացուցչական կոմիտեն,
կանոնավոր կերպեվ սկսեցին անցկացվել տարբեր մարմինների և հանձնաժողովների հանդիպումներ:
Հնարավոր դարձավ ՏՓԽ-ի շրջանակներում իրականացնել տնտեսական համագործակցություն՝ հիմնված
կոլեկտիվ նպատակների, որոշումների և ծրագրերի վրա:
Հիմնական սկզբունքներն
ու կազմակերպական կառուցվածքը
ՏՓԽ-ի
կանոնադրության մեջ արտացոլված էին նրա սկզբունքները.
1.
Միության բոլոր
անդամ պետությունների սուվերեն հավասարություն
2.
Լիարժեք իրավահավասարություն
3.
Հարգանք ինքնիշխանության
և ազգային շահերի նկատմամբ
4.
Փոխադարձ օգուտ
և «ընկերական» փոխօգնություն
ՏՓԽ-ի
կանոնադրությամբ հաստատվում էր հետևյալ կառուցվածքը.
1.
Խորհրդի նիստ
2.
Խորհրդի երկրների
ներկայացուցիչների համաժողով
3.
Կոմիտե
4.
Մշտական հանձնաժողովներ
5.
ՏՓԽ- քարտուղարություն
1-Խորհրդի
նիստ- ՏՓԽ-ի բարձրագույն մարմինը, կազմված
խորհրդի անդամ պետությունների պատվիրակություններից, լիազորված՝ քննարկելու բոլոր հարցերը,
որոնք մտնում են Խորհրդի իրավասության մեջ, և ընդունելու որոշումներ և առաջարկություններ:
Խորհրդի հերթական նիստերը հրավիրվում էին տարին երկու անգամ՝ Խորհրդի բոլոր անդամ երկրների
մայրաքաղաքներում հերթականությամբ՝ տվյալ պետության պատվիրակության ղեկավարի ներկայացուցչությամբ:Արտահերթ
նիստը հրավիրվում էր պետությունների 1/3-ի խնդրանքով կամ համաձայնությամբ:
2-Խորհրդում
ներկայացված երկրների համաժողով-խորհրդատվական մարմին, որն իրավունք ուներ ընդունել
առաջարկություններ և ոոշումներ, ինչպես նաև առաջարկներ կատարել Խորհրդի նիստերի վերանայման
վերաբերյալ: Սրա կազմի մեջ մտնում էին խորհրդի բոլոր անդամ-պետությունների ներկայացուցիչները
(ամեն պետությունից մեկական անդամ):
3-Գործադիր
կոմիտե- ՏՓԽ-ի ամենակարևոր ներկայացուցչական մարմինը՝ կազմված ՏՓԽ-ի մասնակից պետությունների
ներկայացուցիչներից՝ կառավարության ղեկավարի տեղակալների մակարդակով յուրաքանչյուր
պետությունից մեկական անդամ, վերահսկում էր մի շարէ աշխատանքներ, որոնք կապված էին
Խորհրդի առջև ծառացած մի շարք խնդիրների իրականացման հետ, խորհրդի որոշումներին համապատասխան
իրականացնում էր ՝ ՏՓԽ-ի անդամ պետությունների կողմից իրենց պարտականությունների իրականացման
համակարգային դիտարկում, ղեկավարում էր Կոմիտեների, Մշտական հանձնաժողովների և ՏՓԽ-ի
այլ մարմինների աշխատանքը:
4-Կոմիտեներ
և մշտական հանձնաժողովներ- աշխատանքային մարմիններ, որոնք մշակում են առաջարկներ տնտեսական
և գիտատեխնիկական համագործակցության իրականացման համար, ինչպես նաև Խորհրդում՝ երկրների
ներկայացուցչական մարմինների համաժողովին են ներկայացնում տարեկան զկույցներ՝ արված
աշխատանքի և իրենց հետագա գործունեության մասին:
5-ՏՓԽ-ի
քարտուղարություն-մարմին, որն ապահովում է Խորհրդի նիստերի Ներկայացուցիչների համաժողովի,
Խորհրդի մշտական հանձնաժողովների գործունեությունը: Քարտուղարությունը գլխավորում էր
Խորհրդի քարտուղարը, որը հանդիսանում է Խորհրդի գլխավոր պաշտոնատար անձը: Այն ներկայացնում
էր Խորհուրդը անդամ պետությունների և այլ երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների
առաջ:
Բյուրո-
ՏՓԽ-ի գործադիր կոմիտեի մարմին, որի խնդիրն է՝ Խորհրդի անդամ երկրների ազգային զարգացման
պլանների կոորդինացման նախապատրաստումը աշխատանքի՝ միջազգային սոցիալիստական բաժանման
հիմնական սկզբունքների համապատասխան: Գործադիր Կոմիտեի բյուրոն կազմված է Խորհրդի անդամ
պետությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր երկրից մեկական անդամ:
ՏՓԽ-ի
շրջանակներումգործում էին Համաշխարհային Սոցիալիստական համակարգի տնտեսական խնդիրների
միջազգային ինստիտուտը, Միջազգային ներդրումային բանկը, Տնտեսկան համագործակցության
միջազգային բանկը:
1975թ.
ՏՓԽ-ի համակարգում գործում էին 50 միավորումներ, որոնք զբաղվում էին ՏՓԽ-ի երկրների
տնտեսական և գիտատեխնիակական համագործակցության տարբեր ուղղություններով: Այդպիսին
էր Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունը (1956թ. հունիսի 28):
Նպատակները և գործունեության հիմնական ուղղությունները
Նպատակները
որոշվում էին նրա Կանոնադրությամբ: Համաձայն կանոնադրության առաջին էջի՝ ՏՓԽ-ի նպատակն
է Խորհրդի անդամ պետությունների ջանքերի միավորման և կոորդինացման ճանապարհով հասնել
ազգային տնտեսության պլանավորված զարգացմանը, տվյալ երկրներում տնտեսական և տեխնիկական
առաջընթացի զարգացմանը, տվյալ երկրներում արդյունաբերական մակարդակի բարձրացմանը, անդամ
պետություններ բարեկեցության կայուն աճին:
Տնտեսական ոլորտ
ՏՓԽ-ի
անդամ պետությունների տնտեսական համագործակցության կարևորագույն խնդիրներն էին հանդիսանում
ազգային տնտեսության զարգացման պլանների կոորդինացումը, դրա հիման վրա մասնագիտացումը
և համատեղ արտադրությունը:
1948թ.-
VI նիստ- անհրաժեշտ համարվեց ազգային տնտեսական
պլանների ուղղակի համաձակնեցումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
1958թ.-
IX նիստ- տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի
ձևավորում:
ՏՓԽ-ի անդամ պետությունների սոցիալ-տնտեսական
ինտեգրացիա
1969թ.
ՏՓԽ-ի 23-րդ հատուկ նիստի ժամանակ ընդունվել էր հրամանագիր համագործակցության բարելավման
և ՏՓԽ-ի անդամ երկրների սոցիալ-տնտեսական ինտեգրացիայի զարգացման համապարփակ ծրագրի
մշժակման վերաբերյալ: Հենց այդ նիստի ժամանակ էլ որոշում կայացվեց փոխշահավետ տնտեսական
կապերի զարգացման մասին ինչպես մյուս սոցիալիստական երկրների, այնպես էլ աշխարհի այլ
երկրների հետ, անկախ նրանց սոցիալիստական համակարգից: 1970թ. Վարշավայում ՏՓԽ-ի
24-րդ նիստի ժամանակ ՝ Գործադիր կոմիտեի՝ 23-րդ նիստի բանաձևերի իրականացման աշխատանքների
հիման վրա հավանության արժանացան պլանային գործունեության շրջանակներում համագործակցության
բարելավման , տնտեսական քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ փոխադարձ կոնսուլտացիաների
անցկացման, ազգային տնտեսության կարևորագույն ճյուղերի վերաբերյալ պլանների կոորդինացման
մասին առաջարկություններ:
Արդյունաբերություն և մետալուրգիա
ՏՓԽ-ի
Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնային արդյունաբերության մշտական հանձնաժողովը ստեղծվել է
1963թ.: Հանձնաժողովի գործունեության շրջանակներում իրականցվել են զարգացման պլանների
կոորդինացման ու ՏՓԽ-ի անդամ երկրների ռադիոտեխնիկայի և էլեկտրոնային արդյունաբերության
կապիտալ ներդրումների ուղղված միջոցառումներ:
Այս ոլորտում
անհրաժեշտ է նշել Միջկառավարական համաձայնագիրը՝ մեկ միասնական էլեկտրոնային տարրերի
բազայի ստեղծման մասին՝ ռադիո-էլեկտրոնային սարքավորումների և կապի միջոցների համար,
Համաձայնագիր՝ բազմակողմանի միջազգային համագործակցության մասին՝ համակարգչային տեխնոլոգիաների
միջոցների վերամշակման համար:
1956թ.
ստեղծվել ՝ քիմիական արդյունաբերության Մշտական հանձնաժողովը: 7-րդ նիստի որոշմամբ
1956թ. ստեղծվեց Մեքենաշինության մշտական հանձնաժողովը: 1958թ. 9-րդ նիստի որոշմամբ
ստեղծվեց շինարարության գործերով Մշտական հանձնաժողովը, ըստ որի ապահովվելու էր տեխնիկական
ինֆորմացիայի համակարգային փոխանակում:
Վառելիքի և էներգետիկայի համալիր
Այստեղ
գործում էին նավթային և գազային արդյունաբերության, երկրաբանության , ածխային արդյունաբերության
մշտական հանձնաժողովներ: ՏՓԽ-ի բոլոր անդամ երկրներում ընդունված էր ածխի միասնական
դասակարգում՝ ՄԱԿ-ի Կոմիտեի միջազգային դասակրգման հիման վրա: Մշտական հանձնաժողովի
շրջանակներում գործում էին ածխի արդյունաբերության գիտատեխնիակական խորհուրդներ՝ տբտեսության,
տեխնոլոգիաների բարելավման, աշխատանքային պայմանների բարելավման հարցերով:
Երկրների
կողմից ստեղծվում էին համակարգման կենտրոններ և միասնական լաբորատորիաներ՝ գազի արդյունավետ
միջոցների մշակման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման և երկրա-ֆիզիկական տվյալների
վերամշակման համար:
Բազմակողմանի գիտական համագործակցություն
1979թ.
դեկտեմբերի 5 Բուլղարիայի, Հունգարիայի, Գեմանիայի, Կուբայի, Մոնղոլիայի Ժողովրդական
Հանրապետության, Ռումինիայի Սոցիալիստական հանրապետության, ԽՍՀՄ-ի և Չեխոսլովակիայի
Գիտությունների Ակադեմիաները ստորագրեցին համաձայնագիր՝ Սոցիալիստական երկրների գիտությունների
ակադեմիաների միջև բազմակողմանի գիտական համագործակցության մասին:
Նպատակը
կայանում էր հետևյալում.
1.
Հասարակական և
բնական գիտությունների հիմնական խնդիրների ուսումնասրություն
2.
Սոցիալիստական
երկրներում գիտության ձեռքբերումների ուսումնասիրություն
Փոխազդեցությունը միջազգային կազմակերպությունների
հետ
1988թ.
ՏՓԽ-ի և Եվրասիական Տնտեսական միության միջև կնքվեց համատեղ հռչակագիր պաշտոնական հարաբերությունների սկման
մասին, որը վկայում էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տիրույթներում նրանց համագործակցության
մասին: 1980թ. Մոսկվայում սկսեցին հաստատվել ՏՓԽ-ի միջազգային տնտեսական և գիտատեխնիկական
կազմակերպությունների հետ ունեցած տարեկան պլանները, նիստերում վերանայվում էին ՏՓԽ-ի
պատվիրակությունների գործունեության արդյունքները:
Վերջաբան
ՏՓԽ-ի
գործունեությունն ունեցավ մի շարք դրական արդյունքներ.
1. Այն
երկրներում, որոնք մտնում էին այս կազմակերպության մեջմ ՏՓԽ-ի այլ մասնակիցների օգնությամբ
ստեղծվում էր զարգացած արդյունաբերություն, իրականացվում էր շինարարություն, անցկացվում
էր գիտատեխնիկական համագործակցություն
2. ՏՓԽ-ն
նպաստեց մասնակից երկրների տնտեսական համակարգերի ինտեգրացիային, նրանց աճին տնտեսական
և տեխնիկական զարգացման մեջ
3. ՏՓԽ-ի
երկրներում կոորդինացվում էր անդամ երկրների միջև բարտերային առևտուրը, անցկացվում
էին տնտեսական պլանների համընկնում և համաձայնեցում
ՏՓԽ-ի
փորձը՝ որպես կազմակերպության, որը հիմնված է իրավահավասար միջազգային համագործակցության
սկզբունքների վրա, անհետաքրքիր չէ ժամանակակից տենդենցների աշխարհում:Ավելին, ինչպես
նշում է Ֆադեևը, ՏՓԽ-ի անդամ երկրները ի տարբերություն բոլոր մյուս արևմտյան ինտեգրացիաների,
հանդես են գալիս բոլոր երկրների հետ համագործակցության օգտին ոչ միայն առևտրի, այլև
աչտադրության ոլորտում: ՏՓԽ-ի գործունեությունը հիմքեր տվեց պարզելու, այսպես կոչված,
«սոցիալիստական ինտեգրացիայի» ձևավորումը, ի հակակշիռ կապիտալիստականի:
ՏՓԽ-ի փորձը, անկասկած, հետքրքիր է Եվրասիական տարածաշրջանում ընթացող տնտեսական ոլորտում ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից (Եվրասիական Տնտեսական Միության, Շանհանյան համագործակցության կազմակերպության, ԲՌԻԿՍ-ի շրջանակներում):Հատկապես հարկ է նշել արտադրական և գիտատեխնիկական համագործակցությունը: Մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատվել են ՏՓԽ-ի շրջանակներում՝ շարունակում են գործել: Հետաքրքրություն է ներկայացնում Կենտրոնական, Հարավային Ամերիկաներում և Կարիբյան տարածաշրջանի երկրներում միտումը՝ վերանայելու միջազգային տնտեսական ինտեգրացիայի ավանդական մոդելները արևմտյան մոդելներից՝ հիմնված ԱՄՆ-ի և Կանադայի ազդեցության վրա, և անցնել այն մոդելներին, որոնք հիմնված են միջազգային տնտեսական և սոցիալական համագործակցության պատմական սոցիալիստական փորձի վրա:
ԱՊՀ
Ձևավորման պատմությունն ու իրավական կարգավիճակը
ԱՊՀ-ն
համարվում է միջազգային տարածաշրջանային կազմակերպություն, և գիտության մեջ սահմանվում
է որպես անցումային տնտեսությամբ երկրների միություն: 1991թ. վերջին ընկած գլոբալ փոփոխությունների
շրջանում ԱՊՀ հանդես է եկել որպես՝
1.
Կայունացնող գործոն
2. Նպաստել է ԽՍՀՄ
փլուզման հետ կապված բարդ խնդիրների լուծմանը և ինքնիշխան անկախ պետությունների ստեղծմանը
1991թ.
դեկտեմբերի 8-ին Վիսկուլներում Բելոռուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և
Ուկրաինայի նախագահների կողմից ստորագրվեց Անկախ պետությունների համագործակցության
համաձայնագիր, որտեղ նշվում էր, որ Անկախ պետությունների համագործակցություոնը ձևավորվել
է ժողովուրդների ընդհանրության պատմական սկզբունքով , ինչպես նաև հաշվի է առնվել ձգտումը
դեպի դեմոկրատական իրավական պետություն, հարաբերությունների արագացումը փոխադարձ հարգանքի
և պետական ինքնիշխանության սկզբունքի ճանաչման
հիմքով:
1991թ.
դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետությունների ղեկավարները (Ադրբեջան,
Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուքմենստան,
Ուզբեկստան, Ուկրաինա) ստորագրեցին ԱՊՀ վերաբերյալ համաձայնագիր և ընդունեցին Ալմա-Աթայի
հռչակագիրը , որում ասվում էր.
1.
ԱՊՀ ստեղծմամբ
ԽՍՀՄ-ն դադարեցնում է իր գոյությունը
2. Անդամ պետությունները
երաշխավորում են իրականացնել միջազգային պարտականությունները՝ նախկին ԽՍՀՄ պայմանագրերից
և համաձայնագրերից բխող իրենց սահմանադրական գործընթացների համաձայն
Դրանով
փաստաթուղթը դիտարկում է ռազմա-ստրատեգիական ուժերի միացյալ հրամանատարության իրականացման
պահպանում և միացյալ վերահսկողություն միջուկային զենքի նկատմամբ, հարգանք առանց միջուկային
զենքի և չեզոք պետության կարջավիճակի հասնելու փոխադարձ ձգտման նկատմամբ, ինչպես նաև
ընդհանուր տնտեսական տարածքի, համաեվրոպական և եվրասիական շուկաների ձևավորման և զարգացման
համար համագործակցություն նվիրվածության նկատմամբ:
Կազմակերպության
միջոցառումն ավարտվեց 1993թ. ԱՊՀ Մինսկի գագաթաժողովում՝ 1993թ. հունվարի թթ-ին ԱՊՀ
կանոնադրության ընդունմամբ:
1994թ.
մարտին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ԱՊՀ-ինտրվեց դիտորդի կարգավիճակ: 2005թ. օգոստոսի
26-ին Կազանում ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ դիտարկվեց ԱՊՀ
հետագա ճակատագրի սահմանման հարցը: ԱՊՀ արտգործնախարարների որոշմամբ սահմանվեց ԱՊՀ
արդյունավետության բարձրացման հարցերով զբաղվող խումբ (Իմաստունների խումբ, որը հետազոտությունների
ընթացքում հայտարարեց համագործակցության կողմից հետագա կատարելագործման պոտենցիալի
պահպանման մասին: 2006թ. նոյեմբերի 28-ին Մինսկումմ
դիտարկման դրված ԱՊՀ զեկուցագիրը դրվեց ԱՊՀ հետագա զարգացման կոնցեպցիաների հիմքում,
որը հավանության արժանացավ 2007թ. հոկտեմբերի 5-ին: ԱՊՀ ձևավորման հիմնական ուղղությունները
եզրակացվում են համագործակցության հետագա զարգացման գաղափարախոսության և կոնցեպցիաների
սահմանման մեջ, ԱՊՀ ինստիտուցիոնալ կառուցվածքների ձևավորման և ճյուղային համագործակցության
մարմինների, և նաև ճյուղային մարմինների մեջ:
Հիմնական սկզբունքներն ու կազմակերպական կառուցվածքը
Ալմա-Աթայի
հռչակագրում նշված է, որ ԱՊՀ անդամների համագործակցությունը պետք է լինի օրինահավասար
կառավարող ինստիտուտների միջոցով, որոնք գործում են պետությունների միջև.
Համաձայն
ԱՊՀ կանոնադրության 3-րդ հոդվածի՝ համագործակցությունը կատարվում է հետևյալ կանոններով.
1.
Հարգել մասնակից
պետության տեսակետը, ինքնուրույնության և սեփական ճակատագիրը կառավարելու իրավունքըծ
2. Պետության սահմանների
չխախտում, ակա սահմանի ճանաչում, հրաժարում անօրինական կերպով սահման ձեռք բերելուց
3. Պետական սահմանների
ամբողջությունև հրաժարում բոլոր գործողություններից, որոնք կարող են նպաստել այլ պետության
տարածքի առանձնացմանը
4.
Խնդիրների խաղաղ
ճանապարհով լուծում, անվտանգություն և արդարություն
5. Անկախ հավատքից,
լեզվից, ազգային պատկանելիությունից՝ մարդու իրավունքների պաշտպանում
6. Բարյացակամ կատարել
բոլոր ընդունված պարտականությունները, որոնք նշված են համագործակցության փաստաթղթերում
7. Հաշվի առնել միմյանց հետաքրքրությունները, ցուց տալ պայմանագրի
սահմաններում օգնություն, կապված բոլոր ասպարեզների հետ
8. Ուժերի միացում և համատեղ ուժերով օգնություն միմյանց միջև խաղաղություն
հաստատելու համար
9.
Տնտեսական և գիտա-տեխնիկական երկկողմանի զարգացման համար միասնական
ուժերի ներդրում, ինտեգրացիայի բարձրացում
10. Ազգերի հոգեպես միավորում, հիմնված
միմյանց իրավունքները հարգելու վրա
11. Ազգային հաստատությունների պահպանում
և մշակութային փոխանակում
Կանոնադրության
համաձայն ԱՊՀ-ում փոխգործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով.
1. Բարձրագույն մարմինը
պետությունների ղեկավարների խորհուրդն է, որը
քննարկում և որոշում է տարբեր խնդիրներ, կապված անդամ երկրների ընդհանուր հավասարակշռության
հետ, առանց վնասելու որևէ մասնակից երկրի
2.Կառավարության
ղեկավարների խորհուրդ-ա-կարգավորում է գործադիր իշխանությունների համագործակցությունը,
բ- քննարկում է տնտեսական, հումանիտար, սոցիալական, զինվորական համագործակցությունները
անդամ երկրների միջև, գ-համաձայնեցնում է թղթաբանական հարցերը, որոնք ներկայացվում
են պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը
3.
Արտաքին գործերի
նախարարների խորհուրդը հիմանական կառավարող մարմինն է, որը ապահովում է անդամ երկրների
միջև միջազգային հարցերի քննարկումը, որոնք առաջացրել են հետաքրքրություն վերջիններիս
մոտ՝ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից մինչև Կառավարության ղեկավարների խորհրդի
նիստն ընկած շրջանում
4. Տնտեսական խորհուրդ-
գլխավոր մարմին է, որն իրականացնում է ԱՊՀ շրջանակներում ընդունված համաձայնությունները:
Բաղկացած է ԱՊՀ անդամ պետությունների փոխվարապետերից: Այստեղ գործում է տնտեսական հարցերի
գծովհանձնաժողով՝ կազմված մասնակից երկրների ներկայացուցիչներից:
5. Պաշտպանության
նախարարների խորհուրդ- ԱՊՀ մարմին ռազմական քաղաքականության գծով, որի մեջ մտնում են անդամ պետությունների մասնակիցները, բացառությամբ՝
Մոլդովայի, Ուկրաինայի և Թուքմենստանի
6. Սահմանապահ զորքերի
հրամանատարների խորհուրդ- արտաքին սահմանների պաշտպանության հարցերով խորհուրդ, որն
ապահովում է սահմաններում խաղաղությունը:Անդամներ են համարվում սահմանապահ զորքերի
հրամանատարները և համակարգող զորքերի հրամանատարները
7.Միջխորհրդարանական
վեհաժողով- անցկացնում են միջխորհրդարանական կոնսուլտացիաներ, կարգավորում երկրների
բարեկամական հարցերը, քննարկում միասնական առաջարկներ՝ կապված երկրների հանձնաժողովի
հետ:
Ստեղծվել է 1992թ. մարտի 27-ին Միջխորհրդարանական ասամբլեայի
պայմանագրով և 1995թ. մայիսի 26-ի ԱՊՀ միջխորհրդարանական կոնվենցիայով: Միջխորհրդարանական
վեհաժողովում որոշումներ են կայացնում Ադրբեջանի, Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի,
Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի խորհրդի ներկայացուցիչները
8. ԱՊՀ տնտեսական
դատարան- ստեղծվել է միջպետական տնտեսական հարցերը կարգավորելու համար: Սրա կազմում
մտնում են անդամ երկրներից հավասար քանակով դատավորներ:
9.
Պետությունների
մշտական լիազորությունների խորհուրդ- անընդհատ գործող օրգան, որը քննարկում և առաջարկում
է անդամ պետությունների զարգացման հետ կապված հարցերը,կարգավորում է մնացած խորհուրդների
աշխատանքային գրաֆիկները ՝ իրեն թույլատրված շրջանակներում: Խորհրդում աշխատում են
11 երկրների ներկայացուցիչներ:
Ստեղծվել
են նաև 70-ից ավելի մարմիններ տարբեր ոլորտների կառավարման համար: Նրանք կարգավորում
են մասնակից երկրների առջև ծառացած խնդիրները հետևյալ հարցերում. տնտեսական, հումանիտար
օգնություն սոցիալական հարցերում, պայքար հանցագործությունների և ահաբեկչությունների
դեմ:
Միասնական,
մշտապես գործող և ադմինիստրատիվ կառավարող մարմին է համարվում Գործադիր կոմիտեն: Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարության
ղեկավարների խորհրդի որոշումներն ընդունվում
են համաձայնությամբ: Ցանկացծ երկիր կարող է հայտնել, որ հետաքրքրված չէ տվյալ հարցով,
և չպետք է խանգարի խնդրի հետագա զարգացմանը:
Նպատակները և գործունեության հիմանական ուղղությունները
ԱՊՀ նպատակները
ձևավորված են կանոնադրության մեջ: Համաձայն կանոնադրության 2-րդ հոդվածի՝ ԱՊՀ նպատակներն
են.
1. Համագործակցություն
տնտեսական, բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում
2. Անդամ պետությունների
համապարփակ և հավասարակշռված տնտեսական և սոցիալական զարգացում ողջ տնտեսական տարածության
շրջանակներում
3. Մարդու իրավունքների
և հիմանարար ազատությունների ապահովում միջազգային իրավունքի և ԵԱՀԿ փաստաթղթերի ճանաչված
սկզբուքների և նորմերի համաձայն
4. Պետությունների
միջև համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության հարցերում
5. ԱՊՀ երկրներում
անվճար հաղորդակցության, շփումների և շարժման մեջ անդամ պետությունների քաղաքացիների
օժանդակություն
6.Իրավական հարաբերությունների
մյուս ոլորտներում փոխօգնություն և համագործակցություն
7.
Պետությունների
միջև վեճերի և կոնֆլիկտների խաղաղ լուծում
ԱՊՀ կանոնադրության
4-րդ հոդվածում ամրագրված էր պետությունների միասնական գործունեության մյուս ոլորտները:
Դրանք են.
1.
Մարդու իրավունքների
և հիմնարար ազատությունների ապահովում
2.
Արտաքին քաղաքական
գործունեության համակարգում
3.
Համատեղ տնտեսական
տարածքի, միասնական շուկայի և մաքսային քաղաքականության ձևավորում և զարգացում
4.
Համագործակցություն
տրանսպորտային համակրգի զարգացման հարցում
5.
Առողջության պաշտպանություն
6.
Սոցիալական և
միջգացիոն քաղաքականության հարցեր
7.
Կազմակերպված
հանցագործության դեմ պայքար
8.
Պաշտպանության
քաղաքական ոլորտում համագործակցություն
9.
Արտաքին սահմանների
պաշտպանության բնագավառում համագործակցություն
Տնտեսական ոլորտ
ԽՍՀՄ փլուզումից
հետո նորաստեղծ անկախ պետությունների առջև ծառացան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տնտեսական
(դրամա-վարկային և ֆինանսական համակարգի փլուզում, արտադրության և ներդրումային գործունեության
անկում, գնաճ): Այս փուլն ԱՊՀ մասնակից երկրների հարաբերություններում բնութագրվում
էր տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնմամբ:
Համաձայն
ԱՊՀ կանոնադրության 19-րդ հոդվածի, մասնակից պետությունները որոշեցին համագործակցել
միմյանց հետ՝ մեկ միասնական տնտեսական տարածություն ստեղծելու համար հետևյալ ոլորտներում.
շուկայական հարաբերություններ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի
ազատ տեղաշարժ: Կանոնադրության այս դրույթը պահպանելու համար 1993թ. սեպտեմբերի
24-ին ստորագրվեց Տնտեսական համաձայնության ստեղծման մասին համաձայնագիրը, որը նախատեսում
էր.
1.
Դրամավարկային,արժութային
և ֆինանսական քաղաքականությունում համախմբում
2.
Հարկերի գրանցման
ներդաշնակեցում
ԱՊՀ շրջանակներում
տնտեսականն համագործակցությունը սկսվել է տարբեր ոլորտներում: ԱՊՀ մասնակից երկրների
տնտեսական ոլորտում համագործակցության առաջնային նպատակը Ազատ առևտրի գոտու ստեղծումն
էր: Այն թույլ կտար վերացնել բազմաթիվ առևտրային արգելքներ,կարգավորել ապրանքաշրջանառությունը,
ստեղծել նախապայմաններ կայուն տնտեսաաան աճի համար Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում:
1994թ. ապրիլի 15-ին Ադրբեջանի, Հայաստանի, Բելոռուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի,
Մոլդովայի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահները ստորագրեցին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: 2003թ.
սեպտեմբերի 19-ին ԱՊՀ երկրները հաստատեցին 2003-2010թթ. ընթացքում տնտեսական ոլորտում
գործունեության հիմնական ուղղությունների պլանը՝ բաղկացած 10 գլուխներից: Այն ընդգրկում
էր տնտեսական ոլորտում գործունեության հիմնական ուղղությունները.
1.
Փոխադարձ առևտրում
խոչընդոտների աստիճանական վերացում
2.
Արդյունավետ վճարա-վարկային
համակարգի ստեղծում
3. Համապատասխան
իրավական դաշտի ձևավորում, որը թուլ կտա ապահովել բարեխիղճ մրցակցություն ազգային շուկայում
Առջևում
բանակցային նախապատրաստական միջոցառումների մի երկար ժամանակահատված էր: 2011թ. հոկտեմբերի
18-ին Ադրբեջանը, Հայաստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն, Մոլդովան, Տաջիկստանը, Թուքմենստանը,
Ուզբեկստանը և Ուկրաինան ստորագրեցին «Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր», որը
փոփոխեց 1994թ. համաձայնագիրը այլ առևտրային համաձայնագրով, որը
սահմանեց մասնակից երկրների իրավունքների և պարտականություններ ծավալը: Վիետնամն ու
Նոր Զելանդիան ևս ցանկություն հայտնեցին միանալու ԱՊՀ ազատ առևտրի գոտուն: ԱՊՀ անդամ
պետությունների համագործակցության կարևոր ոլորտներից է անտառատնտեսությունը: 1994թ. սեպտեմբերի 9-ին ստորագրվեց շինարարական գործունեության բնագավառում համագործակցության համաձայնագիրը: Տնտեսության կարևոր ճյուղ էր հանդիսանում գյուղատնտեսությունը: Այս ոլորտում համագործակցությունն իրականացվում է 4 ճյուղերով.
1.
Ագրոարդյունաբերական համալիր
2.
Սերմարտադրություն
3.
Անասնաբուծություն
4.
Բույսերի կարանտին
Այս ոլորտում հիմնարար ակտը 1993թ. մարտի 29-ին ագրո-արդյունաբերական կոմիտեների միջև միջպետական հարցերի մասին համաձայնագիրն է: Տրանսպորտային ոլորտում համագործակցությունը մասնակից երկրների համար ուներ ամենամեծ նշանակությունը:
Ֆինանսական-բյուջետային ոլորտում նախատեսվում էր ստուգել արժույթները, նախկինում ձևավորված դրամավարկային, հարկաբյուջետային և արտարժութային քաղաքականությունը: Էլեկտրաէներգետիկայի ոլորտում խնդիրների արդյունավետ լուծման համար 1992թ. փետրվարի 14-ին ստորագրվեց «Միջպետական հարաբերությունները էլեկտրաէներգետիկայի ոլորտում կոորդինացնելու» համաձայնագիրը, որին հետևեց էլեկտրաէներգետիկայի խորհրդի ստեղծումը:
1997թ. ստեղծվեց Ատոմային էներգիայի հանձնաժողովը: ԱՊՀ անդամ երկրները համագործակցում են նաև պետական նյութական պաշարների կառավարման, հանքային ռեսուրսների հետազոտման, օգտագործման և պահպանման, տիեզերական ոլորտում, փոքր բիզնեսի և մեքենաշինության ոլորտում:
Ֆինանսա-բյուջետային ոլորտ
Այս ոլորտում նախատեսվում էր իրականացնել համակարգված դրամավարկային, հակաբյուջետային և արժութային քաղաքականություն: Կարևորվում էր երկու հիմնական ինստիտուտների ձևավորումը.
1. Միջպետական
բանկը (1993թ. հունվարի 22)
2. Միջազգային արժութային կոմիտեն (1994թ. հոկտեմբերի 21)
ԱՊհ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ներկա փուլում կարևոր է ձևավորել միասնական ֆինանսական շուկա, որը կնպաստի ԱՊՀ անդամ երկրների առևտրա-տնտեսական համագործակցության ամրապնդմանը:
Սոցիալական ոլորտ
ԱՊՀ շրջանակներում մարդասիրական համագործակցությունը բաժանված էր հետևալ ոլորտների միջև. համատեղ տեղեկատվական տարածության ստեղծումըպետությունների համագործակցության հիմնական ուղղություններից է: 1992թ. հոկտեմբերի 9-ին ստեղծվեց միջպետական հեռուստատեսության և ռադիոյի ընկերությունը՝ «Мир»-ը: Տեղեկատվական ազատ փոխանակման նպատակով ստեղծվեց «ԱՊՀ պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդը»: Խորհրդի մասնակցությամբ ստեղծվեցին հետևյալ փաստաթղթերը.
1.
Տեղեկատվական
տարածության ձևավորման հայեցակարգը
2. Համաձայնագիր
բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման
մասին
3.
Թղթակցի կարգավիճակի
մասին կոնվենցիա
1997թ.
հունվարի 17-ին ստեղծվեց «ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհուրդը»:1992թ.
ստեղծվեց աշխատանքի, միգրացիայի և բնակչության սոցիալական պաշտպանության խորհրդատվական
խորհուրդը: 1992թ. հունիսի 26-ին ստորագրվեց հասարակական առողջության ոլորտում համագործակցության
մասին համաձայնագիրը:
ԱՊՀ անդամ
պետությունները համագործակցում էին նաև հետևյալ ոլորտներում.
·
Արխիվային գործ
·
Վիճակագրություն
·
Նորարարության
ոլորտ
·
Սերտիֆիկացում
·
Տեղեկատվություն
·
Հաղորդակցում
Ռազմաքաղաքական ոլորտ
ԱՊՀ շրջանակներում
ռազմա-քաղաքական համագործակցության նպատկը արտաքաղաքական գործունեության համակարգումը,
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործողություններն իրականացնելն է: ԱՊՀ ինստիտուցիոնալ
համակարգում ստեղծվել են մի շարք հատուկ մամիններ՝
1.
Սահմանապահ զորքերի
հրամանատարների խորհուրդ
2.ԱՊՀ մասնակից
պետությունների միջտարածաշրջանային և սահմանային համագործծակցության խորհուրդ
3. Պետությունների
անվտանգության մարմինների ղեկավարների խորհուրդ և հատուկ ծառայություններ
4.
ԱՊՀ երկրների
գլխավոր դատախազների համակարգող խորհուրդ
5.
ԱՊՀ երկրների
միգրացիոն մարմինների ղեկավարների խորհուրդ:
1992թ.
հիմնադրվել է ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհուրդը: 2005թ. հոկտեմբերի 16-ին Աստանայում
ԱՊՀ երկրների ղեկավարները խորհրդի նիստում ստորագրեցին հետևյալ փաստաթղթերը.
· Համաձայնագիր
ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում համատեղ քննչական և գործառնական խմբերի ստեղծման
և գործունեության կարգի մասին
· Համաձայնագիր
ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների խորհրդի ձևավորման մասին
· Համաձայնագիր
ԱՊՀ անդամ պետությունների միջև, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում
·
Որոշում ԱՊՀ մասնակից
երկրների ռազմական համագործակցության մասին մինչև 2020թ.
· ԱՊՀ մասնակից
պետությունների արտաքին սահմանների անվտանգությանն ուղղված որոշում 2016-2020թթ.
ԱՊՀ շրջանակներում
գաղափարախոսության մեջ նշմարվում է ռազմաքաղաքական համագործակցության ծայրահեղ ցածր
արդյունավետություն:
Իրավական ոլորտ
ԱՊՀ շրջանակներում
իրավական համագործակցության հիմքերը քննվել են կազմակերպության կանոնադրության մեջ(հոդված
20. կողմերը պարտավորվել են համագործակցել ոչ միայն երկկողմ բազմակողմ պայմանագրերի կնքման, այլև ազգային օրենսդրության
համապատասխանեցման միջոցով): Իրավական համակարգի արդյունավետ իրականցման համար
2005թ. օգոստոսի 26-ին ստեղծվեց Արդարադատության նախարարների խորհուրդը: Իրավական փոխգործակցության
մեկ այլ կարևոր մարմին է ԱՊՀ Արտաքին գործերի նախարարությունների իրավբանական ծառայության
ղեկավարների խոհրդատվական կոմիտեն: ԱՊՀ շրջանակներում ընդունվեցին մեծ քանակությամբ
իրավական ակտեր:
Մոդելային օրենսդրություն
ԱՊՀ մյուս
կարևոր ձեռքբերումը մոդելային օրենսդրության համակարգի ձևավորումն է: Դրա նպատակն է.
1.
ԱՊՀ երկրների ազգային
օրենսդրության մերձեցում և նեդաշնակեցում
2.
Համագործակցության
համապարփակ ինտեգրման իրավական պայմանների ստեղծում
Մոդելային
օրենսդրության հիմք են հանդիսանում՝
·
Հիմնադիր փաստաթղթերը
·
Կանոնադրությունը
·
Այլ բազմակողմանի
գործողություններ
Զարգացման արդյունքներն ու հեռանկարները
Գրականության
մեջ շարունակվումեն բազմաթիվ դիրքրոշումներ ԱՊՀ-ի՝ որպես տարածաշրջանի ինտեգրացիոն
ձևավորման նշանակության առարկայի վերաբերյալ: Մինչև 2012թ. ԱՊՀ պահպանվեց 12 պետությունների
ֆորմատով: ԱՊՀ միջպառլամենտական ժողովի խորհրդի
քարտուղարության գլխավոր քարտուղարության ղեկավար Կոոտովը համարում է, որ քննադատները
զգալիորեն նսեմացնում եմ ԱՊՀ դերը՝ այլ ինտեգրացիոն կազմակերպությունների հաջողությունների
անհիմն չափազանցման միջոցով: Անկախ ԱՊՀ հասցեին հնչած քննադատությանը, համագործակցության
նվաճումները հաշվի առնելով, նրա զարգացումըհանդիսանում է հեռանկարային խնդիր: Կարճ
պատմական շրջանում ԱՊՀ-ն անցել է կայացման, միջպետական հարաբերությունների և համագործակցության
օպտիմալ ձևերի փնտրտուքի դժվարին ճանապարհ, և իրեն հաստատել է որպես ինտեգրացիոն միավորում,
որը կոչված է ապահովել անդամ-պոտությունների փոխհարաբերության զարգացումը:
Համագործակցության 20 տարվա աշխատանքի գլխավոր արդյունքը հանդիսանում է փոխշահավետ համագործակցության առաջադիմական զարգացման պայմանների ստեղծումը, որը համապատասխանում է ԱՊՀ բոլոր երկրների շահերին: Թեև ԱՊՀ շրջանակներում դրված նպատակներն ամբողջությամբ չեն իրագործվել, կազմակերպությունը քիչ դեր չխաղաց Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման համար, և թույլ չտվեց կործանել պետությունների տնտեսական և տեխնոլոգիական կապերը, հանդիսանալով նրանց հետագա համագործակցության և զարգացման հիմք: Արդյունքում ԱՊՀ-ն դարձավ գրեթե բոլոր ոլորտներում նրա անդամների բազմակողմ համագործակցության եզակի հարթակ, ձևավորվեց բազմաֆորմատ և բազմամակարդակ համագործակցության սխեմա, որը ենթադրում էր ճկունություն և ընտրական մասնակցություն պետությունների կողմից՝ կոնսենսուսի հասնելու ձգտումով: Համագործակցության շրջանակներում ձեռք բերված համագործակցային փորձը հիմք դարձավ ԵՏՄ, ՀԱՊԿ, ՇՀԿ և այլ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման համար: Գործունեության 20 տարիների ընթացքում, ԱՊՀ-ն հաստատել է միջազգային և ռեգիոնալ գործընթացներում իր կարևորությունը և կայացել որպես համընդհանուր ռեգիոնալ միջազգային կազմակերպություն:
Եվրասիական
Տնտեսական Միությունը միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը օգտվում
է միջազգային իրավասուբյեկտությունից և կարգավորվում է ԵԱՏՄ-ի պայմանագրերով: ԵԱՏՄ-ի
անդամ պետություններ են հանդիսանում` Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանի Դաշնությունը,
Հայաստանը և Կիրգիզիան: Հետսովետական տարածքի երկրների տնտեսական ինտեգրացիայի կապակցությամբ
սա առաջին փորձը չի: Այդպես դեռևս 1990թ-ի հունիսին Ղազախստանի նախաձեռնությամբ Ալմա
Աթայում առաջին անգամ հանդիպեցին այն ժամանակ դեռևս սովետական երկրների` Ղազախստանի,
Ուզբեկստանի, Կիրգիզիայի, Թուրքմենիայի և Տաջիկստանի ղեկավարները և ստորագրեցին համաձայնագիր
տնտեսական, գիտատեխնիկական և մշակույթային համագործակցության մասին: 1993թ-ի մայիսին
ԱՊՀ անդամ պետությունները ընդունեցին դեկլարացիա (հռչակագիր) որում հռչակվում էր պատրաստակամությունը`
գնալ տնտեսական ինտեգրացիայի, ընդհանուր շուկայի ստեղծման և քայլ առ քայլ շարժվել դեպի
տնտեսական միություն: Արդեն 1994թ-ի ապրիլի 30-ին 3 սուվերեն (ինքնիշխան) պետությունները`
Ղազախստանը, Կիրգիզիան և Ուզբեկստանը ստորագրեցին համաձայնագիր միասնական տնտեսական
գոտու ստեղծման մասին: Այն իրավական հիմք ստեղծեց տնտեսական համագործակցության Կենտրոնական
Ասիայի 3 պետությունների միջև և նախատեսում էր
ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ այդ երկրների
միջ և բյուջետային, հարկային, գնային, մաքասային
և արժույթային միասնականացում:1998թ-ի մարտի 26-ին ԵՏՄ-ի պայմանագրի համաձայն որպես
ինքնուրույն և լիիրավ աանդամ ներարռվեց նաև Տաջիկստանը, իսկ հունիսի 17-ին պետությունների
քառյակը որոշեց վերակազմակերպվել(վերանվանվել) որպես կենտրոնական Ասիական տնտեսական
միություն: 2002թ-ի փետրվարի 28-ին Կենտրոնական Ասիական Տնտեսական կազմակերպությունը
վերանվանվց որպես Կենտրոնական Ասիական համագործակցության, իսկ արդեն հոկտեմբերի
18-ին սրանց միացավ նաև Ռուսաստանի Դաշնությունը: 1994թ-ի մարտի 29-ին ՌԴ`Մոսկվայի
համալսարան կատարված առաջին պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Նազարբաևը
հանդես եկավ այն առաջարկությամբ, որպեսզի ստեղծվի Եվրասիական պետությունների միություն:1994թ-ի
հունիսին այդ գաղափարը իրագործելու համար ստեղծված նախագիծը ուղարկվեց պետությունների
ղեկավարներին: Առաջին պաշտոնական փաստաթուղթը նոր ինտեգրացիոն գործընթացնեի անվանվեց
Եվրասիական Միություն
1995թ-ի հունվարի
20-ին Բելառուսի Հանրապետության, ՌԴ-ի,
Ղազախստանի միջև ստորագրված փաստաթուղթը, որը կոչվում էր համաձայնություն մաքսային
միության ստեղծման մասին որոշում էր այդ ինտեգրացիոն միությունը, որը հենց հանդիսանում է, նույնիսկ ներկա ժամանակներում,
Եվրասիական Տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժը:1996թ-ի
մարտի 29-ին Ռոսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին
համաձայնություն տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների խորացման մասին:
Այս փաստաթղթով ղեկավարվելով 1999թ-ին փետրվարի 26-ին Մոսկվայիում Ռուսաստանի, Ղազախստանի,
Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները ստորագրեցին արդեն պայմանագիր մաքսայի կամ սահմանային
միության և միասնական տնտեսական գոտու մասին: 2000թ-ի մայիսի 23-ին Մինսկում միջպետական
խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը հանդես եկավ ամբողջական միջպետական տնտեսական
միության ստեղծման նախաձեռնությամբ` որում
պետք է լինեին կառուցվածքային հստակ մարմիններ և արդյունավետ գործունեության մեխանիզմներ:
Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրով (Եվրազիսով) ստորագրված 2000թ-ի հոկտեմբերի
10-ին 5 երկրների նախագահների կողմից (Բելառուս,Ղազախստան, ՌԴ, Ղրղզստան, Տաջիկստան),
իսկ արդեն 2003թ-ի սեպտեմբերի 19-ին Յալթայումն ՌԴ-ի, Բելառուսի, Ուկրանիայի և ԱՊՀ
երկրների հավաքի ժամանկ ստորագրվել է միասնական տնտեսական միության ձևավորման մասին
համաձայնագիրը: 2005թ-ի սեպտեմբեի 6-ին Սանկտ Պետերբուրգում Կենտրոնական Ասիական համգործակցության
ժողովի ժամանակ` հաշվի առնելով ստրատեգիական նպատակները և նրա առջև ծառացած խնդիրները,որոնք
համընկնում էին Եվռազեսի նպատակների և խնդիրների հետ, ընդունվում է որոշում Եբրազեսի
և Կենտրոնական Ասիական Համագործակցության ինտեգրացիայի վերաբերյալ:
2006թ. օգոստոին ոչ պաշտոնական հավաքի ժամանակ Եվրազեսի
անդամ երկրների ղեկավարները հայտարարեցին նպատակաուղղվածությունըառ այն,որ Բելառուսը,
Ռուսաստանը,Ղազախստանը ձևավորեն մաքսային միությունը եռյակի միջև հետագայում Ղրղզստանի, Ղազախստանի միացման հնարավորությամբ՝ պայմանով, եթե նրանց տնտեսական
կարողությունները կհամապատասխանեն Եվրազեսին:
Եվրասիական
Տնտեսական Միության ինտեգրացիոն գործընթացների առջև դրված խնդիրների իրականցումը պետք
է անցներ 3 փուլ՝ ազատ առևտրի, մաքսային միության
և միասնական տնտեսական գոտու ստեղծում :2011թ. ազատ առևտրի գոտին ստեղծվել է ԱՊՀ երկրների
շրջանակներում: 2007թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում Ռուսաստանի,Ղազախստանի ղեկավարների
կողմից ստորագրվեց մաքսային միության մասին պայմանագիրը, որում ամրագրված էր, որ որոշումները
ընդունված խորհրդի կողմից պետք է ունենան պարտադիր ուժ անդամ պետությունների տարածքում:
2009թ. նոյեմբերի 2-ին Եվրազեսի միջպետական խորհրդի որոշման ընթացքում ընդունվեց պայմանագիր
մաքսային օրենսգրքի և մաքսային միության մասին: 2010թ. հունվարին սկսեց գործունեություն
ծավալել Մաքսային միությունը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև: Մտցվեց միասնական
մաքսային տուրքերը, վերացվեցին մաքսային (սահմանային) ձևակերպումները և սահմանային
վերահսկողությունը ներքին սահմաններում, սահմանվեց անսահմանփակ և անխոչընդոտ ապրանքների
տեղաշարժ երեք պետւթյունների միջև: Իրավաբանական գրականության մեջ նշվում է, որ մաքսային
օրենսգրքի ընդունումը մաքսային միության մեջ և հետագա բարեփոխումները անդամ պետությունների
ազգային օրենսդրության մեջ էական ազդեցություն ունեցան պետությունների ներպետական օրենսդրության
մեջ մաքսային օրենսդրության զարգացման (բարեփոխման, համապատասխանեցման) վրա: 2010թ. դեկտեմբերին Ռուսաստանը,
Ղազախստանը և Բելառուսը ստորագրեցին 17 փաստաթղթեր, որոնք ուղղված էին միասնական տնտեսական
գոտու ստեղծմանը: Բոլոր ակտերը վավերացվել են պայմանավորվող պետությունների կողմից
և ուժի մեջ մտան 2012թ. հունվարի 1-ին Միջպետական
Խորհրդի համաձայնության հիման վրա,որը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 19-ին:
2011թ. հոկտեմբերին որոշում է ընդունվում Ղրղզստանի հետ բանակցությունների սկսման վերաբերյալ վերջինիս մաքսային միությանը
միանալու կապակցությամբ: 2011թ. նոյեմբերին մաքսային միության անդամ պետությունները
ստորագրեցին Եվրասիական Տնտեսական Միության մասին պայմանագիրը, որտեղ հայտարարեցին
հաջորդ փուլին անցնելու մասին, իսկ արդեն դեկտեմբերին Ռուսաստանի,Ղազախստանի, Բելառուսի
միջև ընդունվեց որոշում միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, որոնք ուժի
մեջ են մտնում 2012թ. հունվարի 1-ից: Արդեն փետրվարին սկսեց աշխատանքները Եվրասիական
Տնտեսական Խորհուրդի գրասենյակը Մոսկվայում: 2014թ-ի մայիսի29-ին Եվրասիական Տնտեսական
Միության և Մաքսային Միության երկրների ղեկավարները Բարձրագույն Եվրասիական Միության
Խորհրդի ժամանակ ստորագրեցին պայմանագիրը` Եվրասիական Տնտեսական Միության մասին, որը
նշանակեց անցում Եվրասիական Տնտեսական Միության նոր ավելի խորը ինտեգրացիայի մակարդակ:
2015թ-ի հունվարի 1-ից պայմանագրերը ուժի մեջ մտան:
Հիմնական սկզբունքներն ու կազմակերպման կառուցվածքը
ԵԱՏՄ անդամների համագործակցության սկզբունքները որոշված են ԵՏՄ մասին պայմանագրի 3-րդ հոդվածում: Դրանք հետևյալն են.
1.
Միջազգային իրավունքի սկզբունքների հարգում, ներառելով սուվերեն հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքը
2. Անդամ պետությունների քաղաքական կառուցվածքի առանձնահատկությունները հարգելու սկզբունք
3. Փոխշահավետ համագործակցության և հավասար իրավունքների ապահվում, հաշվի առնելով կողմերի ազգային շահերը
4. Շուկայական տնտեսության սկզբունքների պահպանում է բարեխիղճ մրցակցության սկզբունք
5. Մաքսային միության գոծունեության ապահովում, առանց բռնագրավելու և սահմանափակելու, անցումային շրջանի ավարտից հետո:
ԵՏՄ կազմակերպչական կառուցվածքն ամրագրված է պայմանագրի 8-րդ հոդվածով, ըստ որի՝ միության բարձրագույն մարմինը հանդիսանում է Բարձրագույն Եվրասիական Տնտեսական Խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում պետությունների նախագահները, նիստերը կայանում են տարին առնվազն 1 անգամ: Անհրաժեշտության դեպքում ցանկացած անդամ պետություն կարող է հրավիրել արտահերթ նիստ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհրդի մեջ մտնում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստերն անցկացվում են անհրաժեշտության դեպքում, առնվազն տարին 2 անգամ: Անհրաժեշտության դեպքում ցանկացած անդամ պետություն կարող է հրավիրել արտահերթ նիստ: Միջկառավարական խորհուրդը կոնսենսուսի հիման վրա ընդունում է որոշումներ: Միության մշտական կարգավորող մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է, որի հիմնական խնդիրներն են միության գործունեության և զարգացման ապահովումը, նաև միության շրջանակներում տնտեսական առաջարկների մշակումը: Հանձնաժողովը բաղկացած է Խորհրդից և Կոլեգիայից: Խորհուրդն իրականացնում է միությունում ինտեգրացիոն գործընթացի կարգավորում, հանձնաժողովի գործունեության ընդհանուր ղեկավարում: Կոլեգիան հանդիսանում է հանձնաժողովի կատարող մարմին և իրականացնում է նրա դեպարտամենտների ղեկավարումը: Հանձնաժողովի նախագահ նշանակվում է Բարձրագույն խորհրդի կազմից 4 տարով: Հանձնաժողովը Մոսկվայում էր: ԵՏՄ դատարանը միության մշտապես գործող դատական մարմին է ,
որի խնդիրն է միջազգային պայամանագրերի ապահովումն ու կիրառումը անդամ պեըտությունների միջև: Դատարանի նստավայրը Մինսկն էր:
Գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները
ԵՏՄ հիմական նպատակները թվարկված են պայմանագրի 4 հոդվածում.
1.
Անդամ պետությունների տնտեսական զարգացման պայմանների ստեղծում՝ բնակչության կենսապայմանների բարձրացման նպատակով
2. Միասնական
շուկայի ձևավորման ձգտում
3. Բազմակողմանի
մոդեռնիզացիա, համագործակցություն և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացում
գլոբալ տնտեսության պայմաններում
2015թ. հոկտեմբերի 16-ին Բարձրագույն
Տնտեսական Եվրասիական խորհրդի նիստին ընդունվել են որոշումներ
1. ԵՏՄ
2015թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին
2. ԵՏՄ
անդամ պետությունների գործողությունների մասին
Տնտեսական բնագավառ
Համապատասխան պայմանագրի 25
հոդվածի անդամ պետությունները Մաքսային Միության շրջանակներում իրականցնում են ապրանքների
ներքին շուկան, ընդունում միասնական մաքսային տարիֆ, ապրանքների ազատ տեղափոխում անդամ
պետությունների տարածքներով՝ առանց մաքսային և պետական վերահսկման: Միությունում իրականացվում
է միասնական մաքսային կարգավորում համապատասխան ԵՏՄ Մաքսային կոդեքսով և միջազգային
պայմանագրերով: Ստեղծվում է դեղորայքների և բժշկական գործիքների ընդհանուր շուկա: Էներգետիկայի
բնագավառում անդամ պետությունները զարգացնում են երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն
էներգետիկայի բնագավառում, էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի փուլային ձևավորում
միջազգային պայմանագրերի համապատասխան՝ հաշվի առնելով էներգետիկ անցտանգության ապահովումը:
Ստորագրելով ԵՏՄ պայմանագիրը,
անդամ պետությունները քայլեր են մշակել էներգետիկ բոլոր բնագավառներում.
1. Ընդհանուր
էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ձևավորում
2. Միության
գազի ընդհանուր շուկայի ձևավորում
3. Միության
նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորում
Այս բնագավառում համագործակցությունը
վերահսկելու համար նախատեսվում է ստեղծել Հանձնաժողովի ստեղծում: Նախատեսվում է ձևավորել
միասնական տրանսպորտային տարածություն ՝մրցակցության , անվտանգության, մատչելիության
և վստահության սկզբունքներով: Արտաքին առևտրի քաղաքականության բնագավառում միության
անդամների գործունեությունն ուղղված է տնտեսական, նորարարական, առևտրի և ողջ միության
հետագա զարգացմանը: Արտաքին առևտրի զարգացման հիմանակն սկզբուքներն են.
1. Միջոցների
և մեխանիզմների կիրառում միության արտաքին առևտրի քաղաքականության իրականացման համար
2. Խոսքի
ազատության միջոցների և մեխանիզմների մշակման, ընդունման և կիրառման գործում միության
արտաքին առևտրի քաղաքականության մեջ
3. Միության
արտաքին առևտրի քաղաքականության մեջ միջոցների և մեխանիզմների հիմնավորում և օբյեկտիվություն
4. Անդամ
պետությունների իրավունքների և շահերի պաշտպանություն
5. Արտաքին
առևտրի մասնակիցների իրավունքների պահպանում
Համաձայն պայմանագրի, միության
տարածքում գործում են ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային աստիճանակարգվածություն և ԵՏՄ միասնական մաքսային տարիֆ, որի կիրառման նպատակն է.
1. Միության
ինտեգրման համար համաշխարհային էկոնոմիկայում պայմանների ապահովում
2. Միության
մաքսային տարածքում ապրանքների ներմուծման կառուցվածքի պարզեցում
3. Ապրանքների
ներմուծման / արտահանման ռացիոնալ կազմակերպում
4. Միությունում
պայմանների ստեղծում արտադրության և սպառման կառուցվածքում պրոգրեսիվ փոփոխությունների
համար
5. Նպաստել
միության տնտեսական ճյուղերի զարգացմանը
Մակրոէկոնոմիկայի բնագավառում
իրականացվում է համաձայնեցված քաղաքականություն՝ միասնական գործունեության մշակման,
իրականացման և տնտեսական զարգացման համար:Մակրոտնտեսական քաղաքականության հիմնական
ուղղություններն են
1. Անդամ
պետություների տնտեսությունների կայուն զարգացման ապահովում
2. Անդամ
պետությունների գործունեության միասնական սկզբունքների և արդյունավետ համագործակցության
ապահովում
3. Անդամ
պետությունների տնտեսությունների ներքին կայունության զարգացման պայմանների ապահովում
4. Անդամ
պետությունների սոցիալ տնտեսական զարգացման ընդհանուր սկզբունքերի մշակում
Տնտեսական համագործակցության
կարևոր ասպեկտներից է արդյունաբերական քաղաքականությունը, որի իրականացման նպատակներից
է արդյունաբերական զարգացման արագացում և կայունության բարձրացում, մրցունակության
բարձրացում, համագործակցության իրականացում և այս բնագավառում խոչընդոտների վերացում:
Անդամ պետությունների կողմից մշակվում են միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության
հիմնական ուղղությունները, որը հաստատվում է Միջկառավարական խորհրդով: Նախատեսվում
է նաև համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության, այս ճյուղի զարգացման ապահովում:
Ֆինանսա-բյուջետային ոլորտ
Համաձայն ԵՏՄ պայամանգրի 64-րդ
հոդվածի՝ մշակվում և իրականացվում է համաձայնեցված
վալյուտային քաղաքականություն՝ ֆինանասական ոլորտի համագործակցության զարգացման նպատակով:
Անդամ պետություններն իրականացնում են ֆինանսական շուկայի համաձայնեցված կարգավորում՝
անդամ պետությունների տնտեսական ինտեգրման խորացման և ընդհանուր ֆինանասկան շուկայի
ստեղծման նպատակով:
Սոցիալական ոլորտ
Այս ոլորտն իրենից ներկայացնում
է պետությունների փոխգործակցության անբաժանելի մասը ԵՏՄ շրջանակներում: Աշխատանքային
միգրացիայի ոլորտում անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է համակարգված
ձևով: Հաշվի է առնվում սպառողների իրավունքները, պաշտպանությունը՝ անդամ պետությունների
օրենսդրությամբ և պայմանագրերով:
Իրավական ոլորտ
Իրավապայմանագրային դաշտում
համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակում պետությունների փոխհարաբերությունների հիմնարար
գործոնն է, որի պատճառը ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններն են:
Իրավապաշտպան ոլորտում հետագա
համագործակցությունը շարունակվեց Միության ձևաչափով: Եվրոպական պայմանագրի համաձայն,
Միության օրենքը ստեղծվում է Միության շրջանակներում Միջազային պայմանագրերի մասին
պայմանագրով, Եվրասիական միջկառավարական խորհրդի Տնտեսական խորհրդի Բարձրագույն խորհրդի
և Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի որոշման հիման վրա ընդունված պայմանագրերով:
ԵԱՏՄ պայմանագրի 99-րդ հոդվածի
համաձայն, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում կնքված անդամ
պետությունների միջազգային պայմանագրերը ստորագրման պահից դառնում են Միության օրենքի
մի մասը:
Արդյունքներ և զարգացման հեռանկարներ
ԵԱՏՄ համագործակցությունն ընդգրկում
է անդամ պետությունների փոխգործակցության բոլոր հիմնական ոլորտները, բացի ռազմաքաղաքական
ոլորտից, որը ներկայումս ԵԱՏՄ-ում գործող առաջնահերթություն չէ: ԵԱՏՄ-ի հաջողությունն
ու հնարավոր ներուժը վկայում են Միության ձևավորման փուլում երրորդ երկրների կողմից
աճող հետաքրքրության մասին : Պայմանավորվածություն
է ձեռք բերվել Վիետնամի և Եվրոպայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման մասին:
Հետազոտական կենտրոնի փոխնախագահ Նանդանա Ուինկրիշնանայի կարծիքով, Հնդկաստանը ևս շահագրգռված
է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության: Ինչպես նշել է Լուկաշենկոն, միությունն իրենից ներկայացնում
է ուժային նոր կենտրոն, ինչպես նաև լրացուցիչ ներդրում ունի աշխարհի բազմաբևեռության
վրա: Հետաքրքրական է, որ հայեցակարգի մեջ ԵԱՏՄ-ն կոչվում է ոչ միայն միջազգային կազմակերպություն,
այլև տնտեսական իրավաբանական անձ, որի վրա գործում է ներդաշնակեցված կամ միասնական
իրավական նորմերի նույն մեխանիզմներն ու ենթակառուցվածքը:
Միության փոխգործակցող երկրների աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ստեղծել տրանսպորտային և այլ ուղիներ, ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ նշանակություն ունեցող, որի միջոցով առևտրային հոսքեր են անցնում Եվրոպայով և Ասիայով: Ըստ նախնական կանխատեսումների, Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, Եվրոպայի երկրների համախառն ՀՆԱ-ն 2030թ. ինտեգրման ազդեցության աճի շնորհիվ կկազմի 1 տրիլիոն դոլր: Նշենք, որ ԵԱՏՄ-ն նախևառաջ տնտեսական միություն է, այդ պատճառով էլ համագործակցության այլ ոլորտներն երկրորդական են:
Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետություն
1999թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ-ն և Բելառուսի Հանրապետությունը կնքեցին պայմանագիր Միութենական պետության ստեղծման մասին։
Սակայն Ռուսաստանի և Բելառուսի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման և սերտացման գործընթացը սկսվել է շատ ավելի շուտ։ Այսպես, դեռ 1995թ․ փետրվարի 21-ին կնքվել էր Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին պայմանագիր ՌԴ-ի և ԲՀ-ի միջև։
1995թ. պայմանգիրը մեկնարկային կետ հանդիսացավ 2 երկրների միջև հարաբերությունների համար, դրանով համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում ինտեգրացիոն հետագա պրոցեսների հիմքը դրվեց։ Այդ թվում, կողմերն համաձայնության եկան տնտեսական, ֆինանսաբյուջետային, տրանսպորտի և կապի, աշխատանքային, շրջական միջավայրի պաշտպանության, առողջապահության, սոց. պաշտպանության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման վերաբերյալ։
Հաջորդ էտապն էր 1996թ. ապրիլի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի Ընկերակցության ստեղծման մասին պայմանագրի կնքումը, որը մեկնարկային կետ հանդիսացավ երկրների միջև հարաբերությունների որակապես նոր մակարդակ բարձրանալու համար։
1995թ. պայմանագրի համեմատությամբ այս նոր պայմանագիրը ավելի հավակնոտ խնդիրներ էր դրել երկրների առջև։ Ավելին, այժմ կողմերը ուղղակի հայտարարություններից անցում էին կատարում դեպի ավելի ռեալ գործողություններ։ Բնորոշ գծերից էր նաև որոշ միջոցառումների իրականացման ժամկետների հստակ նշելը։
Ընկերակցության գերագույն մարմինն է Գերագույն խորհուրդը, որի անդամներն են պետությունների և կառավարությունների ղեկավարները, պառլամենտների նախագահները, ինչպես նաև Գործադիր հանձնաժողովի նախագահը։ Գործադիր հանձնաժողովը ստեղծվել էր որպես մշտական գործող գործադիր մարմին պրակտիկ աշխատանքի կազմակերպման համար։ Ընկերակցության շրջանակներում ստեղծվել և գործում են ղեկավարման ճյուղային մարմիններ։
Ընկերակցությանն անդամակցելով կողմերը պահպանում էին իրենց սուվերենիտետը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրությունը և պետական իշխանության բոլոր ատրիբուտները։
1996թ. ապրիլի 29-ին Ռուսաստանի և Բելառուսի պառլամենտների նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կնքվել է Ռուսաստանի և Բելառուսի Ընկերակցության Պառլամենտական ժողովի ստեղծման մասին համաձայնագիրը։ Վերջինս մշտական գործող մարմին է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման համար։
1997թ. ապրիլի 2-ին Մոսկվայում կնքվել էր Բելառուսի և Ռուսաստանի Միության մասին պայմանագիրը, որը նախատեսում էր Ընկերակցության վերափոխում Միության։ Պայմանագրի անբաժանելի մասն է Բելառուսի և Ռուսաստանի Միության Կանոնադրությունը, որն ընդունվել է 1997թ. մայիսի 23-ին։
Կանոնադրության համապատասխան հաստատվեց միության քաղաքացիությունը․ ՌԴ և ԲՀ յուրաքանչյուր քաղաքացի միաժամանակ Միության քաղաքացի է։
Կողմերը պայմանավորվեցին միասնական Տնտեսական տարածքի, միասնական տրանսպորտային և էներգետիկ համակարգերի, միասնական կապի համակարգի, միասնական գիտատեխնիկական և ինֆորմացիոն տարածքի, միասնական վալյուտայի ներմուծման համար անհրաժեշտ պայմանների, բյուջետային և հարկային համակարգերի, սոցիալական ոլորտում քաղաքացիների հավասար իրավունքների ապահովման, պաշտպանական միջոցառումների իրականացման, էթնիկ, մշակութային և լեզվական խմբերի յուրօրինակության պահպանման, համատեղ զինուժի և այլնի ստեղծման մասին։
Միության անդամները նպատակ էին դրել նաև համագործակցել իրավական ոլորտում՝ անդամ երկրների օրենսդրությունների ինտեգրացիայի, ունիֆիկացիայի և համաձայնեցման, փոխադարձ իրավական օգնության և այլ ճանապարհներով։
Կանոնադրության հաստատման հետ միաժամանակ հաստատվեց նաև միության մասին պայմանագրի իրականացման առաջնահերթ գործողությունների ծրագիրը։
Կանոնադրության համաձայն ձևավորվել են Գերագույն խորհուրդը և Գործադիր հանձնաժողովը։
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը իր ներկա տեսքով ստեղծվել է 1999թ. դեկտեմբերի 8-ին՝ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի կնքմամբ, որը ուժի մեջ մտավ 2000թ. հունվարի 26-ին։
Միասնական պետության նպատակներին հասնելու նպատակով Պայմանագրի համաձայն ստեղծվել են Գերագույն Պետական Խորհուրդը, Նախարարների Խորհուրդը, Խորհրդարանը, Դատարանը և Միութենական Պետության Վերահսկիչ պալատը:
Միութենական պետության գերագույն մարմինն է Գերագույն պետական խորհուրդը, որի անդամներն են կառավարությունների, պետությունների ղեկավարները, ՌԴ և ԲՀ խորհրդարանների պալատների նախագահները։ Գերագույն պետական խորհուրդը իր լիազորությունների սահմաններում հրապարակում է հրամանագրեր, որոշումներ և հրահանգներ։ Ակտերն ընդունվում են անդամ երկրների միաձայնության հիման վրա։
Նախարարների խորհուրդը Միութենական պետության գործադիր մարմինն է։ Նրա անդամներն են Միութենական պետության Նախարարների խորհրդի նախագահը, պետությունների կառավարությունների գլուխները, արտգործ, տնտեսության և ֆինանսների նախարարները, Միութենական Պետության կառավարման հիմնական մարմինների ղեկավարները, Միութենական պետության Պետքարտուղարը։
Մշտական հանձնաժողովը Գերագույն պետական խորհրդի և Նախարարների խորհուրդի աշխատանքային մեքենան է։ Մշտական հանձնաժողովը կազմակերպում է Պայմանագրի իրականացումը, Միութենական պետության զարգացման ռազմավարության մշակումը, կոորդինացնում է ճյուղային և ֆունկցիոնալ մարմինների գործունեությունը։
2012թ. հուլիսի 18-ին ստեղծվել է Միութենական պետության Նախարարների խորհրդի բարձր մակարդակի խումբ, որը քննարկում է ռուս-բելառուսական համագործակցության և միության կառուցման հարցերը, ինչպես նաև կատարում է այլ ֆունկցիաներ Նախարարների խորհրդի կարգադրությունների համաձայն։ Անդամներն են համանախագահները, որոնք ընտրվում են Նախարարների խորհրդի կողմից՝ կառավարությունների ղեկավարների օգնականների թվից՝ կառավարությունների ղեկավարների առաջարկությամբ; և Միութենական պետության պետքարտուղարը։
Միութենական պետության ստեղծման մասին Պայմանագրի II հոդվածի համաձայն դրա նպատակներն են․
1.
անդամ երկրների խաղաղ դեմոկրատական զարգացումը, ընկերության ամրապնդումը, կենսապայմանների մակարդակի բարձրացումը,
2.
միասնական տնտեսական տարածքի ստեղծումը սոց.-տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով՝ անդամ երկրների նյութական և ինտելեկտուալ ներուժների միավորման և տնտեսության շուկայական մեխանիզմների օգտագործման հիման վրա,
3.
մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պահպանումը,
4.
համաձայնեցված արտաքին և պաշտպանական քաղաքականության վարումը,
5.
միասնական իրավական համակարգի ստեղծումը,
6.
համաձայնեցված սոց. քաղաքականության վարումը՝ ուղղված մարդու համար արժանավայել կյանքի և ազատ զարգացման պայմանների ապահովմանը,
7.
միութենական պետության անվտանգության և հանցագործության դեմ պայքարի ապահովումը,
8.
Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղության, անվտանգության և փոխշահավետ համագործակցության ապահովումը, ԱՊՀ զարգացումը։
Վերոնշյալ նպատակները իրականացվելու են փուլերով։ Նախատեսվում է նաև Սահմանադրության ընդունում։
Առաջնահերթ նպատակներ են համարվում համաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելը, ռազմական համագործակցության խորացումը, աշխատանքի միասնական շուկայի ստեղծումը, միասնական գիտատեխնիկական, միգրացիոն, կրթական և մշակութային տարածքների ստեղծումը և այլն։
Տնտեսական ոլորտում անդամները նպատակ են դրել ստեղծել Միասնական տնտեսական տարածք և ընդհանուր շուկայի իրավական հիմքեր; ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ անդամ երկրների սահմաններում, տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար հավասար պայմաններ և երաշխիքներ; միասնական դրամավարկային, վալյուտային, հարկային և գնային քաղաքականության անցկացում; ստեղծել մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության միասնական կանոններ; միավորել տրանսպորտային և էներգետիկ համակարգերը; ստեղծել և ղեկավարել Միութենական հանրապետության սեփականությունը։ Ըստ Պայմանագրի՝ պետք է անցկացվի միասնական առևտրային և մաքսային քաղաքականություն՝ միասնական մաքսային տարածք ստեղծելու նպատակով։
Նշենք, որ Ռուսաստանի և Բելառուսի համագործակցությունը տնտեսական ոլորտում սկսվել էր դեռևս ԱՊՀ շրջանակներում։ 2 պետությունների միջև նույնպես կնքվել էին բազմաթիվ երկկողմանի պայմանգրեր, որոնք նախատեսում էին համագործակցություն տնտեսական ոլորտում․ մասնավորապես կնքվել են համաձայնագիր «Ազատ առևտրի մասին», Համաձայնագիր Մաքսային միության ստեղծման մասին և այլն։
2010թ. բարեհաջող իրականացվել է Միութենական Պետության տարածքում ապրանքների տրանսպորտային միջոցների տեղաշարժման պարզեցման պլանը, որը ներառում էր մաքսային, տրանսպորտային և այլ վերահսկողությունը ռուս-բելառուսական սահմանից տեղափոխել արտաքին մաքսային սահման։
2 երկրների տնտեսական ծրագրերի իրականացման արդյունավետ ձևերից էր միութենական ծրագրերի իրականացումը։ Վերջիններիս իրականացման տրամաբանական արդյունքն էր միութենական սեփականության առաջացումը, որը կարգավորվում է ՌԴ և ԲՀ միջև 2006թ. հունվարի 26-ին կնքված Միութենական պետության սեփականության կարգավորման հարցերի վերաբերյալ համաձայնագրով։ Ըստ այս համաձայնագրի Միութենական պետությանն է պատկանում ՄՊ կողմից գնված կամ ստեղծված սեփականությունը։ Թեև 2011թ. ընդունվել է ՄՊ սեփականության վերահսկման կոնցեպցիան, դեռևս մնում են չլուծված խնդիրներ, ինչպես օր.` բացակայում են սեփականության միասնական ռեեստրը, այս կամ այն սեփականությունը միութենական ճանաչելու կարգը։
Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրացիայի շրջանակներում տեղի է ունենում նաև համագործակցություն ֆինանսա-բյուջետային ոլորտում։
2000թ. օգոստոսի 30-ին կնքվել է համաձայնագիր միասնական հարկային օրենսդրության ընդունման և միասնական հարկային քաղաքականության վարման մասին։ Իսկ ավելի ուշ հաստատվել է ՄՊ Հարկային օրենսգրքի կոնցեպցիան։
ՄՊ անդամ երկրները համագործակցում են ոչ միայն գերագույն մակարդակով․ համագործակցություն կա առանձին շրջանների և վարչությունների միջև։
Միութենական պետությունն ունի իր բյուջեն, որը ձևավորվում է անդամ երկրների ամենամյա համաձայնեցված վճարումների հաշվին և կոչված է ֆինանսավորել ՄՊ ծրագրերի իրականացումը և գործառնությունը։
Միութենական պետությունում նախատեսված է համագործակցություն դեմոկրատական ձևափոխումների իրականացման ոլորտում, քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների իրականացում և պաշտպանություն, սոց. քաղաքականություն՝ ներառյալ զբաղվածության, միգրացիայի, աշխատանքի պայմանների և պաշտպանության, սոցիալական ապահովման և ապահովագրման համաձայնեցում, աշխատանքի ընդունման և աշխատավարձի, կրթություն, բուժօգնություն, այլ սոց. երաշխիքներ ստանալու իրավունքի ապահովում։
Միութենական պետության շրջանակներում նախատեսվում է ռազմաքաղ. ոլորտում համագործակցություն, ինչը նշանակում է համաձայնեցված արտաքին քաղ. և պաշտպանության ոլորտում քաղաքականության իրականացում, խաղաղության և անվտանգության ապահովում։ Պայմանագրով նախատեսվում է․
1.
միասնական պաշտպանական քաղաքականություն, ռազմական շինարարության ոլորտում գործունեության կոորդինացիա,
2.
անդամ երկրների սպառազինության զարգացում,
3.
ռազմական ենթակառուցվածքի միասնական օգտագործում և Միութենական պետության պաշտպանությունն ապահովելու համար այլ միջոցառումների իրականացում,
4.
տեխնիկական ապահովման միացյալ համակարգ,
5.
բանակի տարածաշրջանային խմբի գործառնություն,
6.
սահմանային քաղաքականություն, միջազգային տարածությունում համագործակցություն ռազմական և սահմանային խնդիրներով,
7.
ահաբեկչության, հանցագործության, կաշառակերոթյան, թմրանյութերի տարածման և այլ հանցագործությունների դեմ պայքար։
Անդամ երկրների հավաքական անվտանգության կոնցեպցիան որպես հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների հիմնական տարրերից է համարում բանակի կոալիցիոն խմբերի ստեղծումը։
Ռազմաքաղաքական ոլորտի որոշիչ փաստաթուղթն էր 2001թ․ դեկտեմբերի 26-ին հաստատված Միութենական պետության ռազմական դոկտրինը, որը կոնկրետացնում է Միության անվտանգության կոնցեպցիան և իրենից ներկայացնում է անդամ երկրների անվտանգության ապահովման ոլորտում պաշտոնապես ընդունված միասնական տեսակետների և դրույթների համակարգ։
Կարևոր նշանակություն ունի սահմանային հանձնաժողովի գործունեությունը, որը Միութենական պետության մշտական գործող ճյուղային մարմին է և իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և ԲՀ սահմանային ուժերի պետական հանձնաժողովի սահմանային քաղաքականության համաձայնեցում Միութենական պետության սահմանների պաշտպանության ոլորտում։
Ռազմատեխնիկական ոլորտում նույնպես իրագործվել են բազմաթիվ ծրագրեր։
Պաշտպանության նախարարությունների մակարդակով գործում է Բելառուսի և Ռուսատանի պաշտպանության նախարարությունների կոլեգիա։
ՄՊ ստեղծման նպատակներից մեկն է միասնական իրավական համակարգի ձևավորումը։ ՄՊ շրջանակներում պետք է գործի ունիֆիկացված, իսկ այնուհետև միասնական օրենսդրությունը, որը կարգավորելու է տնտեսվարման գործունեությունը։ Մեծ հաջողություններ են գրանցվել հատկապես մաքսային օրենսդրության ունիֆիկացման և ներդաշնակեցման, բանկային գործունեության իրավական բազաների սերտացման, միգրացիոն և հարկային օրենսդրությունների ունիֆիկացման ոլորտներում։
ՄՊ շրջանակներում գործում են իրավապաշտպան մարմինների միասնական կոլեգիաներ, ինչպես օր.՝ Արդարադատության նախարարությունների միավորված կոլեգիան։
Եզրակացնելով, կարելի է ասել, որ Միութենական պետությունը եվրասիական տարածքում տարածաշրջանային ինտեգրացիայի հաջողված օրինակներից մեկն է։ ՄՊ շրջանակներում կողմերը հսկայական աշխատանք են կատարել նորմատիվ ակտերի ընդունման գործում՝ նպատակ ունենալով ապահովել Միութենական պետության քաղաքացիների հավասար իրավունքները։ Իրականացրած աշխատանքների արդյունքների հիման վրա կարելի է խոսել միասնական սոց. տարածության՝ որպես սոց. ոլորտում ինտեգրացիայի գերագույն մակարդակի մասին։ Երկրների համագործակցության մակարդակը ռազմաքաղ. ոլորտում, մասնավորապես Միութենական պետության ռազմական դոկտրինան, Բելառուսի և Ռուսաստանի միասնական պաշտպանական քաղաքականության կոնցեպցիան և այս ոլորտի այլ համաձայնագրերը թույլ են տալիս խոսել ՄՊ շրջանակներում միասնական ռազմաքաղ. տարածության ձևավորման մասին։
Չնայած նրան, որ տնտեսական ինտեգրացիայի այնպիսի կարևոր փուլեր, ինչպիսիք են ազատ առևտրի գոտու, մաքսային և տնտեսական միությունների ստեղծումը իրականացվել է կողմերի կողմից եվրասիական տարածքի այլ ինտեգրացիոն կազմակերպությունների շրջանակներում, ՄՊ փորձը սոց., ռազմաքաղ. և տնտեսական ոլորտներում կարող է օգտագործվել այլ ինտեգրացիոն գործընթացներում։ Շատ ռուս-բելառուսական ծրագրեր օգտագործվել են Մաքսային միության, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ՄՏՏ, Եվրասիական տնտեսական միության ձևավորման ժամանակ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն
(ՀԱՊԿ)
ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական բլոկ է, որը միավորում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ․ մայիսի 15-ին Տաշքենդում 6 պետությունների ղեկավարների կողմից․ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան։ 1993թ․ միացան նաև Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը։ Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ․, կնքվել էր 5 տարով։
Համաձայն պայմանագրի IV կետի՝ 9 սուվերեն պետությունները իրենց անվտանգությունն ապահովում են կոլեկտիվ հիմքերով․ «Ցանկացած անդամ-պետության նկատմամբ ագրեսիայի դեպքում (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և սուվերենիտետին սպառնացող զինված հարձակում) մնացած բոլոր անդամ-պետությունները հարձակման ենթարկված պետության խնդրանքով ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական, ինչպես նաև իրենց տրամադրության տակ եղած միջոցներով օգնություն են ցուցաբերում՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»։
Շատ դրույթներ կյանքի չկոչվեցին տարածքային կոնֆլիկտների պատճառով:
1995թ․ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի կողմից ընդունվեց Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ-պետությունների հավաքական անվտանգության կոնցեպցիան, որում հստակեցված են անդամ-պետությունների ռազմական քաղաքականության հիմքերը, ինչպես նաև կոլեկտիվ անվտանգության համակարգի ձևավորման էտապները և հիմնական ուղղությունները։
1999թ․ 6 պետություններ, բացի Ադրբեջանից, Վրաստանից և Ուզբեկստանից, պայմանագիրը երկարաձգեցին ևս 5 տարով։ 2000թ․ պետությունները ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի էֆեկտիվության բարձրացման վերաբերյալ մեմորանդումը, որում անհրաժեշտ էր համարվում բարձրացնել միջկառավարական մարմինների էֆեկտիվությունը այն հարցերի շուրջ, որոնք կապված են պայմանագրի իրագործման և հավաքական անվտանգության համակարգի ձևավորման շուրջ, անցկացնել կանոնավոր նիստեր, կատարել ինֆորմացիայի փոխանակություն։ 2002թ․ ստեղծվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (մինչ այդ ոչ թե կազմակերպություն էր, այլ պայմանագիր): Նույն թվականին ընդունվեց նաև ՀԱՊԿ կանոնադրությունը, ըստ որի՝ կազմակերպության հիմնական նպատակներ են հռչակվում խաղաղության, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, անդամ-պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և սուվերենիտետի պաշտպանությունը կոլեկտիվ հիմքերով, որոնց հասնելու պրոցեսում առաջնահերթությունը պետք է տրվի քաղաքական միջոցներին։ 2004թ․ ՀԱՊԿ-ն ստացավ ՄԱԿ-ի դիտորդի կարգավիճակ։ 2013թ․ ՀԱՊԿ պառլամենտական ասամբլեայի դիտորդներ դարձան Աֆղանստանը և Սերբիան։։ ՀԱՊԿ-ի գլխավոր գործառույթը կոլեկտիվ անվտանգության ապահովումն է:
Հիմնական սկզբունքերը և կազմակերպական կառուցվածքը
Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է, որը կազմված է անդամ-պետությունների ղեկավարներից։ Այն ուսումնասիրում է կազմակերպության գործունեության սկզբունքային հարցերը և ընդունում որոշումներ՝ ուղղված նպատակների և խնդիրների իրագործմանը, ինչպես նաև ապահովում անդամ-պետությունների համատեղ գործունեությունը և համագործակցությունը։ Գործունեության հիմնական ձևը նստաշրջանն է, որը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, սակայն տարին առնվազն տարին 1 անգամ։ Գործում է նաև անդամ-պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումների պրակտիկան։ ՀԱՊԿ-ն նախագահում է տվյալ ժամանակաշրջանում նախագահող երկիրը(այբբենական կարգով հերթականությամբ): Խորհրդի բոլոր նիստերն անցկացվում են Մոսկվայում։ Նիստերին կարող են մասնակցել նաև պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները, կազմակերպության գլխավոր քարտուղարը և հրավիրյալ անձինք։
Կոնսուլտատիվ և գործադիր մարմիններն են․
- Արտաքին գործերի նախարարների խորհուրդ-Կոնսուլտատիվ և գործադիր մարմին, որն համակարգում է անդամ-պետությունների գործունեությունը արտաքին քաղաքականության ոլորտում,
- Պաշտպանության նախարարների խորհուրդ-Կոնսուլտատիվ և գործադիր մարմին, որն համակարգում է անդամ-պետությունների գործունեությունը ռազմական քաղաքականության, ռազմական շինարարության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում,
- Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտե-Կոնսուլտատիվ և գործադիր մարմին, որը համակարգում է անդամ-պետությունների գործունեությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում:
Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում վերջինիս պարտականությունները կատարում է Մշտական խորհուրդը, որը կազմված է լիազոր ներկայացուցիչներից՝ նշանակված ազգային պետությունների կողմից։
Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ բարձրագույն պաշտոնատար անձն է, ով ղեկավարում է քարտուղարությունը, ինչպես նաև կոորդինացնում մշտական գործող աշխատանքային մարմինների գործունեությունը։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից երեք տարի ժամկետով։
ՀԱՊԿ մշտական գործող մարմիններն են․
- Քարտուղարութուն, որն ապահովում է կազմակերպության մարմինների կազմակերպական, ինֆորմացիոն, վերլուծական և կոնսուլտատիվ ասպեկտները։ Բացի այդ, մշակում է նաև որոշումների նախագծերը և այլ փաստաթղթեր։
- Կազմակերպության միավորված շտաբ, որն իրականացնում է պաշտպանության նախարարների խորհրդի կազմակերպական և անալիտիկ-ինֆորմացիան օժանդակություն, և պրակտիկ քայլեր իրականացնում ռազմական համագործակցության ոլորտի նախագծերը կյանքի կոչելու համար։
Կարող են ստեղծվել նաև օժանդակ մարմիններ՝ ուղղված թմրամիջոցների և անօրինական միգրացիայի կանխարգելմանը, արտակարգ իրավիճակների լուծմանը, ռազմա-տնտեսական համագործակցության իրականացմանը ևն։
2009թ․ ստեղծվել է «Միջազգային ինտեգրացիայի հարցերի վերլուծության ինստիտուտը», որը հետազոտություններ է իրականացնում՝ պարզելու ՀԱՊԿ դերը ժամանակակից աշխարհում։
2013թ․ ստորագրվել է ՀԱՊԿ անալիտիկ ասոցիացիայի ստեղծման մասին մեմորանդումը, որն ուղղված է կենտրոնացված ինֆորմացիոն քաղաքականության իրականացմանը։
2014թ․ ստեղծվեց ՀԱՊԿ համալսարանական լիգան։
Գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները
1. հավաքական անվտանգության համակարգի, կոալիցիոն զորքերի, ռազմական ենթակառուցվածքի ձևավորում, ռազմական կադրերի պատրաստում և ռազմական տեխնիկայի ապահովում,
2. պայքար ահաբեկչության և էքստրեմիզմի, թմրանյութերի շրջանառության, միջազգային հանցագործությունների, ապօրինի միգրացիայի դեմ,
3. միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ արտաքին քաղաքական դիրքորոշումների համաձայնեցում:
4.
պայքար վերազգային հանցավորության դեմ, զենքի անօրինական առևտրի դեմ,
5. կոնֆլիկտների կարխարգելում և գործող կոնֆլիկտներում խաղարարար գործունեության իրականացում
6. համագործակցություն 2 կարևոր կազմակերպություններում՝ ՄԱԿ և ԵԱՀԿ
Քաղաքական համագործակցություն
Քաղաքական համագործակցությունն իրականացվում է ըստ ՀԱՊԿ կանոնադրության IX կետի։ Տեղի են ունենում կանոնավոր քաղաքական կոնսուլտացիաներ, արտգործնախարարների, նրանց տեղակալների, փորձագետների հանդիպումներ։ Առանձնապես կարևորվում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում կազմակերպության մշտական ներկայացուցիչների հանդիպումները, ինչը հնարավորություն է տալիս կոլեկտիվ հիմքերով արդյունավետ կերպով և համաձայնեցված առաջ մղել սեփական շահերը։ Ստորագրվել են նաև մեմորանդումներ ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷս-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցության մասին։ ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի քարտուղարությունների միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր, որը ներառում է հետևյալ ոլորտները․
- կոնֆլիկտների կանխարգելում և կարգավորում,
- պայքար ահաբեկչության դեմ,
- անդրազգային հանցագործության դեմ պայքար,
- պայքար զենքի անօրինական շրջանառության դեմ,
- հաղորդակցական և ինֆորմացիոն փոխանակում:
Ռազմական համագործակցություն
Այս ոլորտում ձևավորվել են Օպերատիվ արձագանքաման հավաքական ուժեր և Խաղաղապահ ուժեր, ինչպես նաև հավաքական անվտանգության տարածաշրջանային խմբավորումներ։ Գործում է Ռուսաստանի և Բելառուսի միասնական հակաօդային պաշտպանության համակարգ, իսկ հայ-ռուսական տարածաշրջանային հակաօդային համակարգի ձևավորումը պրոցեսի մեջ է։ Ըստ «ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին» համաձայնագրի՝ ՀԱՊԿ զորքերը խաղաղապահ գործունեոթյուն են իրականացնելու տարբեր վայրերում։
2009թ․ ՀԱՊԿ անդամները ստորագրեցին համաձայնագիր ՀԱՊԿ արագ արձագանքաման կոլեկտիվ ուժերի ձևավորման մասին։ Անդամ-պետությունները արագ արձագանքման ուժերի ձևավորման համար տրամադրում են ռազմական ուժեր համապատասխան տեխնիկայով։ Ներկայումս այն միավորում է անվտանգության մարմինների, ներքին գործերի մարմինների և զորքերի ստորաբաժանումներ։
Նախատեսվում է նաև ձևավորել հավաքական ավիացիոն ուժեր։ Ըստ 2000թ․ ստորագրված համաձայնագրի՝ ՀԱՊԿ-ը իր դաշնակիցներին ռազմական տեխնիկա տրամադրում է արտոնյալ գներով։
Կազմակերպության գործունեության պրակտիկ ոլորտներից է թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարը։ Այս տեսանկյունից իրականացվում է տարածաշրջանային օպերացիա ՝ «Канал», որը թմրանյութերի դեմ պայքարի ամենաարդյունավետ օպերացիաներից է։
Համագործակցության արդյունքները և նպատակները
Կազմակերպության հաջողության ամենակարևոր գրավականը վերջինիս պրագմատիզմն է։ Այն ահաբեկչության դեմ պայքարի ամենաէֆեկտիվ կազմակերպություններից է։ Դա ընդունել են ոչ միայն հայրենական հետազոտողները, այլև ԱՄՆ պետդեպարտամենտը։ Սակայն կան նաև որոշակի խնդիրներ․ իրավական հարցերի չմշակվածություն, ռազմական գերատեսչությունների և այլ կառույցների թույլ փոխազդեցություն ևն։
Շանհայան
համագործակցության կազմակերպություն
(ՇՀԿ)
Շանհայան համագործակցության կազմակերպությունը միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված 2001թ.։ ՇՀԿ անդամներ են ՌԴ-ն, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսը, Աֆղանստանը, Իրանը և Մոնղոլիան։ Երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Շրի Լանկան, Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը։
ՇՀԿ ընդհանուր տարածքը
34.325.165կմ2 է։ Բնակչության ընդհանուր քանակը
3.046.727.991 մարդ։ Կազմակերպության ստեղծման արմատներն ընկած են ռազմական ոլորտում։ Այսպես, ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի համագործակցությունը սկսել է դեռևս Շանհայան հնգյակի շրջանակներում, որը ստեղծվել է 1996-97թթ. կողմերի միջև ռազմական ոլորտում սահմանային շրջաններում վստահության ամրապնդման և սահմաններին զինուժի փոխադարձ կրճատման մասին պայմանագրի կնքմամբ։ Այսպիսով, 1996թ. ապրիլի 26-ին Շանհայում 5 երկրների միջև կնքվել է սահմանին ռազմական ոլորտում վստահության ամրապնդման մասին համաձայնագիրը, որով էլ ստեղծվեց Շանհայան հնգյակը։ Համաձայնագիրը պարունակում էր միջոցառումների խումբ, որոնք նպաստում էին բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, սահմանին երկարատև կայունության պահպանմանը, ռազմական ոլորտում վստահության ամրապնդմանը, որոշվեցին կողմերի զինուժի և սահմանապահ զորքերի միջև համագործակցության ձևերը։
1997թ. ապրիլի 24-ին նույն 5 երկրների միջև կնքվեց սահմանին զինուժի փոխադարձ կրճատման մասին համաձայնագիրը։
Սկսվեց կազմակերպության ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը։ 2001թ. կազմակերպությունն իր անդամների շարքն ընդունեց Ուզբեկստանը, ինչը հանգեցրեց կազմակերպության վերանվանման Շանհայան համագործակցության կազմակերպություն կամ Շանհայան վեցյակ։
Շանհայան հնգյակի արդյունավետությունը հաշվի առնելով՝ կողմերը 2001թ. հունիսի 15-ին կնքեցին հռչակագիր Շանհայան համագործակցության կազմակերպության ստեղծման մասին։ Միաժամանակ կնքվեց ևս 1 շատ կարևոր փաստաթուղթ՝ Ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարի մասին Շանհայան կոնվենցիան, որն առաջին անգամ միջազգային մակարդակով սահմանեց անջատողականությունն ու ծայրահեղականությունը` որպես բռնի, քրեորեն պատժելի գործողություններ, ինչպես նաև որոշեց կողմերի կամքը համագործակցել դրանք կանխելու կամ վերացնելու գործում։
2002թ. Սանկտ Պետերբուրգում ՇՀԿ երկրորդ համագումարի ժամանակ կնքվել են ՇՀԿ կանոնադրությունը և ՇՀԿ անդամ երկրների միջև տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի մասին համաձայնագիրը։ 2003թ. մայիսին Մոսկվայում ավարտվեց կազմակերպության փաստաթղթային ձևակերպումը։ Կնքվեց ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների հռչակագիրը, որը հաստատում էր փաստաթղթերի խումբը, որոնք կարգավորում են ՇՀԿ կանոնադրական մարմինների աշխատանքը և ֆինանսական մեխանիզմները.
փաստաթղթեր, որոնք որոշում էին բյուջեի ձևավորման և առկա աշխատանքների հետ կապված այլ հարցեր։ 2004թ. հունվարի 1-ին ՇՀԿ-ն սկսեց գործել որպես ամբողջական տարածաշրջանային կազմակերպություն։
ՇՀԿ գերագույն մարմինը պետությունների ղեկավարների
խորհուրդն է։ Այն որոշում է առաջնահերթությունները և մշակում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, լուծում է նրա ներքին կառուցվածքի և գործառնության, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության սկզբունքային խնդիրները, դիտարկում է առավել ակտուալ միջազգային խնդիրները։
Խորհուրդը կազմակերպում է հերթական նիստերը տարին 1 անգամ։ Նիստը նախագահում է այն երկրի ղեկավարը, որը հյուրընկալում է հերթական նիստը։ Որևէ անդամ երկրի առաջարկությամբ և մյուսների համաձայնությամբ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր, որոնք որպես կանոն, անց են կացվում առաջարկող կողմի տարածքում։ Կարող են կազմակերպվել նաև ոչ պաշտոնական հանդիպումներ։ Խորհուրդը ընդունում է որոշումներ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է նաև կոնսենսուսով ընդունել այլ փաստաթղթեր՝ հռչակագրեր կամ հայտարարություններ։
Կառավարությունների
ղեկավարների (վարչապետների)
խորհուրդը դիտարկում և որոշումներ է ընդունում կազմակերպության անդամների միջև համագործակցության զարգացման կոնկրետ ոլորտներին վերաբերող հարցերով, ինչպես նաև հաստատում է կազմակերպության բյուջեն։ Խորհուրդը կազմակերպում է հերթական նիստեր տարին 1 անգամ։ Նիստը նախագահում է հյուրընկալ երկրի վարչապետը, տեղը որոշվում է նախնական պայմանավորվածության համաձայն։
Արտաքին
գործերի նախարարների
խորհուրդը Կազմակերպության ընթացիկ խնդիրները դիտարկող մարմին է։ Այն նաև նախապատրաստում է Պետությունների ղեկավարների խորհրդի նիստերն ու խորհրդատվություն է իրականացնում միջազգային խնդիրների վերաբերյալ։ Խորհուրդը հավաքվում է որպես կանոն պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից 1 ամիս առաջ։ Արտահերթ նիստերը հրավիրվում են գոնե 2 անդամների առաջարկությամբ և մյուսների համաձայնությամբ։ Նիստի վայրը որոշվում է փոխհամաձայնությամբ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Նիստերը նախագահում է այն արտգործնախարարը, որի երկրի տարածքում անց է կացվել պետությունների ղեկավարների խորհրդի վերջին նիստը։
Ազգային
համակարգողների խորհուրդը
իրականացնում է ՇՀԿ ընթացիկ գործունեության համակարգում և ղեկավարում։ Այն իրականացնում է վերոնշյալ մյուս խորհուրդների նիստերի նախապատրաստում։ Ազգային համակարգողներ նշանակվում են յուրաքանչյուր անդամի կողմից՝ իր սեփական կանոններին համաձայն։ Նախագահում է այն երկրի համակարգողը, որի տարածքում պետք է անցկացվի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարի ՇՀԿ մշտական գործող մարմին է։ ՏՀԿ մարմիններն են Խորհուրդն ու Գործադիր հանձնաժողովը։ Խորհուրդը կազմված է ՇՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներից և մշտական գործող մարմին է, ընդունում է պարտադիր որոշումներ, այդ թվում՝ ֆինանսական հարցերով, զեկուցում է իր գործունեության մասին պետությունների ղեկավարների խորհրդին։ Որոշումներն ընդունված են համարվում, եթե ոչ ոք դեմ չի արտահայտվել։
Գործադիր
ժողովը կազմված է տնօրենից և անձնակազմից, որն ապահովում է ՏՀԿ նորմալ գործունեությունը։
Քարտուղարությունը ՇՀԿ մշտական գործող վարչական մարմին է։ Այն կազմակերպական-տեխնիկական հարցերով է զբաղվում, առաջարկություններ է պատրաստում կազմակերպության բյուջեի վերաբերյալ։ Ղեկավարվում է Գործադիր քարտուղարի կողմից, որը նշանակվում է պետությունների ղեկավարների խորհրդի կողմից արտգործնախարարների առաջարկությամբ։
Կազմակերպության
նպատակներն են․
1.անդամների միջև փոխվստահության, բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդում,
2. անդամների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն,
3.միասնական ջանքեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության, միջազգային նոր դեմոկրատական, արդար և ռացիոնալ քաղ. և տնտեսական կարգի ապահովման համար։
4. միասնական պայքար ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ; պայքար թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, այլ միջազգային հանցագործությունների, ինչպես նաև ապօրինի միգրացիայի դեմ,
5. համակողմանի և հավասարակշռված տնտեսական աճի, սոցիալական և մշակութային զարգացման ապահովում՝ համատեղ գործողությունների միջոցով՝ իրավահավասար գործընկերության հիման վրա անդամ երկրների բնակչության կենսապայմանների և կյանքի մակարդակի բարձրացման նպատակով,
6. համաշխարհային տնտեսություն մտնելիս մոտեցումների համակարգում,
7. մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ապահովում,
8. այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ապահովում,
9. աջակցություն միջազգային կոնֆլիկտների կանխարգելման և լուծման գործում,
10. XXI դարում առաջացած խնդիրների միասնական լուծում,
11. ՇՀԿ բաց լինելու սկզբունքի իրականացում,
12. ՇՀԿ հեղինակության բարձրացում և այդ նպատակով տարբեր կազմակերպությունների
(ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլն) հետ համագործակցություն,
13. ՇՀԿ ինստիտուցիոնալ հիմքի ամրապնդում,
14. ՇՀԿ անդամ երկրների ընդհանուր մոտեցումների ձևավորում Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ, որը ՇՀԿ տարածքում բարենպաստ տնտեսական համագործակցության խթանման միջոցներից մեկն է։
Տնտեսական համագործակցությունն իրականացվում է ՇՀԿ անդամ երկրների բազմակողմանի առևտրատնտեսական համագործակցության ծրագրի և այդ ծրագրի իրականացման միջոցառումների պլանի հիման վրա։ Պլանը նպատակ ունի․
1. փոխշահավետ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ընդհանուր մոտեցումների համաձայնեցում և ճանապարհների որոշում,
2.համաշխարհային առևտրական կազմակերպության շրջանակներում փոխադարձ օգնության ապահովում և այն երկրների աջակցում, որոնք նոր են միանում այդ կազմակերպությանը,
3. տնտեսվարողների հավասար պայմանների և երաշխիքների ապահովում,
4. տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերի, ներդրումային ծրագրերի ձևավորում,
5. առևտրական և ներդրումային քաղաքականության թափանցիկության աճ, տվյալ ոլորտներում ինֆորմացիայի փոխանակում,
6.տարածաշրջանի երկրների միջբանկային համագործակցության և ֆինանսավարկային հարաբերությունների ամրապնդում,
7. տրանսպորտի և կապի ոլորտներում գոյություն ունեցող ենթակառուցվածքների օգտագործման և զարգացման համագործակցություն
8. համագործակցություն միջազգային նորմերին համապատասխան ապրանքների ստանդարտիզացիայի և գնահատման ոլորտներում,
9. մաքսային գործընթացների կատարելագործում,
10. փոխադարձ առևտրում սակագնային և ոչ սակագնային արգելքների վերացում:
2005թ.-ից քննարկվում էին «էներգետիկ ակումբի» ստեղծման հնարավորություններն ու հեռանկարները և վերջապես 2013թ. ՇՀԿ անդամները կնքեցին Էներգետիկ ակումբի ստեղծման մասին հուշագիր, որի խնդիրն է խորհուրդներ տալ անդամ երկրներին էներգետիկ շուկայում գործողությունների վերաբերյալ՝ աշխարհում էներգառեսուրսների առաջարկից և պահանջարկից ելնելով։
2013թ. Չինաստանի ներկայացուցիչը «մեկ գոտի և մեկ ճանապարհ» առաջարկությունն է արել՝ XXIդ. «Մետաքսի մեծ ճանապարհի և Ծովային մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման մասին, որը ուղղված է ենթակառուցվածքների ստեղծմանը, նորմերի և կանոնների մշակմանը, հումանիտար կապերի ընդլայնմանը, քաղաքականության ոլորտում սերտ համագործակցությանը, ազատ առևտրի գոտու ստեղծմանը և այլն։
Ֆինանսաբյուջետային ոլորտում համագործակցության շրջանակներում պետությունների վարչապետերի Խորհրդի նիստի ընթացքում կնքվել է ՇՀԿ Միջբանկային միավորումը և ստորագրվել է Միջբանկային միավորման մասին համաձայնագիր։ Միջբանկային միավորման գործունեությունն ուղղված է տարածաշրջանային տնտեսական համագործակցության աջակցությանը, ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ոլորտում փոխգործությանը։ Միջբանկային միավորումը ակտիվորեն համագործակցում է այլ բանկային կառույցների հետ, ինչի օրինակն է Զարգացման Եվրասիական բանկի հետ 2008թ. օգոստոսի 28-ին ստորագրված Հուշագիրը։
Սոցիալական
համագործակցության ոլորտում կարելի է ընդգծել առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, երիտասարդական քաղաքականությունը, սպորտը, տուրիզմը և այլն։ Առողջապահության ոլորտում արդյունավետ համագործակցության և բժշկական օգնության որակի բարձրացման նպատակներով նախատեսվում է ստեղծել Առողջապահության Շանհայան կազմակերպությունը, որը պետք է դառնա Առողջապահության Համաշխարհային կազմակերպության անալոգը։
Ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում 2012թ. հունիսի 6-7 Պեկինում ՇՀԿ անդամ երկրների ղեկավարները ընդունել են հռչակագիր երկարատև խաղաղության և համատեղ բարգավաճման մասին։ Կողմերը հաստատել են իրենց ձգտումը ջանքեր գործադրել ռազմական ոլորտում վստահության ամրապնդման համար և անհարժեշտ միջոցառումներ անցկացնել սահմանային վեճերից խուսափելու համար խաղաղության, հանգստության և կայունության համար, ամրապնդել համագործակցությունը կազմակերպության շրջանակներում այն նոր մակարդակ բարձրացնելու նպատակով։
Հռչակագիրն ընդգծում է, որ մի կամ մի քանի երկրների կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի միակողմանի զարգացումը կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանն ու կայունությանը, դրա հետ կապված խնդիրները պետք է լուծել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ ՇՀԿ անդամները նաև հանդես են գալիս միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրերի օգտին։
Հռչակագրում տեղ են գտել տիեզերական տարածությունում գործունեության անվտանգության ապահովման, այն խաղաղ նպատակներով օգտագործելու և տիեզերքում զենքի տեղադրման կանխարգելման մասին կետեր։ Պեկինյան հռչակագիրը ստորագրած պետությունները պարտավորվել են թույլ չտալ օգտագործել ինֆորմացիոն-կոմունիկատիվ տեխնոլոգիաները անդամ պետությունների քաղաքական, տնտեսական և հասարակական անվտանգությունը խաթարելու նպատակով, կանխել ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության քարոզը համացանցով։ ՇՀԿ շրջանակներում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները բարենպաստ են։ Ութամյա ջանքերի շնորհիվ ՇՀԿ հակաահաբեկչական զորավարժություններն արդեն ստանդարտ մեխանիզմի են վերածվել։ 2006թ. Շանհայում որոշում է կայացվել անդամ երկրների գերագույն դատարանների նախագահների ամենամյա հանդիպումների անցկացման մասին։ 2006թ. սեպտեմբերի 20-22-ը տեղի ունեցավ առաջին խորհրդակցությունը, որը ՇՀԿ շրջանակներում դատական ոլորտում համագործակցության մեխանիզմն է հետևյալ ուղղություններով․
1. համագործակցության զարգացում դատական ոլորտում և միասնական ծրագրերի մշակում,
2. ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի դատական ոլորտին վերաբերող որոշումների իրականացմանն աջակցություն,
3. ՇՀԿ մարմինների հետ համագործակցություն լիազորությունների սահմաններում,
4. համագործակցություն փորձի և ինֆորմացիայի փոխանակման ոլորտում:
ՇՀԿ պետություններում խաղաղության, կայունության և զարգացման իրավական ապահովմանն աջակցելու նպատակով 2013թ. սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՇՀԿ երկրների Արդարադատության նախարարների I խորհրդակցությունը։
ՇՀԿ գործունեությունը գրավում է այնպիսի երկրների ուշադրությունը, ինչպիսիք են Իրանը, Մոնղոլիան և այնպիսի տարածաշրջանային կազմակերպություններինը, ինչպիսիք են ԱՍԵԱՆ-ը և ԵՄ-ն։ Դիտորդների և գործընկերների կարգավիճակով կազմակերպությանը միանալու ցանկություն հայտնել են մի շարք երկրներ, որոնց աշխարհագրությունը բավականին լայն է․ Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայից մինչև Մերձավոր Արևելք։
Կազմակերպությունը դառնում է ավելի ու ավելի հեղինակավոր միջազգային կառույց, օբյեկտիվորեն դառնում է ավելի բազմաֆունկցիոնալ և ավելի ու ավելի շատ է ներգրավվում համաշխարհային և տարածաշրջանային համագործակցության խնդիրների լուծման մեջ։
Այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսիք են Շանհայից Սանկտ Պետերբուրգ տրանսպորտային միջանցքը՝ վերստեղծված «Մետաքսի մեծ ճանապարհի» նախատիպը, Եվրոպայից Ասիա տրանսպորտային միջանցքի՝ TRACECA
(Transport Corridor Europe Caucasus Asia) փաստացի այլընտրանքն են, ինչը խոսում է ՇՀԿ շրջանակներում տնտեսական համագործակցության հեռանկարայնության մասին։
Միևնույն ժամանակ ՇՀԿ-ն ռազմական բլոկ չէ, ինչպիսին են օրինակ ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ-ը․ ՇՀԿ-ն «միջին տեղ» է զբաղեցնում։ Ըստ քաղաքական գործիչների և մասնագետների՝ Պակիստանի և Հնդկաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, ինչը սկսել է 2015թ. Ուֆայի գագաթաժողովից, կարող է փոխել աշխարհաքաղ. հավասարակշռությունն ամբողջ աշխարհում։ Վերոնշյալ գագաթաժողովում հաստատվել է ՇՀԿ զարգացման ռազմավարությունը մինչև 2025թ., որում որոշված են ՇՀԿ համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հեռանկարները․ առևտրա-տնտեսական փոխգործունեության զարգացման պայմաններից սկսած մինչև տարածաշրջանային կայունության ապահովում և հակամարտություններին և ճգնաժամային իրավիճակներին ժամանակին արձագանքում։
ՇՀԿ կարևորությունը որոշվում է նաև նրանով, որ նրա անդամներ են 2 միջուկային տերություն և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամները՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ը, միանում են ևս 2 միջուկային պետություն, ինչը դարձնում է ՇՀԿ-ն հեղինակավոր տարածաշրջանային կազմակերպություն ժամանակակից աշխարհում բազմաբևեռայնության ապահովման, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգի ստեղծման գործում, ինչի անհրաժեշտությունն առաջ է եկել Եվրասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ժամանակակից քաղաքա-տնտեսական իրավիճակից։ ՇՀԿ միջազգային կապերի ընդլայնման ջանքերը նոր թափ կստանան՝ ուղղված լինելով դեպի ՇՀԿ դերի և նշանակության աճ նոր համաշխարհային և տարածաշրջանային կառուցվածքի ձևավորման մեջ, դեպի ՇՀԿ հեղինակության բարձրացում։
ԲՐԻԿՍ
ԲՐԻԿՍ-ը ազգերի միջև համագործակցության և երկխոսության հարթակ է, որն ուղղված է խաղաղության, անվտանգության հաստատմանը և զարգացմանը գլոբալացվող աշխարհում։ Անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Փաստորեն համագործակցությունն իրականացվում է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի պետությունների միջև։
Սկզբնական շրջանում այս համագործակցությունը եռակողմանի էր՝ Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան։ I անգամ նման համագործակցության մասին խոսել է ՌԴ վարչապետ Պրիմակովը 1998թ․։ 2007թ․ հրապարակված եռակողմ կոմյունիկեում հռչակվեցին համագործակցության հետևյալ ոլորտները․
- համագործակցության ամրապնդում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային կազմակերպությունների և երկխոսութային կառույցների շրջանակներում,
- համագործակցության զարգացում հումանիտար ոլորտներում՝ կրթություն և գիտություն, առողջապահություն և բժշկություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլն,
- համագործակցության զարգացում տնտեսական ոլորտում,
- Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում ստեղծել անվտանգության և համագործակցության, ահաբեկչության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի թափանցիկ մեխանիզմներ։
Քառաֆորմատ համագործակցությունը (ԲՐԻԿ) սկսվեց 2006թ․ Պուտինի նախաձեռնությամբ Նյու-Յորքում, երբ կողմերը պատրաստակամություն հայտնեցին զարգացնել քառակողմ համագործակցությունը։ II հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց յուրաքանչյուր տարի կազմակերպել արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումներ։ Հետագայում նման կապեր հաստատվեցին նաև այդ 4 պետությունների ֆինանսների նախարությունների միջև, մասնավորապես 2008թ․ Սան-Պաուլոյում G20 միջազգային ֆորումի նախօրեին, որտեղ կնքվեց համատեղ կոմյունիկե համաշխարհային տնտեսության խնդիրների վերաբերյալ։
2011թ․ ՀԱՀ-ը նույնպես միացավ համագործակցությանը, ԲՐԻԿ-ը վերանվանվեց ԲՐԻԿՍ։
Հիմնական սկզբունքները և կազմակերպական կառուցվածքը
Պետությունների միջև փոխազդեցության հիմնական ձևաչափերն են՝ գագաթնաժողովներ, լիդերների ոչ պաշտոնական հանդիպումներ, ազգային անվտանգության ներկայացուցիչների հանդիպումներ, արտգործ, ֆինանսների, գյուղատնտեսության, առողջապահության, էկոնոմիկայի, կրթության նախարարների հանդիպումներ և այլն։
Կարևոր դեր են խաղում նաև ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ԲՐԻԿՍ մշտական ներկայացուցիչները։ Ստեղծվել են աշխատանքային խմբեր տարբեր ոլորտներում համագործակցության համար։ Կազմակերպվում են նաև ֆորումներ։
2015թ.հուլիսի 7-8 առաջին անգամ տեղի է ունեցել ԲՐԻԿՍ-ի մինչխորհրդարանական ֆորում:
Տարեկան գագաթաժողովներում որոշվում էի գործունեության պլանը:
Կազմակերպության կարևորագույն մարմինը պետության ղեկավարների հավաքն է:Ստեղծվել են նաև այլ մարմիններ:
Նշենք, թե յուրաքանչյուր համաժողովից հետո ինչ առաջնահերթություններ են դրվել ԲՐԻԿՍ-ի առջև:
2009թ. Եկատերինբուրգում տեղի ունեցած պետության ղեկավարների հավաքի ընթացքում դրվեցին հետևյալ առաջնահերթությունները.
1.
Ստեղծել բազբաբևեռ աշխարհակարգ
2.
Կայուն տնտեսական աճի ապահովումը ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների համար
3.
Էներգետիկ ոլորտում փոխգործակցություն
4. Պետությունների միջև համագործակցություն, սոցիալական ոլորտում, հումանիտար գործունեության ոլորտում
5.
Համագործակցություն գիտության և կրթության ոլորտում
2010թ. Բրազիլիայում տեղի ունեցած պետության ղեկավարների հավաքի ընթացքում դրվեցին հետևյալ առաջնահերթությունները.
1.
Գյուղատնտեսության զարգացում, մեկ միասնական ֆինանսական համակարգի ստեղծում, Կենտրոնական բանկի ստեղծում
2.
Անվտանգության մարմինների համագործակցություն
3.
Տեխնիկական և տնտեսական համագործակցության ստեղծում
4.
Դատական մարմինների համագործակցություն
5.
Առանձին կորպորացիաների, վիճակագրական մարմինների համագործակցություն
2011թ. Չինաստանում դրվեցին հետևյալ առաջնահերթությունները.
1.
Առողջապահության ոլորտում համագործակցություն
2.
Տեղական ինքնակառավարման և վարչական մարմինների համագործակցություն
3.
Տնտեսության և առևտրային հարցերում համատեղ ուսումնասիրությունների անցկացում
4.
Համագործակցություն մշակույթի, դեղագործության, սպորտի և այլ ոլորտներում
2012թ. Դելիում կարևորվեցին.
1.
ԲՐԻԿՍ-ի շրջանակներում բազմակողմ էներգետիկ համագործակցությունը
2.
Երիտասարդական քաղաքականության իրականացում
3.
Մշակել ընդհաննուր գիտական երկարաժամկետ ռազմավարություն
4.
Տարբեր հարցերի քննարկում կապված ազգաբնակչության հետ
2013թ. ՀԱՀ-ում կարևորվեցին.
1.
Հանրային դիվանագիտության զարգացումըԲՐԻԿՍ-ի միջև
2.
Կոռուպցիայի դեմ պայքար
3.
Պետական կորպորացիաների համագործակցություն
4.
Թմրամիջոցների դեմպայքար
5.
Վիրտուալ քարտուղարության ստեղծում
6.
Տուրիզմ, էներգետիկա, սպորտ
2014թ. Բրազիլիայում կարևորվեցին.
1.
Բարձրագույն կրթության համատեղ դիպլոմների ճանաչում
2.
Աշխատանքային խնդիրների, զբաղվածության, սոցիալական ինտեգրացիայի լուծում
3.
Արտաքին քաղաքականության պլանավորում
4.
Էլեկտրոնային առևտուր
2015թ. Ուֆա քաղաքում գումարված ժողովում որոշվեց բացել Տնտեսական բանկը: ԲՐԻԿՍ-ը նախ և առաջ տնտեսական միավոր է:
Կարևորվում
էր նաև ցանցային համալսարանի ստեղծումը:
ԲՐԻԿՍԻ V գագաթնաժողովի ժամանակ որոշում կայացվեց ստեղծել Աշխատանքային խորհուրդ, որը ֆորում է՝ նպաստելու առևտրական կապերի, ներդրումների զարգացմանը, տեխնոլոգիաների փոխանակմանը, երրորդ երկրների հետ համագործակցությանը։ Խորհուրդը կազմված է 25 անդամներից, յուրաքանչյուր պետությունից 5 անդամ՝ ըստ ոլորտների։ Նիստեր գումարվում են տարին առնվազն 2 անգամ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Աշխատանքային խորհուրդը պետությունների կառավարություններին ուղարկում է հանձարարականներ, հաշվետվություններ։
Ստեղծվել է նաև ԲՐԻԿՍ փորձագիտական կենտրոնների խորհուրդ, որի հիմնական նպատակն է սահմանել պետությունների ղեկավարների գագաթնաժողովների օրակարգը։
2015-2016թթ․ ընթացքում կազմակերպության առջև դրված են հետևյալ նպատակները
- ԲՐԻԿՍ-ի միջազգային դիրքի ամրապնդում,
- ԲՐԻԿՍ պետությունների համար առաջնակարգ նշանակություն ունեցող միջազգային-քաղ. խնդիրների լուծում,
- առաջընթաց արձանագրել միջազգային արժութային-ֆինանսական համակարգում,
- բազմակողմանի ֆինանսական համագործակցության
զարգացում,
- ԲՐԻԿՍ գործունեության նոր ոլորտների վերհանում՝ պառլամենտական, մշակութային, ինֆորմացիոն, երիտասարդական,
- քայլեր ԲՐԻԿՍ-ի ինստիտուցիոնալացման ուղղությամբ,
- քֆեկտիվության բարձրացում նախօրոք ընդունված պարտականությունների կատարման միջոցով։
Տնտեսական ոլորտ
ԲՐԻԿՍ-ը իրեն ներկայացնում է որպես տնտեսական կազմակերպություն, հետևաբար տնտեսական ոլորտում համագործակցությունն ունի առաջնակարգ դեր։
VII գագաթնաժողովի ժամանակ կողմերը պատրաստակամություն հայտնեցին խթանել զբաղվածությունը, նվազեցնել հնարավոր տնտեսական ռիսկերը, խոչընդոտել պրոտեկցիոնիզմին, խորացնել համագործակցությունը ֆինանսական-տնտեսական ոլորտում, մասնավորապես Զարգացման Նոր Բանկի և Արժութային Ռեզերվների Միավորման շրջանակներում։ Երրորդ գագաթնաժողովի ժամանակ որոշվեց սերտացնել համագործակցությունը ԲՐԻԿՍ պետությունների աշխատանքային խմբերի միջև։ Այս առումով առանձնահատուկ նշվում էր Աշխատանքային ֆորումի և Ֆինանսական ֆորումի դերը։
Սերտ համագործակցություն է իրականացվում նաև մանր և միջև ձեռնարկությունների ոլորտում, մշակվում է միասնական հարկային քաղաքականություն։ Մաքսային ոլորտում համագործակցությունը հստակեցվել է Բելա-Բելայում մաքսային գերատեսչությունների I նիստի ժամանակ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել կադրերի պատրաստման և փոխանակման, տարբեր մեխանիզմների և ռեսուրսների համատեղ օգտագործման, փորձի և ինֆորմացիայի փոխանակման և այլ ոլորտներում։ Որոշվեց Բրյուսելում ստեղծել կցորդների ցանցը, որը պետք է զբաղվեր ընդհանուր շահերի և փոխազդեցության հիմնական ոլորտների վերհանմամբ։ Նախատեսվեց նաև մաքսային ծառայությունների ներկայացուցիչների ամենամյա հանդիպումների կազմակերպում ։
Կողմերը սերտ համագործակցություն են իրակացնում նաև պարենային անվտանգության ոլորտում, իսկ էներգետիկայի ոլորտում հիմնական ջանքներն ուղղված են վերականգնվող էներգիայի նոր ուղիների հայթայթմանը։ 2014թ․ ընդունված հռչակագրում որոշվեց տնտեսական համագործակցությունը տեղափոխել որակական նոր մակարդակ, որի ժամանակ նախատեսվում էր․
- մշակել տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ,
- մշակել «ԲՐԻԿՍ երկրների տնտեսական համագործակցության ստրատեգիան»,
- մշակել տնտեսական համագործակցության խորացման ընդհանուր սկզբունքեր:
Ֆինանսաբյուջետային ոլորտում հիմնական ձեռքբերումը ԲՐԻԿՍ զարգացման Նոր բանկի ստեղծումն է։
Սոցիալական ոլորտ
Ըստ 2014թ․ ընդունված Քեյփթաունի հռչակագրի՝ ԲՐԻԿՍ-ի անդամների ջանքերը սոց. ոլորտում ուղղված են․
- ամրապնդել համագործակցությունը գիտության, տեխնիկայի և ինովացիաների ոլորտում,
- գլոբալ և տարածաշրջանային սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում ընդհանուր փորձի և համատեղ ջանքերի օգտագործմամբ,
- ինովացիոն ապրանքների, ծառայությունների և գործընթացների խթանում:
Հատուկ ուշադրություն է դարձվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինտերնետի անվտանգությանը, կիբեր-հանցագործությունների դեմ պայքարին։
Ստեղծվել է ԲՐԻԿՍ-ի ինտերնետ կայքը, որը հարթակ է՝ ծանոթացնելու հանրությանը կազմակերպության նպատակների, խնդիրների և արդյունքների մասին։
Կատարվում են նաև քայլեր աղքատության վերացման, կանանց իրավահավասարության, երիտասարդության խնդիրների լուծման ուղղությամբ։
2011թ․ ընդունված Պեկինի հռչակագրով առողջապահության առաջնահերթ ուղղություններ են ճանաչվել ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ վակցինաների և դեղամիջոցների փոխանակումը․ համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ևն։
Իրավական ոլորտի համագործակցությունը չի համարվում ԲՐԻԿՍ-ի առաջնահեթ ճյուղ։
Զարգացման արդյունքները և հեռանկարները
Չնայած ԲՐԻԿՍ-ը չունի միջազգային կազմակերպության կարգավիճակ, այն հանդես է գալիս մի շարք կարևոր միջազգային նախաձեռնություններով։
Տնտեսական ոլորտում մշակվում են համատեղ ռազմավարություններ, տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, առկա է համատեղ էներգետիկ համագործակցություն, ֆինանսական ինստիտուտներ։
Անվտանգության ոլորտում քայլեր են կատարվում կոռուպցիայի, թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ։
Հավանության են արժանացել Ուֆիմի գագաթնաժողովի հիմնական փաստաթղթերը՝ Հռչակագիրը, Գործողությունների պլանը, Տնտեսական համագործակցության ռազմավարությունը։
ԲՐԻԿՍ-ը տնտեսական միավորում է, որը չունի ռազմաքաղաքական նպատակներ, սակայն այն աշխարհում ունի ծանրակշիռ դեր, նույնիսկ որոշ հետազոտողներ կարծիք են հայտնում, որ XXIդ. զարգացման հիմնական ուղղությունը ԲՐԻԿՍ-ն է որոշելու։
Ինչպես Պուտինն է նշել․ «Մեր ստատեգիական նպատակն է ամրապնդել ԲՐԻԿՍ-ի դերը գլոբալ կառավարման համակարգում․ դա վերաբերվում է թե քաղաքական-իրավական, թե ֆինանսական տնտեսական ոլորտներին»: Ներկայումս քայլեր են կատարվում համագործակցություն իրականացնել նաև երկրորդ երկրների հետ, օր.` աֆրիկյան պետությունների։
Ասիայում համագործակցության և փոխվստահության խորհրդակցություն
ԱՀՓԽ-ն միջազգային ֆորում է՝ ուղղված ամրապնդելու համագործակցությունը խաղաղության ապահովման ոլորտում, անվտանգությունը և կայունությունը Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում։
ԱՀՓԽ անդամ պետությունները 16-ն են՝ Ադրբեջանը, Աֆղանստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Վիետնամը, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Հորդանանը, Իրաքը, Իրանը, Ղազախստանը, Քաթարը, Կամբոջան, Չինաստանը, Կորեան, Ղրղզստանը, Մոնղոլիան, Պակիստանը, Պաղեստինը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թայլանդը, Թուրքիան, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրաթները։ Դիտորդի կարգավիճակ ունեն Ինդոնեզիան, Մալազիան, ԱՄՆ-ը, Ուկրաինան, Շրի-Լանկան, Ֆիլիպինները, Ճապոնիան: 7 պետություններ(Ինդոնեզիա, Մալայզիա, ԱՄՆ,Ուկրաինա, Շրի Լանկա, Ֆիլիպիններ, Ճապոնիա) և ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Արաբական պետությունների լիգան ունեն դիտորդի կարգավիճակ:
ԱՀՓԽ հրավիրելու նախաձեռնությամբ I անգամ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նազարբաևը 1992թ․ ՄԱԿ-ի 47-րդ համագումարին։ Այս նախաձեռնության իրագործման ընթացքում տեղի են ունեցել ասիական պետությունների արտգործնախարարների մի քանի հանդիպումներ, որոնցից 1-ի ժամանակ որոշվեց ստեղծել Աշխատանքային հատուկ խումբ, որի նպատակն էր մշակել խորհրդակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը։
1996թ․ Ալմա-Աթայում արտգործնախարարների տեղակալների խորհրդակցության արդյունքում մասնակիցները եկան այն եզրակացության, որ ԱՀՓԽ կայացումը կտևի երկար ժամանակ։ 1997թ․ ընդունվեց խորհրդակցության վերջնական հայտարարությունը, որով նախանշվում էր այս նախաձեռնության կյանքի կոչման և զարգացման գործընթացը։
1999թ․ արտաքին գործերի նախարարների I հանդիպման արդյունքում ստորագրվեց Սկզբունքների Հռչակագիրը, որը կարգավորում էր անդամ-պետությունների միջև հարաբերությունները։
Հիմնական սկզբունքները և կազմակերպական կառուցվածքը
Ըստ հռչակագրի՝ համագործակցության հիմնական սկզբունքներն են.
- սուվերեն հավասարությունը, իրավունքների հարգանքը,
- ուժի կամ սպառնալիքի անկիրառելիությունը,
- անդամ պետությունների տարածքային ամբողջականություն
- կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը,
- ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությունը,
- ապառազմականացումը և սպառազինությունների վերահսկողությունը,
- տնտեսական, սոց. և մշակութային համագործակցությունը:
ԱՀՓԽ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2002թ․ Ալմա-Աթայում, ինչի արդյունքում ընդունվեց Ալմա-Աթայի ակտը, որում պետությունները ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեցին համագործակցել՝ ղեկավարվելով Հռչակագրում ամրագրված սկզբունքներով:
Կանոնավոր հանդիպումները.
- Պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումներ․ հանդիպումները տեղի են ունենում 4 տարին 1 անգամ կոնսուլտացիաների անցկացման, գործունեության ամփոփման և համագործակցության առաջնահերթ ուղիների նախանշման համար։ Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև արտահերթ հանդիպումներ։ Հանդիպման վայրը և տեղը սահմանում են անդամ-պետությունները, իսկ օրակարգը սահմանվում է արտգործնախարարների հանդիպումների ժամանակ։
- Արտաքին գործերի նախարարների խորհուրդ․ Հանդիպումներ անցկացվում են 2 տարին 2 անգամ կոնսուլտացիաներ անցկացնելու և ԱՀՓԽ առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև արտահերթ հանդիպումներ։ Հանդիպման վայրը և տեղը սահմանում են անդամ-պետությունները, իսկ օրակարգը սահմանվում է Ավագ Պաշտոնատար անձանց կոմիտեի կողմից։
- Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի հանդիպումներ․ Կազմակերպվում են տարին 1 անգամ ընթացիկ հարցերի վերաբերյալ կոնսուլտացիաներ անցկացնելու, հատուկ աշխատանքային խմբերի աշխատանքը վերահսկելու և խորհրդակցության աշխատանքները կոորդինացնելու նպատակով։ Կոմիտեն իրականացնում է գագաթնաժողովների և նախարարական հանդիպումների նախապատրաստական և կազմակերպման աշխատանքները, ներառյալ փաստաթղթերի մշակումները։ Կոմիտեի առաջարկությամբ կարող են հրավիրվել արտահերթ հանդիպումներ։
- Հատուկ աշխատանքային խմբերի հանդիպումներ․ Հատուկ աշխատանքային խմբերը ձևավորվում են Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի կողմից այն հարցերի քննարկման նպատակով, որոնք առնչվում են ԱՀՓԽ գործունեությանը և առաջնահերթ խնդիրների կատարմանը։ Հատուկ աշխատանքային խմբերը իրենց գործունեությամբ պատասխանատու են Կոմիտեին։
- Մասնագիտացված հանդիպումներ․ քննարկվում են նեղ մասնագիտական կամ տեխնիկական բնույթի հարցեր, առանձին դեպքերում իրականացվում են գիտական հետազոտություններ։
- Քարտուղարություն, որի հիմնական ֆունկցիաներն են ԱՀՓԽ հանդիպումների ադմինիստրատիվ, տեխնիկական և կազմակերպական օժանդակությունը, խորհրդակցության փաստաթղթերի վարումը, անդամ-պետությունների կամ այլ միջազգային միավորումների վերաբերյալ ինգորմացիայի հավաքագրում և մշակում, խորհրդակցության վերաբերյալ ինֆորմացիայի տարածում ևն։ Քարտուղարությունը լիազորված է նաև կապեր հաստատել այլ միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների հետ։
Գործունեության նպատակները և հիմնական ուղղությունները
ԱՀՓԽ նպատակներն ամրագրված են Ալմա-Աթայի ակտում։ Այն է՝ համագործակցության ամրապնդումը Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման մեխանիզմների ստեղծման միջոցով։ Այս նպատակներին հասնելու համար դրվել են հետևյալ խնդիրները․
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ահաբեկչության դեմ պայքարի համար,
- պայքար թմրանյութերի ապօրինի արտադրման և շրջանառության դեմ,
- Ասիայում առևևտրի և տնտեսական համագործակցության ընդլայնում,
- շրջակա միջավայրի պաշտպանություն,
- մասսայական ոչնչացման զենքերի լիկվիդացում,
- համագործակցություն հումանիտար ոլորտում,
- փոխադարձ հարգանքի, վստահության և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում:
Համագործակցության ոլորտները թվարկված են «Վստահության մեխանիզմների կատալոգում»։ Ըստ կատալոգի՝ համագործակցություն իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ տնտեսական, էկոլոգիական, հումանիտար, պայքար նոր վտանգների և մարտահրավերների դեմ։ ԱՀՓԽ շրջանակներում նշանակվում են պետություն-կոորդինատորներ՝ ըստ համագործակցության ոլորտների։ Օր.՝ էներգետիկ ոլորտի կոորդինատորը Կորեան է, ձեռնարկատիրությանը՝ Ռուսաստանը, սոց. ոլորտինը՝ Ղազախստանը, տուրիզմնինը՝ Տաջիկստանը, նոր մարտահրավերիների դեմ պայքարի ոլորտում՝ Թուրքիան, թմրանյութերի անօրինական պայքարի դեմ ոլորտում ՝ Իրանը։
Տնտեսական ոլորտ
Այս ոլորտում հիմնական առաջնահերթություններն են.
- տրանսպորտի ոլորտում համագործակցության խրախուսում,
- անվտանգ և էֆեկտիվ տրանսպորտային միջանցքների ստեղծում,
- էներգետիկ անվտանգություն,
- տուրիստական կազմակերպությունների համագործակցություն,
- վիզային գործընթացների հեշտացում,
- մանր և միջին ձեռնարկությունների համագործակցությունծ,
- ինֆորմացիոն և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացում,
- միասնական ինֆորմացիոն բազայի ստեղծում:
Սոցիալական ոլորտ
2009թ․ ընդունվել է անդամ պետությունների համագործակցության կոնցեցիան տուրիզմի ոլորտում, որը ենթադրում է տուրիստական հոսքերի ապահովում անդամ պետությունների միջև։ Այս ոլորտում առաջնահերթ ուղղություններ են քաղաքակրթությունների, մշակույթների և կրոնների միջև երկխոսության ապահովումը, մշակութային միջոցառումների անցկացումը, կրթական փոխանակման ծրագրերի իրագործումը։
Ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտներ
Այս ոլորտը կազմակերպական ոլորտում ունի առաջնակարգ դեր, որն ուղղված է երկարատև կայունության և փոխադարձ վստահության ապահովմանը։ Համատեղ ջանքերն ուղղված են ահաբեկչության և նարկոթրաֆիքինգի կանխարգելմանը, սեպարատիստական-էքստրեմիստական կազմակերպությունների գործունեության տապալմանը։ Իսկ կոռուպցիան դիտվում է որպես անդրազգային հանցանք, որը պահանջում է կենտրոնացված և համակարգված միջոցների ձեռնարկում. այս ոլորտում մշակվել են համագործակցության կոնկրետ ձևաչափեր՝ ռազմական ոլորտի ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ, ինֆորմացիայի փոխանակում և այլն։
Զարգացման արդյունքները և հեռանկարները
ԱՀՓԽ-ն ՄԱԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ, ինչը խոսում է վերջինիս կարգավիճակի մասին։ ԱՀՓԽ-ի գործունեության արդյունավետության ապացույցներից է այն, որ իրականություն է դարձել ԱՀՓԽ-ի գլխավոր նպատակը՝ փոխադարձ վստահության ապահովման մեխանիզմների ձևավորումը։
ԱՀՓԽ-ի եզակիությունն այն է, որ ի տարբերություն այլ տարածաշրջանային կառույցների, որոնք ձևավորվում են աշխարհագրական, տնտեսական, քաղ., կրոնական սկզբունքով, ԱՀՓԽ-ն սահմանափակված չէ նման խոչնդոտներով։
Նազարբաևը նույնիսկ առաջարկել է խորհրդակցությունը վերածել լիարժեք կազմակերպության՝ նման ԵԱՀԿ-ին: ԱՀՓԽ հեղինակությունը, ինչպես նաև միջազգային ճանաչումը ռեալ հիմք են հանդիսանում, որ վերջինս վերածվի կազմակերպության։
Կասպիական երկրների միություն
Մի ժամանակ Կասպից ծովի կարգավիճակը հարցեր չէր առաջացնում․ այն իր հարուստ ռեսուրսներով բաժանված էր ԽՍՀՄ-ի և Իրանի միջև։ 1991թ.-ից հետո իրավիճակը փոխվեց: Նոր պետություններ պահանջեցին վերաբաժանել Կասպից ծովի ջրային տարածքը, հայտարարեցին ծովային և ծովափնյա ռեսուրսների նկատմամբ իրենց իրավունքների մասին։
ԽՍՀՄ-ի անկումից հետո առաջացել է Կասպից ծովի նոր իրավական կարգավիճակի մշակման անհրաժեշտություն։ Այժմ Կասպից ծովի ռեժիմը որոշվում է ՌԽՖՍՀ և Պարսկաստանի միջև 1921թ. ու ԽՍՀՄ և Իրանի միջև 1940թ. պայմանագրերով, որոնք, սակայն, չեն կարգավորում ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայրի պահպանման և ռազմական գործունեության հարցերը և չեն ճանաչվում որոշ Մերձկասպյան պետությունների կողմից։
2000թ. ապրիլի 23-24-ին Աշխաբադում տեղի ունեցավ մերձկասպյան երկրների I գագաթաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ՌԴ-ը և Իրանը։ Գագաթաժողովի ընթացքում առաջարկվել է ստեղծել Մերձկասպյան երկրների խորհուրդ, որը հերթականությամբ պետք է նախագահեին անդամ երկրների լիդերները, սակայն երկրները նախընտրեցին ամենամյա գագաթաժողովների ֆորմատը առանց Խորհրդի ստեղծման։ Չնայած I գագաթաժողովի արդյունքում կողմերին չհաջողվեց հասնել նշանակալի պայմանավորվածությունների, այնուամենայնիվ որոշվեցին գոյություն ունեցող խնդիրների լուծման կոնկրետ ուղղությունները։
Կասպիական հնգյակի երկրների միջև փոխհարաբերությունների կարևոր էտապ էր 2003թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում լիազոր ներկայացուցիչների Կոնֆերանսում Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիայի ստորագրումը։
Հաջորդ գագաթաժողովը տեղի ունեցավ 2007թ.-ին Թեհրանում։ Այն դարձավ մերձկասպյան 5 պետությունների հարաբերությունների «վերբեռնումը»։ Չնայած դեռևս գոյություն ունեցող վիճելի պահերի՝ հենց 2007թ.-ից կողմերն անցան իրական գործողությունների։ Երկրորդ գագաթաժողովի արդյունքներով երկրների ղեկավարները ստորագրեցին Հռչակագիր, որի հիման վրա նրանք պարտավորվեցին աջակցել, որ մերձկասպյան տարածաշրջանը լինի խաղաղության, կայունության, կայուն տնտեսական զարգացման և բարգավաճման, բարիդրացիականության և ափամերձ երկրների միջև իրավահավասար միջազգային համագործակցության տարածաշրջան։ Կողմերը պարտավորվեցին սերտորեն համագործակցել միմյանց հետ բազմակողմանի և երկկողմանի հիմքի վրա քաղ., դիվանագիտական, առևտրային, տնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում։
Թեհրանի II գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից էր այն, որ կողմերը հաստատեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը, որի ընդունումը սակայն հնարավոր է միայն ափամերձ պետությունների ընդհանուր համաձայնության դեպքում։
Երկրորդ գագաթաժողովին ընդունված Հռչակագրի համաձայն հետագայում հանդիպումները 2 մակարդակներում են անցկացվելու․
- 5 մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողով
- մերձկասպյան երկրների արտգործնախարարների կոնֆերանսներ
Ինչպես նաև ստեղծվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունման հարցերով մերձկասպյան երկրների հատուկ աշխատանքային խումբ արտգործնախարարների տեղակալների մակարդակով։
Մերձկասպյան երկրների III և IV գագաթաժողովները, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար 2010թ.-ին Բաքվում և 2014թ.-ին Աստրախանում, ընդհանուր առմամբ համագործակցության զարգացման դրական ուղղություն ցույց տվեցին։ Այդ հանդիպումների շրջանակներում կնքվեցին մի շարք համաձայնագրեր պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված։
Իրավաբանական գրականության մեջ ընդգծվում են Մերձկասպյան տարածաշրջանի հետևյալ խնդիրները, որոնք էլ պետք է կանխորոշեն մերձկասպյան երկրների համագործակցության քաղաքականությունը․
- բոլոր ափամերձ երկրների կողմից ընդունվող՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակ (արդյունքում տարածաշրջանի նավթագազային պաշարների յուրացման մեջ ներդրումների իրականացման անհնարինություն; Կասպիական նավթի տեղափոխման ուղղությունների անորոշություն),
- Կասպիական ավազանի նորման 2-3 անգամ գերազանցող աղտոտվածություն, ինչը խոշոր միջոցներ է պահանջում շրջակա միջավայրի ու կենսաբանական ռեսուրսների վերականգման և պահպանման համար,
- կենսաբանական որոշ ռեսուրսների քվոտավորման և օգտագործման հնարավոր կոնֆլիկտայնությունը:
Հաշվի առնելով նշված խնդիրները՝ մերձկասպյան երկրների գագաթաժողովի նպատակն է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի ընդունումը, տնտեսական ոլորտում՝ հատկապես էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում, երկխոսության և փոխգործության խորացումը, համաշխարհային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովումը, Կասպից ծովի միջավայրի պաշտպանությունը աղտոտվածությունից, կենսաբանական ռեսուրսների պաշտպանությունը, պահպանումը, վերականգնումը, ռացիոնալ օգտագործումը, Կասպից ծովի հիդրոօդերևութաբանության ոլորտում համագործակցությունը, արտակարգ իրավիճակների կանխարգելումը, համագործակցությունը անվտանգության ոլորտում, այդ թվում պայքարն ահաբեկչության, հանցագործության, զենքերի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի դեմ, նավագնացության անվտանգության ապահովումը և այլն։
Կասպից ծովի իրավական կարգավիճակը որոշող վերջնական փաստաթղթում կողմերը նախատեսում են կարգավորել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռեսուրսների բաժանում, ձկնաբուծության զարգացում, էկոլոգիական խնդիրներ, ջրային տարածության և էներգառեսուրսների օգտագործում, ծովի կարգավիճակի որոշում, բնապահպանություն, տրանսպորտ և այլն։
Չնայած երկրորդ գագաթաժողովը նախատեսում էր սերտ համագործակցություն տնտեսական՝ հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտում, ներկայումս երկրների համագործակցությունը հիմնականում կենտրոնացված է անվտանգության և էկոլոգիայի հարցերի վրա։
Բաքվի երրորդ գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանը հանդես եկավ նախաձեռնությամբ Կասպիական տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծման մասին՝ տարածաշրջանի սոց.-տնտեսական զարգացման նպատակով։
2014թ. Աստրախանի չորրորդ գագաթաժողովում Պուտինն ընդգծեց տարածաշրջանում տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Տնտեսական համագործակցության նպատակներից են ծովի շուրջ մայրուղու կառուցում, Կասպից ծովի նավահանգիստների միջև կապի ընդլայնում, Առևտրի և զարգացման Կասպիական բանկի ստեղծման ծրագրի իրականացում, «Եվրասիա» ծրագրում (որը նախատեսում է Կասպից և Սև ծովերի միջև նեղուցի կառուցում) հնարավոր մասնակցություն։
Սոցիալական ոլորտը սերտորեն կապված է տնտեսական համագործակցության հետ, քանի որ Կասպից ծովի էկոլոգիական վիճակը կախված է պաշարների եւ բիոլոգիական աղբյուրների կորստից, որոնք ենթակա են առեւտրային գործառնությունների: Այս ոլորտում կարևոր փաստաթուղթը 2003թ. կնքված Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան է (Թեհրանի կոնվենցիան): Գլխավոր նպատակն էր Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանությունը և կենսաբանական ռեսուրսների կայուն եւ ռացիոնալ օգտագործումը:
Կասպիական տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի զարգացման և բարգավաճման հիմնական գործոնն է։
Երկրորդ գագաթաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ իրենց երկրի տարածքները չեն տրամադրելու մերձկասպյան որևէ երկրի դեմ ագրեսիայի կազմակերպման համար։ Կասպից ծովում իրավիճակը վերահսկելու միջոցներից մեկը կարող է լինել օպերատիվ արձագանքման միասնական ռազմածովային խմբի՝ «Կասֆօրի» ստեղծումը։
Բաքվում կայացած երրորդ գագաթաժողովի շրջանակներում կնքվել է Կասպից ծովում անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը հաստատել է համագործակցության կոնկրետ ոլորտներ․
1. պայքար ահաբեկչության դեմ,
2. պայքար կազմակերպված հանցագործության դեմ,
3. պայքար զենքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, ռազմական տեխնիկայի անօրինական շրջանառության դեմ,
4. պայքար թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ,
5. եկամտի լվացման դեմ պայքար,
6. պայքար մաքսանենգության դեմ,
7. նավագնացության անվտանգության ապահովում և պայքար ծովահենության դեմ,
8. պայքար մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի դեմ,
9. պայքար կենսաբանական ռեսուրսների անօրինական որսի դեմ,
10. ծովագնացության անվտանգության ապահովում:
Համաձայնագրով որոշվել են նաև 5 պետությունների իրավազոր մարմինները, որոնք մասնակցում են համաձայնագրի իրականացմանը իրենց իրավազորության շրջանակներում, ընդ որում ինչպես երկկողմանի այնպես էլ բազմակողմանի ֆորմատով։
Չնայած Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ վիճելի խնդիրների առկայությանը՝ մերձկասպյան երկրները արդյունավետ աշխատանք են իրականացնում փոխգործության իրավական բազայի կատարելագործման հարցում։
2014թ. գագաթաժողովի արդյունքներով կան հիմքեր ենթադրելու, որ 2016թ. Ղազախստանում անցկացվելիք գագաթաժողովում կընդունվի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիան։
Բացի այդ, մերձկասպյան երկրների տնտեսական կապերի զարգացման նպատակով Նազարբաևը առաջարկել է ստեղծել «ազատ առևտրի կասպիական գոտի»։ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուխամեդովը առաջարկել է ստեղծել «մերձկասպյան երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր» և հիմնադրել Կասպիական տարածաշրջանային տրասնպորտային-լոգիստիկ կենտրոն։ Ինչպես նաև առաջարկվել է ստեղծել Կասպից ծովի մշտական գործող տնտեսական ֆորում։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն
ՍԾՏՀԿ-ն միավորում է հարուստ ռեսուրսներ և տրանսպորտային հնարավորություններ ունեցող պետությունների։ Լինելով Եվրոպայի, Ռուսաստանի, Մերձավոր և Միջին Արևելքի մեջտեղում՝ այս տարածաշրջանը համարվում է տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ, որտեղ գտնվում են ժամանակակից աշխարհի ամենասուր խնդիրները։ Այն դառնում է մի բուֆեր, որն անջատում է Ռուսաստանն արաբական պետություններից։
ՍԾՏՀԿ անդամներն են 12 պետություններ՝ Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, 17 պետություններ և միջազգային կազմակերպություններ համարվում են դիտորդներ՝ Ավստրիան, Բելառուսը, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, ԱՄՆ-ը, Թունիսը, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Էներգետիկ խարտիայի քարտուղարությունը, Միջազգային սևծովյան ակումբը, Եվրոպական ընկերակցությունների հանձնաժողովը։
1992թ․ 12 սևծովյան պետությունների ղեկավարներ ստորագրեցին Սևծովյան տնտեսական համագործակցության ստամբուլյան հռչակագիրը և ընդգծեցին, որ ՍԾՏՀ-ն իրենից ներկայացնում է ձգտում, որը կնպաստի եվրոպական ինտեգրացիայի զարգացմանը։ Հռչակագրի հիմքում ընկած էին դեմոկրատական արժեքները, մարդու իրավունքների գերակայության ճանաչումը և հարգանքը։
1996թ․ ստորագրվեց Մոսկովյան հռչակագիրը, որտեղ կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեցին համագործակցել։ Ընդգծվում էր ՍԾՏՀ ինստիտուտների և իրավական բազայի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի վերոնշյալ կազմակերպության արդյունավետությունը և կնպաստի միջկառավարական, միջպառլամենտական, ձեռնարկատիրական, ֆինանսական, ակադեմիական և հասարակական կապերի զարգացմանը։ Կարևորվում էր նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։
ՍԾՏՀ ինստիտուցիոնալ կայացումն ավարտվեց 1998թ․ Յալթայում Կանոնադրության ընդունմամբ։
Հիմնական սկզբունքները և կազմակերպական կառուցվածքը
ՍԾՏՀ մարմիններն են.
- Արտգործնախարարների
խորհուրդ-հավաքվում է տարին երկու անգամ անդամ-պետությունների տարածքում ռոտացիայի կարգով։ Նախագահները նույնպես ընտրվում են ռոտացիայի կարգով վեց ամիս ժամկետով,
- Ավագ պաշտոնատար անձանց կոմիտե-ենթակա է ԱԳՆԽ-ին և գործում է վերջինիս անունից,
- Մշտական միջազգային քարտուղարություն,
- Գործող նախագահ,
- Օժանդակ մարմիններ-աշխատանքային խմբեր, փորձագետներ, նպատակային խմբեր, կոմիտեներ, այլ ծառայություններ:
Գործունեության նպատակները և հիմնական ուղղությունները
Հիմնական նպատակներն են.
- ամրապնդել փոխադարձ հարգանքը և վստահությունը, երկխոսությունը և համագործակցությունը,
- զարգացնել երկկողմանի և բազմակողմանի կապերը՝ ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից,
- գործունեությունն ուղղել ձեռնարկատիրական գործունեության բարելավմանը, անհատական և կոլեկտիվ նախաձեռնությունների խթանմանը,
- տնտեսական համագործակցությունն իրականացնել այնպես, որ այն չհակասի պետությունների միջազգային պարտավորություններին,
- հաշվի առնել պետությունների կոնկրետ տնտեսական պայմանները և շահերը,
- խրախուսել այլ շահագրգիռ պետությունների, ֆինանսական և տնտեսական հաստատությունների անդամագրումը կազմակերպությանը:
Ներկայումս ստեղծվել են 18 աշխատանքային խմբեր գյուղատնտեսության, բանկային գործի, ֆինանսների, մշակույթի, մաքսային հարցերի, կրթության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, տրանսպորտի և այլ ուղղություններով։
Տնտեսական ոլորտ
Տնտեսական ոլորտում առաջնահերթ ուղղություններն են փոխադարձ առևտրի զարգացումը, միջազգային համագործակցության մեխանիզմների ձևավորումը, տեխնոլոգիական համատեղ ծրագրերի իրագործումը, ինֆորմացիոն բանկերի և ցանցերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների հիմնումը, սննդի և վերամշակող արդյունաբերության զարգացումը, մանր և միջին բիզնեսի զարգացումը, արդյունաբերության էկոլոգիական մոդելների ստեղծումը, Սև Ծովի ռեսուրսների համատեղ վերահսկողությունը։
2003թ․-ից ի վեր ծրագրերի զարգացման ֆոնդի օգնությամբ իրականություն են դարձել հետևյալ ծրագրերը․
- ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի դեմ պայքար,
- այն խոչընդոտների վերհանում, որոնց բախվում են մանր և միջին ձեռնարկությունները,
- սևծովյան շրջանում կայուն զարգացման գիտական հիմքի կատարելագործում:
Յալթայի հռչակագրով կողմերը պայմանավորվել են․
- կազմակերպության ներսում նպաստել առևտրի լիբերալիզացիային և դյուրացնել առևտրի և ներդրումների մեխանիզմները,
- առևտրական խոչընդոտների մշտադիտարկում և վերացում,
- մաքսային և սահմանային գործընթացների հարմոնիզացիա,
- ինֆորմացիոն կենտրոնի ստեղծում:
Ֆինանսաբյուջետային ոլորտում ամենակարևոր ձեռքբերումը Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հիմնումն է, որի նպատակն է նպաստել սևծովյա տարածաշրջանի զարգացմանը և անդամ պետությունների համագործակցությանը։
Սոցիալական ոլորտ
Այս ոլորտում համագործակցութուն իրականացվում է բոլոր հնարավոր ուղղություններով․ ինֆորմացիոն և հաղորդակցական տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի պաշտպանություն, «կանաչ» տնտեսության զարգացում, առողջապահություն, կրթություն, տուրիզմ և մշակույթ։
Համագործակցություն անվտանգության ոլորտում
Այս ոլորտում հիմնական ջանքերն ուղղված են կազմակերպված հանցագործությունների դեմ․ կնքվել են մի շարք պայմանագրեր։
Իրավական ոլորտ
Իրավական ոլորտում ստորագրվում են բարձր մակարդակի գագաթաժողովների հայտագրեր, տարբեր ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր, նախատեսվող միջոցառումների պլաններ և այլն:
Զարգացման արդյունքերը և հեռանկարները
Տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական զարգացմանը խոչընդոտում է բազմաթիվ կոնֆլիկտների առկայությունը։ Չնայած ստեղծվել են բազմաթիվ տարածաշրջանային կառույցներ, սակայն դրանցից ոչ մեկն ի վիճակի չէ լուծելու այդ կոնֆլիկտները։
Այս տարածաշրջանում իրենց շահերն ունեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրամիությունը։ Հատկանշական է, որ ՍԾՏՀ-ն միակ կազմակերպությունը չէ Սևծովյան ավազանում։ Կան եվրոպական կողմի նախաձեռնությամբ ստեղծված այլ կազմակերպություններ, պայմանագրեր։ Օրինակ, ՌԴ հետ ընկերության և համագործակցության համաձայնագիրը, Բարեկամության Եվրոպական քաղաքականությունը, որն ընդգրկում է Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը և Մոլդովան։ ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ ստեղծվել է ՎՈՒԱՄ-ը։ Սակայն պետք է հաշվի առնենք, Սևծովյան ավազանում գործող կազմակերպություններից միայն ՍԾՏՀ-ին է հաջողվել հասնել ձեռքբերումների։ Այնուամենայնիվ, Սեւ ծովի ավազանում գործող բոլոր տարածաշրջանային կազմակերպություններից միայն ՍԾՏՀ-ն կարողացել է հասնել որոշակի հաջողությունների:
Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան
1998թ. դեկտեմբերին ՌԴ վարչապետ Եվ.Պրիմակովը Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց «Մոսկվա-Դելի-Պեկին ռազմավարական եռանկյունու» ձևավորման նպատակահարմարության մասին։ Հենց այդ ժամանակ էլ I անգամ արտահայտվել է Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան՝ ՌՀՉ ֆորմատով եռակողմ փոխգործության մասին գաղափարը, որը Չինաստանի ու Հնդկաստանի միջև երկկողմանի համագործակցության խորացման հետ միասին, ինչպես նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով գնալով իրականություն է դառնում։
Եռակողմ ֆորմատով ԱԳ նախարարների I հանդիպումները տեղի ունեցան ՄԱԿ-ի ԳԱ նիստերի ընթացքում, ինչպես նաև Ալմա-Աթայում Ասիայում համագործակցության և փոխվստահության խորհրդատվության շրջանակներում 2004թ. հոկտեմբերին։ ՌՀՉ ԱԳՆ I առանձին հանդիպումը տեղի ունեցավ արդեն 2005թ. հունիսի 2-ին Վլադիվոստոկում, իսկ 2006թ. հուլիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Մեծ ութնյակի նիստի ընթացքում տեղի ունեցավ ՌՀՉ առաջին հանդիպումը բարձրագույն մակարդակով։
Եռակողմ համագործակցության շրջանակներում ՌՀՉ երկրները հետևում են ՄԱԿ կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող այլ սկզբունքներին՝ նպատակ ունենալով ժողովրդավարացնել միջազգային հարաբերությունները և հաստատել ավելի արդար և ռացիոնալ միջազգային կարգ։ ՌՀՉ հանդիպումների արդյունքները հիմնականում եզրափակվում են միասնական կոմյունիկեների տեսքով։
Ըստ 2007թ. հոկտեմբերի 24-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված Միասնական Կոմյունիկեի՝ ՌՀՉ երկրների եռակողմ համագործակցությունը նպատակ ունի նպաստել աշխարհում ներդաշնակությանը և համագործակցությանը, գոյություն ունեցող շահերի բազմազանության պայմաններում գտնել հնարավորինս շատ շփման կետեր։ Համագործակցության նպատակ են հայտարարվում նաև 3 պետությունների ներդրումը ամբողջ աշխարհում խաղաղության, անվտանգության, կայունության և բարգավաճման հաստատման գործում։
Կարելի է ընդգծել համագործակցության հետևյալ հիմնական նպատակները․
1. բոլոր ոլորտներում համագործակցության խորացում Ասիայի ժողովուրդների բարօրության համար,
2. այլընտրանքային Ասիական բևեռի ձևավորում ՌՀՉ հիմքի վրա,
3. Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության համակարգի ձևավորում, որը պետք է հիմնված լինի ոչ բլոկային սկզբունքների վրա ու պետք է ապահովի բոլորի համար հավասար զարգացում և համագործակցություն,
4. համագործակցության զարգացում տնտեսական ոլորտում,
5. համագործակցության զարգացում և աճ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, նորարարությունները և տիեզերքը,
6. համագործակցության զարգացում սոց. ոլորտում, այդ թվում գիտնականների միջև համագործակցության բոլոր ձևերի ընդլայնում, մշակութային փոխանակումներ,
7. ահաբեկչության դեմ պայքար,
8.Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության ձևավորում՝ բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով։
ՌՀՉ շրջանակներում երկրների համագործակցությունը ակտիվորեն զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում տնտեսական։ Այսպես, առևտրի ոլորտում այն իրականացվում է պարբերական բիզնես ֆորումների անցկացման ճանապարհով։ Որոշվել են գործարար համայնքների միջև համագործակցության հիմնական ուղղությունները․ դեղագործություն, ենթակառուցվածքներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Առաջնահերթություն է նաև երկրների միջև առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալի աճը։
Ֆինանսական ոլորտում կողմերը նախատեսում են համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխում իրականացնել, ամրապնդել ՌՀՉ ներկայացուցիչների միջև կոորդինացիան ՄԱԿ-ում և Արժույթի միջազգային հիմնադրամում զարգացող երկրների քվոտաներն ավելացնել։
Կողմերը ողջունում են էներգետիկ անվտանգության վերաբերյալ հարցերի շուրջ երկխոսության անցկացումը, ընդգծում են զարգացող շուկաներում 3 երկրների գործունեության կոորդինացիայի անհրաժեշտությունը էներգետիկայի և ՏՏ ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու նպատակով։
Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը իրականացվում է անդամ երկրների մասնագետների միջև եռակողմ հանդիպումների անցկացման ճանապարհով։
Սոց. ոլորտում համագործակցությունն ուղղված է տարերային աղետների հետևանքների դեմ միասնական պայքարին։ Այսպես 2008թ. հուլիսի 28-ին Սամարայում անցկացվեց Հնդկաստանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնագետների եռակողմ հանդիպում Տարերային աղետների հետևանքների վերացման և արտակարգ օգնության տրամադրման ոլորտներում։
Գիտության և կրթության ոլորտներում անց են կացվում 3 երկրների գիտնականների պարբերական հանդիպումներ՝ քաղ. և ռազմավարական հարցերով գիտական երկխոսության խթանման նպատակով։ ՌՀՉ շրջանակներում անց են կացվում մասնագիտական խմբերի պարբերական եռակողմ հանդիպումներ առողջապահության և բուժօգնության հարցերով։
Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում կողմերը մեծ կարևորություն են տալիս կլիմայի փոփոխության խնդրին և հաստատում են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության սկզբունքների ընդունումը։
Ռազմաքաղ. ոլորտում կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում ահաբեկչության դեմ պայքարին։ Եռակողմ համագործակցության շրջանակներում կողմերը նպատակ ունեն կոորդինացնել գործողություններն ահաբեկչություն ծնող բոլոր գործոնների, այդ թվում ֆինանսավորման, թմրանյութերի անօրինական շրջանառության և միջազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարում։
Կողմերը հաստատել են իրենց նպատակը համագործակցել ու միասնական որոշումներ փնտրել այնպիսի համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են տարածաշրջանային կոնֆլիկտները, միջազգային կազմակերպված հանցագործությունը, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, բնական և տեխնոգեն աղետները, ֆինանսական և տնտեսական ապակայունացումը, պարենի պակասն ու կլիմայի փոփոխությունը։ 2013թ. սկիզբ է դրվել համագործակցության նոր մեխանիզմը՝ Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի Բարձր ներկայացուցիչների պարբերական խորհրդատվություններ։
Ընդգծենք, որ անվտանգության հարցերին կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում։ Անդամ երկրների ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ ընդգծվել է փոխշահավետ համագործակցության վրա հիմնված միջազգային հարաբերությունների նոր տիպի կառուցման հատուկ կարևորությունը։ Բացի այդ միասնական Կոմյունիկեում կողմերը հաստատել են միտումը ամրապնդել համագործակցությունը և միավորել ջանքերը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Ավելի քան 10-ամյա համագործակցության ընթացքում Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը հասել են որոշակի հաջողությունների։ Այսպես, սկսած 2001թ.-ից մշտական հիմքով անց են կացվում անդամ երկրների քաղաքագետների գիտա-պրակտիկ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են ՌՀՉ երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։ Որոշ գիտնականներ դիտարկում են ՌՀՉ-ը որպես 3 երկրների պոտենցիալ ռազմաքաղ. միություն, որն ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն։ Սակայն ի հակադրություն այս տեսակետին՝ վերջին ժամանակներում գերակայում է այն դիրքորոշումը, որը ենթադրում է իրավահավասար համագործակցություն չուղղված որևէ III երկրի դեմ։
Չնայած Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերություններում դժվար լուծելի խնդիրների առկայությանը, ինչպես նաև նրանց միջև մրցակցային հարաբերությանը՝ անժխտելի են եռյակի միջև կայուն և կառուցողական հարաբերությունները, և դա է ՌՀՉ ամենակարևոր ձեռքբերումներից 1-ը։ Չինաստանը հայտարարել է, որ հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի միջև կարող են դառնալ դարի ամենակարևոր երկկողմանի համագործակցությունը։ Ներկայումս սկսվել է Հնդկաստանի կողմից ՇՀԿ անդամակցելու գործընթացը, ինչը նույնպես նպաստում է եվրասիական երկրների միջև նպատակներին հասնելուն։ Այսպիսով, ՌՀՉ ֆորմատը դարձավ առաջին հերթին 3 երկրների միջև քաղաքական վստահության ամրապնդման և համագործակցության ընդլայնման հարթակ։Ինչ վերաբերում է ՌՀՉ-ի դերին միջազգային ասպարեզում, ապա կարելի է ասել, որ ՌՀՉ ֆորմատը հաստատվել է որպես հարթակ միջազգային և տարածաշրջանային ամենից ակտուալ խնդիրների կոնսոլիդացված լուծումների համաձայնեցման համար։ Ընդ որում 3 երկրների համագործակցությունը այս ֆորմատով խթան է հանդիսացել ԲՐԻԿՍ ձևավորման համար։ 3 երկրների համագործակցությունը պետք է կենտրոնացված լինի այն ուղղությունների վրա, որոնցում երեք երկրները՝ որպես բանակցային հարթակներ, համեմատական առավելություններ ունեն, ահա թե ինչու այս երկրները պետք է միավորեն ջանքերը այլ կազմակերպությունների, այդ թվում ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի հետ։
2015թ. փետրվարի 2-ի միասնական Կոմյունիկեի համաձայն՝ կողմերը նպատակ ունեն շարունակել տարբեր տարածաշրջանային ֆորումների և կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և կոորդինացիայի ամրապնդումը։ Հանդիպումներից մեկի ընթացքում կողմերը պայմանավորվել են Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան խորհրդատվության եռակողմ մեխանիզմ ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան հարցերով։ Բացի այդ քննարկվել են տարբեր նախաձեռնություններ, այդ թվում Չինաստանի առաջարկությունները XXIդ. Ծովային Մետաքսի մեծ ճանապարհի և Մետաքսի մեծ ճանապարհի Տնտեսական գոտու մասին։ Ընդ որում հարկ է նշել, որ վերջին ծրագրի վերաբերյալ 2015թ. մայիսի 8-ին կնքվել է ՌԴ և ՉԺՀ Միասնական հայտարարությունը Եվրասիական Տնտեսական միության և Մետաքսի մեծ ճանապարհի Տնտեսական գոտու կառուցման միավորման գործում համագործակցության մասին։ Մետաքսի մեծ ճանապարհի Տնտեսական գոտին ակտիվորեն քննարկվում է նաև ՇՀԿ և ՌՉՄ շրջանակներում։
Ռուսաստան - Չինաստան - Մոնղոլիա Գագաթաժողով
Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի միջև արդեն երկար ժամանակ իրականացվում է փոխշահավետ համագործակցություն։ Միասնական զարգացումն ու միջպետական համագործակցության խթանումը անխուսափել են այդ թվում նաև այն պատճառով, որ 3 պետությունն էլ հակված են դեպի բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը, ունեն տարածաշրջանի զարգացման, ընդհանուր խնդիրների վերաբերյալ միասնական ռազմավարություն և այլն։
Եռակողմ «Ուլան-բատորյան երկխոսության» կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է Մոնղոլիայի նախագահին, ով այդ առաջարկն արել է 2014թ-ին։ Եռյակի շրջանակներում պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2014թ. սեպտեմբերի 11-ին Դուշանբեում ՇՀԿ գագաթաժողովի ընթացքում։ Չինաստանի լիդեր Սի Ցզինպինը, ընդգծելով 3 երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար առաջին հանդիպման կարևորությունը, նշեց, որ այն հիմք կհանդիսանա հետագայում առավել սերտ հարաբերությունների համար։ Այդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություններ են ունեցել գրեթե բոլոր ոլորտներում ջանքերի միավորման մասին։ Ուշադրության կենտրոնում էր հատկապես տնտեսական կապերի զարգացումը, մասնավորապես չինական կողմից առաջարկված նախաձեռնությունը՝ ստեղծել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի, որը երեք երկրներին նոր հնարավորություններ կտա։ Կողմերը պետք է միավորեն զարգացման իրենց ծրագրերը, ստեղծելով համագործակցության երկարատև և կայուն հարաբերություններ էներգետիկայի, օգտակար հանածոների և տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել ստեղծել խորհրդատվական մեխանիզմներ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով, ինչը կնպաստի պայմանավորվածությունների իրականացմանը։ Ընդ որում, պետությունների լիդերների հանդիպումներ պլանավորվում է կազմակերպել «ռեալ կարիքներից ելնելով»։
Շահագրգռված ազգային վարչություններին կարգադրվել էր սկսել եռակողմ փոխգործության կոնկրետ ուղղությունների համաձայնեցում։ 2015թ. հուլիսին կայացած երկրորդ հանդիպման ժամանակ արդեն իսկ տեղի էին ունեցել ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով 3 խորհրդատվություններ։ 2015թ․ մայիսին տեղի ունեցավ տրանսպորտի վարչությունների ղեկավարների առաջին հանդիպումը։
Պետությունների ղեկավարների երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 2015թ. հուլիսի 9-ին ՇՀԿ գագաթաժողովի նախօրեին։ Այս հանդիպման արդյունքն էր մի շարք նշանակալի փաստաթղթերի կնքումն՝ ուղղված եռակողմ համագործակցության զարգացմանը․ Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Մոնղոլիայի միջև հուշագիր Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա տնտեսական միջանցքի ստեղծման ծրագրի մշակման մասին (Չինաստանի նախաձեռնությամբ); Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Մոնղոլիայի միջև համագործակցության զարգացման Ճանապարհային քարտեզ միջնաժամկետ հեռանկարով (Ռուսաստանի նախաձեռնությամբ)։ Այս երկու փաստաթղթերը եռակողմ համագործակցության իրավական բազայի ստեղծման և հետագա գործունեության ուղղվածությունը որոշելու համար կարևոր նշանակություն ունեն։ Բացի այդ երեք երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները կնքել են Առևտրի զագացման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին Հուշագիր։
Ըստ վերոնշյալ Ճանապարհային քարտեզի կողմերը նպատակ ունեն զարգացնել եռակողմ համագործակցություն քաղաքականության, առևտրա-տնտեսական և իրավապահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման, սահմանային և տարածաշրջանային, հումանիտար, միջազգային ոլորտներում։
Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա կամուրջի կառուցումը ծրագրված է իրականացնել Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կառուցման աշխատանքների զուգորդման ճանապարհով, ինչպես նաև “տափաստանային ուղի” նախաձեռնության միջոցով։ Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա կամուրջի կառուցման նպատակն է դյուրացնել կողմերի միջև տարանցիկ երթևեկությունը, ավելացնել առևտրաշրջանառությունը, ապահովել ապրանքների մրցունակությունը, խթանել ֆինանսական և ներդրումային համագործակցությունը, ինչպես նաև ապահովել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի ընդլայնում ու զարգացում, իրական տնտեսական աճ և համատեղ զարգացում։
Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա կամուրջի կառուցման ծրագրի մեջ են մտնում եռակողմ համագործակցության հետևյալ ուղղությունները.
- տրասնպորտային ենթակառուցվածքների և բարդ փոխկապակցվածության զարգացում,
- առևտրի և բեռնափոխադրումների պայմանների բարելավում,
- սահմանային անցակետերի բարելավում,
- մաքսային վերահսկողության կատարելագործում,
- ֆինանսական և ներդրումային ոլորտներ,
- էներգետիկա,
- գյուղատնտեսություն,
- տուրիզմ,
- հումանիտար փոխանակում,
- էկոլոգիա և շրջակա միջավայրի պաշտպանություն։
Ծրագիրը գործելու է 5 տարվա ընթացքում և մեխանիկորեն երկարաձգվելու է հետագա հնգամյակի համար։
Եռակողմ հարաբերությունների զարգացման հնարվոր հեռանկարներից է ՌԴ-ից ՉԺՀ Մոնղոլիայի տարածքով նավթատար ուղիների կառուցումը, ինչը կիրականացվի, երբ կողմերը համաձայնության գան այս ծրագրի նպատակահարմարության վերաբերյալ։
Առևտրատնտեսական, այդ թվում ֆինանսա-բյուջետային հարաբերությունների զարգացման նպատակով կողմերը անհրաժեշտ են համարում ազգային տարադրամներով փոխադարձ առևտրի հաշվառման ընդլայնումը, ինչի համար անհրաժեշտ է ստեղծել առևտրատնտեսական հարցերով զբաղվող վարչությունների միջև համագործակցության մեխանիզմներ։ Կողմերը պայմանավորվել են բարելավել միջբանկային փոխազդեցությունը՝ մասնավորապես առևտրի, վարկերի տրամադրման ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ գրավել դեպի ենթակառուցվածքային ծրագրեր։
Սոցիալական ոլորտում կողմերը նպատակ ունեն համագործակցել գիտության, առողջապահության, մշակույթի, ապահովագրման, կրթության համակարգերի, շրջական միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում։ Մասնավորապես, նախատեսվում է 3 երկրների գիտակրթական կենտրոնների միջև համագործակցության ընդլայնում։
Ռուսաստանը, Չինաստանն ու Մոնղոլիան նպատակ ունեն ընդլայնել համագործակցությունը իրավապաշտպանության և սահմանային շրջաններում անվտանգության ոլորտներում, նպաստել սրանց զարգացմանն ու բարգավաճմանը; զարգացնել համագործակցությունն ու փորձի փոխանակում իրականացնել միջազգային կազմակերպված հանցագործության և տնտեսական, բանկային ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում։ Պլանավորվում է պայքարել նաև անօրինական գումարների լեգալիզացիայի և ահաբեկչության ֆինանսավորման դեմ։
Ճանապարհային քարտեզի հիման վրա կողմերը պայքարելու են թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ։ Կողմը նաև պայքարելու են ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ։
Կողմերը որոշում են ընդունել նպաստել լայն քաղ. երկխոսությանը տարբեր մակարդակներում կապերի հաստատման միջոցով․ գերագույն և բարձր մակարդակներով պարբերական շփումների անցկացում՝ այդ թվում տարբեր միջազգային և տարածաշրջանային միջոցառումների շրջանակներում։ Բացի այդ կողմերը նախատեսել են ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով եռակողմ խորհրդակցություններ, որոնց կմիանան նաև այլ շահագրգիռ նախարարություններ, վարչություններ ու կազմակերպություններ։
Առանձին նպատակ է համարվում նաև թույլ չտալ վերանայել II համաշխարհայինի արդյունքները կամ կեղծել դրա պատմությունը։
Համագործակցության շրջանակներում ընդունված իրավական փաստաթղթերից հատկապես նշանակալի են արդեն հիշատակված հուշագիրն ու Ճանապարհային քարտեզը։ Իրավական ակտերի փոքր քանակը պայմանավորված է նրանով, որ համագործակցությունը գոյություն ունի շատ կարճ ժամանակ։ Ճանապարհային քարտեզը նախատեսում է իրավական ոլորտում համագործակցություն, մասնավորապես օրենսդրական գործունեության մեջ փորձի փոխանակում։
Չինաստանի, Ռուսաստանի և Մոնղոլիայի համագործակցությունը ունի բավականին հզոր հիմք․ հարևանություն և երկկողմանի կապեր, ժամանակակից աշխարհը որպես բազմաբևեռ հասարակություն կառուցելու վերաբերյալ կողմերի ընդհանուր դիրքորոշում և այլն։
Այսպիսի համագործակցությունը անկասկած շահավետ է բոլոր կողմերի համար։ Ռուսաստանի համար և՛ Չինաստանը և՛ Մոնղոլիան հիմնական ռազմավարական գործընկերներից են, I հերթին արտաքին առևտրի ոլորտում, ինչը կարող է դարձնել Ռուսաստանը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տնտեսական կենտրոնը։ Մոնղոլիայի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ նրա հետագա զարգացումը կախված է Արևելյան Ասիայի տնտեսական վերելքից և Ռուսաստանի ու Չինաստանի հետ սերտ ինտեգրացիոն կապերի հաստատումից։
Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի միջ եռակողմ համագործակցությունն իրականացվում է ՇՀԿ շրջանակներում, ինչը կնպաստի համագործակցության զարգացմանն ու ինտեգրացիոն կապերի խորացմանը։ Ներկայումս մշակման էտապում են գտնվում բավականին հեռանկարային ծրագրեր՝ Ռուսաստանից Չինաստան Մոնղոլիայի տարածքով էլեկտրահաղորդման տրանզիտ գծի կառուցում; եռակողմ տրանսպորտային կազմակերպության ստեղծում և այլն։
3պետությունների ինտեգրացիոն կապերի զարգացումը համաշխարհային ֆինանսատնտեսական կենտրոններից հեռու նոր հզոր տնտեսական հանգույցների ստեղծման հնարավորություն է տալիս։ 3 պետություններից յուրաքանչյուրի շահերը հաշվի առնելով համագործակցության իրականացումը ժամանակակից հակամարտությունների պայմաններում ենթադրում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության բարձրացում աննախադեպ բարձունքների։
Տնտեսական
համագործակցության կազմակերպություն
(ՏՀԿ)
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպություն է, որի անդամներն են ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Թուրքմենստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը։
Կազմակերպության գոյության ընթացքում ավելանում է ՏՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ ցանկացող երկրների քանակը, բայց մինչև այսօր դեռ ոչ մի երկիր ՏՀԿ-ում պաշտոնապես չունի ՏՀԿ դիտորդի կարգավիճակ։
ՏՀԿ-ն կազմավորվել է 1985թ-ին որպես Իրանի, Պակիստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության կազմակերպություն անդամ երկրներում սոցիալ-տնտեսական կայուն աճ ապահովելու նպատակով։
ՏՀԿ-ն 1964-1979թթ. գոյություն ունեցած Զարգացման համար Տարածաշրջանային համագործակցություն (ԶՏՀ) կազմակերպության իրավահաջորդն է։
1977թ. կնքված Իզմիրի պայմանագիրը հանդես էր գալիս որպես ԶՏՀ իրավական հիմք, սակայն ավելի ուշ 1990թ-ին Իսլամաբադի նախարարական հանդիպման ժամանակ այն ՏՀԿ Կանոնադրության հիմքում դրվեց։ Վերջինիս մեջ մի շարք փոփոխություններ իրականացվեցին ապահովելու համար ԶՏՀ-ից ՏՀԿ անցի համար անհրաժեշտ իրավական բազան։ Այսպիսով փոփոխված Իզմիրի պայմանագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ 1991թ-ին։
Մինչև 1992թ. ՏՀԿ-ում համագործակցությունը գերազանցապես երկկողմանի բնույթ էր կրում։
1992թ. մայիսի 28-ին Կենտրոնական Ասիայի մի շարք պետություններ ու Աֆղանստանը Իսլամաբադում ընթացող ՏՀԿ նախարարների խորհրդի արտահերթ նստաշրջանում միացան Իզմիրի պայմանագրին և դարձան կազմակերպության լիիրավ անդամներ։
Կազմակերպության մեջ 7 նոր անդամների ներառումը թույլ տվեց ՏՀԿ-ին դառնալ խոշոր տարածաշրջանային կառույց հզոր տնտեսական ներուժով և ակտիվացնել անդամների միջև փոխգործությունը։
1995թ. հունվարին Նախարարների խորհրդի 5-րդ նստաշրջանին ստեղծվել է Ականավոր գործիչների խումբ (այսուհետ՝ ԱԳԽ)
Իզմիրի պայմանագրի վերանայման և ՏՀԿ վերակառուցման համար։
1996 թ-ի մայիսի 14-ին ՏՀԿ անդամների ԱԳ նախարարները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր ՏՀԿ վերակառուցման մասին։
1996թ. սեպտեմբերի 14-ին Իզմիրում տեղի ունեցավ ՏՀԿ նախարարների խորհրդի արտահերթ նստաշրջան, որի ընթացքում ստորագրվեցին ՏՀԿ հիմնական փաստաթղթերը, այդ թվում կազմակերպության Կանոնադրությունը՝ վերանայված Իզմիրի պայմանագիրն ու ՏՀԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Նախարարների խորհուրդը հաստատեց նաև ՏՀԿ վերակառուցման և վերակազմակերպման պլանը։
ՏՀԿ հիմնական սկզբունքները հաստատված են կանոնադրական փաստաթղթերում։ Դրանք են․
1. անդամ երկրների սուվերեն հավասարություն,
2. փոխշահավետություն,
3. տարածքային ամբողջականություն,
4. քաղ. անկախություն,
5. ՏՀԿ անդամ երկրներից հումքի և պատրաստի ապրանքների ազատ մուտքը տարածաշրջանից դուրս գտնվող շուկաներ,
6. այլ կազմակերպությունների՝ ներառյալ ֆինանսական բազմակողմանի կառույցների հետ արդյունավետ համագործակցություն,
7. այլ երկրների ներքին գործերին չմիջամտել:
Իզմիրի 1996թ. ուղղումներով պայմանագիրը հաստատում է վերափոխված Կազմակերպության ստեղծումը, նշում է դրա ստեղծման նպատակները, խնդիրները, անդամ երկրների համագործակցության սկզբունքները։ Բացի այդ ընդունվել են բազմաթիվ այլ իրավական փաստաթղթեր, որոնք ձևավորել են ՏՀԿ նոր կազմակերպչական կառույցը։
ՏՀԿ
մշտական մարմիններն
են
1. Նախարարների խորհուրդը-ՏՀԿ գլխավոր խորհրդատվական-գործադիր մարմինն է, որը բաղկացած է ԱԳ նախարարներից կամ լիազոր ներկայացուցիչներից, որոնք անդամ երկրների նախարար են ու նշանակվում են երկրների կառավարությունների կողմից։ Նախարարների խորհուրդը հավաքվում է տարին 1 անգամից ոչ հազվադեպ։ Այն կարող է առաջարկել այլ նախարարությունների հանդիպումներ կազմակերպել՝ համապատասխան ոլորտում ծրագրեր մշակելու ու խորհուրդ տալու համար։ Նախարարների խորհուրդը հաստատում է ՏՀԿ քաղաքականությունը, ռազմավարությունը և աշխատանքային ծրագրերը, նշանակում է Գլխավոր քարտուղարին և նրա տեղակալներին, դիտարկում և ընդունում է մի շարք այլ մարմինների զեկույցները և այլն,
2. Մշտական ներկայացուցիչների խորհուրդը-մշտապես գործող մարմին է, որը պատասխանատու է ՏՀԿ Նախարարների խորհրդի քաղաքականության և որոշումների իրականացման համար։ Նրա անդամներն են մշտական ներկայացուցիչները և/կամ Քարտուղարության կողմից լիազորված դեսպանները, ինչպես նաև Իրանի ԱԳՆ ՏՀԿ գործերով գլխավոր տնօրենը։ Մշտական ներկայացուցիչների խորհուրդի նիստերն անց են կացվում տարին 1 անգամից ոչ հազվադեպ,
3. Տարածաշրջանային պլանավորման խորհուրդը-կազմված է ՏՀԿ անդամ երկրների տարբեր պետական մարմինների ղեկավարներից կամ այլ լիազոր ներկայացուցիչներից, որոնք գործում են այդ երկրների կառավարությունների կամ պետական մարմինների անուններից։ Խորհուրդը պարտավոր է մշակել և Նախարարների Խորհրդի քննարկմանը դնել ՏՀԿ խնդիրների իրականացման ծրագրերը։ Խորհուրդը հավաքվում է Նախարարների խորհրդի հերթական նիստից առաջ Նախարարների խորհրդի նախագահի նախագահությամբ,
4. ՏՀԿ քարտուղարությունը-պետք է նախաձեռնի, կոորդինացնի և վերահսկի ՏՀԿ գործունեության իրականացումը և սպասարկի ՏՀԿ բոլոր նիստերը՝ համաձայնեցնելով փաստաթղթերի և ղեկավար մամինների հրամանների հետ: Քարտուղարությունը ղեկավարվում է Գլխավոր քարտուղարի կողմից և բաղկացած է համագործակցության 6 հիմնական ուղղությունները վերահսկող մասնագիտացված բաժանմունքներից․
• Տրասնպորտ և կապ
• Առևտուր և ներդրումներ
• Էներգետիկա, հանքային ռեսուրսներ և շրջակա միջավայրի պաշտպանություն
• Գյուղատնտեսություն, արդյունաբերություն և տուրիզմ
• Տնտեսական հետազոտություններ և ստատիստիկա
• մարդկային ռեսուրսներ և կայուն զարգացում
Դրանցից բացի քարտուղարության մեջ են մտնում նաև․
•թմրանյութերի անօրինական շրջանառության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի Կոորդինացիոն հանձնաժողով,
• 3 Մասնագիտացված գործակալություններ,
• 5 Տարածաշրջանային ինստիտուտներ,
• 5Մասնագիտացված գործակալությունները։
ՏՀԿ անդամ յուրաքանչյուր պետություն ունի իր լիազոր մշտական ներկայացուցիչը, որին մանդատ տալիս է ԱԳ նախարարը։ Նիստերին ներկա յուրաքանչյուր երկիր ունենում է մեկ ձայն։
ՏՀԿ պետությունների փոխհարաբերություններում գերակայում է տնտեսական մասը, իսկ քաղաքականը այդքան էլ վառ արտահայտված չէ։
ՏՀԿ
հիմնական նպատակներն
են․
1. անդամ երկրների կայուն տնտեսական զարգացումը,
2.առևտրական խոչընդոտների վերացում և միջտարածքաշրջանային առևտրի խթանում,
3. ՏՀԿ դերի մեծացումը համաշխարհային առևտրում,
4. անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիա համաշխարհային տնտեսություն,
5.անդամ երկրներին իրար և աշխարհի հետ կապող տրանսպորտի և կապի ենթակառուցվածքի զարգացում,
6. տնտեսական ազատականացում և սեփականաշնորհում,
7. տարածաշրջանի ռեսուրսների մոբիլիզացիա,
8. ՏՀԿ գյուղատնտեսական և արդյունաբերական ներուժի արդյունավետ օգտագործում,
9.տարածաշրջանային համագործակցություն թմրանյութերի դեմ պայքարի, շրջակա միջավայրի պաշտպանության, ՏՀԿ ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի ամրապնդման մեջ,
10.տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցություն:
ՏՀԿ հիմնական խնդիրներն են
1.տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում,
2. ՏՀԿ դերի ընդլայնում համաշխարհային առևտրում,
3. սոցիալ-մշակութային և գիտատեխնիկական ոլորտում ակտիվ փոխօգնություն,
4. պետական և մասնավոր սեկտորների ինտեգրացիայի խթանում,
5.ՏՀԿ բնական ռեսուրսների, մասնավորապես, էներգառեսուրսների օգտագործում և այլն:
Տնտեսական ոլորտում կազմակերպության գործունեության առաջնահերթություն է առևտուրն ու ներդրումները անդամ երկրների միջև, որի զարգացման համար կազմակերպության ներսում մի շարք նախաձեռնություններ են առաջ քաշվել։ Կնքվել է Առևտրական համագործակցության մասին շրջանակային Համաձայնագիրը, ստեղծվել է ՏՀԿ Առևտրի
զագացման բանկը, գործում է ՏՀԿ առևտրա-արդյունաբերական պալատը, անդամները համագործակցում են մաքսային հարցերով։
Տրանսպորտի և կոմունիկացիոն ենթակառուցվածքների զարգացումը Կազմակերպության գործունեության երկրորդ առաջնահերթությունն է։ Նպատակն է Կազմակերպության անդամ բոլոր երկրները կապել իրար հետ և ծով ելք չունեցող պետություններին ապահովել մուտքով դեպի ծով։ հարկ է նշել, որ Կազմակերպության շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջանցքների զարգացմանը, ինչը թույլ է տալիս կապել Կենտրոնական Ասիան ու Պակիստանը Եվրոպայի հետ։
Իզմիրի պայմանագիրը հաստատել է նաև անդամների համագործակցության նպատակները էներգետիկ ոլորտում, մասնավորապես էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, շրջակա միջավայրի պահպանություն և անդամ երկրների ու այլ կազմակերպությունների միջև համագործակցություն։
ՏՀԿ-ն նախատեսում է կոորդինացնել տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերը արդյունաբերության զարգացումը խթանելու համար, որպեսզի ձևավորվի կայուն և մրցունակ արդյունաբերական տարածաշրջան։ Սակայն չնայած անդամների ջանքերին, ՏՀԿ հիմնադիրների և նոր անդամների միջև տնտեսական անդունդը պահպանվում է։
Գյուղատնտեսությունը ՏՀԿ բոլոր երկրների համար կարևոր ոլորտ է, որը էական դեր է խաղում զբաղվածության, արտահանման, պարենային անվտանգության ապահովման և այլ ոլորտների խթանման հարցերում։
Համագործակցության սոցիալական ոլորտում ՏՀԿ անդամները ուշադրություն են դարձնում մշակութային կապերի ընդլայնմանը, ընդհանուր պատմական ժառանգության ուսումնասիրմանը և պահպանմանը, տուրիզմի զարգացմանը։ Մասնավորապես տուրիզմը եկամտի նշանակալի աղբյուր է, որը խթանում է անդամ երկրներում սպասարկման ոլորտի զարգացումը, տարածաշրջանային և համաշխարհային փոխհարաբերությունների ընդլայնումը։
ՏՀԿ-ում ռազմաքաղաքական համագործակցությունը առաջնահերթություն չէ, այն քիչ է ընդգծված և՛ փաստաթղթերում և՛ անմիջականորեն կազմակերպության գործունեության մեջ։ Սակայն անդամ երկրները ակտիվ պայքար են մղում տարբեր տեսակի միջազգային հանցագործությունների, հատկապես թմրանյութերի դեմ։ Համագործակցության այսպիսի ուղղվածությունը կապված է այն բանի հետ, որ Աֆղանստանը շարունակում է մնալ աշխարհում թմրանյութերի հիմնական արտադրողը, իսկ ՏՀԿ-ն թմրաբիզնեսի գլխավոր ուղղություններից մեկը։
ՏՀԿ գործողությունների պլանով թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին ՏՀԿ տարածքում պետք է առավելագույն ուշադրություն դարձվի։ Այս նպատակով անհրաժեշտ է թմրանյութերի շրջանառության վերահսկման վերաբերյալ ազգային օրենսդրությունները կատարելագործել, ամրապնդել ազգային և տարածաշրջանային ինստիտուտները, ինֆորմացիա փոխանակել, անօրինական բեռի տեղափոխման խափանման մեթոդները կատարելագործել և այլն։
ՏՀԿ շրջանակներում իրավական համագործակցություն նախատեսված է բոլոր ոլորտներում։ Մասնավորապես, տնտեսական համագործակցության շրջանակներում նախատեսված է օրենսդրությունների ներդաշնակեցում ներդրումների առավել բարենպաստ ռեժիմի ստեծման համար։ Մասնավոր սեկտորի առավել արդյունավետ փոխգործության և տուրիստական հոսքի աճի նպատակով պլանավորվում է մեղմացնել վիզային ռեժիմը ինչպես ՏՀԿ անդամ երկրների միջև, այնպես էլ այլ երկրների հետ։
ՏՀԿ-ն չնայած 30-ամյա
գործունեությանը չի հասել փոխգործունեության այնպիսի մակարդակին, ինչպիսին հասել են օրինակ ՇՀԿ կամ ՍԾՏՀ-ն, և չի դարձել տնտեսական համագործակցության իրականացման մեխանիզմ։ ՏՀԿ շրջանակներում բազմակողմանի առևտրա-տնտեսական և ռազմա-քաղ. կապերի զարգացման հեռանկարները թույլ չեն տալիս խոսել ՏՀԿ-ի՝ Հարավային Ասիայի քաղ. ուժերի բալանսի կամ տնտեսական վիճակի վրա ունեցած որևէ նշանակալի ազդեցության մասին։
ՏՀԿ շրջանակներում համագործակցության անարդյունավետությունը պայմանավորված է քաղ., տնտեսական և կազմակերպչական մի շարք գործոններով։ Դրված նպատակների իրագործմանը խանգարում են անդամների ռազմա-քաղական և առևտրաարդյունաբերական կողմնորոշումների ու շահերի տարբերությունը, նրանց տնտեսությունների և ենթակառուցվածքների փոխլրացման բացակայությունը։ Ինչպես նաև տարածաշրջանը աչքի է ընկնում արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտական ոլորտներում համագործակցության համեմատաբար ցածր մակարդակով, տարբեր են անդամների տնտեսական զարգացման մակարդակը և ներուժը, քիչ է զարգացած տարածաշրջանի տրանսպորտի և կապի ենթակառուցվածքը։ Չնայած ՏՀԿ ջանքերին զարգացնել առևտրական կապերը վերջին տասնամյակի ընթացքում չի հաջողվել այդ ոլորտում որևէ լուրջ փոփոխություններ գրանցել։ Պահպանվում է ՏՀԿ հիմնադիր երկրների և նոր անդամների միջև նշանակալի դիսբալանս։ ՏՀԿ տարածքում առևտրի ընդլայնմանը հիմնական խանգարում են ոչ սակագնային խոչընդոտների առկայությունը, ապրանքները մաքսազերծման երկար տևողությունը, գումարային գործարքների իրականացման դժվարությունը, բանկային ոլորտի վատ զարգացածությունը որոշ անդամ երկրներում, արդյունահանվող ապրանքների միանմանությունը, տրանսպորտային ցանցի վատ զարգացվածությունը և այլն։ Միասնական ծրագրերն իրականացվում են նշանակալի ձգձգումներով, ինչի պատճառն են նախարարությունների, վարչությունների և բիզնես համայնքների միջև համագործակցության ցածր մակարդակը, ղեկավարման արդյունավետ մեխանիզմի բացակայությունը։
Խանգարող կարևոր գործոն են Աֆղանստանում ոչ կայուն վիճակը, թմրանյութերի ուղիները, որոնք անցնում են տարածաշրջանով, տարածաշրջանից ռեսուրսների արտահանման վերաբերյալ միասնական մոտեցման բացակայությունը։ ՏՀԿ մարմինների որոշումները խորհրդատվական բնույթ են կրում և ոչ միշտ են իրագործվում։ Պակիստանի, Իրանի և Թուրքիայի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում նույնպես անկայունության պատճառ է, իսկ ՍԾՏՀ, Կասպիական երկրների գագաթաժողովի, պարսկախոս երկրների Միության, Թյուրքական միության և այլ զուգահեռ կազմակերպությունների գոյությունը սպառնում է ՏՀԿ-ին՝ հատկապես Անկարայի և Թեհրանի միջև մրցակցության տեսանկյունից։
Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհուրդ
ԹՊՀԽ-ն միջազգային կազմակերպություն է, որը միավորում է թուրքախոս պետությունների՝ Ադրբեջան, Ղազախստան, Ղրղըզստան, Թուրքիա, Թուրքմենստան։ Կազմակերպության հիմնական նպատակն է զարգացնել բազմակողմանի համագործակցությունը անդամ-պետությունների միջև։ Կազմակերպության ստեղծման գաղափարը ծագեց անմիջապես ԽՍՀՄ անկումից հետո։ Թուրքիայի նախագահ Օզալը առաջին անգամ հանդես եկավ վերազգային թուրքական քաղաքական-տնտեսական տարածության ձևավորման մասին նախաձեռնությամբ, որը ներառում էր ընդհանուր շուկայի, միասնական տարածաշրջանային էներգոհամակարգի, էներգոռեսուրսների տեղափոխման ցանցի ձևավորում, ինչպես նաև ընդհանուր լեզվի հստակեցում։
1992թ․ հոկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցավ թուրքախոս պետությունների առաջին գագաթնաժողովը, որտեղ հայտարարվեց Ադրբեջան, Ղազախստան, Ղրղըզստան, Թուրքիա, Թուրքմենստան, Ուզբեկստանի մերձեցման մասին լեզվական և մշակութային ընդհանրության հիմքի վրա։Արդյունքում կողմերը ստորագրեցին Անկարայի հռչակագիրը, որն ամրապնդեց պետությունների միջև համերաշխության ոգին։ Այս ամենի ունիկալությունն այն է, որ թուրքական աշխարհին պատկանելությունը որոշվում է ոչ թե քաղաքական կամ տարածքային կապերով, այլ կոնկրետ էթնիկական չափանիշներով․ լեզու, մշակույթ, արյունակցական ընդհանրություն։
1993թ․ ստորագրվեց թյուրքախոս պետությունների համագործակցության ստեղծման մասին արձանագրությունը, որը մնաց թղթի վրա։ Նույն թվականին թյուրքական մշակույթի և արվեստի համատեղ զարգացման կազմակերպությունը։
1994-2001թթ․ տեղի ունեցան գագաթնաժողովներ, որոնցում քննարկվում էին ընդհանուր տնտեսական տարածության ձևավորման մասին խնդիրները։
2006թ․ Անթալիայում հրավիրված գագաթնաժողովի արդյունքում կողմերը քննարկեցին էներգետիկայի և անվտանգության ոլորտում համագործակցության խնդիրները։ Հաջորդ տարի Թուրքիայի վարչապետը արդեն իսկ հանդես եկավ թյուրքախոս պետությունների քաղաքական միություն ձևավորելու առաջարկով, իսկ 2008թ․ ընդունվեց Պառլամենտական Ասամբլեայի ձևավորման մասին համաձայնագիրը։
2009թ․ Նախիջևանում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ ստեղծվեց Թյուրքական խորհուրդ, որը պետք է ունենար տարածաշրջանային քաղաքական կազմակերպության բնորոշ բոլոր հատկանիշները։ Խորհրդի կենտրոնը Ստամբուլում է։
2009թ․ ընդունվել է կանոնադրությունը, ձևավորվել քարտուղարությունը և ընդհանուր բյուջեն։
2015թ․ Աստանայի գագաթնաժողովում քննարկվում էր տնտեսական կապերի զարգացման, Արևմտյան Եվրոպա-Արւմտյան Չինաստան տրանսպորտային մագիստրալի կառուցումն ավարտելի, համատեղ ուսումնական հաստատության և հեռուստաալիքի ստեղծման խնդիրները։
Հիմնական սկզբուննքերը և կազմակերպական կառուցվածքը
- Պետությունների ղեկավարների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ամենամյա հանդիպումների ֆորմատով, որի շրջանակներում դիտարկվում են միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ հարցեր, որոշվում են համագործակցւթյան առաջնահերթ ուղղությունները։ Նիստերն անցկացվում են անդամ-պետությունների տարածքում՝ ըստ այբբենական կարգի։
- Արտաքին գործերի նախարարների խորհուրդ-դիտարկում է խորհրդի գործունեությանն առնչվող հարցերը, վերհանում առավել ակտուալ միջազգային խնդիրները և ներառում դրանք խորհրդի օրակարգում, հաստատում քարտուղարության ֆինանսական հաշվետվությունը։ ԱԳՆԽ նիստերը գումարվում են Պետությունների ղեկավարների խորհրդի նիստերից առաջ։ Կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր։
- Ավագ պաշտոնատար անձանց կոմիտե, որին մասնակցում են յուրաքանչյուր անդամ-պետությունից 1 ներկայացուցիչ։ Կոմիտեն համակարգում է Քարտուղարության գործուենությունը, դիտարկում և հավանության արժանացնում փաստաթղթերի նախագծերը։ Կոմիտեի նիստերն անց են կացվում ԱԳՆԽ նիստերից առաջ։
- Ավագների խորհուրդ-մշտապես գործող կոնսուլտատիվ-խորհրդակցական մարմին է։
- Քարտուղարությունը մշտապես գործող գործադիր մարմին է, որը ստեղծվել է՝ նպաստելու Խորհրդի նպատակների և խնդիրների իրականացմանը։ Քարտուղարության ֆունկցիաներն են․
- ձեռնարկում է ադմինիստրատիվ, կազմակերպական, արձանագրային և տեխնիկական միջոցներ Խորհդի նիստերի անցկացման համար,
- մշակում է փաստաթղթերի նախագծերը,
- վարում է փաստաթղթերի արխիվը,
- համարվում է ինֆորմացիայի հավաքման, մշակման և տարածման կենտրոն,
- պատրաստում է ֆինանսական հաշվետվություն:
Քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը, ով նշանակվում է պետությունների ղեկավարների խորհրդի կողմից երեք տարի ժամկետով ռոտացիայի կարգով։ Քարտուղարի տեղակալները նույնպես նշանակվում են երեք տարի ժամկետով։
Գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները
Հինական նպատակներն են․
- տնտեսության ոլորտում անդամ-պետությունների միջև կապերի ամրապնդում,
- անդամ-պետությունների էկոլոգիական անվտանգության զարգացում,
- մշակութային-հումանիտար համագործակցության ամրապնդում,
- գիտատեխնիկական համագործակցության ամրապնդում:
Ելնելով Նախիջևանյան համաձայնագրի հիմնական դրույթներից, Թյուրքախոս երկրների համագործակցության հիմնական խնդիրներին են.
1.Կողմերի միջև փոխադարձ վստահության, բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը
2.Խաղաղության պահպանումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, անվտանգության և վստահության ամրապնդումը
3.Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ ընդհանուր տեսակետների և շահերի որոնում, ներառյալ միջազգաին կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում
4.Գործունեության համակարգում միջազգային ահաբեկչության և անջատողականության, էկստրեմիզմի և թմրանյութերի դեմ պայքարում
5.Նպաստել արդյունավետ տարածաշրջանային և երկկողմանի համագործակցությանը տնտեսական, քաղաքական, իրավական, մշակութային և այլ ոլորտներում
6.Նպաստավոր պայմանների ստեղծում առևտրի և ներդրումների համար, հավասարակշռված տնտեսական աճի ձգտում
7.Փոխգործակցություն գիտության, տեխնիկայի, մշակույթի, տուրիզմի և այլ ոլորտներում
Տնտեսական ոլորտ
Տնտեսական ոլորտը թուրքական պետությունների համագործակցության ամենահիմնական և խնդրահարույց ոլորտներից է։ Տնտեսական հաջողությունները պայմանավորված են ընդհանուր սահմանների, տրանսպորտային միջանցքների, ներդրումների առումով գրավչության տեսանկյունից։Մոտ ապագայում թյուրքական ինտեգրացիան ուղղված է լինելու պայմաններ ստեղծելու մաքսային միության և առանց վիզայի ռեժիմի ձևավորման, ապրաքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղափոխման համար։
Կենտրոնական ասիայի թուրքական պետությունների մեծամասնությունը գտնվում են Կասպից ծովի ավազանում, ունեն նավթի և գազի զգալի պաշարներ։ Սա լայն հնարավորություններ է ընձեռում Կասպից ծովի ռեսուրսների համատեղ օգտագործման, նավթա և գազամուղների կառուցման համար։
Սոցիալական ոլորտ
Սոցիալական ոլորտի համագործակցությունը թուրքական ինտեգրացիայի հիմքն է, ինչը պայմանավորված է ընդհանուր պատմության, լեզվի և ավանդույթների առկայությամբ։ 1993թ․ ստեղծվել է Թուրքական մշակույթի և արվեստի զարգացման կազմակերպություն, որի կենտրոնը Անկարայում է։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է համատեղ տոների, համերգների, փառատոների, մրցույթների, ցուցահանդեսների անցկացմանը, ֆորումների, կոնֆերանսների, քննարկոմների կազմակերպմանը ևն։
Գործում է նաև թուրքական արվեստների և լեզուների միավորված ադմինիստրացիան։
Անվտանգության ոլորտ
Թուրքական պետություններն ունեն ընդհանուր քաղ. շահեր, ինչի հետ կապված էլ ստեղծել են մեխանիզմներ ժամանակակից սպառնալիքների դեմ։ Կողմերը միասնական դիրքորոշում ունեն այնպիսի միջազգային խնդիրների շուրջ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի, Լեռնային Ղարաբաղի, Կիպրոսի հարցերը։
Զարգացման արդյունքները և հեռանկարները
Կազմակերպությունն իր գործուենության ընթացքում արձանագրել է զգալի հաջողություներ։ Ադրբեջանի անմիջական օգնությամբ կառուցվել է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղը, քննարկվում է ղիրզիզա-ադրբեջանա-ղազախական նավթամուղի կառուցման հարցը;
2007թ․ սկսվեց Բաքու-Թիֆլիս-Կարս երակթուղու կառուցումը։ Իզուր չէ, որ Թյուրքական խորհուրդը համարում են ժամանակակից Մետաքսի ճանապարհ, երբեմն նաև՝ Եվրամիության մինի-մոդել։
Ամփոփելով, կարող ենք նշել, որ Թյուրքական խորհուրդը պլանավորում է խորացնել տնտեսական և առևտրային համագործակցությունը, ստեղծել միասնական մշակութային տարածություն, ինչպես նաև լուծել Կասպիական էներգոռեսուրսների օգտագործմանն առնչվող խնդիրները։
Պարսկախոս երկրների
միություն (Իրան,
Տաջիկստան, Աֆղանստան)
Պարսկախոս երկրների միությունը եռակողմ համագործակցություն է, որը հիմնված է երկրների էթնո-մշակութային մտերմության վրա, և որում պարսկերենը պետական լեզու է, կամ պետական լեզուներից մեկն է: «Պարսկախոսների միությունը» հռչակվեց 1995թ. հուլիսին Թեհրանում՝ Տաջիկստանի, Իրանի և Աֆղանստանի առաջնորդների հանդիպման ժամանակ: Պարսկախոսների միությունը հանդես էր գալիս որպես պատմամշակութային հիմքով երկրների միավորում: Ներկայում այն բավականին կենսունակ նախագիծ է, որն աշխատում է ինտեգրացիայի շատ ուղղություններում՝ տնտեսական, էներգետիկայի, մշակութային:
2006թ. անդամ երկրների միջև ստեղծվեց համագործակցության հանձնաժողով: Երեք երկրներն արդեն հայտնաբերել են խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, րոնց թվում է երկաթգծի կառուցումը, որն անցնելով իրենց տարածքներով՝ գնում էր դեպի Ղրղզստան, միացնում Իրանը Չինաստանի հետ:
2008թ. մարտի 24-ին Դուշանբեում ստեղծվեց պարսկախոս երկրների եռակողմ կոորդիանցիոն տնտեսական խորհուրդը, որը մասնակից երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Տաջիկստանի նախագահն անվանեց <<բարենպաստ համատեղ հնարավորությունների իրագործման հիմնական միջոցներից մեկը>>: Կոորդինացիոն տնտեսական խորհուրդն ունակ էր կարգավորել ընդունված պայմանավորվածությունների իրագործումը:
Աֆղանստանի, Տաջիկստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին՝ Շանհանյան համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ: Բանակցությունների արդյուքնում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր. էներգետիկայի ոլորտում եռակողմ համագործակցության մասին հռչակագիրը, «Իստիկլոլի» Տաջիկստանի և Իրանի ավտոմոբիլային թունելի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու մասին հռչակագիրը: Հանդիպման արդյունքում ստորագրվեց Տաջիկստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահների միջև համատեղ հայտարարություն:
Նրանց համագործակցության որոշիչ խթանը հանդիսացավ 2010թ. օգոստոսյան հանդիպումը Աֆղանստանի, Իրանի և Տաջիկստանի նախագահների միջև:Հանդիպման ժամանակ ստորագրվեց համագործակցության հանձնաժողվի ստեղծման մասին հուշագիր, որը պետք է տեղի ունենար պետությունների ղեկավարների մասնակցության մակարդակով՝ տարին մե անգամ:
Գործունեության
հիմնական նպատակներն են.
1. Մասնակից պետությունների
միջև բոլոր ոլորտներում ինտեգրացիայի և փախհարաբերությունների հասնելը՝ դրանց միավորման
ճանապարհով:
2. Տարբեր ոլորտներում
իրենց ժողովուրդների մեջ գոյություն ունեցող փոխհարաբերությունների, համագործակցության
խորացում և ամրապնդում:
3. Միասնական
կանոնակարգերի մշակում տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ֆինանսա-տնտեսական հարցեր,
ներառյալ՝ հաղորդակցության, կրթության, մշակույթի և հասարակական ոլորտները:
4. Համատեղ նախագծերի
և գիտա-հետազոտական կենտրոնների հիմնում
5. Ահաբեկչության,
էքստրեմիզմի, թմրամիջոցների ապօրինի վաճառքի դեմ պայքարում փոխգործակցություն:
6. Դաշինքի ստեղծման
խնդիրները պատասխանում են գլոբալիզացիայի և ռեգիոնալիզացիայի համաշխարհային զարգացման
միտումներին, որոնց շրջանակներում առանձնացվում են՝
Ա. Տնտեսական
մեխանիզմների միավորում
Բ. Տարածաշրջանային
և համաշխարհային խնդիրների միասնական մոտեցումների զարգացում, որը հեշտացնում է պետությունների
ներառում մոդեռնիզացված գլոբալ համակարգում կոլեկտիվ շահերի պահպանմանը:
7. Տարածաշրջանում անվտանգության ապահովում
Պարսկախոս երկրների միության ծրագրային
փաստաթղթերն առանձնացնում են նաև գործունեության առաջնահերթությունները:
Տնտեսական
ոլորտում երեք երկրների համագործակցությունը տեղի ունեցավ միանգամից մի քանի
ուղղություններով: Նույնիսկ դրանցից մի քանիսը երկրներում ունեցան առանձնակի հաջողություններ:
Մասնավորապես, արագ տեմպերով զարգացավ Տաջիկստանի և Իրանի համագործակցությունը առևտրային
ոլորտում: 2011թ. մինչև 2012թ. մարտ երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցեց
500 մլն դոլարը: Վերջին մի քանի տարում Իրանի և Տաջիկստանի միջև ստորագրվել է ավելի
քան 100 համաձայնագիր՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
2012թ. մարտի 5-ին 3 երկրները ստորագրեցին
տնտեսկան համագործակցության վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր, որը վերանայում
էր Իրանից Աֆղանստան և Տաջիկստան գնացող երկաթգծի շինարարությունը:
2014թ. մարտի 22-ի եռակողմ հանդիպման
ժամանակ քննարկվեցին տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման, ինչպես նաև առևտրա-տնտեսական փոխգործակցության վերաբերյալ հարցեր:
Տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունն անցել է երկար ճանապարհ: Ներկայումս իրականացվում է երկաթգծի, ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն Տաջիկստանի, Իրանի և Աֆղանստանի միջև, ՀԷԿ-ի, ավտոմոբիլային թունելի շինարարություն:
2008թ.հուլիսին հրապարակվեց սահմանային երկաթուղային գծի կառուցման գաղափարը, որը միավորում է երեք երկրները: Նախատեսվում է, որ ճանապարհը կստեղծի հնարավորություն Տաջիկստանից Պարսից ծոցի նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ բեռների արագ առաքում կատարելու համար, հնարավորություն կտա երկրների միջև ընդլայնել ապանքաշրջանառությունը և առևտրային հարաբերությունները:
2013թ. մարտի 25-ին տեղի ունեցավ պետության ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում հիմնարար տնտեսական համագործակցությունը հռչակվեց երեք երկրների համար առաջնահերթ ուղղություններից մեկը:
Սոցիալական և մշակութային ոլորտներում ևս հարաբերություններն ակտիվորեն զարգանում էին: 2009թ. Դուշանբեում լույս տեսավ «Մշակույթը և կրթությունը իրանական ժողովուրդների քաղաքակրթությունների մեջ» հավաքածուն, որը պատրաստվել էր երեք երկրների գիտնականների կողմից: Դրանում ներկայացված էին նյութեր՝ 3 երկրների մշակույթների և կրթության խնդրի ուսումնասիրության համար: Ուսումնասիրվեցին 3 երկրների կրթական համակարգի զարգացման հեռանկարները: Պարսկախոս շրջանների մշակութային ժառանգության ճանաչման լավ մեկնարկը տրվեց 2010թ. փետրվարին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդումամբ (հատուկ հեղափոխություն, Նովրոզի Իրանական Նոր տարին- միջազգային տոն): Մեծ տեղ է հատկացվում Ղուրանի անվճար ուսումնառությանը:
Համագործակցությունն իրականացվում է նաև հումանիտար գործունեության ոլորտում: Ավելին, այս ոլորտում իրականացվում են մեծ թվով համատեղ նախագծեր: Կունդուզում բացվել է Տաջիկստանի հյուպատոսական հաստատություն: Այս ամենից բացի, որոշվել է Աֆղանստանի ծանր հիվանդություններով տառապող քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու կարգը:
Աֆղանստանում խաղաղության և կայունության հանելու համար անհրաժեշտ էր նախապատրաստվել և իրագործել ծրագրեր, որոնք հիմք կստեղծեին ահաբեկչության, ծայրահեղության և հանցագործության մյուս տեսակների արմատների վերացման համար:Այս նպատակին հասնելու գլխավոր խնդիրներից էր թմրամիջոցների ապօրինի վաճառքի դեմ հաամտեղ պայքարը:Սրանց մեջ գոյություն ունեցող կարևորագույն փաստաթղթերից էր 3 պետությունների կառավարությունների միջև փոխըմբռնման հռչակագիրը՝ թմրամիջոցների վրա վերահսկողության մասին եռակողմ համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի համագործակցությունը:
Զարգացման արդյունքներն ու հեռանկարները
Երեք երկրների միության նախաձեռնողների համաձայն՝ քանի որ պարսկերենը պետական լեզու է, ուստի պետք է ստեղծվեն նաև քաղաքական և տնտեսական կազմակերպություններ, որոնք կմիավորեին Իրանը, Տաջիկստանը և Աֆղանստանը, որպեսզի դրանք տարածաշրջանում իրականացնեին տնտեսական և մշակութային նախագծեր:
Բայց մինչև հիմա, Պարսկախոս միությունը իրեն չի հռչակել խոշոր որպես քաղաքական նախագիծ, որը կապված էր Աֆղանստանի Իսլամական Հանրապետության էթնո-քաղաքական երկակիության հետ. այն 2001թ. հետո միությանը մասնակցեց միայն քաղաքական դրդապատճառներով: Իրանն ու Աֆղանստանը Իսլամական երկրներ են, իսկ Տաջիկստանը՝ աշխարհիկ:
Այս ամենի հետ մեկտեղ համագործակցության դիտարկվող ձևաչափը միակը չէ:
Այսպիսով, 2009թ. հունիսի 15-ի Շանհանյան համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ Եկատերինբուրգում հայտնեցին մի գաղափար՝ հանդիպումը քառակողմ ձևաչափով անցկացնելու վերաբերյալ (Աֆղանստան-Պակիստան- Ռուսաստան- Տաջիկստան)՝ «Դուշանբեական քառյակ»:
Առաջին երեք գագաթաժողովի արդյունքներով պետությունների ղեկավարները ներկայացրին քառակողմ ձևաչափով համագործակցության հիմնական ուղղությունները.
1. Առևտրատնտեսական համագործակցության փոխշահավետ ուղղությունների և տարածաշրջանային առևտրի զարգացում, օտարերկրյա ներդրումների ներհոսքի ընդլայնում, էներգետիկայի ոլորտում նախագծերի իրագործում և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում:
2. Ահաբեկչության, էքստրեմիզմի և թմրամիջոցների դեմ պայքար
3. Միջազգային ֆինանսական ինտիտուտների հետ երկրների կառուցողական համագործակցություն էներգետիկայի ոլորտում:
Դեմոկրատիայի
և տնտեսական
զարգացման կազմակերպություն
(ՎՈՒԱՄ)
Ներկայումս կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, իսկ 1999-2005թթ․ անդամակցում էր նաև Ուզբեկստանը (ՎՈՒՈՒԱՄ)։
ՎՈՒԱՄ-ի ինստիտուցիոնալացումը ընթացել է մի քանի փուլերով։
Առաջին անգամ կազմակերպության ստեղծման գաղափարը հնչել է 1997թ․ Վաշինգտոնում և հավանություն ստացել Սպիտակ տան կողմից։ Իսկ նույն թվականին Եվրոպայի Խորհրդի Ստրասբուրգյան գագաթնաժողովում ձևավորվեց վրացա-ուկրաինա-ադրբեջանա-մոլդովական դաշինք՝ ՎՈՒԱՄ, և չէր թաքցվում, որ նշված կազմակերպությունը ստեղծվում է ի հակադրություն Մոսկվայի և Մինսկի միջև միություն ձևավորելու պայմանագրին, որը կնքվել էր մի քանի ամիս առաջ։
1997թ․ հիմնվեց նաև չորս պետությունների քաղաքական-կոնսուլտատիվ ֆորում։ Վերջինս ընդունեց համատեղ կոմյունիկե, որտեղ չորս պետությունների ղեկավարները գնահատում էին եվրոպական և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները և ռիսկերը։ Նշվում էր, որ համատեղ ուժերն ուղղելու են այն դժվարությունների հաղթահարմանը, որոնց կհանդիպի Եվրոպան XXI դարում։
1999թ․ ապրիլին միացավ նաև Ուզբեկստանը։
ՎՈՒՈՒԱՄ-ի նպատակներ և խնդիրներ էին հռչակվում․
1.Ամրապնդել բազմակողմանի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում
2. Նպաստել կոնֆլիկտների և ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը, որի հիմքում ընկած են պետությունների սուվերենիտետի, տարածքային ամբողջականության, սահմանների
անխախտելիության և անկախության ճանաչումը
3.Խորացնել պրակտիկ համագործակցությունը խաղաղապահ ծրագրերի իրականացման նպատակով
4.Պայքարել էթնիկական անհանդուրժողականության, սեպարատիզմի, կրոնական էքստրեմիզմի և ահաբեկչության դեմ
5. Խոչընդոտել միջուկային և մասսայական ոչնչացման այլ զենքերի տարածմանը
6. Զարգացնել Եվրոպա- Կովկաս- Ասիա տրանսպորտային միջանցքը
7. Անցկացնել կոնսուլտացիաներ
Այս փուլում ձևավորվեց Ազգային կոորդինատորների կոմիտեն՝ ԱԿԿ ։
2000թ․ ընդունվեց Նյու-Յորքյան մեմորանդումը, որտեղ անհրաժեշտ էր համարվում տարին առնվազն մեկ անգամ հրավիրել գագաթնաժողովներ, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական զարգացման համար, նպաստել անդամ-պետությունների օրենսդիր, գործադիր մարմինների, հումանիտար կազմակերպությունների միջև համագործակցությանը ևն։
ՎՈՒՈՒԱՄ-ի զարգացման երկրորդ էտապը սկսվեց 2001թ․ Յալթայան գագաթնաժողովում։ Այստեղ ստորագրվեցին ՎՈՒՈՒԱՄ-ի Յալթայան խարտիան ՎՈՒՈՒԱՄ անդամ-պետությունների Կոնվենցիան։
Յալթայան խարտիան համագործակցության նպատակներ է հռչակել․
1. նպաստել սոց.-տնտեսական զարգացմանը,
2. ամրապնդել տնտեսական-առևտրային կապերը,
3.տրանսպորտային- հաղորդակցական մագիստրալների զարգացում և էֆեկտիվ օգտագործում,
4. տարածաշրջանային անվտանգության ամրապնդում,
5. համագործակցության գիտության, մշակույթի և այլ հումանիտար ոլորտներում,
6. համագործակցություն միջազգային
կազմակերպությունների շրջանակներում,
7. պայքար ահաբեկչության, կազմակերպության և նարկոբիզնեսի դեմ:
Ներառում էր նաև տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակույթի, տրանսպորտի, էներգետիկայի, ֆինանսական և այլ ոլորտներ:
Աշխատանքային լեզուներ են հռչակվել ռուսերենը և անգլերենը։ Յալթայան գագաթնաժողովից հետո մոտ հինգ տարի ՎՈՒՈՒԱՄ-ը չէր գործում։
2005թ․ Քիշնևում տեղի ունեցավ հերթական գագաթնաժողովը, որը վկայում էր ՎՈՒՈՒԱՄ-ի վերակենդանացման մասին;
ՎՈՒԱՄ-ի ինստիտուցիոնալ կայացումն ավարտվեց 2006թ․ Կիևի գագաթնաժողովում, որտեղ անդամ պետությունները ստորագրեցին Կազմակերպության կանոնադրություն, որի պրեամբուլայում նշված էր, որ ՎՈՒԱՄ միավորումը վեր է ածվում միջազգային տարածաշրջանային կազմակերպության․ «Դեմոկրատիայի և տնտեսական զարգացման կազմակերպություն՝ ՎՈՒԱՄ»։
Ըստ կանոնադրության՝ ՎՈՒԱՄ-ը միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը համարվում է միջազգային իրավունքի սուբյեկտ։
ՎՈՒԱՄ քարտուղարությունը (սեկրետարիատ) գտնվում է Կիևում։ ՎՈՒԱՄ-ին կարող են անդամագրվել այլ պետություններ ՎՈՒԱՄ-ը կարող է հարաբերություններ հաստատել և դիտորդի կարգավիճակ տալ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների։
Հիմնական
սկզբունքները և կազմակերպական կառուցվածքը
ՎՈՒԱՄ-ում գործում են հետևյալ մարմինները
1. Պետությունների ղեկավարների խորհուրդը կազմակերպության հիմնական մարմինն է, որն իր գործունեությունն իրականացվում է 4 մակարդակներում՝ պետությունների ղեկավարների մակարդակով (գագաթնաժողովներ անցկացվում են տարին մեկ անգամ),արտգործնախարարների մակարդակով (տարին 2 անգամ), ազգային կոորդինատորների մակարդակով (տարին 4 անգամ), մշտական ներայացուցիչների մակարդակով (մշտական հիմունքներով)։
2. Քարտուղարություն-Խորհրդին օժանդակող մարմին է, որն իրականացնում է ՎՈՒԱՄ-ի կազմակերպական-տեխնիկական ապահովումը։ Քարտուղարությունը գործում է Գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ և ենթարկվում է Արտաքին գործերի նախարարների խորհրդին։ Գլխավոր քարտուղարը պատասխանատու է քարտուղարության գլխավոր խնդիրների և գործառույթների կատարման համար, նշանակվում է չորս տարով
3. Արտաքին գործերի նախարարների խորհուրդը գործադիր մարմին է, որը կարգավորում է կազմակերպության գործունեությունը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում։ Հանդիպումներն անցկացվում են տարին առնվազն երկու անգամ։
4. Ազգային կոորդինատորների կոմիտեն համարվում է ՎՈՒԱՄ աշխատանքային մարմինը, որը կոորդինացնում է անդամ-պետությունների գործունեությունը, նախապատրաստում պետությունների ղեկավարների հանդիպումները ԱԳՆԽ նիստերը։ Կոմիտեում ներգրավված են յուրաքանչյուր պետությունից մեկ ներկայացուցիչ։
5. Մշտական ներկայացուցիչների խորհուրդը նույնպես աշխատանքային մարմին է, որը գործում է մշտական հիմունքներով։
Ստեղծվել են նաև մի շարք աշխատանքային խմբեր տնտեության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, տուրիզմի և այլ հարցերով։
Պայմանագրային շրջանակներից դուրս գործում է ՎՈՒԱՄ Պառլամենտական Ասամբլեան, որը հիմնվել
2004թ. և ուղղված է կազմակերպության հիմնական նպատակների իրագործմանը։ Ասամբլեան կազմված է չորս կոմիտեներից․
1. քաղաքական և իրավական հարցերով,
2. առտրատնտեսական հարցերով,
3. տարածաշրջանային անվտանգության հարցերով,
4. գիտության, մշակույթի և կրթության հարցերով:
Ըստ 2001թ. Յալթայի կանոնադրության առաջին կետի ՎՈՒՈՒԱՄ նպատակները հետևյալն են.
1. Սոցիալ-տնտեսական զարգացման խթանում
2. Առևտրի և տնտեսական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը
3.Տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը գործունեության բոլոր ոլորտներում
4.Հարաբերությունների զարգացում գիտական, մշակութային և հումանիտար ոլորտներում
5. Փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում
6. Պայքար ահաբեկչության, կազմակերպության և նարկոբիզնեսի դեմ
Կարևորվում է համագործակցությունը տնտեսական ոլորտում՝ կազմակերպության անդամների միջև: Այս ոլորտում հիմնական ուղղություններն են տնտեսական համագործակցությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությունը:
Մեծ ուշադրություն է դարձվում համագործակցությանը սոցիալական ոլորտում: Աjն ներառում է համագործակցություն մշակույթի, գիտության և այլ ոլորտներում: Անվտանգության ոլորտում հիմնական նպատակը պայքարն է ահաբեկչության և արտակարգ իրավիճակների դեմ, կազմակերպված հանցավորության դեմ: Իրավական ոլորտում գլխավորն է ժողովրդավարության ամրապնդումը, օրենքի գերակայությունև, մարդու իրավունքներն և ազատությունները:
Զարգացման արդյունքները և հեռանկարները
ՎՈՒԱՄ գործունեության սկզբնական շրջանում նշվում էր, որ կազմակերպությունում իշխում են աշխարհատնտեսական բաղադրիչները, սակայն ակնհայտ է, որը անդամ-պետությունների տնտեսությունները թույլ կապվածության մեջ են, չկա միասնական տնտեսական տարածություն։
2008թ․-ից ի վեր նշվում է, որ անդամ-պետությունները ցանկանում են նոր թափ հաղորդել համագործակցությանը՝ բարձրացնելով վերջինիս դերը միջազգային արենայում։ 2015թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ընդունվեց որոշում «ՄԱԿ-ի և ՎՈՒԱՄ-ի» համագործակցության մասին։
Comments
Post a Comment