Skip to main content

Քաղաքական կառավարում

 

Քաղաքական մենեջմենթ: Տեսամեթոդական մոտեցումներն ու զարգացման հեռանկարները

Արևմտյան քաղաքագիտությունը զգալի ներդրում ունի քաղաքական կառավարման բարեփոխումների հարցերում, որոնք մեծ պահանջարկ ունեն հետինդուստրիալ հասարակությունում: Հետխորհրդային պետություններում քաղաքական կառավարման հիմնախնդիրների վրա մեծ ազդեցություն ունի խորհրդային ժամանակահատվածը, երբ քաղաքականությունը համադրվում էր պետության հետ և կապվում էր իշխանության լիազորությունների իրացման հետ: Ժամանակակից ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացման համատեքստում քաղաքական կառավարման խնդիրները դառնում են առավել հրատապ և ավելի շատ են գրավում գիտավերլուծական շրջանակների ուշադրությունը:

Քաղաքագիտության մեջ գոյություն  չունի քաղաքական կառավարման ընդհանուր կոնցեպցիա: Գոյություն ունի  սուր անհրաժեշտություն մեթոդոլոգիական տարբերակները տեսության մեջ և գործնականում դուրս մղելու համար: Դա կապված է այն բանի հետ, որ քաղաքականության մեջ ռազմավարական զարգացումները ուղիղ առնչություն ունեն արդյունավետ և լայնածավալ կամ համընդգրկուն կառավարման հետ:

Այս առարկայի ուսումնասիրման օբյեկտ է հանդիսանում քաղաքական որոշումների կայացման մոդելավորումը:Իսկ ուսումնասիրության առարկան դիտարկվում է որպես  քաղաքագիտության զարգացման նորարարական պարադիգմա: Նպատակն է դուրս բերել, հայտնաբերել քաղաքական կառավարման բաղկացուցիչների իրավիճակն և զարգացման հնարավոր հեռանկարները: Քաղաքական որոշումները պետք է լինեն կենսունակ:Մոդելավորում հասկացությունը քաղաքականության մեջ ենթադրում է որոշումից առաջ հստակ գործողություններ, որոնք որ հետագայում ապահովելու են տվյալ որոշման կենսունակությունը:

Քաղաքական կառավարման էությունը և զարգացման միտումները քաղաքագիտական դիսցիպլինների համակարգում

Ներկայիս փուլերի զարգացման յուրահատկությունները դրսևորվում են կենսագործունեության բոլոր ոլորտներում, որը բնութագրվում է որպես խորը փոփոխությունների գործընթաց: Նորարարական զարգացման հոսքերն ուղղված են հասարակության բոլոր ինստիտուտների գործընթացների բազմազանության բարելավմանը: Հենց այդ պատճառով էլ ժամանակակից աշխարհում  ինստիտուցիոնալ փոփոխությունները դիտարկվում են որպես մոդեռնիզացման գործընթացներ: Իր հերթին մոդեռնիզացիան համակարգված գործընթաց է, որի արդյունքում հասարակության ցանկացած կառուցվածքային – գործառույթային փոփոխություն բերում է մյուս ոլորտների փոփոխության և հատուկ շեշտում է քաղաքական բաղադրիչը: Կերպափոխման գործընթացներին առավել կապված է պետական իշխանությունը : Կերպափոխման գործընթացի առավել ակնհայտ արդյունք է հասարակության բազային ինստիտուտների ձևավորումը,որի վերլուծությունը ցույց է տալիս սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների դեզինտեգրացիան: Ընդհանուր առմամբ, հետխորհրդային աշխարհում տեղի ունեցող զարգացումների և անցումների հակասությունները թույլ չեն տալիս սահմանափակվել միայն որևիցե մեկ պարադիգմայով: Դրա համար նպատակահարմար է ֆունդամենտալ,կոնցեպտուալ սկզբունքների առանձնացումը և դրանց ուսումնասիրությունները պրակտիկ քաղաքական գործընթացներում:

Քաղաքական կառավարման հասկացության մեկնաբանությունները և զարգացման հիմնախնդիրները ըստ տարբեր հեղինակների

Կոմունիստական կերպափոխումն ընդհանուր առմամբ փոխեց քաղաքական կառավարման բովանդակությունը:  Առաջ եկած անվերահսկելիության իրավիճակը, հասարակական հարաբերությունների զարգացման անկանխատեսելիությունը ստիպում է տեսաբաններին և պրակտիկ գործիչներին գտնել պետական կառավարման արդյունավետ և օպտիմալ ձևեր, որոնք կհամապատասխանեն հասարակական նոր  իրողություններին, ժողովրդավարական անցմանը, իրավական, սոցիալական պետությանը համահունչ, որի նպատակն է՝ ապահովել արժանապատիվ կյանք և գործունեության ազատություններ յուրաքանչյուր քաղաքացու համար: Դա ենթադրում է վարչաքաղաքական համակարգի կատարելագործում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, բիզնես սեկտորի և պետական վարչակազմի արդյունավետ համագործակցություն՝ քաղաքականության իրացման գործընթացներում:

Կառավարման ուսումնասիրությունների արդի փուլում առավել մեծ ուշադրություն է դարձվում արևմտյան փորձի կիրառման և ընդլայնման վրա, որոնք փորձարկված և մշակված են վարչաքաղաքական կառավարման շրջանակներում, որտեղ յուրաքանչյուր երկիր հաշվի է առնում կառավարման իր առանձնահատկությունները: Հատկապես ուսումնասիրվում են ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի, ԵՄ փորձը ,ազատ շուկայի տեսանկյունից ՝ կապված քաղաքական ինստիտուտների գործունեության հետ:    Մշակված են հիմնական ուղղությունները, բարեփոխումների յուրահատկությունները և արդյունքները, որոնք հատուկ ճանաչում են ձեռք բերել անգլո-սաքսոնական վարչակառավարման գիտական ուսումնասիրություններում:

Շատ դեպքերում դրան նպաստում էր այն հանգամանքը, որ 19-րդ դարում վերածնված սոցիոլոգիական և քաղաքական գիտությունները դիտարկվում են որպես մեխանիզմ՝ հասարակության խնդիրների կառավարման համար: Առաջին հերթին դա վերաբերում է ԱՄՆ-ին, որտեղ այնպիսի կարևոր և հայտնի քաղաքական և հանրային կառավարման արևմտյան մասնագետներ Գուլիկը, Մարքսը, Մարչը, Սայմոնը, Ուալդսը զբաղվել են այդ խնդրով, իսկ Ալմոնդը, Դալը, Տրյումենը մեծ ներդրում ունեն այս տեսության զարգացման գործում: Հանրային կառավարումը եղել է արևմտյան քաղաքագիտական մտքի 5 կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից մեկը (մյուսները հանդիսանում են համեմատական պետական կառույցներ, հանրային իրավունք և քաղաքական տեսություն):

Պուշկարյովան, քաղաքական կառավարում ասելով,հասկանում է քաղաքականության մեջ կառավարման յուրահատուկ ձև,երբ որոշակի քաղաքական նպատակների ձգտող քաղաքական սուբյեկտն առանձնահատուկ հնարներ և միջոցներ է ձեռնարկում իր խնդիրները լուծելու համար, օգտագործում է  զանազան քաղաքական տեխնոլոգիաներ :

Սմարգունովը նշում է որ, քաղաքական կառավարումը ներառում է ուղղակի և ներկայացուցչական ժողովրդավարության պրոցեսների, միջազգային քաղաքական հարաբերությունների կառավարումը, ինչպես նաև կառավարչական մոտեցումները պետական կառավարման բնագավառում (նոր հանրային կառավարում):

Որոշ հեղինակներ քաղաքական կառավարումը ներկայացնում են որպես քաղաքական ավանդույթների փոխանցման, իրական քաղաքական փորձի կուտակման և իրագործման, քաղաքական նորարարությունների զարգացման կարևորագույն ինստիտուցիոնալ մեխանիզմ տարբեր սոցիալական ինստիտուտների, խմբերի քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում: Միարժամանակ քաղաքական կառավարումը,ըստ էության, իրենից ներկայացնում է ոչ միայն քաղաքականության սուբյեկտների նպատակաուղղված ազդեցությունը քաղաքականության օբյեկտների վրա,այլ նաև նրանց փոխազդեցությունը կամ նույնիսկ փոխազդեցությունը ի շահ դրված նպատակներին: Քաղաքականության սուբյեկտը այն անձն է, ով իրականացնում է քաղաքականություն,իսկ այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քաղաքականություն, դա օբյեկտն է : Քաղաքականությունը պատվիրում է օբյեկտը, քաղաքական որոշումը կայացնում է  սուբյեկտը:

Ա. Գորչևան գտնում է, որ քաղաքական կառավարման գործիքակազմն ընդգրկում է նախընտրական արշավները, քաղաքական գովազդների իրականացումը, քաղաքական կոնֆլիկտների կարգավորումը, քաղաքական կոնսուլտացիաների և բանակցությունների վարումը:

Պուշկարյովան պնդում է, որ քաղաքական կառավարման մեջ գոյություն ունեն հստակ մեթոդներ և հնարքներ, որի միջոցով քաղաքական գործիչները կարողանում են հասնել շատ մարդկանց քաղաքական հայացքների փոփոխության, որը համապատասխանում է իրենց շահերին և նպատակներին: Ըստ նրա՝ քաղաքական կառավարման յուրահատկությունը կայանում է նրանում, որ կառավարման շրջանակներում կառավարման սուբյեկտը, ձգտելով դրված նպատակների իրականացմանը, չի օգտագործում լեգիտիմ բռնության իրավունքը, քաղաքական իշխանության ռեսուրսները, չի զբաղվում նորմատիվներ ստեղծելով:

Հեղինակը պնդում է, որ քաղաքական կառավարումը «կառավարման հատուկ տեսակ է, երբ կառավարման սուբյեկտը, ձգտելով կոնկրետ քաղաքական նպատակների, զրկված է համընդհանուր պարտադիր նորմերի ստեղծման իրավունքից և լեգիտիմ բանաձև կիրառելուց, ինչպես նաև դրա համար ստիպված է օգտագործել հստակ մեթոդներ և տարատեսակ տեխնոլոգիաներ իր առջև դրված խնդիրները լուծելու համար »:

Սմարգունովը նշում է, որ քաղաքական կառավարումը լայն իմաստով ընդգրկում է ուղիղ և միջնորդավորված կառավարման խնդիրները, միջազգային քաղաքական  հարաբերությունները, ինչպես նաև կառավարչական մոտեցումները պետական  կառավարման գործում: Նեղ իմաստով դա զանգվածային քաղաքական արշավների և  քաղաքական պրոցեսների ազդեցության կառավարման տեսությունն ու պրակտիկան է:

Ժուկովի, Կարպովի, Լապտնի, Շաբրովի ընդհանրացնող աշխատությունում հիմնավորվում է, որ ամենաընդհանուր առումով քաղաքական կառավարումն ըստ էության ներկայացնում է ոչ միայն քաղաքական սուբյեկտի նպատակաուղղված ազդեցությունը օբյեկտի վրա, որքան նրանց փոխազդեցությունը և նույնիսկ փոխհամագործակցությունը համատեղ շահերի շրջանակում:

Որպես քաղաքական կառավարման նպատակներ  հանդես են գալիս՝

1.Այս կամ այն քաղաքական ուժերի կամ խմբերի շահերի իրացումը,

2.Հասարակական հարաբերությունների կամ հակասող շահերի կառավարումը

3.Միջազգային ասպարեզում պետական շահերի պաշտպանությունը

4.Մարդկանց գործունեության ստիմուլյացիան և կազմակերպման օպտիմալ ձևերի մշակումը

5.Սոցիալական կայունության և իրավակարգերի ապահովումը

6.Քաղաքացիների կենսագործունեության ոլորտների կարգավորումը

Հետևաբար քաղաքական կառավարման տեսության և կառավարման հիմնախնդիրների վերլուծությունը հաստատում է տարատեսակ ուղղությունների գոյությունը քաղաքական կառավարման էության և բովանդակության համար: Կարելի է պնդել, որ քաղաքական կառավարումը քաղաքական կենսագործունեության կառավարման, ինչպես նաև քաղաքական մեթոդների, սկզբունքների, միջոցների և ձևերի համախմբությունն է, որոնք մշակվել և կիրառվել են քաղաքական արդյունավետության բարձրացման նպատակով: Ելնելով այս սահմանումից, քաղաքական կառավարումը կարող է դիտարկվել հետևյալ ասպեկտներով՝

1.Որպես քաղաքական գործունեության ոլորտ նշում է այն իրականացնող մարդկանց գործունեությունը, ցույց է տալիս վերջիններիս քաղաքական և պաշտոնական դիրքը

2.Որպես գիտական հետազոտությունների ոլորտ

3.Որպես ուսումնական դիսցիպլին

Ժամանակակից անցումային երկրներում (այսինքն՝ ժողովրդավարական անցման մեջ գտնվող երկրներում) քաղաքական կառավարչական գիտությունների անցման բացակայությունը ազդում է քաղաքական կառավարման տեսության և պրակտիկաի վրա:

Նշենք այն հիմնական սոցիալական հետևանքները ,որոնք առաջանում են քաղաքական կառավարման որպես գիտություն չճանաչելու հետևանքով՝

1.Քաղաքական կառավարման հատվածայնությունը և խզվածությունը կասեցնում է իրական քաղաքական խնդիրների ամբողջական և համակարգային ուսումնասիրությունները,

2.քաղաքական կառավարչական հիմնախնդիրների խճճվածությունը առաջ է բերում գիտական մոտեցումներից վերջինիս հեռացում,

3.քաղաքական կառավարման չճանաչումը՝ որպես ինքնուրույն գիտություն սահմանափակում է վերջինիս դրական ազդեցությունը քաղաքականության վրա:

Անհրաժեշտ է  կառավարման և քաղաքագիտության սիմբիոզ  ,որն արտացոլում է ոչ միայն հասարակության քաղաքական կենսագործունեությունը ,այլ նաև նրանց առանձին վերցված ինստիտուցիոնալ տարրերի յուրահատկությունները: Տվյալ տեսությունը ներառում է ամբողջ քաղաքական համակարգը որպես հանրային հարցերի կառավարման համակարգ:  Շեշտը դրվում է կառավարման մեջ  «քաղաքական ցանցի»  դոմինանտի վրա, որի շնորհիվ փոխվում են պետության և իշխանության բարձրաստիճան  ղեկավարների ՝ որպես քաղաքական բնագավառի ներկայացուցիչներ դիտարկելու տեսանկյունը: 

Քաղաքական կառավարման մեթոդաբանական հիմքերը և մոտեցումները

Քաղաքական կառավարման ուսումնասիրության մեթոդաբանությունը ներառում է կառավարման մեթոդների ուսումնասիրությունը, իսկ կառավարման մեթոդն իրենից ներկայացնում է կառավարվող օբյեկտի վրա ազդելու ձևերի և եղանակների համախմբվածություն՝ կազմակերպության կողմից դրված նպատակներին հասնելու համար:

Կառավարման արդյունավետությունն ու որակը որոշվում են խնդիրների լուծման հնարավորությամբ, այսինքն՝ մոտեցումների, սկզբունքների և մեթոդների:Ներկայումս հայտնի են 5 կարևորագույն մոտեցումներ, որոնք էական ներդրում են ունեցել կառավարման տեսության և պրակտիկայի զարգացման մեջ.

1.Ընթացակարգային մոտեցումը դիտարկում է քաղաքական կառավարումն որպես փոխկապակցված քաղաքական-կառավարչական ֆունկցիաների անդադար շարք: Ֆունկցիոնալ և կոմպոտենտ գործոնը քաղաքական գործիչների, քաղաքական լիդերների, կուսակցությունների, նպատակային խմբերի գործունեության ընթացքում նրանց արդյունավետության գերակշռող գործոններն են:

2.Համակարգային մոտեցման մեջ ընդգծվում է այն, որ քաղաքական գործիչները պետք է դիտարկեն կազմակերպությունը որպես իրարից կախված տարրեր համախմբություն,այնպիսին, ինչպիսիք են մարդիկ, խնդիրները, տեխնոլոգիան, որոնք ուղղված են տարբեր նպատակների իրականացմանը փոփոխվող արտաքին միջավայրի պայմաններում

3.Իրավիճակային մոտեցումը կենտրոնանում է այն բանի վրա որ կառավարման տարբեր մեթոդների պիտանելիությունը որոշվում է իրավիճակով:Քանի որ թե՛ կազմակերպությունում, թե՛ շրջակա միջավայրում գոյություն ունեն բազմազան գործոններ, գոյություն չունի այն միակ «ամենալավ» եղանակը կազմակերպության կառավարման համար: Ամենաարդյունավետ մեթոդը որոշակի պայմաններում այն է, որն առավելագույնս համապատասխանում է տվյալ իրավիճակին: Երկրորդը կապված է լուծումների իրականացման ձախողման պատճառների բացահայտման հետ: Հատուկ ուշադրություն է դարձվում հսկողությանը, գնահատման չափորոշիչներին, կառավարիչների՝ հասարակության հետ ունեցած փոխհարաբերություններին, ինչպես նաև կառավարման տարբեր մարմինների հարաբերություններին: Քաղաքական կառավարումն ընթանում է պետական կառավարման հարթությունում: Երրորդ, ինստիտուցիոնալ ուղղությունում, որը հանդիսանում է միջդիսցիպլինար, ինտենսիվորեն օգտագործվում է կազմակերպությունների սոցիոլոգիական տեսությունը: Այդ ուղղության ներկայացուցիչները ուսումնասիրում են, թե ինչպես է իրագործվում համակարգումը կառավարող կազմակերպության տարբեր մակարդակների և միավորների միջև, ինչպիսինն է կառավարման օպտիմալ կենտրոնացման և ապակենտրոնացման աստիճանը, ինչպիսինն են արդյունավետ կառավարման կազմակերպչական պայմանները

4.Քաղաքական-տնտեսագիտական մոտեցումը ընդգրկում է մարքսիստական տեսությունը, քաղաքական զարգացման,կախվածության,կորպորատիվիզմի, ռեսուրսների բաշխվածության և այլ տեսություններ: Վերջիններս ուսումնասիրում են քաղաքականության ուղղությունները, հանրային կառավարումն այս կամ այն հասարակական ոլորտում՝ ելնելով պետության, հասարակության, տնտեսության փոխազդեցության որոշակի տեսանկյունից: Ընդ որում, օգտագործվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հասարակությունում իշխող քաղաքական գաղափարախոսության բնույթը, կառավարող քաղաքական կուսակցությունների արժեքները, ընտրությունների արդյունքները, կառավարման ձևերի յուրահատկությունները, պետական մարմինների գործունեությունը, եկամուտների բաշխվածությունը, ազգային բյուջեի կառուցվածքը:

 5.Հինգերորդ մեթոդը հիմնված է բյուրոկրատիայի և բյուրոկրատների քաղաքականության ուսումնասիրման վրա: Այս ուղղության ներկայացուցիչներն ուսումնասիրում են ոչ միայն ինչպես և ինչու են բյուրոկրատները որոշումներ ընդունում՝ այդ թվում նաև օգտագործելով ռացիոնալ ընտրության գաղափարը, այլ նաև ուսումնասիրում են բյուրոկրատների և քաղաքական գործիչների հարաբերությունները, ինչպես նաև բացահայտում են բյուրոկրատների տեղը քաղաքական ուժերի և հետաքրքրությունների ամբողջ ցանցում, բյուրոկրատների քաղաքական հսկողությունից անկախության աստիճանը և նրանց քաղաքական դերը:

3.    Քաղաքական կառավարման համակարգի ռացիոնալ կառուցումը տեսական մոտեցումների բազմազանության անջատման միջոցով, քաղաքական կազմակերպությունների լուրջ խնդիրներից մեկն է: Իսկապես, կարելի է համաձայնել ֆրանսիացի գիտնական Դյուվերժեի փաստարկների հետ, ով, հասարակությունը համեմատելով բարդ, անընդհատ փոփոխվող սոցիալ-կենսաբանական օրգանիզմի հետ, կառավարումը ներկայացնում է որպես դեղորայքային ազդեցության միջոց մարդու կենդանի հյուսվածքի վրա, երբ բժշկի գիտելիքներից և փորձից է կախված հիվանդի ինքնազգացողությունը և կանքը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ստեղծել հասարակության և պետության կառավարման, փորձի կուտակման և փոխանակման մտածված համակարգ, որը կապահովի կայուն զարգացում: Քաղաքական կառավարման կատեգորիաները իրենցից ներկայացնում են բարդ սպեցիֆիկ սուբստանցիա, որն ուղղված է տարբեր համակարգերի գործունեության կազմակերպմանը

Ժամանակակից փուլում պահանջվում են քաղաքական կառավարման պարադիգմալ հիմունքներ,որոնք ընդլայնում են կառավարվող օբյեկտների դաշտը, բարդ ինքնակառավարվող համակարգերի յուրացումը: Նպատակահարմար է օգտագործել տարբեր օբյեկտների կառավարման պրակտիկայի բազմազանությունը, որը թույլ է տալիս կիրառել քաղաքական կառավարման նկատմամբ 13 գիտական մոտեցումներ՝

1.Ադմինիստրատիվ մոտեցման դեպքում սահմանվում են կառավարման համակարգի ֆունկցիաները,իրավունքները, պարտականությունները նորմատիվ ակտերում

2.Վերարտադրողական մոտեցումն ուղղված է սոցիալական միջավայրի գործոնների անդադար վերարտադրմանը՝ հասարակության կարիքները բավարարելու համար

3.Դինամիկ մոտեցման դեպքում կառվարման օբյեկտը դիտարկվում է  դիալեկտիկ զարգացման մեջ,պատճառահետևանքային կապերում և ստորադասություններում

4.Ինտեգրացիոն մոտեցման դեպքում սահմանվում են փոխադարձ կապեր կառավարման համակարգի առանձին ենթահամակարգերի և տարրեր միջև,մակարդակների, կառավարման սուբյեկտների միջև

5.Քանակական մոտեցման էությունը քանակական գնահատականների օգտագործումն է մաթեմատիկական, վիճակագրական, ինժեներական հաշվարկների օգնությամբ

6.Կոմպլեքս մոտեցման դեպքում հաշվի են առնվում քաղաքական կառավարման տեխնիկական, տնտեսագիտական, սոցիալական և այլ բնագավառները

7.Մարքեթինգային մոտեցմումը նախատեսում է կառավարվող ենթահամակարգի կողմնորոշումը դեպի անհատը,խումբը, հասարակությունը

8.Նորմատիվային մոտեցման դեպքում կառավարման մեջ սահմանվում են նորմատիվներ

9.Վարքագծային մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի օգնի քաղաքական գործիչներին գիտակցել սեփական հնարավորությունները

10.Ընթացակարգային մոտեցման դեպքում կառավարումը դիտարկվում է որպես փոխկապակցված գործառույթների համախմբություն

11.Համակարգային մոտեցման դեպքում ցանկացած համակարգ դիտարկվում է որպես փոխկապակցված տարրերի համախմբություն

12.Իրավիճակային մոտեցումը ենթադրում է ,որ կառավարման տարբեր մեթոդների կիրառումը որոշվում է կոնկրետ իրավիճակով

13.Ֆունկցիոնալ մոտեցման էությունը կայանում է նրանում,որ պահանջարկը դիտարկվում է որպես ֆունկցիաների համախմբություն,որոնք պետք է կատարել՝ պահանջարկը բավարարելու համար:

1981թ. ամերիկացի պրոֆեսոր Օուչին նախաձեռնեց կառավարման մոտեցման միակ փորձը: Նա եկավ եզրակացության, որ կարող է առաջադրվել կառավարման ճապոնական մոտեցման արդյունավետ օրինակ: Նրա կոնցեպցիայի սկզբնական կետն այն է, որ մարդը հանդիսանում է ցանկացած կազմակերպության հիմք և առաջին հերթին նրանից է կախված կազմակերպության հաջողությունը:Նրա կողմից ձևավորվել են մարդկանց կառավարելու հիմնական դրույթներն ու կանոնները: Այսպես, օրինակ՝

1.Կադրերի երկարաժամկետ հավաքագրում

2.Որոշումների կոլեկտիվ կայացում

3.Անհատական պատասխանատվություն

4.Կադրերի դանդաղ գնահատում և նրանց չափավոր առաջընթաց

5.Աշխատակիցների նկատմամբ բազմակողմանի հոգատարություն

Քաղաքական կառավարման համակարգի զարգացման, գործունեության և ձևավորման համար անհրաժեշտ է հետևել սկզբունքներին՝

1.Կառավարման մեջ մասնագիտացման և ունիվերսալացման համադրում

2.արտաքին միջավայրի նկատմամբ կայունություն

Առաջին անգամ կառավարչական մեթոդների տոպոլոգիան ուսումնասիրվել է Լևինի կողմից 1930-ական թթ.՝՝ մոտեցնելով «ավտորիտար», «անարխիստական», «դեմոկրատական» գիտական տերմինները:Ավտորիտար տիպի ներքո հասկացվում է կոշտ և նույնիսկ դաժան միջոցներով կառավարում, երբ սուբյեկտը օգտագործելով իշխանության ողջ խստությունը, կառավարում է՝ զգուշանալով մյուսների մտքից և գաղափարներից:Անարխիստական կառավարման ներքո հասկացվում է այն իրավիճակը, երբ օգտվելով ստեղծված իրադրությունից, գերազանցելով լիազորությունները,  բոլորը ցանկանում են իշխել բոլորի վրա: Դեմոկրատական կառավարման ներքո ի նկատի է առնվում իշխանության բոլոր սուբյեկտների համագործակցված գործողությունները՝ հիմնված գործառույթների ռացիոնալ բաշխման և սահմանափակման վրա: Որոշ քաղաքագետներ այս մեթոդն անվանում են ճկուն և ունիվերսալ, ինչը ավտորիտար և անարխիստական մեթոդների համակցումն է:

Սոցիոլոգիական հետազոտությունները համոզիչ կերպով վկայում են հասարակության համար անարխիստական և ավտորիտար մեթոդների կործանիչ հետևանքների մասին: Նրանք իրենց չեն արդարացրել և՛ բարոյաքաղաքական, և՛ նյութական տեսանկյունից, քանի որ հանրային կյանքի բոլոր ոլորտները  պահանջում են կառավարման ճկուն մեթոդներ և հասարակության անընդհատ ժողովրդավարացում: Ժողովրդավարական կառավարման մեթոդի և անընդհատ ժողովրդավարության ուսումնասիրություններն իրականացվել են Բիրտի, Գենովի, Խարաշի, Ռիխտերի և Տերեշենկոյի կողմից: Գրականության մեջ կան նաև կառավարման տիպերի այլ դասակարգումներ: Գոյություն ունեն էֆեկտիվ և ոչ էֆեկտիվ, պոզիտիվ և նեգատիվ և այլ տեսակներ: Առանձնացվում են նաև դիրեկտիվ և ընկերական (հեղինակավոր), պրագմատիկ և բարոյատվական, շքահանդեսային և գործնական և այլն:

Քաղաքական կառավարման գործընթացի հիմնական տարրեր են հանդիսանում տեղեկատվության հավաքագրումը և գնահատումը, որոշման կայացումը, նրա իրականացման կազմակերպումը, վերահսկողության իրականացումը, գործողությունների համակարգումը և կարգավորումը, արդյունքների ստուգումը և իրագործումը: Կառավարչական գործունեության միջուկը հանդիսանում է որոշման հրապարակումը: Այդ պատճառով էլ կառավարումը բնութագրում են որպես քաղաքական որոշումների կայացման նախապատրաստման և կյանքի կոչման հետևողականություն:

Գոյություն ունի քաղաքական կառավարման դասակարգման մի քանի մոտեցումներ: Դրանց թվում կարելի է առանձնացնել փոխազդեցության բովանդակության հիմքով արվող դասակարգումը՝

1.Վարչահրամայական

2.Տնտեսական

3.Կազմակերպչական

4.Սոցիալ-հոգեբանական

Քաղաքական կազմակերպություններում այս մեթոդները ծառայում են որպես քաղաքական կառավարման վրա անմիջական ներգործության միջոց, ինչն էլ բարենպաստ պայմաններ է ստեղծում ղեկավարող համակարգի գոյության և զարգացման համար, նպատակաուղղված ներգործություն է ունենում քաղաքականության օբյեկտի վրա: Սակայն տվյալ ղեկավարման մեթոդների առանձնացումը պայմանական բնույթ է կրում, քանի որ գործնականում գրեթե անհնար է ընդգրկել նրանց ողջ բազմաբնույթությունը: Այդ պատճառով էլ մենք առանձնացրել էինք միայն հիմնականները, որոնք անհրաժեշտ են քաղաքական կառավարման էությունը հասկանալու համար:

Ուսումնասիրության հայեցակարգային նախադրյալ է հանդիսանում «քաղաքական կառավարման» հասկացության ներկայացումը որպես հանրային հարցերի կառավարման նոր մեթոդ, որն իրագործվում է կոոպերատիվ հարաբերությունների ցանցի ստեղծման միջոցով՝ սոցիալական շահերի բավարարման և հանրային խնդիրների լուծման համար: Նմանատիպ կառավարման մեթոդի դեպքում քաղաքական գործիչների միջև կապը դառնում է պակաս իշխող և ավելի կորպորատիվ, ուշադրության կենտրոնը տեղափոխվում է դեպի ռեսուրսների արդյունավետ օգտագործում՝ հասարակության համար նշանակալից հարցերի լուծման նպատակով:

Այսպիսով, քաղաքական գործընթացների բարդ և հակասական բնույթը, հանրային քաղաքականության ձևերի և մեթոդների անհավասարակշռությունը վերլուծում է մենեջմենթային մոտեցման հայեցակարգային ըմբռնման խնդիրները քաղաքական կտրվածքով: Իշխանության և «քաղաքական մենեջմենթ» հասկացության հիմնական բնագավառների բուն ձևակերպման խնդիրը ներկայումս ամենաշատ քննարկվող խնդիրներից է: Ժամանակակից քաղաքագիտության, սոցիալական փիլիսոփայության և քաղաքական սոցիոլոգիայի կոնցեպտուալությունն իր անմիջական արտացոլումն է գտել իշխանության՝ որպես սոցիալական և քաղաքական հարաբերությունների անբաժանելի մասի սահմանման մեջ:

Կառավարման համակարգի արդյունավետ կազմակերպչական կառուցվածքի ստեղծումը օբյեկտիվ անհրաժեշտություն է հանդիսանում, ինչն էլ իր հերթին պահանջում է մի շարք քաղաքական (քաղաքական համակարգի արդիականացում), տնտեսական (արդյունավետ տնտեսության ստեղծում), իրավական (նորմատիվային-իրավական բազայի կատարելագործում), սոցիալական բնույթի (բնակչության պահանջների բավարարումը հասարակության սոցիալ-տնտեսական զարգացմանը համաչափ) խնդիրների լուծում: Այսպիսով, ժամանակակից հասարակությունում քաղաքականության և վարչական ուղղության հատման արդյունքում ձևավորվում է հարաբերությունների հստակ համակարգ, որը համապատասխանում է ինստիտուտներին և կառույցներին, այսինքն՝ քաղաքական-ադմինիստրատիվ համակարգին: Տեղի է ունեցել հասարակական-քաղաքական վեկտորի փոխակերպում, որի էությունը կայանում էր ժողովրդավարացման, պետական կառուցվածքի և կառավարման էական վերափոխումների մեջ: Արդյունքում նորաստեղծ քաղաքական ինստիտուցիոնալ մարմինները ոչ կոմպոտենտ դուրս եկան, ինչն էլ նպաստեց զարգացման ուղղությունների բացառմանը այդ հաստատությունների գործունեության արդիականացման համատեքստում:

Քաղաքական որոշումները քաղաքական կառավարման համակարգում: Քաղաքական որոշումների էությունը՝ որպես քաղաքական կառավարման կատեգորիաներ

Հասարակության անընդհատ փոփոխությունների, տեխնոլոգիական նորարարությունների արագ զարգացման և հասարակական կարգերի արագ փոփոխությունների համատեքստում քաղաքագիտության զարգացման ժամանակակից փուլը բնորոշվում է որպես ապադիրքավորման փուլ, որը ենթադրում է քաղաքագիտության գործառույթների սկզբունքների փոփոխություն: Այդ փոփոխություններն ավելի շատ բնորոշվում են որպես որակական փոփոխություններ, որը ենթադրում է համակարգի համապարփակ փոփոխություններ, և հետևաբար, պետական կառավարման ողջ համակարգի փոփոխություններ, ռեժիմի՝ որպես քաղաքական իշխանության իրականացման միջոցների և մեթոդների ամբողջության փոփոխություն: 

Քաղաքական իշխանությունն իրականացվում է քաղաքական որոշումների ընդունման միջոցով և կարող է ներկայացվել որպես գործողությունների համախմբություն՝ որպես կազմակերպչական գործունեության համակարգ և ընթացակարգ: Այս համատեքստում  «քաղաքական որոշում» հասկացությունը մի քանի իմաստներ է ներառում՝

1.Քաղաքական գործիչի կողմից գործողությունների տարբերակներից որևիցե մեկի ընտրություն՝ դրված նպատակակետին համապատասխան (այստեղ կարևորվում է հենց ընտրության գործողությունը)

2.Ընտրության արդյունքը՝ հրամանի,կարգադրության կամ այլ փաստաթղթի տեսքով

3.Գործողությունների տարբերակներից որևէ մեկի նախապատրաստման, ընդունման և իրականացման գործընթացը, որը համախմբում է ողջ կառավարման գործունեությունը

Քաղաքական որոշմանը ներկայացված հիմնական պահանջների թվին են պատկանում ՝ գործող օրենքին և իրավական փաստաթղթերին համապատասխանությունը,  հիմնավորվածությունը, արդիականությունը, նպատակադրումը, կայունությունը, կարգադրողականությունը, խստության և մեղմության համադրությունը, իրականացման հսկողության հնարավորությունը, արդյունավետությունը :

Քաղաքական որոշման  ընդունման գործընթացն իրենից ներկայացնում է կանոնակարգված փուլերի և ընթացակարգերի ամբողջություն,որոնք թե՛ ուղիղ ,թե՛ հակադարձ կապեր ունեն: Քաղաքական որոշումների նախապատրաստումն ու ընդունումն բարդ գործընթաց է, որը բաղկացած է մի շարք տարրերից, որոնք տվյալ դեպքում ավելի նպատակահարմար է անվանել փուլեր :Այդ ողջ գործընթացում կարելի է առանձնացնել 4 փուլ՝

1.Սոցիալական խնդիրների առաջ քաշում, որոնք լուծում են պահանջում

2.Խնդրի հնարավոր այլընտրանքային լուծումների ձևակերպում

3.Այլընտրանքային լուծումների քննարկում կամ համեմատական վերլուծություն

4.Որոշումների ընդունում, այսինքն՝ օպտիմալ այլընտրանքային որոշման՝ որպես գործողությունների պլանի ընտրություն

Քաղաքական որոշումների ընդունման հիմնական մոտեցումները

1.Նորմատիվային-կարգադրողական մոտեցման կողմնակիցները հիմնականում մաթեմատիկական կամ կիբեռնետիկ ուղղվածություն ունեցող մասնագետներ են, տնտեսագետներ, փիլիսոփաներ, որոնք մշակում են քաղաքական սկզբունքներ և գաղափարախոսական դոկտրիններ: Տվյալ պարադիգմայի շրջանակներում քաղաքական որոշումներն ընդունվում են որպես մի բան, որ ենթակա է փոփոխությունների իդեալական մոդելի միջոցով, որն էլ հանդես է գալիս որպես ունիվերսալ չափանիշ: Քաղաքական գործողությունները բարելավվում են ֆորմալ նորմերի և ընթացակարգերի օգնությամբ, իսկ ուսումնասիրության գլխավոր օբյեկտ է դառնում «ընտրության խնդիրը»՝ կապված ֆորմալ ալգորիթմների ստեղծման և որոշումների ընդունման գործընթացի բարելավման հետ:

2.Նկարագրողական-բացատրական մոտեցման դեպքում ուշադրություն է դարձվում ոչ միայն «տեսանելի»  նորմերի և  ընթացակարգերի վրա, այլ նաև «ստվերային»  մեխանիզմների և խաղի ոչ ֆորմալ կանոնների վրա: Տվյալների քանակական վերամշակման հետ մեկտեղ, այստեղ օգտագործվում են նաև ինֆորմացիայի վերամշակման քանակական մեթոդը, նախ և առաջ «դեպքի կամ նախադեպի ուսումնասիրման»  մեթոդը: Քաղաքական որոշումների ընդունման գործընթացի քննարկման ժամանակ հաշվի ենք առնում ամենատարբեր գործոններ՝ սկսած սոցիալական հարաբերություններից և անհատական դրդապատճառներից մինչև մակրոտնտեսկան պայմաններ, սոցիալ-տնտեսական կարծրատիպեր :  Պատահական չէ, որ քաղաքական որոշումների ընդունման համակարգի ֆունդամենտալ սոցիալական ուսումնասիրություններում գերիշխում է նկարագրողական-բացատրական մոտեցումը, մինչդեռ կիրառականի դեպքում առավել էական է նորմատիվային-կարգադրողական մոդելը, որը քաղաքագետների համար գործնական խորհուրդներ է հիմնավորում: Նկարագրողական-բացատրական մոտեցման ակնհայտ առավելությունների թվին է պատկանում դեպի մանրամասն էմպիրիկ վերլուծության ուղղվածությունը և դրա հետ կապված քաղաքական որոշումների ընդունման գործընթացի տեսական մոդելների համապարփակությունը: Իսկ թերությունների թվին են պատկանում մեթոդիկայի ահռելիությունը և գործնական եզրակացությունների և խորհուրդների բացակայությունը:

Ելնելով վերոնշյալից՝ քաղաքական որոշումների ընդունման գաղափարը կարելի է բաժանել 2 խմբի՝ ամբողջական և պոլիագրեգատային: Նման բաժանման մեթոդաբանությունը նախ և առաջ պայմանավորված է նրանով, որ համապատասխան խմբերում տարբեր ձևով է մեկնաբանվում պետական կառավարման գործընթացի բովանդակությունը և պետական կազմակերպության կառուցվածքը:  Մեթոդաբանական մակարդակում դա  արտահայտվում է դիխոտոմիայի ձևով (խոլիզմ/ինդիվիդուալիզմ), առարկայական-տեսական մակարդակում՝ որպես «կառուցվածքի և գործակալի» դիխոտոմիա: Բացի այդ, արդիական մոտեցումների շրջանակներում մենք գործ ունենք այսպես կոչված «գործակալների դուալիզմի»  հետ, որոնց թվին են դասվում կազմակերպությունները (պետական ինստիտուտները), ինչպես նաև առանձին անհատները, որոնցից էլ բաղկացած են այդ կազմակերպությունները:

Որոշակի վերապահումներով, «ամբողջական» խմբի թվին կարելի է դասել սահմանափակ ռացիոնալության (Գ.Սայմոն), ցանցային կառույցի (Դ. Նոուկ, Պ. Ռիչարդսոն), դինամիկ ցիկլի (Դ. Անդերսոն, Բ. Ջենկինս) և ինստիտուցիոնալիզմի (Դ. Մարչ, Դ. Օլսեն): Պոլիագրեգատային խմբի մեջ մտնում են բիհևորալիզմի (Գ. Լաուսսելլ, Դ. Լերներ), ընդհանուր ռացիոնալության (Կ. Էրրոու, Է. Դաունս), ինկրեմենտալիզմի (Չ. Լինդբլոմ, Ի. Դրոր) և խմբակային ռեպրեզենտացիայի (Ռ. Դալ, Ֆ. Շմիտեր) մոդելները: Գոյություն ունեն նաև անցումային մոդելներ, սակայն այդ երկու ուղղությունները ըստ քաղաքական որոշումների ընդունման մեկնաբանության, հստակորեն վերահսկվում են քաղաքական-վարչարարական հայեցակարգի մշակման ողջ կեսդարյա պատմության ընթացքում: Հիմնվելով մեթոդոլոգիական մոտեցումների տվյալների վրա՝ առանձնացնենք քաղաքական որոշումների ընդունման հիմնական մոտեցումները, որոնք պրակտիկ ուղղվածություն ունեն՝

1.Վարքային (Չ. Մերիեմ, Գ. Լաուսսելլ) քաղաքական որոշումների ընդունումը մարդկային պահելակերպի ձև է , որը կարգավորվում է այնպիսի հոգեբանական մեխանիզմներով, ինչպիսին են խթանը և դրդապատճառը 

2.Ճանաչողական (Չ. Լինդբլոմ) մոդելն իրենից ներկայացնում է գիտելիքների դերի բացահայտումը քաղաքական որոշումների ընդունման գործընթացում , ինչպես նաև հենց ճանաչողական մեխանիզմների՝ որպես բազայինի ընդգծումը

3.Ինկրեմենտալիստական մոդել (Չ. Լինդբլոմ)- Քաղաքական որոշումների ընդունումը մրցակցության և փոխադարձ հարմարվողականության գործընթաց է մասնակիցների միջև, որոնք ծանր պայքարի մեջ են: Որոշման ընտրության հարցում հիմնական նշանակություն ունի  ոչ այնքան ընդհանուր նպատակների ռացիոնալ հիմնավորումը, որքան տարբերությունները ի շահ անհատների և խմբերի ,որոնք մասնակացում են այս կամ այն քաղաքական որոշումների ընդունմանը

4.Միջին կամ խառը մոտեցումներ–նորմատիվային–օպտիմալ (Դրոր) և խառը ընթերցման մոդելը (Ա. Էտցիոնի): Դրորը հաշվի է առել քաղաքական որոշման ընդունման գործընթացի թե՛ ռացիոնալ, թե՛ էքստրառացիոնալ բաղկացուցիչները և միավորել է նորմատիվային-կարգադրողական և վերլուծական-նկարագրողական մոտեցումները: Էտցիոնին իր մոդելի մեջ ներառել է քաղաքական որոշումների ընդունման ողջ սոցիալական ենթատեքստը՝ հասարակական գործընթացները և սոցիալական գիտակցությունը, իշխանության կառուցվածքը և գիտելիքների բաշխումը մարդկանց տարբեր խմբերի միջև, սոցիալական նորմերը և արժեքները:

Որպես վերջաբան կարող ենք նշել, որ ներկայումս քաղաքական կառավարման ռուսական դպրոցը ձևավորման փուլում է, սակայն, դժբախտաբար, արևմտյան դպրոցների տեսությունն ամբողջությամբ չի կարող կիրառվել Ռուսաստանում: Շատ դեպքերում դա բացատրվում է աշխարհագրական և տարածքային առանձնահատկություններով, իսկ առաջին հերթին, բնակչության յուրահատուկ մենթալիտետով: Օրինակ, այսպես կոչված «սատանայի փաստաբան» քաղաքական որոշումների ընդունման մեթոդը, որը ակտիվորեն օգտագործվում է ամերիկյան քաղաքագետների կողմից, էական նշանակություն չի կարող ունենալ ռուսական քաղաքական պրակտիկայում: Այդ պատճառով էլ պետք է մշակել քաղաքական կառավարման նորարարություններ, որոնք որակապես կբարելավեն և առավելագույնս արդյոնավետ կդարձնեն քաղաքական գործչի (կուսակցության, լոբբիի) գործունեությունը:

Քաղաքական որոշումների ընդունման գործընթացի մոդելավորումը՝ որպես քաղաքական գործունեության գործիք

Քաղաքական որոշումների ընդունման գործընթացի մոդելավորումը բարդ գործընթաց է և ընդգրկում է բազմաթիվ բնագավառներ: Այն կարող է ներկայացվել հետևյալ մոդելների  տեսքով՝

1.Լինդբլոմի մեթոդներ: Ռացիոնալ-ունիվերսալ մեթոդն ենթադրում է խնդիրների ընդգծում և դրանց լուծման ուղղիների ընտրություն: 

2.«Ճյուղերի» մեթոդը բխում է սովորական կառավարման գործունեությունում «աստիճանաբար փոփոխություններ» անելու անհրաժեշտությունից, որն էլ ներառում է հետևյալ քայլերը՝

Բոլոր այլընտրանքային տարբերակների ստուգում

ընտրության դասակարգումն ըստ ժամանակագրության

քննարկվող այլընտրանքային տարբերակների հետևանքների նախընտրության մասին որոշում՝ կախված դրանց ֆինանսական ծախսերից

նշված դեպքերի իրականացման հնարավորությունների գնահատում

3.Վռումի-Ջագոյի մոդելը ներառում է 3 հիմնական բլոկեր՝ղեկավարման ոճը իրավիճակի վերլուծթյան համար վճռորոշ հարցերի  խումբը և որոշումների կայացման կանոնների հավաքածուն:

4.Ինտերակտիվ խմբերի որոշումների ընդունման գործընթացում աշխատակիցների ընդգրկումն է, որոնց առջև դրված է խնդիր և նպատակ: Քննարկումը ոչ ֆորմալ բնույթ է կրում: Հնարավոր է, որ քննարկումների ընթացքում առաջարկվում և գնահատվում են որոշման հնարավոր տարբերակները: Եթե խմբի մասնակիցները չեն գալիս ընդհանուր հայտարարի ,որոշումներն ընդունվում են քվեարկությամբ: 

5.Նոմինալ խմբերը  ապահովում են կոլեկտիվի  «հավասար իրավունքները» քաղաքական որոշումների ընդունման գործընթացում և յուրաքանչյուր մասնակից իր ներդրումն ունի որոշումների քննարկման և ընդունման գործում: Խմբի անդամները, բոլոր կարծիքների ծանոթանալուց հետո, սկսում են բաց քննարկումը առաջարկների հաստակեցման և գնահատման նպատակով:  

6.Դելֆի խմբերը թույլ են տալիս միավորել իր անդամների փորձագիտական կարծիքները որևէ բարդ խնդրի վերաբերյալ: Ղեկավարի խնդիրն է՝ բացահայտել և համեմատել փորձագետների կարծիքները քննարկվող թեմայի վերաբերյալ:  Հետագայում արված եզրակացությունները և նոր հարցաթերթը վերադարձվում են մասնակիցներին: Դելֆի մեթոդը որոշակի թերություններ և առանձնահատկություններ ունի: Առավելությունների թվին են պատկանում խնդրի մանրամասն վերլուծությունը, ավելի շատ գիտելիքների,փաստերի և այլընտրանքային տարբերակների առկայությունը: Թերությունների թվին են պատկանում՝ խմբակային մտածելը և նորմերը խանգարում են բազմազան տեսակետերի և բազմակարծության արտահայտմանը: 

7.«Սատանայի դատապաշտպան» մեթոդ խմբի անդամների կողմից արտահայտված կարծիքների և առաջարկների վերաբերյալ կասկածներ արտահայտողի դերը,որի հիմնական գործառույթը մասնակիցներին համոզելն է:  «Օրինականացված սատանայի դատապաշտպանները» ստիպում են ուսումնասիրել և բացատրել ռիսկերը:

8.Բրեյն սթորմինգի մասնակիցները հանկարծակիորեն առաջարկում են խնդրի վերաբերյալ գաղափարներ: Յուրաքանչյուր մասնակից խթանվում է խմբի կողմից արտահայտված մտքերով, խմբի ղեկավարը հետևում է խաղի կանոնների պահպանմանը: 

9.«6-3-5» մեթոդը կիրառվում է խմբերում գաղափարների տարերայնորեն առաջացման  համար: Գաղափարները և դիտողությունները կկրկնվեն,սակայն դրանց մեջ կգտնվեն 50-60 մտքեր,որոնք կիրառելի կլինեն:Այս գործընթացը շարունակվում է 30 րոպե,որից հետո սկսվում է արդյունքների համատեղ քննարկումը և գնահատումը:

10.«Լոտուսի ծաղիկ». այս մեթոդն օգտագործվում է ճապոնիայում, որտեղ օգտագործվում է դիագրամ լոտուսի ծաղկի տեսքով:  Գլխավոր թեման գրվում է կենտրոնական քառակուսու կենտրոնում: Մասնակիցներն իրենց հերթին գաղափարներ կամ լուծումներ են որոնում,որոնք կապված են գլխավոր թեմայի հետ:  

11.Նապոլեոնի մեթոդը անալոգային է հանդիսանում բոլոր մեթոդների համար, որոնց միջոցով փոխվում է խնդիրը լուծողի ընթացիկ տեսակետը և առավելապես օգտագործվում է մտածողությանը նոր ուղղություն տալը:  

12.Բազմակի կառավարման մեթոդի դեպքում գաղափարների որոնման առարկան հանդիսանում է անկանխատեսելի ապագան:  

13.Շրջակա միջավայրի վերլուծություն ուղղակիորեն հետաքրքրված անձանց հարաբերակցությունը ուղղակիորեն ներգրավված անձանց: Հարաբերակցությունը որոշվում է որոշակի  շահերով, որոնք կարող են ուժեղ կամ թույլ արտահայտված լինեն: Այդ շահերը կարող են համընկնել կամ տարբերվել նախագծի շահերից: Դրանք կարող են լինել բացահայտ կամ թաքնված:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...