Skip to main content

Ճապոնացի գրող Յասունարի Կավաբատայի Նոբելյան ճառը

 

Ձե՛րդ մեծություն,

Ձե՛րդ թագավորական վսեմություններ,

Ձե՛րդ գերազանցություն պարոն նախագահ,

Նոբելյան հիմնադրամի հոգաբարձունե՛ր,

Շվեդական թագավորական ակադեմիայի անդամնե՛ր,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել Շվեդական ակադեմիայի 1968 թվականի Գրականության Նոբելյան մրցանակին և պարգևը ստանալ անձամբ Ձերդ մեծությունից:

Այս մրցանակի գերագույն արժեքը նրանում է, որ այն տրվում է նաև օտարերկրացիներին: Դա մրցանակին տալիս է համաշխարհային նշանակություն: 2 ճապոնացիներ՝ դոկտոր Յուկավան և դոկտոր Տոմոնագան վերջին տարիներին դարձան ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներ: Ալֆրեդ Նոբելը չափածո և արձակ տեքստեր էր գրում մի քանի լեզուներով, և սրան համահունչ՝ նաև գրականության բնագավառում են Նոբելյան մրցանակներ ստանում տարբեր երկրների գրողներ: 55 տարի է անցել այն օրից, երբ մրցանակը վերջին անգամ գնացել է Արևելք՝ Ռաբինդրանաթ թագավորին: Հաշվի առնելով լեզվական բարդությունները և այն հանգամանքը, որ իմ գործերը, առավել քան ուրիշներինը, հավանաբար մեծ մասամբ ընթերցվել են թարգմանությամբ, ես պիտի իմ մեծ ու խորին երախտագիտությունը և ակնածանքը հայտնեմ Ակադեմիայի մեծարգո անդամներին՝ կայացրած որոշման առթիվ: Կարծում եմ՝ այն փաստը, որ վերջին 55 տարիներին առաջին անգամ մրցանակը ստանում է Արևելքի ներկայացուցիչը, զորեղ տպավորություն կթողնի Ճապոնիայում, գուցե և Ասիայի այլ պետություններում, ինչպես նաև աշխարհի բոլոր այն երկրներում, որոնց լեզուն միջազգային տարածում չունի: Այսպիսի մրցանակ ստանալը չեմ համարում միայն իմ բախտավորությունն ու երջանկությունը: Իմ հույզերը շատ ավելի անանձնական են դառնում այն մտքից, որ այս մրցանակը գուցե նոր և համընդհանուր նշանակություն ունենա ողջ համաշխարհային գրականության համար:

Այսպիսինն են իմ հույզերը՝ համակցված այն պատվի հետ, որ Ձերդ գերազանցություն Ակադեմիայի անդամները ինձ հետ միասին շնորհել են նաև մյուս բնագավառների այս տարվա մրցանակակիրներին, և մեկ այլ պատվին՝ հնարավորություն ունենալ այս վիթխարի իրադարձության գլխավոր ամբիոնից շնորհակալական խոսք ասելու: Ըստ իսկ՝ այս մրցանակը Արևմուտքի և Արևելքի փոխըմբռնման ու բարեկամության խորհրդանիշն է, այն գրականության խորհրդանիշը, որ կա այսօր ու կլինի վաղը: Շնորհակալություն:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...