Skip to main content

Posts

Showing posts from October, 2025

Արիստոֆանեսի կյանքն ու ստեղծագործությունը

  Հույն կատակերգակներից խոշորագույնն էր աթենացի Արիստոֆանեսը: Հայտնի է հին կատակերգության մի քանի այլ ներկայացուցչի անուն ևս, բայց նրանց գործերը չեն պահպանվել: Արիստոֆանեսի մասին կենսագրական տեղեկությունները քիչ են ու կցկտուր: Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թվականին Ատտիկեի Կիդաթենեոն շրջանում: Հոր անունը Փիլիպոս էր: Ենթադրաբար մահացել է մոտ մ.թ.ա. 385 թվականին: Նրա կյանքի օրոք տեղի են ունեցել այնպիսի բախտորոշ իրադարձություններ, ինչպիսիք են Պելոպոնեսյան պատերազմը, 2 խմբիշխանական հեղաշրջում և ժողովրդավարական կարգի 2 վերականգնում: 40 կատակերգություն է գրել, որոնցից ամբողջությամբ պահպանվել են 11-ը՝ «Աքառնացիներ», «Հեծյալներ», «Ամպեր», «Կրետներ», «Խաղաղություն», «Թռչուններ», «Լիսիստրատե», «Կանայք Թեսմոփորիա տոնին», «Գորտեր», «Ժողովական կանայք» և «Հարստություն»: Արիստոֆանեսն ապրել է ժամանակի հասարակական հոգսերով ու խնդիրներով, կայուն քաղաքական հայացքներ է ունեցել: Նրա պատանեկությունն անցել է Պերիկլեսի գլխավորությամբ Աթենքի հզորության ժամանակաշրջանում, երբ կառուցվել է Պարթենոնը: Մ.թ....

Մարդկային ռեսուրսների կառավարման զարգացման պատմական նախադրյալները

  Ժամանակակից կազմակերպությունը գործում է ակտիվ և դինամիկ փոփոխվող մրցակցային միջավայրում: Ընդ որում, մրցակցություն է ծավալվում ոչ միայն շուկայական մասնաբաժնի նվաճման, այլ նաև տաղանդավոր աշխատակիցների ներգրավման ոլորտում: Մեր օրերում, տաղանդների համար պայքարում հաջողության հասնելն անհնար է առանց անձնակազմի կառավարման արդյունավետ ռազմավարության, նորարարական գործիքների և տեխնոլոգիաների կիրառման: Մարդկային ռեսուրսների կառավարման ձևավորման հիմնական կատալիզատորներից մեկը անցած դարի 80-90-ական թվականներին ռազմավարական մտածողության զարգացումն էր՝ կապված արտաքին միջավայրի փոփոխություններին համահունչ կազմակերպությունների հարմարվողականության զարգացման անհրաժեշտության հետ՝ շուկայում իրենց կենսունակությունն ապահովելու համար: Սա իր հերթին որոշակի հարցեր առաջացրեց կազմակերպություներում անձնակազմի կառավարման ավանդական գործառույթների վերանայման առումով: Չնայած այն բանին, որ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՄՌԿ-ն ամբողջությամբ կփոխարինի կազմակերպության կադրերի ավանդական կառավարմանը, քանի որ այդ 2 մոտե...

Արցախյան մեծ հարսանիքը

  2008 թվականի հոկտեմբերին մոսկվացի գործարար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Գանձասարում, Շուշիում և Ստեփանակերտում կազմակերպվել էր «Մեծ արցախյան հարսանիքը». պսակադրվել էին 674 երիտասարդ զույգեր։ Հարսանիքից հետո, Ռուսաստանում բնակվող հայկական ծագմամբ մի շարք գործարարներ ու բարեգործներ՝ Լևոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը և Սամվել Սարգսյանը, որոշել էին աջակցել նորաստեղծ ընտանիքներին։ Ռուբեն Վարդանյանը դարձել էր 250 զույգի կնքահայրը և որոշել էր նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերել 5 տարվա ընթացքում։ Ընտանիքներին, որտեղ ծնվում էր առաջին երեխան, տրամադրվում էր 2000, յուրաքանչյուր երկրորդ երեխայի համար ընտանիքը ստանում էր 3000, երրորդի համար՝ 5000 դոլար։ 2013 թվականի դեկտեմբերին ստացանք 5 տարվա մանրամասն վիճակագրությունը, որի հիման վրա պետք է կազմվեր IDeA հիմնադրամի ամփոփիչ հաղորդագրությունը: 2009-2011 թվա...

Հայ-վրացական հարաբերությունները 1991-1998 թվականներին

  Անկախացման շրջան. ներքին խնդիրներ ու արտաքին մարտահրավերներ Հայաստանն ու Վրաստանը կողք կողքի գոյակցելու, բարիդրացիության բազմադարյա հարուստ ու հետաքրքիր փորձ ունեն: Երկար կարելի է խոսել հայ և վրաց ժողովուրդների հարաբերությունների, պատմության տարբեր փուլերում երկկողմ շփումների, առնչությունների ու դրանց առանձնահատկությունների մասին: Բայց կուզեմ անդրադառնանք հայ-վրացական հարաբերությունների վերջին շրջանին ու առավելապես միջպետական հարաբերություններին: Մոտ 70 տարի ԽՍՀՄ կազմում լինելուց հետո անկախացման ուղին բռնած Հայաստանն ու Վրաստանը բազմաթիվ ընդհանրություններ ունեին, ինչպես նաև լավ ու ամուր հիմք՝ կայուն հարաբերություններ զարգացնելու համար: Սակայն 1990-ական թվականների սկզբին 2 հարևան երկրներն ունեին նաև լուրջ խնդիրներ ու մարտահրավերներ: Առաջ եկած խնդիրները հեռացնո՞ւմ, թե՞ ավելի էին մոտեցնում 2 երկրներին ու ժողովուրդներին: Երևի հեռացնել-մոտեցնելու հարցին հերթը չէր էլ հասնում: Այսինքն՝ յուրաքանչյուրի մոտ խնդիրների այնպիսի ծավալ ու ծանրություն կար, որ մինչև հարցը կհասներ միմյանց ձեռք...

Խորհուրդներ տուրիզմի ոլորտի մասնագետներին

  Տուրիստական գործակալություններն այսօր բավականին շատ են, և նրանց մոտեցումները գրեթե նույնն են: Շատերն անգամ չեն էլ գիտակցում, որ ավանդական մեթոդներն այս ոլորտում կարող են լավագույն դեպքում գոյատևման աղբյուր լինել կամ էլ՝ վերջնական կործանման: Տարբերվեք մրցակիցներից: Եթե տարբերվում եք, ձեր յուրահատկության մասին մարդիկ սկսում են խոսել, պատմել իրենց ընկերներին, այդ մասին կարող են գրել նաև ԶԼՄ-ները: Օրինակ՝ աշխատանքը ավելի ուշ ժամի վերջացնելը կամ շաբաթ և կիրակի օրերին աշխատելը: Միգուցե հենց աշխատանքային գրաֆիկի փոփոխությունն էլ դառնա մրցակցային առավելություն: Կա՛մ էլ կարող եք աշխատել տոն օրերին և հատուկ այդ օրերի համար առաջարկել ակցիաներ և գրավել մարդկանց: Տուրիստական գործակալություններից մեկը մարդկանց չի հրավիրում իր գրասենյակ, այլ մենեջերն է թղթապանակով, ծնկադիր համակարգչով այցելում տարբեր գրասենյակներ՝ խնայելով իր հաճախորդների ժամանակը: Եթե չտարբերվեք, ձեզ ոչ ոք չի հիշի, ուշադրություն դարձրեք զինվորներին, նրանք բոլորն էլ նույն համազգեստն ունեն, և յուրաքանչյուրիս թվում է, թե նաև նո...