Skip to main content

Արցախյան մեծ հարսանիքը

 

2008 թվականի հոկտեմբերին մոսկվացի գործարար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Գանձասարում, Շուշիում և Ստեփանակերտում կազմակերպվել էր «Մեծ արցախյան հարսանիքը». պսակադրվել էին 674 երիտասարդ զույգեր։

Հարսանիքից հետո, Ռուսաստանում բնակվող հայկական ծագմամբ մի շարք գործարարներ ու բարեգործներ՝ Լևոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը և Սամվել Սարգսյանը, որոշել էին աջակցել նորաստեղծ ընտանիքներին։

Ռուբեն Վարդանյանը դարձել էր 250 զույգի կնքահայրը և որոշել էր նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերել 5 տարվա ընթացքում։

Ընտանիքներին, որտեղ ծնվում էր առաջին երեխան, տրամադրվում էր 2000, յուրաքանչյուր երկրորդ երեխայի համար ընտանիքը ստանում էր 3000, երրորդի համար՝ 5000 դոլար։

2013 թվականի դեկտեմբերին ստացանք 5 տարվա մանրամասն վիճակագրությունը, որի հիման վրա պետք է կազմվեր IDeA հիմնադրամի ամփոփիչ հաղորդագրությունը:

2009-2011 թվականների ընթացքում 219 ընտանիքներում ծնվել էր 301 երեխա, և Ռուբեն Վարդանյանի հատկացրած ֆինանսական օժանդակության ծավալը նշված ժամանակահատվածում կազմել էր $ 682 000:

2012 թվականին 13 ընտանիքում ծնվել էին առաջնեկներ, 55-ում լույս աշխարհ էին եկել երկրորդ երեխաները, ևս 10 ընտանիքում՝ երրորդ զավակները. ֆինանսական աջակցության ծավալը կազմել էր $ 240 000:

2013 թվականին հատկացումների ծավալը կազմել էր $ 119 000:

Ծրագրի 5 տարվա գործունեության ընթացքում Ռուբեն Վարդանյանը արցախյան ընտանիքներին ցուցաբերել էր 1 041 000 դոլարի օժանդակություն։

«Հուսով եմ՝ ծրագիրն օգտակար էր և իր լուման ունեցավ Արցախում մարդկանց կյանքի բարելավման գործում: Հայաստանի և Արցախի անկախությունը բացարձակ արժեք է՝ ձեռք բերված հսկայական զոհերի և զրկանքների գնով: Այդ պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելին, և դա վերաբերում է նաև Արցախում մեր ծրագրերի բովանդակությանը և ուղղվածությանը»,- ասել էր Ռուբեն Վարդանյանը:

Նյութի աղբյուրը՝ Արա Թադևոսյան- «Ռուբեն Վարդանյան. Դոն Կիխոտն ու վիշապները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...