Սիրիայում ռազմական հեղաշրջումը որքանո՞վ էր կանխատեսելի և ի՞նչ ազդեցություն է ունենալու տարածաշրջանում ուժերի բալանսի վրա: Կարծում եմ, սովորական քաղաքացիների, գուցե նաև փորձագիտական հանրույթի ու փոքր պետությունների էլիտաների համար տեղի ունեցածը բավական լուրջ անակնկալ էր: Ավելի մեծ պետությունների պարագայում դժվարանում եմ ասել որքանով գործ ունենք ծրագրված գործողության, չհանրայնացված պայմանավորվածությունների առկայության հետ: Բարդ է այս պահի դրությամբ դրան ավելի հստակ պատասխանել, որովհետև իրադարձությունների հետագա ընթացքն է տալու այդ հարցի պատասխանը: Այժմ դեռ հեռու ենք վերջնական հանգրվանից: Ինչ վերաբերում է տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխությանը, այս պահին թեկուզ մակերեսային հայացքով տեսանելի է, առաջին հերթին, Թուրքիայի դիրքերի ամրապնդումը, ուղիղ և անուղղակի իմաստով ազդում է Իսրայելի դիրքերի վրա: Զուգահեռաբար ականատես եղանք Սիրիայում ՌԴ ներկայության և Իրանի ազդեցության նվազեցմանը, եթե չասենք՝ զրոյացմանը: Այս պահին պատկերն այսպիսին է: Գործընթացները, սակայն, Սիրիայում և դրա շո...