Skip to main content

Սիրիա. հեղաշրջման ազդեցությունը տարածաշրջանի վրա

 

Սիրիայում ռազմական հեղաշրջումը որքանո՞վ էր կանխատեսելի և ի՞նչ ազդեցություն է ունենալու տարածաշրջանում ուժերի բալանսի վրա:

Կարծում եմ, սովորական քաղաքացիների, գուցե նաև փորձագիտական հանրույթի ու փոքր պետությունների էլիտաների համար տեղի ունեցածը բավական լուրջ անակնկալ էր: Ավելի մեծ պետությունների պարագայում դժվարանում եմ ասել որքանով գործ ունենք ծրագրված գործողության, չհանրայնացված պայմանավորվածությունների առկայության հետ: Բարդ է այս պահի դրությամբ դրան ավելի հստակ պատասխանել, որովհետև իրադարձությունների հետագա ընթացքն է տալու այդ հարցի պատասխանը: Այժմ դեռ հեռու ենք վերջնական հանգրվանից:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխությանը, այս պահին թեկուզ մակերեսային հայացքով տեսանելի է, առաջին հերթին, Թուրքիայի դիրքերի ամրապնդումը, ուղիղ և անուղղակի իմաստով ազդում է Իսրայելի դիրքերի վրա: Զուգահեռաբար ականատես եղանք Սիրիայում ՌԴ ներկայության և Իրանի ազդեցության նվազեցմանը, եթե չասենք՝ զրոյացմանը: Այս պահին պատկերն այսպիսին է:

Գործընթացները, սակայն, Սիրիայում և դրա շուրջ դեռ ակտիվ փուլում են: Վերադասավորումները բավականին լուրջ խնդիրներ են ստեղծում, այդ թվում՝ քրդերի համար:

Շատ բարդ է կանխատեսել՝ երբ կավարտվեն այս տրանսֆորմացիները և ինչ ձևով կընթանան, քանի որ նորից՝ իրականացվող քաղաքականության հայտարարված մասն էապես տարբերվում է խորքում եղած վիճակից, դրված նպատակներից ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ: Դա առնչվում է նաև տարբեր ուժային կենտրոնների և տարածաշրջանային տերությունների մոտեցումներին, քայլերին ու ակնկալիքներին:

Էական հարց է նաև, թե որքանով է այս ընթացքում Սիրիայի ընդդիմությանն իր ցուցաբերած աջակցության ներքո Թուրքիան ինքնուրույն գործել և որքանով է համաձայնեցրել կամ կոորդինացրել իր քայլերը տարածաշրջանային մյուս դերակատարների հետ, և այդ դերակատարներից որն ինչքանով է ստեղծված իրավիճակն ընկալելու որպես «հարված թիկունքից»: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Իրանին և ՌԴ-ին: Այսինքն՝ գործ ենք ունեցել առավելապես քաղաքական առևտրի արդյունքի՞, թե՞ պահն օգտագործելու հետ:

Ինչպե՞ս են զարգացումները Սիրիայում ազդում և ազդելու Հայաստանի և մեր շահերի վրա:

Մեզ համար այս ամենն ունի շատ լուրջ կարևորություն մի քանի ասպեկտներով՝ առաջինը, կրկին հումանիտար. խոսքը վերաբերում է բարեկամ ժողովրդի, երկրի, որում կար, կա բավականին կայացած հայ համայնք: Չմոռանանք նաև, որ 2019 թվականից Հայաստանը մասնակցություն ուներ Սիրիայում խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ բժիշկներ, ականազերծողներ և անվտանգություն ապահովող անձնակազմ:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Սիրիայում հայ խաղաղապահներ տեղակայելու հարցի հետ կապված քննարկումներ եղել են մինչև 2019 թվականը, մինչև 2018 թվականն էլ, բայց այդ որոշումը կայացրեց 2018 թվականից հետո եկած իշխանությունը: Սա հերթական օրինակ էր Հայաստանի արտաքին քաղաքական վայրիվերումների. մի կողմից՝ 2018 թվականից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը, նաև դրանից հետո, ՌԴ դեմ տարվող քաղաքականությունը, և մյուս կողմից՝ այս քայլը կատարելը, որն ակնհայտ ՌԴ-ին սիրաշահելու խնդիր էր հետապնդում: Սա ևս մեկ ապացույց է քաղաքական պատեհապաշտության և սուբյեկտայնության հետ կապված խնդիրների, ապացույցն է նրա, որ Փաշինյանի իշխանությունը ոչ թե նորմալ պլանավորած, մշակած քաղաքականություն է իրականացնում, այլ ենթարկվում է այդ պահի ճնշումներին և դիմում դրանցից դրդված ինչ-ինչ այսրոպեական քայլերի:

Նշածս հանգամանքներից ելնելով՝ առաջին իսկ պահից, երբ հայտնի դարձավ հեղաշրջման դեռ առաջին քայլերի մասին, Սիրիայում զարգացումները հայտնվեցին Հայաստանի հանրության ուշադրության կենտրոնում՝ պարունակող նաև անհանգստություն՝ բոլոր հարթություններով:

Պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ հեղաշրջման երկրորդ օրը մեր խաղաղապահ առաքելությունը դուրս բերվեց Սիրիայից, բայց համայնքի հետ կապված հասկանալի է, որ մտահոգությունները դեռ պահպանվում են: Քանի դեռ չկա կայունություն, հանգիստ լինել չի կարելի:

Հարցն ունի Հայաստանի համար նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ: Պետք չէ մոռանալ, որ գերտերությունների և տարածաշրջանային դերակատարների օրակարգերում շատ հարցեր համընկնում են՝ բոլորի մոտ կա Մերձավոր Արևելքը, նույն Սիրիան, կա նաև Հարավային Կովկասը, այդ թվում՝ արցախյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, հետևաբար, այս հարցերը նույնպես կարող են մաս դառնալ լայն իմաստով տարածաշրջանի վերաբերյալ նրանց միջև պայմանավորվածությունների: Իսկ եթե Սիրիայում կատարվածը «հարված էր թիկունքից» ՌԴ-ի ու Իրանի համար, դա արդեն կարող է բալանսները վերականգնելու կամ պատասխան հարված հասցնելու խնդիր առաջացնել՝ դրանից բխող հետևանքներով: Հետևաբար, սա մի գործընթաց է, որ որևէ կերպ հնարավոր չէ դիտարկել որպես հեռու, մեզ հետ կապ չունեցող:

Այս բոլոր զարգացումներն իրար հետ բազմաթիվ թելերով կապված են, այդ թվում՝ բոլոր կողմերի, կրկնեմ, թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ շահերի հաշվարկման տեսանկյունից:

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Աշխարհաքաղաքական գրավիտացիա»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...