Skip to main content

Առաջին աշխարհակալությունը

 

Քա 3-րդ հազարամյակի Հայաստանի պատմության մեջ վկայված են երկու աշխարհակալություններ։ Առաջինի անունն առայժմ հայտնի չէ, քանի որ դրա մասին վկայող օտար գրավոր վկայություններ գրեթե չունենք, իսկ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված գրակիր հուշարձանները դեռևս վերծանված չեն։ Չնայած դրան, առաջին աշխարհակալության ծավալումն ու սահմանները հստակորեն երևում են հնագիտական պեղումների արդյունքներից։

Հայկական լեռնաշխարհում քա 4-րդ հազարամյակի կեսերից սկսում է շուրջ 1 հազարամյակ տևած վաղբրոնզեդարյան մշակութային ժամանակաշրջանը, որի ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհը միավորված է մեկ գոտու մեջ։ Մասնագիտական գրականության մեջ այն հայտնի է «Հայաստանի վաղբրոնզեդարյան», «Կուր-արաքսյան», «Շենգավիթյան», «Վաղ արևելաանատոլիական» և այլ անվանումներով, որոնցից ավելի ճիշտ և նախընտրելի է «Հայաստանի վաղբրոնզեդարյան» բնորոշումը։

Ողջ լեռնաշխարհի տարածքում առկա է մի ընդհանրություն, որը խոսում է ոչ թե պարզ մշակութային կապերի, այլև լեռնաշխարհի բնակիչների ազգակցության, այսինքն՝ էթնո-հոգևոր միասնության մասին։ Աշխատանքի գործիքները, ինչպես նաև մի շարք զինատեսակներ միանման են, լեռնաշխարհում գերիշխում է ճարտարապետական կառույցների նույն տեսակը՝ հարակից քառակուսի շենքերով և հում աղյուսե պատերով կլոր կացարաններ։ Նույնատեսակ են կենցաղային իրերը։ Լայն տարածում ունեն պաշտամունքային նշանակության իրերը՝ եռոտանի պատվանդաններ, բարձրադիր, լայն շուրթերով, եզան ու խոյի տեսքով բազմատեսակ հենակներ, որոնք Հայկական լեռնաշխարհի մշակութային գոտուց դուրս հայտնի չեն։ Պաշտամունքային ու կենցաղային իրերի, աշխատանքային գործիքների ու ճարտարապետական կառույցների միակերպությունն, անշուշտ, խոսում է միասնական հոգևոր և նյութական մշակույթի, ինչպես նաև այդ մշակույթը կրողների միջև գոյություն ունեցած ազգակցական կապի մասին։

Միաժամանակ այդ ժամանակաշրջանում պետականության առկայության մասին են վկայում հնագիտական պեղումների արդյունքները, որոնցում ակնհայտ են պաշտպանական կառույցներ, քաղաքային կյանքին բնորոշ գծեր և պետականության այլ ցուցիչներ։

Հայաստանը դառնում է սև փայլեցրած, երկրաչափական նախշերով ու գեղազարդ ոճով խեցեղենի հայրենիքը, որը միաժամանակ հանդիսանում է հայաստանյան մշակույթի տարբերակիչ հատկանիշ այդ տեսակի խեցեղեն է հանդիպում լեռնաշխարհի վաղբրոնզեդարյան գրեթե բոլոր հնավայրերում, իսկ ավելի ուշ՝ նաև այդ մշակույթի՝ արտերկրյա տարածման բոլոր շրջաններում։

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ քա մոտ 28-րդ դարում Հայկական լեռնաշխարհից տեղի է ունենում մշակութային մեծ տարածում, որը հյուսիսում հասնում է Հյուսիսային Կովկաս (Կուբանի երկրամաս, Չեչնիա, Ինգուշեթիա), հարավում՝ Սիրիա և Պաղեստին, հարավ-արևելքում՝ Իրանական սարահարթի կենտրոնական շրջաններ, արևմուտքում՝ Միջերկրական ծով և Փոքր Ասիա։ Մշակութային այս տիրապետությունը տևում է մինչև քա 26-րդ դարավերջը, որից հետո Հայաստանի մշակութային գոտին կրկին սահմանափակվում է Հայկական լեռնաշխարհի սահմաններով։

Քա 28-26-րդ դարերի մշակութային էքսպանսիայի բնորոշ գծերից տարածքների մեծ մասի խաղաղ նվաճումն է այդ իսկ պատճառով ժամանակին կարծում էին, թե դա եղել է մշակութային ազդեցություն կամ բնակչության որոշակի զանգվածների արտագաղթ։ Վերջին տարիներին, սակայն, վերոնշյալ ժամանակաշրջանի մշակութային գոտու հուշարձաններում ևս գտնվել են պատերազմի, ռազմական ներխուժման հետքերը։ Այսինքն՝ նշված տարածքներում եղել են ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ, առանց պատերազմի, մշակութային նվաճումներ։ Սա մեզ հիշեցնում է Տիգրան Մեծի ժամանակաշրջանը, երբ նրա ռազմական նվաճումների կողքին տեղ  գտան նաև խաղաղ նվաճման բացառիկ դեպքեր (Սելևկյան տերություն, Հրեաստան)։

Նման աննախադեպ մեծ ընդգրկումը ենթադրում է նոր որակի փոխադրամիջոցների ցանցի առկայություն։ Եվ դա ակնհայտ է ինչպես հնագիտության տվյալներից, այնպես էլ դրանց հետ համահունչ գրավոր հիշատակարաններից։ Գրավոր աղբյուրներում սանձված ձիեր առաջին անգամ հիշատակվում են Արատտայում, ծառայելով որպես փոխադրամիջոց, մինչդեռ շրջակա աշխարհում որպես փոխադրամիջոց ծառայում էին էշերն ու եզները։ Ի դեպ, ձիավոր հեծյալ ռազմիկների առկայություն հնագույն շրջանում բնորոշ է հնդեվրոպական աշխարհին, իսկ Հայկական լեռնաշխարհը կազմել է հենց հնդեվրոպական նախահայրենիքի միջուկը։

Փաստորեն, մեր պատմության մեջ ստեղծված առաջին աշխարհակալությունն՝ իր ազդեցությամբ հանդերձ տևեց մի քանի հարյուրամյակ՝ քա 28-26-րդ դարերը։ Այն մեկ մշակութային գոտու մեջ միավորեց հսկայական՝ շուրջ 1 միլիոն քկմ տարածք, դառնալով հայոց պատմության առաջին աշխարհակալությունը և համաշխարհային պատմության յուրօրինակ «առաջին հելլենիզմը»․․․

Նյութի աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան-«Հայոց պատմության աշխարհակալությունները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...