Skip to main content

Տիգրան Մեծի աշխարհակալությունը

 

Իբրև աշխարհակալություն՝ մեզանում Տիգրանյան դարաշրջանն ամենահայտնին է։ Այստեղ կբավարարվենք ժամանակագրության ներկայացմամբ և մի քանի հատկանշական դրվագների վրա ուշադրություն հրավիրելով։

Տիգրան Մեծի գործունեության հիմնական դեպքերի ժամանակագրությունը

Քա մոտ 140թ- Տիգրան Մեծի ծնունդը

Քա մոտ 118-117թթ- պատանդ տարվելը Պարթևստան

Քա95թ-արքայազն Տիգրանը վերադառնում է Հայաստան և թագադրվում մի վայրում, որտեղ հետագայում կկառուցի իր աշխարհակալության մայրաքաղաք Տիգրանակերտը

Քա94թ- Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին

Քա94թ- Տիգրան Մեծը կնքում է դաշինք Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի հետ

Քա93թ- հայ-պոնտական զորքերը նվաճում են Կապադովկիան

Քա91թ- հայկական զորքերի երկրորդ արշավանքը Կապադովկիա

Քա87-85թթ- Տեղի է ունենում պարթևական արշավանքը, որի ընթացքում Տիգրան Մեծը ջախջախում է պարթևական զորքերին Նինվեի և Արբելայի շրջանում, տիրում Ադիաբենեին, ապա շարժվում արևելք և, նվաճելով Ատրպատականն ու Մարաստանը, պաշարում է Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատանը։ Խուճապահար պարթևական  արքունիքը Տիգրան Մեծին է զիջում ոչ միայն նրա նվաճած տարածքները, այլև «արքայից արքա» տիտղոսը՝ դրանով ընդունելով նրա գերիշխանությունը։ Նրա գերիշխանությունն են ճանաչում Միջին Ասիայի որոշ ցեղեր։

Քա85-84թթ- Մեծ Հայքի տերությանն են միանում Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոենեն, Միգդոնիան

Քա83թ- Տիգրան Մեծը տիրում է Սելևկյան տերությանը

Քա83-81թթ- Տիգրանյան տերությանն են միանում Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան և Փյունիկիան։ Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչում են Հրեաստանը, Պարսից ծոցի մերձափնյա արաբական ցեղերը։

Քա80-70թթ- Կառուցվում են աշխարհակալության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, Արտաշատից Տիգրանակերտ ձգվող Արքունի պողոտան Տիգրան Մեծի անունով հիմնադրվում են մի քանի նոր քաղաքներ

Քա 74թ-Հայկական զորքերի երրորդ արշավանքը Կապադովկիա

Քա72-69թթ-Տիգրան Մեծի արշավանքը Փյունիկիա։ Հաղթանակ Նաբաթեական թագավորության նկատմամբ, որն ընդունեց Տիգրան Մեծի գերիշխանությունը։

Քա69-68թթ- Լուկոլլոսի արշավանքը Հայաստան, որն ավարտվեց հռոմեական բանակի ջախջախմամբ

Քա67թ վերջ- 66թ սկիզբ- հայ-պոնտական և հռոմեա-պարթևական ռազմական խմբավորումների բախումը

Քա66թ- հայ-հռոմեական պայմանագրի կնքումն Արտաշատում Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև

Քա մոտ 55թ- Տիգրան Մեծի մահը

Տիգրանյան աշխարհակալությունն՝ իր գերիշխանության սահմաններով ընդգրկում է շուրջ 3մլն քկմ տարածք։ Մեզանում առավել տարածված է Տիգրանյան աշխարհակալության այն քարտեզը, որում նշվում են միայն Տիգրան Մեծի բուն նվաճումներն՝ առանց նրա գերիշխանությունը ճանաչած երկրների ընդգրկման, ինչն անընդունելի է։

Տիգրանյան նվաճումները չեն ուղեկցվում բարբարոսական, վանդալիստական գործողություններով։ Ընդհակառակը, հայտնի են մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք լույս են սփռում հայոց տիրակալի կերպարի վրա։

Դրանցից  հատկանշելի են փյունիկյան քաղաքների գրավման հետ կապված իրադարձությունները, երբ գրավելուց հետո հայոց տիրակալը Քա 81թ դրանց շնորհեց «ազատություններ», ինչը մերօրյա հասկացությամբ՝ լայն ինքնավարության իրավունքն է, ինչից զրկված էին այդ քաղաքները Սելևկյանների տիրապետության շրջանում։ Ի նշան երախտագիտության և ի նշանավորումն այդ իրադարձության՝ քաղաքները (որոնց մեջ էին Բերիթը՝ ներկայիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, Լաոդիկեն) իրենց քաղաքային տոմարը սկսեցին հաշվել այդ թվականից և նոր հատած քաղաքային դրամները թվագրել այդ տոմարով։ Հայոց տիրակալն իր նվաճումներում անգամ ազատարար էր․․․

Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝ Ցիցերոնը, Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում էր «vehemens» տերմինով, որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր։ Նրանցից քիչ ուշ ապրած նույնպես հռոմեացի մատենագիր Վելլեոս Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչում է «իր ժամանակի հզորագույն թագավոր» և «թագավորներից մեծագույն», իսկ Պոմպեոս Տրոգոսը տեղեկացնում է, որ նրան մեծարում էին՝ «Աստված» կոչելով․․․

Նյութի աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան-«Հայոց պատմության աշխարհակալությունները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...