Skip to main content

Հիքսոսների հաղթարշավը Եգիպտոս

 

Ք.ա. մոտ 1710թ. հյուսիս-արևելքից Եգիպտոս արշավեցին հիքսոսները և տապալեցին ներքին պառակտումներից առանց այդ էլ թուլացած տեղի իշխանությունը: Դա կատարվեց այնքան մեծ արագությամբ, որ մեզ հասած եգիպտական աղբյուրում նշվում է, թե հիքսոսների կողմից Եգիպտոսի նվաճումը կատարվեց «հեշտությամբ», «առանց պատերազմի»:

Հիքսոսները մայրաքաղաք են հռչակում Ավարիսը, որում, ըստ պատմիչի, պահում էին 240 հազարանոց ծանրազեն բանակ: Ակնհայտ է, որ հիքսոսների բանակի թվաքանակի մասին մեզ հասած տեղեկությունները չափազանցված, նաև՝ վիպականացված են:

Հիքսոսյան տիրապետությունը Եգիպտոսի համար չեղավ ավերի ու ամայացման ժամանակաշրջան: Ընդհակառակը. Այս ժամանակաշրջանից հայտնաբերվել են արվեստի բարձրաճաշակ ստեղծագործություններ, հայտնի են գրի ու գրականության, մաթեմատիկայի և բժշկության բնագավառի ակնառու ստեղծագործություններ:

Ք.ա. 3-րդ հազարամյակի վերջից, երբ Եգիպտոսը մտավ Միջին թագավորության ժամանակաշրջան, մինչև ք.ա. 18-րդ դարի վերջերը Եգիպտոսին անհայտ էին բրոնզը (գործածվում էր պղինձը), ձիաբուծությունը, մարտակառքերը: Հիքսոսները եգիպտացիներին ծանոթացրեցին ձիերի ու մարտակառքերի հետ:

Գերմանացի ականավոր արևելագետ Մաքս Մյուլլերը ցույց տալով, որ հիքսոսների տիրապետությունը տարածվել է մինչև Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ, գտնում է, որ պատահական չէր Ավարիսի տեղի ընտրությունը. այն պետք է գտնվեր նրանց տերության կենտրոնական շրջանում: Հնարավոր համարելով դա, իր հերթին ականավոր ռուս արևելագետ Տուրաևը գտնում է, որ «հիքսոսների դարաշրջանն ունեցել է կարևոր մշակութային նշանակություն. այն առաջին անգամ մեկ քաղաքական օրգանիզմի մեջ է միավորել Եգիպտոսն առաջավորասիական քաղաքակրթության մարզերի հետ», ինչի արդյունքում միավորվել են հնդեվրոպական, եգիպտական ու սեմական էթնիկ միավորները:

Հիքսոսները ունեցել են 2 դինաստիա, որոնք, ըստ Մանեթոնի՝ եղել են Եգիպտոսի պատմության 15-րդ և 16-րդ հարստությունները: Նրանք իշխել են ավելի քան մեկ դար՝ մինչև ք.ա. մոտ 1580 թվականը:

Որտեղի՞ց են մեկնարկել իրենց արշավանքը հիքսոսները և ի՞նչ էթնիկ պատկանելություն են ունեցել:

Հիքսոսների արշավանքի սկզբնակետի և էթնիկ բնութագրերի պարզաբանումը եղել է երկարատև գիտական բանավեճերի առարկա: Նրանց փորձել են նույնացնել տարածաշրջանի գրեթե բոլոր ժողովուրդների, ամենից ավելի՝ արևելամիջերկրածովյան սեմիտների հետ, ինչն անհավանական է, քանի որ նշված ժամանակաշրջանում չկա որևէ սեմական ցեղ կամ ցեղամիություն, որն ի զորու լիներ նվաճել Եգիպտոսը և միայն մայրաքաղաքում պահեր 240 հազարանոց զորք հիշեցնող մի կայազոր: Դա պետք է լիներ կամ հզոր պետություն, կամ փոքր իշխանություններից կազմված հզոր միություն-դաշինք, որոնցից ոչ մեկն էլ առկա չէր արևելամիջերկրածովյան ավազանում: Միջագետքի կենտրոնում և հարավում Հին Բաբելոնյան տերությունն էր, որի արձանագրություններում չի հիշատակվում նման արշավանք ո՛չ իրենց կողմից, ո՛չ արևելքից՝ իրենց տարածքով:

Նշանակում է արշավանքը պետք է մեկնարկեր Հյուսիսային Միջագետքի և Հայկական լեռնաշխարհի տարածքից, որտեղ դեռևս ք.ա. 23-22-րդ դարերում գործում էր հզոր մի համադաշնություն, որը կործանել է աքքադական բռնակալությանը: Դրան ավելացնենք կարևոր մի փաստ. հիքսոսների լծից ազատագրված Եգիպտոսը վրիժառու պատերազմ սկսեց նրանց դեմ՝ հարվածն ուղղելով Միտաննի պետության դեմ, ինչից էլ պարզ է դառնում, որ հիքսոսյան արշավանքների մեկնակետը, այլ կերպ ասած՝ հիքսոսների հայրենիքը, եղել է Միտաննիի տարածքը: Վերջինս գտնվում էր Միջագետքի հյուսիսում և Հայկական լեռնաշխարհի հարավում (հետագա Մեծ Հայքի Աղձնիք, Ծոփք և Միջագետք Հայոց նահանգների տարածքում), իսկ այնտեղ իշխում էր հնդեվրոպական արքայատոհմը: Հիքսոսյան արշավանքի մեկնակետը Հայկական լեռնաշխարհում տեղադրելու օգտին է անուղղակիորեն վկայում նաև Հայկական լեռնաշխարհի՝ ձիաբուծության հայրենիքը լինելու փաստը. հիշենք, որ առաջին անգամ գրավոր աղբյուրները սանձված ձիեր են հիշատակում Արատտա երկրում:

Բազմաթիվ մասնագետներ, հենվելով հիքսոսյան մի շարք հատուկ անունների և տիտղոսների հնդեվրոպական ստուգաբանության, նրանց մարտավարման գործում մարտակառքերի կարևոր դերի և այլ փաստարկների վրա, հիքսոսներին համարում են Հյուսիսային Միջագետքից և հարակից շրջաններից եկած հնդեվրոպացիներ, որոնց հետ հաճախ համագործակցում էին խուռիները (վերջիններիս հայրենիքը ևս բազմաթիվ ուսումնասիրողներ համարում են Հայկական լեռնաշխարհը):

Միաժամանակ մատնանշվում է հիքսոսյան զանգվածների էթնիկ բազմազանությունը, ինչը շատ բնական է, հատկապես սեմական և խուռիական տարրերի մեծաքանակությունը, քանի որ հիքսոսների նվաճած տարածքներում քանակական մեծամասնություն էին կազմում հենց սեմական և խուռիական ցեղերը:

Ըստ պահպանված տեղեկությունների՝ հիքսոսները հեռացել են Եգիպտոսից դեպի հյուսիս-արևելք: Ընդ որում, Թեբեի զորքերը, որ առաջնորդում էին ապստամբ եգիպտացիներին, պաշարում են հիքսոսների մայրաքաղաք Ավարիսը: Երկարատև պաշարումը ոչինչ չի տալիս եգիպտացիներին: Այս տեղեկությունը վկայում է, որ հիքսոսների բանակի զինանոցը հարուստ էր ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունների մարտավարական հնարքներով:

Երկկողմանի հյուծիչ հակամարտությունը կողմերին առավելություն չէր տալիս և ի վերջո սկսվում են բանակցություններ, որոնք ավարտվում են հաշտությամբ. հիքսոսները համաձայնում են առանց պատերազմի եգիպտացիներին թողնել իրենց երկիրը և վերադառնալ հայրենիք: Դա տեղի ունեցավ ք.ա. մոտ 1580 թվին: Այնուհետև եգիպտացիները որոշեցին վրիժառու պատերազմ սկսել հիքսոսների դեմ, որը չափազանց երկար տևեց:

Փաստորեն, ք.ա. 18-րդ դարի երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհից դեպի հարավ մեկնարկած երկրորդ ռազմական արշավանքը ևս ոչ միայն պսակվել է հաղթանակով, այլ իր հետ բերել ավելի քան հարյուրամա տիրապետություն Եգիպտոսում…

Նյութի աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան-«Հայոց պատմության աշխարհակալությունները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...