Ազգային նպատակներն ու շահերը ապահովելու նպատակով մյուս կողմին կամ կողմերին համոզելու և ոգևորելու կարողությունը դիվանագիտության արվեստ է : Երկրները բանակցություններում և հիմնականում դիվանագիտության մեջ փնտրում են իրենց շահերը , նույնիսկ եթե դա անարդար է : Ցանկացած երկրի համար կարևորը այդ երկրի շահերն են , ոչ թե ճշմարտությունը : Ուստի , բանակցություններում , հակառակ այն բանին , ինչ կարելի է պատկերացնել , նպատակը ոչ թե իրավունքն ապացուցելն է , այլ օգուտներ ապահովելը , իսկ օգուտներ ապահովելու համար պետք է մյուս կողմին համողել ընդունել կոնկրետ պարտավորություն կամ կատարել կոնկրետ գործողություն : Որքան էլ , որ երկրի դիրքորոշումները կամ բանակցողի պահանջները հիմնված լինեն իրավունքի և արդարության վրա , մյուս կողմի համար դրանք ընդունելի կլինեն այն ժամանակ , երբ նրա համար էլ օգուտներ կպարունակեն կամ գոնե վնաս չեն պատճառի : Այն , ինչ համոզում է երկրին գործողություն կատարել , դա այդ գործողո...