Skip to main content

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և «միջանցք» եզրույթի ներմուծման փորձերը

 

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապ ապահովելու, ընդհանուր սահման ունենալու և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում իր ազդեցության գոտու ընդլայնման նորօրյա փուլի մեկնարկը տրվեց 2020 թվականի արցախյան պատերազմով: Վերոնշյալ նպատակներն այս անգամ բանաձևվեցին «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագրի մեջ, որի իրականացմանը թուրք-ադրբեջանական տանդեմն ամբողջ թափով ձեռնամուխ եղավ պատերազմի ավարտից անմիջապես հետո:

Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցք ձևավորելու մասին նորագույն խոսույթի դե յուրե մեկնարկի առիթը հանդիսացավ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը: Պատերազմի 44-օրյա շրջափուլի հրադադար հանդիսացող այդ փաստաթղթում ոչ միայն խոսվում էր արցախյան հիմնահարցի տարբեր ասպեկտներից, այլև «անակնկալ» կերպով անդրադարձ կար նաև ճանապարհային ենթակառուցվածքներին, որոնք առաջին հայացքից որևէ առնչություն չունեին արցախյան հիմնախնդրի հետ, սակայն, այնուամենայնիվ, արձանագրված էին փաստաթղթում: Այսպես, այդ հայտարարության 9-րդ կետում նշվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Նույն կետում նշված էր նաև, որ «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»: Արցախյան հիմնահարցին վերաբերող այս փաստաթղթում Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հիշատակումը վկայում էր այն մասին, որ Ադրբեջանի և պատերազմի փաստացի կողմ հանդիսացող Թուրքիայի համար 2020 թվականի պատերազմը սանձազերծելու գլխավոր նպատակների թվում է եղել ոչ միայն Արցախի օկուպացումը և ուժի գործադրմամբ այդ հարցի լուծումը, այլև Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապի ստեղծումը, որը երբեք դուրս չի եկել թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգից և ստեղծված իրավիճակը թույլ է տվել կրկին փորձել հասնել իրենց համար բացառիկ առաջնահերթություն ունեցող այդ խնդրի լուծմանը:

Հայտարարության մեջ տեղ գտած «2 ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժ» արտահայտությունը Ադրբեջանը և Թուրքիան մեկնաբանում են որպես «ճանապարհային միջանցք», այն է՝ Ադրբեջանի 2 հատվածները իրար կապող ճանապարհ, որն ունենալու է հատուկ կարգավիճակ և դուրս է լինելու Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից («արտատարածքային միջանցք»): Նշված ճանապարհին հատուկ կարգավիճակ հաղորդելու թուրք-ադրբեջանական պնդումների համար ևս մեկ կռվան է հանդիսանում այն, որ համաձայն 9-րդ կետի՝ այդ ճանապարհի վերահսկողությունն իրականացվելու է երրորդ ուժի (տվյալ դեպքում՝ ՌԴ), այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության կողմից: Վերը նշված այս 2 հանգամանքները, ինչպես նաև ձևակերպումների ոչ հստակությունը օգտագործելով՝ Ադրբեջանը և Թուրքիան արհեստականորեն առաջ բերեցին «Զանգեզուրի միջանցք» տերմինը և սկսեցին ոչ միայն իրենք լայնորեն կիրառել այն, այլև ջանքեր գործադրել, որպեսզի այն դառնա միջազգային բանակցությունների, քննարկումների խոսույթի մաս: Թուրք-ադրբեջանական պատկերացումների համաձայն, նեղ իմաստով «Զանգեզուրի միջանցքը» ենթադրում է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին, իսկ ավելի լայն իմաստով ենթադրում է Սյունիքի խոչընդոտի վերացում և դրանով Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական լիարժեք ցամաքային կապի և գերակայություն հաստատելու ծրագիր:

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Մելքոնյան- «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...