Skip to main content

Posts

Showing posts from May, 2025

Օդանավակայանը, գինեգործությունը և Էդուարդո Էռնեկյանը

  «Զվարթնոց» օդանավակայանի շենքը ճարտարապետական հուշարձան էր համարվում: Օդանավակայանի լուսանկարները՝ տարբեր կողմերից, զարդարում էին Հայաստանի մասին բացիկներն ու բուկլետները՝ որպես խորհրդանշական տեսարժան վայրերից մեկը: Բայց պարզվեց, որ այդ շենքը բացարձակ հարմարեցված չէ միջազգային օդանավակայանի գործառույթներ կատարելուն: Ժամանող ու մեկնող ուղևորների հոսքերը դժվարությամբ էին տարանջատվում, իսկ անձնագրային հսկողության ու մաքսային ծառայության տեղակայում ընդհանրապես նախատեսված չէր: Ուղեբեռների շարժը նողկալի էր կազմակերպված ու մի կերպ էր հարմարվում դրան հատկացված տարածքում: Թռիչքուղու աղետալի վիճակը թույլատրելիի սահմանին էր: Թռիչքի ու վայրէջքի ժամանակ ինքնաթիռներն այնպես էին ցնցվում, որ նույնիսկ անհավատ ուղևորները խաչակնքում էին: Ի լրումն այդ ամենի՝ օդանավակայանը վերածվել էր մի մեծ կոռուպցիոն ծուղակի. ցանկացած ուղևոր կարող էր շորթման առարկա դառնալ նրանց համար, ովքեր այնտեղ իշխանություն ունեին: Մաքսավորները քրքրում էին առանց բացառության բոլոր իրերը՝ ջանադրաբար կրճատելով իրենց աշխատավարձերի...

Հյուսիսային պողոտա

  Մի անգամ՝ 2001 թվականի սկզբին, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ինձ խնդրեց ընդունել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Ասաց, որ նա հետաքրքիր գաղափար ունի, որն ուզում է քննարկել ինձ հետ: Համաձայնեցի՝ համոզված, որ Նարեկը հենց այնպես չէր անհանգստացնի: Երբ հանդիպեցինք, ասաց, որ մեծ ճարտարապետ Թամանյանը, կենտրոնը նախագծելիս մի մտահղացում է ունեցել, որն այդպես էլ չի կարողացել իրականացնել՝ Հյուսիսային պողոտան: Նարեկը պատմեց նախագծի մասին ու ցույց տվեց սխեմատիկ գծագիրը: Գաղափարը շատ հետաքրքիր էր ու գրավեց ինձ: Խնդիրը նոր փողոցի շինարարությունն էր, որը կմիացներ Երևանի երկու խորհրդանշական՝ Հանրապետության ու Թատերական հրապարակները: Տեսնելով իմ հետաքրքրությունը՝ Նարեկն առաջարկեց այդ ամենին նայել հրապարակի ամենաբարձր շենքի՝ պատկերասրահի տանիքից, որպեսզի ավելի լավ պատկերացնեմ՝ խոսքն ինչի մասին է: Հաջորդ օրը նրա ու քաղաքապետի հետ բարձրացանք այդ տանիքը, նայեցինք շուրջը, ու ես ահավոր զարմանք ապրեցի: Տեսածն ապշեցրեց ու ոգևորեց միաժամանակ: Կարծում էի՝ լավ եմ ուսումնասիրել Երևանը, հ...

Մի քիչ ԱՄՆ-ի մասին

  Այդ ժամանակահատվածն առանձնանում էր ԱՄՆ-ի անվիճելի գլոբալ տիրապետությամբ: Անգերազանցելի տնտեսական և ռազմական հզորությունը, անվիճելի գերազանցությունը նոր տեխնոլոգիաներում և ամենատարբեր նորարարություններում լրացվում էր համաշխարհային ասպարեզում բարոյական առաջնորդությամբ: ԱՄՆ-ի ազդեցությունը գործնականում տարածվում էր բոլոր գլոբալ հաստատությունների վրա՝ ՄԱԿ-ից մինչև Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ և Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններն իրենց վրա էին վերցրել մարդու իրավունքների, մամուլի ազատության և ամբողջ աշխարհում կոռուպցիայի մակարդակի գնահատման հարցերի գլոբալ մշտադիտարկման գործառույթները: Նրանց տարեկան հաշվետվություններում նշված վարկանիշներն ու գնահատականները ազդում էին գնահատվող երկրների միջազգային հեղինակության վրա: Աշխարհակարգի միաբևեռ մոդելը թափ հավաքող գլոբալացման պայմաններում ԱՄՆ-ին տալիս էր մեծ առավելություններ՝ բազմապատիկ ուժեղացնելով բոլոր մայրցամաքներում ընթացող գործընթացների վրա ուղիղ և անուղղակի ազդեցության...

Քի Վեսթ. խաղաղության համաձայնագիր, որը չստորագրվեց

  2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիևի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջևանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել, իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն: Ալիևն ասաց, թե չի պատկերացնում՝ դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով, փորձում էինք հասկանալ՝ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես և ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի սուվերենությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք: Այդ ընթացքում մե...