Skip to main content

Ուինսթոն Չերչիլ

 

Ուինսթոն Չերչիլն արդեն 93 տարեկան էր, երբ համալսարաններից մեկը նրան հրավիրեց դասախոսություն կարդալու։ Մարդիկ հեռվից գալիս էին, որ լսեն իրենց հայտնի ժամանակակցի դասախոսությունը։

Երբ Չերչիլը մտավ լսարան, այնտեղ արդեն մի քանի հազար մարդ էր հավաքվել։ Համալսարանի դեկանը ներկայացրեց Չերչիլին որպես ժամանակակից ամենաականավոր անգլիացին և հայտարարեց, որ նա իր ելույթում կներկայացնի իր կյանքի ամենակարևոր դասերը։ Ծափողջույնների ներքո Չերչիլը բարձրացավ բեմ ու ասաց «Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք»։

Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև մարդիկ գլխի ընկան, որ ելույթը դրանով էլ ավարտվեց։ Ոչ բոլորին դա դուր եկավ՝ չէ՞ որ շատերը երկար ճանապարհ էին անցել նախկին վարչապետին լսելու համար։ Բայց, եթե նայենք Չերչիլի կենսագրությունը, միանգամից պարզ կդառնա, թե ինչու էր ելույթն այդքան կարճ։

Նրա համար ամենակարևորը հենց այդ միտքը մարդկանց հասցնելն էր՝ ով դադարել է պայքարելուց, արդեն իսկ պարտվել է։ Բոլորս կարող ենք սխալներ գործել, և դրանում սարսափելի ոչինչ չկա։ Յուրաքանչյուրս կարող ենք խնդիրների առաջ կանգնել, բայց դրանք լուծելի են։ Սակայն եթե ընկրկում ենք դժվարությունների առաջ, ամեն ինչ ավարտված է։ Նա, ով ուրանում է սեփական երազանքը, ամենայն հավանականությամբ, երբեք այլևս չի երազի։ Իսկ եթե մարդը չի երազում, նա չի ապրում։

Ժամանակին Չերչիլը բավական երկար քաղաքական մոռացության էր մատնվել։ Երկար տարիներ նրա տոկունությունը փորձության էր ենթարկվում։ Իսկ երբ նրան ի վերջո վարչապետ նշանակեցին, բռնկվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նրան հարցրեցին՝ համոզվա՞ծ է, որ ճիշտ ուղի է ընտրել այդ բարդ ժամանակներում։ Չերչիլը պատասխանեց «Ես գիտեմ դա, որովհետև ամբողջ կյանքս պատրաստվում էի դրան»։

Իսկ հետո գերմանական օդուժը սկսեց հարվածներ հասցնել Լոնդոնին։ Բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Թվում էր՝ Անգլիայի վերջը եկել է։ Քաղաքն ամեն օր ռմբակոծվում էր, մարդիկ մահանում էին։ Խորհրդականներն ու ընկերները պահանջում էին կապիտուլացվել գերմանացիների առաջ՝ անիմաստ զոհերին վերջ դնելու համար։

Մի անգամ, գիշերը, երբ Լոնդոնը կրկին ռմբակոծվում էր, Չերչիլը ստիպված եղավ կայացնել իր կյանքի ամենադժվար որոշումը։ Նրա շուրջը հավաքվել էին ամենամոտ ընկերներն ու համոզում էին հանձնվել։ Նրանք մեղադրում էին Չերչիլին՝ սեփական ժողովրդին անիմաստ զոհելու համար։ Նույնիսկ լավագույն ընկերները մեղադրում էին նրան հայրենակիցների մահերի համար։

Բայց Չերչիլը գիտեր, որ կապիտուլյացիան ավելի շատ զոհերի է հանգեցնելու։ Նա պարզեց բռունցքը դեպի սև երկինքն ու բղավեց «Ես երբեք չեմ հանձնվի։ Երբեք, երբեք, երբեք»։

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...