Skip to main content

Ստամբուլի գագաթնաժողով․ իրականություն և շահարկումներ

 

Երեք փաթեթների մերժումը փակեց բանակցային գործընթացում այն դարաշրջանը, երբ միջնորդները փորձում էին բոլոր հարցերի վերաբերյալ սեփական լուծումը, տեսլականն առաջարկել կողմերին։ Դրանից հետո բավական մեծ վակուում առաջացավ բանակցային գործընթացում, մինչև որ կփորձեին հասկանալ, թե ինչը կարող էր լինել նոր մոտեցում։ Այդ ընթացքում միջազգային հանրությունն իր տրամադրությունները, ընկալումներն արտահայտել է նաև միջազգային կազմակերպություններում։

Բավական հաճախ է հղում արվում ԵԱՀԿ Ստամբուլի 1999 թվականի գագաթնաժողովի փաստաթղթին, և մեղադրանք է հնչում, որ այն ձևակերպումները, մոտեցումները, որոնց դեմ 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց, 1999 թվականին Հայաստանի լուռ համաձայնությամբ տեղ գտան փաստաթղթում։ Ինչքանո՞վ էր Ստամբուլի փաստաթուղթը համազոր Լիսաբոնի փաստաթղթին, և միջազգային հանրության ընկալումների վերաբերյալ ընդհանուր առմամբ ի՞նչ էր հուշում այս փաստաթուղթը։

Գործ ունենք հերթական շահարկումների հետ։ Տարբերությունը տեսնելու համար պետք է ընդամենը համադրել 2 փաստաթղթերի բովանդակությունը։

Լիսաբոնում Հայաստանի Հանրապետության նախագահը կիրառեց վետոյի իրավունք, սակայն եզրափակիչ փաստաթղթում, միևնույն է, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության տեսքով ամրագրվեց ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և հակամարտության կարգավորման հետևյալ տեսլականը՝ «ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ, որը նրան ինքնավարության բարձր աստիճան է ապահովում Ադրբեջանի կազմում»։

Այս հայտարարությունը, այո՛, քվեարկության մաս չի եղել, քվեարկության միջոցով չի ընդունվել, բայց եզրափակիչ փաստաթղթի մաս է դարձել՝ ապահովելով համապատասխան քաղաքական ֆոն։

Ստամբուլի փաստաթղթի վրա հղվողները շատ էական ու հետաքրքիր բաղադրիչ են մոռանում Ստամբուլի փաստաթղթում առկա բացասական երանգները Լիսաբոնի տրամաբանական շարունակությունն են։ Հետաքրքրական է, որ չի խոսվում ու բարձրաձայնվում այն մասին, որ Լիսաբոնում ստեղծված իրավիճակը դեռ երկար ազդեցություն էր ունենում ԵԱՀԿ հաջորդ փաստաթղթերի ու կառույցում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Սրա մասին մոռանում են, կտրում են 2 փաստաթղթերի միջև օրգանական կապն ու փորձում են Ստամբուլի փաստաթղթին անդրադառնալ այլ տրամաբանությամբ, ինչը կոռեկտ չէ։

Առկա է նաև հարցի երկրորդ կողմը։ Մեկ բան է, երբ դու քո բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականության մասին ես խոսում, և միանգամայն այլ բան է, երբ կոնկրետ հակամարտության կարգավորումը, օրինակ՝ արցախյան հակամարտության, դիտարկում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո։ Տարբերությունն ակնհայտ է, չէ՞։

Ստամբուլի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի առնչությամբ կրկին առնչվում ենք քաղաքական մանիպուլյացիայի։

Ստամբուլի փաստաթուղթն ընկալելու համար պետք է պարզապես համեմատել դրանում տեղ գտած ընդհանրական անդրադարձը տարածքային ամբողջականությանն ու առանձնացված անդրադարձն արցախյան հիմնախնդրին։ Երկու դրույթների միջև տարբերությունն առավել քան ակնհայտ է։ Այնպես որ այս հարցում ևս մենք կրկին առնչվում ենք քաղաքական մանիպուլյացիայի։

ԵԱՀԿ Բարձր մակարդակի հանդիպում Ստամբուլում

18 նոյեմբեր, 1999թ

Քաղվածք ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթից

Մենք ստացել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և վերջին իրադարձությունների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը և դրական ենք գնահատում նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացված երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որոնց պարբերական հանդիպումները խնդրի ամուր և ամբողջական լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու հնարավորություն են ընձեռում։ Մենք միանշանակ աջակցում ենք այդ երկխոսությանը և կոչ անում շարունակել այն՝ հույս ունենալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն։ Միաժամանակ հաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբն, որը շարունակում է կարգավորման ուղիների որոնման ամենահարմար ձևաչափը մնալ, պատրաստ են խաղաղ գործընթացի հետագա սատարմանը և դրա հետագա իրագործմանը, այդ թվում՝ կողմերին անհրաժեշտ օգնություն տրամադրելով։

Մենք ողջունում ենք այս տարի Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բացումը և Բաքվում նման գրասենյակի բացման մասին որոշումը։ Այս քայլերը թույլ կտան ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Աղբյուրը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայք

Ծանոթագրություն Քննարկումների առիթ է դարձել փաստաթղթի «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնի 19-րդ հոդվածը, որտեղ ասված է «Մարդու իրավունքների, ներառյալ, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներն են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան-«Ճոճանակ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...