Skip to main content

Դեպի Հայաստան

 

30 նոյեմբերի, 2013 թվական, Բեյրութ-Երևան

Ըստ պայմանավորվածության, օդանավակայան մեկնելուց առաջ վարորդն ինձ տարավ Բուրջ Համմուդ՝ հանդիպելու և հրաժեշտ տալու Գրիգոր Դաքեսյանին։ Նա առավոտյան ժամը 6-ին արդեն աշխատանքի էր եկել։ Այդ օրը Բեյրութի «Զարթօնքը» մի փոքրիկ տեղեկություն էր տպագրել Լիբանան իմ այցելության մասին։ Չգիտեի։ Գրիգորը հասցրել էր վաղ առավոտյան «Զարթօնքի» օրինակներ գնել ինձ համար։

-Կարծեմ գո՛հ պիտի ըլլաք Ձեր այցելութենէն Լիբանան։ Կը յուսամ, որ երբ գիրքը պատրաստ ըլլայ, նորէ՛ն կը հանդիպինք Պէյրութի մէջ,- ասաց Գրիգորը։ -Մենք շատ տպաւորուած ենք Ձեր այցէն ու ելոյթներէն։

-Ես եւս Հայաստան եմ վերադառնում՝ լցված լիբանանահայությունից ստացած ջերմությամբ, իմ տեսած տաք ու գունեղ պատկերներով,- ասացի Գրիգորին։- Դրանք անմոռանալի լիբանանյան պատկերներ են, որոնք հարստացրին ինձ, ավելի գունեղ ու զորեղ դարձրին իմ ստեղծագործական ներկապնակը, որից ծնունդ առած ամեն մի վրձնահարվածը լիբանանահայ մերօրյա գաղթօջախի բաբախող զարկերակի վավերագիրն է լինելու։

Բեյրութը մնաց հետևում, իսկ ես մեկնում եմ օդանավակայան։

Ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի։ Կրկին լսում եմ նույն ուղեկցորդուհու՝ արդեն ծանոթ ձայնը․․․

-Պէյրութէն Երեւան մէկ ժամ յիսուն վայրկեան է․․․

Ինքնաթիռից կրկին երևացին Կիպրոսը, ապա մեր սիրելի Կիլիկիան, նրա արևախանձ ու առնական լեռները։

Կիլիկիա՜, Կիլիկիա՜․․․ ո՞ւր է երբեմնի փառքդ, ավերակ ու լքված հայոց Կիլիկիա։

Ու հիմա, երբ ինքնաթիռի պատուհանից տեսնում եմ Միջերկրականի ափին ծվարած Կիլիկյան երբեմնի հայկական պետության տարածքը, ունկերումս դարձյալ հնչում է ծանոթ ու սիրելի մեղեդին, հոգեցունց ու անմեռ «Կիլիկիան»․․․

Երբոր բացուին դռներն յուսոյ,

Եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ,

Չքնաղ երկիրն մեր Արմենիոյ,

Երբ փայլի իւր քաղցրիկ օրեր.

Երբոր ծիծառն իւր բոյն դառնայ,

Երբոր ծառերն հագնին տերեւ`

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,

Աշխարհ, որ ինձ ետուր արեւ․․․

Ի՜նչ դաժան եղավ պատմությունը հայոց հանդեպ, մեզ ցրիվ արեց աշխարհով մեկ, մարգարիտի պես շաղ տվեց աշխարհի 4 ծագերում, որ լույս տանք ու շենացնենք օտարների հողը, բայց մեր սեփականը շենացնելուց ու վայելելուց զրկեց մեզ։ Մեր Հայրենիքի մեծ մասն էլ տվեց վայրագ ու արյան ծարավ բորենիներին, որոնք հոշոտեցին մեզ, այրեցին ու քարուքանդ արեցին մեր աստվածային երկիրը՝ Հայաստան դրախտավայրը։

Այդ ամենի մշտարթուն վկան հայոց սրբազան լեռն է, մեր գոյության ու հավերժության խորհրդանիշ Մասիսը, որ հազարամյակներ հսկում է իր ժողովրդին, որի ձյունափառ գմբեթը համայն հայության համար տանիք է ու հովանի, և որի անաղարտ ու կենարար ձյունով արդեն մի քանի հազարամյակ հայը շարունակում է սնունդ առնել, ապրել, գոյատևել, ստեղծագործել․․․

Եվ ահա ինքնաթիռի պատուհանից դարձյալ երևաց ձյունափառ Մասիսը՝ հպարտ, անկոտրում, բայց սիրտը չի խռովքով ու սպասումով՝ հուսալով, որ գալու է ժամը հատուցման ու վերադարձի, որ պիտի վերջապես փշրվեն մեր Հայրենիքը մեզնից փշալարող ու մեզնից զատող կեղծ ու արհեստական սահմանները․․․

Գալու է բաղձալի այդ օրը, որովհետև հայը երազապաշտ հոգի ունի և պատմական անմեռ հիշողություն, որոնք չեն կարող մորթվել ո՛չ սրով ու յաթաղանով, ո՛չ էլ ոսկեձեռիկ մատյաններ այրելով։ Պիտի նորի՛ց ամբողջանանք Հայոց լեռնաշխարհում, ուր մեր գոյության և հավերժի երթի ակունքներն են, ուր ավեր վանքերն ու եկեղեցիները հույսով ու հավատով մեր հոգատարությանն են սպասում, ուր հանգչում են մեր նախնյաց սրբալույս շիրիմները, որոնց այցի պիտի գնանք։ Ազգովի՛։

Այո՛, պիտի գնա՛նք, «Հրով լինի, սրով լինի, պիտի գնա՛նք վաղ թե ուշ»։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Պատկերներ Լիբանանից»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...