Skip to main content

Իրավագիտության հիմունքներ, իրավական ընտանիքներ

 

Մարդկության զարգացման գործում կարևոր դեր է խաղացել աշխատանքի հասարակական բաժանումը։ Առաջին խոշոր բաժանումը անասնապահության անջատումն էր հողագործությունից, որից հետո անջատվեց արվեստը, այնուհետև մարդը սկսեց ավելի շատ ապրանք արտադրել, քան իրեն պետք էր, ինչի հետևանքով ստեղծվեց հավելյալ արդյունք, որն էլ հանգեցրեց առևտրի առաջացմանը։

Հավելյալ արդյունքը առանձին ընտանիքների հնարավորություն էր տալիս կուտակելու ապրանքների պաշարներ և հողեր։ Այսպես ծագեց մասնավոր սեփականությունը։ Հասարակությունը սկսեց տարբերակվել ըստ գույքային հատկանիշների, առաջացան հարուստներ ու աղքատներ, նրանց շահերը սկսեցին հակասել միմյանց։ Անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու որոշակի կանոններ, որոնք կկարգավորեին մարդկանց իրավահարաբերությունները։ Երկար ժամանակ հանդես գալով սովորութային իրավունքի տեսքով՝ հետագայում դրանք անվանվեցին օրենքներ։

Օրենքը բաժանվեց 2 տեսակի՝ գրված և չգրված։ Գրված օրենքների շարքին դասվեցին իշխանական մարմինների կողմից ընդունված օրենքները և այլ իրավական ակտեր, որոնք ամրագրվում էին այս կամ այն փաստաթղթով։ Օրինակ՝ Տերը ստրուկին չի կարող սպանել։

Չգրված իրավունքը բնորոշվում էր որպես գործնականում ձևավորված կանոն՝ սովորույթ։ Օրինակ՝ Աղջիկը օժիտ պիտի տանի։

«Սովորույթ» եզրույթի ներքո հասկացվում էր մարդկանց այն համընդհանուր և պարտադիր վարքը, որը մի սերնդից փոխանցվում էր մյուսին։ Հայաստանում «օրենք» հասկացությունը եղել է շատ վաղուց։ ՀՀ շատ քաղաքացիներ տեղյակ չեն Հայաստանի իրավական պատմությանը։ Նշենք Հայաստանի իրավունքի կերտման գործընթացում մեծ ներդրում ունեցող անվանի մարդկանցից մի քանիսին։

Դեռևս 8-րդ դարում Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին կարողացավ հավաքել առանձին-առանձին գոյություն ունեցող բազմաթիվ եկեղեցական կանոններ՝ կազմելով «Կանոնագիրք հայոց» անվամբ աշխատությունը, որը ինչպես նշել է ժամանակակից հայ ուսումնասիրողներից մեկը, հայ ժողովրդի միասնականության, պետության հզորացման, Հայ առաքելական եկեղեցուն անդավաճան մնալու անգնահատելի աշխատություն է։

Նրան հաջորդեց Դավիթ Ալավկաորդին՝ Դավիթ Գանձակեցին։ 1130 թվականին նա գրել է իրավաբանական ստվարածավալ 97 հոդվածներից բաղկացած «Կանոնական օրենսդրություն» գիրքը, որի մեջ անդրադարձել է իրավաբանության գրեթե բոլոր բնագավառներին։ Ալավկաորդին առաջինն էր, որ տվեց հայ ժողովրդի բարքերի, սովորույթների, ավանդույթների մանրամասն պատկերը։

Հայ իրավագիտության մեջ մեծ դեր է ունեցել Մխիթար Գոշը։ 1184 թվականին նրա կազմված «Դատաստանագիրքը» միջնադարի հայ իրավունքի հուշարձանն է։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։ Հպարտությամբ նշենք, որ մինչ օրս շատ երկրներում՝ Սուդանում, Լեհաստանում, Վրաստանում (ԽՍՀՄ օրոք) դեռևս կիրարկում են «Դատաստանագրքի» առանձին հոդվածներ։ Դատաստանագիրքը թարգմանվել է վրացերեն՝ կազմելով Վախթանգի օրենքների «Հայկական իրավունք» բաժինը, որի վրացերեն խմբագրությունը հրատարակել են Մելիքսեթ-Բեկը՝ 1928 թվականին։ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» այլ անվանումներով կիրառվել է այլ պետություններում, ինչպես նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։

Հայերը հայ կնոջ իրավունքները պաշտպանող օրենք ունեցել են դեռևս 13-րդ դարում, այնինչ Եվրոպայում նման օրենք ստեղծվել է 18-րդ դարի վերջում։ «Դատաստանագրքում» (13-րդ դար) գրված էր, որ կինը իրավունք ունի բաժանվել իր ամուսնուց, եթե վերջինս նրա հանդեպ բռնություն է գործադրում, իսկ այդ ժամանակահատվածում Եվրոպայում բնակվող կանայք անգամ իրավունք չունեին իրենց կարծիքն արտահայտելու։ Սա ևս մի փաստ է, որ Հայաստանը սկսել է ավելի վաղ զարգանալ, քան ողջ Եվրոպան։

Գոշին հաջորդում է Սմբատ Գունդստաբլը։ Նա որոշակի փոփոխություններով ներկայացրել է Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որն ընդունվել է Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Սմբատ սպարապետը 1265 թվականին հեղինակել է «Դատաստանագիրք» օրենքների ժողովածուն, որտեղ արտացոլված են արքայի ու նրա վասալների, աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների, տերերի և ճորտերի իրավական հարաբերությունները, ինչպես նաև օրենքներ առևտրականների և արհեստավորների վերաբերյալ։

«Իրավական ընտանիք» համեմատական իրավագիտության կենտրոնական հասկացություններից մեկն է։ Կա իրավական ընտանիքի 3 տեսակ

1ռոմանոգերմանական իրավական ընտանիք

2անգլոսաքսոնական իրավական ընտանիք

3կրոնաիրավական (մուսուլմանական, հրեական) ընտանիք

Ռոմանոգերմանական իրավական ընտանիք

Իրավունքի հիմնական աղբյուրը նորմատիվ ակտն է։ Նրան բնորոշ է ոլորտի նկատմամբ իրավունքի նորմերի հստակ բաժանումը, իսկ բոլոր ճյուղերը բաժանվում են 2 ենթահամակարգերի՝ մասնավոր իրավունք և հանրային իրավունք։ Հանրային իրավունքի ոլորտին են պատկանում վարչական, քրեական, սահմանադրական, միջազգային հրապարակային ոլորտները։

Մասնավոր են քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, միջազգային ոլորտները։ Այս համակարգի երկրներից շատերը բնութագրվում են գրավոր սահմանադրությամբ։

Հայաստանը նույնպես մտնում է այս իրավական համակարգի մեջ։ Այս համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օրենքները ժամանակ առ ժամանակ ենթարկվում են փոփոխությունների և էլ ավելի են հարմարեցվում տվյալ երկրում տիրող իրավական կարգավորումներին։

Անգլոսաքսոնական իրավական ընտանիք

Ընդհանուր օրենքը գերակշռում է Ավստրալիայի, Բելիզի, Մեծ Բրիտանիայի (բացառությամբ Շոտլանդիայի), Իռլանդիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի, Ճամայկայի և այլ ազգային իրավական համակարգերում։ Այս իրավական համակարգի հիմքում ընկած է stare decisis սկզբունքը, որը նշանակում է դատարանի կողմից որոշում մշակելիս իշխող ուժը պատկանում է նախադեպին։ Անգլոսաքսոնական իրավական համակարգում իրավունքի հիմնական աղբյուրը սովորույթն է՝ հաստատված դատական նախադեպով։ Օրենսդրությունը դիտվում է որպես պայմանագրի տեսակ՝ այսինքն այս իրավական համակարգը ինքն իրեն թույլ չի տալիս կատարելագործվել։

Կրոնաիրավական ընտանիք

Կրոնաիրավական համակարգում սուրբ գրությունները օրենքի հիմնական աղբյուրն են։ Առավել հայտնի օրինակներն են իսլամական օրենքը (շարիաթ) և հրեական օրենքը  (հալախա)։ Եվրոպայում կրոնական օրենքը նույնիսկ միջնադարում չէր արմատավորվել, քանի որ եկեղեցու իշխանությունը տարածվում էր բացառապես հոգևոր ոլորտի վրա, իսկ պատժին և քաղաքացիական օրենսդրության հարցերը պատկանում էին բացառապես տեղական կառավարիչներին։ Նախկին ցարական Ռուսաստանում եկեղեցին դատական իշխանություն չուներ, այնուամենայնիվ, որոշ դեպքերում, ապաշխարությունը (վանք գնալը) եկեղեցու համաձայնությամբ կարող էր հանդիսանալ որպես քրեական պատժի որոշակի ձևերի փոխարինող։

Այնուամենայնիվ, կրոնական օրենքը բացարձակ չէր, այլ միայն գերակշռող նորմ։ Հրեական օրենսդրության մեջ գործում էր «դինա դեմալհութ դինա» նորմը (թագավորության օրենքը), ինչը նշանակում էր, որ պետության օրենքը, որի տարածքում ապրում էր հրեական համայնքը, ենթադրաբար պետք է կատարվեր։ Իսլամական հասարակության մեջ շարիաթը կարող էր համակցվել տեղական սովորույթների, ինչպես նաև տեղական կառավարիչների օրենսդրության հետ։

ՀՀ-ն, հանդիսանալով ռոմանոգերմանական իրավական ընտանիքի անդամ, օրեցօր զարգացնում է իր իրավական պետություն լինելու հանգամանքը, և որպես իավական երկիր՝ իրեն դրսևորել է դեռ վաղ ժամանակներից։ Հենց այս փաստը պետք է հպարտության առիթ լինի յուրաքանչյուր հայի համար, ինչն էլ պետք է պարտավորեցնի յուրաքանչյուրիս լինել օրինավոր, ազգասեր ու հայապաշտ քաղաքացի։

Նյութի աղբյուրը՝ Տիգրան Սարգսյան-«Իրավագիտության հիմունքներվարչական իրավունք»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...